ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2009 թվականի N 472-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1033-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-106-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության 2010 թվականի բյուջետային գործընթացի իրականացման նպատակով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի բյուջետային գործընթացն սկսելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի N 790-Ն և 2007 թվականի դեկտեմբերի 17-ի N 888-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1033-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 1-ին ենթակետը.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 11 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թ. հունիսի 11-ի N 472-Ն
«Հավելված ՀՀ վարչապետի 2008 թ. դեկտեմբերի 17-ի N 1033-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀՀ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |