Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

31 հունվարի 2013 թվականի N 4

 

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2013 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

հունվարի 31-ի նիստի N 4

արձանագրային որոշման

 

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

հ/հ

Միջոցառման
անվանումը

Ակնկալվող
արդյունքը

Կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

7

8

1.

Հանրապետությունում գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցանիշների ներդրմանն ուղղված աշխատանքների իրականցում:

«Գենդերային զգայուն և տարաբաժանված ցուցիչներ» մեթոդական ձեռնարկը կտրամադրվի շահագրգիռ գերատեսչություններին և կազմակերպություններին: Կիրականացվեն գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցանիշների ներդրմանն ուղղված ուսուցողական դասընթացներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

ՀՀ կառավարության 2011թ մայիսի 20-ի նիստի N 19 արձանագ-րային որոշման 3-րդ և 4-րդ կետեր

2.

ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների անդամների գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Կիրականացվեն «Գենդերային հիմնահարցեր» թեմայով վերապատրաստման դասընթացներ ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների անդամների համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

3.

Պետական ծառայողների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը:

Կիրականացվեն «Գենդերային հիմնահարցեր» թեմայով քաղաքացիական ծառայողների (բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների համար) վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N 567-Ա որոշմամբ հաստատված ծրագրով, որի շրջանակում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների շուրջ 100 քաղաքացիական ծառայողներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

4.

ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՀՀ հինգերորդ և վեցերորդ պարբերական զեկույցի ներկայացում ՀՀ Կառավարություն:

Կմշակվի և ՄԱԿ ներկայացնել ՀՀ 5-րդ և 6րդ պարբերական զեկույցը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Միջգերատեսչական աշխատանքային խումբ

Դեկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

5.

Բնակչության տեղեկատվության բարձրացում կաթնագեղձերի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման հետազոտության անհրաժեշտության մասին:

Կմշակվեն կաթնագեղձերի և սեռական օրգանների քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով տեղեկատվական թերթիկներ:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Հունիսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսա-վորում չի պահանջվում

6.

Կանանց վերարտադրողական առողջության բարելավում, ծննդօգնության հաստատությունների աշխատանքի սկըզբունքների կանոնակարգում:

Կմշակվեն մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության կազմակերպման չափորոշիչները, այն թվում բուժհաստատություների աշխատանքի սկզբունքները, նկարագրերը և կհաստատվեն առողջապահության նախարարի հրամանով:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Ապրիլի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

7.

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում սպառողական կոոպերատիվների կարողությունների հզորացման, արոտների անցանելիության մակարդակի բարձրացման, կաթի հավաքման և վերամշակման կարողությունների ստեղծման միջոցով անասնապահությամբ զբաղվող կին ֆերմերների աշխատանքի արդյունավետության բարձրացում:

Կոոպերատիվի անդամ կանանց աշխատանքի պայմանների բարելավում, գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացում, կանանց եկամուտների ավելացում, աշխատատեղերի ստեղծում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

Ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

8.

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում կանանց մասնակցությամբ կամ ղեկավարությամբ իրականացվող մրցակցային դրամաշնորհային ծրագրերի միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ արտադրության արդյունավետություն բարձրացում և փորձի տարածում:

Գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրում և փորձի տարածում, արտադրության արդյունավետության բարձրացում, կանանց համար աշխատատեղերի ստեղծում, եկամուտների ավելացում, աղքատության կրճատում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

Ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

9.

Գյուղական բնակավայրերում կանանց աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի, մասնավորապես՝ վարկերի մատչելիության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում:

Գյուղական բնակավայրերում կանանց զբաղվածության մակարդակի բարձրացում, կանանց հնարավորությունների նպատակային օգտագործում, եկամուտների ավելացում
(«Գյուղական ֆինանսավորման կառույց» ծրագրի իրականացման գրասենյակի (ԳՖԿ ԾԻԳ) միջոցով կիրականացվի գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում։ Վարկեր կտրամադրվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողներին (սերմարտադրություն, հացահատիկային, բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի արտադրություն, այգեգործություն, անասնագլխաքանակի մայրական կազմի ձեռքբերում, բուծում, նոր գյուղ.տեխնիկայի ձեռքբերում և այլն) ֆերմերներին՝ ակնկալվում է կին գործարարներին տրամադրել շուրջ 900 միավոր վարկ):

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

Ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

10.

«Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի իրականացում:

Ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի 70 կին գործարարի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ընթացքում

ՀՀ պետական բյուջե

11.

«ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն» ծրագրի իրականացում:

Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն կցուցաբերվի շուրջ 1500 կին գործարարի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ընթացքում

ՀՀ պետական բյուջե

12.

Արդյունաբերությունում կանանց համար նոր աշխատատեղերի ստեղծում:

Կստեղծվի կանանց համար շուրջ 330 աշխատատեղ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

13.

Հանրակրթական դպրոցի, Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների որակավորման բարձրացում` ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը:

Հանրակրթական դպրոցների, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում կներառվեն գենդերային քաղաքականությանը վերաբերող թեմաներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

14.

Սովորողների մոտ մասնագիտական կողմնորոշման հարցերում իրազեկվածության բարձրացում` ուղղված գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը, աղջիկների և տղաների շրջանում իրենց սեռի համար ոչ ավանդական մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիայի ձևավորմանը:

Հանրակրթական դպրոցներում կկիրառվի «Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. մասնագիտական կողմնորոշման խնդիրներ» օժանդակ ձեռնարկը, դասղեկական ժամերի ընթացքում սովորողները կիրազեկվեն մասնագիտական կողմնորոշման հարցերի շուրջ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

15.

Ուսումնամեթոդական գրականության գենդերային փորձաքննության իրականացում:

Փորձագիտական խմբերի կողմից կիրականացվի ուսումնամեթոդական գրականության գենդերային փորձաքննություն և գենդերային կարծրատիպեր պարունակող նյութերի վեր հանում/բացառում:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

16.

Գենդերային հիմնախնդիրների ներառմամբ ՄԿՈՒ պետական քաղաքականության մեջ:

Կիրականացվեն հետազոտական աշխատանքներ` մասնագիտական ՀՀ պետական բյուջեի «Պետական աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության
պահպանմանը» ծրագրի շրջանակներում կողմնորոշման հարցերում սովորողների մոտ առկա գենդերային մոտեցումները բացահայտելու, միջազգային փորձը տեղայնացնելու ուղղությամբ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

17.

ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում և «Արտակարգ թերթում» արտակարգ իրավիճակներում գենդերային խնդիրների վերաբերյալ նյութերի տեղադրում և տարածում:

Արտակարգ իրավիճակներում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածում, իրազեկվածության բարձրացում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

 

18.

«Աղետների ռիսկի նվազեցումը և գենդերային խնդիրները» թեմայով դասընթաց` լրագրողների համար:

Աղետների ռիսկի նվազեցման գործընթացում գենդերային խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Ընթացքում

Ֆինանսա-վորում չի պահանջվում

19.

«Կին միջազգային կինոփառատոն»:

Հայաստանում կանանց կողմից նկարահանված ֆիլմերի ավելացում, նոր անունների բացահայտում:

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Նոյեմբեր-դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

20.

ՀՀ կառավարության սահմանած «Լավագույն համայնքապետ` գենդերային ուղղվածությամբ», մրցույթի անցկացում:

Համայնքներում ՀՀ գենդերային ռազմավարության իրականացում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

Մարտ

Ֆինանսավորում չի պահանջվում

21.

Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում:

Կկազմակերպվեն գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ, կտարածվեն տեղեկատվական նյութեր, կմշակվեն համապատասխան նյութեր ԶԼՄ-ներում հրապարակման նպատակով:

ՀՀ մարզպետարաններ
Երևանի քաղաքապետարան,
/համաձայնությամբ/

     

22.

Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գենդերային հարցերով զբաղվող աշխատանքային խմբերի աշխատակիցների վերապատրաստում:

Գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատում և մշտադիտարկման ապահովում, գենդերային քաղաքականությանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացում:

Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/

 

Ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

23.

Գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Կիրականցվի գյուղական բնակավայրերում կանանց աշխատանքային և կենցաղային պայմանների ուսումնասիրություն, կներկայացվեն առաջարկություններ:

ՀՀ Արմավիրի մարզպետարան

 

Ապրիլ-սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

24.

Քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցությանն ուղղված միջոցառումների իրականացում:

Կիրականացվի հետազոտություն մարզում քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության վերաբերյալ, կկազմակերպվի սեմինար- խորհրդակցություն հետազոտության արդյունքների ներկայացման և քննարկման համար:

ՀՀ Արարատի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

Մայիս

Ֆինանսավորում չի պահանջվում

 

25.

Մարզի համայնքների ծրագրերում գենդերային քաղաքականության ներառման գործընթացի ապահովում:

Մարզի 4 տարածաշրջաններում համայնքապետարանների աշխատակիցների, ավագանու անդամների, ՀԿ-ների ներկայացուցիչների, լրագրողների համար կազմակերպել հանդիպումներ ՀՀ գենդերային քաղաքականության իրազեկման, համայնքային ծրագրերում գենդերային բաղադրիչները ներառելու նպատակով:

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

 

Մարտ-ապրիլ

Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

26.

Կանանց ձեռնակատիրական գործունեության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

40 սկսնակ կին գործարարների համար կկազմակերպվեն սեփական բիզնես պլան կազմելու վերաբերյալ, կտրամադրվեն մեթոդական նյութեր:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

Ապրիլ- մայիս

Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

27.

Քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության մասին հետազոտության իրականացում:

Կիրականացվի «Կանանց քաղաքական և քաղաքացիական մասնակցությունը 2012թ ԱԺ և ՏԻՄ ընտրություններում Լոռու մարզում» հետազոտությունը, կամփոփվեն արդյունքները, կկազմակերպվի մարզային խորհրդաժողով հետազոտության արդյունքների ներկայացման և քննարկման համար:

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

Հունվար

Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

 

28.

Կանանց քաղաքական և քաղաքացիական լիդերության խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում:

Կկազմակերպվեն քառօրյա սեմինար-պարապմունքներ Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի կին համայնքի կին ղեկավարների և ավագանանիների համար:

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

Փետրվար

Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

29.

Մարզում գործող ձեռներեցների շրջանում գենդերային հիմնախնդիրների վերհանմանը և գենդերային զգայնության բարձրացմանն ուղղված միջոցառման իրականացում:

Կանցկացվի «Սոցիալական գործընկերություն. ՀԿ, բիզնես ոլորտի կանայք և պետական կառույցներ: Քաղաքացիական նախաձեռնությունների տեխնոլոգիաներ» թեմայով կլոր-սեղան քննարկում մարզի կին ձեռներեցների մասնակցությամբ:

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

Հուլիս

Ֆինանսավորում չի պահանջվում

30.

Մարզխորհրդի նիստում ներկայացնել «Գենդերային հավասարության, ավանդական և արդի ընտանիքների սոցիալ-բարոյական հիմնախնդիրների մասին» և «Ընտանիքը և կանանց իրավունքները» թեմաները:

Հիմնախնդրի լուսաբանում և ՏԻՄ ներկայացուցիչների իրազեկուցման բարձրացում:

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

1-ին եռամսյակ,
3-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

31.

«Գենդերային փոխհարաբերությունների արտացոլումը հայ և այլ լեզուներում. համեմատական բնութագիր» թեմայով զրույցի կազմակերպում մանկավարժների և մշակութային հաստատությունների աշխատողների համար:

Գենդերային մշակույթի ձևավորման արմատավորման նպաստում:

ՀՀ Կոտայքի մարզպետարան

 

4-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

 

32.

Անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ցածր եկամուտով բազմազավակ ընտանիքների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում:

Բազմազվակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում:

ՀՀ Սյունիքի մարզպետարան

 

Հուլիս-սեպտեմբեր

Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

 

33.

Համայնքային ծրագրերում գենդերային բաղադրիչի ներդրմանն ուղղված միջոցառումների իրականցում:

Կկազմակերպվեն կլոր սեղաններ մարզի բոլոր համայնքներում և հաստատություններում մարզում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

 

Մայիս-նոյեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

 

34.

Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում:

Մարզի տարածաշրջաններում կանցկացվեն 4 խորհրդակցություններ, որտեղ կքննարկվեն մարզում առկա գենդերային հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ծրագրերը:

ՀՀ Տավուշի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

Հուլիս-սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

35.

Կանանց առաջնորդության դերի բարձրացմանն ուղղված «Լիդերության դպրոց» ծրագրի իրականացում

Կկազմակերպվեն դասընթացներ 25 կանանց համար և կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր:

ՀՀ Շիրակի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

Ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

36.

Մարզի 5 տարածաշրջանի համայնքներում ավագանու անդամների համար դասընթացների կազմակերպում` գենդերային քաղաքականության թեմաներով:

Իրազեկվածության բարձրացում, գենդերային գիտելիքների ապահովում:

ՀՀ Շիրակի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

Ընթացքում

Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ

37.

Գենդերային քաղաքականության լուսաբանման նպատակով կազմակերպել կլոր սեղան-քննարկում ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայողների համար:

Ոստիկանության աշխատակիցների իրազեկության բարձրացում:

ՀՀ ոստիկանություն

 

Ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան