Գլխավոր տեղեկություն
Համար
N 166-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2009 թվականի N 166-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԽԱՐԲԵՐԴԻ ՋՐԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով, Նոր Խարբերդի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնքի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերություն` ընդունել Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնքին սեփականության իրավունքով պատկանող` 24.000 գծամետր երկարությամբ, 12.300.000 դրամ հաշվեկշռային արժեքով ջրատար խողովակաշարը:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը (ավելացնելով նաև Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով հաստատված «Նոր Խարբերդ այգեգործական տնտեսության ջրամատակարարման բարելավում» ծրագրով նախատեսված` 59.375.489 դրամ արժեքով կատարված աշխատանքները) ամրացվում է «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրի կնքումը.

2) երկամսյա ժամկետում սույն որոշման 1-ին կետում նշված գույքը վարձակալության իրավունքով տրամադրել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը և ապահովել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ 2005 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված` «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում համապատասխան փոփոխության կատարումը` լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված նվիրաբերության պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են Երևանի Շենգավիթ թաղային համայնքի, 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. փետրվարի 24

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան