Basic information
Number
N 931-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.09.2012-16.07.2014)
Status
Չի գործում
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
29.09.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.09.2012
Effective date
30.09.2012
Interrupt date
16.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2012 թվականի N 931-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 29-ի N 931-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության գործողությունների ծրագՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ նպատակով ստեղծված ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Տ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
   
Ա. Խուդավերդյան - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
   
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
   
Մ. Ղամբարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ
   
Ա. Բաղդասարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ
   
Ա. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետի պաշտոնակատար
   
Վ. Ասատուրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության Միավորված ազգերի կազմակերպության բաժնի վարիչ
   
Գ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության ներքին աուդիտի մեթոդաբանության բաժնի պետ
   
Գ. Դավթյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության հարկ վճարողների սպասարկման և ուսուցման բաժնի պետ
   
Ա. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու
   
Ռ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ
   
Ա. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ
   
Լ. Դոյդոյան - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի իրականացման ղեկավար (համաձայնությամբ)
   
Վ. Հոկտանյան - «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
   
Լ. Բարսեղյան - Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան