«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 628-Ն
«ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող գործունեություն, և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 875 որոշմամբ ստեղծված «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման պահից ճանաչել որպես պետական հանձնարարություն կատարող կազմակերպություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|