NN |
Կատարողները |
Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները |
Փաստաթղթերն ստացող մարմինները |
Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2010-2012թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում (ուղարկում) |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ |
մինչև 2008 թվականի դեկտեմբերի 20-ը |
2. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2010-2012թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմման մեթոդական ցուցումների մշակում և տրամադրում |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ |
մինչև 2008 թվականի դեկտեմբերի 20-ը |
3. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Անհրաժեշտության դեպքում ՀՀ 2010-2012թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման համար ՀՀ հանրապետական գործադիր մարմիններից պահանջվող լրացուցիչ տեղեկատվության ցանկի կազմում և տրամադրում |
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների |
մինչև 2009 թվականի հունվարի 13-ը |
4. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկի տրամադրում (այն դեպքում, երբ ընկերության գործունեության ար- դյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները) |
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ |
մինչև 2009 թվականի հունվարի 17-ը |
5. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Համայնքների 2010 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման և ներկայացման պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ |
մինչև 2009 թվականի հունվարի 22-ը |
6. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2006-2008 թթ. արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված բնապահպանական վճարների գումարների մասին տեղեկատվության տրամադրում` ըստ ընկերությունների և նշված վճարների առանձին տեսակների |
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ |
մինչև 2009 թվականի փետրվարի 3-ը |
7. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողի հարկ վճարողների հաշվառման գործառույթներ իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինների ցանկի տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման մարմիններ |
մինչև 2009 թվականի մարտի 1-ը |
8. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում ՀՀ վարչապետին |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
մինչև 2009 թվականի հունիսի 4-ը |
9. |
|
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունների քննարկում ՀՀ վարչապետի մոտ |
|
մինչև 2009 թվականի հունիսի 7-ը |
10. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2010 թվականի կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում ՀՀ վարչապետին |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
մինչև 2009 թվականի հունիսի 11-ը |
11. |
|
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առա-ջարկությունների քննարկում ՀՀ վարչապետի մոտ |
|
մինչև 2009 թվականի հունիսի 16-ը |
12. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
Յուրաքանչյուր գլխադասային մարմնի և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2010 թվականի կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ ՀՀ վարչապետի մոտ կայացած քննարկման արդյունքում կայացած որոշման մասին տեղեկացում |
ՀՀ ֆինանսների նախարարություն Գլխադասային և գլխադասային մարմիններ չունեցող առանձին ոլորտներում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմիններ |
մինչև 2009 թվականի հունիսի 18-ը |
13. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
Տվյալ ոլորտում գլխադասային մարմնի գծով համապատասխան ոլորտում պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2010 թվականի կողմնորոշիչ չափաքանակների վերծանում ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող մարմինների և դրա տրամադրում |
Տվյալ ոլորտում ծրագրեր իրականացնող ՀՀ պետական կառավարման մարմինների |
մինչև 2009 թվականի հունիսի 23-ը |
14. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն, ՀՀ տարածքային կառավարման մարմիններ |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` ըստ առանձին համայնքների ելակետային տվյալների տրամադրում` ՀՀ տարածքային կառավարման նախարարության մեթոդական ցուցումների համաձայն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության սահմանած ժամկետներում |
15. |
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում |
նշված նախարարություններ բնապահպանական ծրագրեր ներկայացրած ՀՀ համապատասխան համայնքներ |
ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշմամբ սահմանած ժամկետներում |
16. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ |
Անհրաժեշտության դեպքում ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի ճշգրտված կանխատեսումներ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը |
17. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) |
Անհրաժեշտության դեպքում ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծով ծրագրավորման ենթակա բյուջետային մուտքերի ճշգրտված կանխատեսումներ կազմելը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը |
18. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում, որպես բյուջետային ֆինանսավորում պահանջող, նախատեսվելիք ծրագրերի նախագծեր մշակելը և անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնելը ՀՀ կառավարության հաստատմանը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը |
19. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2010 թվականի տարեկան ծրագրի նախագիծը մշակելը և ներկայացնելը ՀՀ կառավարության հաստատմանը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը |
20. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքան- չյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ օրենքների պահանջների համաձայն` ՀՀ պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի նախագծերը մշակելը և սահմանված կարգով ներկայացնելը ՀՀ կառավարություն` հավանություն ստանալու համար, այդ թվում` 1) ՀՀ կրթության և գիտության նախարարություն` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն 2010 թվականին իրականացվելիք գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի նախագծերը. 2) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2010 թվականի ծրագրի նախագիծը. 3) ՀՀ առողջապահության նախարարություն` «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Առողջապահության պետական նպատակային 2010 թվականի տարեկան ծրագրի նախագիծը. 4) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` ա. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն Երեխայի իրավունքների պաշտպանության 2010 թվականի ծրագրի նախագիծը, բ. «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5.1-ին հոդվածի համաձայն հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2010 թվականի ծրագրի նախա-գիծը, գ. «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն զբաղվածության կարգավորման 2010 թվականի պետական ծրագրի նախագիծը. 5) ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ համաձայնեցված` ա. «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն Գյումրի քաղաքի վերականգնման 2010 թվականի ծրագրի նախագիծը, բ. «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2010 թվականի ծրագրի նախագիծը: |
ՀՀ կառավարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը |
21. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
իրենց` 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտը (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով)` մեթոդական ցուցումների համաձայն կազմելը և ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը |
22. |
ՀՀ համապատասխան համայնքներ` ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված բնապահպանական ծրագրերի գծով ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու հայտերը ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը |
23. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
մարզի տարածքում տեղաբաշխված համայնքներից և Երևան քաղաքի համայնքից ստացված` ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը |
24. |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմինների հետ համագործակցում վերջիններիս համակարգին վերաբերող` մարզպետների՝ 1) կողմից իրականացվող ծրագրերի գծով և. 2) ենթակայության ներքո գտնվող հիմնարկների 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման գործում |
ՀՀ հանրապետական գործադիր համապատասխան մարմիններ |
X |
25. |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
մեթոդական ցուցումների համաձայն իրենց և համակարգի 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը (ներառյալ ծրագրային բյուջետավորման ձևաչափով) կազմելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը |
26. |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ |
օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2010 թվականին օգտագործման մասին կանխատեսումների կազմելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը |
27. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2010 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառնական ծախսերի նախահաշիվների նախագծերի` հիմնավորումների հետ միասին ներկայացնելը (նաև 2010 թվականի համար բանկի ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2009 թվականի հաստատված և 2008 թվականի փաստացի ցուցանիշների հետ) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 11-ը |
28. |
ՀՀ պետական կառավարման հանրապետական մարմիններ
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կառավարության 2010 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2010 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերի (մինչև 3 էջի սահմաններում) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 22-ը |
29. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններին ծանուցումների ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններ |
նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից` 10-օրյա ժամկետում |
30. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
Հարկային եկամուտների և պետական տուրքի (ըստ առանձին հարկատեսակների), պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2010 թվականի բյուջետային եկամուտների գնահատականների տրամադրում (առանձին նշելով հարկային վարչարարության և օրենսդրական փոփոխության հաշվին ակնկալվող լրացուցիչ բյուջետային եկամուտների գումարները) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի օգոստոսի 18-ը |
31. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն (յուրաքանչյուր մարմին` իրեն վերապահված իրավասության մասով) |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման ար- դյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում |
32. |
ՀՀ պետական կառավարման մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով)
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերը մշակելը (ըստ անհրաժեշտության) և ներկայացնելը ՀՀ կառավարություն |
ՀՀ կառավարություն |
մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը |
33. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվելիք` համայնքների 2008 թվականի բյուջեների եկամուտների կորուստների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների, և տրամադրում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
մինչև 2009 թվականի սեպտեմբերի 15-ը |
34. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկում` ըստ առանձին համայնքների և տրամադրում ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծում ներառելու համար (առանց ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով ըստ առանձին համայնքների նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների վերահաշվարկի) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2009 թվականի սեպտեմբերի 19-ը |
35. |
|
ՀՀ պետական կառավարման մարմինների 2010 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում ՀՀ վարչապետի մոտ |
|
մինչև 2009 թվականի սեպտեմբերի 19-ը |
36. |
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում` ՀՀ կառավարությունում |
ՀՀ կառավարություն |
մինչև 2009 թվականի սեպտեմբերի 25-ը |
37. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2009 թվականի սեպտեմբերի 29-ը |
38. |
ՀՀ կառավարություն |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում |
|
մինչև 2009 թվականի հոկտեմբերի 2-ը |
39. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացություն ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2009 թվականի հոկտեմբերի 2-ը |
40. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած` ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութեր ներկայացնելը |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2009 թվականի հոկտեմբերի 3-ը |
41. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի) հրապարակում մամուլում |
|
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում |
42. |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2010 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման մարմինների միջոցով` տեղական ինքնակառավարման մարմիններ |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքն ընդունվելուց հետո տասնօրյա ժամկետում |
43. |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուր մարմին` իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերը ծրագրային բյուջետավորման ձևաչափով սահմանման գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում |
44. |
ՀՀ գործադիր, ՀՀ օրենսդիր, ՀՀ դատական մարմիններ, ՀՀ դատախազություն, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններ (յուրաքանչյուր մարմին` իրեն վերապահված իրավասության մասով) |
2010 թվականի պետական գնումների անվանացանկի կազմման գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում |