«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2006 թվականի N 206-Ն
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2006-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏԱՆ, ՎԱՆԱՁՈՐԻ N 2, ՎԱՆԱՁՈՐԻ N 3, ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ N 1 ԵՎ ՍՊԻՏԱԿԻ «ՈՐԲ, ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻՑ ԶՐԿՎԱԾ ՄՏԱՎՈՐ ԹԵՐԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ» N 1 ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 988-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010 թվականների ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Լոռու մարզի Վանաձորի մանկատան, Վանաձորի N 2, Վանաձորի N 3, Ստեփանավանի N 1 և Սպիտակի «Որբ, ծնողական խնամքից զրկված մտավոր թերզարգացում ունեցող երեխաների» N 1 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների բեռնաթափման 2006 թվականի փորձնական ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Մանկատների բեռնաթափում փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 988-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
|
Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2006 - 2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
Գ Լ ՈՒ Խ I
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ռազմավարության սկզբունքներն են՝
1. երեխայի շահերի առաջնահերթության սկզբունք՝ կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանություն.
2. խտրականության բացառման և հավասար հնարավորությունների ընձեռման սկզբունք՝ ելնելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի սահմանած դրույթներից, պետությունը պաշտպանում է երեխայի իրավունքները, առանց որևէ խտրականության, անկախ ռասայից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և երեխայի ծնունդից, նրա ծնողներից կամ օրինական խնամակալներից կամ որևէ այլ հանգամանքներից.
3. ընտանեկանին մոտ միջավայրի ապահովման սկզբունք՝ կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի համար հնարավորինս ստեղծել ընտանեկանին մոտ միջավայր.
4. երեխային մատուցվող ծառայությունների ապակենտրոնացման և համայնքների ներգրավման սկզբունք՝ կարևորվում է համայնքների դերը երեխայի հիմնահարցերի լուծման, ծառայությունների մատչելիության և հասցեականության բարձրացման հարցում.
5. համագործակցության սկզբունք՝ հասարակությունը տեղեկացված է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի հիմնախնդիրներին և պատրաստ է մասնակցել սոցիալական միասնության գործընթացին:
6. ինտեգրացված մոտեցման և միասնականության սկզբունք՝ երեխայի պաշտպանության հարցում բոլոր շահագրգիռ կողմերի միասնական մոտեցում և փոխհամագործակցություն:
Գ Լ ՈՒ Խ I I
ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Բեռնաթափում` երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, երեխաների հոսքի կանխարգելում և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների թվի նվազեցում՝ այլընտրանքային ծառայությունների միջոցով:
8. Կանխարգելում` այլընտրանքային ծառայությունների միջոցով կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում տեղավորվելու ռիսկի նվազեցում:
9. Այլընտրանքային ծառայություններ` համայնքում երեխայի խնամքի և պաշտպանության համար առաջարկվող ծառայություններ:
10. Ծառայությունների ցանց` կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխային տրամադրվող սոցիալական ծառայությունների ամբողջականություն:
11. Աջակցության փաթեթ` նյութական և ոչ նյութական ծառայությունների ամբողջություն, որը բխում է կոնկրետ ընտանիքի և երեխայի պահանջմունքներից:
12. Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխա` հաշմանդամության, ինքնասպասարկման ունակությունների կորստի, հիվանդության, առանց ծնողական խնամքի մնալու, աղքատության, ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության ենթարկվելու, անօգնականության, միայնակության, սոցիալական մեկուսացման, դժբախտ պատահարի կամ արտակարգ իրավիճակներում հայտնվելու, ազատազրկման վայրերից վերադառնալու հետևանքով մարդու կենսագործունեությանը խանգարող օբյեկտիվ իրավիճակ, որն անձն ինքնուրույն հաղթահարել չի կարող:
Գ Լ ՈՒ Խ I I I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿ
1992 թվականի հունիսին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, որին և հետևեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը (1996թ.):
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանությանն էր ուղղված նաև 2002թ-ի սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այն կարգավորում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց հավասարեցված անձանց կրթության, բնակելի տարածքի ապահովման և ընդհանուր սոցիալական պաշտպանության հարցերը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց բնակարան տրամադրելու հաշվառում:
2003թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշումը: Ազգային ծրագիրն իր մեջ ներառում է երեխայի հանդեպ իրականացվող քաղաքականությունը տարբեր բնագավառներում, որի միջոցով սահմանված խնդիրները և երեխաների վերաբերյալ մշակված ծրագրերն իրականացվում են պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ համակարգերի միջոցով:
2004թ. նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը, որը կարգավորում է նաև կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի հիմնահարցերը:
Այսօր երեխայի հիմնահարցերի լուծման քաղաքականության հիմնական ուղղվածությունն է`
- երեխաների խնամքի և պաշտպանության մեկ համակարգի ստեղծումը,
- մանկատներում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում երեխաների թվի նվազեցումը և այդ հաստատություններ երեխաների հոսքի կանխարգելումը,
- երեխաների խնամքը և պաշտպանությունն իրականացնող հաստատությունների բարելավումը:
Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի պաշտպանության ոլորտում ներկայումս առկա են հետևյալ հիմնախնդիրները՝
13. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ՝
Տարբեր դրդապատճառներով առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կազմում են սոցիալապես առավել խոցելի խումբ` ուստի նրանք պետք է գտնվեն պետության հատուկ պաշտպանության և հոգածության ներքո: Հայաստանի Հանրապետությունում գործում են ութ պետական և հինգ բարեգործական մանկատներ:
Մանկատներում իրականացված բազմաթիվ ուսումնասիրությունները վկայում են այն փաստը, որ երեխաներն այնտեղ հայտնվում են հիմնականում սոցիալական պատճառներով, որը պայմանավորված է ազգաբնակչության ցածր կենսամակարդակի, դեղորայքի և բուժծառայությունների բարձր գների, ծնողների մոտ երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված հմտությունների պակասի, երեխաների խնամքի ծառայությունների բացակայության համալիր ազդեցությամբ:
Ստորև ներկայացվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների մասին վիճակագրական տվյալները՝ համաձայն աղյուսակ 1-ի:
Աղյուսակ 1
N/N ը/կ |
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ | Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թիվը |
1. | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառման մեջ գտնվող երեխաներ | 610 |
2. | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանի տրամադրման կենտրոնացված հաշվառման մեջ գտնվողներ | 35 |
3. | Խնամակալների և հոգաբարձուների խնամքի տակ գտնվող երեխաներ | 291 |
4. | Պետական մանկատներում գտնվող երեխաներ | 935 |
5. | Բարեգործական մանկատներում գտնվող երեխաներ | 250 |
Տվյալները ներկայացված են առ 01.10. 2005թ. դրությամբ:
Մանկատան չափահաս դարձած սաների հետագա կյանքի կազմակերպման, ինչպես նաև 1991թ-ից սկսած մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանության խնդրի կարգավորման նպատակով ՀՀ կառավարությունը 2003թ. հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ հաստատեց «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է 1991թ-ից սկսած մանկատների շրջանավարտների` բնակելի տարածքով ապահովում, մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում, հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովում, բնաիրային օգնություն (գույքի տրամադրում), բժշկական և իրավաբանական օգնության տրամադրում:
2003-2005թթ. ընթացքում ծրագրի շահառու է դարձել 139 շրջանավարտ:
14. Հաշմանդամ երեխաներ
Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամ երեխայի նկատմամբ պետական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացն իրականացվում է երեխայի շահերի առաջնահերթության սկզբունքով՝ որդեգրելով միջազգային հանրության կողմից ընդունված արժեքները` բոլոր երեխաները հավասար են իրենց մարդկային էության տեսակետից և ծնվելու պահից ձեռք են բերում հավասար իրավունքներ: Այս գաղափարն ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, որն ընդունվել է 1993 թվականին:
Հայաստանում հաշմանդամ երեխաների համար գործում են երկու մասնագիտացված մանկատուն (Գյումրու «Երեխաների տուն» և Խարբերդի մասնագիտացված մանկատուն), ինչպես նաև 32 պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Գյումրու «Երեխաների տուն» մասնագիտացված մանկատանը խնամվում են 0-6 տարեկան հաշմանդամ երեխաներ, իսկ Խարբերդի մասնագիտացված մանկատանը`
6-18 տարեկանները: Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները նախատեսված են մտավոր թերզարգացում ունեցող, լսողական, խոսքի ծանր, տեսողական խանգարումներով, հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների համար:
2005թ-ի տվյալներով հաշվառված է 118 հազար հաշմանդամ, այդ թվում` 11 հազարը՝ երեխա: Հաշմանդամ երեխաների մասին վիճակագրական տվյալները ներկայացված են աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
N/N ը/կ |
Հաշմանդամ երեխաներ | Հաշմանդամ երեխաների թիվը |
1. | Ընտանեկան նպաստի համակարգում | 4391 |
2. | Պետական մասնագիտացված մանկատներում | 340 |
3. | Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում | 5000 |
Հայաստանի Հանրապետությունում գործող մասնագիտացված մանկատների և պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության բարեփոխումը` երեխայի խնամքի, բուժման, դաստիարակության և զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, երեխայի համար տեխնիկական սարքերի ձեռքբերումը (սայլակներ, լսողական ապարատներ և այլն), երեխայի սոցիալական և հոգեբանական վերականգնման, նրա անձի պահպանման և զարգացման մարդասիրական գերակայությունների ապահովման խնդիր է:
Ոլորտի հիմնախնդիրներն են՝ հաշմանդամ երեխաների վաղ հայտնաբերումը, բժշկական վաղ միջամտումը, վերականգնողական բուժումը և նրանց ինտեգրումը հասարակության մեջ:
Խիստ կարևորվում է քաղաքաշինական նորմերով հասարակական կյանքում հաշմանդամների ներգրավման հնարավորությունների ապահովումը, ինչը պայմանավորված է տարբեր ֆունկցիոնալ նշանակություն ունեցող շենքերի և տարածքների անարգել հասանելիության, մայթերի և հետիոտն ճանապարհների նախագծման նորմերի կիրառման, երկայնական թեքությունների, եզրաշարքի քարի բարձրության, թեքամուտքերի (պանդուսների) առկայության և այլ անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:
15. Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում խնամվող երեխաներ
ՀՀ կրթության համակարգում գործում է 52 պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, որից` 18-ը մտավոր և ֆիզիկական զարգացման շեղումներով երեխաների համար, 14-ը` ինտեգրացված ուսուցման (մտավոր և ֆիզիկական զարգացման շեղումներով և որբ ու ծնողական խնամքից զրկված երեխաների համար), 12-ը` որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների համար, 8-ը` արտակարգ ունակություններ ցուցաբերած երեխաների համար: Նշված 52 պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են մոտ 11054 երեխա, գիշերում` մոտ 4363 երեխա: Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգի գործունեության սկզբունքների անհամապատասխանությունը պահանջում է բարեփոխումներ նաև այս համակարգում: Երեխաների իրավունքների խախտում է դիտվում, երբ որբ և ծնողական խնամքից զրկված երեխայի կրթությունն ու խնամքը տարանջատված չեն: Խնդրի լուծումն իրականացվում է բարեփոխումների հերթական քայլով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվեցին 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը և դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» N 381-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 1646-Ն որոշումները:
16. Հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ
2003-2004թթ. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ՀՀ-ում հանրակրթական պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններից դուրս մնացած (սոցիալ-տնտեսական պատճառներով, ծնողների կողմից անտեսում, լսողական, տեսողական խանգարումներով, հենաշարժական խնդիրներ ունեցող, մտավոր հետամնաց, անբավարար վարքի համար դպրոցից հեռացված) աշակերտների թիվը կազմում է 6751, այդ թվում` ամենամեծ թիվը կազմում է Երևանում` 2888 երեխա, իսկ երկրորդը՝ Շիրակի մարզում` 946 երեխա:
Ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում շատ ընտանիքներ, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, իրենց դպրոցահասակ երեխաներին չեն կարող ապահովել անհրաժեշտ դասագրքերով, գրենական պիտույքներով, հագուստով և կոշիկով, որի պատճառով երեխաները զրկվում են դպրոց հաճախելու հնարավորությունից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2002 թվականից իրականացվում է «Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել Երևան քաղաքի և հանրապետության մարզերի 3 և ավելի դպրոցահասակ երեխա ունեցող` ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներին, ինչպես նաև հանրակրթական դպրոցներից դուրս մնացած երեխաներին: 2004-2005թթ. ուսումնական տարվա ընթացքում ծրագրում ընդգրկվել է 18836 ընտանիք` սպասարկելով 61916 երեխայի:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման` ընտանեկան նպաստի կամ անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի երեխային հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ տրվեց դրամական օգնություն՝ 20 հազար դրամի չափով:
17. Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաներ
Հատուկ ուշադրության է արժանի երեխաների շրջանում թափառաշրջիկության և մուրացկանության երևույթի կրճատման և հետագա կանխարգելման հարցը, որի լուծումը պահանջում է համալիր մոտեցում, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների միասնական գործողություններ:
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն այսօր հանրապետությունում հաշվառման մեջ է 36 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Նրանց թիվը մեծ է հատկապես Արարատի և Շիրակի մարզերում, յուրաքանչյուրում` 10 երեխա:
Հայաստանում նման խնդիրներ ունեցող երեխաներին աջակցում են «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական հիմնադրամը, «Օրրան» և «Վորդ Վիժն» հասարակական կազմակերպությունները:
18. Աղքատ ընտանիքներում երեխաների պաշտպանությունը
Հայաստանի Հանրապետությունում գործող ընտանեկան նպաստի համակարգը սոցիալապես անապահով բնակչությանը սոցիալական աջակցություն տրամադրելու մեխանիզմն է: 2005թ. տվյալներով նպաստառու ընտանիքների ընդհանուր թիվը կազմել է 128473, այդ թվում՝ մեծ թիվը Երևանում է` 25426 և Շիրակի մարզում` 25363 ընտանիք: Նպաստառու անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների թիվն է` 90437:
Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերն աչքի են ընկնում նաև գործազրկության բարձր մակարդակով, համապատասխանաբար` 18,1 %, 17,4 %, 17,2 %: Եվ քանի որ գործազուրկների թվաքանակի մեջ մեծ են երիտասարդ տարիքի անձինք, հետևաբար գործազրկության հետևանքները տարածվում են երիտասարդ ընտանիքների վրա, որի հետևանքով վտանգվում է երեխաների պաշտպանության խնդիրը:
Սոցիալ-տնտեսական դժվարությունները բացասական ազդեցություն են թողնում հատկապես բազմազավակ ընտանիքների վրա: Աղքատության վտանգը պայմանավորված է նաև ընտանիքի կազմով` բազմանդամ տնային տնտեսություններն առավել են հակված աղքատության:
Սոցիալական աջակցության հարցում երեխայի առաջնահերթության սկզբունքը սահմանված է նաև Հայաստանի Հանրապետության աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում: Այս սկզբունքն է գործում ընտանեկան նպաստի համակարգում, երբ նպաստառու ընտանիքներն ստանում են 7000 դրամ բազային գումար և 4000-6500 դրամ հավելում` ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:
19. Սոցիալական ծառայությունների հասցեականությունը
Հայաստանի Հանրապետությունում գործում են 55 սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ, որոնք համալրված են 500 սոցիալական աշխատողով: Մարզերից միայն Լոռին է, որտեղ բացի 5 սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունից կան նաև 4 սոցիալական աջակցության կենտրոններ, որտեղ աջակցության հիմնական ուղղվածությունը երեխան է: Կարևորվում են նաև երեխաների պաշտպանությանն ուղղված հասարակական կազմակերպությունների ծառայությունները, որոնք այսօր բավարար տարածվածություն չունեն Հայաստանի Հանրապետության մարզերում: Միայն Լոռու մարզն է, որտեղ գործում են 39 հասարակական կազմակերպություններ, իսկ մնացած մարզերում դրանց թիվը տատանվում է 2-4-ի միջև:
Գ Լ ՈՒ Խ I V
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2006-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
20. Ընդհանուր նպատակը
Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010 թվականների ռազմավարության ընդհանուր նպատակն է երեխայի պաշտպանության համակարգի բարելավումը, երեխա-ընտանիք-հասարակություն կապի ամրապնդումը:
21. Հիմնական նպատակները
Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010 թվականների ռազմավարության իրականացման հիմնական նպատակներն են՝
21.1. մանկատներում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում գտնվող երեխաների համար ապահովել հասարակության մեջ ինտեգրվելու անհրաժեշտ միջոցառումներ.
21.2. կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների պաշտպանության համար երեխայի պաշտպանության կառույցների և ծառայությունների ստեղծում.
21.3. երեխաների պաշտպանության ոլորտի համակարգում և մոնիթորինգ.
21.4. հասարակության իրազեկում երեխաների պաշտպանության մասին:
22. Ակնկալվող արդյունքները
Սույն ռազմավարության վերոհիշյալ հիմնական նպատակների իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
21.1.1. մասնագիտական գնահատման հիման վրա երեխայի ինտեգրմանն ուղղված երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր.
21.1.2. երեխայի խնամքն ընտանիքներում.
21.1.3. սոցիալական աջակցություն՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և նրանց թվին պատկանող անձանց.
21.2.1. կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի հայտնաբերման, գրանցման, նրա կարիքների գնահատման, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի մշակման և դրանց իրականացման վերահսկման նպատակով ստեղծված կառույցներ.
21.2.2. կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով մանկատներին, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններին և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին այլընտրանք հանդիսացող ծառայություններ.
21.3.1. հաշվետվության գործող մեխանիզմներ.
21.3.2. Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի իրականացում.
21.3.3. երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող լիցենզավորված կամ հավատարմագրված հաստատություններ.
21.3.4. երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների պետական կառավարման մարմինների կողմից պատվիրակված ծրագրերը համակարգված են Հայաստանի Հանրապետության վարչապետի 28.10. 2005 թվականի N 835-Ն որոշմամբ ստեղծված երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի (այսուհետ՝ ազգային հանձնաժողով) կողմից.
21.4.1. հասարակությունը տեղեկացված է երեխաների պաշտպանության քաղաքականության իրականացմանը:
23. Միջոցառումները
21.1.1.1. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների աշխատողների մասնագիտական ուսուցման կազմակերպում
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների աշխատողների համար կկազմակերպվեն ուսուցողական դասընթացներ երեխայի կարիքների գնահատման, նրա սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի մշակման և իրականացման մեթոդների վերաբերյալ:
21.1.1.2. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ազգային հանձնաժողովի համաձայնությամբ, մշակում է համապատասխան մեխանիզմներ, որոնք կապահովեն ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշմամբ հաստատված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառումը և իրականացման վերահսկողությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարեկան հաշվետվություն կներկայացնի երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին` չափորոշիչների կիրառման ընթացքի վերաբերյալ:
21.1.1.3. Մանկատներում գտնվող երեխաների համար կեսճանապարհային ծրագրերի մշակում
Կեսճանապարհային ծրագրերի իրականացման նպատակն է մանկատների սաներին նախապատրաստել հաստատությունից դուրս ինքնուրույն կյանքին և աջակցել նրանց ինտեգրմանը հասարակության մեջ: Մանկատներում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման ծրագրերի վերլուծության հիման վրա կմշակվեն և կիրականացվեն կեսճանապարհային ծրագրեր:
21.1.1.4. Մանկատներում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում գտնվող երեխաների կարիքների գնահատում
Մանկատներում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում գտնվող երեխաների կարիքների գնահատման հիման վրա յուրաքանչյուր երեխայի համար կմշակվի և կիրականացվի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիր:
21.1.2.1. Մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների բեռնաթափման ծրագրերի իրականացում
Մանկատների և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների բեռնաթափման փորձնական ծրագիրը նախատեսված է 2006 թվականին իրականացնել Լոռու մարզում: Փորձնական ծրագրի, մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում գտնվող երեխաների կարիքների գնահատման արդյունքների հիման վրա կմշակվեն և հաջորդող տարիների ընթացքում կիրականացվեն բեռնաթափման ծրագրեր հանրապետության տարածքում:
21.1.2.2. Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրում
Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման նպատակն է ապահովել երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքը: Խնամատար ընտանիքն ամրագրված է ՀՀ ընտանեկան օրենսգրքում, որի կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է մշակել և ընդունել խնամատարության մասին իրավական ակտեր:
21.1.2.3. Խնամատարության փորձնական ծրագրի ամփոփում
2006-2007 թթ. ընթացքում խնամատարության փորձնական ծրագիր կիրականացվի Երևան քաղաքում, Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա հանրապետության տարածքում կներդրվի խնամատար ընտանիքի ինստիտուտը:
21.1.3.1. ՀՀ կառավարության 30.11. 2003թ. N 1419-Ն որոշմամբ հաստատված «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շարունակականության ապահովում
Սույն ռազմավարության իրականացման ժամանակահատվածում կշարունակվի «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի իրականացումը, որի շրջանակներում սոցիալական աջակցություն կտրամադրվի մանկատների շրջանավարտներին:
21.1.3.2. Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան շրջանավարտների սոցիալական աջակցության ծրագրերի կազմակերպում
2008-2010 թվականների ընթացքում կիրականացվի Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սաների և մանկատանը բնակվող չափահաս անձանց կարիքների գնահատում, կկազմվի յուրաքանչյուրի համար սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիր, որի վերլուծության արդյունքում կմշակվի ծրագիր` ապահովելու մանկատանը բնակվող չափահաս անձանց հասարակությանը` հնարավորինս ինտեգրելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:
(21.1.3.2 կետը փոփ. 13.09.07 N 1071-Ն)
21.2.1.1. Մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների աշխատողների մասնագիտական ուսուցում
Ուսուցողական դասընթացներ կկազմակերպվեն մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի երեխաների պաշտպանության բաժինների աշխատողների համար կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների հետ աշխատանքի մեթոդների ու հմտությունների վերաբերյալ:
(21.2.1.1. կետը փոփ. 30.04.09 N 470-Ն)
21.2.1.2. Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների կարիքների գնահատում
Մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի երեխաների պաշտպանության բաժինները կհայտնաբերեն, կհաշվառեն կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաներին, կկատարեն նրանց կարիքների գնահատում, կմշակեն նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և կհետևեն դրանց իրականացմանը: Մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի երեխաների պաշտպանության բաժիններն ազգային հանձնաժողովին կներկայացնեն տարեկան հաշվետություններ, որոնց վերլուծության հիման վրա ազգային հանձնաժողովը կսահմանի սոցիալական ծառայությունների և ծրագրերի կարիքների առաջնահերթությունը և կպլանավորի համապատասխան ծառայությունների զարգացումը` հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի փաստացի կարիքները:
(21.2.1.2. կետը փոփ. 30.04.09 N 470-Ն)
21.2.2.1. Երեխաների խնամքի ցերեկային հաստատությունների ստեղծում
Երեխաների խնամքի ցերեկային հաստատությունները ծառայություններ են, որոնց ստեղծմամբ կապահովվեն մասնագիտացված սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, իրավաբանական ծառայություններ` կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաներին և նրանց ընտանիքներին: Հաստատությունները հանդիսանում են նաև հանգրվան օրվա ընթացքում ժամանակավոր խնամքի կարիք ունեցող երեխաների համար: Երեխաների խնամքի ցերեկային հաստատությունների ստեղծման վայրը և ժամկետները կառաջարկվեն երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից, մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի երեխաների պաշտպանության բաժինների տարեկան հաշվետվությունների վերլուծության արդյունքների հիման վրա:
(21.2.2.1. կետը փոփ. 30.04.09 N 470-Ն)
21.2.2.2. Սոցիալական աշխատողների ցանցի ստեղծում
2008 - 2009 թվականների ընթացքում ուսուցողական դասընթացներ կկազմակերպվեն երեխաների պաշտպանության ոլորտի սոցիալական աշխատողների համար, որի արդյունքում մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի երեխաների պաշտպանության բաժինները և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունները կունենան կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի և նրա ընտանիքի հետ աշխատող հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողներ:
2010 թվականին նախատեսվում է պետական կառավարման մարմինների կողմից (ներառյալ համայնքներին պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում կամ օրենքով նախատեսված այլ միջոցներով) յուրաքանչյուր համայնքում ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի և նրա ընտանիքի հետ աշխատող հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատող:
(21.2.2.2. կետը փոփ. 13.09.07 N 1071-Ն, 30.04.09 N 470-Ն)
21.2.2.3. Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների վերանվանում
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները կհանդիսանան այլընտրանք մանկատներում և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում խնամվող այն երեխաների համար, որոնք միայն սոցիալ-տնտեսական պատճառներով են հայտնվում վերոհիշյալ հաստատություններում:
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները կապահովեն մասնագիտացված սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, իրավաբանական ծառայություններ, խնամք` կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաներին: Համաձայն ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի N 1646-Ն որոշման, մինչև 2007 թվականի վերջը 7 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն կվերանվանվի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության:
21.2.2.4. Երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների ստեղծում
Բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների ստեղծումը կապահովի հատուկ կարիք ունեցող երեխայի բուժումը, առողջության համալիր վերականգնումը, որը կկանխարգելի նման խնդիրներ ունեցող երեխաների հոսքը մասնագիտացված մանկատներ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, ինչպես նաև կնպաստի այդ հաստատությունների բեռնաթափմանը: Բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների ստեղծման վայրը և ժամկետները կառաջարկվեն երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից, մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի երեխաների պաշտպանության բաժինների տարեկան հաշվետվությունների վերլուծության արդյունքների հիման վրա:
(21.2.2.4. կետը փոփ. 30.04.09 N 470-Ն)
21.3.1.1. Երեխաների պաշտպանության հարցերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում
Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերաբերյալ ստացված տեղեկատվության հիման վրա կկազմի ամփոփ հաշվետվություն և կներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետին:
21.3.2.1. Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների տվյալների բազաների վերլուծություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերլուծի կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների կենտրոնացված տվյալների բազաները, իսկ մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի երեխաների պաշտպանության բաժինները կվերլուծեն կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների տվյալների տարածքային բազաները և ամփոփ հաշվետվություն կներկայացնեն ազգային հանձնաժողովին:
(21.3.2.1. կետը փոփ. 30.04.09 N 470-Ն)
21.3.2.2. Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար մշակել և իրականացնել տարեկան ծրագրեր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շահագրգիռ այլ պետական կառավարման մարմիններից ստանում է երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագրում նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովող տարեկան ծրագրերի նախագծերը, ամփոփում է, ներկայացնում երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ներկայացնում է ՀՀ կառավարության հաստատմանը:
21.3.3.1. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների լիցենզավորման կամ հավատարմագրման համար անհրաժեշտ օրենսդրության մշակում և ընդունում
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների աշխատանքը կանոնակարգելու և վերահսկելու նպատակով այդ հաստատությունները կլիցենզավորվեն կամ կհավատարմագրվեն համապատասխան պետական մարմնի կողմից: 2006-2007 թվականների ընթացքում կմշակվի և կընդունվի անհրաժեշտ օրենսդրություն` հետագա տարիներին երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունները լիցենզավորելու կամ հավատարմագրելու համար:
21.3.3.2. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների և երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցուցակների կազմումը
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ճշտված տվյալների հիման վրա պետական կառավարման մարմինները կազմում են իրենց ոլորտում գործող երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների և երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցուցակները, դրանք ներկայացնում են ազգային հանձնաժողովին, այդ հաստատությունների և կազմակերպությունների լիցենզավորումը կամ հավատարմագրումն ապահովելու նպատակով:
21.3.4.1. Համապատասխան ընթացակարգերի մշակում
Երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող պետական կառավարման մարմինները երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին են ներկայացնում առաջարկություններ` համապատասխան ոլորտներում պետական կառավարման մարմինների հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ծրագրերի ներկայացման ընթացակարգերի վերաբերյալ:
21.3.4.2. Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից երեխաների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների պետական կառավարման մարմինների կողմից պատվիրակված ծրագրերի համակարգում
21.4.1.1. 2006-2010 թվականների ընթացքում լրատվական միջոցների ներգրավում և հանրությանն իրազեկում:
(21.4.1.1. կետը խմբ. 13.09.07 N 1071-Ն)
21.4.1.2. Հանրության իրազեկվածության և քարոզարշավի ազդեցության հետազոտություն
2010 թվականին կիրականացվեն սոցիալական հարցումներ` հասարակության իրազեկման և քարոզարշավի ազդեցությունը գնահատելու նպատակով:
Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010 թվականների ռազմավարության նպատակներն ու միջոցառումները ներկայացված են ստորև` աղյուսակ 3-ում:
(21.4.1.2. կետը փոփ. 13.09.07 N 1071-Ն)
Աղյուսակ 3
Հիմնական նպատակները |
Ակնկալվող արդյունքը |
Միջոցառումները |
Ցուցանիշները (%) |
Կատարման ժամկետը և ցուցանիշները ըստ տարիների |
Ցուցանիշների գնահատման աղբյուրը |
Պատասխանատուն |
1. Մանկատներում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում գտնվող երեխաների համար ապահովել հասարակության մեջ ինտեգրվելու անհրաժեշտ միջոցառումներ | 1.1 մասնագիտական գնահատման հիման վրա երեխաների ինտեգրմանն ուղղված երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր | 1.1.1 մանկատներում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների աշխատողների մասնագիտական ուսուցման կազմակերպում | մասնագիտական դասակարգմամբ ուսուցողական դասընթացներ անցած աշխատողներ | 2007-2008 թթ.` 1-ին փուլ - 20% 2009-2010 թթ.` 2-րդ փուլ - 30% |
Տասիսի ծրագրի հաշվետվություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվություն ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվետվություն |
Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով |
1.1.2 Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառում | ՀՀ կառավարության 2004 թ. օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշմամբ հաստատված համապատասխան չափորոշիչների կիրառումը բոլոր հաստատություններում | 2006-2007 թթ.` 100% մանկատներում և 30% պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2008-2010 թթ.` 100% գիշերօթիկ խնամքի հաստատություններում և պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվետվություններ |
Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | ||
1.1.3 մանկատներում գտնվող երեխաների համար կեսճանապարհային ծրագրերի մշակում | մանկատներում գտնվող երեխաներ ընդգրկված կեսճանապարհային ծրագրերում |
2009-2010 թթ. կեսճանապարհային ծրագրերի մշակում` ըստ փուլերի և հաստատությունների տիպերի, և դրանց իրականացումը |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվությունը երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին 2009-2010 ՄԺԾԾ-ում և տարեկան բյուջեներում ընդգրկված ծրագրեր |
Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | ||
1.1.4 մանկատներում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում գտնվող երեխաների կարիքների գնահատում | մանկատներում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում գտնվող երեխաների կարիքները գնահատված են և մշակված են նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերը | 2008-2010 թթ.` «Փոքր Մհեր» կրթահամալիրի, մանկատների և պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների երեխաների կարիքների գնահատում և երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրի մշակում և իրականացում | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվություն ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվետվություն |
Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | ||
1.2 Երեխայի խնամքն ընտանիքում | 1.2.1 մանկատների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների բեռնաթափման ծրագրերի իրականացում | Սույն որոշմամբ հաստատված ՀՀ Լոռու մարզում իրականացվող փորձնական ծրագրի ակնկալվող արդյունքների իրականացում Մանկատներից, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններից և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններից ընտանիք տեղափոխված երեխաներ Մանկատներ, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ տեղավորվելու փոխարեն այլընտրանքային ծառայություններ ստացած երեխաներ |
2006-2008 թթ.` սույն որոշմամբ հաստատված ՀՀ Լոռու մարզում իրականացվող փորձնական ծրագրի իրականացում 2009-2010 թթ.` սույն որոշմամբ հաստատված ՀՀ Լոռու մարզում իրականացվող փորձնական ծրագրի արդյունքների և մանկատներում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում գտնվող երեխաների կարիքների գնահատման արդյունքների հիման վրա վերը նշված հաստատությունների բեռնաթափման ծրագրի մշակում |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվություն 2008-2010 թթ. ՄԺԾԾ և տարեկան բյուջեներ |
Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | |
1.2.2 Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրում | Խնամատարության մասին մշակված և ընդունված իրավական ակտեր | 2007 թ. համապատասխան իրավական ակտերի մշակում և ընդունում | համապատասխան իրավական ակտեր | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | ||
1.2.3 Խնամատար ընտանիքի ներդրման փորձնական ծրագրի իրականացում Գեղարքունիքի և Լոռու մարզերում | Խնամատար ընտանիքի փորձնական ծրագրի ակնկալվող արդյունքների իրականացում երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի հիման վրա խնամատար ընտանիք տեղավորվելու ենթակա երեխաներ` ընդգրկված խնամատար ընտանիքի ծրագրերում |
2006-2007 թթ. խնամատար ընտանիքի փորձնական ծրագրի իրականացում 2008-2010 թթ. խնամատար ընտանիքի փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրում հանրապետությունում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվություն 2008-2010 թթ. ՄԺԾԾ և տարեկան բյուջեներ |
Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | ||
1.3 Սոցիալական աջակցություն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և նրանց թվին պատկանող անձանց | 1.3.1 ՀՀ կառավարության 30.11.2003 թ. N 1419-Ն որոշմամբ հաստատված «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շարունակականության ապահովում | մանկատների սոցիալական աջակցության կարիք ունեցող շրջանավարտներ` ընդգրկված ծրագրում | 2006-2010 թթ. | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվություն | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | |
1.3.2 Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան շրջանավարտների սոցիալական աջակցության ծրագրերի կազմակերպում | Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան սոցիալական աջակցության կարիք ունեցող շրջանավարտներ` ընդգրկված ծրագրում | 2009-2010 թթ. ծրագրերի մշակում և իրականացում | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվություն 2008-2010 թթ. ՄԺԾԾ և տարեկան բյուջեներ |
Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | ||
2. Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և նրանց ընտանիքների պաշտպանության համար երեխայի պաշտպանության կառույցների և ծառայությունների ստեղծում | 2.1 կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխայի հայտնաբերման գրանցման, նրա կարիքների գնահատման, ինչպես նաև նրա սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի մշակման և դրանց իրականացման վերահսկման նպատակով ստեղծված կառույցներ | 2.1.1 մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների աշխատողների մասնագիտական ուսուցում | ուսուցման դասընթացներ անցած աշխատողներ, ըստ մասնագիտական դասակարգման | 2008-2010 թթ. մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների աշխատողների ուսուցում 100% | Տասիսի ծրագրի հաշվետվությունը | Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով |
2.1.2 կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների կարիքների գնահատում | կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող հաշվառված երեխաներ, որոնք ունեն մշակված և իրականացվող սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր | 2010 թ. հաշվառված երեխաներն ունեն անհատական ծրագրեր, 100% | մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հաշվետվությունները | Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | ||
2.2 կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով մանկատներին, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններին և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին այլընտրանք հանդիսացող ծառայություններ | 2.2.1 երեխաների խնամքի ցերեկային հաստատությունների ստեղծում | երեխաների կարիքների գնահատման հիման վրա երեխաների խնամքի ցերեկային հաստատությունների ստեղծման վերաբերյալ երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից մշակված պլանի իրականացում | 2006 թ. երեխաների խնամքի ցերեկային 2 հաստատությունների ստեղծում 2007-2010 թթ. երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից մշակված պլանի իրականացում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվություն ՄԺԾԾ և տարեկան բյուջեներ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | |
2.2.2 սոցիալական աշխատողների ցանցի ստեղծում | մասնագիտական ուսուցում ստացած սոցիալական աշխատողների թիվը երեխաների պաշտպանության ոլորտում | 2006-2007 թթ. մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող բոլոր հաստատությունների մասնագիտական ուսուցում ստացած սոցիալական աշխատողներ 2008-2010 թթ. յուրաքանչյուր համայնքում մասնագիտական ուսուցում ստացած 1 սոցիալական աշխատող |
Տասիսի ծրագրի հաշվետվություն մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հաշվետվություններ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | ||
2.2.3 երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ստեղծում | ՀՀ կառավարության 08.09.2005 թ. N 1646-Ն որոշման կատարում | 2006-2007 թթ. 17 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վերանվանման և վերակազմավորման արդյունքում` 10 հանրակրթական դպրոց և 7 երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հաշվետվություններ 2007-2009 թթ. ՄԺԾԾ և տարեկան բյուջեներ |
Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն | ||
2.2.4 երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների ստեղծում |
երեխաների կարիքների գնահատման հիման վրա բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների ստեղծման վերաբերյալ երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից մշակված պլանի իրականացում |
2009-2010 թթ. երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների ստեղծման պլանի մշակում և բժշկասոցիալական վերականգնողական հաստատությունների ստեղծում` համաձայն պլանի | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված պլան 2009-2010 թթ. ՄԺԾԾ և տարեկան բյուջեներ |
Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | ||
3. Երեխաների պաշտպանության ոլորտի համակարգում և մոնիթորինգ | 3.1 հաշվետվության գործող մեխանիզմներ | 3.1.1 երեխաների պաշտպանության հարցերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում | երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների ու պետական կառավարման մարմինների կողմից պատվիրակված ծրագրեր իրականացնող կազմակերպությունների տարեկան հաշվետվություններ | 2008 թ. հաշվետվությունների ձևի մշակում, համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների իրազեկում 2009-2010 թթ. հաշվետվությունները ներկայացվում են, 100% |
երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից հաստատված հաշվետվությունների ձևեր շահագրգիռ պետական կառավարման մարմինների հաշվետվություններ |
Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով |
3.2 Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի ամբողջական իրականացում | 3.2.1 կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների տվյալների բազաների վերլուծություն | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մարզպետարանների, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանի կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացում երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին | 2006-2010 թթ. մանկատներում, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում և երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում խնամվող երեխաների կարիքների գնահատման արդյունքների և տվյալների բազաների վերլուծություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բազաների վերլուծության հիման վրա հաշվետվություն, |
Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | |
3.2.2 Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրով նախատեսված միջոցառումներ իրականացման համար մշակել և իրականացնել տարեկան ծրագրեր | տարեկան ծրագրերի միջոցով Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագրի իրականացման աստիճան | 2006-2010 թթ. ազգային ծրագրի շրջանակներում ոլորտային ծրագրերի ներկայացում երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված ամփոփ հաշվետվություն շահագրգիռ նախարարությունների տարեկան ծրագրերի մասին | Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | ||
3.3 երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող լիցենզավորված կամ հավատարմագրված հաստատություններ | 3.3.1 երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների լիցենզավորման կամ հավատարմագրման համար անհրաժեշտ օրենսդրության մշակում և ընդունում | 2006-2007 թթ. անհրաժեշտ օրենսդրության մշակում և ընդունում | համապատասխան պետական մարմինների կողմից ընդունված օրենսդրական ակտեր | ՀՀ կառավարություն, երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | ||
3.3.2 երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների և երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցուցակների կազմում | երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող լիցենզավորված կամ հավատարմագրված հաստատություններ | 2008-2010 թթ. երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող բոլոր հաստատությունները լիցենզավորված կամ հավատարմագրված | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվություն | Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | ||
3.4 երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների պետական կառավարման մարմինների կողմից պատվիրակված ծրագրերը համակարգված են երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից | 3.4.1 համապատասխան ընթացակարգերի մշակում | 2008-2010 թթ. համապատասխան ընթացակարգերի մշակում և համապատասխան կազմակերպությունների իրազեկում | համապատասխան նախարարությունների առաջարկությունների հիման վրա երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից հաստատված ընթացակարգեր | Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | ||
3.4.2 երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից երեխաների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների պետական կառավարման մարմինների կողմից պատվիրակված ծրագրերի համակարգում | 2008-2010 թթ. հասարակական կազմակերպությունների պետական կառավարման մարմինների կողմից պատվիրակված ծրագրերը համաձայնեցված են երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի հետ | շահագրգիռ նախարարությունների հաշվետվություններ | Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով | |||
4. Հասարակության իրազեկում երեխաների պաշտպանության մասին | 4.1 հասարակությունը տեղեկացված է երեխաների պաշտպանության քաղաքականության իրականացմանը | 4.1.1 լրատվական միջոցների ներգրավման և հանրության իրազեկման պլանի մշակում և իրականացում | երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից հաստատված պլանի իրականացում | 2006-2010 թթ. ընթացքում լրատվական միջոցների ներգրավում և հանրության իրազեկում | երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի կողմից հաստատված պլան | Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
4.1.2 հանրության իրազեկվածության և քարոզարշավի ազդեցության հետազոտություն | 2010 թ. հանրության իրազեկվածության և քարոզարշավի ազդեցության հետազոտություն | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվություն | Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
(Աղյուսակը փոփ. 13.09.07 N 1071-Ն, 30.04.09 N 470-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Փ ո ր ձ ն ա կ ա ն ծ ր ա գ ի ր
Լոռու մարզի Վանաձորի մանկատան, Վանաձորի N 2, Վանաձորի N 3, Ստեփանավանի N 1 Եվ Սպիտակի «Որբ, ծնողական խնամքից զրկված մտավոր թերզարգացում ունեցող երեխաների» N 1 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների բեռնաթափման
Բ Ա Ժ Ի Ն I
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1. Ընդհանուր նպատակը
Սույն փորձնական ծրագրի ընդհանուր նպատակն է Լոռու մարզում երեխաների պաշտպանության համակարգի բարելավումը:
2. Հիմնական նպատակները
2.1. Հանրության իրազեկման քարոզարշավ Լոռու մարզում
2.2. Լոռու մարզի Վանաձորի մանկատան, Վանաձորի N 2, Վանաձորի N 3, Ստեփանավանի N 1 և Սպիտակի «Որբ, ծնողական խնամքից զրկված մտավոր թերզարգացում ունեցող երեխաների» N 1 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում (այսուհետ` հաստատություններ) գտնվող երեխաների բեռնաթափում
2.3. Մարզի հաստատություններում երեխաների հոսքի կանխարգելում:
3. Ակնկալվող արդյունքները
2.1.1. Մարզում երեխաների պաշտպանության համակարգի մասնագետների շրջանում իրազեկվածության բարձրացում
2.2.1. Երեխաները տեղավորված են ընտանիքներում
2.3.1. Երեխաներին հաստատություն տեղավորելու ռիսկից դուրս ընտանիքներ
2.3.2. Ծրագրում ընդգրկված երեխաների ընտանիքներին առաջարկվող ծառայությունների մշակված փաթեթ:
4. Ծրագրի շրջանակներում նախատեսվող ծառայություններ
4.1. Սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրում
4.2. Երեխաների կրթության ապահովում
4.3. Ընտանիքի նվազագույն կենսապայմանների ապահովում
4.4. Ծրագրում ընդգրկված երեխաների ընտանիքներին աջակցություն` ընտանեկան նպաստի համակարգի միջոցով
4.5. Ծրագրում ընդգրկված երեխաների ընտանիքներին զբաղվածության ծրագրերում առաջնահերթ ընդգրկում:
Բ Ա Ժ Ի Ն I I
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
2.1.1.1. Երեխաների պաշտպանության համակարգի մասնագետներին (որոշում կայացնողներ, ծառայություն տրամադրողներ և այլն) ընդհանուր տեղեկատվության տրամադրում
2.1.1.2. Հաստատությունների և համայնքի երեխաների պաշտպանության համակարգի մասնագետների համար երեխաների պաշտպանության քաղաքականության և սույն ծրագրի ներկայացում
2.2.1.1. Ընտրված հաստատություններում երեխաների սոցիալական վիճակի ուսումնասիրություն և տվյալների վերլուծություն
2.2.1.2. Ընտանիքների նախնական ընտրություն` տունայցերի միջոցով
2.2.1.3. Ընտանիքների գնահատում, որի հիման վրա կիրականացվի համապատասխաբար երեխաների գնահատում
2.2.1.4. Շահառուների ընտրություն` ընտանիքների և երեխաների կարիքների գնահատման արդյունքների և ծրագրի շրջանակներում տրամադրվող ծառայությունների հիման վրա
2.2.1.5. Ընտրված ընտանիքների և երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի մշակում
2.2.1.6. Սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացում
2.2.1.7. Ծրագրի շրջանակներում նախատեսված ծառայությունների փաթեթի հստակեցում
2.3.1.1. Խոցելի ընտանիքների սոցիալական վիճակի գնահատում
2.3.1.2. Ծառայությունների փաթեթի մշակում` գնահատման արդյունքների հիման վրա
2.3.1.3. Շահառուների ընտրություն` ռիսկերի և առաջնահերթությունների հիման վրա
2.3.1.4. Ընտրված ընտանիքների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացում
2.3.2.1. Ծրագրի շրջանակներում հաստատություններում գտնվող երեխաների բեռնաթափման համար նախատեսված ծառայությունների փաթեթի հստակեցում
2.3.2.2. Երեխաներին հաստատություն տեղավորելու ռիսկի ենթակա խոցելի ընտանիքներին առաջարկվող ծառայությունների փաթեթի մշակում` գնահատման արդյունքների հիման վրա
2.3.2.3. Ընտանիքներին աջակցության կազմակերպում` ընտանեկան նպաստի համակարգի միջոցով
5. Ծրագրի իրականացումը
Սույն ծրագրի իրականացումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կպատվիրակվի հասարակական կազմակերպության` իրավահարաբերությունների կարգավորումը թողնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հաստատումից հետո մրցութային կարգով կընտրվի հասարակական կազմակերպություն, որի հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կկնքի գործակալության պայմանագիր: Կնքված պայմանագրերի անբաժանելի մասը կկազմեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված տեխնիկական առաջադրանքները` իրականացման գնահատման հստակ ցուցանիշներով:
Ստորև ներկայացվում են փորձնական ծրագրի իրականացման գնահատման ցուցանիշները` համաձայն աղյուսակի.
Աղյուսակ
N | Նկարագիրը | Ցուցանիշը | Ցուցանիշների գնահատման աղբյուրը |
Ընդհանուր նպատակ Լոռու մարզում երեխաների պաշտպանության համակարգի բարելավում |
Լոռու մարզում երեխաների պաշտպանության կառույցների համակարգված աշխատանք | Լոռու մարզպետարանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժնի հաշվետվություն | |
Հիմնական նպատակներ | |||
1. | Հանրության իրազեկման քարոզարշավ Լոռու մարզում | Լոռու մարզում երեխաների պաշտպանության համակարգի աշխատողների 100% իմացություն բեռնաթափման փորձնական ծրագրի մասին | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2. | Լոռու մարզում հաստատությունների բեռնաթափում | 2006թ. բեռնաթափման փորձնական ծրագրով նախատեսված արդյունքները բավարարված են 100%-ով | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
3. | Մարզի հաստատություններում երեխաների հոսքի կանխարգելում | ընտրված խոցելի ընտանիքների երեխաների հաստատություններում մուտքի կանխարգելում 100%-ով | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Ակնկալվող արդյունքներ | |||
1. | Մարզում երեխաների պաշտպանության համակարգի մասնագետների շրջանում իրազեկվածության բարձրացում | առնվազն 30 հանդիպում | հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
2. | Երեխաները տեղավորված են ընտանիքներում | 40 երեխա | հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
3. | Երեխաներին հաստատություն տեղավորելու ռիսկից դուրս ընտանիքներ | 10 ընտանիք | հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
4. | Ծրագրում ընդգրկված երեխաների ընտանիքներին առաջարկվող ծառայությունների մշակված փաթեթ | համապատասխան մշակված փաթեթներ | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Միջոցառումներ | |||
1.1. | Երեխաների պաշտպանության համակարգի մասնագետներին (որոշում կայացնողներ, ծառայություն տրամադրողներ և այլն) ընդհանուր տեղեկատվության տրամադրում | 2 հանդիպում | հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
1.2. | Հաստատությունների և համայնքի երեխաների պաշտպանության համակարգի մասնագետների համար երեխաների պաշտպանության քաղաքականության և սույն ծրագրի ներկայացում | առնվազն 30 հանդիպում | հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
2.1. | Ընտրված հաստատություններում երեխաների ուսումնասիրություն և տվյալների վերլուծություն 2007 թվականին | 1000 երեխայի ընդհանուր նկարագիր | ընտրված հաստատություններ |
2.2. | Ընտանիքների նախնական ընտրություն տունայցերի միջոցով | 200 ընտանիք | հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
2.3. | Ընտանիքների գնահատում, որի հիման վրա կիրականացվի համապատասխան երեխաների գնահատում | 100 ընտանիք | հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
2.4. | Շահառուների ընտրություն` ընտանիքների և երեխաների կարիքների գնահատման արդյունքների և ծրագրի շրջանակներում տրամադրվող ծառայությունների հիման վրա | 40 երեխա | հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
2.5. | Ընտրված ընտանիքների և երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի մշակում | 40 սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիր | հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
2.6. | Սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացում | 40 երեխա | հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
2.7. | Ծրագրի շրջանակներում նախատեսված ծառայությունների փաթեթի հստակեցում | մշակված փաթեթ | Հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
3.1. | Խոցելի ընտանիքների գնահատում | 10 ընտանիք | հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
3.2. | Ծառայությունների փաթեթի մշակում` գնահատման արդյունքների հիման վրա | 10 փաթեթ | հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
3.3. | Շահառուների ընտրություն` ռիսկերի և առաջնահերթությունների հիման վրա | 10 երեխա | Հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
3.4. | Ընտրված ընտանիքների սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրերի իրականացում | 10 սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիր | Հասարակական կազմակերպության հաշվետվություն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը |
(Աղյուսակը փոփ., լրաց. 13.09.07 N 1071-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.04.2009, N 470-Ն | 08.06.2009, N 206-Ն | |
13.09.2007, N 1071-Ն | 04.10.2007, N 206-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|