«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2002 թվականի N 1404-Ա
«ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ-ի գանձապետարանի միջև 2002 թվականի հունիսի 10-ին կնքված Փոխըմբռնման հուշագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
2. Սահմանել, որ՝
ա) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ճանաչողության բարձրացման, փորձի փոխանակման, ինչպես նաև տնտեսական բարեփոխումներին և նոր օրենսդրությանը ծանոթացնելու նպատակով ստորև նշված ոլորտների մասնագետների համար սեմինարների կազմակերպումն է՝
կառավարում և վերահսկողություն,
բյուջետային համակարգ,
ծրագրերի իրականացման կառավարում,
պետական ֆինանսների կառավարմանն առնչվող այլ ոլորտներ.
բ) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակը սույն կետի «ա» ենթակետում նշված ոլորտների մասնագետների գիտելիքների կատարելագործմանն աջակցելն է.
գ) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը.
դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները.
ե) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք՝ բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի.
զ) շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է տրվում անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
է) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է զբաղվել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակներով`
կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ, ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում, հրատարակչական գործ:
(«է» ենթակետը լրաց. 28.09.05 N 1592-Ա)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել՝
ա) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու ամրացվող գույքի կազմի հաստատումը.
բ) «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումն ու պետական գրանցումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|