ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի 7-րդ մասի և 54-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի ապրիլի 7-10-ի չորսօրյա նիստերի երրորդ օրը` ապրիլի 9-ին, գումարել Ազգային ժողովի միայն մեկ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստ:
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի ապրիլի 9-ի հատուկ նիստը գումարել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում ժամը 14.00-ին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ 18 մարտի 2008 թվականի, քաղ. Երևան Ն-063-4
Տ. Թորոսյան