ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2009 թվականի N 307-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 282-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի ապրիլի 6-ի «Ա. Սիմոնյանին Թեհրան գործուղելու մասին» N 282-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «2009 թվականի ապրիլի 6-9-ը» բառերը փոխարինել «2009 թվականի ապրիլի 6-13-ը» բառերով.
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ա. Սիմոնյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը՝
1) 2009 թվականի ապրիլի 6-9-ը` կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) 2009 թվականի ապրիլի 9-13-ը` կկատարվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։»։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. ապրիլի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|