Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.798
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ընդունման ամսաթիվ
24.06.2009
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

24 հունիսի 2009 թ.
ք. Երևան

N 15-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 06-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 200-րդ հոդվածը և ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» ենթակետերով` որոշում եմ`

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի սեպտեմբերի 6-ի ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի»» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին թիվ 06-Ն որոշման մեջ (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Որոշման Հավելված 1-ի 9-րդ կետի «բ» ենթակետից հանել «, դատական կարգադրիչների» բառերը.

բ) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «թ», «ժէ» ենթակետերը.

գ) Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «ժբ» ենթակետից հանել «և դատական կարգադրիչների ծառայության» բառերը.

դ) Որոշման Հավելված 1-ի 12-րդ կետի «ժզ» ենթակետից հանել «դատական կարգադրիչներին ու» բառերը.

ե) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 1-ի 17-րդ կետը.

զ) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 2-ի 3-րդ կետը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

 

  Ա. Մկրտումյան