ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 1997 թվականի N 124
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուժը կորցրած ճանաչել`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 403 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների առանձին աշխատողների աշխատավարձերին հավելումներ սահմանելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 8-ի N 403 որոշման N 1 հավելվածի փոփոխման մասին» N 603 որոշման 2-րդ կետը.
որոշման հավելվածի`
«Հայաստանի Հանրապետության դատախազության, արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողներին շնորհված դասային կոչումների և աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելումներ» բաժնի 1-ին կետը.
«Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին շնորհված որակավորման դասերի և աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելումներ» բաժնի 1-ին կետը.
«Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության աշխատողներին շնորհված դասային և հատուկ կոչումների և աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելումներ» բաժնի 1-ին կետը.
«Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում աշխատողներին շնորհված հատուկ կոչումների և աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելումներ» բաժնի 1-ին կետը.
«Զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը և զինվորական ծառայության ստաժի համար սահմանվող հավելումներ» բաժնի 1-ին կետը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |