ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2009 թվականի N 416-Ա
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հեռանկարային զարգացման ուղղությունները որոշելու, ինստիտուտի կառավարման բարեփոխումներն իրականացնելու և գիտական հետազոտությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անկախ փորձագիտական գնահատում անցկացնելու համար`
1. Ստեղծել փորձագիտական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության զարգացման ուղղությունների վերաբերյալ զեկույց:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2009 թ. մայիսի 20 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2009 թվականի մայիսի 20-ի N 416-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Յու. Հովհաննիսյան |
- Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի |
Ֆ. Ահարոնյան |
- Մաքս Պլանկի ինստիտուտի աստղաֆիզիկայի խմբի ղեկավար (Գերմանիա), հանձնախմբի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Աբրահամյան |
- Նոտր Դամի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դեկան |
Յո. Կնապպ |
- Լիդսի համալսարան, Ֆիզիկայի և աստղագիտության դպրոց, |
Ա. Վագներ |
- ԴԵԶԻ` Գերմանական էլեկտրոնային սինքրոտրոն, տնօրենների խորհրդի նախագահ (Գերմանիա), հանձնախմբի անդամ |
Վ. Գրայներ |
- Առաջավոր գիտության Ֆրանկֆուրտի ինստիտուտի |
Ջ. Էլլիս |
- ՑԵՌՆ` Միջուկային հետազոտությունների եվրոպական |
Ս. Գեյթս |
- ԳԱՆԻԼ` Գիտական հետազոտությունների ազգային ինստի- |
Ռ. Կալպակչիևա |
- Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |