ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2009 թվականի N 566-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի մարտի 24-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգին տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդ ստեղծելու և դրա կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 115-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 2 հավելվածում «Ա. Համբարձումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Գ. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.
2) որոշման N 2 հավելվածից հանել «Վ. Առաքելյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական» և «Հ. Գորոյան - ՀՀ աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հուլիսի 9 Երևան |