Գլխավոր տեղեկություն
Համար
N 675-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2008 թվականի N 675-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1253-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1253-Ա որոշման 1-ին կետով ստեղծված հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ս. Օհանյան

- ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Միրզաբեկյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Գ. Բադալյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Կիրակոսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Տ. Աղաջանյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի տեղակալ

Մ. Մելքոնյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Դ. Տոնոյան

- ՀՀ պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության և պլանավորման ծրագրերի վարչության պետ

Պ. Շադյան

- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հուլիսի 3
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան