«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 1998 թվականի N 537
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 330 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» N 330 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետում`
ա) առաջին նախադասությունից հանել «որոնց» բառը.
բ) «ա» ենթակետը «բնակելի» բառից առաջ լրացնել «որոնց» բառով, իսկ «ոչ պիտանի» բառերից հետո` «կամ որոնք նախքան սույն որոշման ընդունումը առնվազն հինգ տարի բնակվում են 4-րդ կարգի վթարայնության բնակելի տարածություններում» բառերով.
գ) «բ» ենթակետը «խնամքի» բառից առաջ լրացնել «որոնց» բառով.
դ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» և «դ» ենթակետերով.
«գ) որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ազատել են ժամանակավոր կացարանները.
դ) որոնք նախքան սույն որոշման ընդունումը առնվազն հինգ տարի բնակվել են ապօրինի զբաղեցրած բնակելի տարածություններում և դատարանի վճռի հիման վրա ազատել այդ բնակելի տարածությունները»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |