«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605296
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 հուլիսի 2005 թ. |
N 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետով և 42-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու կարգը (Հավելված 1):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002 թ. օգոստոսի 22-ի «Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու մասին» N 9/1-Ն որոշումը:
|
Գ. Ազարյան |
|
Կ Ա Ր Գ
Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքի ղեկավարի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր և քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ ներկայացնում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
(1-ին կետը փոփ. 14.03.07 N 46-Ն)
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սահմանում է ընտրական տեղամասերի՝ այդ թվում կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հիմնարկներում կազմավորված տեղամասերի հերթական համարները, հաստատում տեղամասերը՝ նշելով տեղամասային կենտրոնները և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
(2-րդ կետը փոփ. 01.02.07 N 22-Ն)
3. Ընտրական տեղամասերը համարակալվում են m/n տեսքի թվազույգով, որտեղ m-ը համապատասխան ընտրատարածքի համարն է, իսկ n-ը՝ ընտրական տեղամասի հերթական համարը: Ընտրական տեղամասերը համարակալելիս նշվում է նաև տեղամասի գտնվելու վայրի (համայնքի) անվանումը:
4. Համապետական, Երևանի ավագանու, Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների և հանրաքվեի դեպքում տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքների: Յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից՝ մինչև տվյալ ընտրատարածքի հերթական վերջին ընտրական տեղամասը:
(4-րդ կետը լրաց. 10.02.09 N 4-Ն)
5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, տեղամասերը համարակալվում են ըստ համայնքների: Յուրաքանչյուր համայնքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից՝ մինչև այդ համայնքի հերթական վերջին ընտրական տեղամասը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողով համարակալում է այն համայնքների ընտրական տեղամասերը, որտեղ կազմակերպում և անցկացնում է ընտրությունները:
(5-րդ կետը լրաց. 10.02.09 N 4-Ն)
6. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համապետական կամ Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների կամ հանրաքվեի հետ համատեղ անցկացվելու դեպքում ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքների՝ սույն կարգի 4-րդ կետին համապատասխան:
7. (կետն ուժը կորցրել է 14.03.07 N 46-Ն)
(հավելվածը փոփ. 01.02.07 N 22-Ն, 14.03.07 N 46-Ն, լրաց. 10.02.09 N 4-Ն)