«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2005 թվականի N 136-Ն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 11.06.09 N 645-Ն)
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) հաստիք (նստավայրը՝ Բրյուսել) և Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) հաստիք (նստավայրը՝ Վաշինգտոն):
(1-ին կետը փոփ. 11.06.09 N 645-Ն)
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) տեղակայումն ապահովել Բրյուսելում (Բելգիայի Թագավորությունում)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) տեղակայումը` Վաշինգտոնում (ԱՄՆ-ում)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:
(2-րդ կետը փոփ. 11.06.09 N 645-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|