Գլխավոր տեղեկություն
Համար
N 16
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.05.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

25 ապրիլի 2013 թվականի N 16

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ՆԻՍՏԻ N 6 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի նիստի N 6 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

ապրիլի 25-ի նիստի N 16

արձանագրային որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

փետրվարի 17-ի նիստի N 6

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐՈՎ ԵՎ ՎԻՏԱՄԻՆՆԵՐՈՎ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու

Համակատարող

Կատարման ժամկետը

Ակնկալվող արդյունքը

Բաղադրիչ 1. Օրենսդրության վերանայում և նորմատիվ-իրավական դաշտի ապահովում

Բաղադրիչի իրականացմանն ուղղված միջոցառումներ`

1) Ալյուրի հարստացման նպատակով օրենսդրական դաշտի վերլուծության և անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում` մակնշման ապրանքային նշանի (լոգոյի) նախագծի մշակման, մարկեթինգային ծրագրի, ինչպես նաև ավելացվող պրեմիքսների տեսականու և չափաքանակների որոշման նպատակով համապատասխան փորձագիտական խմբերի ձևավորում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2013-2014

թվականներ

 Բնագավառի օրենսդրական դաշտի, մակնշման ապրանքային նշանի (լոգոյի) նախագծի, մարկեթինգային ծրագրի, ինչպես նաև ավելացվող պրեմիքսների տեսականու և չափաքանակների որոշման նպատակով համապատասխան փորձագիտական խմբերը ձևավորված են

2) Հայաստանի Հանրապետությունում ալյուրի հարստացման համար նախատեսվող պրեմիքսների տեսականու և չափաքանակների որոշում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,

 Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2013 -2014 թվականներ

Ալյուրի հարստացման համար նախատեսված պրեմիքսների տեսականին և չափաքանակները որոշված և սահմանված են

3) Հարստացված

ալյուրի կամ դրանով պատրաստված արտադրանքի (հաց, հրուշակեղեն, մակարոն) մակնշման ապրանքային նշանի (լոգոյի) մշակում և հաստատում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2014 թվական

Հարստացված

ալյուրի կամ դրանով պատրաստված արտադրանքի (հաց, հրուշակեղեն, մակարոն) մակնշման ապրանքային նշանը մշակված և հաստատված է

4) Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական դաշտի վերլուծություն և ալյուրի հարստացման համար անհրաժեշտ օրենքի և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փաթեթի մշակում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2013-2014

թվականներ

1.Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական դաշտը վերլուծված է:

 2. ալյուրի հարստացման համար անհրաժեշտ օրենքի նախագիծը և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փաթեթները մշակված են:

5) Ալյուրի հարստացման ներդրման արդյունքում հացի գների թանկացումը կանխելու նպատակով համապատասխան միջոցառումների կամ օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն,

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

2014-2015 թվականներ

Ալյուրի հարստացման ներդրման արդյունքում հացի գների թանկացումը կանխելու նպատակով համապատասխան միջոցառումները, օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակված են, գնային կարգավորման մեխանիզմները ներդրված են:

Բաղադրիչ 2. Կարողությունների գնահատում և հզորացում

Բաղադրիչի իրականացմանն ուղղված միջոցառումներ`

1) Հայաստանի Հանրապետությունում գործող խոշոր ալրաղացների արտադրական (ներառյալ առանձին հոսքագծերի) և լաբորատոր կարողություննների գնահատում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2013 -2014

թվականներ

Հայաստանի Հանրապետությունում գործող խոշոր ալրաղացների արտադրական (ներառյալ առանձին հոսքագծերի) և լաբորատոր կարողություննները գնահատված են

2) Անհրաժեշտ քանակությամբ հարստացման սարքավորումների (դոզատորներ) ձեռքբերում և տեղադրում խոշոր ալրաղացներում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն,

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2013-2014

թվականներ

Ալյուրի հարստացման սարքավորումները (դոզատորներ) ձեռքբերված են և տեղադրված են ալրաղացներում:

3) Անհրաժեշտ քանակությամբ լաբորատոր սարքավորումների, պրեմիքսների և ռեակտիվների ձեռքբերում և տրամադրում

ա. ալրաղացներին և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը,

բ. ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության փորձագիտական կենտրոններին

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

2014-2015

թվականներ

անհրաժեշտ քանակությամբ լաբորատոր սարքավորումները, պրեմիքսների և ռեակտիվները ձեռքբերված են և տրամադրված են ալրաղացներին և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության փորձագիտական կենտրոններին

4) Տեխնոլոգների և ալրաղացների ու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիարական ընկերությանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ենթակայության փորձագիտական կենտրոններին

 լաբորանտների մասնագետների ուսուցում ալյուրի հարստացման տեխնոլոգիայի և պրեմիքսների պարունակության որոշման փորձարկման մեթոդների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2014-2015 թվականներ

ալյուրի հարստացման տեխնոլոգիայի և պրեմիքսների պարունակության որոշման փորձարկման մեթոդների վերաբերյալ տեխնոլոգները և ալրաղացների ու Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»փակ բաժնետիրական ընկերությանը պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության լաբորանտների ուսուցումը իրականացված է

5) Հավելանյութերի և լաբորատոր հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումների, պրեմիքսների և ռեակտիվների ձեռքբերում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2014-2015 թվականներ

Հավելանյութերի և լաբորատոր հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումները, պրեմիքսների և ռեակտիվների առաջնային խմբաքանակը ձեռքբերված է:

Բաղադրիչ 3. Հանրային իրազեկում և քարոզչություն

Բաղադրիչի իրականացմանն ուղղված միջոցառումներ`

 1) Զանգվածային լրատվության, տեսահոլովակների, բուկլետների, գովազդի և բոլոր հնարավոր այլ միջոցներով միկրոտարրերի և վիտամինների անբավարարության և ալյուրի հարստացման հարցերի, այդ թվում` արտադրանքի մակնշման վերաբերյալ հանրության իրազեկում և քարոզչություն,

 ներառելով նաև հետևյալ թիրախային խմբերը.

ա. որոշում կայացնողներ,

բ. բուժաշխատողներ,

գ. ալյուր արտադրողներ

դ. սպառողներ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2013-2015 թվականներ

Ալյուրի հարստացման վերաբերյալ իրազեկման աշխատանքները իրականացված են, այդ թվում` որոշում կայացնողների, սպարողների, բուժաշխատողների, և ալյուր արտադրողների շրջանում

Բաղադրիչ 4. Որակի ապահովման մոնիտորինգ և գնահատում

Բաղադրիչի իրականացմանն ուղղված միջոցառումներ

 1) Ալրաղացների համար որակի հսկման ներքին համակարգի մշակում և ներդրում

Ալյուր արտադրողներ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2014

թվականներ

Ալրաղացների համար որակի հսկման ներքին համակարգը մշակված և ներդրված է

2) Հարստացված ալյուրում պրեմիքսների սահմանված չափաքանակների ապահովման նկատմամբ արտաքին մոնիտորինգի և գնահատման համակարգի մշակում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

2013-2015 թվականներ

Հարստացված ալյուրում պրեմիքսների սահմանված չափաքանակների ապահովման նկատմամբ արտաքին մոնիտորինգի և գնահատման համակարգը մշակված է

3) Պետական վերահսկողություն իրականացնող և ալրաղացների արտադրական հսկողություն իրականացնող մասնագետների ուսուցում և վերապատրաստում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն,

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2013-2015 թվականներ

Պետական վերահսկողություն իրականացնող և ալրաղացների արտադրական հսկողություն, ինչպես նաև ալյուրի մեծածախ և մանրածախ վաճառքի կետերում, տնային տնտեսություններում, հանրային սննդի կազմակերպություններում հսկողություն իրականացնող մասնագետների ուսուցումը և վերապատրաստումը կազմակերպված և իրականացված է

Բաղադրիչ 5. Ծրագրի արդյունավետության մոնիտորինգ և գնահատում

1) Ծրագրի իրականացման ընթացքում արտադրությունում ներքին մոնիտորինգի իրականացում

Ալյուր արտադրողներ

-

2014-2016

թվականներ

Ծրագրի իրականացման ընթացքում արտադրությունում ներքին մոնիտորինգը իրականացված է

2) Ծրագրի իրականացման ընթացքում ալյուրի

արտադրությունում արտաքին մոնիտորինգի իրականացում և գնահատում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

-

2014-2016

թվականներ

Ծրագրի իրականացման ընթացքում ալրաղացներում արտաքին մոնիտորինգը և գնահատումը իրականացված է

3) Ծրագրի իրականացման ընթացքում ալյուրի`

ա.մեծածախ և մանրածախ վաճառքի կետերում, հանրային սննդի կազմակերպություններում արտաքին մոնիտորինգի իրականացում

բ.տնային տնտեսություններում արտաքին մոնիտորինգի իրականացում և գնահատում

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

-

2014-2016

թվականներ

Ծրագրի իրականացման ընթացքում ալյուրի մեծածախ և մանրածախ վաճառքի կետերում, տնային տնտեսություններում, հանրային սննդի կազմակերպություններում արտաքին մոնիտորինգը և գնահատումը իրականացված է

4) Ծրագրի արդյունավետության վերջնական մոնիտորինգ և գնահատում

Ծրագրի արդյունավետության վերջնական մոնիտորինգի և գնահատման արդյունքների հրապարակում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2016-2018 թվականներ

Ծրագրի արդյունավետության ընթացիկ և վերջնական մոնիտորինգը և գնահատումը իրականացված է և արդյունքները հրապարակված են

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան