Գլխավոր տեղեկություն
Համար
N 416
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.02.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.1998

 

040.0416.02.07.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 1998 թվականի N 416
քաղ. Երևան

 

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԵՎ այլ կարգավորվող շուկաներում ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.02.09 N 142-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ֆոնդային բորսաներում և այլ կարգավորվող շուկաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 12.02.09 N 142-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 12.02.09 N 142-Ն)

4.(կետն ուժը կորցրել է 12.02.09 N 142-Ն)

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և նոր բաժնետոմսեր թողարկող ընկերության պետական բաժնեմասը տնօրինող լիազորված պետական կառավարման մարմիններին` սույն որոշմամբ հաստատված կարգով նոր բաժնետոմսեր թողարկող ընկերությունները վերակազմավորել բաց բաժնետիրական ընկերությունների և դրանք ներկայացնել պետական գրանցման:

(5-րդ կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)

6. (կետն ուժը կորցրել է12.02.09 N 142-Ն)

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` ձեռնարկել միջոցներ սույն որոշմամբ հաստատված կարգով նոր բաժնետոմսեր թողարկող ընկերությունների ցուցակում (լիստինգ) ապահովելու համար և մրցույթով ընտրված ֆոնդային բորսայի հետ կնքել ցուցակման մասին պայմանագիր:

(7-րդ կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 416 ՈՐՈՇՄԱՄԲ

 

 

Կ Ա Ր Գ

 

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԵՎ այլ կարգավորվող շուկաներում ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 12.02.09 N 142-Ն)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված ֆոնդային բորսաներում և այլ կարգավորվող շուկաներում նոր բաժնետոմսերի (այսուհետև` բաժնետոմսեր) տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը:

(1-ին կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված ֆոնդային բորսաներում և այլ կարգավորվող շուկաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացվում է այդ բորսաների այդ ֆոնդային բորսաների և այլ կարգավորվող շուկաների` արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպման կանոններին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)

3. Մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Որոշման մեջ նշվում են`

ա) ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը, ընկերության հայտարարված բաժնետոմսերի քանակը, ֆոնդային բորսայում տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի քանակը և դրանց անվանական արժեքը.

բ) բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները.

գ) տեղեկություններ ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի հաստատման, դրանց գրանցման ներկայացնելու և հրապարակման ժամկետների մասին.

դ) այլ տեղեկություններ:

4. Բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո բաժնետոմսեր թողարկող ընկերության պետական բաժնետոմսերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետև` վարչություն) տնօրինությանը:

(4-րդ կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)

 

II. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՆՐԱ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Կարգավորվող շուկայի և նրա օպերատորի ընտրությունն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(5-րդ կետը լրաց. 25.05.99 N345-Ն, խմբ. 12.02.09 N 142-Ն)

(գլուխը խմբ. 12.02.09 N 142-Ն)

III. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

6. Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի ընտրությունն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(6-րդ կետը խմբ. 12.02.09 N 142-Ն)

(գլուխը խմբ. 12.02.09 N 142-Ն)

 

IV. Բաժնետոմսերի տեղաբաշխման պայմանները

 

7. (կետն ուժը կորցրել է 12.02.09 N 142-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 12.02.09 N 142-Ն)

9. Բաժնետոմսերի տեղաբաշխումն սկսվում է ցուցակման պահից 10 օր հետո և տևում մինչև 100 օր:

10. Բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է դրանց անվանական արժեքի չափով: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է դրամով:

11. Բաժնետոմսերի տեղաբաշխումը համարվում է ավարտված, եթե սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետի ցանկացած ժամանակահատվածում տեղաբաշխման ներկայացված բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխվել են:

Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձը բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո 10-օրյա ժամկետում բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին վերջնական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ու բաժնետոմսեր թողարկող ընկերություն:

(11-րդ կետը փոփ. 25.05.99 N 345, փոփ. 12.02.09 N 142-Ն)

12. Բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածում չտեղաբաշխված բաժնետոմսերը մնում են որպես հայտարարված բաժնետոմսեր:

13. (կետն ուժը կորցրել է 12.02.09 N 142-Ն)

14. Եթե սույն կարգով սահմանված ժամկետում ոչ մի բաժնետոմս չի տեղաբաշխվել, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է նոր որոշում տվյալ ընկերության պետական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևով մասնավորեցնելու վերաբերյալ:

 

V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի փոխհարաբերությունները

(վերնագիրը փոփ. 12.02.09 N 142-Ն)

 

15. Վարչության և արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող պայմանագրով, որում նշվում են`

ա) տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը.

բ) բաժնետոմսերի տեղաբաշխման և բաժնետոմսերի սերտիֆիկատների տրամադրման ժամկետները.

գ) արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի կատարվելիք վճարումների չափը և կարգը.

դ) բաժնետոմսերն անվանական արժեքից ավելի բարձր գնով տեղաբաշխվելու դեպքում արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձին կատարվելիք վճարումների չափը և կարգը, կատարվելիք մասհանումները հետևյալ համամասնությամբ`

բաժնետոմսերի անվանական արժեքից ավելի վճարված գումարի մինչև 30 տոկոսը փոխանցվում է արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձին (որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով չնախատեսված` մասնավորեցման նախապատրաստման ծախսեր), իսկ 70 տոկոսը` մասնավորեցվող ընկերությանը.

ե) Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից վարչություն ներկայացվող հաշվետվությունների հաճախականությունը.

զ) բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին վերջնական հաշվետվություն ներկայացնելու ժամկետը և կարգը.

է) տվյալ ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ պայմաններ:

(15-րդ կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)

 

VI. Եզրափակիչ դրույթներ

 

16. Բաժնետոմսերի դիմաց վճարումներն ընդունվում են արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձին սպասարկող բանկում և փոխանցվում բաժնետոմսեր թողարկող ընկերության հաշվին` պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:

(16-րդ կետը փոփ. 12.02.09 N 142-Ն)

(կարգը լրաց., փոփ. 25.05.99 N 345, փոփ., խմբ. 12.02.09 N 142-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.02.2009, N 142-Ն 26.02.2009, N 416
25.05.1999, N 345 06.06.1999, N 416
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան