Գլխավոր տեղեկություն
Համար
N 1064
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.04.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.03.15/6(72) Հոդ.862
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2001

040.1064.05.11.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
 Նախագահ Ռ. Քոչարյան

5 նոյեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն


 Ո ր ո շ ու մ

 

5 նոյեմբերի 2001 թվականի N 1064
քաղ. Երևան

 

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայն «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի` լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

2. Հաստատել «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների ցանկը (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 5-ի N 1064 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

«Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը

Միջոցառման իրականացման նպատակը

Պատասխանատու մարմինները

Ժամկետը

1

2

3

4

5

1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կառուցվածքի ու կանոնադրության, տեղական գանձապետական բաժանմունքների թվաքանակի, կառուցվածքի, տեղաբաշխման և կանոնադրությունների հաստատում

3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետեր

Կենտրոնական գանձապետարանի կառուցվածքի և խնդիրների, տեղական գանձապետական բաժանմունքների թվաքանակի, կառուցվածքի, տեղաբաշխման և խնդիրների սահմանում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2001 թ.
դեկտեմբերի 31

2. Գանձապետական համակարգի, ինչպես նաև ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և համակարգի պետական հիմնարկների ֆինանսական ու հաշվապահական ծառայությունների աշխատողների մասնագիտական գիտելիքների բարձրացման նպատակով դասընթացների անցկացման աշխատանքների ֆինանսավորման աղբյուրի հստակեցման նպատակով ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնելը

 

Գանձապետական համակարգի, ինչպես նաև ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և համակարգի պետական հիմնարկների ֆինանսական ու հաշվապահական ծառայությունների աշխատողների մասնագիտական գիտելիքների բարձրացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2003 թվականի հուլիս

3. ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու համակարգի պետական հիմնարկների ֆինանսական և հաշվապահական ծառայությունների կառուցվածքի ու խնդիրների հաստատում

8-րդ հոդվածի 4-րդ կետ

ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու համակարգի պետական հիմնարկներում ֆինանսական և հաշվապահական ծառայությունների ներդրում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2001 թ.
դեկտեմբերի 31

4. ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի անցկացման կարգի հաստատում

9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետ

ՀՀ պետական և համայնքային ծախսերի արդյունավետության բարձրացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2001 թ.
դեկտեմբերի 31

5. ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարման, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների և դրանց ենթակայությամբ գործող հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման և ամփոփման կարգի ու այդ հաշվետվությունների օրինակելի ձևերի հաստատում

12-րդ հոդվածի «ա» և «բ» կետեր, 16-րդ և 18-րդ հոդվածներ

ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարմանը, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների ու դրանց ենթակայությամբ գործող հիմնարկների ֆինանսական գործունեությանն առնչվող հաշվետվական համակարգի կատարելագործում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2001 թ.
դեկտեմբերի 31

6. «ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

5-րդ հոդվածի «բ» ենթակետ և 13-րդ հոդված

ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարման գործընթացի օրենսդրական կարգավորում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2001 թ.
դեկտեմբերի 31

7. «ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարման նկատմամբ նախնական հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

17-րդ հոդված

ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարման նկատմամբ նախնական հսկողության համակարգի ներդրում, ծախսերի արդյունավետության բարձրացում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2001 թ.
դեկտեմբերի 31

8. «Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառման և դրա հետ կապված գործառույթների համակարգման ու հսկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

5-րդ հոդվածի «ժբ» կետ

Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառման և դրա հետ կապված գործառույթների համակարգման ու հսկման գործառույթների կանոնակարգում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2001 թ.
դեկտեմբերի 31

9. Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների գանձապետարանի կողմից սպասարկման կարգի հաստատում

21-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների՝ գանձապետարանի կողմից սպասարկման կարգի հաստատում

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

2001 թ.
դեկտեմբերի 31

(ցանկը փոփ. 08.04.02 N 356, 07.03.03 N 221-Ն)