040.0416.02.07.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 1998 թվականի N 416
քաղ. Երևան
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԵՎ այլ կարգավորվող շուկաներում ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.02.09 N 142-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ֆոնդային բորսաներում և այլ կարգավորվող շուկաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը (կցվում է):
(1-ին կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 12.02.09 N 142-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 12.02.09 N 142-Ն)
4.(կետն ուժը կորցրել է 12.02.09 N 142-Ն)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և նոր բաժնետոմսեր թողարկող ընկերության պետական բաժնեմասը տնօրինող լիազորված պետական կառավարման մարմիններին` սույն որոշմամբ հաստատված կարգով նոր բաժնետոմսեր թողարկող ընկերությունները վերակազմավորել բաց բաժնետիրական ընկերությունների և դրանք ներկայացնել պետական գրանցման:
(5-րդ կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)
6. (կետն ուժը կորցրել է12.02.09 N 142-Ն)
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` ձեռնարկել միջոցներ սույն որոշմամբ հաստատված կարգով նոր բաժնետոմսեր թողարկող ընկերությունների ցուցակում (լիստինգ) ապահովելու համար և մրցույթով ընտրված ֆոնդային բորսայի հետ կնքել ցուցակման մասին պայմանագիր:
(7-րդ կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ր Գ
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԵՎ այլ կարգավորվող շուկաներում ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 12.02.09 N 142-Ն)
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված ֆոնդային բորսաներում և այլ կարգավորվող շուկաներում նոր բաժնետոմսերի (այսուհետև` բաժնետոմսեր) տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը:
(1-ին կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված ֆոնդային բորսաներում և այլ կարգավորվող շուկաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացվում է այդ բորսաների այդ ֆոնդային բորսաների և այլ կարգավորվող շուկաների` արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպման կանոններին համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)
3. Մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Որոշման մեջ նշվում են`
ա) ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը, ընկերության հայտարարված բաժնետոմսերի քանակը, ֆոնդային բորսայում տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի քանակը և դրանց անվանական արժեքը.
բ) բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները.
գ) տեղեկություններ ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի հաստատման, դրանց գրանցման ներկայացնելու և հրապարակման ժամկետների մասին.
դ) այլ տեղեկություններ:
4. Բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո բաժնետոմսեր թողարկող ընկերության պետական բաժնետոմսերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետև` վարչություն) տնօրինությանը:
(4-րդ կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)
II. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՆՐԱ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
5. Կարգավորվող շուկայի և նրա օպերատորի ընտրությունն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(5-րդ կետը լրաց. 25.05.99 N345-Ն, խմբ. 12.02.09 N 142-Ն)
(գլուխը խմբ. 12.02.09 N 142-Ն)
III. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
6. Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի ընտրությունն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(6-րդ կետը խմբ. 12.02.09 N 142-Ն)
(գլուխը խմբ. 12.02.09 N 142-Ն)
IV. Բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանները
7. (կետն ուժը կորցրել է 12.02.09 N 142-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 12.02.09 N 142-Ն)
9. Բաժնետոմսերի տեղաբաշխումն սկսվում է ցուցակման պահից 10 օր հետո և տևում մինչև 100 օր:
10. Բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է դրանց անվանական արժեքի չափով: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է դրամով:
11. Բաժնետոմսերի տեղաբաշխումը համարվում է ավարտված, եթե սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետի ցանկացած ժամանակահատվածում տեղաբաշխման ներկայացված բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխվել են:
Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձը բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո 10-օրյա ժամկետում բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին վերջնական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ու բաժնետոմսեր թողարկող ընկերություն:
(11-րդ կետը փոփ. 25.05.99 N 345, փոփ. 12.02.09 N 142-Ն)
12. Բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածում չտեղաբաշխված բաժնետոմսերը մնում են որպես հայտարարված բաժնետոմսեր:
13. (կետն ուժը կորցրել է 12.02.09 N 142-Ն)
14. Եթե սույն կարգով սահմանված ժամկետում ոչ մի բաժնետոմս չի տեղաբաշխվել, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է նոր որոշում տվյալ ընկերության պետական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևով մասնավորեցնելու վերաբերյալ:
V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի փոխհարաբերությունները
(վերնագիրը փոփ. 12.02.09 N 142-Ն)
15. Վարչության և արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող պայմանագրով, որում նշվում են`
ա) տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը.
բ) բաժնետոմսերի տեղաբաշխման և բաժնետոմսերի սերտիֆիկատների տրամադրման ժամկետները.
գ) արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի կատարվելիք վճարումների չափը և կարգը.
դ) բաժնետոմսերն անվանական արժեքից ավելի բարձր գնով տեղաբաշխվելու դեպքում արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձին կատարվելիք վճարումների չափը և կարգը, կատարվելիք մասհանումները հետևյալ համամասնությամբ`
բաժնետոմսերի անվանական արժեքից ավելի վճարված գումարի մինչև 30 տոկոսը փոխանցվում է արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձին (որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով չնախատեսված` մասնավորեցման նախապատրաստման ծախսեր), իսկ 70 տոկոսը` մասնավորեցվող ընկերությանը.
ե) Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից վարչություն ներկայացվող հաշվետվությունների հաճախականությունը.
զ) բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին վերջնական հաշվետվություն ներկայացնելու ժամկետը և կարգը.
է) տվյալ ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ պայմաններ:
(15-րդ կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)
VI. Եզրափակիչ դրույթներ
16. Բաժնետոմսերի դիմաց վճարումներն ընդունվում են արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձին սպասարկող բանկում և փոխանցվում բաժնետոմսեր թողարկող ընկերության հաշվին` պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:
(16-րդ կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)
(կարգը լրաց., փոփ. 25.05.99 N 345, փոփ., խմբ. 12.02.09 N 142-Ն)