ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2008 թվականի N 28-Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) կազմակերպությունների՝ հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) կազմակերպությունների՝ հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի.
3) անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթղթում պարունակվող տեղեկությունների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) անհատ ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց՝ հարկ վճարողի հաշվառման վկայականի ձևաթուղթը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ս. Սարգսյան
2008 թ. հունվարի 26
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 17-ի N 28-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Կազմակերպության լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը
2. ՀՎՀՀ-ն
3. Նշում` հաշվառման վերցված հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ և հաշվառման վերցման տարեթիվը
4. Նշում` հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 17-ի N 28-Ն որոշման
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
_______________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)
ՀՎՀՀ ………….
Հաշվառման է վերցված _______________________ հարկային (տարածքային)
տեսչության կողմից _________ 200 թ.
Կնիք
_______________________ հարկային (տարածքային) տեսչության պետ
_________________ |
_______________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2008 թվականի
հունվարի 17-ի N 28-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ` ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՂԹՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը (անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում նշում է «Անհատ ձեռնարկատեր»)
2. Անձնագրային տվյալները
3. Լուսանկարը
4. ՀՎՀՀ-ն
5. Նշում` հաշվառման վերցված հարկային (տարածքային) տեսչության վերաբերյալ և հաշվառման վերցման տարեթիվը
6. Նշում` հարկային (տարածքային) տեսչության պետի անունը, ազգանունը, ստորագրությունը և կնիքը
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 4 |
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
|
|
ՀՎՀՀ ………….
Հաշվառման է վերցված ______________________ հարկային (տարածքային)
տեսչության կողմից ______________ 200 թ.
Կնիք
__________________________ հարկային (տարածքային) տեսչության պետ
_________________ |
_______________ |
(անունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
*Անհատ ձեռնարկատերերի համար` նաև «Անհատ ձեռնարկատեր» նշմամբ:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան