«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2005 թվականի N 1957-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «3 ամսվա» բառերը փոխարինել «6 ամսվա» բառերով և նույն ենթակետից հանել «պեստիցիդների մնացորդային քանակությունների և» բառերը.
բ) որոշման հավելվածի`
21-րդ կետի առաջին պարբերության մեջ «16-րդ կետում» բառերը փոխարինել «15-րդ կետում» բառերով, իսկ երկրորդ պարբերության մեջ «Պատրաստողի» բառը` «Արտադրողի» բառով,
27-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «Պեստիցիդների մնացորդային» բառերը փոխարինել «Ռադիոնուկլիդների» բառով,
VIII բաժնի ցանկը լրացնել հետևյալ տողերով`
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. նոյեմբերի 21 |