ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«22» օգոստոսի 2024 թվական ք. Երևան |
N 15-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «2024 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 12-Ն hրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 4-րդ կետի 4-րդ ենթակետի՝ «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «III եռամսյակ» բառերով.
2) 4-րդ կետի 5-րդ ենթակետի` «Փոստային վճարման պետական նշանների անվանումը» սյունակի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Երևանում» բառերը փոխարինել «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» բառերով և «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «IV եռամսյակ» բառերով.
3) 5-րդ կետի 7-րդ ենթակետի՝ «Գործողության մեջ դնելու ժամկետը» սյունակի «II եռամսյակ» բառերը փոխարինել «III եռամսյակ» բառերով.
4) 5-րդ կետի 9-րդ ենթակետի՝ «Անվանագինը (դրամ)» սյունակը լրացնել «380» թվով և «Տպաքանակը (հատ)» սյունակի «10 000» թիվը փոխարինել «10 000x2» թվերով.
5) Հավելվածի 8-րդ կետը լրացնել նոր 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ
« |
|
»: |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Սպորտ. 33-րդ ամառային օլիմպիական խաղեր «Փարիզ-2024» թեմային նվիրված «XXXIII ԱՄԱՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. SUMMER OLYMPIC GAMES. PARIS 2024» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի.
2) Միջազգային. Համաշխարհային փոստային միության 150-ամյակ թեմային նվիրված «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 150-ԱՄՅԱԿ. 150 YEARS OF ENABLING COMMUNICATION AND EMPOWERING PEOPLES ACROSS NATIONS» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի.
3) Միջազգային. Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես թեմային նվիրված «ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. WORLD CONGRESS ON INNOVATION & TECHNOLOGY. WCIT 2024 ARMENIA. WORLD CONGRESS ON INNOVATION & TECHNOLOGY. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. WCIT 2024/digitec» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 3 հավելվածի.
4) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» 1 նամականիշի, համաձայն N 4 հավելվածի.
5) Մեծանուն հայեր. Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «1924-2001. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ. HOVHANNES BADALYAN. ՀԱՅ ԵՐԳԻՉ. ARMENIAN SINGER» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի.
6) Մեծանուն հայեր. Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ թեմային նվիրված «ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ. EDGAR CHAHINE. 150TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅ ՆԿԱՐԻՉ. Armenian painter» և «ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ. EDGAR CHAHINE. 150TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. «ՊԱՐԱՀԱՆԴԵՍ ՓՈՂՈՑՈՒՄ (ՀՈՒԼԻՍԻ 14)». “Ball in the street (July 14)”. 1908» 2 նամականիշի, համաձայն N 6 և N 7 հավելվածների.
7) Կրոն և մշակույթ. Երևանի պարարվեստի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ. 100TH ANNIVERSARY OF THE FOUNDATION OF YEREVAN STATE CHOREOGRAPHIC COLLEGE» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 8 հավելվածի:
3. Գործողության մեջ դնել`
1) Սպորտ. 33-րդ ամառային օլիմպիական խաղեր «Փարիզ-2024» թեմային նվիրված «XXXIII ԱՄԱՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ. SUMMER OLYMPIC GAMES. PARIS 2024» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 800 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
2) Միջազգային. Համաշխարհային փոստային միության 150-ամյակ թեմային նվիրված «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 150-ԱՄՅԱԿ. 150 YEARS OF ENABLING COMMUNICATION AND EMPOWERING PEOPLES ACROSS NATIONS» 1 նամականիշը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
3) Միջազգային. Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես թեմային նվիրված «ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. WORLD CONGRESS ON INNOVATION & TECHNOLOGY. WCIT 2024 ARMENIA. WORLD CONGRESS ON INNOVATION & TECHNOLOGY. ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ. WCIT 2024/digitec» 1 նամականիշով գեղաթերթիկը՝ 500 դրամ, տպաքանակը՝ 10 000 հատ.
4) Միջազգային. Լուսնային Նոր Տարի թեմային նվիրված «ԼՈՒՍՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ. LUNAR NEW YEAR» 1 նամականիշը՝ 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.
5) Մեծանուն հայեր. Հովհաննես Բադալյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «1924-2001. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԴԱԼՅԱՆ. HOVHANNES BADALYAN. ՀԱՅ ԵՐԳԻՉ. ARMENIAN SINGER» 1 նամականիշը՝ 320 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.
6) Մեծանուն հայեր. Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ թեմային նվիրված «ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ. EDGAR CHAHINE. 150TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ՀԱՅ ՆԿԱՐԻՉ. Armenian painter» և «ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ. EDGAR CHAHINE. 150TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. «ՊԱՐԱՀԱՆԴԵՍ ՓՈՂՈՑՈՒՄ (ՀՈՒԼԻՍԻ 14)». “Ball in the street (July 14)”. 1908» 2 նամականիշը, անվանագինը՝ 320 և 380 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից՝ 10 000 հատ.
7) Կրոն և մշակույթ. Երևանի պարարվեստի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ. 100TH ANNIVERSARY OF THE FOUNDATION OF YEREVAN STATE CHOREOGRAPHIC COLLEGE» 1 նամականիշով բացիկը՝ 400 դրամ, տպաքանակը` 1000 հատ:
|
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
Հավելված 1 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն հրամանի |
Հավելված 2 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն հրամանի |
Հավելված 3 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն հրամանի |
Հավելված 4 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն հրամանի |
Հավելված 5 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն հրամանի |
Հավելված 6 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն հրամանի |
Հավելված 7 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն հրամանի |
Հավելված 8 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 15-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 օգոստոսի 2024 թվական: