«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2005 թվականի N 1142-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 («Անվտանգություն») հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) այն կազմակերպությունների և օբյեկտների ցանկը, որոնցում պետք է իրականացվի անցագրային և ներօբյեկտային վերահսկողություն՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կիրառվող անցագրերի ձևանմուշների, դրանց առանձնահատկությունների նկարագիրը և անցագրեր տալու մասին հայտի ձևերը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 («Անվտանգություն») և N 9 («Ընթացակարգերի պարզեցում») հավելվածների հիման վրա:
(1-ին կետը փոփ. 04.06.09 N 635-Ն)
2. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանումը նպատակ է հետապնդում կանոնակարգելու օդանավակայանների վերահսկելի գոտիներ օդանավակայանների աշխատողների, օդանավերի անձնակազմերի անդամների, այցելուների և տրանսպորտային միջոցների մուտքը, շարժը և ելքը:
(2-րդ կետը փոփ. 04.06.09 N 635-Ն)
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անվտանգության ապահովման համար սահմանվում են օդանավակայանների վերահսկելի, հատուկ վերահսկելի և արտաքին վերահսկելի գոտիներ: Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում վերահսկողությունն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները, իսկ արտաքին վերահսկելի գոտում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունը սահմանվում է օդանավակայանների աշխատողների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այդ գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների և այցելուների մուտքը վերահսկելու համար:
4. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության ապահովման նպատակով իրականացվում են հետևյալ կազմակերպչական միջոցառումները`
ա) օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանների որոշում ու դրանց պարսպապատում,
բ) հսկիչ-անցագրային կետերի կառուցում, կահավորում և գործունեության ապահովում,
գ) անցագրերի տեսակների, այդ թվում` օդանավերի անձնակազմերի անդամների թռիչքային անցագրերի ձևանմուշների և հատկացման պայմանների սահմանում ու ներդրում,
դ) վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության իրականացում:
(4-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
III. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
5. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանները որոշում են օդանավակայանների գործադիր մարմինները և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ՝ գլխավոր վարչություն)` հաստատման: Դրանք հաստատվում են գլխավոր վարչության պետի հրամանով` ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում:
6. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանների հաստատումից հետո օդանավակայանների գործադիր մարմինները ձեռնամուխ են լինում օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների պարսպապատմանը:
7. Հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների պարսպապատման համար կարող են օգտագործվել`
ա) երկաթբետոնե պատեր,
բ) ուղղահայաց մետաղյա ձողեր,
գ) մետաղյա ցանց,
դ) փշալար,
ե) ոչ մետաղական նյութեր,
զ) թվարկված նյութերից կոմբինացված համակարգ:
8. Պարսպապատը տեղադրվում է այնպես, որպեսզի այն հնարավորություն չտա օդանավակայանի վերահսկելի գոտիներ նետելու այնպիսի նյութեր ու հարմարանքներ, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության համար:
9. Լրացուցիչ արգելքներ ստեղծելու նպատակով պարսպապատը վերևից պետք է ունենա պարսպապատի երկայնքով 3-5 շարքով ձգվող փշալարերից պաշտպանիչ վահանակ, որն ամրացվում է անկյունային բարձակով: Պարսպապատի ընդհանուր բարձրությունը, ներառյալ փշալարերը, պետք է լինի 2,44 մետր:
10. Պարսպապատի երկարությամբ պետք է վերացվեն այն բոլոր պատնեշները, որոնք կդժվարացնեն ցանկապատին հարակից գոտիների դիտարկումը:
11. Օդանավակայանների տարածքներում առկա ստորգետնյա ծառայողական անցումները, թունելներն ու կոյուղին, որոնք հատում են վերահսկվող ու չվերահսկվող գոտիները և կարող են մարդկանց հնարավորություն տալ վերահսկվող գոտիներ թափանցելու, պետք է ունենան մշտապես փակ դռներ և կափարիչներ: Դրանք պետք է հսկվեն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային ծառայության իրականացման միջոցով, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում պետք է պաշտպանվեն ազդանշանային համակարգի միջոցով:
12. Պարսպապատը պետք է գտնվի շուրջօրյա հսկողության ներքո` մոտակա հսկիչ կետերի կողմից հետիոտն պարեկության, պարեկային խմբի կողմից տրանսպորտային շրջագայության, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգերի միջոցով:
13. Պարսպապատի ամբողջ երկարությամբ ներսի կողմից պետք է պատրաստել պինդ ծածկույթով ճանապարհ:
14. Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում պետք է տեղակայվեն արգելող ու նախազգուշացնող նշաններ՝ դրանց մուտքից այնպիսի հեռավորության վրա, որպեսզի ազատ ընթերցվեն:
IV. ՀՍԿԻՉ-ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
15. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում հսկիչ-անցագրային կետերը նախատեսված են ապահովելու համար աշխատողների, այցելուների ու տրանսպորտային միջոցների թույլատրված մուտքն օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ ու ելքն այդ գոտիներից:
16. Օդանավակայանների հսկիչ-անցագրային կետերն աշխատողների, այցելուների մուտքի ու ելքի նկատմամբ հսկողության ապահովման նպատակով կահավորվում են պտուտակադռնակով, անձանց մուտքը (ելքը) ֆիքսող տեխնիկական համակարգով, լուսավորության, հեռախոսային և ռադիոկապի միջոցներով, հրշեջ պահպանության ազդանշանային համակարգով, ցուցատախտակով՝ գործող անցագրերի տեսակների ձևանմուշների ցուցադրմամբ, մետաղյա պահարանով՝ ծառայողական փաստաթղթերի պահպանության համար:
17. Օդանավակայանների տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) հսկիչ-անցագրային կետը կահավորվում է էլեկտրամեխանիկական մեխանիզմ ունեցող շարժական դարպասով, ուղեփակոցով, տրանսպորտային միջոցների զննման հրապարակով, տրանսպորտային միջոցների զննման ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումներով, հսկիչ-անցագրային կետում սպասարկող անձնակազմի անդամների` տեղումներից պաշտպանվածության համար պահակակետ՝ տանիքով, լուսավորությամբ, կապի միջոցներով, հրդեհային պահպանության ազդանշանային համակարգով, ցուցատախտակով` գործող անցագրերի տեսակների ձևանմուշների ցուցադրմամբ, մետաղյա պահարան` ծառայողական փաստաթղթերի պահպանության համար:
18. Օդանավակայանների հսկիչ-անցագրային կետերը և դրանց հարակից տարածքները գիշերային ժամերին պետք է լուսավորվեն: Այն հսկիչ-անցագրային կետը, որը շուրջօրյա չի աշխատում կամ ժամանակավորապես չի գործում, պետք է լինի մշտապես փակ վիճակում և հսկվի օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության կողմից պարեկային ծառայության իրականացման միջոցով:
19. Օդանավակայանների բոլոր հսկիչ-անցագրային կետերի մուտքերի դռների, դարպասների, ստորգետնյա անցումների դռների, թունելների, կոյուղու փակոցների բանալիները պետք է պահպանվեն ավիացիոն անվտանգության ծառայությունների հերթապահ մասերում:
20. Օդանավակայանների բոլոր հսկիչ-անցագրային կետերի սանիտարահիգիենիկ վիճակի, կահավորվածության, լուսավորվածության, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների ցանկապատերի, հատուկ միջոցների, դիտարկման տեխնիկական միջոցների և կապի միջոցների ապահովման համար պատասխանատու են օդանավակայանների գործադիր մարմինները:
V. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(Վերնագիրը լրաց. 04.06.09 N 635-Ն)
21. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային համակարգի ներդրումը և կիրառումը նպատակ ունեն պարզեցնելու օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվությունների ձևակերպումը, ինչպես նաև անցագիրը նույնականացնելու այն ներկայացնող անձի հետ, ստուգելու անցագրերի համապատասխանությունը դրանք ներկայացնողների (անձանց և տրանսպորտային միջոցների) տվյալների հետ:
22. Օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք տվող անցագրերի առանձնահատկություններն են՝
ա) անձանց անցագրերի առանձնահատկություններն են՝
կազմակերպության անվանումը,
անցագիրը կրողի լուսանկարը,
անցագիրը կրողի ազգանունը, անունը,
անցագիրը կրողի աշխատանքի վայրը (պաշտոնը),
անցագիրը կրողին թույլատրվող գոտու ծածկագիրը,
անցագրի գործողության ժամկետը,
կնիքը կամ հոլոգրաֆիկ նշանը,
անձնագրի տվյալները.
բ) տրանսպորտային միջոցների անցագրերի առանձնահատկություններն են՝
տրանսպորտային միջոցի պետհամարանիշը և սերիան,
կազմակերպության անվանումը, որին պատկանում է (որը շահագործում է) տրանսպորտային միջոցը,
տրանսպորտային միջոցի վարորդի անունը, հայրանունը, ազգանունը,
մուտքի համար թույլատրված գոտու անվանումը,
անցագրի գործողության ժամկետը,
կնիքը կամ հոլոգրաֆիկ նշանը:
23. Օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք տվող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերի ձևանմուշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման N 3 հավելվածով: Պլաստիկ քարտերով անցագրերի կիրառման դեպքում պետք է սահմանվեն հոլոգրաֆիկ պաշտպանիչ նշաններ:
24. Օդանավակայանների գործադիր մարմիններն անցագրերի ձևանմուշները, գոտիների սահմանման և գործողության կարգը, ինչպես նաև անցագիր տրամադրելու համար անձից պահանջվող տվյալների ցանկը ներկայացնում են գլխավոր վարչություն` հաստատման: Այն հաստատվում է գլխավոր վարչության պետի հրամանով` ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում:
25. Անցագրերը հատկացվում են ներկայացված հայտի (N 3 հավելված) հիման վրա: Հայտին կից ներկայացվում է մեկ լուսանկար` անցագիր ստացող յուրաքանչյուր անձի համար: Պլաստիկ քարտերով անցագրերի ձևանմուշների կիրառման դեպքում օդանավակայանի անցագրային վերահսկման բաժնում պետք է ստեղծվի անցագիր ստացած անձանց համակարգչային տվյալների բազա:
26. Ստացված հայտերը քննարկում և անցագիր հատկացնելու մասին որոշումն ընդունում է ավիացիոն անվտանգության հարցերով օդանավակայանի գործադիր մարմնի կողմից նշանակված պատասխանատու անձը համաձայնեցնելով գլխավոր վարչության հետ:
(26-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
27. Օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի անցագրերը խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր են: Դրանց ձևանմուշները, պատրաստված, բայց դեռևս աշխատողներին չտրված անցագրերը, պլաստիկ քարտերը, հոլոգրաֆիկ պաշտպանիչ նշանները պետք է հաշվառվեն և պահվեն մետաղյա պահարաններում:
(27-րդ կետը փոփ. 04.06.09 N 635-Ն)
27.1. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններում պետք է ստեղծվեն օդանավակայանային անցագրերի տվյալների պաշտպանված համակարգչային էլեկտրոնային բազաներ, ինչպես նաև վարվեն օդանավակայանային անցագրեր տալու մատյաններ:
(27.1 կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
27.2. Անցագիր ստացող անձինք պետք է ստանան հրահանգավորում անցագրի կրման ու օգտագործման պայմանների վերաբերյալ և ստորագրեն անցագրեր տալու մատյանում:
(27.2 կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
28. Մշտական անցագրերը տրվում են մինչև 2 տարի ժամկետով: Անցագրերը ենթակա են փոփոխման` դրանց ժամկետները լրանալու դեպքում: Կորած անցագրերի փոխարեն կարող են տրվել դրանց կրկնօրինակները:
29. Օդանավակայանների գործադիր մարմինները տարեկան մեկ անգամ կազմակերպում ու իրականացնում են աշխատողների, այցելուների, տրանսպորտային միջոցների` տրված, հետ հանձնված և չօգտագործված անցագրերի ձևանմուշների գույքագրում:
30. Հետ հանձնված և փոփոխված բոլոր տեսակի անցագրերը պահվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններում` մինչև 2 տարի ժամկետով, որից հետո դրանք ենթակա են ոչնչացման:
31. Անցագրերը բաժանվում են՝
ա) ըստ գործողության ժամկետի՝ մշտական, ժամանակավոր և մեկանգամյա.
բ) ըստ նշանակության՝ անձնական, նյութական և տրանսպորտային:
32. Անցագրերը ծառայողական փաստաթղթեր են, որոնք իրավունք են տալիս՝
ա) մուտք գործելու օդանավակայանների վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներ և գտնվելու այնտեղ,
բ) օդանավակայանների վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներից դուրս տանելու կամ ներս բերելու նյութական արժեքներ, բեռ, փոստային առաքումներ,
գ) ապահովելու ավտոտրանսպորտի մուտքը (ելքը) վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ:
33. Մշտական անցագրերը (N 3 հավելված) անձնական անցագրեր են: Դրանք մինչև 2 տարի ժամկետով տրվում են այն անձանց, ովքեր մշտապես աշխատում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում:
34. Ժամանակավոր անցագրերը (N 3 հավելված) տրվում են այն անձանց, ովքեր ժամանակավորապես են աշխատում օդանավակայանային ծառայություններում և օդանավակայանների վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում, այդ թվում` նաև նրանց, ովքեր գտնվում են գործուղման մեջ, սակայն ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:
35. Մեկանգամյա անցագրերը (N 3 հավելված) տրվում են օդանավակայանի վերահսկելի գոտիներ մեկ անգամ մուտք գործելու համար և գործում են ստանալու պահից մեկ օրվա ընթացքում` մինչև վերահսկելի գոտում գտնվելու` նշված ժամկետի ավարտը:
36. Նյութական անցագրերը տրվում են օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից` այն անձանց և կազմակերպություններին, որոնց թույլատրվել է իրականացնել օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ (գոտիներից) նյութական արժեքների մուտք (ելք):
37. Տրանսպորտային միջոցների անցագրերը տրվում են օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և գերատեսչությունների տրանսպորտային միջոցներին՝
ա) մշտական տրանսպորտային անցագրերը տրվում են մինչև մեկ տարի ժամկետով.
բ) ժամանակավոր տրանսպորտային անցագրերը տրվում են մինչև 3 ամիս ժամկետով.
գ) մեկանգամյա տրանսպորտային անցագրերը տրվում են մեկ անգամ մուտք գործելու համար:
38. Ելնելով օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն անվտանգության ապահովման առանձնահատկություններից` օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի (ելքի) անցագիր ստացած անձանց նախկինում դատապարտված լինելու փաստը ճշտելու նպատակով դրա մասին հարցում է կատարվում համապատասխան լիազորված մարմնից:
39. Անցագիր ստանալու համար հայտ ներկայացրած կազմակերպության ղեկավարն իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով հաստատում է հայտի հիմնավորված լինելը:
40. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ աշխատողների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), այդ գոտիներում ներօբյեկտային վերահսկողության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները:
41. Օդանավերի անձնակազմի անդամների մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ իրականացվում է թռիչքային պլանի և օդանավի անձնակազմի անդամի թռիչքային անցագրի հիման վրա:
42. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առաջացած արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքները նվազեցնելու և վերացնելու նպատակով օդանավակայանի տարածք առանց անցագրի կարող են մուտք գործել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ստորաբաժանումները, եթե նրանց այդ նպատակով անցագրեր նախապես չեն տրամադրվել:
VI. ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳՐԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
43. Թռիչքային անցագրեր հատկացվում են գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող օդաչուներին, ինժեներներին, շտուրմաններին և Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի հետևյալ անդամներին`
ա) օդանավի հրամանատար,
բ) երկրորդ օդաչու,
գ) բորտ-ինժեներ,
դ) շտուրման,
ե) բորտ-ուղեկցորդ,
զ) ավիատեխնիկ,
է) բորտ-ռադիստ,
ը) բորտ-օպերատոր,
թ) ավիաընկերությունների թռիչքային աշխատանքները կազմակերպող մենեջեր:
(43-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
44. Օդանավի անձնակազմի անդամին հատկացվող թռիչքային անցագրի դիմային մասի վրա հայերենով և անգլերենով նշվում են`
ա) երկրի անվանումը,
բ) անցագիրը հատկացնող լիազոր մարմնի անվանումը,
գ) օդանավ շահագործող կազմակերպության անվանումը,
դ) օդանավի անձնակազմի անդամի ազգանունը, անունը,
ե) օդանավի անձնակազմի անդամի պաշտոնը,
զ) անցագրի հերթական համարը,
է) վավերականության ժամկետը,
ը) անցագիրը կրող անձի ստորագրությունը,
թ) կցվում է օդանավի անձնակազմի անդամի լուսանկարը:
(44-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
45. Անցագրի դարձերեսին նշվում են`
ա) երկրի անվանումը,
բ) անցագիրը հատկացնող լիազոր մարմնի անվանումը,
գ) ԻԿԱՕ-ի N 9 («Ընթացակարգերի պարզեցում») հավելվածով սահմանված անցագիր կրող անձի իրավունքները,
դ) ում կողմից է տրված անցագիրը,
ե) անցագիրը տալու վայրը և ամսաթիվը,
զ) լիազոր մարմնի պատասխանատու պաշտոնյայի ստորագրությունը:
(45-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
46. Թռիչքային անցագրի դարձերեսի մագնիսական շերտում մուտքագրվում են սույն կարգի 44-րդ կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» և «թ» ենթակետերում նշված տվյալները:
(46-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
47. Օդանավերի անձնակազմի անդամներին թռիչքային անցագրերը հատկացվում են գլխավոր վարչության կողմից` օդանավ շահագործող կազմակերպության ղեկավարի ներկայացրած հայտի հիման վրա: Հայտում հայերենով և անգլերենով նշվում են օդանավ շահագործող կազմակերպության անվանումը, օդանավի անձնակազմի անդամի ազգանունը, անունը, պաշտոնը, և կցվում է օդանավի անձնակազմի անդամի 3 x 4 չափսի մեկ լուսանկար:
(47-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
48. Օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող օդաչուներին թռիչքային անցագրեր են հատկացվում օդանավ շահագործողի ներկայացրած հայտի հիման վրա, գլխավոր վարչության կողմից օտարերկրյա քաղաքացու օդաչուական վկայականի ճանաչումից հետո:
Թռիչքային անցագրերի ստացման նպատակով ստացված հայտերն ուսումնասիրում և թռիչքային անցագիր հատկացնելու մասին որոշումն ընդունում է գլխավոր վարչության պետի տեղակալը։
(48-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
49. Թռիչքային անցագրերի նմուշների ձևերը սահմանվում են ԻԿԱՕ-ի N 9 («Ընթացակարգերի պարզեցում») հավելվածի 3-րդ գլխի «N» բաժնում ներկայացված պայմանների և N 9 հավելվածի N 7 լրացման համաձայն:
(49-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
50. Թռիչքային անցագիրն օդանավի անձնակազմի անդամի անձը հաստատող փաստաթուղթ է:
(50-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
51. Գլխավոր վարչությունում ստեղծվում է թռիչքային անցագրերի համակարգչային տվյալների պաշտպանված էլեկտրոնային բազա:
(51-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
52. Գլխավոր վարչությունում վարվում է թռիչքային անցագրեր տալու մատյան:
(52-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
53. Անցագիր ստացող անձինք պետք է ստանան հրահանգավորում անցագրի կրման ու օգտագործման վերաբերյալ և ստորագրեն անցագրեր տալու մատյանում:
(53-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
54. Թռիչքային անցագրերը հատկացվում են մեկ տարի ժամկետով:
(54-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
55. Յուրաքանչյուր տարին մեկ անգամ գլխավոր վարչությունում կազմակերպվում և իրականացվում է օդանավերի անձնակազմի անդամներին տրված, հանձնված ու չօգտագործված թռիչքային անցագրերի ձևանմուշների գույքագրում:
(55-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
56. Օգտագործված և հանձնված անցագրերը պահվում են գլխավոր վարչությունում` մեկ տարի, որից հետո ենթակա են ոչնչացման:
(56-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
57. Ելնելով օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն անվտանգության ապահովման առանձնահատկություններից` գլխավոր վարչության կողմից, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների միջոցով, թռիչքային անցագրեր ստացող օդանավերի անձնակազմի անդամները ենթարկվում են նախնական ստուգման` դատվածության կամ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու մասին տեղեկությունների ճշտման նպատակով:
(57-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
58. Օդանավերի անձնակազմերի անդամներին թռիչքային անցագրերի հատկացման նպատակը նրանց մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր վերահսկելն է:
(58-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
59. Օդանավերի անձնակազմերի անդամների մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ իրականացվում է տվյալ չվերթն իրականացնող օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագրի և օդանավի անձնակազմի անդամի թռիչքային անցագրի հիման վրա: Թռիչքային անցագիր ունեցող, սակայն չվերթի գլխավոր հայտարարագրում չնշված օդանավի անձնակազմի անդամների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր արգելվում է:
(59-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
60. Օդանավերի անձնակազմերի անդամները պարտավոր են օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում և օդանավերում գտնվելու ամբողջ ժամանահատվածում թռիչքային անցագրերը կրել վերնահագուստի վրա և պահպանել սահմանված անցագրային վերահսկողության կանոնները:
(60-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
61. Օդանավի անձնակազմի անդամի աշխատանքից ազատվելու դեպքում թռիչքային անցագիրն օդանավ շահագործող կազմակերպության կողմից հանձնվում է գլխավոր վարչություն:
(61-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
62. Օտարերկրյա օդանավ շահագործող կազմակերպությունների օդանավերի անձնակազմերի անդամների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ թույլատրվում է օդանավերի անձնակազմերի անդամների գլխավոր հայտարարագիրը, անձնագիրը և թռիչքային անցագիրը ներկայացնելուց հետո:
(62-րդ կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
(Գլուխը կետը լրաց. 04.06.09 N 635-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՕԲՅԵԿՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Գլխավոր վարչության շենք, կազմակերպությունների (օդանավակայան, օբյեկտ), շահագործողների վարչական շենքեր,
|
Վառելիքաքսուքային նյութերի պահեստներ,
|
Ավիատեխնիկական ստորաբաժանումների օբյեկտներ (բազաներ, արտադրամասեր),
|
Բեռնային պահեստներ, բեռնային համալիրներ (տերմինալներ),
|
Նյութատեխնիկական ապահովման պահեստներ,
|
Ջրամատակարարման օբյեկտներ,
|
Էներգաապահովման օբյեկտներ,
|
Շահագործման-վերանորոգման արհեստանոցներ,
|
Հատուկ տրանսպորտի կանգառներ և բազաներ,
|
Օդանավակայանների և տերմինալների ծառայողական շենքեր,
|
Աերոդրոմային դիսպետչերական ծառայությունների շենքեր,
|
Տարբեր տեսակի բազաներ,
|
Օդանավային պահեստամասերի պահեստներ,
|
Բորտսննդի արտադրամասեր: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ձև
1. Անցագրի չափսերը՝ 8,5 x 6,5 սմ,
1. Անցագրի չափսերը` 9.0 x 6.0 սմ: Ձև ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՆՑԱԳԻՐ N ________________ _____ __________________ 200 թ. ժամը __________ ___________________________________________________________ (այցելուի անունը, հայրանունը, ազգանունը) Ուր գնալու համար է տրված անցագիրը __________________________________ (ծառայությունը, հարկը, սենյակը)
Ում մոտ ______________________________________________________ (պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
Հիմք ________________________________________________________ (անձը հաստատող փաստաթուղթը)
__ _____________ 200 թ. ________________________________________ (պաշտոնատար անձի ստորագրությունը)
Կնիքը կամ հոլոգրաֆիկ նշանը
Ձև
ՀԱՅՏ ԱՆՑԱԳԻՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____________________________________________________________ (օդանավակայան/կառավարիչ, անվանումը, պաշտոնատար անձը)
Խնդրում եմ հատկացնել _____________________________________ անցագիր (անցագրի տեսակը) _____________________________________________________________ (կազմակերպության անվանումը)
հետևյալ աշխատողներին`
Դիմող _______________________________________________________ (կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)
___ _______________ 200 թ. _____________________________________ (ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ. Տ.
Ձև
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՑԱԳԻՐ N __________
Տրանսպորտային միջոցը __________________________________________ (պետհամարանիշը, սերիան, նմուշը)
Անցման համար թույլատրված գոտին ___________________________________
Տալու ամսաթիվը _____ __________________ 200 թ.
Ուժի մեջ է մինչև _____ __________________ 200 թ.
Տրանսպորտային միջոցի վարորդի անունը, հայրանունը, ազգանունը ____________ ___________________________________________________________
Կնիքը կամ հոլոգրաֆիկ նշանը
Ձև
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԱՆՑԱԳԻՐ N __________
Տրանսպորտային միջոցը ___________________________________________ (պետհամարանիշը, սերիան, նմուշը)
Վարորդի անունը, հայրանունը, ազգանունը ________________________________ ____________________________________________________________
Մուտքի համար թույլատրված գոտին _____________________________________
_____________________________________________________________
Տրված է _____ __________________ 200 թ.
Անցագիրն ուժի մեջ է մինչև _____ __________________ 200 թ.
Կնիքը կամ հոլոգրաֆիկ նշանը
Ձև
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՆՑԱԳԻՐ N ________
Տրանսպորտային միջոցը _____________________________________________ (պետհամարանիշը, սերիան, նմուշը)
Նյութական արժեքի անվանումը _________________________________________ (քաշը, քանակը, տեսակը)
Տալու ամսաթիվը _____ __________________ 200 թ.
Ուժի մեջ է մինչև _____ __________________ 200 թ.
Նյութական արժեքը բաց թողնող անձը ____________________________________
Կ. Տ. Ձև ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՑԱԳԻՐ դիմային կողմ
դարձերեսային կողմ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||