Գլխավոր տեղեկություն
Համար
N 136-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2009-08.09.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.09/43(218) Հոդ.279
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2005 թվականի N 136-Ն

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 11.06.09 N 645-Ն)

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) հաստիք (նստավայրը՝ Բրյուսել) և Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) հաստիք (նստավայրը՝ Վաշինգտոն):

(1-ին կետը փոփ. 11.06.09 N 645-Ն)

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) տեղակայումն ապահովել Բրյուսելում (Բելգիայի Թագավորությունում)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) տեղակայումը` Վաշինգտոնում (ԱՄՆ-ում)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:

(2-րդ կետը փոփ. 11.06.09 N 645-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 18
Երևան