Գլխավոր տեղեկություն
Համար
N 900-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2008-25.06.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.07/37(336) Հոդ.857
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.05.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2004 թվականի N 900-Ն

 

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 226 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771 որոշմամբ հաստատված հանրակրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել միջնակարգ կրթության պետական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 2006 թվականից մինչև 2008 թվականն աստիճանաբար ապահովել հանրակրթական դպրոցներում օգտագործվող ուսումնական պլանների, հանրակրթական առարկաների չափորոշիչների և ծրագրերի համապատասխանեցումը միջնակարգ կրթության պետական չափորոշչին:

3. 2006 թվականի սեպտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 8-ի «Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» N 226 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 22
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 17-ի N 900-Ն որոշման

 

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

1. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ

 

Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը սահմանում է կրթության բովանդակության կառուցվածքը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն չափը, սովորողներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, գնահատման ձևերն ու սանդղակը:

Միջնակարգ կրթության պետական չափորոշչին համապատասխան`

1. ստեղծվում են ուսումնական առարկաների չափորոշիչներ ու ծրագրեր, օրինակելի ուսումնական պլաններ և ուսումնական գործընթացը կանոնակարգող նորմատիվ այլ փաստաթղթեր.

2. իրականացվում է հանրակրթական հաստատությունների լիցենզավորումը և դրանց գործունեության վերահսկողությունը.

3. կազմակերպվում են ուսուցիչների և մանկավարժական ղեկավար կադրերի պատրաստումը, մասնագիտական կատարելագործումը և ատեստավորումը.

4. գնահատվում են հանրակրթության արդյունքները.

5. վերանայվում են ծրագրերը, դասագրքերը և այլ ուսումնական նյութեր.

6. միջնակարգ կրթության պետական չափորոշիչը տեղայնացվում է դպրոցական բաղադրիչով` ելնելով դպրոցի առանձնահատկություններից:

Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը մշակվում է հանրակրթության պետական կրթակարգում սահմանված սկզբունքների համաձայն:

Միջնակարգ կրթության պետական չափորոշչի նորմերն ու դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապետության կրթության կառավարման մարմինների, հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար` անկախ դրանց կազմակերպական-իրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից:

 

2. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը ներառում է`

1. հանրակրթության ուսումնական բնագավառները և բովանդակային բաղադրիչները.

2. սովորողին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները` ըստ ուսումնական բնագավառների և դպրոցի աստիճանների.

3. հենքային ուսումնական պլանը (իր աղյուսակներով և պարզաբանումներով), ուսումնական առարկաների ցանկի ձևավորման հիմնական սկզբունքները, օրինակելի ուսումնական պլանի մշակմանն ու հաստատմանը ներկայացվող պահանջները.

4. գնահատման ձևերը, սանդղակը և գնահատականների գրանցման ու հաշվառման կարգը:

 

3. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Միջնակարգ կրթության պետական չափորոշչի գործառույթներն են`

1. Հայաստանի Հանրապետությունում կրթության իրավունքի և հանրակրթության միասնական քաղաքականության ապահովումը.

2. կրթության բովանդակության սահմանումը.

3. սովորողի ուսումնական բեռնվածության սահմանումը.

4. կրթության համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին.

5. հանրակրթության որակի բարելավումը.

6. սովորողների ընդունակություններին և նախասիրություններին կրթության համապատասխանեցումը.

7. սովորողների ուսումնական գործընթացի և ուսուցման արդյունքների գնահատումը.

8. ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակի որոշումը և նրանց ատեստավորումը.

9. ուսուցիչներին, սովորողներին և նրանց ծնողներին, հասարակությանը կրթության բովանդակության և դպրոցից ակնկալվող արդյունքների մասին իրազեկումը.

10. զանգվածային լրատվամիջոցների և ինտերնետի (համացանցի) մանկավարժական ներգործության ապահովումը.

11. հանրակրթության իրականացման վերահսկումն ու գնահատումը.

12. առարկայական չափորոշիչների, ծրագրերի և միջնակարգ կրթության պետական չափորոշչի դպրոցական բաղադրիչի մշակման ապահովումը.

13. դպրոցական շենքերին, ուսուցման գործընթացին ներկայացվող պայմանների ապահովումը:

 

4. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

Հանրակրթական առարկաների չափորոշիչները (այսուհետ` առարկայական չափորոշիչ) մշակվում են միջնակարգ կրթության պետական չափորոշչին համապատասխան և հաստատվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից:

Առարկայական չափորոշիչը մշակվում է հանրակրթության պետական կրթակարգում սահմանված հիմնական սկզբունքների համաձայն:

Առարկայական չափորոշչի հիման վրա մշակվում են ուսումնական առարկաների պետական ծրագրերը, որոնք հիմք են ծառայում դասագրքերի, ձեռնարկների և ուսումնական այլ նյութերի ստեղծման համար:

Առարկայական չափորոշչի հիման վրա կարող են ստեղծվել այլընտրանքային առարկայական ծրագրեր և դասագրքեր, որոնք նույնպես հաստատվում են նախարարության կողմից:

 

5. ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Միջնակարգ կրթության բովանդակությունը, սույն չափորոշչի համաձայն, կազմում են հանրակրթության ընդհանուր նպատակներին համապատասխան ընտրված և սովորողի կողմից յուրացման համար նախատեսված գիտական գիտելիքները, մանկավարժորեն և հոգեբանորեն չափորոշված-հարմարեցված սոցիալական փորձը, մշակութային, բարոյական և գեղագիտական, ազգային և համամարդկային արժեքները:

Միջնակարգ կրթության բովանդակությունը ներկայացվում է ուսումնական բնագավառներով և բաղադրիչներով:

Միջնակարգ կրթության պետական չափորոշիչով սահմանվում են հետևյալ ուսումնական բնագավառները.

հայոց լեզու, գրականություն,

օտար լեզուներ,

մաթեմատիկա,

ինֆորմատիկա և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ),

բնական գիտություններ,

հասարակական գիտություններ,

արվեստ,

տեխնոլոգիա (տեխնիկական գիտելիքներ և աշխատանքային հմտություններ),

ֆիզիկական կրթություն, նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) և անվտանգ կենսագործունեություն:

Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է պարտադիր և ընտրովի առարկաներով և թեմատիկ դասընթացներով:

Յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է կրթության բովանդակության հետևյալ բաղադրիչների միջոցով.

գիտելիքների համակարգ,

կարողություններ և հմտություններ`

ճանաչողական, տրամաբանական,

հաղորդակցական,

համագործակցային,

ստեղծագործական,

ինքնուրույն գործունեության,

արժեքային համակարգ:

Միջնակարգ կրթության բովանդակային բաղադրիչները որոշակիացվում են ըստ ուսումնական բնագավառների և հանրակրթական դպրոցի աստիճանների` հաշվի առնելով սովորողների զարգացման ֆիզիոլոգիական, հոգեբանական և ազգային առանձնահատկությունները:

 

1. Գիտելիքների համակարգ

 

Ելնելով դպրոցի տարբեր աստիճանների նպատակներից` այս բաղադրիչով սահմանվում են սովորողների յուրացման համար նախատեսված գիտելիքները: Դրանք են`

ա) գիտելիքներ հայոց լեզվից, գրականությունից և այլ լեզուներից.

բ) գիտելիքներ մարդու` որպես կենսաբանական ու սոցիալական էակի մասին.

գ) գիտելիքներ մաթեմատիկայից.

դ) գիտելիքներ բնության, բնապահպանության և բնօգտագործման վերաբերյալ.

ե) գիտելիքներ հասարակության, նրա կառուցվածքի, հաստատությունների, սոցիալական խմբերի, զարգացման օրինաչափությունների մասին.

զ) գիտելիքներ հայոց և համաշխարհային պատմությունից.

է) գիտելիքներ փիլիսոփայությունից, տրամաբանությունից, բարոյագիտությունից, հոգեբանությունից, տնտեսագիտությունից, քաղաքագիտությունից և իրավագիտությունից.

ը) գիտելիքներ ինֆորմատիկայից և ՏՀՏ-ից.

թ) գիտելիքներ ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության մասին.

ժ) գիտելիքներ արվեստի և տեխնոլոգիայի բնագավառների մասին.

ժա) գիտելիքներ ազգային ու համամարդկային հոգևոր-մշակութային, սոցիալական, քաղաքական և տնտեսական արժեքների մասին:

 

2. Կարողություններ և հմտություններ

 

Այս բաղադրիչով տրված կարողությունների և հմտությունների ամբողջությունը սովորողին հնարավորություն է ընձեռում գործնականում կիրառել ստացած գիտելիքները, հարստացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը, զարգացնել տրամաբանական, հաղորդակցական, համագործակցային, ինքնուրույն գործունեության և ստեղծագործական ունակությունները, նպաստում է նրա սոցիալականացմանը:

Չափորոշիչներում առանձնակի կարևորվում են ճանաչողության հետևյալ մեթոդները` վերլուծում, մասնավորում, համադրում, վերացարկում, անդրադարձում, մակածում (ինդուկցիա), արտածում (դեդուկցիա), ընդհանրացում, կանխատեսում:

1) Ճանաչողական, տրամաբանական կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է սովորողին ծանոթացնել ճանաչողության մեթոդներին և ձևավորել դրանք գործնականում կիրառելու կարողություններ և հմտություններ, այդ թվում`

ա) գիտելիքներ ձեռք բերել` զգայության, ընկալման և մտապատկերման միջոցով.

բ) վերլուծել` քննարկման, մեկնաբանման, տարանջատման, համեմատության,

խմբավորման միջոցով.

գ) մտահանգումներ անել` ամբողջացման, հակադրման, բնութագրման, հիմնավորման,

ամփոփման, կշռադատման միջոցով.

դ) ընդհանրացնել և համադրել` վերացարկման, գնահատման, արժևորման, փաստարկման,

ապացուցման, կանխատեսման, ծրագրման միջոցով.

ե) հիմնախնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից, ուսումնասիրել դրա լուծման

հնարավոր եղանակները և գտնել լուծումներ.

զ) երևույթների նկատմամբ դրսևորել առողջ հետաքրքրություն և քննադատական մոտեցում.

է) վերլուծել իրավիճակը և կատարել եզրակացություններ.

ը) ինքնուրույն որոշումներ կայացնել և հիմնավորել.

թ) նպատակներ դնել, մշակել դրանց հասնելու ուղիներ և ծրագրել սեփական գործը:

 

2) Հաղորդակցական կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`

ա) լսել, ընկալել և համարժեք վերաբերմունք դրսևորել.

բ) բանավիճել, բանավոր և գրավոր տրամաբանված խոսք կառուցել.

գ) ըստ նշանակության և տեղին օգտագործել սովորած տերմինները (եզրերը),

հասկացությունները և արտահայտությունները.

դ) հասկանալ և ճիշտ օգտագործել հաղորդակցման ոչ խոսքային միջոցները.

ե) օգտվել ժամանակակից հաղորդակցման տեխնիկական միջոցներից և այլն:

 

3) Համագործակցային կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`

ա) աշխատել խմբում, միասնական որոշումներ ընդունել և դրանց համար

պատասխանատվություն կրել.

բ) սովորել և սովորեցնել.

գ) դրական հարաբերություններ ստեղծել, դրսևորել առողջ մրցակցություն.

դ) սեփական շահը գիտակցելով` ճանաչել և ընդունել ուրիշների շահերը.

ե) բախումնային իրավիճակներում հավասարակշռված պահվածք դրսևորել.

զ) ուսման ընթացքում և աշխատանքային հարաբերություններում լինել բարեկիրթ,

հարգել գործընկերոջ իրավունքները.

է) զերծ մնալ բարոյական չափանիշներին հակասող նախապաշարումներից, կանխակալ

մոտեցումներից.

ը) իրավիճակները դիտարկել և մեկնաբանել այլոց տեսանկյունից և այլն:

 

4) Ստեղծագործական կարողություններ ենթաբաղադրիչը նպատակ ունի զարգացնել սովորողի ստեղծագործական ընդունակություններն ու երևակայությունը, որպեսզի յուրաքանչյուր սովորող կարողանա`

ա) ստեղծագործաբար կիրառել ձեռք բերած գիտելիքները.

բ) դրսևորել ստեղծագործական երևակայություն.

գ) երևակայել, խորհել և ենթադրություններ անել ապագայի մասին.

դ) ընկալել և ընդունել նյութական և հոգևոր նոր արժեքները:

 

5) Ինքնուրույն գործունեության կարողություններ և հմտություններ ենթաբաղադրիչի նպատակն է, որ ուսումնառության արդյունքում յուրաքանչյուր սովորող կարողանա`

ա) անաչառ գնահատել սեփական ուժերն ու կարողությունները և ըստ այդմ ծավալել

ուսումնական, աշխատանքային գործունեություն.

բ) գիտակցել սեփական գործի կարևորությունը, դրա նկատմամբ պատասխանատվություն

և պարտաճանաչություն դրսևորել.

գ) ճիշտ տնօրինել ժամանակը, մշակել և պահպանել աշխատանքի և հանգստի ժամակարգ

(ռեժիմ), վերահսկել սեփական վարքը.

դ) խնամել սեփական մարմինը, դրսևորել այն մարզելու կամք.

ե) զբաղվել ինքնադաստիարակությամբ և ինքնակրթությամբ.

զ) կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, գնահատել սեփական քայլերը և դրանց

հետևանքները:

 

3. Արժեքային համակարգ

 

Սույն բաղադրիչով նախատեսված համակարգը արտահայտվում է սովորողի համապատասխան գործողությունների, վերաբերմունքի և վարքի միջոցով:

Այս բաղադրիչի նպատակն է ձևավորել անձ և քաղաքացի, որը պետք է`

ա) գիտակցի սեփական մշակույթի` լեզվի, պատմության, արվեստի, ավանդույթների,

ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և լինի դրանց կրողը.

բ) հարգի Հայաստանի պետական խորհրդանիշերը, լինի հայրենասեր, կարևորի ազգային

հիմնախնդիրների լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը.

գ) գիտակցի, որ գիտությունը, արդիական տեխնոլոգիաները, կրթությունը մեծագույն

արժեքներ են ժամանակակից աշխարհում.

դ) գիտակցի, որ իր համար կարևորագույն արժեքներ են գիտելիքները, աշխատանքային

հմտությունները, մասնագիտական վարպետությունը.

ե) կարևորի բարոյական չափանիշները և քրիստոնեական ու համամարդկային արժեքները,

լինի ազնիվ, գթասիրտ, արդարամիտ, օրինապահ, բարեկիրթ.

զ) կարևորի գեղագիտական արժեքները, գնահատի գեղեցիկը, բարին և ճշմարիտը.

է) գիտակցի իր տեղն ու դերը ընտանիքում և հասարակության մեջ, լինի նախաձեռնող,

դրսևորի արժանավայել պահվածք.

ը) գիտակցի ծնողների, տարիքով մեծերի և փոքրերի, ընկերների և համայնքի նկատմամբ

հարգանքի դրսևորման կարևորությունը.

թ) հարգի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, լինի մարդասեր,

հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների

ներկայացուցիչների և նրանց մշակույթների հանդեպ.

ժ) անաչառորեն գնահատի իր ուժերն ու կարողությունները` բացառելով սեփական անձի

թերագնահատումը կամ գերագնահատումը.

ժա) դրսևորի աշխատասիրություն, հնարամտություն, նպատակադրվածություն, արժևորի

ու գնահատի սեփական և այլոց աշխատանքը.

ժբ) մշտապես հոգ տանի իր առողջության մասին, կարևորի մարմնակրթության դերը,

հետևողական լինի առողջ ապրելակերպի և անվտանգ կենսագործունեության կանոնների

կիրառման գործում:

 

6. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՈՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Ներկայացվող պահանջները սահմանում են այն մակարդակը, որը պետք է ապահովի միջնակարգ հանրակրթական դպրոցը` ըստ ուսումնական բնագավառների, բովանդակային բաղադրիչների և դպրոցի աստիճանների:

Ընդհանրական որակական պահանջները որոշակիացվում և ամրագրվում են հանրակրթական առարկաների չափորոշիչներում և ծրագրերում, որտեղ նշվում է նաև սովորողին ներկայացվող պահանջների պարտադիր նվազագույն մակարդակը: Ավագ դպրոցի ընդհանուր և տարբերակված հոսքերից յուրաքանչյուրի համար, այս պահանջների պահպանմամբ, մշակվում են առարկայական առանձին չափորոշիչներ:

 

1. Հայոց լեզու, գրականություն

 

Լեզուն մտածողության հիմնական միջոցն է: Մայրենի լեզուն սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ շփվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին բազմաբնույթ գիտելիքներ ստանալու, գրական-գեղարվեստական արժեքներին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու բացառիկ հնարավորություններ է տալիս: Գրականության և քերականության ուսուցման գլխավոր նպատակը մայրենի լեզվի գերազանց իմացության ապահովումն է: Մայրենի լեզուն կրթության լեզուն է: Օտար լեզուների ուսուցումը կազմակերպվում է մայրենի լեզվի հիմքի վրա:

Մայրենի լեզվի և գրականության ուսուցման շնորհիվ մարդը ձեռք է բերում ազգային արժանապատվության խոր գիտակցում, իր նախնիների ստեղծած մշակութային արժեքները յուրացնելու և հաջորդ սերնդին փոխանցելու կարողություն:

ՀՀ պետական լեզուն` հայերենը, ազգային խորհրդանիշ է, պետության ու ազգային անվտանգության երաշխիք:

 

  Տարրական դպրոց

  Միջին դպրոց

  Ավագ դպրոց

  1. Գիտելիքների համակարգ

1. Տարրական դպրոցն ավարտողը պետք է` գիտենա սահուն և գրագետ կարդալ` հասկանալով կարդացածի իմաստը և պահպանելով հայերեն խոսքի ճիշտ արտասանությունը.

Միջին դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտենա կարդալ` պահպանելով ուղղախոսական կանոնները, ընկալելով կարդացածի լեզվաոճական և պատկերավորման առանձնահատկությունները.

Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտենա կարդալ` ընկալելով կարդացածի ենթատեքստը, փոխաբերական, այլաբանական և խորհրդանշական իմաստը, ոճական տարբերակների հաղորդակցական գործառույթները, հասկանա արևմտահայերեն բնագրերը.

2. ծանոթ լինի դասական և արդի մանկական գեղարվեստական գրականության նմուշներին և բանահյուսական նյութերի մշակումներին.

2. գիտենա, ճանաչի հայ և արտասահմանյան ամենաանվանի գրողներին և նրանց ստեղծագործությունները, հայ և այլ ազգերի ժողովրդական բանահյուսության որոշ նմուշներ.

2. գիտենա և կարդա հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրականության երկեր, հայ և այլ ազգերի ժողովրդական բանահյուսության նյութեր.

3. գիտենա բանավոր և գրավոր ճիշտ արտահայտվել` պահպանելով ուղղախոսական, ուղղագրական և քերականական տարրական կանոնները.

3. գիտենա բանավոր և գրավոր խոսք կառուցելու սկզբունքները` պահպանելով քերականական հիմնական կանոններն ու օրինաչափությունները, ոճաբանական սկզբունքները.

3. գիտենա բանավոր և գրավոր կապակցված խոսք կառուցելու նրբերանգները` դրսևորելով հայոց լեզվի քերականական կառուցվածքի, լեզվաոճական առանձնահատկությունների և ճարտասանական հիմնական սկզբունքների իմացություն.

4. գիտենա կարդացած տեքստերում հանդիպած բառերի իմաստն ու նշանակությունը.

4. իմանա գրական- գեղարվեստական, գիտահանրամատչելի տեքստերում հանդիպող բառերի նշանակությունը, գիտենա հայերենի բառակազմության հիմնական օրինաչափությունները.

4. տիրապետի գրական լեզվի կենսունակ (գործածական) բառապաշարին, տիրապետի հայերենի բառաստեղծման սկզբունքներին.

5. կարողանա տարբերակել արձակ և չափածո ստեղծա- գործությունները.

5. ունենա գրականագիտական տարրական գիտելիքներ (գրական ժանրեր, պատկերավորման միջոցներ).

5. ունենա որոշակի գիտելիքներ գրականագիտությունից, գրականության տեսությունից և գրաքննադատությունից.

  2. Կարողություններ և հմտություններ

Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`

Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`

Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`

6. լսել խոսակցին, նրա ասածը հասկանալ ու ճիշտ վերարտադրել, հիմնավորված պատասխան տալ.

6. հաղորդվող նյութի հիման վրա վերլուծել, վերացարկել, կշռադատել, հարցն ընկալել, մտքում պատասխանը կառուցել և բարձրաձայն արտահայտել.

6. ուսումնասիրել լեզվական և գրական երևույթներ, արվեստի և գրականության նմուշներ, վերլուծել ու համեմատել դրանք.

7. կարդալ գեղարվեստական ու գիտահանրամատչելի ոչ բարդ տեքստեր և բանավոր ու գրավոր վերարտադրել դրանց բովանդակությունը. 

7. համեմատել և վերլուծել ազգային և արտասահմանյան գրական-գեղարվեստական նմուշները, ըմբռնել և մեկնաբանել գրական երկը.

7. ճիշտ ընկալել գրական երկը` համապատասխան գեղագիտական և բովանդակային որակներով, ըմբռնել ենթատեքստը, կատարել համեմատական վերլուծություն.

8. առաջադրված թեմային համապատասխան հարցեր կազմել և գրավոր շարադրել պատասխանները.

8. գրավոր շարադրել սեփական մտքերը, զգացումները, կարծիքը, գրագետ խոսքը դարձնել ինքնարտահայտման և ինքնադրսևորման միջոց.

8. գեղարվեստական և վերլուծական բնույթի գրավոր աշխատանքներ գրել, ելույթներ ունենալ գրականության և արվեստի մասին.

9. օգտվել դպրոցական բառարաններից և մանկական հանրագիտարաններից.

9. օգտվել ուղղագրական և բացատրական բառարաններից ու հանրագիտարաններից, գործածել նոր սովորած բառերն ու տերմինները.

9. օգտվելով բառարաններից և տեղեկատվական այլ աղբյուրներից հարստացնել սեփական բառապաշարը և կիրառել նոր բառերը բանավոր և գրավոր խոսքում.

10. իրավիճակին համապատասխան խոսք կառուցել, իր մտքերը, կարծիքը հստակ, ճիշտ հայերենով ձևակերպել և հաղորդել ուրիշին.

10. ուշադիր լսել, ըմբռնել և վերարտադրել միջին բարդության բանավոր խոսքը.

10. երկխոսություն, բանավեճ վարել, տրամաբանված կարծիք, տեսակետ, համոզմունք հայտնել.

11. բանավոր և գրավոր խոսքով ներկայացնել իր զգացմունքները, երևակայությամբ պատկերացրածը.

11. հանդես գալ ընդարձակ և հակիրճ ելույթով, արտահայտիչ և պատկերավոր խոսքով գրավել զրուցակիցների ուշադրությունը.

11. օգտվել տարբեր աղբյուրներից և ընտրել անհրաժեշտ տեղեկատվություն, տարբերել գլխավորը երկրորդականից, ուսումնասիրված նյութը հաղորդել լսարանին.

12. իր իմացածը ճիշտ և հասկանալի հաղորդել ուրիշին.

12. ուրիշին սովորեցնել իր սովորածն ու իմացածը.

12. անհատական կամ համատեղ
 ուսումնասիրություններ
 կատարել, ամբողջացնել դրա
 արդյունքները և բանավոր
 կամ գրավոր ներկայացնել.

13. գրագետ հայերենով բանավոր և գրավոր արտահայտել իր կարծիքը կարդացածի, լսածի, տեսածի վերաբերյալ.

13. ուրիշներին հաղորդել գրական երկի սեփական ըմբռնումը, լսել նրանց կարծիքները և տեսակետները.

13. նախաձեռնել տարբեր բնույթի միջոցառումներ (գրական երեկո, հանդիսավոր արարողություն, բեմադրություն) կամ մասնակցել դրանց.

14. իր լեզվական կարողություններն օգտագործել այլ առարկաներ ուսումնասիրելու համար.

14. այլ առարկաներ յուրացնելիս կիրառել իր լեզվական հմտությունները.

14. իր լեզվաոճական գիտելիքներն ու հմտություններն օգտագործել նոր գիտելիքներ ստանալու, ներլեզվական և միջլեզվական համեմատական վերլուծություն կատարելու համար.

15. փորձել հորինել փոքրիկ պատմություններ, հեքիաթներ, առակներ, ոտանավորներ.

15. երևակայության ու պատկերավոր մտածողության օգնությամբ ստեղծագործել, հորինել պատմություններ, հեքիաթներ.

15. գեղարվեստական խոսքի միջոցներով արտահայտել իր հույզերը, ապրումներն ու մտորումները, անել ինքնուրույն ստեղծագործելու փորձեր.

  3. Արժեքների համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
16. գիտակցի մայրենի
լեզվի և ազգային
պատկանելության սերտ կապը.
17. գիտակցի մայրենի
լեզվի և
գրականության
արժեքների ձեռքբերման
կարևորությունն ու
անհրաժեշտությունը.   

18. գեղարվեստական
տեքստերի շնորհիվ
տեսնի, ճանաչի և զգա
գեղեցիկը:

Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
16. պահպանի մայրենի լեզվի
անաղարտությունը և
առաջնայնությունը.  

17. ճանաչի և սիրի ազգային
մշակույթը, ընդունի իր
նախնիների ստեղծած հոգևոր
արժեքները. 



18. հարգանքով վերաբերվի
Հայաստանում ապրող մյուս
ժողովուրդների ազգային
լեզուներին և գրական-
մշակութային արժեքներին,
կարևորի համաշխարհային
գրականության դերը.
19. ունենա ինքնակրթության,
ինքնադաստիարակության,
ինքնակատարելագործման
մղում` գրական երկերից
սովորածի, նշանավոր
մարդկանց կյանքի օրինակով:

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
16. գիտակցի լեզվի
մշակութային արժեքը, լինի
դրա կրողը, պահպանողն ու
տարածողը.
17. գիտակցի հայ
գրականության` որպես
ազգային մշակույթի
կարևորագույն արժեքի,
ազգային մտածողության և
հոգեբանության բացահայտողի
դերը.
18. գնահատի Հայաստանում
ապրող մյուս ժողովուրդների
և համաշխարհային գրական
մշակույթի արժեքները. 
19. ունենա գեղագիտական
ճաշակ, արվեստի գործերին,
գրական
ստեղծագործություններին
ծանոթանալու և
հաղորդակցվելու պահանջ:

 

2. Օտար լեզուներ

 

Օտար լեզուն ոչ հայախոս անձանց հետ շփվելու հիմնական, այլ երկրների ու ժողովուրդների քաղաքակրթությանն ու մշակույթին հաղորդակցվելու, դրանց լավագույն արժեքները յուրացնելու և հայերենով արտահայտելու, ինչպես նաև հայալեզու մշակույթն այլ ժողովուրդներին մատչելի դարձնելու լրացուցիչ միջոց է:

Օտար լեզուների իմացությունը նպաստում է անձի հաղորդակցելու ունակությունների զարգացմանը, միջմշակութային փոխըմբռնմանը, այլ մշակույթների արժեքների ընկալմանն ու գնահատմանը:

Օտար լեզվի ուսուցման նպատակն է ընդլայնել սովորողի հաղորդակցվելու և համագործակցելու ունակությունները: Ուսումնական այս բնագավառը նպաստում է նաև բնության և ժամանակակից աշխարհի մասին առավել ամբողջական գիտելիքներ ստանալուն, գեղագիտական, բարոյական, սոցիալական, համամարդկային և ազգային արժեքների գիտակցմանը, պահպանմանը և փոխանցմանը:

 

 Տարրական դպրոց

 Միջին դպրոց

 Ավագ դպրոց

 1. Գիտելիքների համակարգ

Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտենա օտար լեզվի հնչյուններն ու այբուբենը, արտասանության և ուղղագրության տարրական կանոնները.

Միջին դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտենա օտար լեզվի ուղղագրական և ուղղախոսական հիմնական կանոնները, բառակազմության հիմնական օրինաչափությունները.

Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտենա օտար լեզվի արտասանության և հնչերանգի ոճական տարբերակները` դրանց հաղորդակցական առանձնահատկությունները, բառաստեղծման սկզբունքները.

2. ունենա պարզագույն հաղորդակցման և առօրյա իրադրությունները նկարագրելու համար անհրաժեշտ բառապաշար` ուսուցանվող օտար լեզվից.

2. ունենա իր նախասիրությունների և կենսագործունեության վերաբերյալ նկարագրությունների և հաղորդակցման համար բավարար բառապաշար.

2. ունենա բնության, հասարակության, մշակութային արժեքների վերաբերյալ կարծիք արտահայտելու և տեղեկություն հաղորդելու անհրաժեշտ բառապաշար.

3. գիտենա պարզագույն բառակապակցություններ և նախադասություններ կազմելու կանոններ.

3. տարբերակի օտար լեզվի հիմնական քերականական ձևերը, իմանա դրանց կազմությունը և իմաստները, գիտենա օտար լեզվի շարադասության հիմնական առանձնահատկությունները.

3. գիտենա օտար լեզվի խոսքի մասերը, նախադասության անդամները, քերականական կանոններին կիրառության հիմնական օրինաչափությունները.

4. պատկերացում ունենա լեզվակիր ժողովրդի բանահյուսության և երաժշտության որոշ նմուշների մասին (հեքիաթներ, երգեր, ոտանավորներ).

4. պատկերացում ունենա լեզվակիր ժողովրդի հիմնական տոների, սովորույթների, հանրահայտ մարդկանց, արվեստի և գրականության նմուշների մասին.

4. իմանա լեզվակիր ժողովրդի պատմության ուրվագծերը և համամարդկային նշանակություն ունեցող նվաճումները.

 2. Կարողություններ և հմտություններ

Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`

Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`

Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`

5. պարզ նախադասություններով իր մասին բանավոր տեղեկություններ հայտնել.

5. կազմել և որոշակի սահունությամբ արտասանել կարճ մենախոսություններ և երկխոսություններ իր կյանքի և նախասիրությունների մասին.

5. կարծիք հայտնել բնության և հասարակության երևույթների, պետության, արվեստի, հաղորդակցության միջոցների մասին.

6. համառոտ նկարագրել
ծանոթ իրերն ու
երևույթները.

6. բանավոր խոսքով
ներկայացնել հանձնարարված
ծանոթ թեման.

6. բանավոր և գրավոր
խոսքով ներկայացնել
Հայաստանը, նրա
մշակութային արժեքները.

7. գրել կարճ
գրություններ և
փոքրիկ
թելադրություններ.

7. լսած կամ կարդացած
տեղեկության մասին
պատրաստել գրավոր պարզ
հաղորդագրություններ, գրել
նամակներ և պարզ
փոխադրություններ.

7. գրել իր գիտելիքներն ու
հետաքրքրություններն
արտացոլող միջին ծավալի
տեքստեր.

8. կարդալ ծանոթ
անուններ, պարզ բառեր
և
նախադասություններ,
փոքր ծավալի տեքստեր
(քարտեզներ,
վերնագրեր և
անվանումներ, կարճ
գրություններ,
տեղեկատուներ,
ուղեցույցներ).

8. տեղեկություններ քաղել
տարբեր աղբյուրներից,
կարդալ ծանոթ ոլորտների
վերաբերյալ հիմնական
բառապաշարով տեքստեր.

8. կարդալ միջին ծավալի
տեքստեր, ընկալել և
առանձնացնել էականը.

9. լսելով ճանաչել
օտար լեզվի հստակորեն
և դանդաղ արտաբերված
ծանոթ բառերն ու պարզ
արտահայտությունները.

9. լսել և հասկանալ մաքուր
արտաբերված առանձին
նախադասություններ, ըմբռնել
առօրյա թեմաներին վերաբերող
խոսքի հիմնական իմաստը.

9. լսել և հասկանալ ծանոթ
թեմաներով որոշակի ծավալի
տեքստեր, անծանոթ թեմայով,
միջին բարդության, ռադիո
և հեռուստահաղորդումների
բովանդակությունը.

10. պարզ
իրավիճակներում
համեմատել և
խմբավորել, ըստ
նպատակի ընտրել,
հավանություն տալ կամ
մերժել կարծիքներն ու
առաջարկները.

10. տարբեր տեղեկատվական
աղբյուրներից հավաքել և
օգտագործել իրեն անհրաժեշտ
տեղեկություններ.

10. ինքնուրույն օգտվել
հանձնարարված օտարալեզու
աղբյուրներից, բնութագրել,
վերլուծել և ընդհանրացնել
ստացված տեղեկությունը.

11. հասկանալ
զրուցակցի դանդաղ,
հստակ և համառոտ
արտահայտված խնդրանքը
կամ հարցը, հստակ
ձևակերպել պարզ
պատասխան, տալ ծանոթ
իրադրության հետ
անմիջական կապ
ունեցող պարզ հարցեր,
ներկայացնել իրեն,
ողջույնի կամ
հրաժեշտի խոսք ասել.

11. առօրյա հարցերի շուրջ
անմիջականորեն հաղորդակցվել
հստակ խոսող զրուցակցի հետ,
ստանալ և տալ որոշակի
տեղեկություն ծանոթ թեմայի
վերաբերյալ, վերաբերմունքի
պարզ արտահայտություններով
պահպանել զրույցի ընթացքը.

11. հանպատրաստի
կողմնորոշվել օտար լեզվով
հաղորդակցական
իրադրություններում,
տեղեկություններ հավաքել
և գրավոր վերարտադրել,
որոշակի սահունությամբ և
խորությամբ զրույց վարել.

12. ինքնուրույն
ճանաչել գրավոր և
բանավոր կապակցված
պարզ խոսք.

12. սեփական մտքերն ու
վերաբերմունքն արտահայտելու
համար կառուցել գրավոր և
բանավոր խոսքի ոչ մեծ
միավորներ, կատարել պարզ
թարգմանություններ.

12. օտար լեզվով
հաղորդակցության
միջավայրում դրսևորել
ինքնուրույն
մտածողություն.

 3. Արժեքների համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
13. գիտակցի օտար
լեզվի` որպես
տեղեկություն
ստանալու գործոնի
դերն ու
նշանակությունը.
14. պատկերացում
ունենա տվյալ լեզուն
ներկայացնող ժողովրդի
և երկրի մասին:

Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
13. հասկանա և կիրառի օտար
լեզվի ճանաչողական և
հաղորդակցական
հնարավորությունները.
 
 
14. ծանոթ լինի և հարգանք
դրսևորի տվյալ օտար լեզուն
ներկայացնող ժողովրդի
մշակույթի նկատմամբ: 

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
13. թարգմանական
գործընթացում կիրառել
ոճական և գեղագիտական
որոշ հնարներ.
 
 
14. գիտակցի օտար
լեզուների կարևորությունն
ու ձգտում ունենա
հարստացնելու իր
իմացությունը.
15. գնահատի տվյալ օտար
լեզուն կրող ժողովրդի
արժեքները և
ավանդույթները:

 

3. Մաթեմատիկա

 

Մաթեմատիկան աշխարհաճանաչման յուրատեսակ և համընդհանուր միջոց է: Մաթեմատիկական մեթոդներին տիրապետելը խթանում է սովորողի հետաքրքրությունները, նպաստում կարողությունների և մտածողության զարգացմանը: Մաթեմատիկան հնարավորություն է ընձեռում իրական երևույթները և առօրյա խնդիրները մոդելավորելու միջոցով դրանց ուսումնասիրությունը փոխարկել թվերի, պատկերների և պայմանանշանների` ուսումնասիրելով դրանք մաթեմատիկական մեթոդներով:

Ուսումնական այս բնագավառի հիմնական նպատակն է մաթեմատիկական հասկացություններով աշխատելու, խնդիրներ և վարժություններ լուծելու միջոցով խթանել սովորողի մտավոր ունակությունների զարգացումը, բարձրակարգ մտածողության ձևավորումը, սովորեցնել հստակ ձևակերպել մտքերը, կատարել գրագետ դատողություններ և արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում:

 

 Տարրական դպրոց

 Միջին դպրոց

 Ավագ դպրոց

1. Գիտելիքների համակարգ

Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
1. իմանա գրել, կարդալ և համեմատել բնական թվերը.

Միջին դպրոցն ավարտողը պետք է`
1. իմանա իրական թվերով հաշվարկներ կատարել և  բաղդատել դրանք.

Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. ծանոթ լինի ֆունկցիայի սահմանի և ածանցյալի գաղափարներին.

2. տիրապետի թվաբանական չորս գործողություններին  և հիմնական կանոններին.

2. իմանա հանրահաշվական հիմնական հասկացությունները, հանրահաշվական արտահայտություններով գործողություններ կատարելու կանոնները.
3. գիտենա տարրական որոշ ֆունկցիաների պարզագույն հատկությունները.

2. իմանա տարրական ֆունկցիաների հիմնական հատկությունները.

3. հասկանա ամբողջի և նրա մասերի կապը, իմանա սովորական կոտորակի մասին.

4. իմանա տոկոսի հասկացությունը և կարողանա ամբողջի մասն արտահայտել տոկոսով և հակառակը.
5. գիտենա թվերի բաժանելիության հիմնական հատկությունները.

3. ծանոթ լինի միացությունների և հավանականությունների տեսության տարրերին.

4. ճանաչի երկրաչափական պարզագույն պատկերները և մարմինները, իմանա պարզ չափումներ կատարել.

6. համակարգված գիտելիքներ ունենա երկրաչափական պատկերների վերաբերյալ, իմանա դրանց տարրերը, հատկությունները.

4. ճանաչի տարածական մարմինները, իմանա դրանց տարրերը, հատկությունները.

5. գաղափար ունենա երկարության, զանգվածի, մակերեսի, ժամանակի, արագության մասին, իմանա չափման որոշ միավորներ, ծանոթ լինի չափման պարզագույն գործիքների.

7. գիտելիքներ ունենա պատկերների մակերես և որոշ տարածական մարմինների ծավալ հաշվելու մասին.

5. գիտելիքներ ունենա մարմնի ծավալ և մակերևույթի մակերես հաշվելու մասին.

6. ծանոթ լինի տրամաբանության տարրական հասկացություններին.

8. իմանա բազմությունների հետ տարրական գործողություններ կատարելու կանոնները.

6. իմանա տրամաբանության հիմնական հասկացությունները. 7. ծանոթ լինի բազմությունների տեսության տարրերին.

  

9. գիտելիքներ ունենա թվային առանցքի և կոորդինատական հարթության մասին, գաղափար ունենա վեկտորների մասին.

8. իմանա կոորդինատների մեթոդը և վեկտորների գործածությունը տարածության մեջ.

 

10. իմանա գծային, քառակուսային, ռացիոնալ և դրանց բերվող հավասարումներ ու անհավասարումներ, համակարգեր ու համախմբեր լուծելու կանոնները.

9. իմանա տարբեր հավասարումներ ու անհավասարումներ, համակարգեր ու համախմբեր լուծելու եղանակներ.

2. Կարողություններ և հմտություններ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է
ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
7. շրջապատող իրերն
արտահայտել թվերով,
նկարագրել և
մեկնաբանել.
8. վերլուծել խնդիրը
և ներկայացնել
թվերի, գծապատկերների
ու պայմանական
նշանների միջոցով.

Միջին դպրոցն ավարտողը պետք
է ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
 
11. շրջապատի և առօրյա
կյանքի տարբեր երևույթները
նկարագրել մաթեմատիկական
լեզվով.
12. խնդիրներ լուծելիս
ստեղծել մաթեմատիկական պարզ
մոդելներ, ալգորիթմներ.

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
 
10. կառուցել
մաթեմատիկական մոդելներ,
մշակել ալգորիթմներ`
դրանցում կիրառելով
տրամաբանական զանազան
մեթոդներ.

9. հասկանալ «և»,
«կամ», «եթե, ապա»
շաղկապների
տրամաբանական իմաստը
և պարզագույն
դատողություններ
կատարել դրանց
միջոցով.

13. իմանալ «և», «կամ»,
«կամ, կամ», «եթե, ապա»
շաղկապների, «առնվազն»,
«ցանկացած», «գոյություն
ունի», «ամենաքիչը»,
«ամենաշատը» բառերի իմաստը
և դատողություններ
կատարել դրանց միջոցով.

11. «և», «կամ», «կամ,
կամ», «եթե», «ապա»,
շաղկապներով, «առնվազն»,
«ցանկացած», «գոյություն
ունի», «ամենաքիչը»,
«ամենաշատը», «այն և
միայն», «անհրաժեշտ է և
բավարար», «համարժեք է»
բառերով ստեղծել
տրամաբանական կառույցներ.

10. խնդիրներ
լուծելիս` նկատել
տարբեր լուծումների
հնարավորությունը.

14. տրամաբանական
դատողությունների հիման
վրա քննարկել խնդրի լուծման
տարբեր դեպքեր.

12. տարբեր իրավիճակներում
տրամաբանական
դատողություններով սպառել
հնարավոր բոլոր դեպքերը.

11. տարրական
տրամաբանական
եզրահանգումներ
կատարել.

15. տրամաբանական հստակ
դատողություններ կատարել
և հիմնավորել ստացված
արդյունքը.

13. որոշել խնդրի
ամբողջական և հստակ
լինելը, նկատել ավելորդ
կամ պակասող տվյալները.


 
 

16. կառուցել որոշ տարրական
ֆունկցիաների գծապատկերներ.

14. կառուցել տարրական
ֆունկցիաների
գծապատկերներ.

12. տրված տվյալների
միջև
հարաբերություններ
ստեղծել և
համեմատությունների
միջոցով
եզրահանգումներ անել.

17. բարդ խնդիրը տրոհել
պարզ խնդիրների և նկատել
միևնույն խնդրի տարբեր
լուծումների
առանձնահատկությունները.

15. հասկանալ
մաթեմատիկական զանազան
գաղափարների
փոխկապակցվածությունը.
16. տվյալների հիման վրա
վերլուծություններ
կատարել և պահանջներին
համապատասխան
եզրահանգումներ անել.

13. համառոտ կերպով
ներկայացնել խնդրի
պայմաններն ու պահանջները.
14. մի քանի
տվյալներով
հարցադրումներ
ձևակերպել.

18. ընկալել արտահայտված
միտքը և տրոհել առանձին
մասերի, ձևակերպել
ինքնուրույն
դատողություններ.
19. ունենալ տրամաբանական
մտածողություն և
օգտագործել փաստարկման պարզ
մեթոդներ.

17. ունենալ տրամաբանական
մտածողություն, տիրապետել
ապացուցման տարբեր
մեթոդների.
18. հարցադրումը կամ
պայմանը վերաձևակերպել
դրա համարժեքով.

15. պատկերների
պարզագույն
ձևափոխություններ
կատարել.

20. երկրաչափական
դատողություններից անցում
կատարել հանրահաշվականի և
հակառակը.

19. տարածաչափական
խնդիրները հանգեցնել
հարթաչափական խնդիրների.

16. խնդիրներ լուծելիս օգտվել
ընկերների և ուսուցիչների
դատողություններից.

21. տարբեր խնդիրներ
լուծելիս համագործակցել
համադասարանցիների հետ.
22. հիմնավորել սեփական
մտքերը, բավարար
փաստարկների դեպքում
ընդունել այլոց
տեսակետները.

20. անհրաժեշտության
դեպքում բանավեճ-քննարկում
նախաձեռնել, լսել
զրուցակցի մտքերը,
համադրել սեփական
դատողությունների հետ և
ճիշտ եզրահանգում կատարել.

17. նկատել պարզ
օրինաչափություններ
և շարունակել դրանք.
18. պարզեցնել
իրավիճակը, կրճատել
քայլերի կամ
հաշվարկների քանակը.

23. նկատել և բացահայտել
օրինաչափություններ,
հայտնաբերած
օրինաչափությունը կամ
հատկությունը ձևակերպել
բառերով ու մաթեմատիկական
սիմվոլներով.

21. ոչ ստանդարտ
իրավիճակներում արագ
կողմնորոշվել և
լուծումներ գտնել,
ինքնուրույն մոտեցում,
հնարամտություն և մտքի
ճկունություն ցուցաբերել.

19. զգալ ժամանակը, պատկերացնել ժամացույցը,
օրացույցը և կարողանալ
կազմակերպել օրվա
ժամակարգը (ռեժիմը).

24. տարբեր իրավիճակներում
ընտրություն կատարել և
լավագույն լուծումներ
գտնել.

22. գործը նախագծել,
նպատակներ դնել և ծրագրեր
ստեղծել.
23. ընտրել և մշակել
նպատակին հասնելու ուղիներ
ու եղանակներ.


 
 
 
 

25. մաթեմատիկական
գիտելիքները կապել այլ
առարկաներից ստացած
գիտելիքների հետ.

24. մաթեմատիկական
գիտելիքները կիրառել այլ
բնագավառներում.

3. Արժեքային համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
20. գիտակցի սեփական
մտքերը ճիշտ
ձևակերպելու, ուրիշի
մտքերը հասկանալու
անհրաժեշտությունն ու
կարևորությունը:

Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
26. ունենա ինքնուրույն
կշռադատություններ
կատարելու ձգտում.
27. կարևորի մտքի
ճշգրտությունը,
ճկունությունը,
նրբագեղությունը,
ստեղծագործական մոտեցումը:

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
25. հարցեր քննարկելիս
ունենա անաչառությունը,
արդյունավետությունը,
ստեղծագործական մոտեցումն առաջնային համարելու
ձգտում.
26. ունենա սեփական
կարողությունները
գնահատելու, սեփական
կարծիքն արտահայտելու
վճռականություն:

 

4. Ինֆորմատիկա և ՏՀՏ

 

«Ինֆորմատիկա և ՏՀՏ» բնագավառն ապահովում է հանրակրթության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը: Տեղեկագիտությունը (ինֆորմատիկան) համապարփակ միասնացնող (ինտեգրող) առարկա է, որի դասավանդումը դպրոցում ունի առանձնահատուկ կարևորություն` նպաստելով միջառարկայական կապերի բացահայտմանն ու խորացմանը: Բնագավառի հիմնական նպատակն է զարգացնել տեղեկատվություն ձեռք բերելու, ստեղծագործելու, հաղորդակցվելու, համագործակցելու, ինչպես նաև համակարգչային ծրագրերին ու ինտերնետային տեխնոլոգիաներին տիրապետելու կարողություններ և հմտություններ: Այս բնագավառը նպաստում է ուսուցման արդյունավետության բարձրացմանը և կրթության շարունակականության ապահովմանը:

 

 Տարրական դպրոց

 Միջին դպրոց

 Ավագ դպրոց

1. Գիտելիքների համակարգ

Տարրական դպրոցն  ավարտողը պետք է`

Միջին դպրոցն ավարտողը պետք է`
1. գիտելիքներ ունենա  տեղեկատվության ստացման,  մշակման, փոխանցման,  պահպանման ու օգտագործման  մասին.

Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. համակարգված գիտելիքներ ունենա տեղեկատվության և դրա ստացման, մշակման, փոխանցման, պահպանման ու օգտագործման մասին.

1. տեղեկություն
ունենա ինտերնետի
օգնությամբ մատուցվող
հիմնական
ծառայությունների
մասին.

2. որոշակի գիտելիքներ
ունենա տեղեկատվական
տեխնոլոգիաների, այդ թվում`
թվային, տեքստային,
գրաֆիկական ինֆորմացիայի
մշակման, տվյալների
որոնման, կուտակման,
մշակման և պահպանման,
ցանցային և մուլթիմեդիա
տեխնոլոգիաների մասին.

2. համակարգված գիտելիքներ
ունենա տեղեկատվական
տեխնոլոգիաների մասին,
իմանա ցանցերի
աշխատանքների և ցանցային
տեխնոլոգիաների
հիմունքները.

2. ծանոթ լինի
համակարգչի հիմնական
հնարավորություններին

3. ծանոթ լինի ծրագրային
ապահովման հիմնական
տեսակներին, դրանց
նշանակությանը և հիմնական
գործառույթներին.

3. գիտենա ծրագրային
ապահովման հիմնական
տեսակները (տարբեր
օպերացիոն համակարգեր,
կիրառական ծրագրեր,
համացանցի զննիչներ,
հակավիրուսային ծրագրեր,
պրոտոկոլներ).


 
 
 

4. ծանոթ լինի ծրագրավորման
հիմունքներին, գիտենա
հիմնական ալգորիթմական
կառուցվածքները.

4. ընդհանուր պատկերացում
ունենա ծրագրավորման
լեզուների մասին. 

2. Կարողություններ և հմտություններ


 
 
 
 
 
 
 

Միջին դպրոցն ավարտողը պետք
է ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
5. խնդիրներ լուծելիս
ցուցաբերել ալգորիթմական
մոտեցում.

Ավագ դպրոցն ավարտողը պետք
է ունենա հետևյալ
կարողություններն ու հմտությունները`
5. մոդելավորել բնության
և հասարակական կյանքի
պարզ երևույթները և
օրինաչափությունները.


 
 
 
 
 
 
 

6. տեսնել տարբեր
երևույթների միջև
գոյություն ունեցող
պատճառահետևանքային
կապերը, առաջադրված
խնդիրները տրոհել առանձին
մասերի և մշակել դրանց
լուծման ալգորիթմները.

6. երևույթները
վերլուծելիս կիրառել
հետազոտական տարբեր
մեթոդներ, համադրել տարբեր
առարկաներից ստացած
գիտելիքները.


 
 
 
 
 
 
 

7. հաղորդակցական
նպատակների համար օգտվել
ինտերնետային ռեսուրսների
ընձեռած
հնարավորություններից
(էլեկտրոնային փոստ,
հեռաժողով, տեսաժողով,
զննիչներ).

7. ելույթներ,
զեկուցումներ, դասեր
պատրաստելիս ինքնուրույն
օգտագործել տեղեկատվական
և հաղորդակցական
տեխնոլոգիաներ.


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

8. մասնակցել խմբային
աշխատանքի, հասկանալ
աշխատանքի բաժանման
անհրաժեշտությունը,
ստանձնել
պարտավորություններ և կրել
պատասխանատվություն,
համագործակցել հեռահաս
(վիրտուալ) գործընկերների
հետ.

8. արդյունավետ
մասնակցություն ունենալ
խմբային աշխատանքին,
աշխատանքի բաժանում
կատարել և
պատասխանատվությամբ
վերաբերվել ստանձնած
պարտավորություններին,
աշխատանքի բաժանման
ընթացքում օգտագործել
հեռահաս (վիրտուալ)
գործընկերների հետ
աշխատելու
հնարավորությունները.


 
 
 

9. նախօրոք պլանավորել
աշխատանքը` օգտագործելով
նաև համակարգիչ.

9. օգտվել աշխատանքի
պլանավորման համար
ստեղծված համակարգչային
ծրագրերից.


 
 
 
 

10. համակարգչով աշխատելիս
կիրառել անվտանգության
կանոնները և
տեղեկատվության պաշտպանման
ծրագրեր.

10. ինքնուրույն ընտրել և
կիրառել տվյալների
պահպանման տարբեր ծրագրեր.


 
 
 
 
 

11. զբաղվել
ինքնակրթությամբ`
օգտագործելով տեղեկատվական
և հաղորդակցական
տեխնոլոգիաների ընձեռած
հնարավորությունները.

11. ինքնակրթության համար
օգտվել հեռահար ուսուցման
տեխնոլոգիաներից.


 
 
 
 
 
 
 

12. համակարգչի օգնությամբ
արտահայտել իր
ունակությունները,
ստեղծագործաբար օգտագործել
կիրառական տարբեր ծրագրերի
հնարավորությունները.

12. ստեղծագործել`
օգտվելով համակարգչային
հատուկ ծրագրերից,
ինքնուրույն ձևակերպել
տարբեր խնդիրներ, տրոհել
առանձին մասերի և մշակել
դրանց լուծման
ալգորիթմները.


 
 
 
 

13. ինքնուրույն
ուսումնասիրել և
օգտագործել համակարգչային
կիրառական նոր ծրագրեր.

13. համակարգչում
տեղակայել (ինստալյացիա)
տարբեր ծրագրեր,
ինքնուրույն ուսումնասիրել
և օգտագործել դրանք.

3. Արժեքների համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
3. գիտակցի
ժամանակակից կյանքում
համակարգչի դերն ու
նշանակությունը.
Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
14. գիտակցի տեղեկատվական
և հաղորդակցական
տեխնոլոգիաների դերը
ժամանակակից արժեքների
համակարգում.
Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
14. գիտակցի հայ ժողովրդի
պատմական ժառանգության
պահպանման գործում
տեղեկատվական
տեխնոլոգիաների դերը.
  15. կարևորի «անվտանգ»
տեղեկատվություն ստանալու
և տարածելու հետ կապված
իր իրավունքներն ու
պատասխանատվությունը.
15. գիտակցի և արժևորի
«անվտանգ» տեղեկատվություն
ստանալու և տարածելու հետ
կապված իրավունքներն ու
պատասխանատվությունը.

 4. ձգտում ունենա
ուսումնասիրելու և
կիրառելու համակարգչի
ընձեռած
հնարավորությունները:

16. կիրառի ինտերնետում
աշխատելու համընդհանուր
ճանաչում ստացած
վարվելակերպի կանոնները:

16. լինի ինտերնետում
աշխատելու համընդհանուր
ճանաչում ստացած
վարվելակերպի կանոնների
կրողն ու տարածողը:

 

5. Բնական գիտություններ

 

«Բնական գիտություններ» ուսումնական բնագավառի հիմնական նպատակը բնության երևույթները, օրինաչափություններն ու օրենքներն իմացող, ճանաչողության մեթոդներին տիրապետող և գործնականում կիրառող, բնության ներդաշնակությունը գիտակցող, գիտական աշխարհայացք ունեցող անձի ձևավորումն է:

 

 Տարրական դպրոց

 Միջին դպրոց

 Ավագ դպրոց

 1. Գիտելիքների համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
1. նախնական
պատկերացում ունենա
կենդանի և անկենդան
մարմինների առանձնա-
հատկությունների,
դրանց
փոխազդեցությունների,
ինչպես նաև մարդու
օրգանիզմի մասին.

Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
1. գիտելիքներ ունենա
բնության մեջ առավել
տարածված ֆիզիկական և
քիմիական երևույթների,
կենսաբանական համակարգերի
մասին.

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
1. իմանա բնության մեջ
դիտվող հիմնական
օրինաչափությունները
բացատրող տեսությունները.

2. տարրական գաղափար
ունենա շարժման,
փոխազդեցության,
ջերմության, լույսի,
ձայնի մասին. 
 
 

2. իմանա նյութի
կառուցվածքի, շարժման և
փոխազդեցության, էներգիայի
տեսակների և դրանց
փոխակերպումների մասին.

2. համակարգված գիտելիքներ
ունենա ժամանակի և
տարածության, նյութի
կառուցվածքի և
հատկությունների, շարժման
և փոխազդեցության,
էներգիայի տեսակների և
փոխակերպումների մասին.

3. գաղափար ունենա
շրջապատում հանդիպող
որոշ նյութերի
օգտակար և վնասակար
հատկությունների
մասին.

3. իմանա նյութերի հիմնական
հատկությունները և
փոխակերպումները.

3. համակարգված գիտելիքներ
ունենա նյութերի
բազմազանության,
կառուցվածքի, անօրգանական
և օրգանական նյութերի
փոխկապակցվածության մասին.

4. ճանաչի իր
շրջապատում տարածված
կենդանիներ, բույսեր
ու սնկեր.

4. գիտելիքներ ունենա
կենդանի օրգանիզմների
հիմնական հատկանիշների,
բազմազանության, մարդու
օրգանիզմի կառուցվածքի և
կենսագործունեության,
ընդհանուր կենսաբանական
օրինաչափությունների, առողջ
ապրելակերպի
անհրաժեշտության մասին. 

4. համակարգված գիտելիքներ
ունենա բջջի
կենսաբանության,
օրգանիզմների բազմացման և
զարգացման,
ժառանգականության,
փոփոխականության,
օրգանական աշխարհի
զարգացման, կենսոլորտի,
մարդու օրգանիզմի
կենսաբանական
կայունությունն ապահովող
մեխանիզմների մասին.

5. ճանաչի իր
հայրենիքը, թվարկի
նրա մեծ քաղաքները,
լճերը, գետերը,
լեռները, իմանա իր
բնակավայրի
աշխարհագրական
առանձնահատկու-
թյունները.

5. իմանա Հայաստանի
բնությունը, գիտելիքներ
ունենա երկրագնդի
աշխարհագրական թաղանթի
հիմնական բաղադրիչների,
դրանց
փոխպայմանավորվածության,
զարգացման և տարածքային
կազմակերպման
օրինաչափությունների մասին.

5. իմանա մարդու վրա
միջավայրի տարբեր
գործոնների ազդեցության
մասին, բնապահպանության և
բնօգտագործման,
կենսատեխնոլոգիայի
հիմունքները, ծանոթ լինի
տարածաշրջանային և
համընդհանուր էկոլոգիական
հիմնախնդիրներին.

6. տարրական
գիտելիքներ ունենա
մարդու և շրջակա
միջավայրի
փոխազդեցության և իր
կյանքում բնության
դերի մասին.

6. ճանաչի մարդ-բնություն
փոխադարձ կապը, գիտելիքներ
ունենա օրգանիզմի և շրջակա
միջավայրի փոխազդեցության
մասին.


 
 
 
 
 
 

2. Կարողություններ և հմտություններ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է
ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
7. դիտարկել և
նկարագրել բնության
մեջ կատարվող
պարբերական
փոփոխությունները
(տարվա եղանակներ,
գիշեր-ցերեկ).

Միջին դպրոցն ավարտողը
պետք է ունենա հետևյալ
կարողություններն
ու հմտությունները`
7. բնության մեջ և
լաբորատոր պայմաններում
դիտարկել, նկարագրել,
համեմատել, դասակարգել
երևույթները և
եզրակացություններ անել.

Ավագ դպրոցն ավարտողը պետք
է ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
6. մոդելավորել, վարկածներ
առաջադրել և փորձնական
ճանապարհով ստուգել դրանք,
ստացված արդյունքներն
ընդհանրացնել և
եզրահանգումներ անել.

8. օգտվել պարզագույն
չափիչ սարքերից և
կատարել չափումներ
(ժամանակ,
երկարություն, կշիռ,
ջերմաստիճան).

8. հավաքել ոչ բարդ
փորձնական սարքավորումներ,
կատարել չափումներ,
արդյունքները գրանցել
աղյուսակների, գրաֆիկների,
քարտեզ-սխեմաների,
դիագրամների տեսքով, տալ
մեկնաբանություններ.

7. ծրագրել և իրականացնել
փորձեր, գրանցել
դիտարկումները, չափումների
արդյունքները, դրանք
համակարգել և մեկնաբանել.

9. շրջապատում
պարզագույն
օրինաչափություններ
նկատել և դրանց
հիման վրա
եզրահանգումներ անել.

9. եզրահանգումներ կատարել
բնության տարբեր
երևույթների մասին`
հիմնվելով փաստերի,
հասկացությունների,
օրինաչափությունների և
օրենքների վրա.

8. տիրապետել
ճանաչողության ընդհանուր
մեթոդներին, տեսնել
շրջապատում եղած իրերի և
երևույթների փոխադարձ
կապը.
9. կիրառել բնագիտական
օրենքների և
տեսությունների
իմացությունը բնության
երևույթները բացատրելու
համար.

10. համագործակցել
համադասարանցիների
հետ, համատեղ մշակել
և իրականացնել
բնապահպանական պարզ
միջոցառումներ.

10. նախագծել, պլանավորել,
մասնակցել, հարկ եղած
դեպքում ղեկավարել տարբեր
ուսումնական միջոցառումներ,
փոքրիկ ծրագրեր.

10. զեկուցում պատրաստել
և իր մտքերը,
տեսակետները, ծրագրերը
լսարանի առաջ փաստարկված
և տրամաբանված
ներկայացնել.

11. օգտվել բնական
գիտությունների
պարզագույն
հասկացություններից. 

11. բնության առանձին
երևույթների մասին կարծիք
հայտնելու և այն փաստերով
հիմնավորելու համար ճիշտ
օգտագործել բնական
գիտություններին հատուկ
տերմինները,
հասկացությունները.

11. տարբերել գիտական
փաստ, օրինաչափություն,
օրենք, սկզբունք,
տեսություն
հասկացությունները, ստացած
գիտելիքները համակարգել
այդ հասկացությունների
շրջանակներում.
12. փիլիսոփայական որոշ
ընդհանրացումներ անել
բնական երևույթների և
շրջապատող աշխարհի մասին.

12. հոգալ
առողջության մասին,
պահպանել օրվա
ռեժիմը, անձնական և
բնակարանի հիգիենայի
հիմնական կանոնները.

12. տարբերել և գնահատել
առողջության համար օգտակար
և վնասակար սովորույթները,
իմանալ և պահպանել
սանիտարահիգիենիկ նորմերը,
հոգ տանել սեփական
առողջության մասին. 

13. պատասխանատու
վերաբերմունք դրսևորել
սեփական առողջության
նկատմամբ, պահպանել առողջ
ապրելակերպի կանոնները,
խուսափել
հիվանդություններից,
վնասակար
սովորություններից.

13. օգտվել
կենցաղային հեշտ և
անվտանգ կառավարվող
սարքերից, դպրոցում,
տանը և բնության մեջ
դրսևորել անվտանգ
վարքագիծ.

13. իմանալ և պահպանել
անվտանգ
կենսագործունեության
նորմերը, խուսափել
վտանգավոր իրավիճակներից. 

14. կարողանալ
կողմնորոշվել և
համապատասխան որոշումներ
կայացնել անսովոր, անծանոթ
իրադրություններում,
իրատեսորեն գնահատել
վտանգի աստիճանը և
խուսափել դրանից.

14. խնամել ընտանի
կենդանիներ և
բույսեր.

14. տարբերակել
բնապահպանական
հիմնախնդիրները, տեսնել
դրանց դրսևորումները
Հայաստանում, լինել բնական
միջավայրի պահպանողն ու
բարելավողը.
15. ուսումնառության
ընթացքում օգտվել
ձեռնարկներից,
շտեմարաններից,
համակարգչային ուսուցողական
բազմաբնույթ ծրագրերից.

15. դրսևորել ընդհանուր
էկոլոգիական գրագիտություն
և շրջակա միջավայրի
նկատմամբ պատասխանատու
վերաբերմունք.
 
 
16. զբաղվել ինքնուրույն
ուսումնական
գործունեությամբ` այդ
նպատակով օգտվելով
տարաբնույթ աղբյուրներից,
տեղեկատվական և
հաղորդակցական
տեխնոլոգիաներից.

3. Արժեքային համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
15. սիրի բնությունը,
գնահատի բնության
գեղեցկությունը.

Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
16. արժևորի բնագիտական
գիտելիքների դերն ու
նշանակությունն իր կյանքում

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
17. կարևորի բնական
գիտությունների դերը և
նշանակությունը
քաղաքակրթության զարգացման
և անձի աշխարհայացքի
ձևավորման գործում.

16. հոգատար
վերաբերմունք ունենա
կենդանական և
բուսական աշխարհի
նկատմամբ:

17. գիտակցի բնական
պաշարների
սահմանափակությունը, մերժի
բնության նկատմամբ
սպառողական
հոգեբանությունը, գիտակցի
իր դերն ու
պատասխանատվությունը բնական
միջավայրի պահպանման
գործում:

18. պարտավորություն կրի
բնության, հասարակության,
սեփական անձի հանդեպ,
ըմբռնի բնության հետ
ներդաշնակ ապրելու
անհրաժեշտությունը:

 

6. Հասարակական գիտություններ

 

«Հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառն ընդգրկում է մարդկության պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները, մարդու` որպես անձի և քաղաքացու, նկարագիրը և սոցիալականացման փորձը, հասարակության կյանքի քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային ոլորտները:

Ուսումնական բնագավառի հիմնական նպատակն է` սովորողին ամբողջական գիտելիքներ տալ մարդու և հասարակության մասին, ձևավորել ու զարգացնել նրա ճանաչողական, սոցիալական և անհատական կարողություններն ու հմտությունները, դաստիարակել ազգային ու համամարդկային արժեքներ կրող սոցիալապես ակտիվ անձ և քաղաքացի, բացահայտել նրա անձնային որակները և ապահովել սեփական ներուժին համապատասխան ուսումնական, աշխատանքային և գործունեության այլ տեսակների մեջ մասնակցությունը, ամրապնդել սովորողի հարգանքն ու հպարտությունը հայրենիքի, սեփական ժողովրդի պատմության, ավանդույթների և ազգային առանձնահատկությունների հանդեպ: Այն օգնում է սովորողին ճանաչել ինքն իրեն, ժամանակակից աշխարհը, կողմնորոշվել հասարակական բազմաբնույթ հարաբերություններում, ամբողջական պատկերացում ունենալ Հայաստանի քաղաքական, տնտեսական, սոցիալական և հոգևոր-մշակութային զարգացման հեռանկարների վերաբերյալ:

 

 Տարրական դպրոց

 Միջին դպրոց

 Ավագ դպրոց

1. Գիտելիքների համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
1. ճանաչի իր
հայրենիքը, Հայաստանի
Հանրապետության
դրոշը, զինանշանը,
իմանա պետական
օրհներգը.

Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
1. հիմնարար գիտելիքներ
ունենա հայ ժողովրդի
պատմության տարբեր փուլերի
և նշանավոր
իրադարձությունների,
երևույթների ու փաստերի
մասին.

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
1. հիմնարար գիտելիքներ
ունենա հայ ժողովրդի
ազգային հիմնախնդիրների
մասին.

2. ծանոթ լինի հայ
ժողովրդի անցյալի ու
ներկայի նշանակալի
որոշ
իրադարձություններին,
գործիչներին,
մշակութային
արժեքներին և
ազգային-պետական
տոներին.

2. գիտելիքներ ունենա հայ
ժողովրդի հոգևոր և
նյութական արժեքների, դրանց
ստեղծման, պահպանման ու
զարգացման գործում
տնտեսական, քաղաքական,
ազգային, հոգևոր
կառույցների և անհատների
դերի մասին.

2. իմանա հայկական
քաղաքակրթության
յուրահատկություններն ու
ստեղծած արժեքները. 
 

3. նախնական
գիտելիքներ ունենա
մարդու,
հասարակության և
բնական միջավայրի
մասին.

3. գիտելիքներ ունենա
համամարդկային արժեքների,
համաշխարհային պատմության
հիմնական փուլերի,
օրինաչափությունների ու
առանձնահատկությունների
մասին.

3. ամբողջական պատկերացում
ունենա
քաղաքակրթությունների
զարգացման պատմական
ընթացքի և արդի փուլի
մասին.

4. պատկերացում
ունենա «հայրենիք»,
«տուն», «ընտանիք»,
«մարդ», «ազգ»,
«հասարակություն»,
«իրավունք»,
«սովորույթ»,
«պարտականություն»,
«աշխատանք»,
«տարեթիվ»
հասկացությունների
մասին.

4. պատկերացում ունենա
պատմական տարբեր
ժամանակաշրջաններում և
արդի փուլում մարդկանց ու
ժողովուրդների
ապրելակերպի,
աշխարհընկալման,
նպատակադրումների և
գործունեության հիմնական
տեսակների մասին.

4. ունենա համակարգված
գիտելիքներ պատմական
տարբեր ժամանակաշրջանների
և արդի դարաշրջանում
մարդկանց ապրելակերպի,
աշխարհընկալման,
նպատակադրումների և
գործունեության հիմնական
տեսակների մասին.

5. ունենա նախնական
գիտելիքներ բնական և
հասարակական
երևույթները
պարզունակ գծագրերի,
սխեմաների և
քարտեզների միջոցով
ներկայացնելու մասին.

5. ծանոթ լինի
ճանաչողության գործընթացի
հիմնական փուլերին ու
մեթոդներին. 

5. իմանա ճանաչողության
գործընթացի փուլերը և
մեթոդները, հասկանա
մարդու` որպես
ճանաչողության օբյեկտի և
սուբյեկտի փոխադարձ կապը. 

6. պատկերացում
ունենա մարդկանց
լեզվական, ազգային,
կրոնական
բազմազանության
մասին.

6. գաղափար ունենա
հասարակական և բնական
երևույթների
փոխազդեցության ու
փոխկախվածության, աշխարհի
միասնականության և
բազմազանության վերաբերյալ.

6. իմանա աշխարհի
միասնականության և
բազմազանության վերաբերյալ
փիլիսոփայական դրույթը և
դրա դրսևորումն արդի
ժամանակաշրջանում.

7. պատկերացում
ունենա իր բնակավայրի
պատմության և
մշակութային
հուշարձանների մասին.
 

7. ամբողջական գիտելիքներ
ունենա համաշխարհային
տնտեսության կառուցվածքի,
զարգացման նախադրյալների,
արդի հիմնախնդիրների,
աշխարհի ժողովրդագրական
պատկերի, քաղաքական
բաժանման մասին.

7. համակարգված գիտելիքներ
ունենա ժամանակակից
աշխարհի քաղաքական
կառուցվածքի, Հայաստանի և
տարածաշրջանի
աշխարհաքաղաքական ու
տնտեսական իրավիճակի
մասին.

8. իմանա Հայաստանի
և նրա հարևան
պետությունների տեղը
քարտեզի վրա.

8. իմանա Հայաստանի
ժողովրդագրական ժամանակակից
պատկերը, տնտեսության
կառուցվածքը,
տեղաբաշխվածությունը և
հասարակության տարածքային
կազմակերպման
առանձնահատկությունները.

8. պատկերացում ունենա
արդի համամոլորակային
հիմնախնդիրների,
միջազգային
հարաբերությունների
առանձնահատկությունների
և Հայաստանի համար
համաշխարհայնացման
(գլոբալացում) հնարավոր
հետևանքների մասին.

9. իմանա հասարակական
վարքի կանոնները, իր
իրավունքներն ու
պարտականությունները.

9. իմանա մարդու, քաղաքացու
և ժողովուրդների
իրավունքները,
հասարակության կյանքը
կարգավորող իրավական
նորմերը, պատկերացում
ունենա Հայաստանի
Հանրապետության
օրենսդրության, սոցիալական
և հարկային
քաղաքականության
վերաբերյալ.

9. յուրացնի իր ժողովրդի
և պետության կյանքը
կարգավորող իրավական և
բարոյական հիմնական
նորմերը, իմանա ազգային
ավանդույթների
նշանակությունն այդ
գործում.

10. պատկերացում
ունենա մարդկանց
միջև
հավասարություն,
արդարություն,
բարեկամություն և
խաղաղություն
հաստատելու
անհրաժեշտության
մասին.

10. նախնական գիտելիքներ
ունենա փիլիսոփայությունից,
տնտեսագիտությունից,
քաղաքագիտությունից,
հոգեբանությունից,
գեղագիտությունից և
բարոյագիտությունից. 

10. համակարգված
գիտելիքներ ունենա
փիլիսոփայության,
տնտեսագիտության,
քաղաքագիտության,
հոգեբանության,
բարոյագիտության և
գեղագիտության ոլորտներից.

2. Կարողություններ և հմտություններ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է
ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
11. հասկանալ, որ
մարդը բնության և
հասարակության
մասնիկն է.

Միջին դպրոցն ավարտողը
պետք է ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
11. վերլուծել, համեմատել,
ընդհանրացնել, վերացարկել
և համադրել հասարակական
կյանքի տարբեր ոլորտներին
վերաբերող
իրադարձությունները,
երևույթները և փաստերը.

Ավագ դպրոցն ավարտողը պետք
է ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
11. աշխարհայացքային
գիտելիքները կիրառել
հասարակության
պատմությունը բացատրելու,
ներկան հասկանալու և
ապագան կանխատեսելու
նպատակով.

12. զանազանել
մարդկանց միջև
գոյություն ունեցող
տարիքային, սեռային,
ռասայական, ազգային,
աշխատանքային
տարբերությունները.
 
13. հաշվարկներ անել
ժամանակագրական
միավորներով, օգտվել
քարտեզից.
 
 

12. գնահատել անձի և
հասարակության վերաբերյալ
տարբեր տեսակետները և ճիշտ
կողմնորոշվել դրանց
հիմնավորվածության հարցում.
 
 
 
13. ազգային շահերի
տեսանկյունից վերլուծել
և գնահատել Հայաստանի
ազգային, տնտեսական,
քաղաքական և մշակութային
կապերի ուղղվածությունը.

12. վերլուծել և
մեկնաբանել հասարակական
իրադարձությունները,
երևույթները,
համակարգերը, բացահայտել
դրանց պատճառահետևանքային
կապերը.
 
13. տարբերակել և
գնահատել համաշխարհային
ժամանակակից
գործընթացները.

14. զանազանել
մարդու,
հասարակության և
շրջապատող աշխարհի
մասին տեղեկատվության
տարբեր աղբյուրները
և օգտվել դրանցից.

14. տարբեր
սկզբնաղբյուրներից
տեղեկատվություն ընտրել,
վերլուծել և
եզրակացություններ անել.

14. սկզբնաղբյուրները և
սոցիալական
տեղեկատվությունը
գնահատել, վերլուծել,
համեմատել և
մտահանգումներ անել.

15. հետևել
հաղորդակցման
տարրական կանոններին.

15. կիրառել հաղորդակցվելու
համարժեք ձևեր
ուսումնական, աշխատանքային
և գործունեության այլ
տեսակներում.

15. իրավիճակին
համապատասխան կիրառել
հաղորդակցման տարբեր
միջոցներ և ձևեր, այդ
թվում` տեղեկատվական
տեխնոլոգիաներ.

16. բանավոր և
գրավոր խոսքում
համարժեք օգտագործել
մարդու և
հասարակության մասին
մատչելի
հասկացություններ.

16. կիրառել հոգեբանական
գիտելիքներ և հնարներ`
առօրյա կյանքի տարբեր
իրավիճակներում.

17. ինքնուրույն
հաղորդակցվել ազգային և
համաշխարհային
քաղաքակրթական արժեքներին.

16. դրսևորել փոխըմբռնում
միջանձնային
փոխհարաբերություններում
և հաշվի առնել ուրիշի
կարծիքը.
17. հաղորդակցվել գիտական
և մշակութային
արժեքներին.

17. առօրյա կյանքի
տարբեր
իրավիճակներում
հարգել և աջակցել
ընտանիքի անդամներին,
տարիքով մեծերին.

18. ձևավորել փոխադարձ
հարգանքի և փոխօգնության
հարաբերություններ մարդկանց
հետ առօրյա շփումներում.

18. դրսևորել համարժեք
վարքագիծ` սոցիալական
շփումների տարբեր
իրավիճակներում.

18. ուսումնական
գործընթացում և
խաղերի ժամանակ
ստեղծել
փոխօգնության և
վստահության
հարաբերություններ
դասընկերների հետ. 

19. մասնակցել խմբային
գործունեությանը` տարբեր
դերերով (առաջնորդ,
մասնակից, դիտորդ).
20. դպրոցում, ընկերական
շրջապատում, սպորտային
խաղերի ժամանակ և այլ
իրավիճակներում հետևել
ազնիվ մրցակցության
սկզբունքին.
21. ըմբռնել միջանձնային
հարաբերություններում
հոգեբանական առողջ
մթնոլորտի կարևորությունը,
նպաստել դրա ձևավորմանն
ընտանիքում, դպրոցում,
ընկերական շրջապատում.
22. օգտվել միջանձնային,
ազգամիջյան և միջազգային
համագործակցության տարբեր
դրսևորումների փորձից.

19. ունենալ գործուն
մասնակցություն խմբային
աշխատանքին, կարողանալ
ծրագրել և ղեկավարել այն.
20. կանխարգելել և
կարգավորել բախումնային
իրադրությունները.



21. պահպանել հոգեբանական
առողջ մթնոլորտ
ընտանիքում, դպրոցում,
ընկերական շրջապատում և
խմբային աշխատանքում.

22. գնահատել և օգտվել
միջանձնային, ազգամիջյան
և միջազգային
համագործակցության
պատմական փորձից.

19. կիրառել անձնական
հիգիենայի կանոնները
և ցուցաբերել
ամենօրյա
հոգածություն իր
առողջության
նկատմամբ.

23. հասկանալ և գնահատել
իր հասարակական դերը` որպես
որոշակի ժամանակաշրջանում
և որոշակի տարածության մեջ
ապրող գործունեության
սուբյեկտ.

23. հասնել ինքնաճանաչման,
ինքնավերահսկման և
ինքնագնահատման` անձնական
և հասարակական փորձի
միջոցով.

20. դրսևորել
կամային հատկանիշներ`
ուսումնառության
ընթացքում և
առօրյայում.

24. արտահայտել սեփական
կարծիքը և այն պաշտպանել
հասարակագիտական խնդիրների
շուրջ կազմակերպված
քննարկումների և
բանավեճերի ընթացքում.

24. պաշտպանվել և զերծ
մնալ «զանգվածային
մշակույթի» վնասակար
ազդեցություններից.

21. պլանավորել իր
ժամանակը (օրվա
ռեժիմ) և
գործունեությունը.

25. ձգտել հասնել անձնական,
խմբային և հասարակական
շահերի ներդաշնակության.

25. ճիշտ գնահատել սեփական
ունակություններն ու
հնարավորությունները`
մասնագիտություն ընտրելիս.

22. պաշտպանել
սեփական իրավունքներն
ու շահերը.

26. ունենալ գործուն
հասարակական դիրքորոշում
և գործնականում կիրառել
ժողովրդավարական
սկզբունքները.

26. հանդես բերել
նախաձեռնություն և
քաղաքացիական
պատասխանատվություն.

23. ինքնուրույն
օգտվել դպրոցական
բառարանից և
մանկական
հանրագիտարաններից`
մարդու և
հասարակության
վերաբերյալ նոր
գիտելիքներ ստանալու
նպատակով.

27. ունենալ հետազոտական
գործունեության տարրական
կարողություններ.

27. կատարել
ստեղծագործական բնույթի
հետազոտական աշխատանքներ.


 
 
 
 

28. բերել ինքնուրույն
փաստարկներ, ապացույցներ և
հիմնավորումներ` սեփական
տեսակետն արտահայտելու
համար.

28. կազմել քաղաքական,
տնտեսական, մշակութային և
սոցիալական հիմնախնդիրների
լուծման ինքնուրույն
նախագծեր.

24. հասկանալ իր
առջև ծառացած
դժվարությունները և
փորձել ինքնուրույն
հաղթահարել դրանք.

29. փնտրել, գտնել և
կիրառել ինքնուրույն
լուծումներ սոցիալական և
հոգեբանական տարբեր
իրավիճակներում.

29. կայացնել և իրագործել
ինքնատիպ ու անկախ
որոշումներ` տարբեր
իրավիճակներում.


 
 
 

30. դրսևորել տրամաբանական
և ստեղծագործական ճկուն
մտածելակերպ.

30. դրսևորել
տրամաբանական և
ստեղծագործական
մտածողություն.

3. Արժեքային համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
25. գիտակցի
հայրենիքի, պետության
և ազգի դերն ու
նշանակությունը իր
կյանքում.

Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
31. ունենա ազգային
ինքնագիտակցություն,
կարևորի պետության և
ազգային-հոգևոր
կառույցների դերը
հայապահպանության և
Հայաստանի զարգացման
գործում.

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
31. կարևորի
ազգային-պետական
մտածողություն և
գործելակերպ ունենալը և
դրսևորի դրան հասնելու
ձգտում ու կամք.


 
 
 
 
 
 

32. գիտակցի Հայաստանի
Հանրապետության
օրենսդրության պահանջները
կատարելու, ազգային և
բարոյական արժեքներին
հետևելու
անհրաժեշտությունը.

32. լինի հայրենասեր և
պատրաստ` ծառայելու
հայրենիքի պաշտպանության
գործին.

26. կարևորի
ընկերական
հարաբերությունների
դերն իր կյանքում.

33. կարևորի անձնական,
հասարակական և ազգային
շահերի միասնությունը.

33. գիտակցի անձնական,
խմբային, ազգային և
պետական շահերի
ներդաշնակեցման
անհրաժեշտությունը.

27. կարևորի սեփական
և ուրիշների
աշխատանքը.

34. կարևորի իր ակտիվ
մասնակցության
նշանակությունը
Հայաստանում
ժողովրդավարական,
քաղաքացիական հասարակության
կայացման և զարգացման
գործում.

34. գիտակցի իր ժողովրդի
նյութական ու հոգևոր
արժեքները պահպանելու
անհրաժեշտությունը.

28. կարողանա
գնահատել իր և
մյուսների
հաջողությունները.

35. գիտակցի մարդու` որպես
սոցիալական բարձրագույն
արժեքի դերը, հարգի մարդու
և քաղաքացու իրավունքները,
պայքարի դրանց պահպանման
համար.

35. գիտակցի ընտանիք
կազմելու և ազգային
ընտանեկան ավանդույթներին
ու նորմերին հետևելու
անհրաժեշտությունը.

29. ընդունի
համակեցության
կանոնները.

36. ընդունի ժողովուրդների,
կրոնների, մարդկանց և
նրանց ապրելակերպի միջև
գոյություն ունեցող
տարբերությունները և
հարգալից վերաբերմունք
դրսևորի ուրիշ
ժողովուրդների մշակույթների
հանդեպ.

36. կարևորի ազգամիջյան
և միջազգային
հարաբերություններում
փոխադարձ հարգանքի,
հանդուրժողականության և
բարի դրացիության
անհրաժեշտությունը.


 
 

37. ունենա արդարության,
լավատեսության և
պատասխանատվության զգացում.

37. դրսևորի
ինքնազարգացման կամք ու
հետևողականություն.

30. հասկանա ուսման
դերն իր կյանքում:

38. գիտակցի կրթվելու,
ամբողջ կյանքի ընթացքում
ինքնակրթությամբ զբաղվելու
կարևորությունը:

38. կարևորի «կրթություն
ողջ կյանքի ընթացքում»
ելակետային սկզբունքը և
հետևի դրան:

 

7. Արվեստ

 

«Արվեստ» ուսումնական բնագավառի հիմնական նպատակը գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության ապահովումն է: Գեղարվեստական կրթությունը և գեղագիտական դաստիարակությունն անձի մտավոր և հոգևոր ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված շարունակական գործընթաց է, որն իրականացվում է արվեստի տարբեր տեսակներին հաղորդակցվելու և ինքնուրույն գեղարվեստական գործունեություն ծավալելու միջոցով: Արվեստի դասավանդումը նպաստում է սովորողի ինքնաճանաչմանը և ինքնարտահայտմանը, նրա մտահորիզոնի ընդլայնմանը, երևակայության, ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացմանը, գեղագիտական ճաշակի և բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը, հայրենասիրական և մարդասիրական զգացումների արմատավորմանը և կյանքի, շրջապատող աշխարհի, աշխատանքի նկատմամբ ստեղծագործական վերաբերմունքի դրսևորմանը:

 

 Տարրական դպրոց

 Միջին դպրոց

 Ավագ դպրոց

1. Գիտելիքների համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
1. նախնական
պատկերացում ունենա
կերպարվեստի`
գեղանկարչության,
գծանկարչության,
քանդակագործության,
դեկորատիվ-կիրառական
արվեստի, և
երաժշտության մասին,
հասկանա դրանց
յուրահատուկ
լեզուն և
արտահայտչամիջոցները.

Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
1. իմանա արվեստի տարբեր
տեսակները` կերպարվեստ,
երաժշտություն,
գեղարվեստական
գրականություն,
ճարտարապետություն, պար,
թատրոն, կինո, և դրանց
ճանաչողական,
հաղորդակցական,
տեղեկատվական,
դաստիարակչական
գործառույթները.

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
1. հասկանա գեղագիտության
հիմնական
հասկացությունների`
գեղեցիկի ու տգեղի, վեհի
ու նսեմի, ողբերգականի ու
կոմիկականի
տարբերությունները, դրանց
բացարձակ կամ հարաբերական
լինելը.

2. իմանա
արվեստագիտական որոշ
տերմիններ, ժանրերի
բնութագրերը.

2. իմանա և ճիշտ օգտագործի
հիմնական արվեստագիտական
տերմիններն ու
հասկացությունները.


  

3. պատկերացում
ունենա տարբեր
ժանրերում
ստեղծագործող որոշ
արվեստագետների և
նրանց գործերի մասին.

3. ճանաչի հայ և
արտասահմանյան նշանավոր
արվեստագետներին և նրանց
հանրահայտ
ստեղծագործությունները.

2. իմանա համաշխարհային և
ազգային արվեստի
պատմությունը, կարողանա
ներկայացնել ազգային
արվեստը.

2. Կարողություններ և հմտություններ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է
ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
4. տեսնել և ընկալել
շրջապատող աշխարհի
գեղեցկությունն ու
բազմազանությունը, և
այդ արտացոլումն
արվեստի ստեղծա-
գործություններում.

Միջին դպրոցն ավարտողը
պետք է ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
4. տեսնել և հասկանալ
շրջապատող աշխարհի, մարդու
ներաշխարհի և կյանքի
տարբեր երևույթների
արտացոլումն արվեստի
ստեղծագործություններում.

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
3. տեսնել և հասկանալ
արվեստի ստեղծագործության
գեղագիտական արժեքն ու
խնդիրները. 

5. հասկանալ,
նկարագրել և
վերարտադրել արվեստի
ստեղծագործության
բովանդակությունը,
զգալ
տրամադրությունը,
արտահայտել անձնական
տպավորություններն ու
զգացմունքները դրա
վերաբերյալ.
6. զանազանել արվեստի
ստեղծագործություն-
ներն ըստ ձևի,
արտահայտչամիջոցների
և ժանրերի.

5. ընկալել, ինքնուրույն
վերլուծել և մեկնաբանել
արվեստի ստեղծագործության
բովանդակությունը,
այլաբանական իմաստը և
խորհրդանիշները.

4. հասկանալ արվեստի
ստեղծագործության
հեղինակի կամ կատարողի
մտահղացումները,
գաղափարները,
արտահայտչամիջոցները,
ճանաչել նրանց յուրահատուկ
ոճը, ձեռագիրը. 

7. զբաղվել անհատական
կամ կոլեկտիվ
գեղարվեստական
գործունեությամբ`
նկարել, ծեփակերտել,
երգել, նվագել
մանկական
նվագարաններով,
հանդես գալ
բեմադրություններում.

6. մասնակցել դպրոցի
ձևավորման աշխատանքներին
և մշակութային կյանքին.

5. մասնակցել
գեղարվեստական նախագծերի
մշակմանը, միջոցառումների
կազմակերպմանը և
քննարկմանը, կարծիքների
նկատմամբ ցուցաբերել առողջ
և գործնական մոտեցում.

8. երևակայել,
մտածել պատկերավոր,
օգտագործել իր
գեղարվեստական
գիտելիքներն ու
հմտություններն
ուսումնական
գործընթացի տարբեր
բնագավառներում.

7. սեփական
ստեղծագործություններում
արտահայտել մտքեր և
զգացմունքներ,
ստեղծագործական աշխատանքի
ժամանակ ինքնուրույն ընտրել
համապատասխան
արտահայտչամիջոցներ և
տեխնոլոգիաներ. գրաֆիկական
և դեկորատիվ աշխատանքներ
կատարելու համար օգտագործել
համակարգչի
հնարավորությունները.

6. ինքնադրսևորվել և
ինքնահաստատվել`
գեղարվեստական
գործունեության միջոցով. 

9. ճիշտ կազմակերպել
և ավարտին հասցնել
սեփական աշխատանքը,
պահպանել և ճիշտ
օգտագործել նկարչական
պիտույքները,
երաժշտական
գործիքները, մանկական
նվագարանները. 

8. արդյունավետ օգտագործել
ազատ ժամանակը`
գեղարվեստական
գործունեությամբ զբաղվելու
նպատակով.
9. համեմատել և գնահատել
սեփական և ուրիշների
կատարած աշխատանքը. 

7. զբաղվել
ինքնակրթությամբ, արվեստի
բնագավառում
ուսումնասիրություններ
կատարել, տեղեկություններ,
նյութեր հայթայթելու համար
օգտվել տարբեր
աղբյուրներից` ժամանակակից
տեղեկատվական
տեխնոլոգիաներն
օգտագործելով.

3. Արժեքների համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
10. զգայուն լինի
արվեստի ստեղծա-
գործությունների,
բնության և
շրջապատող աշխարհի
գեղեցկության և
ներդաշնակության
հանդեպ.
11. ունենա պատշաճ
վարքագիծ`
հասարակական
վայրերում,
մշակութային
միջոցառումների
ժամանակ:

Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
10. ունենա արվեստի
միջոցով ինքնարտահայտվելու
ցանկություն և
կարողություն.
11. պարբերաբար այցելի իր
քաղաքի, մարզի մշակութային
օջախները.
12. դրսևորի հարգալից և
հոգատար վերաբերմունք
ազգային և համաշխարհային
արվեստի արժեքների
նկատմամբ:

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
8. ունենա արվեստին
հաղորդակցվելու մշտական
պահանջմունք, կայուն
հետաքրքրություններ
արվեստի բնագավառում և
դրանք բավարարելու համար
անհրաժեշտ
հետևողականություն.
9. պատկերացում ունենա
գեղագիտական իդեալների
մասին, ունենա գեղագիտական
բարձր ճաշակ և բարոյական
կողմնորոշում:

 

8. Տեխնոլոգիա

 

Տեխնոլոգիան գիտություն է նյութի, էներգիայի և տեղեկատվության փոխակերպման և մարդու կողմից դրանց օգտագործման մասին:

«Տեխնոլոգիա» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է սովորողների աշխատանքային հմտությունների ձևավորմանը, կենցաղում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների ձեռքբերմանը, ինչպես նաև մասնագիտությունների նախնական ծանոթացմանը և մասնագիտական կողմնորոշմանը:

 

Տարրական դպրոց

Միջին դպրոց

Ավագ դպրոց

1. Գիտելիքների համակարգ

Տարրական դպրոցն ավարտողը պետք է`
1. նախնական տեղեկություն ունենա բնական և արհեստական որոշ նյութերի տեսակների և դրանց հատկությունների մասին (փայլ, գույն, թափանցիկություն, առաձգականություն).

Միջին դպրոցն ավարտողը պետք է`
1. ծանոթ լինի ժողովրդական արհեստների տեսակներին և դրանցում կիրառվող տեխնոլոգիաների հիմունքներին.

Ավագ դպրոցն ավարտողը պետք է`
1. պատկերացում ունենա տարբեր մասնագիտությունների, աշխատանքի շուկայում գոյություն ունեցող պահանջարկի և մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների մասին

2. իմանա ուսումնառության ընթացքում և տանն օգտագործվող գործիքների ու հարմարանքների շահագործման եղանակները, դրանց հայերեն անվանումները.

2. իմանա կենցաղում և արտադրությունում օգտագործվող որոշ մեքենաների, սարքերի, գործիքների նշանակությունը, կառուցվածքը և շահագործման կանոնները.

2. տեղյակ լինի տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման պատմությանը, ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին.

3. իմանա ձեռքի գործիքներով կատարվող պարզագույն տեխնոլոգիական գործընթացներ.

3. պատկերացում ունենա տնային տնտեսության վարման, սննդի, հագուստի պատրաստման հիմունքների, գյուղատնտեսական տեխնոլոգիաների, գծագրության և ձևավորման վերաբերյալ.

3. ճանաչի տեխնոլոգիական գործունեության հիմնական տարատեսակները, համեմատի և գնահատի դրանք.
4. ծանոթ լինի աշխատանքային գործունեության իրավական հիմունքներին.

2. Կարողություններ և հմտություններ

Տարրական դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
4. ելնելով աշխատանքի բնույթից` ինքնուրույն կամ ուսուցչի օգնությամբ ընտրել համապատասխան նյութեր և գործիքներ.

Միջին դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`
4. օգտագործել համակարգչի հնարավորությունները դիզայնի և գրաֆիկայի բնագավառում.

Ավագ դպրոցն ավարտողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները`

5. զանազանել նյութերի տարբեր տեսակները, պահպանել, մշակել և օգտագործել դրանք.

5. իմանալ և ճանաչել նյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները.

         

6. ստեղծել ոչ բարդ գծագրեր, սխեմաներ, ուրվանկարներ, տեխնիկական նկարներ.

6. ընկալել գծագրության կարևորությունն ու օգտակարությունը գիտության և տեխնիկայի, ինչպես նաև դպրոցում ուսուցանվող այլ առարկաների յուրացման գործում.
7. հասկանա և ճիշտ օգտագործի հաղորդակցման ոչ խոսքային միջոցները (պայմանական նշաններ, սխեմաներ, քարտեզներ գծագրության տարրեր).
8. հասկանալ ժողովրդական զարդանախշերի առանձին խորհրդանիշերի նշանակությունը և բաղադրիչ տարրերի ձևաբանությունը, ճիշտ օգտագործել տեխնոլոգիական բնագավառին հատուկ որոշ տերմիններ.

5. անհատական և խմբային գործնական աշխատանքներ կատարել տեխնոլոգիական, տնտեսագիտական, գեղարվեստակառուցաբանական (դիզայն) տարրերի օգտագործմամբ.

7. ճիշտ կազմակերպել աշխատանքը, պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները և առողջապահական պահանջները.

9. պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, առողջապահական պահանջները և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին բուժօգնություն.

6. պահպանել աշխատանքային կարգապահությունը.

8. օգտագործելով սեփական դիտարկումները, երևակայությունը, գունազգացողությունը` զբաղվել պարզ տեխնոլոգիական գործունեությամբ.
9. պատրաստել դեկորատիվ-կիրառական բնույթի իրեր և պարագաներ.

10. ստեղծագործաբար և նորովի օգտագործել ժողովրդական արհեստներին հատուկ ավանդական մոտիվները և կատարման տեխնոլոգիաները.

7. սեփական նախասիրություններից, նորաձևության միտումներից և իր արտաքինի առանձնահատկություններից ելնելով` ընտրել հագուստի ուրույն ոճ.

10. խնամել ընտանի կենդանիներ և սենյակային բույսեր.

11. մասնակցել բնակարանի, դասասենյակի, դպրոցի ձևավորման աշխատանքներին.

8. դպրոցի, տան վերանորոգման, բարեկարգման, ձևավորման, ինչպես նաև բակի, փողոցի կանաչապատման աշխատանքների ժամանակ ստեղծագործական մոտեցում դրսևորել.

3. Արժեքների համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
11. դրսևորի
հարգալից
վերաբերմունք
ցանկացած աշխատանքի
և մասնագիտության
նկատմամբ.

Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
12. հարգանք ունենա ազգային
սովորույթների և
արհեստների նկատմամբ.

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
9. հարգալից վերաբերմունք
ունենա ազգային և
համամարդկային,
հասարակական, տնտեսական,
մշակութային արժեքների
նկատմամբ.

12. ունենա
խնայողական
վերաբերմունք
անձնական և
դպրոցական գույքի
հանդեպ.

13. ուսման մեջ և
աշխատանքում դրսևորի
աշխատանքային
նախաձեռնություն,
կարգապահություն,
պարտաճանաչություն և
նպատակասլացություն.

10. հասկանա մարդու
տեխնոլոգիական
գործունեության դրական,
բարեփոխիչ բնույթը և
հնարավոր բացասական
հետևանքները.

13. ընկալի և
գնահատի կենցաղն ու
շրջակա միջավայրը
գեղեցիկ և
հարմարավետ դարձնող
իրերի
օգտակարությունն ու
գեղագիտական արժեքը:

14. կարևորի սեփական
հակումներին համապատասխան
մասնագիտություն ընտրելը:

11. գիտակցի կյանքում
սեփական տեղ, դիրք ու
կոչում ունենալու
նշանակությունը.
12. ունենա միայն արդար
ճանապարհով և համառ
աշխատանքով բարեկեցության
հասնելու կայուն սկզբունք:

 

9. Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն

 

«Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառի հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, բազմակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը նախապատրաստված, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող և հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացի ձևավորելն է:

 

 Տարրական դպրոց

 Միջին դպրոց

 Ավագ դպրոց

1. Գիտելիքների համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
1. պատկերացում
ունենա ֆիզիկական
վարժությունների,
օրվա ռեժիմի և
անձնական հիգիենայի
մասին.

Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
1. գիտելիքներ ունենա
առողջության ամրապնդման և
աշխատանքային
գործունեության
նախապատրաստման գործում
ֆիզիկական կուլտուրայի դերի
մասին.

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
1. համակարգված գիտելիքներ
ունենա աշխատանքային և
զինվորական գործունեության
նախապատրաստման, առողջ
ապրելակերպի կազմակերպման
գործում ֆիզիկական
կուլտուրայի և սպորտի
նշանակության մասին.

2. ըմբռնի ֆիզիկական
դաստիարակության դերն
առողջության
պահպանման գործում.

2. գիտելիքներ ունենա
ֆիզիկական կուլտուրայի և
սպորտի, անձնական հիգիենայի
և ինքնավերահսկողության
ձևերի վերաբերյալ.

2. իմանա անհատական
որակների և օրգանիզմի
հիմնական համակարգերի
վերարտադրողական
գործառույթների վրա
ֆիզիկական պարապմունքների
ազդեցության մասին.

3. իմանա որոշ
շարժախաղերի
անվանումներն ու
կանոնները.

3. իմանա մարմնամարզական և
ատլետիկական
վարժությունների
անվանումները և սովորած
մեկ մարզախաղի կանոնները.

3. գիտելիքներ ունենա
ֆիզիկական կուլտուրայի,
սպորտի, ազգային և
օլիմպիական խաղերի
վերաբերյալ.

4. պատկերացում
ունենա տանը,
դպրոցում, փողոցում
և այլուր հնարավոր
վտանգավոր
իրավիճակների և
դրանց հետևանքների
մասին.

4. ճանաչի և գնահատի
վտանգավոր և արտակարգ
իրադրությունները.

4. իմանա արտակարգ
իրավիճակներում գործելու
և առաջին բուժօգնություն
ցույց տալու կանոնները.


 
 
 
 
 
 
 
 
 
 

5. ծանոթ լինի հայոց բանակի
պատմական ավանդույթներին,
Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի խնդիրներին,
առանձնահատկություններին
և դերին.

5. ընդհանուր պատկերացում
ունենա հայրենիքի
պաշտպանության
հիմնահարցերի և
զինվորական
պատրաստականության
պահանջների մասին.
6. ծանոթ լինի հայոց
բանակի կազմավորման և
կայացման պատմական
ժամանակաշրջաններին.

2. Կարողություններ և հմտություններ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է
ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
1. պահպանել օրվա
ռեժիմը և անձնական
հիգիենայի կանոնները.

Միջին դպրոցն ավարտողը պետք
է ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
1. ճանաչել իր մարմինը,
խնամել այն, հետևել իր
առողջական վիճակին ու
ֆիզիկական զարգացմանը,
խուսափել վնասվածքներից.

Ավագ դպրոցն ավարտողը պետք
է ունենա հետևյալ
կարողություններն ու
հմտությունները`
1. պահպանել
սանիտարահիգիենիկ նորմերը,
առողջ ապրելակերպի
կանոնները, կանխարգելել
վնասվածքները և խուսափել
վնասակար
սովորություններից.

2. վերարտադրել
պարզագույն ֆիզիկական
վարժությունները և
շարժախաղերը.

2. նկարագրել և
վերարտադրել ֆիզիկական
վարժությունները,
մարզաձևերը, մարզախաղերը`
օգտագործելով ճիշտ
տերմիններ և անվանումներ.

2. նկարագրել և
վերարտադրել տարբեր
ֆիզիկական
վարժությունները,
մարզաձևերը, մարզախաղերը,
տիրապետել որևէ մարզախաղի
տեխնիկատակտիկական
հնարքներին.
3. ներկայացնել հայ
ժողովրդի ֆիզիկական
կուլտուրայի և սպորտի
ավանդույթները, ազգային
խաղերը և անվանի
մարզիկներին.

3. կողմնորոշվել
տարբեր խաղային
իրադրություններում,
համագործակցել
խաղընկերների հետ,
հարգել և գնահատել
իր և ընկերների
գործունեությունը.

3. մարզախաղեր և ֆիզիկական
վարժություններ կատարելիս
համագործակցել խաղընկերների
հետ, գնահատել իր տեղը և
դերը խմբում և
պատասխանատվություն կրել
իր պարտականությունների
կատարման համար.

4. տարբեր
իրադրություններում արագ
կողմնորոշվել և
համապատասխան որոշումներ
կայացնել.
5. դրսևորել
ինքնավստահություն,
ինքնագնահատում,
ինքնատիրապետում,
նպատակաուղղվածություն,
տոկունություն.
6. խմբում համատեղ գործել
կազմակերպել ու անցկացնել
ընդհանուր զարգացնող
վարժությունների
համալիրներ, մարզախաղեր.

4. շարժախաղերի
ժամանակ ցուցաբերել
փոխօգնություն.

4. դրսևորել հանդուրժողականություն թե´ÿ հաղթանակի, թե´ պարտության դեպքում.

7. տարբեր
հանձնարարություններ և
առաջադրանքներ կատարելու
ժամանակ ցուցաբերել
փոխօգնություն.

5. ընկալել տարբեր
իրավիճակներում
օգտագործվող
ազդանշանները և
ընտրել համապատասխան
պահվածք.

5. վնասվածքների ժամանակ
ընկերոջը ցույց տալ առաջին
բուժօգնություն.

8. ցուցաբերել առաջին
բուժօգնություն
պատահարների և աղետների
հետևանքով անհետաձգելի
օգնություն պահանջող
իրավիճակներում.

6. առավոտյան
ինքնուրույն կատարել
մարմնամարզական
վարժություններ.

6. կազմակերպել ֆիզիկական
վարժություններով
ինքնուրույն պարապմունքներ
և խաղային
գործողություններ.

9. անցկացնել անհատական
պարապմունքներ, մասնակցել
մրցումների.

7. ճիշտ քայլել,
վազել, ցատկել,
կատարել կեցվածք
ձևավորող
վարժություններ.

7. ճիշտ վազել, ցատկել,
նետել, կատարել
մարմնամարզական տարրերից
կազմված վարժությունների
համալիրներ.

10. արագ վազել, ցատկել,
նետել, կատարել տարբեր
վարժությունների
համակցումներ, ցուցադրել
որևէ մարզախաղի
տեխնիկական հիմնական
գործողությունները.

8. սովորած
ֆիզիկական
վարժությունները և
շարժախաղերն այլ
պայմաններում
կատարելու
կարողություն.

8. անսովոր պայմաններում
օգտագործել շարժողական
հմտությունները.

11. առողջ ապրելակերպի
կազմակերպման համար
ֆիզիկական վարժությունների
համալիրներ ինքնուրույն
կազմելու և դրանք
օգտագործելու
կարողություն.
12. ֆիզիկական
կուլտուրայից ստացած
գիտելիքները և շարժողական
փորձը տարբեր պայմաններում
կիրառելու հմտություն.
13. ընդհանուր և հատուկ
ֆիզիկական
պատրաստականության
պարապմունքներ,
մարզախաղեր, տուրիստական
և հետիոտն արշավներ
կազմակերպելու
կարողություն.


 
 
 
 
 
 
 
 
 
 

9. ձևակերպել հրամաններ
և արձակել, հետամուտ լինել
դրանց կատարմանը.
10. կատարել համազորային
կանոնադրությունների
պահանջները.

14. ընդունել զինվորական
կարգապահության
պահանջները, չստեղծել
բախումնային իրավիճակ.
15. օգտվել կողմնացույցից
ու տեղագրական քարտեզից
և կողմնորոշվել
տեղանքում, ստացված
հայրենագիտական
գիտելիքները ծառայեցնել
հայրենիքի պաշտպանությանը.

9. արագ և ճիշտ
կողմնորոշվել տանը,
դպրոցում, բակում,
տրանսպորտում,
փողոցում ստեղծված
վտանգավոր կամ
արտակարգ
իրավիճակներում.

11. կարևորի արտակարգ կամ
վտանգավոր իրավիճակներում
փոխօգնություն ցուցաբերելը,
վտանգի դեպքում խուճապի
չմատնվելու
անհրաժեշտությունը.

16. ճիշտ կողմնորոշվել
արտակարգ իրավիճակներում,
հանդես բերել նախաձեռնելու
և կազմակերպելու
ունակություն.
17. օգտագործել
ռազմարվեստի և անվտանգ
ապրելակերպի մասին
գիտելիքներն ու
կարողությունները` ըստ
նպատակի.
18. օգտվել անձնական
անվտանգության միջոցներից.

3. Արժեքների համակարգ

Տարրական դպրոցն
ավարտողը պետք է`
1. գիտակցի սեփական
մարմնի խնամքին և
առողջությանը
հետևելու
կարևորությունը.

Միջին դպրոցն ավարտողը
պետք է`
1. գիտակցի ֆիզիկական
կուլտուրայով և սպորտով
զբաղվելու
անհրաժեշտությունն
առողջության պահպանման և
ներդաշնակ զարգացման համար.

Ավագ դպրոցն ավարտողը
պետք է`
1. ունենա
պատասխանատվություն
սեփական առողջության
պահպանման և ֆիզիկական
ներդաշնակ զարգացման
նկատմամբ.

2. գիտակցի
պարբերաբար առավոտյան
հիգիենիկ
մարմնամարզություն
կատարելու
անհրաժեշտությունը.

2. կարևորի սեփական
առողջական վիճակին և
ֆիզիկական զարգացմանը
հետևելու պահանջը.

2. ունենա ֆիզիկական
կուլտուրայով և սպորտով
զբաղվելու մշտական պահանջ.

3. գիտակցի
ֆիզիկական
վարժություններով
զբաղվելու
կարևորությունը.

3. ունենա բարոյակամային
հատկանիշներ, լինի
ընկերասեր, հայրենասեր և
օգնության հասնելու
պատրաստակամություն.

3. ունենա բավարար
ֆիզիկական
պատրաստականություն,
բարոյակամային բարձր
հատկանիշներ, փոխօգնության
հասնելու
պատրաստակամություն,
համարձակություն,
հայրենասիրություն,
ընկերասիրություն,
հանդուրժողականություն.


 
 
 
 
 

4. գիտակցի հայոց
պետականության արժեքը և
կրի քաղաքացիական
պատասխանատվություն
հայրենիքի ամրապնդման և
պաշտպանության համար:

4. գիտակցի ազգային
բանակում ծառայելու և
հայոց բանակի պատմական
ավանդույթները
շարունակելու իր պարտքը:

 

7. ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

 

Հենքային ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը, ուսումնական բնագավառներին հատկացվող շաբաթական և տարեկան ժամաքանակները և սովորողների շաբաթական բեռնվածության առավելագույն չափը` ըստ դասարանների:

 

1. Հենքային ուսումնական պլանի կառուցվածքը

 

Հենքային ուսումնական պլանը կազմված է երեք բաղադրիչներից` պետական, դպրոցական և նախասիրական:

Պետական բաղադրիչը ներառում է ուսումնական բնագավառները և դրանց համար ըստ դասարանների նախատեսված ժամաքանակները:

Դպրոցական բաղադրիչը, ըստ դասարանների, ներառում է այն ժամաքանակը, որը տնօրինում է դպրոցը` ղեկավարվելով նախարարության կողմից երաշխավորված առարկաների ցանկով, հաշվի առնելով տեղական պայմանները և համայնքի կարիքները:

Նախասիրական բաղադրիչը հնարավորություն է ընձեռում վճարովի լրացուցիչ կրթություն, որն իրականացվում է սովորողի (նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի) կամավոր ընտրությամբ, դպրոցի կողմից հաստատված ծրագրերով, որոնք չեն կրկնում պետական ու դպրոցական պարտադիր առարկայական ծրագրերը:

Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և ֆինանսավորվում են պետական բյուջեից:

 

2. Հենքային ուսումնական պլանի և առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները

 

Հենքային ուսումնական պլանի և առարկայացանկի ձևավորման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները`

ա) հանրակրթական քաղաքականության միասնականության ապահովումը.

բ) կրթության շարունակականության, հաջորդայնության և ամբողջականության ապահովումը.

գ) դպրոցի ինքնուրույնությունը հաշվի առնելը.

դ) հանրակրթության գործընթացում սովորողի, ծնողի և համայնքի մասնակցության ապահովումը.

ե) կրթական ավանդույթների շարունակականության և հայոց պետության սոցիալ-տնտեսական, ռազմավարական զարգացումների ապահովումը.

զ) չափորոշիչով նախատեսված բովանդակային պահանջների կատարման ապահովումը.

է) արդի աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի տեղի ու դերի իմացության, նրա պատմամշակութային առանձնահատկությունների, ազգային հոգեբանության, ձգտումների և մտածելակերպի արտացոլումը.

ը) սովորողների ուսումնական բեռնվածության կարգավորումը և դասավանդվող առարկաների արդյունավետ քանակի ապահովումը.

թ) ուսումնական նյութի ամբողջականության ապահովումը և անհարկի կրկնությունների բացառումը, ինտեգրման տարբեր մոտեցումների կիրառումը.

ժ) ուսումնական բնագավառների, դպրոցի տարբեր աստիճանների նպատակների, սովորողների տարիքային և աշխարհընկալման առանձնահատկությունների հաշվի առնելը.

ժա) գիտությունների դասակարգման ժամանակակից մոտեցումների, ուսումնական բնագավառների ու առարկաների ինտեգրման և առանձին դասընթացների ներմուծման արդյունավետ զուգորդումը.

ժբ) տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման կարևորումը:

Առարկայական ցանկը ձևավորելիս պետք է հաշվի առնել սովորողի զարգացման տարիքային փուլերով պայմանավորված հետևյալ առանձնահատկությունները:

Կրտսեր տարիքի սովորողին բնորոշ է շրջապատող աշխարհի, տարբեր առարկաների ու երևույթների ամբողջական, չտարրաբաժանված զգայական ընկալումը:

Ֆիզիկական աճի և մտածողության զարգացմանը զուգընթաց մեծանում է սովորողի կողմից համակարգված գիտելիքների տրամաբանական յուրացման հնարավորությունը: Այնուհետև աշխարհաճանաչողության շնորհիվ գերակա է դառնում տարրաբաժանված, խորացված գիտական ճանաչողությունը: Սովորողի հետագա աճին զուգընթաց` էմպիրիկ գործունեության, վերացական, տրամաբանական, քննադատական-վերլուծական, ստեղծագործական մտածողության արդյունքում նրա գիտակցության մեջ ձևավորվում է աշխարհի ամբողջական գիտական պատկերը` աշխարհայացքը:

Այս ամենից ելնելով` կրթության բովանդակության առավել ինտեգրումը (միասնացումը) կատարվում է տարրական դպրոցում և միջին դպրոցի ցածր դասարաններում:

Միջին դպրոցի բարձր դասարաններում և ավագ դպրոցի ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են առանձին առարկաների միջոցով:

Ավագ դպրոցի տարբերակված հոսքերում իրականացվում է պետական պարտադիր և խորացված ուսուցման առարկաների դասավանդում:

Հիմնական դպրոցի ուսումնական պլանի պետական բաղադրիչում նոր առարկա ավելացնելու դեպքում նախարարությունը վերանայում է տվյալ ուսումնական բնագավառի մյուս առարկաների առարկայական ծրագրերը և վերաբաշխում ժամաքանակները: Նոր առարկան պետք է ունենա հաստատված չափորոշիչ, ծրագիր, դասագիրք, ուսուցչի ձեռնարկ և անհրաժեշտ այլ ուսումնական նյութեր: Այն պետք է առնվազն մեկ տարի փորձարկվի դպրոցում և ստանա փորձագիտական դրական եզրակացություն:

Դպրոցական բաղադրիչով նախատեսված առարկաների ցանկը հաստատվում է նախարարության կողմից: Այդ ցանկում ընդգրկվելու համար առարկան պետք է ունենա առարկայական ծրագիր, ուսուցչի մեթոդական ձեռնարկ կամ ուղեցույց և անհրաժեշտ այլ ուսումնական նյութեր: Նոր առարկան պետք է նախարարության համաձայնությամբ առնվազն մեկ տարի փորձարկվի դպրոցում և ստանա դրական եզրակացություն:

Երաշխավորված առարկայացանկում նոր առարկա ընդգրկելու համար համապատասխան հայտ է ներկայացվում նախարարություն:

Ուսումնական բնագավառները ներկայացնող պարտադիր առարկայացանկի վերաբերյալ պարզաբանումները հիմնական դպրոցի համար ներկայացված են NN 1 և 2 աղյուսակներում կից բացատրագրում, իսկ ավագ դպրոցի համար` NN 3, 4, 5 և 6 աղյուսակներում կից բացատրագրերում:

 

3. Ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանները

 

Ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանների միջոցով նախատեսվում է ապահովել`

յուրաքանչյուր սովորողի ընդհանուր հանրակրթական պատրաստվածությունը.

սովորողի` հետագա ուսումնառության և աշխատանքային գործունեության համար հիմքերի ստեղծումը.

ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառների ներդաշնակ և ամբողջական ուսուցումը.

տարբերակված հոսքերում առարկաների արդյունավետ ընտրության և ժամաբաշխման հնարավորությունը:

Ավագ դպրոցի համար երաշխավորվում են ընդհանուր, հայագիտական, լեզվաբանական, իրավագիտական, հասարակագիտական, տնտեսագիտական, ֆիզիկամաթեմատիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտական, արվեստների, արհեստագործական, գյուղատնտեսական, պաշտպանության և մարզական հոսքերը:

Յուրաքանչյուր ավագ դպրոց, ըստ իր հնարավորությունների և պայմանների, կարող է ընտրել երաշխավորված հոսքերից մեկը կամ մի քանիսը: Երաշխավորված ցանկից դուրս նոր հոսքի բացումը թույլատրվում է միայն նախարարության կողմից սահմանված կարգով:

Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի հենքային ուսումնական պլանը, ըստ շաբաթական (տարեկան) ժամաքանակների, տրված են NN 3 և 4 աղյուսակներում, իսկ տարբերակված հոսքերի հենքային ուսումնական պլանը` NN 5 և 6 աղյուսակներում:

 

4. Օրինակելի ուսումնական պլանը

 

Հիմնական դպրոցի հենքային ուսումնական պլանի, ինչպես նաև առարկայացանկի ձևավորման սկզբունքների հիման վրա նախարարությունը հաստատում է օրինակելի ուսումնական պլան: Օրինակելի ուսումնական պլանով ամրագրվում են պետական պարտադիր առարկաները, դասընթացները և դրանց հատկացվող շաբաթական (տարեկան) ժամաքանակները` պահպանելով հենքային ուսումնական պլանով նախատեսված դպրոցական և նախասիրական բաղադրիչների ժամաքանակները: Ավագ դպրոցի տարբերակված հոսքում պարտադիր բաղադրիչը տրոհվում է համընդհանուր և հոսքային մասերի:

Օրինակելի ուսումնական պլանում փոփոխությունները կատարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան նոր ուսումնական տարվա սկզբից առնվազն 4 ամիս առաջ:

Օրինակելի ուսումնական պլանի հիման վրա յուրաքանչյուր դպրոց մշակում է իր ուսումնական պլանը:

Ազգային փոքրամասնությունների դպրոցների (դասարանների) ուսումնական պլաններում դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը կարող է տրամադրվել ազգային լեզվի և մշակույթի ուսուցմանը:

Օրինակելի ուսումնական պլանին կից տրվում են պարզաբանումներ, որոնցում նախարարությունը սահմանում է առանձին առարկաների դասաժամերին դասարանները կիսելու, երրորդ օտար լեզվի ընտրության, հոսքային ուսուցում իրականացնելու, անհրաժեշտության դեպքում դասաժամի տևողությունը փոխելու, առանձին կարճատև` տարեկան մինչև 15 ժամ տևողությամբ, դասընթացներ, լրացուցիչ կամ նախասիրական պարապմունքներ անցկացնելու, կիսամյակներ կամ քառորդներ սահմանելու, սահմանվածից ավելի քիչ խտությամբ դասարան բացելու, գնահատման և քննություններ կազմակերպելու կարգն ու պայմանները:

 

5. Հենքային ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումները

 

Ուսումնական շաբաթվա տևողությունը` 5-օրյա կամ 6-օրյա, սահմանում է դպրոցը` համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի հետ:

Ուսումնական տարին, որպես կանոն, սկսվում է սեպտեմբերի 1-ին:

Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է` առաջին դասարանի համար` առնվազն 30, երկրորդ դասարանի համար` առնվազն 32, իսկ մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ: Ուսումնական տարվա ավարտը և քննաշրջանի ժամկետը սահմանվում է նախարարության կողմից: Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է: Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:

Հանրակրթական միջնակարգ դպրոցում, ըստ դպրոցի աստիճանների, դասարանում աշակերտների առավելագույն թիվը և միջին խտությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդներ, որոնց տևողությունը սահմանում է նախարարությունը: Ելնելով տեղական առանձնահատկություններից` դպրոցն իրավասու է ինքնուրույն սահմանելու արձակուրդների ժամկետները` նախապես համաձայնեցնելով պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

Հենքային և օրինակելի ուսումնական պլաններում որոշակի փոփոխություններ թույլատրվում է կատարել միայն նախարարության համաձայնությամբ`

ա) արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար.

բ) երկհամակազմ (երկկոմպլեկտ) դասարանների առկայության դեպքում.

գ) թերբեռնված դասարաններում կամ այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում.

դ) մանկավարժական գիտափորձ իրականացնելու համար.

ե) նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով, դասագրքերով և այլ ուսումնական գրականությամբ առանձին առարկաների խորացված ուսուցում իրականացնելու համար:

Անհրաժեշտության դեպքում դպրոցն իրավասու է նախարարության գիտությամբ վերաբաշխելու առարկաների ուսուցմանը օրինակելի ուսումնական պլանով հատկացված շաբաթական ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:

12-րդ դասարանի պետական և դպրոցական բաղադրիչներով սահմանված ամբողջ ժամաքանակը առաջին կիսամյակում տրամադրվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների դասավանդմանը, իսկ երկրորդ կիսամյակում` պետական քննական առարկաների ուսումնական նյութի կրկնությանը, անհատական և խմբային խորհրդատվությունների կազմակերպմանը և քննությունների անցկացմանը:

(Բաժինը լրաց. 08.05.08 N 426-Ն)

 

8. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Գնահատումն ուսումնական գործընթացի որակի և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է:

Գնահատման հիմնական նպատակները, սկզբունքները և գործառույթները սահմանվում են հանրակրթության պետական կրթակարգում:

 

1. Գնահատման ձևերը

 

Հանրակրթության ոլորտը պայմանականորեն տարանջատվում է ներքին և արտաքին գնահատումների:

Ներքին գնահատումը կիրառվում է դասի ընթացքում` հարցման, ուսուցողական, ստուգողական և այլ առաջադրանքների ստուգման միջոցով, դասընկերների և ուսուցիչների հետ առօրյա շփումների, ուսումնական գործունեության ամփոփման ընթացքում: Այս ձևով գնահատվում են ոչ միայն յուրաքանչյուր սովորողի (դասարանի) ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները, այլև նրա (դասարանի) զարգացման ընթացքը:

Արտաքին գնահատումն իրականացվում է դպրոցից դուրս գործող համապատասխան կազմակերպությունների կողմից: Արտաքին ամփոփիչ գնահատման դրական արդյունքները հիմք են դառնում շրջանավարտին կրթական ավարտական փաստաթուղթ տալու, որակավորում շնորհելու, կամ մասնագիտական ուսումնական հաստատության ընդունելության մրցույթին մասնակցելու համար:

Արտաքին գնահատմամբ բացահայտվում են ուսումնական գործընթացի ամբողջական արդյունքները, ինչպես նաև` որոշակի առարկայի յուրացման մակարդակը առանձին դպրոցում, մարզում կամ հանրապետության ողջ տարածքում (ազգային գնահատում): Արտաքին գնահատման առանձին տեսակ է միջազգային գնահատումը, որն իրականացվում է միջազգային ստուգատեսների միջոցով` Հայաստանի Հանրապետության մասնակցության դեպքերում:

Սովորողի պատրաստվածության մակարդակն ու նրա անձնային-անհատական որակները որոշելու համար գնահատվում են`

չափորոշիչներով սահմանված գիտելիքների յուրացումը.

սովորածը գործնականում կիրառելու կարողություններն ու հմտությունները.

մտավոր գործունեության մակարդակը:

Ձևավորված արժեքային համակարգը և վերաբերմունքը միավորային համակարգով չի գնահատվում:

Ըստ նպատակադրման կիրառվում են գնահատման հետևյալ ձևերը`

ա) ընթացիկ գնահատում (ստուգվում է ուսումնական նյութի առանձին միավորի կամ դրա մի մասի յուրացման աստիճանը).

բ) ամփոփիչ գնահատում (ստուգվում է ամբողջական թեմայի, դասընթացի, առարկայի յուրացման աստիճանը).

գ) հայտորոշիչ գնահատում (ճշգրտվում է ուսումնական նյութի յուրացման տարրապատկերը).

դ) ձևավորող գնահատում (ճշգրտվում է դասավանդվող նյութի բովանդակությունը, ծավալը, խորությունը, ուսումնական նյութը յուրացնելու նվազագույն շեմը, դասավանդման մեթոդները).

ե) հետազոտական գնահատում (հետազոտվում են ուսումնական գործընթացի կազմակերպումը և ուսուցման արդյունքները):

Հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտի ուսումնառության արդյունքները գնահատելու համար նախարարության կողմից սահմանվում է պարտադիր ամփոփիչ գնահատման կարգը:

Գնահատումն իրականացվում է գրավոր կամ բանավոր` հարցման, առաջադրանքի և գործնական աշխատանքի կատարման ստուգման, հարցարանի լրացման, ստուգարքի, քննության և այլ միջոցներով:

Գնահատման անցկացման, արդյունքների ամփոփման և հանրությանը դրանց մասին իրազեկման կարգը մշակվում և հրապարակվում է գնահատումից առաջ` գնահատումն իրականացնող անձի (մարմնի) կողմից:

 

2. Գնահատման համակարգը, գնահատականների գրանցումը և հաշվառումը

 

Գնահատման արդյունքն արտահայտվում է պաշտոնապես ընդունված միավորների սանդղակով` գնահատականներով:

Գնահատումն իրականացվում է «10» միավորային սանդղակով`

 

Միավորը

 Անվանումը

10

«բացառիկ»

9

«գերազանց»

8

«շատ լավ»

7

«լավ»

6

«միջինից բարձր»

5

«միջին»

4

«բավարար»

3

«անբավարար»

2

«վատ»

1

«շատ վատ»

 

Դրական գնահատական են համարվում 4-10 միավորները:

Գնահատման «10» միավորային սանդղակը որոշակիացվում է առարկայական չափորոշիչներում` հաշվի առնելով տվյալ առարկայի, ուսումնական նյութի, գնահատման ձևի առանձնահատկությունները և ստուգման նպատակները:

Բացի «10» միավորային համակարգից, ուսումնական գործընթացում կիրառվում են նաև գնահատման որակական եղանակներ` բնութագրային և ստուգարք:

Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ նախարարության որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր: Միավորային տարբեր համակարգերի համարժեքությունը սահմանվում է նախարարության կողմից:

Առաջին դասարանում ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի աճի բնութագիր, որի ձևը, լրացման և սովորողների ծնողներին տեղեկացման կարգը սահմանվում է նախարարության կողմից:

Միավորներով և ստուգարքային գնահատումը կիրառվում է սկսած երկրորդ դասարանից:

Տարրական դպրոցն ավարտողը ուսումնական տարվա վերջին լրացնում է հատուկ մշակված հարցարան, որը հնարավորություն է ընձեռում պարզելու ուսումնական գործընթացի արդյունքում նրա ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև մտագործունեության մակարդակը: Այս ստուգումների արդյունքներն ունեն միայն տեղեկատվական բնույթ:

Մանկավարժական գիտափորձ իրականացնող դպրոցը կարող է մշակել և կիրառել ընթացիկ գնահատման այլընտրանքային համակարգ, որը պետք է համեմատելի լինի պաշտոնապես գործող համակարգի հետ:

Գնահատականների գրանցման կարգը, հաշվառման փաստաթղթերի ձևերը, դրանց ցանկը և վարման պահանջները սահմանվում են նախարարության կողմից:

Սույն կրթակարգի հիման վրա նախարարությունը սահմանում է դպրոցի գործունեության գնահատման չափանիշները:

 

Աղյուսակ 1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ

(տարեկան ժամաքանակներով)

 

 

Տարրական դպրոց
 

Միջին դպրոց

Ընդ.

Ուս. բնագավառ/դասարան

 I

II

III

IV

 V

 VI

 VII

VIII

 IX

I-IX

 Պետական բաղադրիչ

Հայոց լեզու, գրականություն

210

256

272

272

238

204

170

170

170

1962

Օտար լեզուներ

 -

64

136

170

170

170

170

170

170

1220

Մաթեմատիկա

120

128

136

136

170

170

170

170

170

1370

Ինֆորմատիկա և ՏՀՏ

 -

 -

-

-

-

34

34

34

34

136

Բնական գիտություններ  

32

34

68

68

102

170

204

204

815

Հասարակակ. գիտություններ

68

102

170

204

204

781

Արվեստ

180

128

102

102

68

34

34

-

-

456

Տեխնոլոգիա

34

34

68

-

-

328

Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենս.

90

64

68

68

68

68

68

102 

102

698

Դպրոցական բաղադրիչ

Ընտրովի առարկաներ

 -

32

 68

68

68

102

102

68 

102

610

ընդամենը

600

704

816

884

952

1020

1122

1122

1156

8376

 Նախասիրական բաղադրիչ

Նախասիր. պարապմունքներ

30

32

34

34

68

68

102

102

102

572

 

(Աղյուսակը փոփ. 10.01.08 N 111-Ն)

Աղյուսակ 2

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(շաբաթական ժամաքանակներով)

 

 

Տարրական դպրոց
 

Միջին դպրոց

Ընդ.

Ուս. բնագավառ/դասարան

 I

II

III

IV

 V

 VI

 VII

VIII

 IX

I-IX

Պետական բաղադրիչ

Հայոց լեզու, գրականություն

7

8

8

8

7

6

5

5

5

59

Օտար լեզուներ

 -

2

4

5

5

5

5

5

5

36

Մաթեմատիկա

4

4

4

4

5

5

5

5

5

41

Ինֆորմատիկա և ՏՀՏ

 -

 -

-

-

-

1

1

1

1

4

Բնական գիտություններ

-

1

1

2

2

3

5

6

6

24

Հասարակակ. գիտություններ

2

3

4

6

6

23

Արվեստ

 6

4

3

3

2

1

1

-

-

14

Տեխնոլոգիա

1

1

2

-

-

10

Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենս.

3

2

2

2

2

2

2

3

21

 Դպրոցական բաղադրիչ

Ընտրովի առարկաներ

 -

1

2

2

2

3

3

3

18

ընդամենը

20

22

24

26

28

30

33

33

34

250

 Նախասիրական բաղադրիչ

Նախասիր. պարապմունքներ

1

1

1

1

2

2

3

3

3

17

 

(Աղյուսակը փոփ. 10.01.08 N 111-Ն)

 

Հիմնական դպրոցի հենքային ուսումնական պլանի բացատրագիր

 

Հիմնական դպրոցում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են հետևյալ պետական պարտադիր առարկաներով`

ա) «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է ինտեգրված` «Մայրենի լեզու» առարկայով, 7-9-րդ դասարաններում` «Հայոց լեզու» և «Գրականություն» առանձին առարկաներով.

բ) Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երեք օտար լեզվով, որոնցից մեկը ռուսերենն է: Օտար լեզուների ընտրության կարգը և ըստ դասարանների դրանց դասավանդման հերթականությունը սահմանվում են օրինակելի ուսումնական պլանով.

(«բ» կետը խմբ. 10.01.08 N 111-Ն)

գ) «Մաթեմատիկա» բնագավառը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է «Մաթեմատիկա» առարկայով, իսկ 7-9-րդ դասարաններում` «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաներով.

դ) «Ինֆորմատիկա (տեղեկագիտություն) և ՏՀՏ» բնագավառը ներկայացվում է «Ինֆորմատիկա (տեղեկագիտություն)» առարկայով.

ե) «Բնական գիտություններ» բնագավառը տարրական դպրոցում ներկայացվում է «Հասարակական գիտություններ» բնագավառի հետ ինտեգրված` «Ես և շրջակա աշխարհը» (կամ «Կյանքի հմտություններ») առարկայով: Այս բնագավառը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է «Բնագիտություն» ինտեգրված առարկայով, որը ներառում է գիտելիքներ ֆիզիկական աշխարհագրությունից, աստղագիտությունից, էկոլոգիայից, կենսաբանությունից, քիմիայից, ֆիզիկայից: Բնագավառը 7-9-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առանձին առարկաներով: «Ֆիզիկա» առարկան իր մեջ ներառում է նաև գիտելիքներ աստղագիտությունից: «Կյանքի հմտություններ» դասընթացի բովանդակությունը 5-9-րդ դասարաններում ներկայացվում է «Բնական գիտություններ» ու «Հասարակական գիտություններ» բնագավառների առարկաների միջոցով.

զ) «Հասարակական գիտություններ» բնագավառը միջին դպրոցի 5-րդ դասարանում ներկայացվում է «Հայրենագիտություն» ինտեգրված առարկայով և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայով: 6-9-րդ դասարաններում` «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարաններում` «Հայաստանի աշխարհագրություն», «Ընդհանուր աշխարհագրություն» առարկաներով, իսկ 8-9-րդ դասարաններում` «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով: Վերջինս ներառում է նախնական գիտելիքներ փիլիսոփայությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից.

է) «Արվեստ» բնագավառը ներկայացվում է «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներով, որոնք ներառում են նաև գիտելիքներ արվեստի պատմությունից ու տեսությունից.

(«է» կետը խմբ. 10.01.08 N 111-Ն)

ը) «Տեխնոլոգիա» բնագավառը միջին դպրոցում ներկայացվում է «Տեխնոլոգիա» առարկայով, որտեղ ինտեգրված են «Գծագրություն» և «Աշխատանք» առարկաները.

թ) «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 1-9-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզկուլտուրա», 2-4-րդ դասարաններում` նաև «Ես և շրջակա աշխարհը» առարկաներով, 8-9-րդ դասարաններում` «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայով և «Առողջ ապրելակերպ» դասընթացով.

(«թ» կետը խմբ. 10.01.08 N 111-Ն)

ժ) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսումնասիրության համար 8-րդ և 9-րդ դասարաններում տարեկան տրամադրվում է 14-ական դասաժամ, որը գոյանում է տվյալ ուսումնական բնագավառի «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների` համամասնորեն առանձնացված դասաժամերից: Ընթացիկ առաջադիմությունը չի գնահատվում: Դասընթացի ավարտից հետո 9-րդ դասարանում անցկացվում է ստուգարք: Դասընթացի անցկացման կարգը և ժամկետը սահմանվում են օրինակելի ուսումնական պլանով:

(«ժ» կետը լրաց. 10.01.08 N 111-Ն)

 

 

Աղյուսակ 3

 

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(տարեկան ժամաքանակներով)

 

 Ուս. բնագավառ/դասարան

 X

 XI

XII

X-XII

Պետական բաղադրիչ

Հայոց լեզու, գրականություն

170

170

170

510

Օտար լեզուներ

170

170

170

510

Մաթեմատիկա

136

136

136

408

Ինֆորմատիկա և ՏՀՏ

34

34

34

102

Բնական գիտություններ

238

238

238

714

Հասարակական գիտություններ

170

170

170

510

Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ.

102

102

102

306

 Դպրոցական բաղադրիչ

Ընտրովի առարկաներ

136

136

136

408

ընդամենը

1156

1156

1156

3468

 Նախասիրական բաղադրիչ

Նախասիրական պարապմունքներ

102

102

102

306

 

Աղյուսակ 4

 

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(շաբաթական ժամաքանակներով)

 

 Ուս. բնագավառ/դասարան

 X

 XI

XII

Ընդ. (X-XII)

 Պետական բաղադրիչ

Հայոց լեզու, գրականություն

5

5

5

15

Օտար լեզուներ

5

5

5

15

Մաթեմատիկա

4

4

4

12

Ինֆորմատիկա և ՏՀՏ

1

1

1

3

Բնական գիտություններ

7

7

7

21

Հասարակական գիտություններ

5

5

5

15

Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ.

3

3

3

9

 Դպրոցական բաղադրիչ

Ընտրովի առարկաներ

4

4

4

12

ընդամենը

34

34

34

102

 Նախասիրական բաղադրիչ

Նախասիրական պարապմունքներ

3

3

3

9

 

Ավագ դպրոցի ընդհանուր հոսքի հենքային ուսումնական պլանի բացատրագիր

 

Ավագ դպրոցի ընդհանուր հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են հետևյալ պետական պարտադիր առարկաներով`

ա) «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայացվում է «Հայոց լեզու» և «Գրականություն» առանձին առարկաների միջոցով.

բ) «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երեք օտար լեզվով.

(«բ» կետը փոփ. 10.01.08 N 111-Ն)

գ) «Մաթեմատիկա» բնագավառը ներկայացվում է «Երկրաչափություն», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներով.

դ) «Ինֆորմատիկա և ՏՀՏ» բնագավառը ներկայացվում է «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայով.

ե) «Բնական գիտություններ» բնագավառը ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներով և «Բնօգտագործում և բնապահպանություն» թեմատիկ դասընթացով.

զ) «Հասարակական գիտություններ» բնագավառը ներկայացվում է «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներով և «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով: Վերջինս ներառում է գիտելիքներ փիլիսոփայությունից, քաղաքագիտությունից, աշխարհագրությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, հոգեբանությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից.

է) «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 10-11-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներով, իսկ 12-րդ դասարանում` «Ֆիզկուլտուրա» առարկայով:

(«է» կետը խմբ. 10.01.08 N 111-Ն)

 

Աղյուսակ 5

 

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(տարեկան ժամաքանակներով)

 

 Ուս. բնագավառ/դասարան

 X

 XI

XII

X-XII

 Պետական բաղադրիչ (համընդհանուր պարտադիր)

Հայոց լեզու, գրականություն

136

136

136

408

Օտար լեզուներ

136

136

136

408

Մաթեմատիկա

102

102

102

306

Բնական գիտություններ

102

102

102

306

Հասարակական գիտություններ

136

136

136

408

Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ.

102

102

102

306

Պետական բաղադրիչ (հոսքային պարտադիր)

Հոսքային առարկաներ

374

374

374

1122

Դպրոցական բաղադրիչ

Ընտրովի առարկաներ

68

68

68

204

ընդամենը

1156

1156

1156

3468

 Նախասիրական բաղադրիչ

Նախասիրական պարապմունքներ

102

102

102

306

 

Աղյուսակ 6

 

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՀՈՍՔԻ ՀԵՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
(շաբաթական ժամաքանակներով)

 

 Ուս. բնագավառ/դասարան

 X

 XI

XII

X-XII

 Պետական բաղադրիչ (համընդհանուր պարտադիր)

Հայոց լեզու, գրականություն

4

4

4

12

Օտար լեզուներ

4

4

4

12

Մաթեմատիկա

3

3

3

9

Բնական գիտություններ

3

3

3

9

Հասարակական գիտություններ

4

4

4

12

Ֆիզ. կրթ., ՆԶՊ և անվտ. կենսագործ.

3

3

3

9

 Պետական բաղադրիչ (հոսքային պարտադիր)

Հոսքային առարկաներ

11

11

11

33

Դպրոցական բաղադրիչ

Ընտրովի առարկաներ

2

2

2

6

ընդամենը

34

34

34

102

 Նախասիրական բաղադրիչ

Նախասիրական պարապմունքներ

3

3

3

9

 

Ավագ դպրոցի տարբերակված հոսքի հենքային ուսումնական պլանի բացատրագիր

 

Ավագ դպրոցի տարբերակված հոսքում ուսումնական բնագավառները հիմնականում ներկայացվում են հետևյալ պետական պարտադիր առարկաներով`

ա) «Հայոց լեզու, գրականություն» բնագավառը ներկայացվում է «Հայոց լեզու» և «Գրականություն» առանձին առարկաների միջոցով.

բ) «Օտար լեզուներ» բնագավառը ներկայացվում է երեք օտար լեզվով.

(«բ» կետը փոփ. 10.01.08 N 111-Ն)

գ) «Մաթեմատիկա» բնագավառը ներկայացվում է «Երկրաչափություն», «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» առարկաներով.

դ) «Բնական գիտություններ» բնագավառը համապատասխան տարբերակված հոսքերում ներկայացվում է «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաներով, իսկ մյուս հոսքերում` ինտեգրված «Բնագիտություն» առարկայով.

ե) «Հասարակական գիտություններ» բնագավառը համապատասխան տարբերակված հոսքերում ներկայացվում է «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Տնտեսական աշխարհագրություն» առարկաներով, իսկ մյուս հոսքերում` ինտեգրված առարկաների տեսքով.

զ) «Ֆիզիկական կրթություն, ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» բնագավառը 10-11-րդ դասարաններում ներկայացվում է «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներով, իսկ 12-րդ դասարանում` «Ֆիզկուլտուրա» առարկայով:

(«զ» կետը խմբ. 10.01.08 N 111-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան