Գլխավոր տեղեկություն
Համար
N 241-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.11.2008-31.12.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.08.01/26(300) Հոդ.218
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.05.2005
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 05005274

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 մայիսի 2005 թ.

N 241-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 17-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի  և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ, 27-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել  «Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» Կանոնակարգ 17-ը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2005 թ. մայիսի 27

Երևան

  

 

Հավելված 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի մայիսի 24-ի
թիվ 241-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  17

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ

 

Գ լ ու խ  1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություններ) լիցենզավորման, լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման,  մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման ,  ղեկավարների որակավորման ընթացակարգերը, ինչպես նաև պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների գործունեությանը ներկայացվող տեխնիկածրագրային պահանջների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության  տարածքում հիմնադրվող կամ գործող, և «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների, դրանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների վրա:

3. Սույն կանոնակարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության  տարածքում գործող բանկերի, դրանց մասնաճյուղերի և ներկայացչությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա: Այն չի տարածվում նաև «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ վճարահաշվարկային կազմակերպությունների, ինչպես նաև այն անձանց վրա, որոնք վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ (այսուհետ՝ պրոցեսինգ և քլիրինգ) իրականացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային պայմանագրերի հիման վրա:

 

Գ լ ու խ  2

 

Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը

 

4. Կազմակերպությունը պրոցեսինգի և քլիրինգի լիցենզիա ստանալու համար պետք է բավարարի հետևյալ պահանջներին և պայմաններին՝

ա) կազմակերպությունը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ ՀՀ պետական ռեգիստրում,

բ) կազմակերպությունը, բացի պրոցեսինգի, քլիրինգի հետ կապված ապարատային, ծրագրային համակարգերի, սարքերի, ծրագրերի ստեղծման, շահագործման, սպասարկման հետ կապված գործունեությունից, չպետք է իրականացնի այլ գործունեություն,

գ) կազմակերպության ղեկավարները կամ հավակնորդները պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի Գլուխ 11-ով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին,

դ) կազմակերպության գործունեության վայրը պետք է համապատասխանի սույն կանոնակարգի Գլուխ 3-ով սահմանված տեխնիկածրագրային պահանջներին, և կազմակերպությունը պետք է կարողանա ապահովել իր կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների իրականացման համար սահմանված պայմանները, պահանջները, ժամկետները,

ե) կազմակերպության կանոնադրական կապիտալը պետք է համապատասխանի սույն կանոնակարգի 5-րդ կետով սահմանված նվազագույն կանոնադրական կապիտալի չափին:

5. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության լիցենզավորման պահին նրա կանոնադրական կապիտալի նվազագույն չափը պետք է լինի վեց միլիոն դրամ, որը չպետք է նվազեցվի իր գործունեության ընթացքում:

6. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու լիցենզիա ստանալու համար կազմակերպության հիմնադիրները կամ նրանց կողմից լիազորված անձը Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ՝ համաձայն հավելված 1-ի,

բ) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության կանոնադրության պատճենները՝ երեք օրինակից,

գ) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության իրավասու մարմնի որոշումը կազմակերպության ղեկավարներ նշանակելու մասին, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից տրված՝ ղեկավարի (ղեկավարների) մասնագիտական որակավորման վկայականի(ների) պատճենը(ները)` համաձայն սույն կանոնակարգի Գլուխ 12-ով սահմանված պահանջների,

դ) կազմակերպության մասնակիցների և ղեկավարների մասին տեղեկանք՝ համաձայն հավելված 2-ի,

ե) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը,

զ) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության գործունեության կանոնակարգը, որը հաստատված է նրա կառավարման բարձրագույն մարմինի կողմից: Սույն կանոնակարգի իմաստով կազմակերպության գործունեության կանոնակարգ է համարվում հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝ պրոցեսինգի իրականացման կանոնները (ներառյալ՝ վճարահաշվարկային փաստաթղթերի և այլ տեղեկատվության ընդունման, մշակման, փոխանակման ընթացակարգերը, տեղեկատվության փոխանակման և մշակման համար կիրառվող անվտանգության միջոցները և (կամ) ընթացակարգերը), քլիրինգի իրականացման կանոնները:

է) իր հաշվապահական հաշվեկշիռը տվյալ պահի դրությամբ՝ վավերացված կազմակերպության կնիքով:

7. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 6-րդ  կետով սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալուց հետո քննում է դրանք և օրենքով սահմանված երկամսյա ժամկետում որոշում է կայացնում կազմակերպությանը (այսուհետ` հայտատուին) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու հայտի մերժման վերաբերյալ:

8. Եթե լիցենզավորվող վճարահաշվարկային կազմակերպության (այսուհետ՝ լիցենզավորվող կազմակերպություն) կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են (ամբողջական չեն), Կենտրոնական բանկը, ոչ ուշ, քան փաստաթղթերի ներկայացման 30-րդ օրը, այդ մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորվող կազմակերպությանը,  որը պարտավոր է տեղեկացմանը հաջորդող տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել շտկված  և (կամ) բացակայող փաստաթղթերը: Վերոնշյալ ժամկետի ընթացքում անհրաժեշտ շտկումների (փաստաթղթերի, նյութերի կամ պարզաբանումների) չներկայացման դեպքում լիցենզիա ստանալու հայտը  մերժվում է` փաստաթղթերը թերի լինելու հիմքով:

9. Կազմակերպությունը լիցենզավորվում է, եթե բավարարվել են հետևյալ պայմանները և ներկայացվել են համապատասխան փաստաթղթերը.

ա) ամբողջությամբ վճարված է Կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ լիցենզավորվող կազմակերպության կանոնադրական կապիտալը,

բ) Կենտրոնական բանկի կողմից ստուգման արդյունքում հաստատվել է, որ լիցենզավորվող կազմակերպության գործունեության տեխնիկածրագրային պայմանները համապատասխանում են սույն կանոնակարգի 3-րդ գլխով սահմանած պահանջներին,

գ) լիցենզավորվող կազմակերպության ղեկավարները բավարարում են սույն կանոնակարգի 11-րդ գլխով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանության պահանջներին,

դ) բացակայում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի 5-րդ մասով սահմանված հիմքերը:

10. Լիցենզավորվող կազմակերպությանը լիցենզիա տրամադրելու մասին որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը տվյալ կազմակերպությանը տալիս է քլիրինգ և պրոցեսինգ  իրականացնելու լիցենզիա՝ համաձայն հավելված 3.1-ի, ինչպես նաև լիցենզիայով նախատեսված ղեկավարների լիցենզիայի ներդիր(ներ)ը՝ համաձայն հավելված 3.2-ի:

11. Կենտրոնական բանկը  մերժում է լիցենզիա ստանալու հայտը, եթե առկա են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 20-ի 5-րդ մասով սահմանված հիմքերը:

12. Լիցենզավորման հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ նշելով մերժման պատճառները և իրավական հիմքերը:

Լիցենզիայի հայտը մերժելու դեպքում հայտատուն իրավունք ունի լիցենզիա ստանալու նոր հայտ ներկայացնել ընդհանուր կարգով:

 

Գ լ ու խ  3

 

Վճարային գործիքների պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների գործունեությանը ներկայացվող տեխնիկածրագրային պահանջները

 

13. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը պետք է մշակեն և ապահովեն իրենց գործունեության ընթացքում կիրառվող տեխնիկածրագրային ապահովման և անվտանգության հետ կապված կանոնակարգիչ փաստաթղթերի առկայությունը և դրանցով սահմանված պահանջների կատարումը:

14. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները իրենց տեխնիկածրագրային ապահովման և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերով պետք է սահմանեն դրույթներ՝ վճարային գործառնությունների, իրադարձությունների, անձանց, փաստերի և գործընթացների հետ կապված տեղեկատվության (այսուհետ՝ տեղեկատվություն) անվտանգության հսկողության վերաբերյալ, անկախ դրանց ներկայացման ձևից, հետևյալ սկզբունքներով`

ա) տեղեկատվության օգտագործողները պետք է միարժեքորեն նույնականացվեն` տեղեկատվությանը մուտքի իրավասություն ստանալու համար,

բ) տեղեկատվության պաշտպանական հսկողությունը պետք է ապահովի տեղեկատվության տրամադրումը միայն հեղինակայնացված օգտագործողներին,

գ) պետք է առկա լինեն համապատասխան պաշտպանական մեխանիզմներ, որոնք կապահովեն տեղեկատվական գործընթացների անընդհատությունը՝ խափանումների և արտակարգ իրավիճակների դեպքում,

15. Տեղեկատվական անվտանգության գործունեության ոլորտը պետք է ընդգրկի կազմակերպության տնօրինության տակ գտնվող տեղեկատվության ստացման, մշակման, պահպանման և տրամադրման գործընթացներում ներգրավված բոլոր միավորները: Դրանք են`

1) տեղեկատվության բոլոր օգտագործողները (կազմակերպության կառուցվածքային բոլոր ստորաբաժամումների անձնակազմը, կազմակերպության ծառայություններից օգտվելու իրավասություն ունեցող ֆիզիկական և իրավաբանան անձիք),

2) տեխնիկական միջոցները, որոնք ընդգրկում են ինչպես բոլոր սարքավորումները, այնպես էլ  շրջակա ենթակառուցվածքը, մասնավորապես.

ա) բոլոր համակարգիչները՝ ընդհանուր և հատուկ նպատակներով օգտագործվող, ներառյալ անձնական համակարգիչները, սերվերները, շարժական համակարգիչները,

բ) հարակից սարքավորումները,

գ) կապի միջոցները և սարքավորումները,

դ) լոկալ և արտաքին ցանցային սարքավորումները,

ե) շրջակա միջավայրի հսկողության համակարգերը, ներառյալ օդափոխման և այլ սառեցնող/տաքացնող սարքավորոմները,

զ) ահազանգման և անվտանգության սարքավորումները,

է) կենսունակության ապահովման անհրաժեշտ միջոցները,

ը) կառույցները,

թ) ծրագրաապարատային այլ համակարգերը,

3) տեղեկատվական ռեսուրսները՝

ա) տվյալների շտեմարաններ (այդ թվում` էլեկտրոնային փոստարկղեր, էլեկտրոնային մատյաններ, արխիվային շտեմարաններ և այլն),

բ) էլեկտրոնային տվյալների ֆայլեր, ներառյալ կոշտ կրկնօրինակները (թղթային, միկրոժապավեն կամ այլ) և փոխանցման ընթացքում գտնվող տվյալները,

գ) տվյալների մշակման արդյունքում ստացված տեղեկատվություն, անկախ  ներկայացման ձևից,

դ) թղթային կրիչների վրա գտնվող փաստաթղթեր (համակարգերի նկարագրեր և ձեռնարկներ, աշխատանքային պլաներ, պայմանագրեր, ուղեցույցեր, կարգեր և աշխատակարգեր):

4) ծրագրային ապահովումը, ներառյալ կազմակերպության կողմից մշակված և արտաքին աղբյուրներից ձեռք բերված համակարգային և կիրառական ծրագրերը, որում

ա) էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգեր,

բ) օպերացիոն համակարգեր, համակարգային ծրագրեր,

գ) տվյալների շտեմարանների կառավարման համակարգեր,

դ) ցանցային համակարգային ծրագրային ապահովում,

ե)  կապի միջոցների կառավարման ծրագրային ապահովում,

զ) հատուկ նշանակության ծրագրային ապահովում (հակավիրուսային համակարգեր, հսկող և ահազանգող ծրագրային ապահովում և այլն):

5) տեղեկատվության փոխանակման ուղիները,

ա) արտաքին համակարգչային ցանցերին միացումները,

բ) էլեկտրոնային փոստի ծառայություններ, արտաքին ցանցերի միջոցով տեղեկատվության փոխանցման այլ ծառայություններ,

գ) տեղեկատվության կրիչների (էլեկտրոնային, թղթային կամ այլ) շարժը,

դ) ֆիզիկական կապուղիները:

16. Տեղեկատվական անվտանգության միջոցառումները պետք է ուղղվեն տեղեկատվական գործընթացների և դրանցում ներգրավված տեղեկատվական ռեսուրսների բարձր պաշտպանվածության ապահովմանը: Ցանկացած ձևով ներկայացված տեղեկատվության (էլեկտրոնային, թղթային, բանավոր և այլն) և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող հիմնական պահանջներն են.

ա) կազմակերպության կապը և կենսունակությունը ապահովող տարածքներ մուտքը թույլատրելի է միայն տվյալ համակարգի աշխատունակության համար պատասխանատու աշխատակիցներին: Այլ անձանց մուտքը կարող է իրականացվել միայն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված կանոնագարգիչ փաստաթղթերի հիման վրա,

բ) տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման, տվյալների շտեմարանների, արխիվային կրիչների, սերվերների տեղակայման սենյակները պետք է ապահովված լինեն ուժեղացված պաշտպանական միջոցներով,

գ) պետք է մշակվեն և պահպանվեն տեղեկատվության արտաքին կրիչների հետ (մագնիսային, լազերային և այլ տիպի) աշխատանքի կանոնները, սահմանափակելով նման կրիչների տեղափոխումը և կազմակերպության տարածքից դուրսբերումը:

17. Կազմակերպության կողմից շահագործվող ծրագրային ապահովումը պետք է ապահովված լինի անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերով, որոնք ընդգրկեն՝ ծրագրի նկարագրությունը, օգտագործողի և (կամ) ադմինիստրատորի ձեռնարկը, և այլ փաստաթղթեր, որոնց առկայության անհրաժեշտությունը կարող է առաջանալ շահագործման ընթացքում:

18. Ծրագրային ապահովման փորձարկումների համար չեն կարող օգտագործվել  կոնֆիդենցիալ  տեղեկատվություն պարունակող տվյալներ: Բացառություն կարող են կազմել այն փոփոխությունները, որոնք կատարվում են ծրագրային սխալների վերացման նպատակով,  սակայն համապատասխան փասատաղթերով պետք է կարգավորվի այս գործընթացը:

19. Հանդիասանալով մեծածավալ գաղտնի և կարևոր տեղեկատվության պահուստարան՝ շահագործվող սերվերները, որոնք ուղղակիորեն կապված են քլիրինգի և պրոցեսինգի հետ, և դրանց տեղակայման տարածքները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ անվտանգության միջոցներով՝

ա)  սերվերային սենյակների մուտքը պետք է ապահովվի առանձին մուտքով և կողպվող դռնով,

բ) պետք է մշակվեն և խիստ պահպանվեն սերվերային սենյակներ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց ցուցակը և մուտք գործելու կանոնները,

գ) քլիրինգի և պրոցեսինգի հետ ուղղակիորեն կապված սերվերները, ցանցային սարքավորումները և աշխատակայանները, եթե առկա են, պետք է ապահովված լինեն անխափան էներգասնուցման սարքերով, որոնց ավտոնոմ աշխատանքի ժամանակը պետք է թույլ տա իրականացնել անցումը հիմնականից պահուստային տարբերակի վրա, կամ ժամանակավոր դադարեցնել աշխատանքն առանց տեղեկատվության կորստի,

դ) սերվերային սենյակներում պետք է շուրջօրյա ռեժիմում իրականացվի տեսադիտարկում և տեսագրում,

ե) պետք է մշակված լինի սերվերների և ավտոմատացված համակարգերի  պահուստավորման գործընթացը կանոնակարգող փաստաթուղթ, որում հստակ կնկարագրվեն անձնակազմի գործողությունները և յուրաքանչյուր աշխատակցի պարտականությունների շրջանակները:

20. Տեղեկատվական անվտանգության օբյեկտ պետք է հանդիսանա կազմակերպության համակարգչային ցանցը` որպես ծրագրա-ապարատային համալիր:

21. Քլիրինգի և պրոցեսինգի հետ ուղղակիորեն կապված տեղեկատվութան պաշտպանությանը ներկայացվող պահանջները հետևյալն են.

ա) նշված տեղեկատվությունը, որպես կանոն, պետք է պահպանվի գաղտնագրված տեսքով՝ օգտագործելով համակարգային ծրագրային ապահովման հնարավորությունները, կամ դրանց բացակայության դեպքում` համապատասխան կիրառական ծրագրային միջոցները:

Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ տվյալների ծածկագրումը և վերծանումը զգալիորեն նվազեցնում է համակարգի աշխատանաքը,

բ) տվյալներին մուտք գործելու յուրաքանչյուր դեպք պետք է գրանցվի համակարգային մատյանում, որը պետք է հասանելի լինի միայն տեղեկատվական անվտանգության պատասխանատուին և սերվերի (համակարգի) ադմինիստրատորին: Նշված մատյանները կարող են հասանելի լինել միայն ընթերցման համար,

գ) արգելել ծածկագրված տեղեկատվությունը առանց աշխատանքային անհրաժեշտության վերծանել և պահպանել վերծանված տեսքով, որևէ ձևով փոխանցել այլ օգտագործողների, կամ կատարել  գործողություններ որոնք կարող են բերել այդ տեղեկատվության պաշտպանվածության մակարդակի նվազեցմանը,

դ) պետք է մշակված լինեն և բոլոր օգտագործողների կողմից խստորեն պահպանվեն ուղղակիորեն քլիրինգի և պրոցեսինգի վերաբերյալ տեղեկատվության հետ աշխատանքի ընդհանուր կանոնները, օգտագործողների գրանցման և իրավասությունների տրամադրման կարգը:

21.1. Այն դեպքում, երբ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունն ինքնուրույն է մշակել ծրագրային համակարգը, պետք է առկա լինեն՝

ա) հստակ մշակված տեխնիկական առաջադրանքը և պահանջները,

բ) մշակման մասնակիցների ցուցակը, մասնակիցների զբաղեցրած պաշտոնները և մասնագիտական կրթությունը,

գ) ծրագրի մշակման լեզուն, ինտերֆեյսը,

դ) ծրագրային կոդի գտնվելու վայրը,

ե) ծրագրային կոդի մեջ փոփոխություններ կատարելու հնարավորություններ ունեցող աշխատակիցների ցուցակը,

զ) տեստավորող խմբի անդամների ցուցակը, մասնագիտական որակավորումը, տեստավորման արձանագրությունը, տեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մնացած մասնակիցների ստորագրությունները,

է) այդ ծրագիրը օգտագործող ստորաբաժանումների աշխատակիցների՝ տեստավորմանը մասնակցությունը փաստող փաստաթղթերը,

ը) ծրագրային ապահովման օգտագործողների ուղեցույցը կամ այլ ուղորդող գրքեր, փաստաթղթեր:

(21.1 կետը լրաց. 29.01.08 թիվ 23-Ն)

21.2. Այն դեպքում, երբ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ծրագրային համակարգը մշակվել է այլ կազմակերպության կողմից, պետք է առկա լինեն՝

ա) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության կողմից կիրառվող ծրագրային ապահովման վերաբերյալ տվյալ կազմակերպության և մշակող կազմակերպության միջև կնքված պայմանագիրը,

բ) ծրագրային համակարգը մշակող կազմակերպությանը ներկայացված հստակ տեխնիկական առաջադրանքը և պահանջները,

գ) նոր մշակված ծրագրային ապահովման տեստավորման արձանագրությունը և այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են տեստավորման արդյունքները, տեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մնացած մասնակիցների ստորագրությունները,

դ) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության և ծրագրային ապահովումը մշակող կազմակերպության կողմից ստորագրված ընդունման-հանձնման ակտը,

ե) մշակող կազմակերպության տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ հեղինակավոր աուդիտորական կազմակերպության եզրակացությունը,

զ) մշակող կազմակերպության՝ միջազգային ընդունված չափանիշներին համապատասխանությունը հավաստող վկայագիր կամ միջազգային հավաստագրման որևէ կազմակերպության կողմից մշակող կազմակերպությանը տրված վկայագիր կամ գրանցված որևէ ապահովագրական ընկերությունում ծրագրային համակարգի ապահովագրվածությունը փաստող փաստաթուղթ:

(21.2 կետը լրաց. 29.01.08 թիվ 23-Ն)

21.3. Սույն կանոնակարգի 21.2 կետում նշված դեպքում պետք է ապահովել ծրագրային ապահովման հետևյալ կանոնները՝

ա) մշակող կազմակերպության կողմից ծրագրային ապահովման սպասարկման պայմանագրից հրաժարվելու դեպքում տվյալ կազմակերպությունը պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությանը տեղեկացնում է առնվազն 3 ամիս առաջ,

բ) համակարգի սպասարկման աշխատանքների հետ կապված հարցումների կատարման նվազագույն ժամանակահատվածի առկայություն,

գ) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությանը մշակող կազմակերպությունը տրամադրում է ծրագրային տեքստերը,

դ) մշակող կազմակերպությունը չի կարող որևէ անձնական օգտագործման «բեքդոր», այսինքն՝ հեռահար աշխատատեղից կամայական նպատակով ծրագրային համակարգ մուտքի հնարավորություն ունենալ,

ե) համակարգը մշակող կազմակերպության ստեղծած գլխավոր ադմինիստրատորի գաղտնաբառը վերջնական գործարկումից և ծրագրի ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց անմիջապես հետո փոխվում է և փակ ծրարի միջոցով փոխված գաղտնաբառը հանձնվում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության գլխավոր տնօրենին,

զ) համակարգը մշակող կազմակերպությունը կազմակերպում է ուսուցում և (կամ) տրամադրում է համակարգի օգտագործման ձեռնարկներ,

է) պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը (պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիազորած անձը) պետք է ունենա մոնիտորինգի իրականացման հնարավորություն մշակող կազմակերպությունում՝ պայմանագրի դրույթների ապահովման շրջանակներում (տեխնիկական անվտանգություն, ծրագրերի մշակման և տեստավորման գործընթաց և այլն),

ը) Կենտրոնական բանկին (պահանջի առկայության դեպքում) ծրագրային ապահովման տրամադրման հնարավորության վերապահում՝ անհրաժեշտ անվտանգության տեստավորումների իրականացման նպատակով:

(21.3 կետը լրաց. 29.01.08 թիվ 23-Ն)

21.4. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների և դրանց մասնաճյուղերի տեղեկատվական համակարգերը պետք է համապատասխանեն նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 18-ի թիվ 71-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանների» գլուխ VII-ով բանկերի համար սահմանված տեղեկատվական համակարգերի պահանջներին:»:

(21.4 կետը լրաց. 08.04.08 թիվ 105-Ն)

 

Գ լ ու խ  4

 

Պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձեվը, վարման կարգը, ներառվող տեղեկությունները

 

22. Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:

23. Լիցենզիաների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, ունեն հաշվառման համար, սերիա և հաշվառվում ու պահպանվում են Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

24. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում է պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիաների գրանցամատյան, որում պետք է նշվեն հետևյալ տեղեկությունները.

ա) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը,

բ) լիցենզիայի համարը,

գ) լիցենզիա տալու ամսաթիվը և գրանցման համարը,

դ) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան,

ե) գործունեության իրականացման վայրը,

զ) տեղեկություններ՝ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման և գործողության դադարեցման մասին:

Գրանցամատյանի ձևը սահմանված է հավելված 9-ում:

25. Կենտրոնական բանկի՝ լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանումը պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:

26. Լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվում են պետական տուրքի վճարման դեպքում՝ 3 օրվա ընթացքում:

Լիցենզիաների գրանցամատյանից իրենց վերաբերյալ տեղեկատվությունը պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպություններին տրամադրվում է անվճար՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Գ լ ու խ  5

 

Պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակի տրամադրումը

 

27. Լիցենզիայի կամ ներդիրի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար, և հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության որևէ միջոցով:

Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի կամ ներդիրի կրկնօրինակը պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությանը տալիս է զանգվածային լրատվության որևէ միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

28. Լիցենզիան կամ ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում կազմակերպությունը դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը կազմակերպությանը տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը, միաժամանակ՝ նրանից վերցվում է ոչ պիտանի դարձած լիցենզիան:

29. Լիցենզիաների կամ ներդիրների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

 

Գ լ ու խ  6

 

Պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի վերաձեվակերպումը

 

30. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության վերակազմակերպման, գտնվելու վայրի կամ անվանման փոփոխման դեպքում կազմակերպությունը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

31. Լիցենզիայի վերաձևակերպումն իրականացվում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության համապատասխան հայտը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:

32. Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

33. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերը մերժվում են սույն կանոնակարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում:

34. Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության: Սակայն հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով իրականացվում է հայտի քննարկում՝ լսումների կարգով, որը սույն կանոնակարգի իմաստով՝ իրականացվում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում:

35. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ լ ու խ  7

 

Լրացումների կամ փոփոխությունների գրանցումը

 

36. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները պարտավոր են Կենտրոնական բանկ գրանցման ներկայացնել հետևյալ փոփոխությունները`

ա) կազմակերպության, նրա մասնաճյուղի, կամ ներկայացչությության գործունեության վայրի փոփոխությունները,

բ) նոր մասնաճյուղերի և ներկայացչությունների բացման մասին որոշումը,

գ) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները,

դ) կազմակերպության աշխատանքի կանոնակարգում իրականացվող լրացումները կամ փոփոխությունները:

 

Գ լ ու խ  8


 Պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպության, նրա մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գործունեության վայրի փոփոխման, ինչպես նաեվ նոր մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների բացման ԵՎ հաշվառման կարգը. հաշվառման համար պահանջվող տեղեկությունների եվ փաստաթղթերի ցանկը

 

37. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը իր, իր մասնաճյուղերի կամ ներկայացչությունների գործունեության վայրի փոփոխման համար պարտավոր է այդ մասին որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ համաձայնեցման:

Նոր մասնաճյուղերի և ներկայացչությունների բացման համար պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը պետք է ներկայացնի դրանք հաշվառման:

38. Հայաստանի Հանրապետության տարածքում պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության, նրա մասնաճյուղերի կամ ներկայացչությունների գործունեության վայրի փոփոխման, ինչպես նաև նոր մասնաճյուղերի և ներկայացչությունների բացման համար կազմակերպությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

ա) կազմակերպության իրավասու մարմնի համապատասխան որոշումը,

բ) մասնաճյուղ կամ ներկայացչություն բացելու դիմում` համաձայն հավելված 4-ի, կամ գործունեության վայրի փոփոխման դիմում` համաձայն հավելված 5-ի,

գ) գրավոր հայտարարություն` նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին(առկայության դեպքում),

դ) առկայության դեպքում կատարված փոփոխությունները (որոնք կարող են ներկայացվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով),

ե) սույն կանոնակարգի 3-րդ գլխում սահմանված տեխնիկածրագրային պահանջներին  համապատասխանելու վերաբերյալ փաստաթղթերը՝ կազմված Կենտրոնական բանկի կողմից ստուգման արդյունքների հիման վրա:

Սույն կետի ե) ենթակետերով սահմանված փաստաթղթի ներկայացման պահանջը չի տարածվում պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ներկայացչության վրա:

39. Օտարերկրյա պետությունում մասնաճյուղ կամ ներկայացչություն ստեղծելիս պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը ստանում է Կենտրոնական բանկի համաձայնությունը՝ ներկայացնելով սույն կանոնակարգի 38-րդ կետի ա)-դ) ենթակետերում սահմանված փաստաթղթերը, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց կամ համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպության հետ գործակալության կամ տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված նման այլ պայմանագիր կնքելուց) հետո հաշվառվում է Կենտրոնական բանկում՝ ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման, պայմանագրի կնքման) փաստը վկայող փաստաթղթերը: Կենտրոնական բանկի պահանջով պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը ներկայացնում է օտարերկրյա պետության պրոցեսինգի և քլիրինգի գործունեության կարգավորման իրավական ակտերը:

40. Կենտրոնական բանկը  սույն կանոնակարգի 38-րդ կամ 39-րդ կետերով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում է սույն կանոնակարգի 37-րդ կետով ներկայացվող փոփոխությունները կամ մերժում է գրանցումը: Նախատեսվող փոփոխությունները ներկայացնում են Կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը:

41. Կենտրոնական բանկը  մերժում է հայտը «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում  գրանցումը չմերժելու  դեպքում փոփոխությունները համարվում են գրանցված:

42. Դիմումի բավարարման դեպքում Կենտրոնական բանկը հաշվառում է մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը և տալիս է հաշվառման վկայական համաձայն հավելված 10-ի` իրականացնելով լրացումներ և փոփոխություններ լիցենզիայի գրանցամատյաններում, իսկ մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությանը:

43. Սույն կանոնակարգի 37-րդ կետով  նախատեսված  փոփոխություններն  ուժի մեջ են Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու կամ հաշվառման  պահից:

 

Գ լ ու խ  9

 

Պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպության աշխատանքի կանոնակարգում իրականացվող լրացումների կամ փոփոխությունների` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԶԵՎԸ

 

44. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության կառավարման մարմնի կողմից հաստատված աշխատանքի կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը ներկայացնել Կենտրոնական բանկ համաձայնեցման:

45. Աշխատանքի կանոնակարգում փոփոխությունների և (կամ) լրացումների իրականացման համար պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

ա) կազմակերպության աշխատանքի կանոնակարգում լրացումների և փոփոխությունների իրականացման համար դիմում՝ կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված կազմակերպության կնիքով,

բ) կազմակերպության կառավարման մարմնի որոշումը՝ աշխատանքի կանոնակարգում լրացումների և (կամ) փոփոխությունների իրականացման վերաբերյալ,

գ) աշխատանքի փոփոխված կանոնակարգի պատճենը և փոփոխման անհրաժեշտության հիմնավորումը:

46. Կենտրոնական բանկը վերոնշյալ փաստաթղթերը ստանալու պահից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ մերժում է համաձայնության տրամադրումը: Նախատեսվող փոփոխությունները ներկայացնում են Կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը:

47. Կենտրոնական բանկի կողմից 15-օրյա ժամկետում գրանցումը չմերժելու դեպքում փոփոխությունները համարվում են գրանցված:

48. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության կառավարման մարմնի կողմից հաստատված աշխատանքի կանոնակարգում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու` Կենտրոնական բանկի կողմից տրված համաձայնության դեպքում կազմակերպության անհատական գործին կցվում են սույն կանոնակարգի 45-րդ կետով սահմանված փաստաթղթերը:

49. Կենտրոնական բանկը մերժում է համաձայնության տրամադրումը, եթե լրացումները կամ փոփոխությունները.

ա) հակասում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին կամ այլ օրենքներին, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերին,

բ) թերի են ձևակերպված:

50. Կազմակերպության աշխատանքի կանոնակարգում լրացումների և փոփոխությունների իրականացման մերժման դեպքում Կենտրոնական բանկը մերժման հիմքերի մասին տեղեկացնում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությանը:

 

Գ լ ու խ  10

 

Պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարների փոփոխման կարգը. փոփոխությունների իրականացման համար պահանջվող տեղեկությունների եվ փաստաթղթերի ցանկը

 

51. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարների կազմում փոփոխություններ կատարելու դեպքում կազմակերպությունը նոր նշանակվող կամ ընտրվող ղեկավարների թեկնածուներին նախապես ներկայացնում է Կենտրոնական բանկ՝ սույն կանոնակարգի գլուխ 12-ի համաձայն որակավորման վկայական ստանալու համար:

52. Նշված պաշտոններում առանց որակավորման վկայականի որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավորման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 1 ամիս, ընդ որում՝ նշված մեկ ամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն՝ միևնույն պաշտոնի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը եռամսյա ժամկետի ընդհատում և վերսկսում չի նշանակում:

53. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունը ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները Կենտրոնական բանկում գրանցելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

ա) կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր՝ կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված կազմակերպության կնիքով,

բ) իրավասու մարմնի որոշումը փոփոխությունների վերաբերյալ,

գ) կազմակերպության ղեկավարների ընդհանուր ցուցակը՝ կատարված փոփոխություններով,

դ) կազմակերպության նոր ղեկավարների վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն հավելված 2-ի,

ե) ղեկավարների թեկնածուների որակավորման վկայականի պատճենները:

54. Կենտրոնական բանկը, ստանալով վերոնշյալ փաստաթղթերը, տասնօրյա ժամկետում գրանցում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության նոր ղեկավարներին, որից հետո ղեկավարը իրավունք է ստանում աշխատել:

55. Կազմակերպության նոր ղեկավարների գրանցումը մերժվում է, եթե.

ա) ղեկավարների թեկնածուները չեն բավարարում սույն կանոնակարգի 57-րդ կետով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին,

բ) սույն կանոնակարգի 53-րդ կետով սահմանված փաստաթղթերը կեղծ են կամ թերի են ներկայացված:

 

Գ լ ու խ  11

 

Պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարներին ներկայացվող որակավորման ԵՎ մասնագիտական համապատասխանության չափանիշները

 

56. Անձը կարող է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավար աշխատել սույն կանոնակարգի 10-րդ կամ 13-րդ գլուխներով սահմանված ընթացակարգերի համաձայն Կենտրոնական բանկում գրանցվելու պահից:

57. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարները բավարարում են որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին, եթե`

ա) առկա է սույն կանոնակարգի 65-րդ կետով սահմանված որակավորման վկայականը,

բ) բացակայում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 22-ի 2 րդ մասով սահմանված ղեկավարների թեկնածության մերժման հիմքերը:

 

Գ լ ու խ  12

 

Պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարների թեկնածուների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը

 

58. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող լիցենզավորված կազմակերպության (այսուհետ` լիցենզավորված կազմակերպություն) լիցենզիայի ներդիրում նշված ղեկավարների, մասնավորապես, գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահի (այսուհետև՝ թեկնածուներ) թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարում է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը՝ դռնբաց եղանակով:

59. Թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն անցկացվում է երկու ձևով՝

ա) գրավոր (տեստային) քննություն, որն իրականացվում է համակարգչով՝ Կենտրոնական բանկի մեկ համակարգչային մասնագետի մասնակցությամբ, կամ

բ) բանավոր հարցազրույցի ձևով, որն անցկացվում է  Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի  նիստում:

Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության գրավոր քննություն անցնում են բարձրագույն կրթություն ունեցող անձինք:

Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության բանավոր հարցազրույց անցնում են բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, ովքեր լիցենզավորման համար դիմելուն նախորդող վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի աշխատել են վճարահաշվարկային ոլորտում ղեկավար պաշտոններում:

60. Կենտրոնական բանկում որակավորման և մասնագիտական համապատասխանության գրավոր կամ բանավոր քննություններին պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների մասնակցության համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) ղեկավարի թեկնածուի հայտը՝ համաձայն հավելված 6-ի,

բ) բարձրագույն կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը, գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի (առկայության դեպքում) պատճենը,

գ) կենսագրական տվյալներ՝ համաձայն հավելված 7-ի,

դ) որակավորման ստուգման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

61. Թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության գրավոր քննությունն անցկացվում է տեստային եղանակով՝ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության  հանձնաժողովի կողմից լիազորված անձի (անձանց) ներկայությամբ:

Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից և որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա: Տեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի անհատական որոշմամբ և ենթակա չեն  հրապարակման:

Տեստում պարունակվող հարցերի թիվը 30 է: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե:

Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր:

Գրավոր (տեստային) քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել իրավական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, հեռախոսակապից, երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ:

Գրավոր քննությանը հատկացված ժամանակի ավարտից հետո թեկնածուն պարտավոր է տեստը պատասխաններով հանձնել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի պատասխանատու անձին:

Նյութերից օգտվելու և տեստը պատասխանատու անձին ժամանակին չհանձնելու դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները քննություն անցկացնող Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի անդամներն ամփոփում են հանձնաժողովի նիստից առնվազն կես ժամ առաջ, և ներկայացնում Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստին:

62. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է՝

ա) մինչև 21 միավոր, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին,

բ) 21 և ավելի միավոր, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության  հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին:

63. Բանավոր հարցազրույցի արդյունքները գնահատվում են հինգ բալանոց համակարգով. երեք և ավելի բալ հավաքելու դեպքում թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին:

64. Թեկնածուի վերաբերյալ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին՝ Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստի օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում: Բացասական եզրակացության դեպքում Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը պարտավոր է մանրամասն ներկայացնել նաև այն փաստերը, որոնց ուսումնասիրության արդյունքում հանգել է տվյալ եզրակացությանը:

65. Որակավորման քննության կամ հարցազրույցի դրական արդյունքների դեպքում ղեկավարի թեկնածուին տրվում է որակավորման  վկայական՝ համաձայն հավելված 8-ի: Եթե թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել՝ որակավորման և մասնագիտական քննություն անցնելու համար:

66. Տեստավորման արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան ուղարկվում են ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող 5 օրվա ընթացքում:

67. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին կամ դատական կարգով: Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին բողոքարկումը իրականացվում է լսումների կարգով բողոքը ստանալու պահից երեսնօրյա ժամկետում:

68. Ղեկավարները կամ վկայական ունեցող անձինք որակավորման վկայականը կորցնելու դեպքում կարող են տասնօրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին: Կորցրած վկայականը Կենտրոնական բանկի կողմից համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն տրվում է որակավորման նոր վկայական՝ «Կրկնօրինակ» նշագրումով:

69. Տրված որակավորման վկայականների հաշվառման մատյանում գրառվում են վկայական ստացած անձանց անունը, ազգանունը, հասցեն, Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան որոշման համարը և ամսաթիվը, Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի համապատասխան արձանագրության համարը և ամսաթիվը, որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականի համարը և տրվելու ամսաթիվը:

70. Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության  հանձնաժողովը քննություններն անցկացնում է փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից տասնհինգ աշխատանքային օրվա  ընթացքում:

71. Որակավորման վկայականները տրվում են դրանց տրամադրման պահից հաշված հինգ տարի  ժամկետով:

Կենտրոնական բանկը, հաշվի առնելով պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության գործադիր տնօրենի, նրա տեղակալի, գլխավոր հաշվապահի որակավորման վկայականի գործողության ընթացքում պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության կողմից պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի խախտումների, ինչպես նաև նշված ղեկավարների նկատմամբ կիրառված պատժամիջոցների բացակայությունը, կարող է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարով՝ առանց որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման:

 

Գ լ ու խ  13

 

Պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարների գրանցումը

 

72. Սույն կանոնակարգի գլուխ 2-ի համաձայն կազմակերպությանը պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու լիցենզիա տրամադրելիս կազմակերպության ղեկավարների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա Կենտրոնական բանկը, միաժամանակ գրանցում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող  կազմակերպության ղեկավարին, որն այդ պահից  իրավունք է ստանում աշխատել: Ընդ որում, կազմակերպության ղեկավարի փոփոխության դեպքում նոր ղեկավարը նույնպես իրավունք է ստանում աշխատել՝ սույն կանոնակարգի գլուխ 10-ի համաձայն Կենտրոնական բանկում գրանցվելու պահից: Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող  կազմակերպության ղեկավարի գրանցումը իրականացվում է ղեկավարների լիցենզիայի ներդիրում գրառում կատարելով:

73. Որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց անմիջապես հետո Կենտրոնական բանկը գրանցումից հանում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող  կազմակերպության ղեկավարին, եթե վերջինս չի ստացել որակավորման նոր վկայական:

 

Գ լ ու խ  14

 

Պրոցեսինգ եվ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիայի գործողության կասեցման ընթացակարգը

 

74. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում: Այն ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում որոշում չկայացնելու  դեպքում դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված՝ պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության կողմից նշված ժամկետով:

Լիցենզիայի գործողության կասեցման մասին պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության դիմումի հիման վրա լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից:

75. Որպես օրենքի խախտման հետևանք լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանը հաջորդող հինգերորդ օրը, եթե այդ ժամկետում Կենտրոնական բանկն այլ որոշում չի կայացնում կամ այլ ավելի կարճ ժամկետ չի սահմանում և դրա մասին պատշաճ ձևով տեղեկացնում պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությանը:

76. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձը ժամանակավորապես զրկվում է պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու իր բոլոր իրավունքից:

77. Պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը նշված որոշումը հրապարակվում է  մամուլում:

 

Գ լ ու խ  15

 

Պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգը

 

78. Պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը քննարկվում է այն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում: Այն ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում որոշում չկայացնելու  դեպքում դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը՝ դադարեցված:

Կենտրոնական բանկի կողմից կարող է սահմանվել լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումում նշվածից ավելի ուշ ժամկետ, եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին:

79. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով  սահմանված ա), բ), գ) և ե) կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու  դեպքում անձն իրավունք ունի դիմել նոր լիցենզիա ստանալու համար միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

80. Պրոցեսինգ և քլիրինգի իրականացման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու  մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը հրապարակվում է մամուլում:

 

 

Հավելված 1

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՎՃԱՐԱՅԻՆ  ԳՈՐԾԻՔՆԵՐԻ  ԵՎ  ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ  ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ  ԵՎ  ՔԼԻՐԻՆԳ  ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

_________________ -ին

 

Իրավաբանական անձի անվանումը ____________________________________

Կազմակերպական-իրավական ձևը  ____________________________________

Գտնվելու վայրը  _______________________________________________

Գործունեության վայրը ___________________________________________

 

Խնդրում ենք տրամադրել վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու լիցենզիա:

 

Կից ներկայացնում ենք՝

 

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

Հիմնադիրներ՝

______________

______________

(անուն, ազգանունը)

_______________

_______________

(ստորագրությունը)

 

 

Հավելված 2

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

I. Մասնակիցներ

 

Ընդհանուր տեղեկատվություն

 

ա) ֆիզիկական անձի համար

 

  • Անունը, հայրանունը, ազգանունը _______________________________
  • Քաղաքացիությունը _______________________________________

բ) իրավաբանական անձի համար

  • Անվանումը _____________________________________________
  • Գրանցման երկիրը _________________________________________

II. Ղեկավարներ

 

1. Զբաղեցրած կամ առաջադրվող պաշտոնը, դիրքը

________________________________________________________

 

2.  Ընդհանուր տեղեկատվություն

 

  • Անունը, հայրանունը, ազգանունը _______________________________
  • Քաղաքացիությունը _______________________________________

 

3. Կրթություն, որակավորում

 

Ուսումնական հաստատության(այդ թվում՝ դպրոցի) անվանումը Գտնվելու վայրը Հաճախումների ժամանակաշրջանը(---թ-ից մինչև ----թ.) Գիտական աստիճանները
       
       

 

4. Աշխատանքային գործունեությունը

 

N Կազմակերպության անվանումը Գտնվելու վայրը Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները Պաշտոնը
1.        
2.        
3.        

 

5. Այլ տեղեկություններ.

Հայտարարություն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 22-ի 2-րդ մասով նախատեսված հիմքերի բացակայության մասին:

 

Հավաստիացնում եմ, որ սույն տեղեկանքում պարունակվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար: Ես համաձայն եմ Կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջտեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական  փոփոխության փաստի մասին:

 

____________________

(ստորագրությունը)

_________________

(ամսաթիվը)

 

5. Այլ տեղեկություններ.

Հայտարարություն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի Հոդված 20-ի 5-րդ մասով նախատեսված հիմքերի բացակայության մասին:

 

Հավաստիացնում եմ, որ սույն տեղեկանքում պարունակվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար: Ես համաձայն եմ Կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական  տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական  փոփոխության փաստի մասին:

 

____________________

(ստորագրությունը)

_________________

(ամսաթիվը)

 

 

Հավելված 3.1

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ  ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Լիցենզիան* տրվել է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

________ __ 200 ___ թ.

թիվ ____ որոշմամբ

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ….

 

Սույն լիցենզիան տրվում է __________________________

(իրավաբանական անձի անվանումը)

 

վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու համար:

 

Գտնվելու վայրը _________________________________

Պետական գրանցման համարը _________________________

 

Լիցենզիան տրված է անժամկետ:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝ ________________________

 

Կ.Տ.

 

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

 

 

Հավելված 3.2

 

«Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի

«Հաստատում  եմ»

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

____________________

____ _________ 200__ թ.

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹԻՎ…. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ

 

Ղեկավարի (ղեկավարների) մասնագիտական որակավորման համապատասխանության մասին

 

Անուն, ազգանուն   

անձնագրի սերիան և hամարը


1.__________________________   

___________________________
2.__________________________    ___________________________
3.__________________________ ___________________________  

 

Սույն ներդիրը ___________________________________________

(լիցենզավորված անձի անվանումը)

 

վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու իրականացնելու թիվ ___ (տրված՝ ___ 200 __թ.)  լիցենզիայի անբաժանելի մասն է:

 

 

Հավելված 4

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԿԱՄ  ՆԵՐԿԱՅԱՑՉՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

____________________

 

Խնդրում եմ թույլատրել վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու համար բացե ____________________

 

(մասնաճյուղ կամ ներկայացչություն)

___________________________________________գտնվելու վայրը:

(գործունեության վայր)

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝

 

1. ___________________________________________________

2. ___________________________________________________

_____________________________________________________

_____________________________________________________

 

Ղեկավար՝ _______________________________________ /              /

 

______  __________________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու լիցենզիա

թիվ _______ տրված՝ ______  __________________ 200 թ.

 

 

Հավելված 5

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

___________________

 

Խնդրում եմ թույլատրել փոփոխել _________________________________

  (գլխամասի, մասնաճյուղի կամ ներկայացուցչության հին գտնվելու վայրը)
______________________________________________________

իրականացվող գործունեության վայրը՝ տեղափոխելով այն __________________

______________________________________________________

(գլխամասի, մասնաճյուղի կամ ներկայացուցչության նոր գտնվելու վայրը)

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝

1. ____________________________________________________

2. ____________________________________________________

______________________________________________________

______________________________________________________

 

Ղեկավար՝ _________________________________________ /        /

 

______  _______________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ

իրականացնելու լիցենզիա թիվ _______ տրված՝ _______  _______200 թ.

 

 

Հավելված 6

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի

ՀԱՅՏԻ ՁԵՎ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

____________________

 

Խնդրում եմ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու լիցենզիա ստանալու նպատակով թույլատրել մասնակցել մասնագիտական որակավորման քննությանը:

 

Կից ներկայացնում եմ՝

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

 

Դիմող՝ _____________________

(անուն, ազգանունը)

______________________

(ստորագրությունը)

 

 

Հավելված 7

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳԻ ԵՎ ՔԼԻՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

1. Ընդհանուր տեղեկատվություն.

 

Անունը, հայրանունը, ազգանունը ____________________________________

Սեռը _____________________________________________________

Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ________________________________

Ծննդավայրը ________________________________________________

Քաղաքացիությունը ____________________________________________ 

Ընտանեկան դրությունը տվյալ պահին  _________________________________

Անձնագրի սերիան և համարը ______________________________________

  (oտարերկրյա անձանց համար, օրինակ՝ սոցիալական պաշտպանվածության համարը)

 

Հասցեն _______________________________________________

(մշտական և տվյալ պահին բնակության)

 

Հեռախոսահամարներ ______________________________________

 

2. Նշեք այժմ և նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ինչպես նաև  դրանք կրելու ժամանակաշրջանը.

 

__________________________

____________________________

__________________________

____________________________

__________________________

(անունը, ազգանունը)

____________________________

կրելու ժամանակաշրջանը)

 

3. Կրթություն, որակավորում.

 

Ուսումնական հաստատության(այդ թվում՝ դպրոցի) անվանումը Գտնվելու վայրը Հաճախումների ժամանակաշրջանը(---թ-ից մինչև ----թ.) Գիտական աստիճանները
       
       

 

4. Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում.

__________________________

____________________________

__________________________

____________________________

_________________________

(օտար լեզուն)

____________________________

(տիրապետման մակարդակը)

 

5. Աշխատանքային գործունեությունը

 

N Կազմակերպության անվանումը Գտնվելու վայրը Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները Պաշտոնը
1.        
2.        
3.        

 

6. Այլ տեղեկություններ.

(ցանկացած այլ տեղեկատվություն, որը մասնակիցն անհրաժեշտ կգտնի տեղեկացնելու)

 

Հավաստիացնում եմ, որ սույն տեղեկանքում պարունակվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար: Ես համաձայն եմ Կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:

 

____________________

(ստորագրությունը)

_________________

(ամսաթիվը)

 

 

Հավելված 8

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի _______

_____________________ 200  թ. թիվ ___________  որոշման (Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի __________200  թ.

թիվ______ արձանագրություն)՝

_____________________ -ին

(անուն, ազգանունը)

_______________________

(անձնագրային տվյալները)

 

տրվել է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի որակավորման դրական եզրակացություն:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝  __________________________

 

Կ. Տ.

 

 

Հավելված 9

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍՒՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

Գրանց-ման N Լիցենզա-վորված իրավաբա-նական անձի անվանումը Լիցեն-զիայի համարը Խորհրդի որոշման ամսաթիվը և համարը Գտնվելու վայրը Գործունեու-թյան իրակա-նացման վայրը Տեղեկու-թյուններ լիցենզիայի վերաձևա-կերպման մասին Տեղեկու-թյուններ լիցենզիայի գործողու-թյան կասեցման մասին Տեղեկություն-ներ լիցենզիայի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչման) մասին Այլ Տեղեկու-թյուններ Լիցեն-զիան տալու ամսա-թիվը Լիցեն-զիան ստա-ցողի ստորա-գրու-թյունը
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         

 

 

Հավելված 10

 

«Վճարային գործիքների ԵՎ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ ԵՎ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի ԵՎ ներկայացուցչությունների հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ի
 

ՀՀ զինանշան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

ՎՃԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊՐՈՑԵՍԻՆԳ ԵՎ ՔԼԻՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ (ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Ք. ԵՐԵՎԱՆ

Հաշվառված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

______ թվականի թիվ ___ որոշմամբ

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ___

 

Համաձայն «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» և  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների՝  սույն վկայականը տրվում է

___________________________________________

վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության

___________________________________________

մասնաճյուղին (ներկայացուցչությանը):

 

Գործունեության վայր ____________________________

(մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության վայր)

 

Հաշվառման համարը _____________________________

 

Հաշվառման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________________

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

 

________________

________________ 200 __ թ.

 

Կ.Տ.

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան