«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2001 թվականի N 578
ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության համար ճարտարապետական, գործառական, ինչպես նաև մշակութային կարևոր նշանակություն և գրավային արժեք ունեցող մի շարք շենքերի արդյունավետ տնօրինման, ինչպես նաև դրանց նկատմամբ քաղաքականության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական կառավարման մարմիններին հանձնվող շենքերի ցանկը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն ու Երևանի քաղաքապետին` ընկերությունների գույքի կազմից առանձնացնել նշված ցանկում ընդգրկված շենքերը և դրանք հանձնել համապատասխան պետական կառավարման մարմիններին:
3. Համապատասխան պետական կառավարման մարմիններին`
ա) երկամսյա ժամկետում ավարտել նշված ցանկում ընդգրկված շենքերի հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը.
բ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետում` նշված շենքերն անհատույց օգտագործման հանձնել համապատասխան ընկերություններին:
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված պետական կառավարման մարմիններին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված ցանկում ընդգրկված ընկերությունների բնականոն գործունեության ապահովման, ինչպես նաև դրանց կանոնադրական կապիտալի փոփոխության վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ
NN ը/կ |
Հասցեն | Ում հաշվեկշռում է գտնվում | Պետական կառավարման մարմնի անվանումը | Ում տնօրինությանն է հանձնվում |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | Տերյան 89 | «Սպասարկումների և շահագործման տնօրինություն» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն | ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն |
2. | Աբովյան 27 | «Հայէներգո» ՓԲԸ | ՀՀ էներգետիկայի նախարարություն | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն |
3. | Մոսկովյան 35 | «Վարչական շենք» ՓԲԸ | ՀՀ բնապահպանության նախարարություն | ՀՀ բնապահպանության նախարարություն |
4. | Սարյան 22 | «Հայփոստ» ՓԲԸ | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն |
5. | Թումանյան 17 | «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն» ՊՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն |
6. | Իսահակյան 28 | «Սպասարկումների և շահագործման տնօրինություն» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն |
7. | Մարշալ Բաղրամյան 76 | «Մետրո» ՓԲԸ | Երևանի քաղաքապետարան | Երևանի քաղաքապետարան |
8. | (8-րդ կետը հանվել է 15.10.01 N 980) | |||
9. | Վարդանանց 8 | «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
10. | Վարդանանց 13ա | «Ոռոգում» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե | ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե |
11. | Կորյունի 21 | «Հայավտոճան» ՓԲԸ | ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն |
12. | Մոսկովյան 15 | «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ | ՀՀ առողջապահության նախարարություն | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն |
13. | Կոմիտասի 49/4 | «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ | ՀՀ առողջապահության նախարարություն | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն |
14. | Մոսկովյան 13 | «N 4 պոլիկլինիկա» ՓԲԸ | Երևանի քաղաքապետարան | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն |
15. | Արշակունյաց 2ա | «Սպասարկումների և շահագործման տնօրինություն» ՓԲԸ | ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն |
(Ցանկը փոփ. 15.10.01 N 980)