«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 60009111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 փետրվարի 2009 թ. |
N 70-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 272-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները.
1) 35 կՎ և բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 21 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 17 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) 6 (10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 25 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 17 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) 6 (10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`
ա. ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 17 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) 0,38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ա. ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. գիշերային սակագին` 20 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված գիշերային սակագները գործում են ժամը 2300 -ից մինչև 700 -ը և հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային հաշվառքի սարքի առկայության դեպքում:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի`
1) 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի սակագների մասին» N 52 որոշումը,
2) 1998 թվականի նոյեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի սպառման գիշերային զեղչ սակագնից օգտվելու մասին» N 55 որոշումը,
3) 1999 թվականի մայիսի 31-ի «Ցածր լարման սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի գիշերային սակագների մասին» N 5 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |