ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2007 թվականի N 1589-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծնի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծնի գյուղական համայնքի ղեկավարին՝ համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:
5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1589-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ
Ն ե ր ա ծ ու թ յ ու ն
Գ լ ու խ I
ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
I-1. Պատմական ակնարկ և նախկինում մշակված գլխավոր հատակագծերի վերլուծություն
I-2. Հաղարծինի գյուղական համայնքը Տավուշի մարզի տարաբնակեցման համակարգում
I-3. Տարածքի համալիր գնահատականը
I-3.1. Հաղարծին գյուղական համայնքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը
I-3.2. Հաղարծին գյուղական համայնքի տարածքի բարենպաստության աստիճանը
I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականները
I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ
3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ
I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները։
I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը
I-3.2.1.5. Ինժեներական նախապատրաստման միջոցառումներ
I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների
I-3.2.2.1. Պատմամշակութային հուշարձաններ
Գ Լ ու խ II
ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
II-1. Հաղարծինի գյուղական համայնքի հեռանկարային զարգացման հայեցակարգ
II-1.1. Արդյունաբերության զարգացման հեռանկարները
II-1.2. Արդյունաբերության բազային, կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման հնարավորությունները
II-1.3. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները
II-1.4. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպումը
II-2. Բնակչություն և բնակելի ֆոնդ
II-3. Հասարակական սպասարկման ոլորտ
II-4. Բնակավայրի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում և գործառական կառուցվածք
II-4.1. Բնակավայրի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները
II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածք
II-4.2.1. Հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխությունը և կառուցապատման հերթականություն
II-4.3. Բնակավայրի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման ռեժիմներ
II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը
II-5.1. Արտաքին տրանսպորտ
II-5.2. Ներքին տրանսպորտ
II-5.3. Ավտոմոբիլային արտանետումների հաշվարկը Հաղարծինի գյուղական համայնքում
II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը
II-6.1. Ջրամատակարարում
II-6.2. Ջրահեռացում
II-6.3. էլեկտրամատակարարում
II-6.4. Գազամատակարարում
II-6.5. Ջերմամատակարարում
II-6.6. Կապ
II-7. Շրջակա միջավայրի պահպանություն
II-7.1. Շրջակա միջավայրի քաղաքաշինական Էկոլոգիական վիճակի վերլուծություն
II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն
II-7.3. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն
II-7.4. Տարածքային և հողաբուսական ռեսուրսների պահպանություն
II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն
II-7.4.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն
II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն
II-8. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ
II-9. ՀՀ Տավուշի մարզի Հաղարծինի գյուղական համայնքի գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշներ
II-10. ՀԱՂԱՐԾԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ III
ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
III-1. Ընդհանուր դրույթներ
III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը
III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները
III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը
III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը
III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերն են
III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ
III-2. Տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հիմնական բնութագրեր
III-2.1. Սահմաններ
III-2.2. Կլիմայական պայմաններ
III-2.3. Հողածածկույթ
III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ
III-2.5. Սեյսմատեկտոնական պայմաններ
III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ
III-3. Շրջակա միջավայրի պահպանություն
III-4. Գոտիավորման նախագծի կազմը
III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները
III-6. Թույլատրելի օգտագործման ձևերի աղյուսակ
III-7. Գոտիներ
III-8. Կառուցապատման կանոններ
III-9. Տերմիններ և սահմանումներ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
ԳԾԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ
ԳԾ. N
ՀԱՂԱՐԾԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ | |
ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԴԻՐՔԸ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ |
1 |
ՏԱՐԱԾՔԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ) | 2 |
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ | 3 |
ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ | 4 |
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՏԵՂԱԴԻՐՔԻ ՍԱՀՄԱՆԱԳԾԵՐ | 5 |
ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ | 6 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ (ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԱԳԻՐ) | 7 |
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ |
8 |
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԻԾ (ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ) | 9 |
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՐՎԱԳԻԾ | 10 |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ | 11 |
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | 12 |
ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԵՆԹԱԳՈՏՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ | 13 |
ՀԱՂԱՐԾԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ | |
ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ | 14 |
ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ ՆՇԱՀԱՐՄԱՆ ԳԾԱԳԻՐ | 15 |
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ | 16 |
Ն ե ր ա ծ ու թ յ ու ն
Տավուշի մարզի Հաղարծին գյուղական համայնքի գլխավոր հատակագիծը` համատեղված համայնքի կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման նախագծի հետ, մշակվել է ՀՀ Կառավարության որոշմամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով (N ԱՇՁԲ-07/206-1, 27 մարտի 2007 թ.):
Նախագծման համար ուղեցույց են ծառայել հետևյալ նորմատիվային և նախագծային փաստաթղթերը.
● ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին:
● Կարգ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (հաստատված ՀՀ կառավարության 02.02.03 N 609 որոշմամբ):
● Կարգ բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և փոփոխման (հաստատված 14.05.01 N 408 որոշմամբ):
● Նախկինում մշակված քաղաքաշինական փաստաթղթերը:
● ՀՀ կառավարության, շահագրգիռ նախարարությունների ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի, ՀՀ Տավուշի մարզպետարանի, Հաղարծին գյուղական համայնքին վերաբերող ելակետային նյութերը, որոշումները, ծրագրային փաստաթղթերը:
● ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզները:
● «Հայնախագիծ» ԲԲԸ-ում մշակված և Կառավարության կողմից հաստատված (10.04.03 N 610-Ն) «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները:
● Հաղարծին համայնքի տարածքի սեյսմամիկրոշրջանացման քարտեզը` մշակված «Գեոռիսկ» ԳՀԸ-ում 2007թվականին:
Նախագծում հաշվի են առնված նաև ՍԵՄԱԹ-ի «Հիմնադիր սկզբունքները Եվրոպական մայրցամաքի կայուն զարգացման» և «Հայաստանում Եվրոպական լանդշաֆտային կոնվենցիայի» միջոցառումները և տարածքային պլանավորման փոխկապակցության սկզբունքները, որոնք կարելի է խմբավորել հետևյալ բլոկներով.
● Տնտեսության կայուն զարգացում, որն ընդգրկում է.
- Արդյունաբերության «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերը,
- Գիտատար արդյունաբերական արտադրությունը,
- Ագրոարտադրական համալիրը,
- Ռեկրեացիոն ոլորտը,
- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:
● Քաղաքաշինության կայուն զարգացում, որն ընդգրկում է.
- Բնակելի շինարարությունը,
- Բնակելի-կոմունալ շինարարությունը,
- Լանդշաֆտի ռացիոնալ օգտագործումը,
- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:
● Ինժեներական, տրանսպորտային և տեխնիկական ենթակառուցվածքների կայուն զարգացում, որն ընդգրկում է.
- Տրանսպորտային ենթակառուցվածքը,
- Ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը,
- Էներգամատակարարման համակարգը,
- Թափոնների ուտիլիզացիան,
- Բնապահպանական միջոցառումների իրականացումը:
Հաղարծին գյուղական համայնքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը քաղաքի հեռանկարային տնտեսական զարգացման և տարածքային աճի ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության որոշումն է` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:
Գ Լ ՈՒ Խ I
ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՎԻՃԱԿԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
I-1. Պատմական ակնարկ ԵՎ նախկինում մշակված գլխավոր հատակագծերի վերլուծություն
Տավուշի մարզի Հաղարծին գյուղը հիմնադրվել է 1815 թ. Աղստևի հովտում և կոչվել է Ջարխեջ (Ճարխաչ` ՈՒմեկի որդի Ճարի անունից, որը եղել է ղարաբաղցի Ջալալ Դոլայի թոռը): 1940 թ. գյուղը վերանվանվել է Կույբիշև, 1992 թ.` Հաղարծին, 1995 թ. դեկտեմբերի 4-ի «ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքով» գյուղական համայնք է Տավուշի մարզի կազմում:
2002 թ. «Դիլիջան» արգելոցը, դրան հարակից տարածքներն ընդգրկվել են «Դիլիջան» ազգային պարկի սահմաններում: Հաղարծին գյուղական համայնքն ընդգրկված է «Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գոտում: Պարկը գտնվում է Փամբակի, Արեգունու, Միափորի, Գուգարաց լեռնաշղթաների լանջերին, զբաղեցնում է 28002 հա տարածություն, այդ թվում անտառածածկ` 26010 հա: Պարկում պահպանվում են կովկասյան տիպի մեզոֆիլ անտառները, հաճարենու և կաղնու համակցությունները, կենու եզակի պուրակը, անտառային հազվագյուտ ֆաունան և պատմաճարտարապետական և բնության եզակի հուշարձանները: Պարկի տարածքը բաժանված է արգելոցային, հանգստի (ռեկրեացիոն), տնտեսական տարածագործառնական գոտիների:
Իջևանի տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հաղարծին գյուղը, բնակեցված է եղել դեռևս Բրոնզե դարում: Արշակյանների թագավորության անկումից հետո Աղստևի հովիտն ընկնում է պարսիկների իշխանության տակ և վարչականորեն մտնում է Մեծ Հայքի Գուգարքի մարզի Կայենի պրովինցիայի (Սևորդյաց երկիր) մեջ: XIII դարում թաթար-մոնղոլները գրավում են Կայենի պրովինցիան (Սևորդյաց երկիրը), քանդում բնակավայրերը, կոտորում կամ գերի են վերցնում բնակիչներին:
Կայենի (Սևորդյաց երկիր) պրովինցիան մեծ ծաղկում է ապրում XII-XIV դարերում, երբ ամբողջ Աղստևի հովիտն անցնում է Արծրունիների և Զաքարյանների իշխանության տակ: Այդ շրջանում կառուցվում և վերականգնվում են եկեղեցական համալիրները, առաջանում են նոր բնակավայրեր, կառուցվում են կամուրջներ, քարվանսարաներ:
Այդ շրջանի հուշարձանների թվին են պատկանում Հաղարծինի, Գոշավանքի, Մակարավանքի, Առաքելոց, Կիրանց, Ջուխտակ և այլ վանքային համալիրները, որոնք նաև առաջատար մշակութային օջախներ էին:
Հաղարծինի համալիրի հետ է կապված միջնադարի հոգևոր գործիչ` Խաչատուր Տարոնացու անունը, որի հիմնադրած եկեղեցական դպրոցում ուսուցանում էին ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ առարկաներ, այդ թվում երաժշտություն (հին հայկական նոտաներով` խազերով):
1985 թ. «Հայպետնախագիծ» ինստիտուտում մշակված «Դիլիջանի առողջարանային գոտու գլխավոր հատակագծում» հաշվի է առնված նաև Հաղարծին (Կույբիշև) գյուղը` որպես առողջարանային գոտու հեռանկարային զարգացման տարածք: 1985 թ. Կույբիշև գյուղի բնակչությունը կազմել է 3940 մարդ, տարածքը` 143.5 հա: Գետի ողողահունում կառուցված են եղել արդյունաբերական օբյեկտներ, ավտոտնակներ, մաքրման կայան: Աղստև գետի ձախ ափով անցնում էր երկաթգիծը` «Կույբիշև» կայարանով: Երկաթգծի օտարման գոտով անցկացվեց է Դիլիջան-Իջևան մայրուղին:
Ըստ Դիլիջանի առողջարանային գոտու գլխավոր հատակագծի` Հաղարծին (Կույբիշև) գյուղի հեռանկարային բնակչությունը 2010 թ. համար հաշվարկված էր 5600 մարդ:
Ներկա դրությամբ Հաղարծին գյուղի բնակչությունը կազմում է 3842 մարդ:
I-2. Հաղարծնի գյուղական համայնքը Տավուշի մարզի տարաբնակեցման համակարգում
Հաղարծինի գյուղական համայնքի տարածքը գտնվում է Տավուշի մարզի հարավարևմտյան մասում, Աղստև գետի հովտում, Երևան-Դիլիջան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի վրա:
Հաշվի առնելով Հաղարծինի տեղակայվածությունը ինտենսիվ յուրացված գոտում (Աղստևի գետահովիտ), մարզի ինժեներական, տրանսպորտային ենթակառուցվածքների ընդհանրությունը, ռեկրեացիոն, հումքային, տարածքային ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը, Հաղարծին գյուղի տնտեսական և քաղաքաշինական զարգացման ուղղությունները դիտարկվել են «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» Տավուշի մարզին վերաբերվող հիմնախնդիրների հետ փոխկապակցված:
Տավուշի մարզի տարածքն ըստ տնտեսական-քաղաքաշինական յուրացվածության աստիճանի բաժանվում է ինտենսիվ և թույլ յուրացված, ռեկրեացիոն և տարաբնակեցման համար անբարենպաստ գոտիների:
● Ինտենսիվ յուրացված գոտին (Աղստևի հովիտը), բացարձակ բարձրությունները տատանվում են 500-1500 մ, զբաղեցնում է մարզի տարածքի 5%-ը, որտեղ կենտրոնացված է մարզի բնակչության 47.6%, բնակչության խտությունը կազմում է 564 մարդ/կմ2 վրա, որը գերազանցում է էկոլոգիական շեմային չափանիշը: Ինտենսիվ յուրացված գոտում, որտեղ առկա են էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակներ, սահմանված է զարգացման սահմանափակման ռեժիմ, որը նախատեսում է բնակավայրերի տարածական աճի սահմանափակում, գյուղատնտեսական արժեքավոր հողերի օտարման արգելում շինարարական նպատակների համար, բնապահպանական և ինժեներատեխնիկական միջոցառումների լայն համալիրի կիրառում, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող միջազգային ստանդարտներին համապատասխանող, հասանելի տեխնոլոգիաներով արդյունաբերական օբյեկտների տեղադրում, ռեկրեացիոն գոտիների և ենթագոտիների կազմակերպում, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործում:
● Թույլ յուրացված գոտիները հարում են ինտենսիվ յուրացված գոտիներին և ձգվում են գետահովիտների լանջերով մինչև 2000-2100 մ նիշերը, կազմում են մարզի տարածքի 37%, որտեղ բնակվում է բնակչության 52.4%-ը, բնակչության խտությունը կազմում է 82 մարդ/կմ2 վրա: Թույլ յուրացված գոտիներում նախատեսված է առաջնահերթ զարգացման ռեժիմ (բնակավայրերի տարածական աճ, լքված բնակավայրերի վերականգնում, ռեսուրսների համատեղ օգտագործում, ինժեներական տրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործում):
● Ռեկրեացիոն գոտին զբաղեցնում է մարզի տարածքի 52.4%-ը: Գոտին հիմնականում անտառածածկ է: Գոտու ռեժիմը` ռեկրեացիոն գործունեության զարգացում, ռեկրեացիոն գոտիների, ենթագոտիների կազմակերպում, ռեկրեացիոն շինարարության ընդլայնում` լանդշաֆտների բեռնվածության հաշվառումով:
● Տարաբնակեցման համար անբարենպաստ գոտին զբաղեցնում է մարզի տարածքի 4.5%-ը: Բացարձակ նիշերը տատանվում են 2100-2800 մ: Գոտու տարածքը հիմնականում օգտագործվում է որպես ամառային արոտներ: Գոտու ռեժիմը նախատեսում է ագրոմելիորատիվ միջոցառումների իրագործում, տնտեսական գործունեության սահմանափակում (արոտների ժամկետների շեմային չափանիշների որոշում):
Մարզի ընդհանուր ապահովվածությունը ճանապարհային ցանցով բավարար է, մարզի տարածքով է անցնում Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան միջպետական ճանապարհը: Անհամամասնություններ կան ինտենսիվ և թույլ յուրացված գոտիների բնակավայրերի տեղակայվածության մեջ ավտոմայրուղիների բարենպաստ ազդեցության գոտում: Ինտենսիվ յուրացված գոտու բնակավայրերի 96.2%, իսկ թույլ յուրացված գոտիների բնակավայրերի 25.6%-ն է գտնվում ավտոմայրուղու բարենպաստ ազդեցության գոտում:
Անբարենպաստ վիճակում է գտնվում նաև տեղական նշանակության ճանապարհների տեխնիկական վիճակը:
Մարզը հարուստ է ջրային, հիմնականում հանքային ջրերի, հումքային և ռեկրեացիոն ռեսուրսներով:
Հումքային ռեսուրսներից կարելի է նշել ոսկեբեր տիտանամագնետիտային հանքավայրը, Իջևանի բենտոնիտային կավերի, շինանյութերի հանքավայրերը:
Մարզի ռեկրեացիոն ռեսուրսները ներկայացված են անտառներով, կլիմայաբուժության, բալնեոլոգիական բուժման համար պայմաններով, պատմամշակութային, հնագիտական հուշարձաններով:
Հաղարծին գյուղը տեղակայված է Աղստև գետի հովտի ռեկրեացիոն գոտում: (Մանրամասն տրված է «Առողջարանային ռեսուրսներ», «Ռեկրեացիայի հեռանկարային զարգացումը» ենթագլուխներում և «Ռեկրեացիոն գոտու քաղաքաշինական կազմակերպումը» գծագրում):
I-3. Տարածքի համալիր գնահատականը
Տարածքի համալիր գնահատականը տրվել է երկու փուլով: Առաջին փուլում հիմնավորվել է գյուղական համայնքի զարգացման քաղաքաշինական ռեժիմը, իսկ երկրորդ փուլում որոշվել է տարածքների բարենպաստության աստիճանը կառուցապատման համար և կառուցապատման հեռանկարային սահմանները:
I-3.1. Հաղարծինի գյուղական համայնքի քաղաքաշինական զարգացման ռեժիմը սահմանվել է` ելնելով «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներից, բնակավայրի դիրքից և դերից մարզի տարաբնակեցման համակարգում:
Տարաբնակեցման հավասարակշռված համակարգի ստեղծման, գյուղական բնակավայրի շրջակայքի արժեքավոր գյուղատնտեսական հողերի պահպանման, «Դիլիջան» ազգային պարկի ռեժիմի պահպանման, էկոլոգիական կոնֆլիկտային իրավիճակների վերացման նպատակով սահմանված է տարածքային աճի սահմանափակման ռեժիմ` հատակագծային կառուցվածքի ինտենսիվացումով, ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների կատարելագործումով:
I-3.2. Հաղարծինի գյուղական համայնքի տարածքի բարենպաստության աստիճանը կառուցապատման համար որոշվել է բնական և հատակագծային գործոններով:
I-3.2.1. Տարածքի գործոնային գնահատականները
Ըստ բնական գործոնների` տարածքը գնահատվել է կլիմայական, գեոմորֆոլոգիական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական, լանդշաֆտային պայմաններով և ինժեներական պաշտպանության միջոցառումների հաշվառումով:
I-3.2.1.1. Կլիմայական պայմաններ
Հաղարծնի գյուղական համայնքի տարածքը (ՀՀՇՆ II-7.01.96 շինարարական նորմերի) գտնվում է «չափավոր» շինարարակլիմայական գոտում` տաք ամառով և չափավոր ցուրտ ձմեռով:
Ձմեռը չափավոր ցուրտ է, ձյան կայուն և խորը շերտով: Միջին տվյալներով ձմեռը սկսվում է դեկտեմբերի երկրորդ կեսին և ավարտվում մարտի առաջին տասնօրյակում: Հունվարի միջին ջերմաստիճանը -1.70C, ձմռան բացարձակ նվազագույնը` -230C:
Ձմեռային եղանակները փոփոխական են: Գերակշռում են չափավոր ցուրտ և ձնհալքային եղանակները:
Գարունը չափավոր խոնավ է, երկարատև, տեղումների միջին քանակը կազմում է 49-110 մմ: Գարնանային ցրտահարություններն ավարտվում են ապրիլի 2-րդ և 3-րդ կեսերին:
Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Հարաբերական խոնավությունը տատանվում է 76-79%: Հուլիսի միջին ջերմաստիճանը հասնում է 120C, ամռան բացարձակ առավելագույնը հասնում է 380C, տեղումների քանակը տատանվում է 49-110 մմ: Ամպամած եղանակները մեծ տոկոս են կազմում:
Աշունը չափավոր է, երկրորդ կեսում` խոնավ:
Առաջին աշնանային ցրտահարությունները սկսվում են հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին (ամենավաղը` հոկտեմբերի սկզբին): Անսառնամանիք օրերի թիվը տատանվում է 240-265 օր: Տեղումների տարեկան քանակը կազմում է 500-650 մմ:
Ստորև բերվում է Հաղարծինի կլիմայական ռեժիմը բնութագրող աղյուսակները (ըստ Դիլիջանի օդերևութաբանական կայանի տվյալների, բացարձակ բարձրությունը` 1256 մ):
Օդի ջերմաստիճանը
աղ. N Վ-1
Միջին ամսական, ըստ ամիսների | միջին տարեկան | բացարձակ նվազագույնը | բացարձակ առավելագույնը | |||||||||||
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | |||
-1.7 | -1.0 | 2.0 | 7.6 | 12.0 | 15.2 | 18.1 | 18.2 | 14.1 | 9.0 | 4.4 | 0.3 | 8.2 | -23 | 38 |
Օդի խոնավությունը
աղ. N Վ-2
Օդի հարաբերական խոնավությունն ըստ ամիսների (%) | միջին տարեկան | միջին ամսական ժ. 13-ին | ||||||||||||
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | ամենացուրտ ամսվա | ամենատաք ամսվա | |
63 | 64 | 70 | 71 | 78 | 79 | 77 | 76 | 80 | 78 | 71 | 66 | 73 | 48 | 58 |
Մթնոլորտային տեղումները եվ ձյունածածկույթը
աղ. N Վ-3
Տեղումների քանակը միջին ամսական/օրական առավելագույնը, մմ | տա- րե- կան |
տասն- օրյա առա- վելա- գույնը (սմ) |
ձյան ծածկույթը | ||||||||||||
I | II | III | IV | V | VI | VII | VIII | IX | X | XI | XII | օրերի թիվը | ջրի առավե- լագույն քանակը ձյան մեջ (մմ) | ||
25/35 | 30/33 | 49/42 | 65/43 | 110/54 | 111/62 | 68/55 | 49/37 | 48/45 | 50/45 | 36/49 | 20/28 | 661/62 | 66 | 60 | 103 |
Քամի
աղ. N Վ-4
Տարվա ամիսը | Քամու ուղղությունների կրկնելիությունը % Քամու միջին արագությունը մ/վրկ |
Անհող- մություն- ների կրկնելի- ությունը % |
Քամու միջին ամսա- կան արագու- թյունը մ/վրկ |
Քամու միջին տարե- կան արագու- թյունը մ/վրկ |
Ուժեղ քամի- ներով (>15 մ/վրկ) օրերի քանակը |
Քամու հաշվարկային արագությունը (մ/վրկ), որը հնարավոր է մեկ անգամ տարիների ընթացքում | |||||||||
ըստ ուղղությունների | |||||||||||||||
հս. | հս. արևել- յան |
արևել- յան |
հվ. արևել- յան |
հվ. | հվ. արև- մըտ- յան |
արև- մըտ- յան |
հս. արև- մըտ- յան |
20 | 50 | 100 | |||||
I | 3/1.9 | 22/20 | 2/1.8 | 2/2.9 | 17/3.5 | 30/3.0 | 20/2.4 | 4/1.8 | 25 | 2.2 | 1.8 | 1 | 21 | 25 | 26 |
IV | 3/2.2 | 49/2.7 | 7/2.2 | 2/2.8 | 10/2.9 | 17/2.4 | 9/1.6 | 3/1.5 | 24 | 1.9 | |||||
VII | 6/2.6 | 64/3.1 | 11/2.6 | 1/1.6 | 2/1.3 | 4/1.4 | 7/1.2 | 5/1.4 | 36 | 1.7 | |||||
X | 4/2.2 | 51/2.8 | 6/2.2 | 3/2.1 | 8/2.0 | 15/1.9 | 10/1.4 | 3/1.4 | 33 | 1.5 |
I-3.2.1.2. Առողջարանային ռեսուրսներ (բնական լանդշաֆտներ, կլիմայաբուժության պայմաններ)
Հաղարծինի գյուղական համայնքը գտնվում է Աղստև գետի միջին հոսանքի ռեկրեացիոն գոտում, որը նախատեսված է «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներով:
Աղստև գետի միջին հոսանքը գրավում է Դիլիջանի իջվածքը, որը շրջափակված է հյուսիսից Խալաբի և Հովքի լեռնաշղթաներով, հարավից` Փամբակի և Արեգունիի լեռնաշղթաներով:
Աղստև գետի աջ ափին, Աղստև և Հաղարծին գետերի միջև բարձրանում է Գուրսարի զանգվածը, որը խիստ մասնատված է հեղեղատներով:
Հաղարծին գյուղը տեղադրված է Աղստև գետի համեմատաբար լայնացած հունում, շրջապատված է «Դիլիջան» ազգային պարկի սահմաններում գտնվող անտառներով, որոնք տարածվում են 1100 մինչև 2000 մետրը: Անտառային զանգվածներում հիմնականում տարածված են կաղնին (48.0-50.0%), հաճարենին (30%), բոխին (10-12%), հանդիպում են նաև լորենի, հացենի, բարդի: Մեծ տոկոս են կազմում մրգատու ծառերը և հատապտուղային թփուտները:
Անտառի ծառատեսակներն ունեն բարձր բոնիտետ (որակական կազմ), ծառատեսակների մոտ 50.0-53.0% I-II կարգի, 32%-IV կարգի, 14%-V կարգի բոնիտետ ունեն:
Սահմանափակող գործոն են համարվում տարածքի մեծ թեքությունները (350-ից մեծ) և կտրտվածությունը:
Ռեկրեացիոն տեսանկյունից շատ մեծ է անտառների դերը, որոնք մեղմացնում են կլիմայական պայմանները` ստեղծելով բարենպաստ միկրոկլիմայական պայմաններ կլիմայաբուժության համար: Կլիմայաբուժության պայմանները տրված են «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» ԳՀԻ մշակումների համաձայն, ըստ որի կլիմայաբուժության օպտիմալ պայմանները որոշված են քամու, օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության համատեղ ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա (ջերմային զգացողություն, որը բնորոշվում է էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճաններով` ԷԷՋ):
Կլիմայաբուժության պայմանները ստորաբաժանվում են.
ԷԷՋ-ն < 80C - ցուրտ պայմաններ
ԷԷՋ-ն 9-160C - ինդիֆերենտ (չեզոք) պայմաններ
ԷԷՋ-ն 17-220C - կոմֆորտային պայմաններ
ԷԷՋ-ն >230C - գերտաքացման պայմաններ
(ԷԷՋ > 2%-ը 1 օր)
Կլիմայաբուժության սեզոնը ձգվում է հուլիսից մինչև հոկտեմբեր, երբ կարելի է կազմակերպել օդաբուժություն և արևաբուժություն: Կոմֆորտային կլիմայաբուժության պայմանները, երբ ԷԷՋ-ն տատանվում է 17-220C, դիտվում է հունիսին 6-8 օր, հուլիս-օգոստոս ամիսներին հասնում է 10-12 օրվա: Մնացած օրերին, երբ ԷԷՋ-ն 9-160C (չեզոք պայմաններ) կարելի է կազմակերպել օդաբուժություն պրոֆիլակտիկայի, կոփման նպատակով:
Այսպիսով, Հաղարծին համայնքի տարածքը միջին լեռնային կլիմայաբուժական առողջարանային վայր է: Կլիմայաբուժության կոմֆորտային պայմանները առավելագույնն են: Կլիմայաբուժության կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել քամու բացասական ազդեցությունը և մշակել միջոցառումներ քամու ազդեցությունը փոքրացնելու նպատակով (հատուկ ապակեպատ տաղավարների կառուցում): Քամու ազդեցությունը փոքրացնելուց հետո օդաբուժության կոմֆորտային պայմանները կարող են հասնել ամսվա ընթացքում 15-18 օրվա, իսկ արևաբուժության պայմանները` 20-22 օրվա:
Կլիմայաբուժության պրոցեդուրաները առաջարկվում է ընդունել ժ. 13-ին, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ուժեղ է:
I-3.2.1.3. Տարածքի գեոմորֆոլոգիական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները
● Հաղարծինի գյուղական համայնքի տարածքն իրենից ներկայացնում է Աղստևի ձախ վտակ Հաղարծին գետի ձախափնյա ավազանի մի մասը: Բացարձակ բարձրությունները տատանվում են 960 մ մինչև 1300 մ: Տարածքն իրենից ներկայացնում է գետի լայնացած ողողահունը, գետի դարավանդները, թեք, կտրտված լեռնալանջերը` հարավային, հարավարևելյան, հարավարևմտյան, հյուսիսային, հյուսիսարևելյան կողմնորոշումներով: Լանջերի բնորոշ թեքությունները հասնում են 20-300 և 30-400, կրտվածության խտությունը կազմում է 2.0-3.6 կմ/կմ2 վրա: Ողողահունը և ցածր դարավանդները (տերասաները),քիչ թեք լանջերը (մինչև 35%) կառուցապատված են, թեք լանջերն օգտագործվում են որպես արոտներ, Հաղարծին գյուղից հյուսիս գտնվող քիչ թեքություն ունեցող լանջերը ծածկված են արժեքավոր գյուղատնտեսական հողերով:
● Տարածքի հիմնական գետերն են` Աղստևը, և դրա ձախափնյա վտակները` Հաղարծինը և Սպիտակաջուրը: Աղստևը սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջից: Գետի երկարությունը 133 կմ է, ջրհավաք ավազանը` 2500 կմ2: Գետի միջին թեքությունը կազմում է 0.021: Հեղեղումները սկսվում են մարտի երկրորդ կեսին և վերջանում հուլիսին: Աշնանային ողողումների բարձրակետը լինում է սեպտեմբերին, հոկտեմբերին: Ամռան ամիսներին 2-2.5 ամիս դիտվում է ջրի ամենացածր մակարդակները:
Հաղարծին, Սպիտակաջուր և մյուս ձախափնյա վտակները հորդանում են մայիսին: Այս վտակները հեղեղաբեր են:
● Հիդրոերկրաբանական տեսակետից ջրառատ են Աղստև գետի ողողահունի և Սպիտակաջուր, Հաղարծին գետերի արտաբերման կոների ալյուվիալ նստվածքները: Այդտեղ գրունտային ջրերը հայտնաբերված են 0.5-2.5 մ խորության վրա: Գրունտային ջրերը հիմնականում ագրեսիվ չեն բետոնի նկատմամբ: Այդ ջրերը կարելի է օգտագործել տեխնիկական նպատակներով:
Աղբյուրների ելքերի մեծ մասը կապված է լանջերի և դարավանդների նստվածքների հետ: Այդ աղբյուրները սնվում են մթնոլորտային տեղումներից և դելյուվիալ ջրերից: Այդ աղբյուրների ելքերը գտնվում են գյուղի կառուցապատված տարածքների հյուսիսարևելյան (1030-1040 մ բարձրության վրա), հյուսիսային մասերում (1060-1070 մ բարձրության վրա): Աղբյուրների ելքերը տատանվում են 0.05-1.5 լ/վրկ, ջերմաստիճանը` 90-12.50:
● Տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները բարդ են: Երկրաբանական կառուցվածքում հանդիպում են ինչպես ժայռային, այնպես էլ մակերեսային նստվածքներ (լեռնալանջերի և գետահովիտների ֆորմացիաներ): Ժայռային և կիսաժայռային ապարները հիմնականում ներկայացված են գրանոդիորիտներով, պրոֆիրիտներով, կավային թերթաքարերով, կոնգլոմերատներով, իսկ մակերեսային նստվածքները` խճագլաքարային ապարներ` ավազային լցանյութերով, որոնց հզորությունը տատանվում է 2.0-8.0 մետր:
Գեոդինամիկ պրոցեսներից տարածված են սողանքներ` հիմնականում համայնքի տարածքով հոսող Սպիտակաջուր գետի աջ ափին, Աղստև գետի աջ և ձախ լանջերին` ընդգրկելով կառուցապատված լանջերը և Աղստևի ողողահունի լայնացած հատվածների լանջերը: Սողանքները խոշոր են, գործող:
Գյուղի հյուսիսային, հյուսիսարևելյան մասում մակերեսային նստվածքները ներկայացված են կավային շերտերով, որոնք խոնավանում են այդ տարածքում դուրս եկող աղբյուրների ջրերով և կարող են առաջացնել սողանքներ:
Կառուցապատված տարածքներին վնաս են հասցնում նաև Աղստևի ձախ հեղեղաբեր վտակները, որոնցից ամենախոշորը Սպիտակաջուր վտակն է: Աղստև գետի աջ ափի խոշոր սողանքը, որն առաջացել է երկաթգծի կառուցման պատճառով լանջի հավասարակշռության խախտման արդյունքում, փակվել է Հաղարծինը շրջանցող ավտոմայրուղին: Այժմ երթևեկությունը կատարվում է ձախ ափով, համայնքի տարածքով:
● Տարածքի սեյսմատեկտոնական պայմանները բարդ են: Սեյսմատեկտոնական պայմանների գնահատման ընթացքում խիստ կարևորվել է ակտիվ խզվածքների ազդեցության գոտիների բացահայտումը և գրունտային պայմանների հաշվառումով սեյսմիկ վտանգի ելակետային արժեքների որոշումը:
Տարածքի շրջակայքում ակտիվ տեկտոնական ճեղքերի առկայության պայմաններում հաշվարկված են գրունտների առավելագույն արագացումները, որոնք տատանվում են 0.3 g-ից մինչև 0.35 g սահմաններում:
Գրունտների տարբեր արագացումների գոտիները, ինչպես նաև տարածքների բարենպաստության աստիճանը կառուցապատման համար ցույց են տրված «Տարածքի համալիր գնահատականը» գծագրում:
Տարածքի ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, սեյսմատեկտոնական պայմանները մանրամասն տրված են առանձին գրքով` մշակված «Գեոռիսկ» գիտահետազոտական ընկերությունում:
I-3.2.1.4. Լանդշաֆտների դասակարգումը և գնահատականը
Հաղարծինի գյուղական համայնքի տարածքը գտնվում է Գուգարքի լեռնագոգհովտային լանդշաֆտային շրջանի Տավուշի լեռնահովտային և կուեստային ենթաշրջանի Աղստևի բազմաթիվ գոգհովիտներից մեկում (Հաղարծինի տեղամաս):
Տեղամասն իրենից ներկայացնում է Իջևանի լեռնաշղթայի (ամենաբարձր գագաթը 2502 մ) Աղստև գետի ողողահունին հարող հատվածը, որն ընդգրկում է.
Ø Աղստև գետի ողողահունը,
Ø Դարավանդների գոտի,
Ø Թեք և խիստ կտրտված լանջեր:
Աղստև գետի ողոահունն ընդգրկում է գետի հունը, առափնյա հարթ տարածքները: Անմիջապես ողողահունին կից, դրա ձախափնյա լանջին տեղակայված են ալյուվիալ-պրոլյուվիալ դարավանդներ:
Դարավանդներից վերև տարածված են 20-300 թեքության և խիստ կտրտված լանջեր:
Տեղամասում գլխավորապես տարածված են անտառային դարչնագույն և գորշ հողեր:
Դարչնագույն հողերը բնութագրվում են հզոր պրոֆիլով, խոր և ինտենսիվ կավայնացմամբ, վերին հորիզոնի զգալի հումուսացվածությամբ (5-8%), որը թռիչքաձև նվազում է դեպի ստորին շերտերը: Այդ հողերն ունեն կլանման մեծ ծավալ (25-40 մ/էկվ): Հողերի պրոֆիլում հանքային մասի ուժեղ ձևափոխումը, կավային միներալների կուտակումը նպաստել է դրանց բարձր խոնավունակությանը և միջին հորիզոնների ամրացմանը: Այս հողերն իրենց բերրիության պայմաններով գրավում են շագանակագույն հողերի և սևահողերի միջին տեղը:
Անտառային գորշ հողերը տարածված են հիմնականում 1300 մետրից բարձր, հյուսիսային, հյուսիսարևմտյան, հյուսիսարևելյան կողմնադրության լանջերում զարգացող բոխու-հաճարենու տնկարկների տակ: Հիշյալ հողերը ձևավորվել են տուֆաբրեկչիաների և պորիֆիրիտների հողմնահարման նյութերի վրա: Հումուսի քանակը վերին հորիզոնում տատանվում է 3-8%, որը դեպի ներքև խիստ կրճատվում է: Կլանման ծավալը միջին է կամ միջինից ցածր (12-18 մ/էկվ): Գորշ անտառային հողերը թեք լանջերի վրա տեղադրվածության, կավայնացման պատճառով ավելի հաճախ են ենթարկվում հողատարման, ուստի դրանց պահպանելու և ռացիոնալ օգտագործելու համար այդ հողերում անհրաժեշտ է կիրառել հակաէռոզիոն գործոն միջոցառումներ:
Աղստևի ողողահունում տարածված են ալյուվիալ բերվածքային հողեր` փարթամ մարգագետնային բուսականությամբ: Դրանք հիմնականում կուլտուրականացված են և օգտագործվում են պտղաբուծության նպատակներով:
Հաշվի առնելով լանդշաֆտային միևնույն գոտու տվյալ տեղամասի ռելիեֆային տարբերության պատճառով օգտագործման տարբեր ձևերը, հետագա դասակարգման տաքսոնոմիական միավոր է ընդունվել լանդշաֆտների քաղաքաշինական օգտագործման ձևերը, ըստ որի տարբերակվում են.
● Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտներ,
● Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտներ,
● Գյուղատնտեսական նշանակության լանդշաֆտներ,
● Դեգրադացված և դեգրադացվող լանդշաֆտներ:
● Կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքները տեղակայված են.
- Աղստևի ողողահունում,
- Աղստևի ձախափնյա տարբեր թեքության լանջերին:
- Աղստև գետի ողողահունային հարթ տարածքներն իրենցից ներկայացնում են խճագլաքարային ապարներով ծածկված տարածքներ, գրունտային ջրերը տեղակայված են 1-3 մ խորության վրա: Կառուցապատման համար առավել բարենպաստ տեղամասերը կառուցապատված են գյուղարտադրության, արդյունաբերական, կոմունալ (չգործող մաքրման կայան), էներգետիկայի օբյեկտներով (ողողահունի աջափնյա հատվածը): Ողողահունի ձախափնյա մասը կառուցապատված է մենատներով և բազմահարկ տներով: Ողողահունի տարածքային դեֆիցիտը պայմանավորված է նաև ողողահունի ձախ ափով անցնող ավտոմայրուղու և աջ ափով անցնող երկաթգծի (չգործող) սանպահպանման գոտիներով, ինչպես նաև բարձր բոնիտետ (62 բալ) այգիների առկայությամբ:
- Կառուցապատված տարածքների հիմնական մասը տեղակայված է Աղստև գետի ձախափնյա լանջերին, կառուցապատումն իրականացվում է տնամերձ հողամասերով, մենատներով:
Տեղամասի բացարձակ բարձրությունները տատանվում են 960-1300 մ: Տարածքն իրենից ներկայացնում է դարավանդներ (տերասաներ)` թեք կտրտված լանջերով: Լանջերի թեքությունները հասնում են հիմնականում 20-300, տեղ-տեղ` 30-400: Լանջերը կտրտված են Աղստև գետի ձախափնյա վտակներով, որոնցից ամենախոշորը Սպիտակաջուրն է:
Բոլոր վտակները հեղեղաբեր են: Տարածված են սողանքներ Սպիտակաջրի աջ ափում` ընդգրկելով կառուցապատված տարածքները: Կառուցապատված տարածքներն ընդմիջվում են խիստ թեք, դժվարամատչելի լանջերով:
Փողոցային ցանցն անկանոն է:
Կառուցապատված և կառուցապատման ենթակա լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.
- Կառուցապատման կանոնակարգում` բնակչության և կառուցապատման համապատասխան խտությունների կիրառում,
- Հարմարավետ կապերի ստեղծում,
- Տարբեր օբյեկտների և ենթակառուցվածքների սանպահպանման գոտիների պահանջների կիրառում,
- Ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացում (հակասողանքային հակահեղեղային միջոցառումներ, մակերեսային ջրերի հեռացում) գետի ափերի ամրացումներ:
● Ռեկրեացիոն նշանակության լանդշաֆտները տարածված են Աղստև գետի աջ ափին, ինչպես նաև Հաղարծին գյուղի հյուսիսարևմտյան հատվածում: Անտառները տեղակայված են թեք, շատ թեք (< 350) լանջերին, հանդիպում են նաև համարյա վերտիկալ թեքություններ (800): Անտառների ռեժիմն արգելոցային է, անտառներն ընդգրկված են «Դիլիջան» ազգային պարկի սահմաններում: Անտառային զանգվածներում պահպանվում են ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ և ռելիկտային ձևերը: Անտառային հողերի 90%-ն անտառածածկ է, 6-7%-ը ներկայացված է վարելահողերով և խոտհարքներով, 3%-ը անտառածածկ չէ:
Մինչև 1100 մ բարձրությունները անտառներում հանդիպում են հատապտղային-պտղատու թփուտներ, գիհիների նոսրանտառներ, բոխիներ, 1100-1600 մ վրա` կաղնու, բոխու անտառներ, 1400-2000 մ վրա` բոխու-կաղնու-հաճարենու անտառներ:
Անտառի ծառատեսակները հիմնականում (50-55%) ունեն բարձր բոնիտետ (II, III կարգ), 30-35%-ը` IV կարգի 12-14%-ը` V կարգի:
Ռեկրեացիոն տեսանկյունից շատ մեծ է անտառային լանդշաֆտների դերը, որոնք մեղմացնում են կլիման և միկրոկլիման: Հաշվի առնելով անտառների արգելոցային ռեժիմը, այնտեղ կարելի է կազմակերպել հիմնականում էկոտուրիզմ:
Ռեկրեացիոն լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.
- Անտառների արգելոցային ռեժիմի պահպանում,
- Անտառմելիորատիվ միջոցառումների իրականացում:
● Գյուղատնտեսական նշանակության լանդշաֆտներն օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր (համայնքի հյուսիսային հատվածը), փոքր կտորներով` վարելահողեր, իսկ գյուղի կառուցապատված տարածքում որպես տնամերձ հողամասեր` զբաղեցված հիմնականում բազմամյա տնկարկներով:
Գյուղատնտեսական նշանակության հողահանդակներում նախատեսվում է.
● Ագրոտեխնիկական միջոցառումների համալիր Աղստև գետը և հողածածկույթն աղտոտումից պահպանելու նպատակով: Այդ միջոցառումներն են`
- գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդների աստիճանական կիրառում,
- պարարտանյութերի պահպանման սանիտարական նորմերի կիրառում, պահեստավորում, չափաբաժինների որոշում, պարկուճավորում:
● Ագրոտեխնիկական միջոցառումների համալիր Աղստև գետը և հողածածկույթն աղտոտումից պահպանելու նպատակով: Այդ միջոցառումներն են`
- գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարի կենսաբանական մեթոդների աստիճանական կիրառում,
- պարարտանյութերի պահպանման սանիտարական նորմերի կիրառում, պահեստավորում, չափաբաժինների որոշում, պարկուճավորում:
● Դեգրադացված և դեգրադացվող լանդշաֆտները (սողանքներ, փլուզումներ, հեղեղների տարածման շրջաններ, հեղեղների արտաբերման կոներ) գտնվում են համայնքի տարածքի արևմտյան (Սպիտակջուր գետակի աջ ափը) և արևելյան մասերում: Սողանքները և հեղեղները մեծ վնաս են հասցնում կառուցապատված տարածքներին, գյուղատնտեսական հողահանդակներին և Աղստև գետին:
Այս լանդշաֆտների օգտագործման ռեժիմը նախատեսում է.
- Հակասողանքային, հակահեղեղային միջոցառումների իրականացում,
- Գետերի և վտակների ափերի ամրացման աշխատանքների իրականացում:
I-3.2.1.5. Ինժեներական նախապատրաստման միջոցառումներ
Հաղարծինի գյուղական համայնքի տարածքի ինժեներական նախապատրաստման միջոցառումները նպատակ ունեն պաշտպանելու նախորդ ենթագլխում նկարագրված լանդշաֆտները` գեոդինամիկ պրոցեսների (սողանք, հեղեղ) քայքայիչ ազդեցությունից և տարածքային դեֆիցիտի պայմաններում մեծացնելու կառուցապատման համար բարենպաստ տեղամասերի քանակը:
● Հակահեղեղային միջոցառումներ
Հաղարծին համայնքը տարածված է Աղստև գետի ձախ ափով, արևմուտքից դեպի արևելք, մոտ 3 կմ երկարությամբ:
Համայնքն ընկած է Իջևանի բարձրաբերձ լեռնաշղթայի հարավհայաց լանջի ստորոտում, ծովի մակերևույթից 925-1075 մ բարձրությամբ: Համայնքի տարածքով են անցնում Աղստևի 3 ձախակողմյան վտակները:
Երեք վտակներին էլ բնորոշ են հետևյալ ընդհանուր հատկանիշները.
Ø բոլորն էլ հոսում են Իջևանի լեռնաշղթայի հարավահայաց լանջով,
Ø լանջը շատ թեք է, լանջի միջին թեքությունը կազմում է 20-25%:
Դա նշանակում է, որ ձյան հալոցքը կկայանա վաղ գարնանը և հեղեղներն էլ կսպառվեն գլխավորապես այդ շրջանում: Գետահուների մեծ թեքության շնորհիվ ջրահոսքերը կհոսեն բարձր արագությամբ և դրանց ավերիչ պոտենցիալը շատ մեծ կլինի:
Այդ երեք ավազանների համար կատարվել են հիդրոլոգիական և հիդրավլիկական հաշվարկներ: Որոշվել են 1; 2; 3; 5 և 10% գերազանցման հավանականության համապատասխան ելքերը, այսինքն այն ելքերը, որոնք սպասվում են 100; 50; 33; 20 և 10 տարին մեկ: Ելքերը հաշվել ենք Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի 1987 թ. մշակված մեթոդով: Տվյալները բերված են աղյուսակում:
Հաղարծին համայնքի տարածքով անցնող Աղստեվ գետի ձախափնյա վտակների ջրաբանական բնութագրերը
աղ. Վ-5
Վտակը |
Ավազանի մակերեսը կմ2 |
Հունի միջին թեքությունը, % |
Հունի երկարութ-յունը կմ |
Ելքն ըստ գերազանցման հավանականու- |
Ջրի հոսքի | |||
խորու- |
լայնու- |
կենդանի կտրվածքը, մ2 |
արագու- | |||||
I |
10.6 |
187 |
7.75 |
1%-61.2 |
2.1 |
5.0 |
5.3 |
11.6 |
2%-53.8 |
2.0 |
4.8 |
4.8 |
11.6 | ||||
3%-47.5 |
1.92 |
4.6 |
4.4 |
10.7 | ||||
5%-39.2 |
1.78 |
4.3 |
3.8 |
10.3 | ||||
10%-28.9 |
1.60 |
3.8 |
3.1 |
9.4 | ||||
II |
3.1 |
219 |
5.25 |
1%-35.8 |
1.4 |
5.4 |
3.7 |
9.7 |
2%-30.9 |
1.29 |
5.1 |
3.3 |
9.4 | ||||
3%-27.8 |
1.24 |
4.9 |
3.1 |
9.1 | ||||
5%-22.9 |
1.14 |
4.7 |
2.7 |
8.6 | ||||
10%-16.8 |
1.01 |
4.1 |
2.1 |
8.2 | ||||
III |
1.3 |
243 |
1.75 |
1%-20.8 |
1.68 |
3.4 |
2.8 |
7.4 |
2%-18.3 |
1.59 |
3.2 |
2.5 |
7.2 | ||||
3%-16.2 |
1.5 |
3.0 |
2.3 |
7.2 | ||||
5%-12.2 |
1.31 |
2.6 |
1.7 |
7.1 | ||||
10%-9.8 |
1.19 |
2.4 |
1.4 |
6.9 |
Հաղարծին համայնքով անցնելու սահմաններում որոշել ենք հոսքի խորությունը, լայնությունը, կտրվածքի մակերեսն ու ջրի միջին արագությունը: Շնորհիվ այն բանի, որ բոլոր երեք ձորերի լանջերի լայնական թեքությունը շատ մեծ է, հոսքերը շատ փռված չեն, սակայն ջրի արագությունն անչափ բարձր է` 7-11.6 մ/վրկ, ինչը կարող է պատճառ դառնալ մեծ ավերածությունների: Բանն այն է, որ այդպիսի արագությունների դեպքում ջուրը կարող է տեղաշարժել մինչև 4 մ տրամագիծ ունեցող բերվածքներ:
Մյուս կողմից, այդպիսի կենտրոնացած հոսքերը կարող են ակնթարթորեն հունը փոխել, հատկապես ստորին հոսանքում, որտեղ թափվում են Աղստև գետը, փաստորեն` բնակավայրի սահմաններում ուշադիր դիտելով տեղագրական քարտեզը, կարելի է նկատել, որ Սևլեռջուրը համայնքի տարածքում բերվածքների դելտա է առաջացրել, մոտ 700 մ լայնությամբ և նույնքան բարձրությամբ: Այդ եռանկյունին ձևավորվել է վաղուց, քանի որ արդեն բնակեցված է, բայց կարող է պատահել, որ մի կատաստրոֆիկ ելքի դեպքում գետը ճեղքի այդ եռանկյունի և աննախադեպ ավերածություններ առաջացնի: Այդպիսի դեպքեր հայտնի են պատմությանը, ինչպես օրինակ, 1979 թ. Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջերին, ռազմավարական ճանապարհի հարևանությամբ մի քանի վրացական բնակավայրեր բառացիորեն մնացին բերվածքների տակ:
1980-ական թվականներին Մ-4 մայրուղին, Հաղարծինից դուրս բերելու նպատակով, անցկացրին Աղստևի աջ ափը և գետը մոտ 1.5 կմ երկարությամբ առան պատերի մեջ, նույնիսկ հունը բետոնապատեցին: Դա խնդրի լավագույն լուծում չէր, քանի որ ուղղորդելու հետևանքով հոսանքի թեքությունը մեծացավ, հոսքի դիմադրությունները նվազեցին, ինչի հետևանքով մեծացավ գետի ավերման պոտենցիալը: Պատահական չէ, որ այս տարվա գարնան ամիսներին Աղստևը` բնակավայրի սահմաններում հունից դուրս է հոսել և ողողել ափամերձ տարածքները:
Այս աշխատանքի սահմաններում հնարավոր չէ թվարկել այն բոլոր միջոցառումները, որոնց շնորհիվ կարելի է ապահովել բնակավայրի պահպանումը հեղեղատներից: Թվենք միայն մի քանիսը, որոնց շնորհիվ կարելի է փոքրացնել հեղեղների ելքերը և ջրահոսքերի արագությունը.
Ø բնակավայրից դեպի հյուսիս, մինչև 2200-2300 նիշերը կարելի է անտառապատել: Հաշվարկները ցույց են տալիս, որ այս միջոցառման հետևանքով հեղեղաջրի ելքը կփոքրանա 25-30%-ով:
Ø բնակավայրից հյուսիս, բոլոր երեք հուների վրա պետք է կառուցել ջրարգելներ (барражи), որոնց օգնությամբ կարելի է մասամբ անջատել բերվածքները ջրից և փոքրացնել հոսքի արագությունը: Ջրարգելների տեղադրման կտրվածքները ցուցադրված են նկարում:
Առավել հիմնավոր միջոցառումների համար պետք է կազմակերպել մանրակրկիտ տոպոգեոդեզիական, ինժեներաերկրաբանական և հիդրոլոգիական հետազոտություններ, որոնց հիման վրա մշակել Հաղարծին համայնքի ինժեներական պաշտպանության համակարգ:
Երկաթգծի կառուցման հետևանքով Հաղարծին գյուղի դիմաց խախտվել է լանջի հավասարակշռությունը և տեղի է ունեցել խոշոր սողանք, որը փակել է գետի հունը` վնաս պատճառելով նաև կառուցապատված տարածքին: 2007 թ. «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ում մշակվել է Աղստև գետի հունի կարգավորման նախագիծ, որը ներառվել է սույն նախագծում:
Աղստևը լեռնային գետ է և սեզոնային վարարումների ընթացքում լուրջ վտանգ է սպառնում Հաղարծին գյուղի գետի ձախափնյա տարածքի բնակիչների համար (Հրազդան-Իջևան երկաթուղու 69-րդ կմ հատված): Գետի հունից դուրս գալու հիմնական պատճառը հանդիսանում է գետի աջափնյա լանջի գործող սողանքը, որը վարարումների սեզոնի ընթացքում ակտիվանում է և սահելով փակում գետի հունը: Կառավարությունն այդ հարցին լուծում տալու նպատակով հատկացրել է համապատասխան գումար տարածքի բնակիչներին, թվով 24 տուն, վտանգավոր գոտուց տեղափոխելու համար:
Գետի հունի կարգավորումը սկսվում է գյուղի հուշարձանի մոտ գտնվող երկաթբետոնյա կամուրջից և ձգվում է գետի հոսանքով ցած 544 մ մինչև Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի տակ կառուցված բետոնե հենապատը: Նոր հունը զբաղեցնում է տեղափոխված բնակիչների տների և նրանց բակերի տարածքներով, որով լուծվում է գետի հունի երկարաժամկետ շահագործումը, ստեղծելով ազատ տարածություն սողանքի լեզվակային հատվածի հնարավոր փլուզվող գրունտների համար, որն էլ կբերի գրունտի բնական թեքման անկյան մեծացման և լեզվակային սողանքի ժամանակավոր կայունացման:
Կատարված հիդրավլիկական հաշվարկով ընտրված է հունի կտրվածքը 100 տարին մեկ կրկնվող ելքի ծավալը բաց թողնելու պայմանով, որը 1%-ի հավանականությամբ կազմում է 68 մ3/վրկ:
Հաշվարկված են նաև ափապաշտպան բետոնե հենապատերը:
Գետի նախագծված հունի երկայնական թեքությունը սկզբնամասում կազմում է 16.6 0/00, այնուհետև մինչև վերջ 210/00:
Նախագծով ափերը պաշտպանված են 200 մակնիշի հիդրոտեխնիկական ծանր բետոնե հենապատերով ПК 0 - ПК 3 + 62, իսկ աջափնյա պատը մինչև ПК 5 +12 2.3 մ բարձրությամբ, հունի վերջնամասում ձախափնյա պատի բարձրությունը հասնում է մինչև 3.6 մետրի: Հենապատերի հիմնատակի գրունտներն ամբողջ երկարությամբ իրենցից ներկայացնում են գլաքարաճալաքարային գրունտներ: Պատերի հիմքերի խորությունը մինչև h=3 մ պատերի համար 1.2 մ, իսկ ավելի բարձր պատերի հիմքերինը` 1.5 մ: Հենապատերի երկարությամբ նախատեսված են ցամաքուրդային անցքեր իրարից 6 մ հեռավորության վրա, որոնցով պատերի հետնամասում կուտակված ջրերն ասբոցեմենտե d=15 սմ խողովակներով հեռացվում են դեպի գետի հունը:
Անցքերի բարձրությունը հողի հատակից 0.5 մ:
Գետի ձախափնյա հենապատերի երկարությամբ ПК 1+35 - ПК 5 + 44 նախատեսված է 1 մ լայնությամբ մայթ: Նախագծով նախատեսվում է մայթի և գոյություն ունեցող ավտոճանապարհի երթևեկելի մասի միջև մնացած շերտն ասֆալտապատել: Վերոհիշյալ հատվածում պատերի վրա նախատեսված է բազրիք մետաղական խողովակներով:
Հունի կարգավորման շինարարական աշխատանքներին չխանգարելու համար գոյություն ունեցող կամուրջի մոտից կառուցվում է ժամանակավոր հուն: Հունի գրունտը տեղափոխվում է բուլդոզերով մոտակա տարածք և շինարարության ավարտից հետո այն լցվում է ժամանակավոր հունը: Ժամանակավոր հունի քանդումից հետո գետի հին հունը կամուրջից առաջ փակվում է հողե պատնեշով և ջուրն ուղղվում է դեպի ժամանակավոր հուն:
Նախագծով նախատեսված են հետևյալ ծավալների հիմնական աշխատանքներ.
1. գետի հունի կտրում, այդ թվում ժամանակավոր-17097 մ3
2. հենապատերի հիմքերի խրամատ-4630 մ3
3. հենապատերի բետոնե հիմքեր-2880 մ3
4. հենապատերի բետոնե իրան-2910 մ3
Գետի հունի կարգավորման աշխատանքները սկսել սողանքի հետևանքով հին հունի խցանված մասի մաքրելուց հետո:
Գետի հունով ջրի հոսքի նորմալ պայմանների ապահովման համար պարտադիր է վարարումների սեզոնից առաջ հունը մաքրել բերվածքներից: Միաժամանակ նոր հունը հետագա հնարավոր սողանքի հետևանքով թափված գրունտներով չխցանվելու համար պարբերաբար այդ գրունտները պետք է հեռացվեն:
I-3.2.2. Տարածքի գնահատականն ըստ հատակագծային պայմանների
Հատակագծային պայմաններով Հաղարծինի գյուղական համայնքի տարածքը գնահատվել է ըստ ջրամատակարարման, ջրահեռացման, էներգամատակարարման պայմանների, հաղորդակցության ուղիների ապահովվածության, պատմամշակութային հուշարձանների առկայության:
● Հաղարծինի գյուղական համայնքում ջրամատակարարումն իրականացվում է «Հաղարծին» և «Ակունք» աղբյուրներից` 6 լ/վրկ քանակությամբ: Ներկա դրությամբ անբավարար վիճակում է գտնվում ջրամատակարարման համակարգը, չի կատարվում ամենօրյա վարակազերծում` վարակազերծման կայան չունենալու պատճռով, իսկ «Տանձուտ» կոչվող հանդամասից եկող ջրագիծը չունի օրվա կարգավորիչ ջրամբար, ջուրը կապտաժից միանգամից տրվում է բնակչությանը: Գյուղը կոյուղացված չէ:
Անհրաժեշտ է ջրամատակարարման համակարգի վերակառուցում, վերազինում, ջրահեռացման համակարգի կառուցում, առաջնահերթ անհրաժեշտ է կոյուղացնել գյուղը և կառուցել կեղտաջրերի մաքրման լոկալ կոմպակտ սարքավորում (նախկինում Դիլիջան քաղաքի և հարակից բնակավայրերի համար նախատեսված մաքրման անավարտ կայանի տեղում):
● Համայնքի էներգետիկ բազան ունի ռեզերվային հզորություններ, գյուղից 100 մ հեռավորությամբ է անցնում նախկին «Աթարբեկյան» 330 կվ լարման օդային գիծը, որը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության փոխադարձ համաձայնությամբ մինչև 2010 թ. պետք է փոխադրվի 400 կվ լարման:
Բարձր ճնշման գազատարն անցնում է գյուղի հարավային մասով: Գյուղը գազիֆիկացված է:
Ջերմամատակարարման համակարգը նախատեսվում է լոկալ ջեռուցիչներով և կաթսայատներով:
(Մանրամասն տրված է II-6.«Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» ենթագլխում):
● Հաղարծինի գյուղական համայնքը գտնվում է հաղորդակցության ուղիներով ապահովվածության սահմանափակ բարենպաստ գոտում:
(Մանրամասն տրված է II-5.«Տրանսպորտի հեռանկարային զարգացումը» ենթագլխում):
I-3.2.2.1. Պատմամշակութային հուշարձաններ
Տավուշի մարզի, ինչպես նաև Հաղարծինի գյուղական համայնքի տարածքը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Մարզում կա 787 պահպանման միավոր հուշարձան և 1996 հուշարձան: Պատմամշակութային հուշարձանները տարբեր են ըստ կառուցման ժամանակահատվածի (Ք.ա 3-1 հազ. մինչև 15-17-րդ դար), ավելի բազմազան են 10-13-րդ դարի հուշարձանները (եկեղեցիներ, վանական համալիրներ, ամրոցներ): Տարբեր են նաև հուշարձանների պահպանվածության աստիճանները` սկսած ավերակներից մինչև լավ պահպանվածները և վերականգնվածները :
Պատմամշակութային հուշարձաններն ընդգրկված են Աղստևի վերին հոսանքի ավազանի ռեկրեացիոն ենթագոտում (մանրամասն տրված է «Ռեկրեացիոն ենթագոտու քաղաքաշինական կազմակերպումը» ենթագլխում):
Ստորև բերվում է պատմամշակութային հուշարձանների ՀՀ Կառավարության կողմից հաստատված ցուցակը:
Աղ. N Վ-6
հ/հ |
ե/հ |
Հուշարձանա- |
Ժամա- |
Տեղը բնակավայրի նկատմամբ |
Նշանա-կու- |
Ծանոթություն | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | |||||
Հաղարծին գյուղ | |||||||||||
1 |
|
Ամրոց |
Ք.ա. 3-1 հազ. |
գյուղից 4 կմ հվ-աե, Հաղարծին տանող ճանապարհից աջ, անտառում |
Հ |
| |||||
2 |
|
Ամրոց |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 1 կմ աե, Քսնաջրի աջ ափին, հրվանդանի վրա |
Հ |
| |||||
3 |
|
Ամրոց |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 3 կմ հս-աե Քսնաջրի աջ ափին |
Հ |
| |||||
|
3.1 |
Դամբարանադաշտ |
Ք.ա. 2-1 հազ. |
ամրոցի տարածքում և մերձակայքում |
Հ |
| |||||
4 |
|
Ամրոց |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 3 կմ հս-ամ Ղալաքարից 0.3 կմ ամ, գոմերի մոտ, բլրի վրա |
Հ |
| |||||
5 |
|
Ամրոց |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 3 կմ հս-ամ Ղալաքարից հվ |
Հ |
| |||||
|
5.1 |
Դամբարանադաշտ |
Ք.ա. 2-1 հազ. |
ամրոցից հս-ամ սարահարթի վրա |
Հ |
| |||||
6 |
|
Ամրոց |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 3.5 կմ հս, բլրի վրա |
Հ |
| |||||
|
6.1 |
Դամբարանադաշտ |
Ք.ա. 2-1 հազ. |
մասամբ ամրոցի տարածքում և մերձակայքում |
Հ |
| |||||
7 |
|
Ամրոց |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 3.5 կմ հս-աե, Քսնաջրի աջ ափին, Աբեղաքար լեռան հվ ստորոտին |
|
| |||||
8 |
|
Ամրոց |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 4 կմ հս-աե, Քսնաջրի ձախ ափին |
Հ |
| |||||
|
8.1 |
Դամբարանադաշտ |
Ք.ա. 2-1 հազ. |
ամրոցի հս, հվ և աե մասերում |
Հ |
| |||||
9 |
|
Ամրոց |
13-17 դդ. |
գյուղից 2 կմ ամ Հաղարծինի վանական համալիրից 2 կմ ամ, Խզնաքարում |
Հ |
| |||||
10 |
|
Ամրոց «Ղալաքար» |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 6 կմ հս-ամ, Ղալաքար սարի գագաթին |
Հ |
| |||||
|
10.1 |
Դամբարանադաշտ |
Ք.ա. 2-1 հազ. |
ամրոցի ամ, հս-ամ և հվ-ամ կողմերում |
Հ |
| |||||
11 |
|
Բնակատեղի |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 2 կմ հս-ամ, Ղալաքար տանող ճանապարհի երկու կողմում «Պալախկուտ» վայրում |
Հ |
| |||||
|
11.1 |
Դամբարանադաշտ |
Ք.ա. 2-1 հազ. |
բնակատեղիի ամ և հս կողմերում |
Հ |
| |||||
12 |
|
Բնակատեղի |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 4.5 կմ հս-ամ, Ղալաքար տանող ճանապարհին |
Հ |
| |||||
|
12.1 |
Դամբարանադաշտ |
Ք.ա. 2-1 հազ. |
բնակատեղիի հս մասում |
Հ |
| |||||
13 |
|
Բնակատեղի |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 6 կմ հս-աե Քսնաջրից 3 կմ աե |
Հ |
| |||||
14 |
|
Բնակատեղի |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 7 կմ հս-ամ Ղալաքարից 2 կմ հվ-ամ, բլրի վրա |
Հ |
| |||||
|
14.1 |
Դամբարանադաշտ |
Ք.ա. 2-1 հազ. |
բնակատեղիից հվ |
Հ |
| |||||
15 |
|
Բնակելի տուն |
1850-1900-ական թթ. |
գյուղի մեջ, «Ժամի թաղ» թաղամասում |
Հ |
կիսավեր է | |||||
16 |
|
Գերեզմանոց |
13-15 դդ. |
գյուղից 6.5 կմ հս-ամ, Հաղարծինի վանքից 3.5 կմ աե, վանք տանող ճանապարհից ձախ, անտառում |
Հ |
| |||||
|
16.1 |
Խաչքար |
13 դ. |
|
Հ |
| |||||
17 |
|
Գյուղատեղի |
10-14 դդ. |
գյուղից 6 կմ հվ, Գոշ տանող անտառամեջ ճանապարհին, «Տերտերի հանդեր» վայրի «Քոչ յոլ» բացատում |
Հ |
| |||||
|
17.1 |
Խաչքար |
11-12 դդ. |
|
Տ |
| |||||
|
17.2 |
Մատուռ |
12-13 դդ. |
գյուղատեղիի հվ մասում |
Հ |
ավերված է | |||||
18 |
|
Գյուղատեղի |
13-15 դդ. |
գյուղից 1.5 կմ հվ-ամ «Խաչի յալ» վայրում անտառի եզրին |
Տ |
| |||||
|
18.1 |
Գերեզմանոց |
13-15 դդ. |
|
Տ |
| |||||
19 |
|
Գյուղատեղի |
13-17 դդ. |
Հաղարծինի վանքից 1.5 կմ ամ, Շամախյանի անասնապահական գոմերի մոտ |
Հ |
| |||||
20 |
|
Գյուղատեղի |
13-17 դդ. |
գյուղից 7 կմ հս-ամ, Հաղարծինի վանքից 3 կմ աե, վանք տանող ճանապարհից ձախ, անտառում |
Հ |
| |||||
|
20.1 |
Գերեզմանոց |
13-15 դդ. |
բլրի վրա |
Հ |
| |||||
21 |
|
Գյուղատեղի «Աշղի» |
միջնադար |
գյուղից 2.5 կմ հվ-աե, ձորի երկու կողմում |
Հ |
| |||||
|
21.1 |
Գերեզմանոց |
8-12 դդ. |
գյուղատեղիի ամ մասում, ձորի ձախ կողմում |
Հ |
| |||||
|
21.2 |
Գերեզմանոց |
12-14 դդ. |
գյուղատեղիի հվ-ամ մասում, ձորի ձախ կողմում |
Հ |
| |||||
|
21.3 |
Մատուռ |
12-13 դդ. |
Թարխանագետի աջ ափին |
Հ |
ավերված է | |||||
22 |
|
Գյուղատեղի «Եղցի» |
5-17 դդ. |
գյուղից 2.5 կմ հվ, Փոխլու և Թարխանա գետերի միջև |
Հ |
| |||||
|
22.1 |
Գերեզմանոց |
5-17 դդ. |
գյուղատեղիի հս-աե մասում |
Հ |
| |||||
|
22.2 |
Եկեղեցի «Եղցի» |
5-6 դդ. |
|
Հ |
կիսավեր է | |||||
23 |
|
Գյուղատեղի «Հաղարծին» |
10-15 դդ. |
գյուղից 4 կմ հս-ամ, Հաղարծինի վանքից 4 կմ հվ-աե, վանք տանող ճանապարհից աջ, անտառում |
Հ |
| |||||
24 |
|
Գյուղատեղի «Շլորկուտ» |
10-14 դդ. |
գյուղից 3 կմ հվ, «Կեղտոտ ջրի» («Փոխլու») ձախ ափին |
Հ |
| |||||
|
24.1 |
Մատուռ |
12-13 դդ. |
գյուղատեղիի հս մասում |
Հ |
ավերված է | |||||
|
24.2 |
Գերեզմանոց |
12-14 դդ. |
գյուղատեղիի ամ մասում |
Հ |
| |||||
25 |
|
Գյուղատեղի «Սուլթան» |
15-17 դդ. |
գյուղից 3 կմ հս-ամ, Ղալաքարից հվ, բլրակի վրա |
Տ |
տարածքում եղել է բրոնզեդարյան բնակատեղի, ներկայումս մելիորացված | |||||
|
25.1 |
Գերեզմանոց |
15-17 դդ. |
|
Տ |
| |||||
26 |
|
Գյուղատեղի «Քսնաջուր» |
10-15 դդ. |
գյուղից 3 կմ հս-աե |
|
| |||||
|
26.1 |
Գերեզմանոց |
10-15 դդ. |
|
Հ |
| |||||
27 |
|
Դամբարանադաշտ |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղի հս մասում |
Տ |
ավերված է | |||||
28 |
|
Դամբարանադաշտ |
Ք.ա. 2-1 հազ. |
գյուղից 2 կմ աե, Դիլիջան-Իջևան խճուղուց աջ, Աղստև գետի աջ ափին |
Հ |
| |||||
29 |
|
Եկեղեցի |
19 դ. |
գյուղի մեջ, «Ժամի թաղ» թաղամասում |
Հ |
| |||||
|
29.1 |
Խաչքար |
13-14 դդ. |
ագուցված է մկրտարանի հս պատին |
Հ |
| |||||
30 |
|
Խաչքար |
13 դ. |
գյուղի մեջ, Սարգիս Գրիգորյանի տան մոտ |
Հ |
երկատված է | |||||
31 |
|
Խաչքար |
13 դ. |
Հաղարծինի վանքից 4 կմ աե, վանք տանող ճանապարհից ձախ |
Հ |
| |||||
32 |
|
Խաչքար` Թևավոր (Խաչքար «Պորտավոր») |
1287 թ. |
գյուղից 4 կմ հս-ամ, Հաղարծինի վանք տանող ճանապարհի ձախ կողմում |
Հ |
պատվիրատու` Խութլուբեկ, Էլբեկ, Ջոլբեկ եղբայրներ տեղափոխել են Պորտայալի բարձունքից 1998 թ. | |||||
33 |
|
Խաչքար «Կռնավոր Խաչ» |
13 դ |
գյուղից 5 կմ հս-ամ |
Հ |
| |||||
34 |
|
Կամուրջ |
19 դ. |
Դիլիջան-Իջևան ճանապարհին, Հաղարծին գետի վրա, նոր կամրջի հս կողմում |
Տ |
| |||||
35 |
|
Հուշարձան` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին |
1985 թ. |
գյուղի կենտրոնում |
Տ |
| |||||
36 |
|
Մատուռ Սբ. Սարգիս |
16 դ. |
«Վիրի կալեր» վայրում |
Հ |
կիսավեր է | |||||
|
36.1 |
Խաչքար |
12-13 դդ. |
|
Հ |
ծառայում է որպես վեմքար | |||||
37 |
|
Շենք Դպրոցի |
20 դ. սկիզբ |
գյուղի մեջ |
Հ |
դպրոցը գործել է 1915-21 թթ. հետագայում` բնակելի տուն («Բարսեղանց տներ») | |||||
38 |
|
Վանական համալիր Հաղարծին |
10-13 դդ. |
գյուղից 8 կմ հս-ամ, հրվանդանի վրա |
Հ |
| |||||
|
38.1 |
Գավիթ |
12 դ |
կից է սբ. Աստվածածին եկեղեցուն ամ-ից |
Հ |
ավերված է | |||||
|
38.2 |
Գավիթ |
12 դ. վերջ |
կից է սբ. Գրիգոր եկեղեցուն ամ-ից |
Հ |
կառուցել է Իվանե Զաքարյանը, շինարարությանն աջակցել են Զաքարյանների վասալ Ա թանեսը և Արտավազը | |||||
|
38.3 |
Գերեզմանոց |
10-15 դդ. |
հիմնականում հուշարձանախմբից 350-500 մ աե, կիսավեր մատուռի շրջակայքում |
Հ |
| |||||
|
38.4 |
Եկեղեցի սբ. Աստվածածին |
1072 թ. |
|
Հ |
գմբեթավոր դահլիճ, գլխավոր եկեղեցին է | |||||
|
38.5 |
Եկեղեցի սբ.Գրիգոր |
10 դ |
հրվանդանի աե մասում |
Հ |
գմբեթավոր սրահ | |||||
|
38.6 |
եկեղեցի սբ. Ստեփանոս |
1244 թ. |
սբ.Գրիգոր եկեղեցուց աե |
Հ |
գմբեթավոր | |||||
|
38.7 |
|
12-13 դդ. |
համալիրի աե կողմում |
Հ |
կանգնեցված է պատվանդանի վրա | |||||
|
38.8 |
|
12-13 դդ. |
հացատան մոտ |
Հ |
երկատված է | |||||
|
38.9 |
|
12-13 դդ. |
սբ. Ստեփանոս եկեղեցու մուտքի մոտ, արտաքուստ |
Հ |
երկատված է, կանգնեցված է պատվանդանի վրա | |||||
|
38.10 |
|
13 դ |
սբ. Աստվածածին եկեղեցու հվ մուտքի մոտ, արտաքուստ |
Հ |
բարձրարվեստ | |||||
|
38.11 |
|
13 դ. |
սբ. Գրիգոր եկեղեցու գավթի ամ մուտքի մոտ, արտաքուստ |
Հ |
կանգնեցված է պատվանդանի վրա | |||||
|
38.12 |
|
13 դ. |
սբ. Գրիգոր եկեղեցու գավթի ամ մուտքի մոտ, արտաքուստ |
Հ |
| |||||
|
38.13 |
|
13 դ. |
սբ.Աստվածածին եկեղեցուց ամ |
Հ |
| |||||
|
38.14 |
|
13 դ. |
կից է սբ. Գրիգոր եկեղեցուն հս-ից |
Հ |
| |||||
|
38.15 |
|
13 դ. |
հիմնական հուշարձանախմբից 300 մ աե, բլրալանջին |
Հ |
| |||||
|
38.16 |
Սեղանատուն |
1248 թ. |
համալիրի ամ կողմում |
Հ |
ճարտ` Մինաս և Գրիգորես | |||||
|
38.17 |
Տապանատուն` Բագրատունիների |
12-13 դդ. |
կից է սբ.Գրիգոր եկեղեցու գավթի հվ պատին |
Հ |
ավերված է, պահպանվել են հիմքերը | |||||
39 |
|
Քարայր-կացարան |
10-13 դդ. |
Հաղարծինի վանք տանող ճանապարհի 2.5 կմ-ի վրա, ճանապարհից 300 մ աջ, անտառում |
Հ |
| |||||
Հաղթանակ գյուղ | |||||||||||
1 |
|
Ամրոց |
Ք.ա.2-1 հազ. |
գյուղից 1.5 կմ հս, «Սանգյառ» վայրում |
Հ |
պահպանվել են պարսպի չնչին մնացորդներ | |||||
2 |
|
Դամբարանադաշտ |
Ք.ա.2-1 հազ. |
գյուղից 1 կմ հվ, Այրում-Հաղթանակ ճանապարհի աջ եզրին |
Հ |
ավերվել է մայրուղու շինարարության ժամանակ | |||||
3 |
|
Հուշաղբյուր` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին |
1965 թ. |
գյուղի մեջ |
Տ |
| |||||
Հովք գյուղ | |||||||||||
1 |
|
Ամրոց |
միջնադար |
գյուղի հվ-ամ կողմում |
Տ |
ավերված է | |||||
2 |
|
Գերեզմանոց |
12-14 դդ. |
գյուղից մոտ 2 կմ ամ, անտառում, զույգ մատուռների ամ կողմում |
Տ |
|
Գ Լ ՈՒ Խ II
ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
II-1. Հաղարծնի գյուղական համայնքի հեռանկարային զարգացման հայեցակարգ
Հաղարծինի գյուղական համայնքի տարածքը գտնվում է Տավուշի մարզի ինտենսիվ յուրացված գոտում, «Դիլիջան» ազգային պարկի սահմաններում, «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» նախատեսված Աղստևի վերին հոսանքի ռեկրեացիոն գոտում: Այս կապակցությամբ գյուղական համայնքի զարգացման հիմնախնդիրները դիտարկվում են հետևյալ գործոնների հետ փոխկապակցված.
- Համայնքի դիրքը Տավուշի մարզի տարաբնակեցման համակարգում,
- Բնակչության աճի դինամիկան,
- Տարածքային ռեսուրսների օգտագործման տենդենցները, հնարավորությունները,
- Տրանսպորտային կապերը, դրանց կատարելագործման հնարավորությունները,
- Ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների զարգացման և կատարելագործման հնարավորությունները,
- Ռեկրեացիոն, հումքային, գյուղատնտեսական ռեսուրսային պոտենցիալի օգտագործման հնարավորությունները և արդյունավետությունը,
- Ռեկրեացիոն ցանցի փոխկապակցվածությունը Աղստևի հոսանքի ռեկրեացիոն գոտու հիմնախնդիրների հետ:
● Տնտեսության հեռանկարային զարգացման հիմնական ուղղություններն են.
- Արդյունաբերական համալիր:
- Ագրոարդյունաբերական համալիրը, որը կզարգանա հիմնականում անասնապահական, պտղաբուծական ուղղությամբ:
Ագրոարդյունաբերական համալիրը կարող է սպասարկել նաև ռեկրեացիոն ճյուղին:
- Ռեկրեացիոն ոլորտը, որի զարգացումը կուղեկցվի «Դիլիջան» ազգային պարկի սահմանափակող գործոնների հաշվառումով:
II-1.1. Արդյունաբերության զարգացման հեռանկարները
Սույն նախագծով արդյունաբերության զարգացման հեռանկարները դիտարկվում են բնական (հումքային, ռեկրեացիոն, գյուղատնտեսական) ռեսուրսներ, հանրապետության արդի տնտեսական-քաղաքական փուլի վերափոխումների ընձեռած լայն հնարավորությունների, տնտեսական գործունեության նոր մոտեցումների տեսանկյունով, որոնցից կարևորագույնն են.
● Տարածաշրջանի հումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը արդյունաբերության «բազային» ճյուղերի զարգացման համար:
● Տարածաշրջանի գյուղատնտեսական արտադրության օգտագործումը` ագրոարդյունաբերական ճյուղի զարգացման համար:
● Փոքր և միջին բիզնեսի (գործարարության) խթանումը և աջակցումը` ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորմամբ: Փոքր և միջին բիզնեսի օբյեկտները շատ հարմար կառույցներ են հանդիսանում հատկապես բարձր տեխնոլոգիաներով արտադրությունների ներդրման և սպասարկման համար, քանի որ համեմատաբար արագ և փոքր ծախսերով յուրացնել նոր տեխնոլոգիաները և նորարարությունները, արագ են հարմարվում շուկայի պահանջներին և սպասարկման արդիական ձևերին:
● Գիտատեխնիկական ճյուղի արդյունաբերական օբյեկտների տեղադրում:
● Տարածաշրջանային և միջմարզային ինտեգրման ճանապարհով տնտեսական կապերի ստեղծում:
● Արդյունաբերական օբյեկտներում ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում:
● Աշխատունակ բնակչության բարձր ներուժի կիրառում:
● Իրավական և գործարարական կենտրոնի ստեղծում` բնակչությանը, հիմնականում ներդրողներին, իրազեկելու նպատակով:
II-1.2. Արդյունաբերության «բազային» կոմպլեքսաստեղծ ճյուղերի զարգացման հնարավորությունները
Հաղարծինի գյուղական համայնքի տարածքի հանքահումքային ռեսուրսների հեռանկարները կապված են հիմնականում երեք խոշոր հանքային դաշտերի հետ:
1. Հաղարծինի հանքային դաշտ` տիտան-մագնետիտային ավազաքարերի ֆորմացիա, որն ընդգրկում է Հաղարծին գետի ավազանը:
2. Մայմեխի հանքային դաշտ` ոսկի-բազմամետաղային ֆորմացիա, որը տեղադրված է Մայմեխ լեռան լանջերին:
3. Գետիկի հանքային դաշտ` ոսկի-պղնձահանքային ֆորմացիա, որն ընդգրկում է համանուն գետի ջրավազանի ստորին հոսանքները:
Հաղարծինի հանքային դաշտը (գծագրի վրա I ) գտնվում է Աղստև գետի ձախ վտակ` Հաղարծինի ավազանում և տարածվում է վտակի 2 ափերում: Հանքային դաշտը ներկայացված է միջին էոցենի հրաբխանստվածքային առաջացումներով, որոնց մեջ հայտնաբերված է տիտան-մագնետիտային ավազաքարերի բավականին հզոր (մինչև 100մ) հանքաբեր հորիզոն: Հանքայնացումը ներկայացված է երակիկներով, երակացանավոր և տեղ-տեղ մասսիվ տիտան-մագնետիտային հանքաքարերով: Հանքային միներալները ներկայացված են մագնետիտով, տիտանամագնետիտով, հեմատիտով, մարտիտով, լիմոնիտով, ռուտիլով, իլմենիտով և պիրիտով: Հանքային գոտին հետամտված է մինչև 5000մ` 1-3մ միջին հզորությամբ և անկում է դեպի հարավ-արևմուտք` 25-30-ից մինչև 700 անկյան տակ: Հանքաքարը բավականին հարուստ է: Հազվագյուտ մետաղներից հայտնաբերված են Ga, Sn, Zr: 5 հանքային մարմիններով հանքաքարի պաշարները կազմում են շուրջ 6 մլն.տ., Fe -25-30, TiO2-2-3, V2O5 - 0.34% միջին պարունակություններով: Հանքաքարը հեշտ հարստացվող է:
Պետք է հաշվի առնել, որ Հաղարծինի հանքային դաշտի տիտան-մագնետիտային ավազաքարերը համարվում են արտակարգ հանքային հումք բազմանպատակ օգտագործման համար և, ըստ վերջին տվյալների, պարունակում են ոսկի, արծաթ և պլատինի խմբի մետաղներ, որոնց առկայությունը նոր հեռանկարներ է բացում հանքավայրի շահագործման համար: Անհրաժեշտ է նշել, որ շահագործական աշխատանքները կարելի է տանել միայն ստորգետնյա եղանակով և դրանք կլինեն բավականին արդյունավետ, քանի որ հանքային մարմինները ունեն ոչ մեծ հզորություններ և կտրուկ անկումներ, ինչը բարենպաստ լեռնաերկրաբանական պայմաններում հնարավորություն կընձեռի արդյունահանումը բովանցքների համակարգով իրականացնելու համար:
Մայմեխի հանքային դաշտը (գծագրի վրա II ) գտնվում է Փոքր և Մեծ Մայմեխ լեռնագագաթների շրջակայքում` ընդգրկելով Կոբխանիջուր գետակի ջրհավաքի տարածքը: Այստեղ տարածված է միջին էոցենի հասակի հրաբխանստվածքային հաստվածքը: Հանքային գոտին հետամտված է մոտ 3 կմ` 150 մ հզորությամբ: Հանքային կուտակումները ներկայացված են ոսպնյակներով և բներով, որոշ դեպքերում առկա են երակային և ցանավոր հանքայնացում: Հանքային միներալները ներկայացված են սֆալերիտով (Zn - 5.3%), գալենիտով (Pb - 1.34%) և խալկոպիրիտով (Cu ~ 1%): Ավելի խորը հորիզոններում հանքայնացումը ներկայացված է քվարց-մոլիբդենային, շեելիտային և պղինձ-հրաքարային հանքատեսակներով: Ըստ նորագույն տվյալների նկատվում է տարբեր հանքատեսակներում ոսկու և արծաթի բավականին բարձր պարունակություններ:
Գետիկի հանքային դաշտը (գծագրի վրա III) գտնվում է Աղստև գետի Գետիկ աջափնյա վտակի ստորին հոսանքի ավազանում: Տեղամասում տարածված են միջին էոցենի տուֆաավազաքարային նստվածքային հաստվածքը, որը որոշ տեղերում հատվում է գրանոդիորիտներով: Պղինձ-երկաթ-մանգանային հանքային մարմինը ոսպնյակաձև է և հետամտվում է շուրջ 1կմ` 1.5-ից մինչև 4-4.5մ հզորությամբ: Երկաթի միջին պարունակությունը կազմում է 30%, MnO - 15%: Հանքային միներալները ներկայացված են մագնետիտով, մանգանամագնետիտով, մալախիտով, ազուրիտով, խալկոպիրիտով, պիրիտով, սֆալերիտով, լիմոնիտով, հեմատիտով:
Նշենք, որ վերջին տարիներին ստացվել են նոր տվյալներ Գետիկի հանքային դաշտի հեռանկարների վերաբերյալ, ըստ որի այն դուրս է գալիս համայնքի սահմաններից և ձգվում է դեպի արևելք: Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում համայնքի տարածքի հնարավոր պղինձ-ոսկեբեր հանքայնացման առկայությունը, որը կարող է ունենալ զգալի պոտենցիալ և հիմք կհանդիսանա լեռնահանքային ձեռնարկություն հիմնելու համար` աշխատանքները իրականացնելով բաց եղանակով:
Դիտարկելով Հաղարծին գյուղական համայնքի տարածքի հանքահումքային ռեսուրսների պոտենցիալը, անհրաժեշտ է նշել, որ առաջին հայացքից թյուր թվացող ցրված համեմատաբար փոքր հանքային դաշտերը զուրկ են հեռանկարներից և հետաքրքրություն չեն կարող ներկայացնել: Իրականում պարզվում է, որ համայնքի տարածքն ունի զգալի հանքային պոտենցիալ և բավականին ակնհայտ հեռանկարներ, քանի որ վերը նշված բոլոր հանքային դաշտերը (խումբ-երևակումները) տեղայնացված են միջին էոցենի հրաբխատուֆանստվածքային առաջացումներում և ըստ էության հարում են մեկ հզոր հանքառաջացնող կառույցի, որում ոչ պակաս դեր ունեն մագմատիկ առաջացումները: Պարզորոշ երևում է հանքայնացման զոնալականությունը ուղղաձիգ ուղղությամբ` վերին մասում պղինձ-ոսկեբեր առաջացումները, որոնք հարում են հզոր փոփոխված գոտիներին, ներքևում փոխվում են երակային, ցանավոր, ոսպնյակաձև, բնաձև, սակայն ստրատիֆիկացված տիտանամագնետիտային առաջացումների (հանքատեսակների), իսկ ավելի խորը հորիզոններում ի հայտ են գալիս զուտ երակային մոլիբդեն-շեելիտային և որոշ դեպքերում բազմամետաղային հանքատեսակներ:
Ավելացնենք, որ նշված բոլոր հարկայնացված գոտիները այս կամ այն չափով ոսկեբեր են, արծաթաբեր են և պլատինաբեր:
Վերը նշվածը հիմք է ծառայում կանխատեսել Հաղարծինի գյուղական համայնքի տարածքի բավականին մեծ հեռանկարները` ոսկի-բազմամետաղային հանքայնացման տեսակետից, որի համար անհրաժեշտ է կազմակերպել պլանավորված հետախուզական աշխատանքներ:
Հաղարծինի գյուղական համայնքի հարավարևմտյան ծայրամասում, բնակելի կառուցապատումից դեպի հյուսիս տեղակայված են կոնգլոմերատի 3 հանքավայր:
Աղստև գետի ձախ ափին` Հաղարծին գյուղից դեպի արևելք և հյուսիս-արևելք, ընկած տարածքն (գծագրի վրա IV) իր բնական և աշխարհագրական դիրքով բարենպաստ է ինֆրաստրուկտուրաների կառուցման համար և կարող է համարվել բազային տարածք հետագայում լեռնահանքային արդյունաբերությունը զարգացնելու համար:
Հաշվի առնելով նաև «Դիլիջան» ազգային պարկի առկայության սահմանափակող գործոնը` պետք է կազմակերպել միայն հանքանյութի դուրս բերումը, իսկ մշակումը` պարկի սահմաններից դուրս:
Հաղարծինի գյուղական համայնքը, գտնվելով հարուստ հանքային դաշտերի տարածման շրջանում (ոսկի-պղնձահանքային, ոսկի-բազմամետաղային), կարող է տարածաշրջանային, միջմարզային ինտեգրման ճանապարհով ստեղծել տնտեսական կապեր` օգտագործելով հանքահումքային կենտրոնների վերջնական արտադրանքը արդյունաբերական ազատ հզորություններում:
II-1.3. Ագրոարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարները
Հաղարծինի գյուղական համայնքի գյուղատնտեսական հողատեսքերը կազմում են 1615.21 հա, որից արոտները կազմում են 1055.29 հա (գյուղատնտեսական հողերի 65%), իսկ խոտհարքները` 192.23 հա (գյուղատնտեսական հողերի 12%)-ը: Անտառային հողերը կազմում են 861.61 հա (ամբողջ համայնքի 31%)-ը: Անտառային հողերն ընդգրկված են «Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գոտու մեջ:
Համայնքում զարգացած է եղել տավարաբուծությունը, դաշտավարությունը, գյուղմթերքների վերամշակման արտադրությունը: Այժմ չեն գործում գյուղմթերքների վերամշակման արտադրությունները, կենտրոնացված գյուղտեխնիկայի բացակայության, հողակտորների մանրացման, ագրոտեխնիկական կազմակերպված միջոցառումների բացակայության պայմաններում դժվարացել է հողերի մշակման աշխատանքները: Գյուղատնտեսական մթերքների իրացման խնդիրները նույնպես մեծ դժվարություններ են առաջացնում:
Հաղարծինի համայնքում գյուղատնտեսության (անասնաբուծություն, դաշտավարություն, բանջարաբուծություն) հողօգտագործման ինտենսիվությունը բարձրացնելու, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման նպատակով նպատակահարմար է իրականացնել փոքր (50-60 հա), միջին (150-200 հա) ֆերմերային տնտեսությունների ստեղծումը` կոոպերացիայի, փայատիրական սկզբունքներով միավորելով և խոշորացնելով մանր հողակտորները: Նշված միջոցառումները կնպաստեն նաև շրջանառությունից դուրս մնացած հողերն օգտագործել նպատակային նշանակությամբ:
Ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի ստացումը (միս, յուղ, պանիր, բուրդ, կաշի, բանջարեղեն) կազմակերպելու և իրացնելու նպատակով անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման մարմինների և ներդրողների համագործակցությունը` տարածաշրջանային, միջմարզային, միջհամայնքային կապերի ստեղծումով, առաջնահերթ տարածաշրջանային մեծածախ շուկայի ստեղծումով:
Անտառը և ենթանտառը հարուստ են հատապտուղներով, որոնց իրացումը հնարավոր է «Դիլիջան» ազգային պարկի կանոնադրության համաձայն:
Հաղարծինի չգործող արդյունաբերական և ագրոարդյունաբերական հզորություններում նախատեսվում է կազմակերպել ագրոարդյունաբերական արտադրություն, որը կարող է սպասարկել նաև սույն նախագծով նախատեսված ռեկրեացիոն ոլորտին:
● Հաղարծինի գյուղական համայնքում կարելի է զարգացնել նաև ձկնաբուծություն` օգտվելով Աղստև գետի հարուստ ռեսուրսներից:
II-1.4. Ռեկրեացիայի քաղաքաշինական հեռանկարային կազմակերպումը
Հաղարծինի գյուղական համայնքի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է ռեկրեացիան:
Ռեկրեացիոն ոլորտի զարգացումը նպատակահարմար է ռեկրեացիոն բոլոր ռեսուրսների ռացիոնալ, համատեղ օգտագործումով, էսթետիկական արժեքավոր միջավայրի ստեղծումով` փոխկապակցված գոյություն ունեցող տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման և կատարելագործման հետ:
Հաղարծինի համայնքի նախատեսվող ռեկրեացիոն ենթագոտին ընդգրկված է «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» նախատեսված Աղստև գետի ավազանի ռեկրեացիոն գոտում: Ենթագոտին ձգվում է Աղստև գետի ձախափնյա վտակ Հաղարծինի ավազանից մինչև աջափնյա վտակ Փոլադի ավազանը:
Ռեկրեացիոն ենթագոտու կազմակերպման համար ակտիվ գործոններն են.
Ø Կլիմաբուժության բարենպաստ պայմանները (օդաբուժություն, արևաբուժություն),
Ø Պատմամշակութային հուշարձանները:
(Ռեկրեացիոն ռեսուրսների բնութագիրը, ռեկրեացիայի տարբեր ձևերի բարենպաստության աստիճանը տրված է I-3.2.1.2; I-3.2.1.4; I-3.2.2 ենթագլուխներում):
Ռեկրեացիոն ենթագոտու ուղղվածությունը` շուրջտարյա կլիմայաբուժություն, կարճատև, երկարատև հանգիստ, տուրիզմի տարբեր ձևեր:
Հաշվարկված է նաև ռեկրեացիոն ենթագոտու ֆունկցիոնալ տարողունակությունը (տեղացի և եկվոր բուժվողների, հանգստացողների, տուրիստների ընդհանուր քանակը, որոնք կարող են միաժամանակ օգտվել ռեկրեացիոն տարածքներից և ռեսուրսներից` առանց խախտելու բնապահպանության սահմանված կանոնները և հանգստացողների հոգեբանական կոմֆորտը):
Ֆունկիոնալ տարողունակության որոշման համար հիմք են ծառայել.
Ø Կլիմայաբուժության համար բարենպաստ օրերի թիվը յուրաքանչյուր ամսում:
Ø Ռեկրեացիայի տարբեր ձևերի կազմակերպման համար հողատարածքների միջինացված չափերը:
Ø Բնական լանդշաֆտների բեռնվածության թույլատրելի նորմերը:
Ø Ճանաչողական տուրիզմի օբյեկտների առկայությունը, դրանց կուտակման հենակետային վայրերը:
Ստորը բերված աղյուսակում տրված են ռեկրեացիոն համալիրների միջինացված տեխնիկական ցուցանիշները.
Ռեկրեացիոն համալիրների միջինացված տեխնիկական ցուցանիշները
Աղ. Հ-1
N |
Ռեկրեացիոն համալիր |
Տարածք |
1 մարդ/տեղ (մ2) |
Լանդշաֆտներ |
Լանդշաֆտի |
1 |
Բալնեոլոգիա, կլիմայաբուժություն |
60.0 |
120 |
մերձլճային, մերձգետային լողափ |
1000-2000 |
2 |
Հանգիստ, տուրիզմ |
30.0 |
100 |
անտառ-այգի |
20 |
3 |
Ճանաչողական տուրիզմ |
25.0 |
100 |
մարգագետին-այգի |
70 |
Այսպիսով, ռեկրեացիոն ենթագոտու ֆունկցիոնալ տարողունակությունը կազմում է 0.2-0.3 հազ. տեղ:
Հաղարծինի ռեկրեացիոն ենթագոտու օգտագործման ռեժիմը նախատեսում է.
● Ռեկրեացիոն օբյեկտների շինարարություն (շուրջտարյա կլիմայաբուժական առողջարաններ, հանգստյան տներ, կոմպինգներ, մոթելներ, տուրիստական հանգրվաններ, վրանային հանգրվաններ և այլն):
● Սպասարկման և մշակույթի օբյեկտների շինարարություն (հյուրանոցներ, ռեստորաններ, սննդի օբյեկտներ, զվարճանքի տներ, թանգարաններ և այլն):
● Ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների զարգացում և կատարելագործում:
● Բնապահպանական միջոցառումների լայն համալիրի կիրառում` հաշվի առնելով «Դիլիջան» ազգային պարկի տարածքների օգտագործման ռեժիմները:
● Ինժեներական նախապատրաստման, բարեկարգման աշխատանքների իրականացում, հակասողանքային, հակահեղեղային միջոցառումներ:
● Ռեկրեացիոն ենթագոտու կազմակերպումը կնպաստի.
Ø ՀՀ տուրիստական քաղաքականության ռազմավարական ուղղությունների իրականացումը հետևյալ երթուղիներով`
ü Երևան-Սևան-Դիլիջան-Հաղարծին-Իջևան-Ադրբեջանի սահման;
ü Արցախ-Գորիս-Եղեգնաձոր-Սելիմի լեռնանցք-Մարտունի-Սևան-Դիլիջան-Հաղարծին-Իջևան-Ադրբեջանի սահման (Հաղարծինի գյուղական համայնքից կարող է ճյուղավորվել Հաղարծին-Գոշ-Խաչարձան-Աղավնավանք-Գեղատափ երթուղին);
ü Հաղարծին-Դիլիջան-Սևանի ավազան:
Ռեկրեացիոն ենթագոտու կազմակերպումը կնպաստի նաև.
Ø Տեղական բնակչության ամենօրյա հանգստի կազմակերպմանը,
Ø Նոր տիպի առողջարանների ստեղծմանը (կլիմայաբուժություն),
Ø Նոր աշխատատեղերի ստեղծմանը,
Ø Կրթական մակարդակի բարձրացմանը,
Ø Բժշկական սպասարկման կատարելագործմանը,
Ø Տեղեկատվության տարածման նոր ձևերի ներմուծմանը,
Ø Տարածաշրջանի գյուղական բնակավայրերի խոշորացմանը:
II-2. Բնակչություն եվ բնակելի ֆոնդ
Հաղարծինի գյուղական համայնքի բնակչությունը (ըստ ՀՀ վիճակագրական ծառայության 2001 թ. մարդահամարի տվյալների) կազմում է 3.842 հազար մարդ (մշտական բնակչությունը), 3.394 հազար մարդ (առկա բնակչությունը): Ամենամեծ բնակչությունը գրանցվել է 1988 թ.` 4.142 մարդ: Բնակչության քանակի տատանումները սկսվել են 1993 թ.-ից` կապված սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման, աշխատատեղերի նվազեցման հետ: Գոյություն ունեցող արդյունաբերական և արտադրական օբյեկտները ներկա դրությամբ չեն աշխատում: Բնակչության թվաքանակն առ 01.01 2006 թ. տվյալներով կազմում է 3.984 հազար մարդ։
Հաղարծին գյուղական համայնքի բնակչության թվաքանակը հաշվարկային ժամանակահատվածի համար (15 տարի) ընդունված է 5500 մարդ, իսկ հաշվարկային ժամանակահատվածից հետո` 7000 մարդ: Հաշվարկը կատարված է տարածքի դեմոգրաֆիական տարողունակության մեթոդով։
Բնակչության աճի համար նախատեսված է հեռանկարը 15 տարի, առաջնահերթը՝ 7 տարի ժամանակահատվածով։ Բնակչության աճի միտումները կախված են գյուղական համայնքի, մարզի, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերից:
Բնակելի ֆոնդը կազմում է 287.5 հազար մ2: Կառուցապատված է գլխավորապես սակավահարկ տներով։
II-3. Հասարակական սպասարկման ոլորտ
Նոր սոցիալ-տնտեսական փուլում կուլտուր-կենցաղային օբյեկտների ցանցն ընդլայնվում է շուկայական տնտեսության պահանջներին համապատասխան:
Հասարակական սպասարկման ոլորտի օբյեկտների զարգացումը հիմնականում ընթացել է կրթական շենքերի վերականգնման ուղղությամբ:
Հասարակական սպասարկման օբյեկտների հեռանկարային տեղադրման հիմնական գոտիները տրված են գոտիավորման նախագծում (III գլուխ):
Սպասարկման հաստատությունների ցուցանիշները եվ հողամասերի չափերը*
(Հեռանկարային բնակչության հաշվառումով)
հհ |
Անվանումը |
Չափ. |
Քանակը |
Զբաղեցրած տարածքը (հա) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Կրթության հիմնարկություններ | ||||
1 |
Մանկական նախադպրոցական հիմնարկություններ, |
տեղ |
440 |
1.5 |
ա) ընդհանուր տիպի |
-//- |
362 |
1.23 | |
բ) մասնագիտացված |
-//- |
15 |
0.05 | |
գ)կազդուրիչ-առողջարարական |
-//- |
63 |
0.22 | |
2 |
Նախադպրոցականների |
օբյեկտ |
ըստ նախագծային առաջադրանքի |
- |
3 |
Հանրակրթական դպրոցներ, այդ թվում |
աշակերտ |
1134 |
3.7 |
ա) I-VIII-րդ դասարաններ |
-//- |
1134 |
- | |
4 |
Մասնագիտացված** |
-//- |
ըստ նախագծային առաջադրանքի |
ըստ նախագծային առաջադրանքի* |
5 |
Մանկապատանեկան սպորտային դպրոց** |
-//- |
26 |
-//- |
6 |
Արվեստի մանկական դպրոց, երաժշտական, գեղարվեստական պարարվեստի դպրոց** |
-//- |
29 |
-//- |
4 |
Գիշերօթիկ դպրոցներ |
-//- |
ըստ նախագծային առաջադրանքի |
-//- |
5 |
Միջնակարգ մասնագիտական և մասնագիտատեխնիկական ուսումնական հաստատություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ |
սովորող |
ըստ նախագծային առաջադրանքի՝ հաշվի առնելով քաղաք-կենտրոնի և դրա ազդեցության գոտու այլ բնակավայրերի բնակչությունը |
-//- |
Առողջապահական, սոցիալական ապահովության հիմնարկություններ | ||||
6 |
Գիշերօթիկ տներ մեծահասակների, հաշմանդամների համար |
տեղ |
ըստ նախագծային առաջադրանքի |
-//- |
7 |
Հատուկ տիպի բնակելի տներ և բնակարաններ ծերերի, վետերանների, հաշմանդամների ու միայնակների համար |
տեղ |
ըստ նախագծային առաջադրանքի |
-//- |
8 |
Առողջապահական ստացիոնարներ |
մահճակալ |
տարողությունը և կառուցվածքը որոշվում է առողջապահական մարմնի կողմից և ներկայացվում է նախագծման առաջադրանքում |
-//- |
9 |
Պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ, առանց ստացիոնարի դիսպանսերներ |
հերթում հաճախում |
-//- |
-//- |
10 |
Շտապ բուժական օգնության կայաններ |
ավտոմեքենա |
1 |
0.1 |
Առողջարանակուրորտային և կազդուրչական, հանգստի և տուրիզմի հիմնարկություններ | ||||
11 |
Առողջարանակուրորտային և կազդուրչական, հանգստի և զբոսաշրջության հիմնարկություններ, հյուրանոցներ |
տեղ |
ըստ նախագծային առաջադրանքի |
ըստ նախագծային առաջադրանքի* |
Մարմնակրթական, սպորտային կառույցներ | ||||
12 |
Մարմնակրթական-սպորտային կառույցներ, այդ թվում |
հա |
- |
4.9 |
|
ա) ընդհանուր օգտագործման սպորտային դահլիճներ |
մ2 |
420 |
ըստ նախագծային առաջադրանքի* |
13 |
Ընդհանուր օգտագործման բաց և ծածկած լողավազաններ |
մ2 |
140 |
-//- |
Մշակույթի և արվեստի հիմնարկություններ | ||||
14 |
Ակումբներ |
տեղ |
190 |
-//- |
15 |
Գրադարաններ |
ընթերցատեղ |
4 |
-//- |
Առևտրի, հասարակական սննդի և կենցաղային սպասարկման հիմնարկություններ | ||||
19 |
Խանութներ |
մ2 առևտրա-կան մակերես |
2100 |
0.4 |
20 |
Հասարակական սննդի ձեռնարկություններ |
տեղ |
280 |
0.4 |
22 |
Կոմունալ սպասարկման ձեռնարկություններ, |
|
|
|
ա) լվացքատներ |
կգ սպիտակեղեն |
420 |
ըստ նախագծային առաջադրանքի* | |
23 |
Քիմմաքրման կետեր |
-//- |
25 |
-//- |
24 |
Քաղաքային բաղնիք |
տեղ |
49 |
0.2 |
Կառավարման կազմակերպություններ և հիմնարկություններ, վարկաֆինանսական հիմնարկություններ և կապի ձեռնարկություններ | ||||
25 |
Կապի հանգույց |
Ըստ Կապի նախարարության նորմերի և կանոնների | ||
26 |
Բանկի բաժանմունք |
Ըստ նախագծային առաջադրանքի* | ||
27 |
Կառավարման կազմակերպություններ և հիմնարկություններ |
-//- | ||
28 |
Քաղաքային դատարան |
տեղ |
- |
- |
29 |
Իրավաբանական կոնսուլտացիա, նոտարական գրասենյակ |
-//- |
-//- |
ըստ նախագծային առաջադրանքի* |
Բնակելի-կոմունալ տնտեսության հիմնարկություններ | ||||
30 |
Հրշեջ դեպո |
հրշեջ ավտոմեքենա |
2 |
0.6 |
31 |
Հյուրանոցներ |
տեղ |
42 |
0.2 |
32 |
Հանրային զուգարաններ |
սարք. |
7 |
- |
33 |
Ավանդական թաղման գերեզմանատուն |
հա |
- |
1.68 |
*- Строительные нормы и правила, Градостроительство, Планировка и застройка городских и сельских поселений СНиП 2.07.01.-89, Москва, 1989 г.
**- միևնույն շենքային համալիրում տեղակայված (արտադպրոցական կենտրոն)
II-4. Բնակավայրի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպում եվ գործառական կառուցվածք
II-4.1. Բնակավայրի տարածքային զարգացման հիմնական սկզբունքները
● Գյուղական բնակավայրի հատակագծային հեռանկարային կառուցվածքի ձևավորման մեթոդական հիմք են ծառայել.
Ø «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթներով ամրագրված ինտենսիվ յուրացված բնակավայրերի տարածքային աճի սահմանափակման սկզբունքը,
Ø «Դիլիջան» ազգային պարկի (որի տնտեսական գոտում է տեղակայված բնակավայրը) գոտիների օգտագործման ռեժիմները,
Ø Սեյսմիկ վտանգի պայմաններում բնակավայրի բոլոր կառուցվածքային-հատակագծային տարրերի հուսալիությունն ու կայունությունն ապահովող սկզբունքները (ռելիեֆին համապատասխանեցված խտություններ, ներքին ռեզերվային տարածքների ընդգրկում, կանաչ գոտու ընդլայնում):
II-4.2. Հատակագծային հեռանկարային կառուցվածք
Տավուշի մարզի Հաղարծինի գյուղական համայնքի հիմնական մասը տեղակայված է Աղստև գետի ձախակողմյան ափին։ Բացառությամբ տարածքի չնչին հատվածի, որն ընդգրկում է գետի ափամերձ հարթ տարածքները և որում տեղակայված են գլխավորապես հասարակական, ուսումնական ու մշակութային օբյեկտներ, գյուղի զգալի մասը տեղակայված է ռելիեֆային չափազանց բարդ պայմաններում։ Այս հարթ հատվածում են տեղակայված ամբուլատորիան, դպրոցի մասնաշենքը, մշակույթի ու կենցաղի տները, գյուղապետարանի շենքը։ Որոշ քանակի բնակելի կառուցապատում առկա է նաև գետի աջ ափին։ Գյուղի տարածքի տարբեր հատվածներում տեղակայված են արդյունաբերական (կրի, ճշգրիտ սարքերի) և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ, որոնցից առաջինները ներկայումս ամբողջությամբ չեն գործում, իսկ գյուղատնտեսական արտադրական տարածքների մի մասը ևս դուրս է գործածությունից։ Երկաթուղային կամրջի հարակից տարածքում գետի աջակողմյան ափին է տեղակայված մաքրման կայանը, որը նույնպես չի գործում։ Այս ափում տեղակայված բնակելի կառուցապատման նախատեսումն անհեռանկարային է, քանի որ զգալի հատված ենթարկված է սահքավտանգության, առկա են խոշոր սահքեր և սահքավտանգ տեղամասեր (ներկայումս արդեն իսկ մի զգալի հատված՝ ներառյալ երկաթուղագծերի մի մասը հայտնվել է սահքի արդյունքում հոսած հողազանգվածի տակ)։ Նպատակահարմար չէ նաև բնակելի կառուցապատումը՝ տարանցիկ մայրուղով առանձին մասերի տարանջատվելը։ Բնակելի կառուցապատման ինչպես վթարված, այնպես էլ այդ վտանգին ենթակա մասը նախատեսվում է ապամոնտաժել և տեղափոխել ձախափնյա՝ ինժեներաերկրաբանական առումով առավել կայուն տարածք (այստեղ նախատեսված է գետի մի հատվածի տեղափոխում՝ մանրամասն տրված է «Տարածքի ինժեներական նախապատրաստում» ենթագլխում)։ Բացառություն է կազմում արդեն իսկ որոշակիորեն կազմավորված առանձնատնային տիպի կառուցապատմամբ թաղամասը, որի եզրագծերը ձևավորվել են հատակագծային սահմանափակումների, այն է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի պաշտպանիչ գոտիների առանձնացմամբ (վերջիններիս կանաչապատմամբ համապատասխան բուսատեսակներով)։
Ձախակողմյան բնակելի կառուցապատման որոշ հատված ևս գտնվում է անբարենպաստ պայմաններում (անվտանգության առումով), քանի որ անմիջականորեն տեղակայված լինելով արագընթաց միջպետական մայրուղու՝ գյուղով անցնող հատվածի կարմիր գծի վրա, ստեղծում են վթարավտանգ տեղամասեր, իսկ քանի որ բնական ռելիեֆային պայմանները բացառում են շրջանցիկ մայրուղու նախատեսումը (տարանցիկ մայրուղու դուրս բերումը գյուղի տարածքից), ուստի առաջարկվում է վերոնշյալ կառուցապատման ֆիզիկական մաշվածությանը զուգընթաց նախատեսել վերջիններիս վերակառուցումը կարմիր գծից որոշակի՝ առավել ապահով հեռավորության վրա (ՀՀ Կառավարության 2005 թ. 29 դեկտեմբերի N 2404-Ն որոշման պահանջներին համապատասխան)։
Գյուղի տարածքում սփռված են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք չունեն ընկալման որևէ հնարավորություն։ Լեռնալանջն ի վեր կառուցապատումը կրում է բացառապես բնակելի բնույթ։ Բարձրադիր թաղամասում բացակայում են առաջնային սպասարկման որևէ կառույցները։ Կառուցապատումը ևս կրում է անկանոն բնույթ, որը պայմանավորված է ինչպես բարդ ռելիեֆային պայմաններով, այնպես էլ առանց միասնական նախագծի կառուցապատման իրականացմամբ։ Փողոցային ցանցի թեքությունները գրեթե ամբողջությամբ գերազանցում են թույլատրելի սահմանային մեծությունները, լայնական կտրվածքները չեն ապահովում հանդիպակաց մեքենաների և հետիոտնի անվտանգ շարժումը, ինչը այս հատվածները դարձնում է գրեթե անանցանելի (հատկապես արտակարգ իրավիճակների պայմաններում)։
Գյուղի տարածքում բացակայում են զգալի պահուստային տարածքները։ Առանձին պահուստային տեղամասեր առկա են գետի հարակից տարածքներում՝ բարենպաստ ռեկրեացիոն նշանակության կառուցապատման իրականացման համար, ինչպես նաև առանձին պահուստային տեղամասեր բնակելի կառուցապատման համար՝ քաղաքի արևելյան, արևմտյան և հյուսիսարևելյան հատվածներում։
Հեռանկարային հատակագծային կազմակերպման հիմքում առաջարկվում է գոյություն ունեցող փողոցային ցանցի արդիականացված և բարեկարգված տարբերակը՝ ներկայումս ձևավորված անկանոն՝ գլխավորապես փակուղային փողոցային ցանցի փոխարեն 5-րդ փողոցի որոշակի հատվածների լրացմամբ և լանական պահանջվող կտրվածքների վերականգնմամբ գյուղական բնակավայրի գրեթե միջնամասով օղակաձև շրջանային փողոցի ձևավորմամբ։
Հեռանկարային կառուցապատումն առաջարկվում է իրականացնել նաև հյուսիսային հատվածներում հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված տնամերձ հողամասերում։
Առավել մեծ չափերի պահուստային տարածքներ առկա են գյուղի արևելյան հատվածում տեղակայված արոտավայրերի շրջանում։ Թեև տարածքը բարենպաստ է կառուցապատման համար՝ գտնվում է անտառներով շրջապատված արոտների վրա, սակայն առկա են նաև որոշակի հատակագծային սահմանափակումներ՝ այս տարածքով են անցնում բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, որոնց սանիտարապաշտպանիչ գոտիների առանձնացումից հետո եզրագծված տարածքը նախատեսվում է որպես հեռու հեռանկարային պահուստ ինչպես բնակելի, այնպես էլ պահանջարկի դեպքում նաև արդյունաբերական կառուցապատման համար։
Որոշակի պահուստային տարածք է նախատեսվում գյուղի հյուսիսարևելյան հատվածում, որը կազմակերպված է ռելիեֆին ներգծված միմյանց զուգահեռ փողոցային ցանցի շուրջ։ Քանի որ տարածքը գտնվում է որոշակիորեն դուրս կենտրոնական հատվածում տեղակայված հասարակական սպասարկման օբյեկտների բարենպաստ մատչելիության գոտուց, ապա առաջարկվում է այս հատվածում նախատեսել առաջնային սպասարկման հիմնարկություններ։
Գլխավորապես ռեկրեացիոն նշանակության, մասամբ նաև բնակելի կառուցապատման համար որոշակի պահուստային տարածքներ են առանձնացված նաև գոյություն ունեցող ՕԿՋ-ի հյուսիսային ու արևելյան հատվածներում։
Համայնքի տարածքում պահուստային տարածքների սղությունը ստիպում է հաշվի առնել հնարավոր բոլոր տարբերակները, ուստի որոշակի պահուստ է առանձնացվել ռելիեֆային առումով բարդ՝ գյուղի արևմտյան՝ Թեղուտ համայնքին հարակից տարածքում, որն առաջարկվում է կազմակերպել որպես առանձին հատակագծային միավոր՝ առավել խիստ ռելիեֆային հատվածները տրամադրելով ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտիների և անտառապուրակների ձևավորմանը, առավել բարենպաստ մասերը կազմակերպելով որպես բնակելի առանձնատնային կառուցապատմամբ տարածքներ։ Հաշվի առնելով թաղամասի որոշակի մեկուսացվածությունը համայնքի սոցիալ-կենցաղային սպասարկման օբյեկտների բարենպաստ մատչելիության գոտուց, նախատեսվում է այս գոտում առանձնացնել մանկապարտեզի և առաջնային սպասարկման օբյեկտների տեղադրման համար համապատասխան տարածք։
Համայնքի տարածքում տեղակայված հուշարձանների՝ Քռսնաջուր դամբարանադաշտի, դրան հարակից տարածքում տեղակայված խաչքարերի գոտիները նախատեսվում է առանձնացնել, սահմանազատել ու բարեկարգել՝ վերածելով զբոսաշրջության գրավչության վայրերի։ Նախատեսվում է մշակել նաև համայնքի պատմաճարտարապետական հուշարձանները ներառող միասնական երթուղի՝ ընդգրկելով այցելություն Հաղարծինի վանքային համալիրը։ Ընդ որում այս երթուղու կազմակերպումը համայնքի համար առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվում է զբոսաշրջության կազմակերպման ծրագրի շրջանակներում մշակել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման հնարավորությունները, այն է.
_ Կառուցել ավանդական տիպի հյուրատուն՝ 2-1 նրբանցքի հարակից անօգտագործելի տարածքի՝ ռելիեֆի բարձրադիր, դոմինանտային կետում։
_ Այս ուղղությամբ կազմակերպել մոտեցնող ճանապարհի բարեկարգում, ավտոկայանատեղերի նախատեսում։
_ Հյուրատան մոտից կազմակեպել կապ դեպի ՕԿՋ-ի հարակից տարածքում նախատեսվող հանգստի ու ժամանցի գոտի։
_ Հյուրատան տարածքից հեծյալ երթերի կազմակերպում։
_ Հիմնական մայրուղուն հարակից տարածքներում՝ գյուղի կենտրոնական հատվածում հուշանվերների վաճառքի և տեղեկատվության, տեղակատվական գրականության վաճառքի սրահի նախատեսում՝ դարձյալ պահպանելով ավանդական կառուցապատման սկզբունքները։
Քանի որ գյուղում բացակայում են հասարակական հավաքատեղիները, նախատեսվում է ինչպես բնակչության առօրյան կազմակերպելու, այնպես էլ զբոսաշրջության զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար կազմակերպել նաև ժամանցի ու զվարճանքի տարածքներ, որոնց համար պահուստային տարածք է առանձնացվել գետափնյա տարածքում՝ կիսաքանդ ֆերմաների հարակից հարթ տարածքներում (ներկայումս զբաղեցված արոտներով, որոնց օգտագործումն ըստ նշանակության աննպատակահարմար է, քանի որ վերջիններս աղտոտված են տարանցիկ մայրուղու երթևեկության արդյունքում արտանետված ծանր մետաղներով)։ Նախապես նախատեսվում է ափերի ամրացման, հենապատերի կառուցման աշխատանքներ։
Համաձայն СНИП 2.07.01-89 4.2 կետի համաձայն գյուղական բնակավայրերի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքները նախատեսվում են միայն համայնքային նշանակության, և կազմում են 12 մ2/մարդ։ Նույն կետի ծանոթության համաձայն հաշվի առնելով բնակավայրի շրջապատվածությունը անտառային զանգվածներով այս ցուցանիշը կրճատվում է 20%-ով, ստացվում է 9.6 մ2 յուրաքանչյուր մարդու հաշվով։ Բնակչության հեռանկարային թվաքանակի հաշվառումով կստացվի 6.7 հա ընդհանուր օգտագործման կանաչապատում, որը նախատեսվել է տեղաբաշխել գլխավորապես գետի ափամերձ տարածքներում և հյուսիսային հատվածի դամբարանադաշտի հարակից տարածքներում։
Գետափնյա՝ նախկին «Իմպուլս» գործարանի հարակից տարածքում նախատեսվում է կազմակերպել համայնքի համար անհրաժեշտ ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքները՝ հանրության համար նախատեսված զբոսայգի՝ մանկական խաղահրապարակներով, կարուսելով, սրճարաններով, ռեստորաններով, ճարտարապետական փոքր ձևերով, զրուցարաններով, խաղասրահներով (մանրամասն տրված է գոտիավորման նախագծում)։
II-4.2.1. Հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխությունը և կառուցապատման հերթականություն
Հաղարծինի տարածքի հատակագծային կառուցվածքի կանոնակարգման նպատակով կատարվել են մի շարք հողատեսքերի նպատակային նշանակության փոփոխություններ, որը ներկայացվում է ստորև բերված աղյուսակում (տես նաև նպատակային նշանակության փոփոխությունների ուրվագիծը)։
NN |
ՏԱՐԱԾՔԸ |
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ | |
ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿ |
ՀԵՌԱՆԿԱՐ | ||
1 |
86.1 |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ |
ԲՆԱԿԱՎԱՅՐԻ |
2 |
1.2 |
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ |
ԲՆԱԿԱՎԱՅՐԻ |
3 |
1.8 |
ԿՈՄՈՒՆԱԼ |
ԲՆԱԿԱՎԱՅՐԻ |
ԸՆԴԱՄԵՆԸ |
89.1 |
|
|
Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների հերթականությունը տրված է նույնանուն ուրվագծում։
II-4.3. Բնակավայրի տարածքի գործառական գոտիավորում և կառուցապատման ռեժիմներ
Հաշվի առնելով գերակշռող գործառական օգտագործումը, կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, քաղաքային տարածքը բաժանված է հետևյալ հիմնական գոտիների.
● Բնակավայրերի հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.
- բնակելի կառուցապատման,
- հասարակական կառուցապատման,
- խառը կառուցապատման,
- ընդհանուր օգտագործման հողերի,
- այլ հողերի:
● Արդյունաբերության և այլ արտադրական նշանակության հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.
- արդյունաբերական օբյեկտների,
- գյուղատնտեսական արտադրական օբյեկտների,
- պահեստարանների:
● Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր:
● Հատուկ պահպանվող տարածքների հողեր, որոնք ըստ գործառական նշանակության դասակարգվում են հետևյալ օժանդակ գոտիների.
- բնապահպանական,
- առողջարարական նպատակներով նախատեսված,
- հանգստի համար նախատեսված,
- պատմական և մշակութային:
● Հատուկ նշանակության հողեր:
● Անտառային, ջրային և պահուստային հողեր:
Հաշվի առնելով հիմնական գոտիների քաղաքաշինական, բնապահպանական, սեյսմատեկտոնական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումները, վերջիններս դասակարգվել են ըստ գործառական նշանակության և թույլատրված օգտագործումների, հողամասերի ծավալատարածական չափորոշիչների.
● Բնակելի կառուցապատման գոտիները նախատեսված են հիմնականում բնակելի կառուցապատման, դրանց ենթակառուցվածքների, հասարակական նշանակության օբյեկտների առաջնային տեղակայման համար: Բնակվելու տարածքը ըստ ծավալատարածական (օժանդակ) գոտիավորման բաժանվում է` ցածր խտության, միջին խտության, բարձր խտության բնակելի գոտիների:
- Ցածր խտության բնակելի գոտիները նախատեսված են տնամերձ հողամասեր ունեցող 1-2 հարկանի առանձնատներով կառուցապատման համար: Այս գոտիներն առանձնացված են հիմնականում գյուղական բնակավայրի արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող հիմնական հատվածի համար:
Բնակելի գոտու ռեժիմը նախատեսում է համապատասխան շինությունների (բնակելի տներ, սպասարկման օբյեկտներ) խտությունների պահպանում,սանիտարական պահպանման գոտիների սահմանում, ինժեներական ենթակառուցվածքների կատարելագործում:
● Հասարակական կառուցապատման (գործառույթների) զարգացման գոտիները նախատեսված են բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև համաքաղաքային նշանակության գործառույթների կազմակերպման համար, վարչական և տեղական կառավարման շենքերի կենտրոնացման, գործարարական, ֆինանսական գործունեությունը բնակավայրի տարածքում կենտրոնացնելու համար:
● Խառը կառուցապատման գոտիները նախատեսված են ինչպես բնակելի, այնպես էլ հասարակական կառուցապատման համար, առանց որևէ մեկի գերակայության:
● Ընդհանուր օգտագործման գոտիները նախատեսված են բնակչության ժամանցի և կապերի (տրանսպորտայի և հետիոտն) կազմակերպման համար:
● Այլ հողերը նախատեսված են որպես պահուստներ` հեռանկարային կառուցապատման համար:
Բնակավայրը շրջապատող անտառային և գյուղատնտեսական հողերը, որոնք կարող են արտակարգ իրավիճակների դեպքում օգտագործվել հրատապ միջոցառումների իրականացման համար, նախատեսված են որպես բուֆերային գոտիներ:
● Արդյունաբերության և այլ արտադրական նշանակության տարածքները նախատեսված են արդյունաբերական, արտադրական և պահեստային օբյեկտների, դրանց ենթակառուցվածքների առաջնային տեղակայման համար: Գոյություն ունեցող արդյունաբերական օբյեկտները հիմնականում պահպանվում են: Գոտու ռեժիմը նախատեսում է առաջավոր, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառում (թափոնների կրկնակի վերամշակում, թափոնների վնասազերծում, փակ ցիկլեր և այլն):
● Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների տարածքները նախատեսված են համապատասխան ենթակառուցվածքների, դրանց համապատասխան կառույցների տեղակայման համար: Գոտու ռեժիմը նախատեսում է սանիտարական և անվտանգության գոտիների սահմանում և պահպանում և հատուկ իրավական ռեժիմների (սերվիտուտների) կիրառում:
Սանիտարական գոտիները նախատեսվում է կանաչապատել` աղմուկի ազդեցությունը և մթնոլորտային օդի, հողային և ջրային ավազանների աղտոտվածությունը փոքրացնելու նպատակով:
● Հատուկ պահպանվող տարածքների հողերը նախատեսված են ռեկրեացիոն հանգստի, բուժ-առողջարարական (կլիմայաբուժություն, բալնեոլոգիա, օդաբուժություն) զբոսաշրջության, սպորտային գործունեության կազմակերպման համար:
Գոտին ընդգրկում է բնակավայրի տարածքում տեղակայված պատմական արժեք ներկայացնող հուշարձանները, բնական հուշարձանները, ինչպես նաև մեմորիալ (կոնսերվացված կամ կոնսերվացման ենթակա գերեզմանոցներ, դրանց պահպանման գոտիներ) տարածքները, նախատեսելով սահմանափակումներ` դրանց ընկալման ազդեցության գոտիների քաղաքաշինական կազմակերպման և բնապահպանական նկատառումներով:
● Հատուկ նշանակության գոտին ընդգրկում է քաղաքի տարածքում տեղակայված զինվորական օբյեկտները, դրանց սպասարկող ենթակառուցվածքների տարածքները: Գոտու ռեժիմը` ըստ վարչական պատկանելիության:
● Անտառային, ջրային և պահուստային հողերն ընդգրկում են անտառտնտեսությանը պատկանող («Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող ինչպես անտառապատ, այնպես էլ անտառածածկույթից զուրկ) տարածքները, գետերը, ոռոգման ջրանցքները, աղբրակապման կառուցվածքները, դրանց սանիտարական գոտիները: Գոտու ռեժիմները տրված են նախագծի համապատասխան բաժիններում:
II-5. Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը
II-5.1. Արտաքին տրանսպորտ
Հաղարծին բնակավայրն ընկած է Աղստև գետի նեղ հովտում, գետի ձախ ափին, Դիլիջան քաղաքից 12 կմ դեպի արևելք: Գետն այդ տեղանքում սեղմված է Իջևանի և Փամբակի լեռնաշղթաների միջև: Ծովի մակարդակից բնակավայրի բարձրությունը կազմում է 1000-1050 մ:
Համայնքի ամբողջ երկարությամբ, արևմուտքից արևելք անցնում է Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության մայրուղին, որը Դիլիջան-Իջևան տեղամասում II կարգի է: Մինչև 80-ական թվականի կեսերը ճանապարհն անցնում էր Աղստևի ձախ ափով: Այնուհետև ճանապարհի մի մասը, 1.5 կմ երկարությամբ, անցկացվեց գետի աջ ափը:
Դիլիջանի կողմից, Հաղարծին չհասած, Մ-4-ից սկսվում է Հ-50 հանրապետական նշանակության 6.0 կմ երկարությամբ Հաղարծինի հուշահամալիր տանող ճանապարհը:
Գյուղի մյուս կողմից Մ-4-ին է հարում մեկ այլ հանրապետական նշանակության Հ-30 Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհը:
Աղստևի աջ ափով է անցնում նաև Իջևան-Հրազդան միագիծ երկաթուղին, որը Հայկական երկաթուղին միացնում էր Ադրբեջանականին:
Սակայն այդ երկաթուղին այժմ չի գործում երկու պատճառով-շրջափակման և տեխնիկական անսարքության: Եթե նույնիսկ երկաթուղին տեխնիկական լավ վիճակում լինի, այն չի կարող լիարժեքորեն աշխատել, մինչև որ շրջափակումը չվերանա, քանի որ միայն մեր Հանրապետությունում ապահովել երկաթուղու բեռնափոխադրումներ այդպիսի կարճ տարածությունների վրա գործնականում անհնարին է: Ուղևորափոխադրումների համար երկաթուղին անփոխարինելի է, սակայն այն վերականգնման և վերակառուցման կարիք ունի, որպեսզի հաղորդակցության միջին արագությունը հասցվի 50-60 կմ/ժամ-ի:
Մոտակա օդանավակայանը «Զվարթնոցն» է, մոտ 130 կմ հեռավորությամբ:
II-5.2. Ներքին տրանսպորտ
Հաղարծինը հնագույն բնակավայր է և ձևավորված է Աղստև գետի հյուսիսային լանջի թեք, կտրտված տարածքում: Փողոցային ցանցը անկանոն է: Բավական է միայն նշել, որ բնակավայրի ամբողջ երկարությամբ անցնող միջպետական նշանակության Մ-4 ճանապարհից սկսվող փողոցներն ընկած են ձորերի հուներով, ունեն մինչև 20% թեքություն, նեղ են, ոլորապտույտ և հորդառատ անձրևների (հատկապես գարնանային) ժամանակ վերածվում են սելավատարների: Սելավներն այդ ողողում են տներն ու հողամասերը, իսկ փողոցները դարձնում անանցանելի: Այսպես օրինակ, համայնքի արևելյան կողմից Մ-4-ին ուղղահայաց ուղղությամբ բարձրացող փողոցը, «Էրած գոմեր» անվանվող, ընկած է ամենահորդառատ ձորի հունով և այս տարի գարնանն անցած սելավից հետո մինչև այժմ էլ վերականգնված չէ, գործնականում անանցանելի վիճակում է և «փողոցի» հարևանությամբ տեղավորված տները մնացել են առանց հաղորդակցության որևէ ուղու: Ձորերով ընկած մյուս փողոցների վիճակն էլ նույնն է, գյուղացիներն աստիճանաբար, մեծ ջանքերի շնորհիվ վերականգնում են,մինչև մյուս հեղեղը նորից կավիրի:
Համայնքի տարածքում հասարակական տրանսպորտ չի աշխատում և չի էլ կարող աշխատել, քանի որ այդ փողոցներով միայն ամենագնացներն են կարողանում անցնել:
Այս տարվա գարնանը բնակավայրի արևելյան մասում երկաթուղուց ներքև սահքի ենթարկվեց գրունտի զանգվածը, ինչը փակեց Աղստևի հունը և գետը ողողեց Մ-4 ճանապարհի մի զգալի հատվածը, ավերեց 15 տուն և հողամաս: Այժմ Մ-4-ը ամբողջովին անցնում է բնակավայրի տարածքով:
2007 թ. օգոստոսի տվյալներով, ավտոմոբիլների անցուդարձը կազմում է մեկ ժամում 204 միավոր: Տրանսպորտի անցուդարձից աղմուկի համարժեք մակարդակը կազմում է 69 ԴԲԱ:
II-5.3. Ավտոմոբիլային արտանետումների հաշվարկը Հաղարծին գյուղական համայնքում
Արտանետումների քանակը տարեկան կտրվածքով, չորս ամենատարածված և թունավոր նյութերի համար.
ածխածնի մոնօքսիդ-CO
ազոտի օքսիդներ-NOx
ածխաջրածիններ-CmHn
կոշտ նյութեր:
Արտանետումների տարեկան քանակը որոշված է PIARC-ի (Permanent International Association of Road Congresses) առաջարկած բանաձևով.
Q= T x t (qմkմ+qբkբ) fա fբ fi x N L/ V
որտեղ T-տարվա մեջ օրերի քանակն է,
t - օրվա ընթացքում ավտոմոբիլների կայուն անցուդարձի ժամերի քանակն է, ժամերն են
qմ և qբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլի` տվյալ նյութի արտանետման չափն է մեկ վայրկյանում,
kմ և kբ - մարդատար և բեռնատար ավտոմոբիլների քանակն է հոսքում,
N - փողոցով տրանսպորտի ժամային անցուդարձն է,
fա, fբ և fi - գործակիցներ են, որոնք հաշվի են առնում հոսքի արագության, ծովի մակարդակից տեղանքի բարձրության և փողոցների թեքության ազդեցությունը արտանետումների վրա,
Լ - փողոցի կամ որևէ հատվածի երկարությունն է,
V - տրանսպորտային հոսքի միջին արագությունն է:
Վերը նշված բանաձևով հաշվարկված ավտոմոբիլային արտանետումների տարեկան քանակը Հաղարծին քաղաքում կազմում են.
ածխածնի մոնօքսիդ (CO) - 160 տ/տարեկան
ազոտի օքսիդներ (NOx) - 6.4 տ/տարեկան
ածխաջրածիններ (CmHn) - 15.3 տ/տարեկան
կոշտ նյութեր - 0.14 տ/տարեկան:
II-6. Ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը
Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագծերը նախագծելու համար որպես ելակետային տվյալներ օգտագործվել են.
- Հաղարծին գյուղական համայնքի (բնակավայրի) նոր գլխավոր հատակագծի հորինվածքը, կատարված «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից:
- Տավուշի մարզի «Դիլիջան» մասնաճյուղի «Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տվյալները:
- «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի N ARG-05-15/1297, 12.04.2007 թ. պատասխան-գրությունը:
- ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային կենտրոնի N 01-1/28, 19.04.2007 թ. գրությունը:
II-6.1. Ջրամատակարարում
Ներկայումս Հաղարծին գյուղական համայնքի ջրամատակարարումն իրականացվում է «Տանձուտ» և «Հաղարծին» տեղական աղբյուրներից:
Ջրամատակարարման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում, մեծ են կորուստները ջրագծում և ներքին բաշխիչ ցանցում: Չի կատարվում ամենօրյա վարակազերծվում` վարակազերծման կայան չլինելու պատճառով: «Տանձուտ» կոչվող հանդամասից եկող ջրագիծը չունի օրվա կարգավորիչ ջրամբար, ջուրը կապտաժից միանգամից տրվում է բնակչությանը:
Գործող ՕԿՋ-ները երկուսն են` 100 և 500 մ3 ծավալով:
Վերջին հեղեղումների ժամանակ ջրատարը շարքից դուրս էր եկել:
Ջրամատակարարման նորմերը եվ հաշվարկային ժամանակաշրջանի ջրապահանջը եվ ջրահեռացման քանակը
Ջրամատակարարումը նախատեսվում է բնակչության խմելու, տնտեսակենցաղային, արտադրական այն ձեռնարկությունների համար, որոնց արտադրական կարիքների համար անհրաժեշտ է խմելու որակի ջուր, ինչպես նաև բնակավայրի հակահրդեհային կարիքների բավարարման համար:
Բնակչության մեկ մարդու միջին օրական ջրապահանջի քանակը, համաձայն ներկայումս գործող նորմերի, ընդունված է 150լ/օր:
Չունենալով արտադրական ձեռնարկությունների արտադրանքի տեսականու և քանակի վերաբերյալ տվյալներ, որոնք հիմնականում չեն գործում, արտադրական կարիքների համար պահանջվող խմելու որակի ջրի քանակն ընդունված է բնակչության հաշվարկային ջրապահանջի 25%-ի չափով:
Հակահրդեհային կարիքների համար պահանջվող ջրաքանակը հաշվարկված է համաձայն գործող նորմերի պահանջների (7.0 հազ. բնակչությամբ բնակավայրերի համար, միաժամանակյա արտաքին հրդեհների քանակը 1x10 լ/վրկ, իսկ ներքին հրդեհների համար` 2x2.5 լ/վրկ):
Հակահրդեհային նպատակների համար ջրապահանջը կազմում է` 1x10+2x2.5=15 լ/վրկ: Հրդեհի տևողությունն ընդունվում է 3 ժամ:
Q=(15x3x3600):1000=162 մ3
Հակահրդեհային ջրապահանջի վերականգնումը 24 ժամվա ընթացքում, որի համար անհրաժեշտ է`
Q=(162x1000):(24x3600)=2 լ/վրկ
Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման պահանջարկում հաշվարկված է 2 լ/վրկ լրացուցիչ ջրաքանակ:
Խմելու, տնտեսական, արտադրական ձեռնարկությունների եվ հակահրդեհային կարիքների համար պահանջվող միջին օրական ջրաքանակի հաշվարկը
Աղ. Հ-2
N |
Ջրասպառողները |
Քանակը |
Ջրասպառման |
Ջրապահանջը |
Ջրահեռացումը | ||
մ3/օր |
լ/վրկ |
մ3/օր |
լ/վրկ | ||||
1 |
Բնակչությունը |
7.0 |
150 |
1050 |
12 |
1050 |
12 |
2 |
Արտադրություն* 25% |
|
|
262 |
3.0 |
210 |
2.4 |
3 |
Հակահրդեհային կարիքների համար |
|
|
162 |
2.0 |
- |
- |
Ընդամենը |
|
|
1474.0 |
17.0 |
1260 |
14.4 | |
4 |
Կորուստները ցանցում 20 % |
|
|
210 |
2.4 |
- |
- |
Ամբողջը |
|
|
1684 |
19.5 |
1260 |
14.4 |
* Արդյունաբերության համար հաշվարկված ջրապահանջը հետագայում անհրաժեշտ կլինի ճշտել
Այսպիսով, ըստ կատարված հաշվարկների, Հաղարծին գյուղական համայնքի խմելու որակի ջրապահանջը հեռանկարային ժամանակաշրջանի համար կկազմի 1684 մ3/օր (19.5 լ/վրկ), որը կբավարարվի տեղական աղբյուրներից` հիդրոերկրաբանական ուսումնասիրություններից հետո:
Ջրամատակարարման համակարգը եվ գոտիները
Հաղարծին գյուղական համայնքի ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է` բնակչության խմելու-կենցաղային, արդյունաբերական և հակահրդեհային ջրապահանջներն իրականացվում են մեկ ջրատարով:
Ջրմուղի ցանցում անհրաժեշտ թույլատրելի ճնշում և պահանջվող ջրաքանակ ապահովելու համար նպատակահարմար է ջրամատակարարումն իրականացնել երկու գոտիներով` համապատասխան ծավալով ՕԿՋ-ներից, երկրորդ գոտու համար` ճնշման կարգավորիչների կիրառմամբ:
Ըստ կատարված հաշվարկների, Հաղարծին գյուղական համայնքում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու, ինչպես նաև հակահրդեհային կարիքների համար անհրաժեշտ ջրաքանակ պաշարելու համար հարկավոր է ունենալ 1228 մ3 ընդհանուր տարողունակությամբ ՕԿՋ-ներ: Ստորև բերվում է հաշվարկը.
Ø կարգավորման ծավալը` Wկ =1684 x0.3=505մ3
Ø հակահրդեհային կարիքներ` Wհհ =162 մ3
Ø վթարային` Wվթ=(1684x8):24=561 մ3
Ø Ընդհանուր ծավալը` Wընդ=505+162+561=1228 մ3
Հաշվարկային ժամանակաշրջանի համար նախատեսվում է ՕԿՋ-ների ընդհանուր ծավալը հասցնել 1300 մ3 -ի, այսինքն ավելացնել մոտ 700 մ3-ով: (Տես «Ինժեներական ենթակառուցվածքներ» գծագիրը):
II-6.2. Ջրահեռացում
Բնակավայրը կոյուղացված չէ: Բնակիչներն օգտվում են բակային ջրաթափանց հորերից:
Ըստ կատարված նախնական հաշվարկների Հաղարծին գյուղական համայնքի մաքրման ենթակա կեղտաջրերի միջին օրական քանակը հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար կազմում է 1260 մ3/օր:
Նախագծային առաջարկություններ
- Ջրամատակարարման ներքին ցանցի գոտիավորում` իրենց օրվա կարգավորիչ ջրամբարներով (համապատասխան ծավալներով և հատակի նիշերով, համաձայն սույն գլխավոր հատակագծով ներկայացված ուրվագծի):
- Լրացուցիչ 750 մ3 ընդհանուր տարողությամբ ՕԿՋ-ների նախատեսում (պահանջվելիք 1300 մ3 ծավալն ապահովելու համար):
- Ջրամատակարարման ներքին բաշխիչ ցանցի վերակառուցում, վերականգնում համաձայն հիդրավլիկական հաշվարկների:
- Ջրի որակի նկատմամբ ամենօրյա լաբորատոր հսկողության սահմանում:
- ՕԿՋ-ների, կապտաժային կառույցների խիստ ռեժիմի սանիտարական պահպանության գոտիների ապահովում:
- Անհատական ջրաչափերի տեղադրում բոլոր սպառողների մոտ::
- Գյուղական համայնքի կոյուղացում:
- Կոյուղու մաքրման գործարանային տիպի կայանի կառուցում (հզորությունները համաձայն ներկայացվող ուրվագծի հաշվարկների):
- Հաշվի առնելով մակերևութային ջրերն աղտոտումից պահպանելու պահանջները` կեղտաջրերը լրիվ մաքրումից և վնասազերծումից հետո միայն թափել Աղստև գետը:
- Արտադրական ձեռնարկությունների կեղտաջրերի նախնական մաքրում (կոյուղու ցանցի մեջ լցնելուց առաջ):
II-6.3. Էլեկտրամատակարարում
Ներկայումս Հաղարծին գյուղական համայնքի էլեկտրամատակարարումն իրականացվում է 1x4+1x2.5 ՄՎա հզորությամբ «Հաղարծին» 35/6 կվ լարման ենթակայանից, որի սնումն իրականացվում է 1x25+1x10 ՄՎԱ հզորությամբ «Դիլիջան» 110/35/6 կվ լարման ենթակայանից, 35 կվ լարման, մոտ 10-12 կմ երկարությամբ օդային գծերով:
Բնակավայրի բնակելի, հասարակական, արտաքին լուսավորության պահանջարկը բավարարվում է 6/0.4 կվ լարման գործող 8 հատ միատրանսֆորմատորային ենթակայաններից:
Էլեկտրական բեռնվածքների հաշվարկը հաշվարկային ժամանակաշրջանի համար
Առավելագույն հզորությունների քանակի որոշման համար հիմք է հանդիսացել ներկայացվող գլխավոր հատակագծի տվյալները, ըստ որի Հաղարծին գյուղական համայնքի հեռանկարային ժամանակաշրջանի բնակչության քանակը 7.0 հազար է:
Հաշվարկային առավելագույն հզորությունը հաշվված է որպես հզորությունների գումար.
Ø Կոմունալ-կենցաղային պահանջների, հասարակական, կուլտուր-կենցաղային շինությունների, ինչպես նաև արտաքին լուսավորության:
Ø Արդյունաբերական ձեռնարկությունների բեռնվածությունների:
Կոմունալ-կենցաղային, հասարակական, կուլտուր-կենցաղային շինությունների, արտաքին լուսավորության, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքների պահանջների հաշվարկը կատարված է համաձայն գործող նորմերի, ըստ որի մեկ մարդուն տարեկան հասանելիք էլեկտրաէներգիայի խոշորացված ցուցանիշն ընդունված է 950 կվտ ժամ/տարի, իսկ տարվա ընթացքում օգտագործվող ժամերի քանակը` 4100:
Արտադրական ձեռնարկությունների կողմից պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը հետագայում կճշտվի` կախված արտադրանքի տեսականուց և քանակից:
Հաղարծին գյուղական համայնքի էլեկտրաէներգիայի գումարային պահանջարկի հաշվարկը` զարգացման հաշվարկային ժամանակաշրջանի համար
աղ. Հ-.3
N |
Սպառողները |
քանակը |
մեկ մարդու համար պահանջվող էլ.էներգիայի քանակը կվտ ժամ/տարի |
էլ.էներգիայի գումարային ծախսը հազ.կվտ/ժամ/տարի |
Տարվա օգտագործվող ժամերի քանակը |
մաքսիմալ պահանջվող հզորությունը կվտ |
1 |
Բնակչությունը |
7.0 |
950 |
6650 |
4100 |
1622 |
2 |
Կորուստները և չնախատեսված ծախսեր 30 % |
|
|
1995 |
|
486 |
Ընդամենը |
|
|
8645 |
|
2108 | |
3 |
Արտադրություն 20% |
|
|
1330 |
|
324 |
Ամբողջը |
|
|
8775 |
|
2432 |
Ըստ կատարված հաշվարկների Հաղարծին գյուղական համայնքի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող հզորությունը կազմում է մոտ 2.4 Մվա.
Ø կոմունալ-կենցաղայինը` 2.1 Մվա,
Ø արտադրական կարիքներինը` 0.3 Մվա:
Վերը նշված պահանջարկը, ինչպես ներկայումս, այնպես էլ հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար կբավարարվի գործող «Հաղարծին» 35/6 կվ լարման ենթակայանից:
Նախագծային առաջարկություններ
- Էլեկտրական համակարգի արդիականացում, վերազինում ժամանակակից պահանջներին համապատասխան:
- 6.5 Մվա հզորությամբ «Հաղարծին» ենթակայանի հզորացում մինչև 10 Մվա:
- Համակարգի համապատասխանեցում անվտանգության տեխնիկայի պահանջներին:
- Էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում ապահովելու համար 10/0.4 լարման ցանցային ենթակայանների անցում` երկտրանսֆորմատորային կայանների:
- Նոր թաղամասերի համար անհրաժեշտ 10 կվ և 0.4 կվ լարման ցանցի նախատեսում:
- Փայտյա հենասյուների փոխարինում նորերով:
II-6.4. Գազամատակարարում
Բնակավայրը գազիֆիկացված է, գազամատակարարումն իրականացվում է «Դիլիջան» գազաբաշխիչ կայանից, 150 մմ տրամագծով միջին ճնշման գազատարով: Բնակավայրի ցածր ճնշման ներքին ցանցի ընդհանուր երկարությունը 6.5 կմ է: Գործող գազակարգավորիչ կետերը 3-ն են:
Բաժանորդների ներկայիս քանակը 280 է: Բնակավայրում ներկայումս կատարվում են վերագազիֆիկացման աշխատանքներ:
Գազի ծախսը հաշվարկային ժամանակաշրջանի համար
Գազի ընդհանուր պահանջարկի նախնական հաշվարկները կատարելիս հաշվի է առնված բնական գազով ապահովել.
- Բոլոր բնակելի և հասարակական նշանակության շենքերի (կրթական, առողջապահական, մշակութային, վարչական) ջեռուցման համար անհրաժեշտ կարիքների բավարարումը:
- Բնակչության ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ պահանջարկը:
- Հասարակական նշանակության օբյեկտների և բնակչության սպասարկման ձեռնարկությունների համար անհրաժեշտ պահանջարկը:
- Արտադրական ձեռնարկությունների ջեռուցման, օդափոխության և տեխնոլոգիական կարիքների համար պահանջարկը:
Արտադրական ձեռնարկությունների պահանջարկը հետագայում կարիք կլինի ճշգրտել, քանի որ ներկայումս դրանք հիմնականում չեն գործում:
Ըստ կատարված հաշվարկների` Հաղարծին գյուղական համայնքի գազի ընդհանուր տարեկան ծախսը հեռանկարային ժամանակաշրջանի համար կազմում է 250 հազ. մ3:
Նախագծային առաջարկություններ
Ներկայացվող գլխավոր հատակագծի ուրվագծով գյուղական համայնքի բնակչության կենցաղային, տնտեսական, ինչպես նաև արտադրական կարիքների բավարարման համար որպես ջերմային աղբյուր նախատեսվում է բնական գազը, ինչի արդյունավետ և անվտանգ շահագործման համար առաջարկվում է.
- Գազափոխադրման համակարգի վերակառուցում:
- Գազամատակարարման ներտնային ցանցի տեխնիկական վիճակի բարելավում:
- Ծխաօդատար ուղիների հաճախակի ստուգումներ:
- Գազասպառման ճշգրիտ և թափանցիկ հաշվառում:
- Կառուցապատման տակ դրվող տարածքների գազամատակարարման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կատարում և իրականացում:
II-6.5. Ջերմամատակարարում
Հաղարծին գյուղական բնակավայրի քոթեջային, հասարակական, առողջապահական, մշակութային, վարչական շենքերի ջեռուցման կարիքների բավարարումը նախատեսվում է իրականացնել ապակենտրոնացված ջերմամատակարարման համակարգով:
Առանձին բնակարաններում ջերմային կարիքները ապահովելու համար փոքր հզորության կաթսայի կամ վառարանի տեղադրման դեպքում անհրաժեշտ է անվտանգության պահանջների խստագույն պահպանում:
II-6.6. Կապ
Ներկայումս Հաղարծին գյուղական համայնքի բնակչությունը արտաքին աշխարհի հետ անմիջական հեռախոսակապ չունի: Այն իրականացվում է կամ Դիլիջան քաղաքի կոմուտատորի միջոցով, կամ բջջային հեռախոսակապով:
Հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար Հաղարծին գյուղական բնակավայրի համար նախատեսվում է նոր թվային ավտոմատ ժամանակակից կայանի կառուցում, որի մաքսիմալ հզորությունը կարող է հասցվել մինչև 2000 համարի:
II-7.Շրջակա միջավայրի պահպանություն
II-7.1. Շրջակա միջավայրի քաղաքաշինական-էկոլոգիական վիճակի վերլուծություն
● Շրջակա միջավայրի պահպանության հիմնական պահանջները սկզբունքորեն կիրառվել են նախագծման ընթացքում: Յուրաքանչյուր քաղաքաշինական-հատակագծային լուծում (քաղաքային տարածքի աճի սահմանափակում անտառտնտեսության և գյուղատնտեսական հողերի առավելագույն պահպանում, բնական լանդշաֆտների գնահատում, բնական ռեսուրսների պոտենցիալ հնարավորությունների բացահայտում, ռեկրեացիոն գոտիների կազմակերպում, ինժեներական պաշտպանության միջոցառումների մշակում, ինժեներական, տրանսպորտային, տեխնիկական ենթակառուցվածքների կատարելագործում) իր մեջ ներառել է շրջակա միջավայրի բարելավման, տարածքային և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հիմունքներ:
● Շրջակա միջավայրի պահպանության հիմնական սկզբունքները (կառուցապատման համար տարածքների բարենպաստության աստիճանները, գեոդինամիկ պրոցեսներ և երևույթներ, սեյսմատեկտոնական պայմաններ, լանդշաֆտների դասակարգում և գնահատում) դիտարկված են նաև «Տարածքի համալիր գնահատական» (I-3.1; I-3.2) և «Բնակավայրի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում» ենթագլխում:
● Սույն ենթագլխում տրված են շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները` հաշվի առնելով.
Ø Անտրոպոգեն բեռնվածության չափը (մթնոլորտային օդի, հողածածկույթի, մակերևութային և խորքային ջրերի, բնական այլ տարրերի աղտոտվածության աղբյուրները և աղտոտվածության բնութագիրը):
Ø Բնական միջավայրի ինքնամաքրման հատկանիշները:
II-7.2. Մթնոլորտային օդի պահպանություն
Հաղարծինի գյուղական համայնքի տեղադրվածությունը Աղստև գետի լեռնալանջերով շրջափակված նեղ գետահովտում, բարձր հարաբերական խոնավությունը (միջին տարեկան 73%), քամիների գերակշռող ուղղությունները (հյուսիս-արևելյան, հարավ-արևմտյան), փոքր արագությունները (1.5-2.2 մ/վրկ), անհողմությունների տոկոսը (տաք կիսամյակում` 33-66%, ցուրտ կիսամյակում` 25-24%) պայմանավորել են մթնոլորտի աղտոտվածության միջին պոտենցիալը (ամռանը` 3-4, ձմռանը` 4-րդ կարգի), որը սահմանափակում է մթնոլորտային օդն աղտոտող արդյունաբերական օբյեկտների տեղադրումը:
Ըստ «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի 2007 թ. տվյալների, Հաղարծին գյուղական համայնքի մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերի ֆոնային կոնցենտրացիաներն են (մգ/մ3).
փոշի-0.2 (ՍԹԿ-0.5)
ծծմբի երկօքսիդ-0.02 (ՍԹԿ-0.5)
ազոտի երկօքսիդ-0.008 (ՍԹԿ-0.085)
ածխածնի օքսիդ-0.4 (ՍԹԿ-5.0)
Հաղարծինում ներկա դրությամբ օդն աղտոտող արդյունաբերական օբյեկտներ չեն գործում:
Մթնոլորտային օդի աղտոտվածության վրա կարող է ազդեցություն ունենալ Երևան-Դիլիջան-Իջևան-Վրաստանի սահման ավտոմայրուղին, որը ներկա դրությամբ անցնում է Հաղարծինի համայնքի կառուցապատված մասով: Նախկին շրջանցիկ ճանապարհը խոշոր սողանքի պատճառով շարքից դուրս է եկել:
Բնակչության լրիվ դեմոգրաֆիական տարողունակության տեղաբաշխման և փողոցային ցանցի ընդլայնման պայմաններում կարող է առաջանալ նաև աղմուկի դիսկոմֆորտային պայմաններ: Հաշվի առնելով, որ աղմուկի էկվիվալենտ չափման տվյալներ չկան, կատարվել են հաշվարկներ աղմուկի մակարդակի որոշման համար` օգտագործելով աղմուկի աղբյուրի ակուստիկ բնութագրերն ըստ գործող ստանդարտների և մեթոդական հանձնարարականների միջինացված տվյալների (տրված է «Տրանսպորտային ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» ենթագլխում):
Ճանապարհին հարող գյուղական համայնքի կառուցապատված մասում աղմուկի հաշվարկային մակարդակը կկազմի 60 ԴԲԱ, որը քիչ գերազանցում է թույլատրելի նորմերը (55 ԴԲԱ-ցերեկը, 45 ԴԲԱ գիշերը):
Հասարակական կանաչը հեռանկարում կկազմի 6.7 հա, որը համապատասխանում է նորմատիվային չափանիշներին:
Այսպիսով, նախագծով մթնոլորտային օդն աղտոտվածությունից պահպանելու նպատակով նախատեսված է.
Ø Արդյունաբերական օբյեկտների վերագործարկում և նորերի կառուցում միջազգային ստանդարտների համապատասխանող, շրջակա միջավայրին նվազագույն վնաս հասցնող հասանելի տեխնոլոգիաներով:
Մթնոլորտային օդի աղտոտվածության և աղմուկի դիսկոմֆորտի ազդեցության փոքրացման նպատակով նախատեսված է.
Ø Հասարակական կանաչ զանգվածների մեծացում` համապատասխանեցնելով նորմատիվային չափերին, ճանապարհների, այլ օբյեկտների (գերեզմանոցներ, արդյունաբերական, ագրոարտադրական օբյեկտներ) սանպահպանման գոտիների կանաչապատում (տրված է «Քաղաքի հատակագծային կառուցվածքը» ենթագլխում և համապատասխան գծագրում):
II-7.3. Մակերևութային և խորքային ջրերի պահպանություն
Հաղարծինի գյուղական համայնքի տարածքի արևմուտք-արևելք ուղղությամբ հոսում է Աղստև գետը, որտեղ թափվում են համայնքի տարածքով հյուսիս-հարավ ուղղությամբ հոսող խոշոր և մանր հեղեղաբեր վտակները:
Աղստև գետը համայնքի տարածքում աղտոտվում է կենցաղային կեղտաջրերից, որոնք առանց մաքրման և վնասազերծման լցվում են գետը: Գյուղը կոյուղացված չէ:
Ստորև բերվում է Աղստև գետի Դիլիջան քաղաքից ներքև ընկած հատվածից 2006 թ. վերցված փորձանմուշներում որոշված միացությունների միջին տարեկան կոնցենտրացիաները (Հայէկոմոնիտորինգ ՊՈԱԿ-ի տվյալներով).
Աղ,Հ-4
Միացությունները |
Կոնցենտրացիաները (մգ/դմ3) |
ԹԿՊ5 (ՍԹԿ-3.0մգ/դմ3) |
3.3 |
Կախված մասնիկներ |
55.7 |
Լուծված թթվածին (ՍԹԿ-ոչ պակաս 6.0 մգ/դմ3-ից) |
7.15 |
Սուլֆատ իոն (ՍԹԿ-100 մգ/դմ3) |
36.2 |
Քլոր իոն (ՍԹԿ-300 մգ/դմ3) |
10.2 |
Ամոնիում իոն (ՍԹԿ-0.39 մգ N / դմ3) |
0.62 (մգ N /դմ3) |
Նիտրիտ իոն (ՍԹԿ-0.024 մգ N / դմ3) |
0.073 (մգ N /դմ3) |
Նիտրատ իոն (ՍԹԿ-9.0 մգ N / դմ3) |
2.32 (մգ N /դմ3) |
Իոնների գումար (ՍԹԿ-1000 մգ/դմ3) |
267 |
Ջրամատակարարման ցանցը գտնվում է անբավարար վիճակում, չի կատարվում ամենօրյա վարակազերծում` վարակազերծման կայան չլինելու պատճառով, իսկ «Տանձուտ» կոչվող հանդամասից եկող ջրագիծը չունի օրվա կարգավորիչ ջրամբար, ջուրը կապտաժից միանգամից տրվում է բնակչությանը:
Համայնքի տարածքում խորքային ջրերը տեղադրված են տարբեր խորությունների վրա (գետի ողողահունում` 0-5 մ), ստորին դարավանդների վրա` 2-5 մ, լեռնալանջերին` > 5 մ-ից: Ողողահունում գրունտային ջրերը ճնշումային են, ագրեսիվ բետոնի նկատմամբ: Խորքային ջրերի համար աղտոտման վտանգ է ներկայացնում կոյուղու բացակայությունը:
Այսպիսով, մակերևութային և խորքային ջրերն աղտոտումից պաշտպանելու նպատակով նախագծով նախատեսվում է.
Ø Համայնքի կոյուղացում` մաքրման կայանի կառուցումով միջազգային ստանդարտներին համապատասխանող տեխնոլոգիայով (եռաստիճան մաքրում` մեխանիկական, ֆիզիկական-քիմիական, կենսաբանական` հետագա խորը մաքրումով):
Ø Համայնքի լրիվ կոյուղացում:
Ø Ջրամատակարարման ցանցի վերականգնում, վերազինում:
Ø Ջրի որակի վերահսկման նպատակով բակտեորոլոգիական և քիմիական լաբորատորիաների, նոր տիպի քլորակայանների կառուցում:
(Տրված է ինժեներական ենթակառուցվածքների հեռանկարային զարգացումը» ենթագլխում):
II-7.4. Տարածքային և հողաբուսական ռեսուրսների պահպանություն
II-7.4.1. Տարածքային ռեսուրսների պահպանություն
Հաղարծինի համայնքի տարածքը տեղակայված է ինտենսիվ յուրացված գոտում, Աղստև գետի նեղ գետահովտում և ձախափնյա լանջերին: Տարածքի մի մասը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գոտում, շրջափակված է անտառտնտեսության հողերով, շրջակա լանջերին տարածված են խոշոր սողանքներ:
Տարածքի էկոլոգիական հավասարակշռության պահպանման, ինչպես նաև տարաբնակեցման համակարգի անհավասարակշռության աստիճանական վերացման նպատակով համայնքի համար սահմանված է տարածքային աճի սահմանափակման ռեժիմ` ներհամայնքային ռեզերվային տարածքների օգտագործմամբ:
Բնակելի բոլոր թաղամասերի համար ընտրված են բնակչության և կառուցապատման նորմերին համապատասխան խտություններ, մշակված են ինժեներական նախապատրաստման միջոցառումներ` տարածքների անվտանգությունն ապահովելու նպատակով:
II-7.2. Հողաբուսական ծածկույթի պահպանություն
Համայնքի տարածքի հողային ծածկույթը ներկայացված է հիմնականում անտառային դարչնագույն հողերով, ընդ որում գետահովտային մասում տարածված են մարգագետնացված հողեր, իսկ թփուտների տարածքներում` տափաստանացված հողեր: Այդ հողերի վրա աճում է անտառային բուսականություն, որի հիմնական և գերակշռող տիպը հաճարենու և կաղնու անտառներն են` այլ ծառատեսակների ոչ մեծ խառնուրդով:
Ավելի վերին գոտում (1000-1500 մ) գերակշռում են հաճարենին, իսկ դրանից ցած` կաղնին և բոխին` կնձենիների և հացենիների խառնուրդով: Հանդիպում են սոճու պուրակներ: Ավելի լուսավոր սոճու անտառների ներքո աճում է փարթամ խոտածածկույթ` տափաստաններին հատուկ բույսերով (բոշխ, շյուղախոտ, ծվծվուկ, երեքնուկ): Խոնավ ձորակներում, ջրերի ափին աճում են փարթամ պտերներ, վահանապտերներ:
Անտառի և մարգագետնի սահմանի մոտ աճում են մասրենիներ, լեռնային գաճաճ կաղնիներ, կեչիներ, լեռնային թխկիներ:
Ավելի բարձր բացարձակ բարձրություններում (1500 մ-ից) տարածված են ենթալպյան մարգագետիններ, որոնք օգտագործվում են գլխավորապես որպես արոտավայրեր: Խոնավ գոգավորություններում աճում են ավելի խիտ և բարձրահասակ խոտեր, որոնք բարձրորակ անասնակեր են: Շատ տարածված են հացազգիները` ցորնակը, մարգագետնային շյուղախոտը, հյուսիսահայաց լանջերին` տարախոտերը, հողմածաղիկը, խոշոր տերեփուկները, թթվիճը, հնդկացորենը, զանգակածաղիկը, վարդագույն երիցուկը, արևածաղիկների նմանվող կղմուխները, երկնագույն բերենիկեն, անմոռուկները և այլն:
Լեռնալանջերը բավականին զառիթափ են (20-220): Լանջերից հոսող վտակները հեղեղաբեր են, որոնք հաճախ լվանում են բուսահողը: Անտառակտրումների հետևանքով առաջացել են սողանքներ (Հաղարծինի կառուցապատված տարածքի արևելյան ծայրամասում և Աղստև գետի աջ ափին, Հաղարծինի դիմացի լանջին):
Աղստև գետի ողողահունում (850-1000 մ) տարածված են այգիներ, բանջարանոցներ, արտեր:
Անտառների բոնիտետը III կարգի է, սակայն վերջին տարիների տնտեսական դժվարությունների (անտառահատումներ, անտառմելիորատիվ միջոցառումների բացակայություն) հետևանքով անտառների բոնիտետն իջել է IV, V կարգի:
Հաղարծինի համայնքի տարածքն ընդգրկված է «Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գոտում, որի կառավարման համար մշակվել են միջոցառումներ:
● Հաղարծինի համայնքի հողաբուսական ծածկույթին վնաս են հասցնում լեռնալանջերից դեպի Աղստև գետը հոսող հեղեղատները: Նախագծով մշակված են հակահեղեղային միջոցառումներ, որոնք կնպաստեն նաև համայնքի արևմտյան հատվածում առաջացած սողանքի կայունացմանը (տրված է I-3.2.1.4 և I-3.2.1.5 ենթագլուխներում):
● Համայնքում արդյունաբերական օբյեկտները չեն գործում, կոշտ թափոններ չեն առաջանում:
Կենցաղային կոշտ թափոնները տեղափոխվում են գործող աղբավայր, որը ներկա դրությամբ չի համապատասխանում գործող սանիտարական նորմերին:
Սույն նախագծով նախատեսվում է աղբավայրի համապատասխանեցում սանիտարական նորմերին (աղբավայրի ցանկապատում, աղբի ծածկում հողաշերտով, տոփանում):
Աղբամշակման պահանջը հաշվարկված է ըստ գործող նորմերի (СНuП 2-07.01.89) գոյություն ունեցող (3.8 հազ.) և հեռանկարային (7.0 հազ.) բնակչության համար:
Աղ,Հ-5
Կենցաղային կոշտ |
Կենցաղային աղբը 1 մարդ/տարի հաշվարկով (կգ) |
Գոյություն ունեցող բնակչության համար հազ.տոննա/տարի |
Հեռանկարային բնակչության համար հազ.տոննա/տարի |
Քաղաքային համայնքում ընդհանուր քանակը հասարակական շենքերի հաշվառումով |
200-250 |
0.8-1.0 |
1.75-2.0 |
● Հողային ծածկույթի, ինչպես նաև մակերևութային և խորքային ջրերի աղտոտման աղբյուր են հանդիսանում կոնսերվացված և նոր գերեզմանոցները:
Որպես առաջնահերթ միջոցառում առաջարկվում է գերեզմանոցները ցանկապատել և ցանկապատի երկարությամբ խիտ ծառապատել:
● Հաղարծինի համայնքի հողային ծածկույթի որակական կազմը բարենպաստ է կանաչապատման համար, քանի որ գտնվում է անտառային գոտում:
Համայնքի հասարակական կանաչը նախատեսվում է հեռանկարային բնակչության համար հասցնել գործող նորմերի պահանջներին (6.7 հա):
● Հողերի աղտոտման տեսակետից առավել վտանգավոր է ավտոմոբիլային տրանսպորտի գործունեությունը, որը հիմնականում պոլիքլորացված արոմատիկ ածխաջրածինների (ՊԱԱ) աղբյուր է:
Արտանետումների քանակը համայնքում մեծ է, քանի որ տարանցիկ ավտոմայրուղին անցնում է համայնքի միջով: (Արտանետումների քանակը տրված է II-5. «Տրանսպորտի հեռանկարային զարգացումը» ենթագլխում):
● Համայնքի թեք լանջերի վրա տեղակայված թաղամասերում հողային ծածկույթին վնաս են հասցնում էրոզիոն պրոցեսները, որոնք ակտիվանում են անտառների հատման հետևանքով: Ըստ գիտական ուսումնասիրությունների, 100 թեքության անտառածածկ տարածքի 1 մ2-ից տաք սեզոնում 6 ամսում լվացվում և հեռացվում է 14 գ հողածածկույթ, իսկ ոչ անտառածածկ տարածքի 1 մ2-ից` 834 գ հողածածկույթ, 300 թեքության դեպքում` համապատասխանաբար 1 մ2-ից` 50 գ և 3100 գրամ:
Թեք լանջերն էրոզիայից նախագծով նախատեսվում է անտառների, թփուտների և խոտածածկույթի վերականգնում, ինչպես նաև արհեստական դարավանդների հատվածներում հյուսված ցանկապատերի ստեղծում` հողաշերտի ամրացումով:
Այսպիսով, հողաբուսական ծածկույթն աղտոտումից և էրոզիայից պաշտպանելու համար սույն նախագծով նախատեսվում է.
Ø Հակահեղեղային միջոցառումների իրականացում:
Ø Աղբավայրի համապատասխանեցում սանիտարական նորմերին:
Ø Անտառտնտեսության հողերում անտառմելիորատիվ միջոցառումների իրականացում:
Ø Հակաէրոզիոն միջոցառումներ` էրոզիոն լանջերի ամրացումներով:
Ø Հասարակական կանաչի համապատասխանեցում գործող նորմերին:
II-7.5. Պատմամշակութային հուշարձանների պահպանություն
Հաղարծնի համայնքի տեղադրվածությունը Երևան-Սևան-Իջևան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վրա` Իջևան և Դիլիջան քաղաքների միջև, բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը, Հաղարծինի համայնքի անմիջական կապերը տարածաշրջանի մյուս բնակավայրերի հետ (Գոշ, Թեղուտ, Հովք, Աղավնավանք և այլն) հնարավորություն են տալիս համայնքը դիտարկելու որպես հենակետային բնակավայր` Հաղարծինի ռեկրեացիոն ենթագոտու (Աղստև գետահովտի ռեկրեացիոն գոտու սահման) պատմամշակութային հուշարձանների վերահսկողությունն իրականացնելու համար (Հուշարձանների բնութագրերը և անվանացանկը տրված են «Տարածքի համալիր գնահատականը» ենթագլխում):
Սույն նախագծով «Պատմամշակութային հուշարձաններ» գծագրի վրա (ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տվյալներով) տրված են.
Ø Հուշարձանների բուն տարածքները, որտեղ արգելվում են ցանկացած շինարարական կամ այլ բնույթի աշխատանքները:
Ø Հուշարձանների խմբային պահպանման գոտիները:
Ø Մշակութային շերտի պահպանման գոտիները (պեղման գոտի):
Ø Պոտենցիալ պեղման գոտիները:
Վերջին երեք գոտիներում ցանկացած շինարարական աշխատանք կարելի է սկսել միայն պեղումներից հետո:
Նախագծով պահպանված են վերը նշված բոլոր գոտիների սահմանած ռեժիմները:
II-8. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ներածություն
Գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը, տարածքային պլանավորման միջոցով, գյուղական համայնքի համար բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման ու կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է:
Գյուղական համայնքի տարածքի ինժեներա-երկրաբանական նախապատրաստումը, տարերային և տեխնածին վտանգավոր երևույթներից պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիկական միջոցառումների իրականացումը նպատակաուղղված են բնակավայրի տարածքում անվտանգ, բարենպաստ, կայուն կենսամիջավայրի ձևավորման ապահովմանը:
Քաղաքացիական պաշտպանության կարևորագույն միջոցառումներից է բնակչության պատսպարումը հակաճառագայթային թաքստոցներում և ապաստարաններում: Գլխավոր հատակագծում ներկայացված ապաստարանների անհրաժեշտ ծավալները պետք է ապահովվեն և դրանք պահվեն պատրաստ վիճակում, օգտագործել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:
Գյուղական համայնքի գլխավոր հատակագծում քաղաքացիական պաշտպանության հարցերին լուծումներ տալու համար հիմք են հանդիսացել «Քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիակական միջոցառումների նախագծման «Гражданстрой»-ի ВСН ГО -38-82, և ВСН ГО -38-83 հրահանգները» և այլ իրավական ու նորմատիվային փաստաթղթեր:
Ընդհանուր բնութագիրը
Հաղարծին գյուղական համայնքը գտնվում է Դիլիջանից 8 կմ հեռավորության վրա` դեպի հյուսիս-արևելք: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, մանկապարտեզ, տեղամասային հիվանդանոց:
Հիմնադրվել է 1815 թվականին:
Տարերային վտանգավոր երեվույթները
Հաղարծին գյուղական համայնքը գտնվում է 8-9 բալ ուժգնության սեյսմիկ գոտում, որտեղ գրունտներում հնարավոր առավելագույն հորիզոնական արագացումները կազմում են 0,3 g` ըստ ՀՀ ՇՆ II - 6 - 02 - 2006 թ.:
Գյուղական համայնքի տարածքին ներկայումս լրջորեն սպառնում են Աղստև գետի աջ, զառիթափ լանջերով ակտիվորեն տեղաշարժվող սողանքային զանգվածները, որոնք պարբերաբար խցանում են, ծածկում գետի հունը, ջրածածկում հարակից տնտեսությունների կառույցների առաջին հարկերն ու նկուղները, տնամերձ հողամասեր ստեղծելով վտանգավոր, աղետալի իրավիճակներ բնակչության համար:
Հաղարծին գյուղական համայնքին բնորոշ են նաև Աղստև գետի սեզոնային ջրհեղեղումները, հորդացումները, ինչպես նաև ուժեղ քամիներն ու կարկտահարությունները:
Տեխնածին վտանգավոր երեվույթները
Համայնքում տեխնածին արտակարգ իրավիճակների օջախներ են համարվում`
- կոմունալ, կենցաղային գազատարները,
- խմելու ջրագծերը, էներգամատակարարման համակարգերը.
Տեխնածին արտակարգ իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է՝
- գյուղական համայնքի համար կառուցել կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայան և ապահովել դրա արդյունավետ աշխատանքը.
- ապահովել գյուղական համայնքի կոմունալ, կենցաղային գազատարների, խմելու ջրագծերի, էներգամատակարարման գծերի, ճանապարհների անխափան աշխատանքը՝ ժամանակին կատարելով դրանց պլանային նախազգուշական վերանորոգման պրոֆիլակտիկ աշխատանքները.
- բենզա-գազալիցքավորման կայանները տեղակայել գոյություն ունեցող նորմաների համաձայն.
- արտակարգ իրավիճակներում գյուղական համայնքի բնակչության նվազագույն կարիքները բավարարելու նպատակով ստեղծել խմելու ջրի պահուստային պաշարներ.
- կատարելագործել բնակչության պաշտպանության ապաստարանները, նախատեսել նորերը.
- բարձրացնել էլեկտրաէներգետիկ համակարգերի հուսալիությունը՝ բացառելով բնակչության էլեկտրամատակարարման երկարատև անջատումները.
- բնակարանների գազով տաքացման համար օգտագործել այնպիսի վառարաններ, որոնք ունեն գազի այրման արգասիքների երաշխավորված հեռացման հնարավորություն:
Նախագծի հիմնական դրույթները
Հաղարծին գյուղական համայնքի բնակչության թվաքանակը՝ 3390 մարդ, տարածքը` 239 հա:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համայնքը գտնվում է բարձր սեյսմիկ ռիսկի գոտում, նախատեսվում են վտանգավոր օբյեկտների, բնակելի շենքերի և բնակչության կենսապահովման օբյեկտների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:
- Արտակարգ իրավիճակներում համայնքի տարածքի ռացիոնալ օգտագործման և կենսագործունեության կայունության բարձրացման համար նախագծում նախատեսված է տարբեր ֆունկցիոնալ գոտիների և համայքի տրանսպորտային ցանցի մանրամասն լուծումներ:
- Մայրուղիների և փողոցների նախագծային լայնությունը, կարմիր գծերում, ընդունված է նվազագույնը 12.0մ, որպեսզի շենքերի և կառույցների փլուզման դեպքում ապահովվի փրկարարական ստորաբաժանումների մոտեցումը:
- Ինժեներական հաղորդակցության ուղիների նախագծման հիմքում դրված է համայնքի կենսագործունեության հուսալի ապահովումը, ինչպես խաղաղ, այնպես էլ արտակարգ իրավիճակներում:
- Ջրամատակարարման համակարգը կենտրոնացված է, համատեղված է խմելու և հակահրդեհային ծախսերը մեկ ջրատարով:
Հաղարծին գյուղական համայնքի հակաճառագայթային թաքստոցները եվ ապաստարանները
Հաղարծին գյուղական համայնքում ապաստարաններ և հակաճառագայթային թաքստոցներ նախկինում չեն նախատեսվել:
Սակայն համայնքում առկա է 1801 ք.մ նկուղային տարածք, որը համապատասխան վերակառուցումից հետո, կարող է օգտագործվել որպես հակաճառագայթային թաքստոցներ և ապաստարաններ:
Գյուղական համայնքի բնակչության պատսպարումը
Արտակարգ իրավիճակներում բնակչության պատսպարումը պետք է իրականացվի հետևյալ պաշտպանական կառույցներում`
- ստորգետնյա հատուկ շինություններում` ապաստարաններում, նկուղներում, կիսանկուղներում, խորացված տարածքներում.
- բնակելի ֆոնդի տարածքներում` առաջին հարկի տարածքներ` հարմարեցված որպես ապաստարաններ:
Բնակչության պատսպարման համալիր միջոցառումներն ընդգրկում են`
- պաշտպանական կառույցների վաղօրոք կառուցումը.
- պաշտպանական կառույցների պահպանումը պատրաստի վիճակում.
- պաշտպանական կառույցների նպատակային օգտագործման կազմակերպումը.
- արագ կառուցվող ապաստարանների շինարարության կազմակերպումն ու ապահովումը պատերազմի սպառնալիքի ժամանակ:
Արտակարգ իրավիճակներում գյուղական համայնքի կենսագործունեությունն ապահովող ձեռնարկությունների ապաստարաններում պատսպարվում են նշված ձեռնարկությունների աշխատակիցները:
Նկուղային և այլ խորացված տարածքներում, պատսպարման նպատակով նախատեսված շենքերի և շինությունների առաջին հարկերում, պարզագույն թաքստոցներում պատսպարվում է մնացած բնակչությունը:
Բնակչությանն ապաստարաններով ապահովման հաշվարկ
N |
Բնակչության խմբեր |
Ներկա ժամանակահատվածում |
Հաշվարկային ժամկետում | ||
Թվաքանակը (մարդ) |
Ենթակա են պատսպարման |
Թվաքանակը (մարդ) |
Ենթակա են պատսպարման | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Աշխատավայրում գտնվող բնակիչներ |
1500 |
1240 |
3150 |
2600 |
2. |
Տանը գտնվող չաշխատող բնակիչներ |
540 |
500 |
1100 |
1000 |
3. |
Ուսման վայրում գտնվող ուսանողներ, դպրոցականներ, նախադպրոցական երեխաներ |
750 |
700 |
1500 |
1400 |
4. |
Տնային պայմաններում գտնվող ուսանողներ, դպրոցականներ, նախադպրոցական երեխաներ |
600 |
590 |
1250 |
1230 |
Ընդամենը |
3390 |
3030 |
7000 |
6230 |
Ապաստարանների մակերեսների հաշվարկ`
ըստ խմբերի
N |
Բնակչության |
Ներկա ժամանակահատվածում |
Հաշվարկային ժամկետում | ||
Բնակչության թվաքանակը
|
Ապաստարանների անհրաժեշտ մակերեսը, մ2 |
Բնակչության թվաքանակը |
Ապաստարանների անհրաժեշտ մակերեսը, մ2 | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Նախադպրոցական տարիքի երեխաներ` իրենց խնամակալների հետ |
750 |
900 |
2000 |
2400 |
2. |
Համայնքի մնացած բնակչությունը |
2640 |
1980 |
5000 |
3750 |
Ընդամենը |
3390 |
2880 |
7000 |
6150 |
Ծանոթագրություն`
- անհրաժեշտ ծավալով ապաստարանների ընդհանուր մակերեսը հաշվարկվել է գործող նորմաների համաձայն: Նախատեսվող մակերեսների չափերում, հաշվի են առնվել նաև սանիտարական, պահեստային և այլնի համար նախատեսվող անհրաժեշտ օժանդակ մակերեսները:
Բնակչության իրազեկումը եվ տեղեկացումը
Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումը տեղի է ունենում քաղաքացիական պաշտպանության ազդանշաններով`
- շչակի ընդհատ հնչեցման դեպքում («Օդային տագնապ» ազդանշան) բնակչությունն անմիջապես պատսպարվում է պաշտպանական կառույցներում.
- շչակի անըդհատ հնչեցման դեպքում («Ուշադրություն բոլորին» ազդանշան) բնակչությունը պարտավոր է միացնել հեռուստացույցները և ռադիոընդունիչները, որոնցով պետական փրկարարական ծառայության մարմինների կողմից տրվում են հաղորդագրություններ տեղանքի քիմիական կամ ճառագայթային վարակի սպառնալիքի կամ դրանց առաջացման և բնակչության գործողությունների մասին ու գործում` համաձայն այդ հաղորդագրությունների:
Ստանալով համապատասխան ազդանշան` պաշտպանական կառույցներն սպասարկող խմբերի և օղակների անձնակազմերը բերվում են պատրաստականության և ժամանելով իրենց աշխատատեղերը, պաշտպանական կառույցները պատրաստում են պատսպարվողների ընդունման համար: Պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները ՀՀ փրկարար ծառայության տեղական մարմինների հետ համատեղ կազմակերպում են բնակչության պատսպարման համալիր միջոցառումներ:
Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարումն իրականացվում է նախապես մշակված և հաստատված պլանների համաձայն:
Աշխատանքային հերթափոխի աշխատողներն ու ծառայողներն օբյեկտների համապատասխան պաշտոնատար անձանց ղեկավարությամբ զբաղեցնում են պաշտպանական կառույցները` համաձայն օբյեկտի քաղաքացիական պաշտպանության պետի կողմից նախապես մշակված պլանների, իսկ անհատական բնակարաններում ապրողները՝ իրենց հարմարեցված նկուղները և այլ շինությունները:
Բնակչության տարահանումը
Գյուղական համայնքի վրա հակառակորդի անմիջական հարձակման դեպքում բնակչության լրիվ տարահանում չի պլանավորվում: Բնակչության հրատապ վերաբնակեցումը համայնքի առանձին տարածքներից հնարավոր է հակառակորդի կողմից հարձակման ժամանակակից միջոցների օգտագործման դեպքում, որի ընթացքում կարող են առաջանալ քիմիական, ճառագայթային, մանրէաբանական վարակի օջախներ:
Տարերային աղետներից բնակչության համար առավել մեծ վտանգ են ներկայացնում երկրաշարժերը, որոնց դեպքում որպես պաշտպանության հիմնական ձև հանդիսանում է բնակչության տարահանումը անվտանգ վայր` Հրազդան, Դիլիջան-Սևան երթուղով:
Աղետից հետո իրականացվում է այն շենքերի բնակիչների տարահանումը, որոնցում բնակվել հնարավոր չէ:
Տեխնածին քիմիական աղետների դեպքում պաշտպանական հիմնական ձևը բոլոր միջոցներով բնակչության դուրս բերումն է, տարահանումը վարակման օջախից քամու հակառակ ուղղությամբ:
Տարահանման հարցի լուծման համար պետք է հաշվի առնվեն հետևյալ ձևերն ու միջոցները`
- համայնքի բնակչությունը կարող է տարահանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով` ավտոշարասյուներով.
- առանձին դեպքերում տարահանման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:
Արտակարգ իրավիճակների դեպքում համայնքի կառավարման կազմակերպումը
Աղետի սպառնալիքի կամ առաջացման վտանգի դեպքում կառավարումն իրականացվում է համայնքի կառավարման կետից (գյուղապետի աշխատասենյակ) և Տավուշի մարզային փրկարարական վարչությունից:
Օպերատիվ խումբը ժ+45 րոպեի ընթացքում զբաղեցնում է հիմնական կառավարման կետը և ժ +60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն:
Մարզային փրկարարական վարչության անձնակազմը ժ+45 րոպեի ընթացքում ժամանում է և ժ+60 րոպեի ընթացքում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն և անհրաժեշտ փրկարարական աշխատանքներ:
Աղետի սպառնալիքի կամ առաջացման դեպքում կառավարումը կազմակերպվում է Տավուշի մարզպետի կողմից և իրականացվում է կառավարման հիմնական կետից: Անհրաժեշտության դեպքում կառավարումն իրականացվում է պահեստային կամ շարժական կառավարման կետերից:
Անհատական պաշտպանության միջոցների (ԱՊՄ) պահանջվող քանակի հաշվարկ`
ըստ տարիքային խմբերի
Հ/Հ |
Բնակչության թվաքանակը` ըստ տարիքային խմբերի |
Ընդամենը |
Պահանջվող ԱՊՄ-ի քանակը (հատ) և մակնիշը | |
Քանակը գումարած 10% պահուստ |
Մակնիշը | |||
|
0-2 տարեկան |
220 |
242 |
КЗД - 4 КЗД - 6 |
2. |
3-14 տարեկան |
870 |
957 |
ПДФ - НМУ - ДА |
3. |
15-18 տարեկան և ավելի |
2300 |
2530 |
ПДФ - НМУ - ША |
|
Ընդամենը |
3390 |
3729 |
|
Ծանոթագրություն`
Բնակչությանը ԱՊՄ բաշխումը, համաձայն ՀՀ կառավարության 25.10.2000 թ. թիվ 679 որոշման, իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ կազմակերպություններում` տվյալ կազմակերպության ղեկավարի որոշմամբ:
Բնակչության պաշտպանության միջոցառումները
Բնակչության պաշտպանության միջոցառումների մեջ մտնում են նաև`
1. ինժեներական ապահովումը, որի նպատակն է պայմաններ ստեղծել քաղաք մուտք գործելու, փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների, դրանց հաջող իրականացման, ինչպես նաև աղետի գոտուց բնակչության տարահանման կազմակերպման համար.
2. բժշկական ապահովումը, որի նպատակն է պայմաններ ստեղծել բժշկական օգնություն ցուցաբերել տուժածներին՝ գործին ընդգրկելով ինչպես տեղական, այնպես էլ այդ աշխատանքների մեջ ներգրավվող այլ մարզերից ժամանող ուժերը.
3. հասարակական անվտանգության և հակահրդեհային ապահովումը, որի նպատակն է ապահովել մարզի բնակչության անվտանգությունը, ունեցվածքի պահպանությունը և հակահրդեհային անվտանգությունը.
Հակահրդեհային նպատակների համար ջրապահանջը կազմում է` 1x10+2x2.5=15 լ/վրկ: Հրդեհի տևողությունն ընդունվում է 3 ժամ:
Q=(15x3x3600):1000=162 մ3
Հակահրդեհային ջրապահանջի վերականգնումը 24 ժամվա ընթացքում, որի համար անհրաժեշտ է`
Q=(162x1000):(24x3600)=2 լ/վրկ
Այդ նպատակով ընդհանուր ջրամատակարարման պահանջարկում հաշվարկված է 2 լ/վրկ լրացուցիչ ջրաքանակ:
4. նյութատեխնիկական միջոցների և սննդամթերքի ապահովումը, որի նպատակն է քաղաքի տուժած բնակչության և փրկարարական ուժերի կենսաապահովման համար կազմակերպել սննդի և առաջին անհրաժեշտության միջոցների ժամանակին տեղափոխումը և բաշխումը.
5. տրանսպորտային ապահովումը, որի նպատակն է աղետի գոտի տեղափոխել փրկարարական կազմավորումներ, ինչպես նաև փոքրածավալ տեխնիկական միջոցներ և տարահանել բնակչությանը.
6. տեղեկատվության ապահովումը, որի նպատակն է հստակ մեկնաբանել արտակարգ իրավիճակների հետևանքները, ապահովել լրատվության օբյեկտիվությունը և պրոֆեսիոնալ պատշաճ մակարդակը:
7. Միաժամանակ`
ա) բնակավայրում վտանգավոր ձեռնարկություններն ու արտադրությունները տեղաբաշխել նպատակահարմար` հաշվի առնելով բնակչության պաշտպանության խնդիրները,
բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարությունն իրականացնել անվտանգության և հուսալիության անհրաժեշտ մակարդակներով,
գ) ապահովել գյուղատնտեսական գործունեության կայունությունը,
դ) նախատեսել և ստեղծել ԱԻ սպառնալիքի կամ առաջացման մասին պետական մարմիններին և բնակչությանն ազդարարման համակարգ,
ե) նախատեսել, աղետի դեպքում, բնակչության պատսպարման, տարահանման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման և իրականացման հնարավորություն,
զ) նախատեսել, աղետի դեպքում, փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների կատարման հնարավորություն,
է) նախատեսել, աղետի դեպքում, հասարակական կարգի, պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող և այլ կարևորագույն օբյեկտների պահպանության ուժեղացման հնարավորություններ,
ը) նախատեսել, աղետի դեպքում, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման հնարավորություններ,
թ) նախատեսել, աղետի դեպքում, պետական մարմինների գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային հավաքման և օգտագործման հնարավորություն,
ժ) նախատեսել, աղետի դեպքում, կարանտինային և այլ սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացման, գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանության և բնակչության բժշկական սպասարկման իրականացման հնարավորություններ,
ժա) բնակավայրը և օբյեկտներն ապահովել հրդեհային պահպանությամբ, ինչպես նաև հակահրդեհային ջրամատակարարմամբ, շենքերին և շինություններին հարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով` համաձայն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի,
ժբ) շենքների, շինությունների, կազմակերպությունների ծավալահատակագծային և կառուցվածքային լուծումները, ինչպես նաև դրանց միջև անջրպետները նախատեսել այնպես, որպեսզի ապահովվի մարդկանց անվտանգությունը և հրդեհների մարումը,
ժգ) բնակավայրի բնակելի տարածքի սահմաններում պոտենցիալ վտանգավոր պահեստների և շինությունների, ինչպես նաև այրվող գազերով և հեղուկներով տարանցիկ խողովակաշարերի տեղաբաշխումն իրականացնել նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան,
ժդ) նախատեսել համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներ,
ժե) նախատեսել համայնքի տարածքում ուժեղ երկրաշարժներին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքներ:
Համայնքի մանրամասն նախագծման ընթացքում`
ա) մշակել հատուկ միջոցառումներ` ապահովելու համայնքի հատուկ կարևորագույն օբյեկտների գործունեության կայունությունն արտակարգ իրավիճակներում,
բ) նախատեսել անհրաժեշտ միջոցառումներ, արտակարգ իրավիճակներում, ապահովելու կառավարման, կապի, ազդարարման, կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգերի հիմնման և դրանց բնականոն գործունեության աշխատանքները,
գ) մշակել հատուկ պլան, արտակարգ իրավիճակներում, համայնքի բնակչության, տարահանումն ապահովելու համար և այն համաձայնեցնել այն բնակավայրի ղեկավարության հետ, որտեղ նրանք պետք է տեղաբաշխվեն:
II-9. ՀՀ Տավուշի մարզի Հաղարծնի գյուղական համայնքի գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները*
աղ. N Հ-11.
Ցուցանիշները |
Չափման |
Գոյություն |
Հեռանկարային |
1. |
2. |
3. |
4. |
Տարածքը |
|
|
|
Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված |
հա |
2775.89 |
2775.89 |
ընդամենը, այդ թվում՝ |
|
|
|
Բնակավայրի հողեր, որից. |
հա |
239.09 |
322,19 |
բնակելի կառուցապատման |
-"- |
155.02 |
175,62 |
հասարակական կառուցապատման |
-"- |
1.68 |
22,18 |
խառը կառուցապատման |
-"- |
- |
52 |
Ընդհանուր օգտագործման հողեր, այդ թվում. |
-"- |
25.07 |
38.29 |
ընդհանուր օգտագործման կանաչապատ |
-"- |
- |
6.7 |
Այլ հողեր |
-"- |
57.32 |
27,4 |
Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ |
-"- |
12.77 |
17,25 |
Արդյունաբերական օբյեկտների |
-"- |
4.16 |
4.16 |
գյուղատնտեսական արտադրական օբյեկտների |
-"- |
8.61 |
8.0 |
պահեստարանների |
-"- |
- |
- |
ընդերքի օգտագործման |
-"- |
- |
- |
Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ |
-"- |
28.02 |
20.54 |
էներգետիկայի |
-"- |
2.5 |
2.5 |
կապի |
-"- |
0.01 |
0.01 |
տրանսպորտի |
-"- |
13.63 |
13.63 |
կոմունալ ենթակառուցվածքների |
-"- |
11.88 |
4.4 |
Հատուկ պահպանվող տարածքների հողեր, որից՝ |
-"- |
13.17 |
19.17 |
առողջարարական նպատակներով նախատեսված |
-"- |
- |
- |
հանգստի համար նախատեսված |
-"- |
- |
4.0 |
պատմական եվ մշակութային |
-"- |
13.17 |
15.17 |
Հատուկ նշանակության |
-"- |
- |
- |
Գյուղատնտեսական նշանակության հողեր |
-"- |
1615.21 |
1529,11 |
Անտառային հողեր |
-"- |
861.61 |
861.61 |
Ջրային հողեր |
-"- |
6.02 |
6.02 |
Պահուստային տարածքներ |
-"- |
- |
- |
Դեմոգրաֆիական տվյալներ |
|
|
|
բնակչության թիվը |
հազ. մարդ |
3984 |
7000 |
բնակչության խտությունը |
հազ. մարդ/հա |
|
|
բնակչության տարիքային կազմը, այդ թվում՝ |
|
|
|
մինչև 15 տարեկան երեխաներ |
-"- |
939 |
1652 |
աշխատունակ հասակի բնակչություն |
-"- |
2395 |
4207 |
թոշակառու բնակչություն |
-"- |
650 |
1141 |
Բնակելի ֆոնդը |
|
|
|
Ընդհանուր բնակելի ֆոնդը, |
հազ. մ2 |
287.5 |
|
Նոր բնակելի շինարարության հարաբերությունը ըստ |
% |
|
|
սակավահարկ |
% |
99 |
99 |
բազմահարկ |
% |
1 |
1 |
Բնակչության թվաքանակը |
հազ.մարդ |
3964 |
7000 |
Բնակչության մշակութակենցաղային սպասարկման |
|
|
|
մանկական նախադպրոցական հիմնարկներ |
տեղ |
200 |
440 |
հանրակրթական դպրոցներ |
տեղ |
964 |
1134 |
հիվանդանոցներ |
մահճակալ |
- |
- |
պոլիկլինիկաներ |
հերթում հաճախում |
15 |
30 |
Տրանսպորտային սպասարկումը |
|
|
|
Ուղևորատար հասարակական տրանսպորտի գծերի |
|
|
|
Ավտոբուս, միկրոավտոբուս |
կմ |
- |
- |
Ճոպանուղի |
|
- |
- |
Մայրուղային ճանապարհների և փողոցների |
կմ |
3.5 |
3.5 |
Փողոցաճանապարհային ցանցի խտությունը |
կմ/կմ2 |
1.05 |
1.05 |
Կամուրջներ, ուղեկամուրջներ |
հատ |
2 |
2 |
Ինժեներական սարքավորումներ և բարեկարգում |
|
|
|
Ընդհանուր ջրօգտագործումը |
հազ.մ3/օր |
- |
1.7 |
- տնտեսական-խմելու նպատակով |
"-" |
- |
1.5 |
- արտադրական կարիքների համար |
"-" |
- |
0.2 |
Ջրամատակարարման համակարգի գլխամասային |
լ/վրկ |
- |
- |
Ջրամատակարարման օգտագործման աղբյուրները |
"-" |
«Տանձուտ», «Հաղարծին» |
«Տանձուտ», «Հաղարծին» |
Մաքուր ջրօգտագործումը |
լ/վրկ |
- |
17.0 |
այդ թվում տնտեսական-խմելու նպատակով |
մ3/օր |
- |
12.0 |
Կոյուղի |
|
|
|
Կեղտաջրերի ընդհանուր ելքը (ընդամենը), այդ թվում՝ |
մ3/օր |
- |
1260 |
կենցաղային կոյուղի |
"-" |
- |
1050 |
արտադրական կոյուղի |
"-" |
- |
210.0 |
Կոյուղու մաքրման կայանի արտադրողականությունը |
"-" |
- |
1300.0 |
Էլեկտրամատակարարում |
|
|
|
Էլեկտրաէներգիայի գումարային օգտագործումը |
հազ.կվտ. ժամ/տարի |
3600 |
8775 |
արտադրական օբյեկտների կարիքների համար |
"-" |
- |
1330 |
կոմունալ-կենցաղային կարիքների համար |
"-" |
3600 |
6650 |
1 մարդու կողմից տարեկան էլեկտրաէներգիայի |
կվտ/ժամ տարի |
- |
950 |
Էլեկտրաբեռնվածության ծածկման աղբյուրներ, այդ |
Մվա |
«Հաղարծին» 35/6 կվ |
10 |
Ջերմամատակարարում |
|
|
|
Բնակավայրի վառելիքային հաշվեկշռում գազի |
տոկոս |
30 |
100 |
Գազի օգտագործումը (ընդամենը), այդ թվում |
հազ.մ3/տարի |
134 |
250 |
Կոմունալ-կենցաղային կարիքների համար |
հազ.մ3/տարի |
134 |
620 |
Արտադրական կարիքների համար |
"-" |
- |
124 |
Տարածքի ինժեներական նախապատրաստումը |
|
|
|
Հեղեղատարի երկարությունը |
կմ |
- |
0.5 |
Հեղեղապաշտպան պատնեշներ |
հատ |
- |
20 |
Գետափերի ամրացում և կարգավորում |
կմ |
- |
0.6 |
Կենցաղային աղբի ծավալը |
հազ.տ. |
0.8-1.0 |
2-2.5 |
Շրջակա միջավայրի պահպանությունը |
|
|
|
Սանիտարապաշտպանիչ գոտիներ |
հա |
67 |
67 |
այդ թվում՝ կանաչապատում |
հա |
- |
38 |
Մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը |
% սահմ. թույլատ. խտ.-ից (ՍԹԽ) |
ՍԹԽ-ի սահման- |
ՍԹԽ-ի սահման- |
Ջրային ավազանի աղտոտվածության մակարդակը |
"-" |
ՍԹԽ-ից |
ՍԹԽ-ից |
Հողի և ընդերքի աղտոտվածության մակարդակը |
"-" |
ՍԹԽ-ի սահման- |
ՍԹԽ-ից |
Աղմուկի ազդեցության մակարդակը |
դեցիբել (ԴՑԲ) |
58-60 |
50-55 |
______________
*- կիրառված են համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին գոյություն ունեցող ցուցանիշները՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.01.06 թվականի հաշվետվության
**- տվյալները չեն լրացվում՝ հեռանկարային շահագործման ինտենսիվության կանխատեսման անհնարինության պատճառով
***- Строительные нормы и правила, Градостроительство, Планировка и застройка городскиx и сельскиx поселений СНиП 2.07.01.-89, Москва, 1989 г.
II-10. ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- Գյուղական տարածքի գոտիավորման նախագծի հիմնադրույթների իրականացում:
- Ջրամատակարարման ցանցի վերակառուցում, վերազինում` ջրամատակարարման գոտիների սահմանումով, պոմպակայանի կառուցումով:
- Կոյուղու ցանցի վերակառուցում, կոյուղու մաքրման կայանի կառուցում:
- Աղբավայրի համապատասխանեցում սանիտարական պահպանման նորմերին:
- Հակահեղեղային միջոցառումների իրականացում:
- Գետի հունի տեղափոխում։
- Հակասողանքային միջոցառումների իրականացում։
- Հաշվի առնելով տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների տարածքային ընդհանրությունը և ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացման նպատակահարմարությունը, առաջարկվում է ստեղծել Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Խաչարձան, Աղավնաձոր համայնքների միջհամայնքային միավորում:
Գ Լ ՈՒ Խ III
ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ներածություն
Հաղարծինի գյուղական համայնքի գոտիավորման նախագիծը մշակվել է ՀՀ Քաղաքաշինության նախարարության պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական պայմանագիր N ՄԲ ԱՇՁԲ-07/206-1 պատվերով, տեխնիկական առաջադրանքի և գոտիավորման կարգի պահանջների համաձայն:
Գոտիավորման նախագծի հիմնորոշ սկզբունքներն են՝
Ø գոյություն ունեցող ճարտարապետաքաղաքաշինական ավանդույթների պահպանումը,
Ø պատմաճարտարապետական արժեք չունեցող և միջավայրի գեղագիտական անբողջական կերպարը խաթարող կառույցների աստիճանական վերացումը,
Ø պատմամշակութային հուշարձանների պահպանման և դրանց առավել շահեկան օգտագործման ապահովումը,
Ø կազմավորված միջավայրին անհարիր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների վերատեղաբաշխումը,
Ø տրանսպորտային-հետիոտն ակտիվության կանոնակարգումը և կարգավորումը,
Ø բնական այգեպուրակային լանդշաֆտի վերականգնման, պահպանման և հետագա օգտագործման միջոցառումների իրականացումը,
Ø թանգարանային գործի, հուշարձանների գիտական ցուցադրման, ավանդական արհեստների արտադրության, զբոսաշրջիկների սպասարկման ու գովազդի հետ կապված հնարավորությունների խրախուսումը:
III-1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
III-1.1. Գոտիավորման նախագծի իրավազորությունը
Սույն գոտիավորման նախագիծը՝ հանդիսանալով քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ, ծառայում է որպես քաղաքաշինական գործունեությունը կարգավորող հիմնական իրավական միջոց, սահմանելով բնակավայրի փաստացի և հեռանկարային օգտագործման և կառուցապատման նկատմամբ պարտադիր պահանջները՝ բարենպաստ կենսամիջավայրի ձևավորման նպատակով։
III-1.2. Գոտիավորման նախագծի հիմնական նպատակները
Ø Հասարակության առողջության, անվտանգության, և բարեկեցության ապահովումը քաղաքաշինական գործունեության, հողհատկացման և կառուցապատման գործընթացների կարգավորման և համակարգման միջոցով։
Ø Քաղաքի զարգացման ընթացքում առողջ և գրավիչ միջավայրի ձևավորման ապահովումը։
Ø Հողօգտագործման տեսակների դասակարգումն ըստ դրանց նպատակային օգտագործման։
Ø Շրջակա միջավայրի և պատմամշակութային արժեքների պահպանումը։
Ø Քաղաքի կազմավորված, պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հատվածների վերակառուցման և վերանորոգման խրախուսումը՝ միջավայրի առանձնահատուկ ճարտարապետական կերպարի պահպանմամբ։
Ø Կազմավորված քաղաքաշինական միջավայրին համապատասխան գեղագիտական քաղաքականության ապահովումը՝ ժամանակակից դինամիկ զարգացման պահանջների հաշվառումով:
III-1.3. Գոտիավորման նախագծի կիրառման բնագավառը
Գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են՝
Ø Քաղաքի տարածքում կատարվող վերակառուցողական, շինարարական, վերականգնողական, վերանորոգման, բարեկարգման, կանաչապատման աշխատանքների, ինչպես նաև հողերի և առանձին օբյեկտների նպատակային օգտագործմանը և շահագործմանը վերագրվող պահանջները գործնականում իրականացնելու և պահպանելու համար:
Ø Գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը կարգավորում են նաև շենքերի և շինությունների ներսում կատարվող գործունեության այն հետևանքները, որոնք ազդում են շրջակա միջավայրի բնականոն վիճակի վրա, այն է՝ աղմուկին, վնասակար արտանետումներին, տրանսպորտային և հետիոտն հոսքերի մեծ զանգվածներ առաջացնող գործունեության տարբեր տեսակներին վերաբերող հատուկ պահանջների սահմանումը և այլն:
Ø Գոտիավորման նախագծի դրույթները, պահանջները և նորմերը պարտադիր են նաև կառուցապատման և հողամասերի օգտագործման ինտենսիվության, շենքերի և շինությունների հարկայնության, դրանց արտաքին ճակատների ձևավորման, հարդարանքի, գովազդների, ցուցանակների, փոքր ճարտարապետական ձևերի տեղադրման համար:
III-1.4. Գոտիավորման համակարգի կառուցվածքը
Գոտիավորման նախագիծը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի օգտագործման ձև» սկզբունքի վրա: Նախագծում, ըստ առանձին գոտիների, սահմանվում են հողօգտագործման և կառուցապատման թույլատրելի օգտագործման տեսակները, որոնց համապատասխանող քաղաքաշինական գործունեության իրականացման համար լրացուցիչ պահանջներ, քննարկումներ, համաձայնեցումներ չեն նախատեսվում։ Սահմանվել են թույլատվության հետևյալ ձևերը ՝
Ø թույլատրվում է
Ø չի թույլատրվում
Պահանջները տարբերակվում են մեկից մյուս գոտի անցնելիս, բայց հաստատուն են յուրաքանչյուր գոտու ներսում:
III-1.5. Գոտիավորման նախագծի իրավական հիմքերն են
Ø Բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը
Ø ՀՀ բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նորմերը,
Ø Հաղարծին գյուղի գլխավոր հատակագիծը,
Ø ՀՀ գործող օրենքները և ենթաօրենսդրական ակտերը։
III-1.6. Գոտիավորման նախագծի կապը գլխավոր հատակագծի հետ
Գոտիավորման նախագիծը քաղաքի գլխավոր հատակագծի իրագործման հիմնական ծրագրային քաղաքաշինական փաստաթուղթն է: Այն անմիջականորեն կապված և համաձայնեցված է քաղաքի գլխավոր հատակագծում նախանշված գաղափարների, զարգացման ուղղությունների, կառուցապատման ինտենսիվության և բնակչության տեղաբաշխման իրականացման գործընթացի հետ:
III-2. ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
III-2.1. Սահմաններ
Նախագծվող տարածքի սահմանները համապատասխանում են գլխավոր հատակագծում առանձնացված գոտիավորման տարածքի սահմաններին։ Տարածքի ընդհանուր մակերեսը 239.09 հա:
Գոտիավորման շրջանների (գոտիների) սահմանները
Նախագծվող գոտիավորման շրջանների (գոտիների) սահմանները որոշվում են հետևյալ կերպ՝
Ø Եթե գոտիավորման շրջանի սահմանը համընկնում է հողամասի սահմանի հետ, ապա այդ հողամասի սահմանը համարվում է գոտիավորման շրջանի սահմանը,
Ø Եթե գոտիավորման շրջանի սահմանը անցնում է փողոցով, ճեմուղով, երկաթգծի ուղիներով, գետով կամ այլ գծային ծրագիծ ունեցող տարածքային միավորներով, ապա գոտիավորման շրջանի սահման է համարվում դրանց առանցքային գիծը,
Ø Եթե գոտիավորման շրջանի սահմանը անցնում և կիսում է ինչ որ մի առանձին տիրույթ, ապա գոտիավորման շրջանի սահմանը որոշվում է գծագրում բերված համապատասխան եզրագծով, կամ հեռավորության նշումով։
III-2.2. Կլիմայական պայմաններ
Նախագծվող տարածքը գտնվում է շինարարակլիմայական «չափավոր» շրջանում (հունվարի միջին ջերմաստիճանը՝ միջինը - 1.70C, հուլիսինը՝ 120C, քամու ռեժիմը՝ տարեկան 1.5-2.2 մ/վրկ) (ՀՀՇՆ II-7.01-96 Շինարարական կլիմայաբանության նորմեր):
III-2.3. Հողածածկույթ
Նախագծվող տարածքի հողածածկույթը բարենպաստ է կանաչապատման համար:
III-2.4. Ինժեներաերկրաբանական պայմաններ
Նախագծվող տարածքում գրունտային ջրերը տարածված են Աղստև գետի ողողահունում։ Առկա է մակերևութային հոսք, հեղեղավտանգ տեղամասեր, խոշոր սահքեր, նախատեսվում է կենտրոնական հատվածում գետի հունի փոփոխություն։
III-2.5. Սեյսմատեկտոնական պայմաններ
Ըստ սեյսմավտանգավորության աստիճանի գոտիավորման տարածքում գրունտների հաշվարկված սեյսմիկ արագացումները տատանվում են 0.30-ից մինչև >0.35 g, մինչև (որը համապատասխանում է 8.5-9.0 բալի)։
III-2.6. Ինժեներական ենթակառուցվածքներ
Ջրամատակարարում
Գոտիավորմամբ ընդգրկված է գյուղական համայնքի ողջ տարածքը, որում ձևավորված են ջրամատակարարման I, II գոտիները, 2x2 (չորս) ՕԿՋ-երով՝ ընդհանուր ծավալը 1300 մ3։ Ջրամատակարարումը իրականացվելու է «Տանձուտ» և «Հաղարծին» աղբյուրներից։
Կոյուղացում
Գոտիավորման տարածքի կոյուղացումն ապահովելու նպատակով առաջարկվել է կոյուղացնել գյուղական համայնքը` կոյուղատարերի միջոցով կեղտաջրերը հասցնելով համայնքի հարավ արևելյան մասում (Աղստև գետի ափին) նախատեսվող մաքրման կայան ։
Էներգամատակարարում
Էլեկտրամատակարարում
Ներկայումս, ինչպես նաև հետագայում քաղաքի էլեկտրամատակարարման սնման աղբյուր է հանդիսանում 35/6 կվ լարման «Հաղարծին» ենթակայանը 1 x 4.0+1x2.5 մվա, որի կապը հանրապետության էներգահամակարգի հետ իրականացվում է «Դիլիջան» 110/35/10 կվ լարման ենթակայանից (հզորությունը` 1x 25+1x10 մվա) 35 կվ լարման օդային գծերով:
Հաղարծին գյուղի հեռանկարային զարգացման ժամանակաշրջանի համար պահանջվող էլեկտրաէներգիայի քանակը կազմում է 2.4 ՄՎա:
Վերը նշված պահանջը կբավարարվի գոյություն ունեցող «Հաղարծին» ենթակայանից:
Գազամատակարարում
Բնակավայրը գազիֆիկացված է, գազամատակարարումն իրականացվում է «Դիլիջան» գազաբաշխիչ կայանից, 150 մմ տրամագծով միջին ճնշման գազատարով: Բնակավայրի ցածր ճնշման ներքին ցանցի ընդհանուր երկարությունը 6.5 կմ է: Գործող գազակարգավորիչ կետերը 3-ն են:
Բաժանորդների ներկայիս քանակը 280 է: Բնակավայրում ներկայումս կատարվում են վերագազիֆիկացման աշխատանքներ: Գազի հեռանկարային ծախսը` 250 հազ. մ3:
Ջերմամատակարարում
Նախատեսվում է ջերմային համակարգը կազմակերպել լոկալ փոքր հզորության կաթսայատներից, որոնք կաշխատեն փոքր ջերմային կորուստներով և բնապահպանական առումով առավել արդյունավետ են։
Կապ
Հաղարծին գյուղի հեռախոսային կապն իրականացվում է ավտոմատ հեռախոսակայանի միջոցով, հզորությունը 700 համար, որից գործում է 350-ը։
Հաշվարկային ժամանակաշրջանի համար նախատեսվում է վերակառուցել համակարգը՝ ապահովելու անմիջական կապ հանրապետության տարբեր շրջանների հետ, ավելացնելով հզորությունը 2000 համարով։
III-3. Շրջակա միջավայրի պահպանություն
Գյուղական համայնքի գլխավոր հատակագծի մշակման փուլում նախատեսված են միջոցառումներ՝ հողային ծածկույթը, մակերևութային և խորքային ջրերը, մթնոլորտային օդը աղտոտումից պահպանելու համար:
III-4. Գոտիավորման նախագծի կազմը
Գոտիավորման նախագծի կառուցվածքային հիմնական բաղկացուցիչներն են գոտիավորման գծագրական ու տեքստային մասերը:
Նախագիծը ներառում է
Ø Գործառական գոտիավորումը՝ հողատարածքների առանձնացումն ըստ գործառական օգտագործման՝ սահմանելով թույլատրելի օգտագործման տեսակները, ամրագրելով ընդհանուր տարածքի մակերեսի նկատմամբ վերջիններիս սահմանային չափաբաժինները։
Ø Ծավալատարածական գոտիավորումը՝ ամրագրելով կառուցապատման բնույթն արտահայտող ցուցանիշները (կառուցապատման խտություն, շենքերի, շինությունների բարձրություն, կառուցապատված և կանաչապատ մակերեսների հարաբերակցություն և այլն), տվյալ տարածքում թույլատրելի չափաբաժինների հաշվառմամբ։
III-5. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) սահմանափակումների հիմնավորումները
Հողերը գոտիավորված են ըստ հիմնական և օժանդակ գոտիների։
Հիմնական գոտիներ*
Հիմնական են համարվում հողերի գոտիավորումը ըստ նպատակային նշանակության և ըստ քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային, գյուղատնտեսական, ինժեներաերկրաբանական և այլ բնույթի սահմանափակումների։
Միևնույն տարածքային միավորին համապատասխանում է միայն մեկ հիմնական գոտի:
Քաղաքի գոտիավորման տարածքում ըստ նպատակային նշանակության առանձնացված են հետևյալ հիմնական գոտիները.
● Բնակավայրերի հողեր,
● Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր,
● Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր,
● Հատուկ պահպանվող տարածքների հողեր։
Օժանդակ գոտիներ*
Օժանդակ է համարվում հողամասերի գոտիավորումը՝ ըստ գործառական նշանակության, հողատեսքերի և թույլատրված օգտագործումների, ինչպես նաև հողամասերի ծավալատարածական գոտիավորումը՝ ըստ կառուցապատման չափորոշիչների։
Հիմնական գոտիներն իրենց հերթին ստորաբաժանվել են աստիճանական զարգացման և համալիր հատակագծման հետևյալ օժանդակ գոտիների ըստ թույլատրելի օգտագործումների*.
Աստիճանական զարգացման գոտիների առանձնացման հիմնական նպատակն է որոշակի տարածքների փուլ առ փուլ երկարաժամկետ զարգացման և կառուցապատման խրախուսումն ու երաշխավորումը: Սահմանվում են հետևյալ աստիճանական զարգացման հիմնական գոտիներ՝
● Բնակելի կառուցապատման գոտի,
● Խառը կառուցապատման գոտի
● Հասարակական գործառույթների զարգացման գոտի
● Ընդհանուր օգտագործման հողերի գոտի (հասարակական կանաչ)
● ՈՒսումնական գոտի
● Բուժական գոտի,
● Ինժեներական ենթակառուցվածքների գոտի,
● Արտաքին տրանսպորտի գոտի,
● Հատուկ պահպանվող գոտի։
Համալիր հատակագծման օժանդակ գոտիների առանձնացման հիմնական նպատակներն են՝
- խրախուսել տարածքի բազմաբնույթ օգտագործումը համալիր նախագծման միջոցով,
- ապահովել համաքաղաքային համալիրների օպտիմալ տեղաբաշխումը,
- ներդաշնակորեն ինտեգրել հատուկ նախագծվող համալիրները կազմավորվող քաղաքաշինական միջավայրում։
Սահմանվում են հետևյալ համալիր հատակագծման հիմնական գոտիներ՝
● Առևտրի համաքաղաքային գոտի
● Արտաքին տրանսպորտի գոտի
● Արտադրական գոտի,
● Գյուղատնտեսական արտադրական գոտի։
_____________________________
*- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք՝ ընդունված ՀՀ ԱԺ կողմից 05.05.98 թ., վավերացված ՀՀ նախագահի կողմից 26.05.98 թ., Գլուխ VI, հոդված 14
Ստորեվ տրված է հողերի օժանդակ գոտիավորումը
Անհատական բնակելի կառուցապատման գոտի, ԱԿԳ
Խառը կառուցապատման գոտի, ԽԿԳ
Հասարակական օգտագործման կանաչ գոտի, ՀՕԿԳ
Հասարակական սպասարկման և առևտրի համաքաղաքային գոտի, ՀՍԱԳ
Արտադրական և կոմունալ-պահեստային գոտի, ԱԳ
Ինժեներական ենթակառուցվածքների գոտի, ԻԵԳ
Բուժական գոտի, (ԲԺԳ)
ՈՒսումնական գոտի, (ՈՒԳ)
Հատուկ պահպանվող գոտի, (ՀՊԳ)
Ծանոթություն. Յուրաքանչյուր գոտու վրա տարածվում են նաև լրացուցիչ սահմանափակումներ, կապված քաղաքի հատակագծային կառուցվածքում առանձնակի կարևորություն ունեցող գոտիների (համապատասխանաբար պատմաճարտարապետական հուշարձանների պահպանման և առավելագույն ընկալման հնարավորությունների բացահայտման, հասարակական կենտրոնի, քաղաքային մուտքի ազդեցության տարածման) առաջադրած պահանջների, սանիտարահիգիենիկ կամ բնապահպանական պահանջների բավարարման (բնական լանդշաֆտի արժեքավոր ձևերի վերականգնման, էկոհամակարգերի տարբեր խախտումների փոխհատուցման գործընթացների կանոնակարգման, ինժեներական նախապատրաստման համալիր միջոցառումների պարտադիր իրականացման ապահովման հետ պայմանավորված կառուցապատման սահմանափակումների և այլն), տարբեր տիպի կառուցապատումների, հաղորդակցության ուղիների, դրանց կառուցվածքների և ինժեներական ենթակառուցվածքների ազդեցության, սանպահպանման կամ օտարման գոտիների ապահովման պահանջների հետ։
Գոտիներում հիմնական օգտագործման ձեվերն են՝
1. Բնակելի կառուցապատում
Ø Առանձնատներ տնամերձ հողամասերով։
Ø Բազմաբնակարանոց տներ։
2. Հյուրանոցային ծառայություններ՝
Ø Հյուրանոցներ (սահմանափակ կոնտինգենտի համար, մինչև 200 տեղ),
Ø Մոթելներ (առանց սահմանափակումների),
Ø Հյուրանոցներ, մոթելներ, քեմփինգներ սահմանափակված մինչև 20 տեղ,
Ø Հանրակացարաններ։
3. Կրթական հաստատություններ
Ø Մանկապարտեզներ, մանկամսուրներ։
Ø Միջնակարգ դպրոցներ։
Ø Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ։
Ø Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ։
4. Բուժական հիմնարկություններ
Ø Բուժական կաբինետներ,
Ø Պոլիկլինիկաներ և հիվանդանոցներ,
Ø Վերականգնողական կենտրոններ։
5. Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
Ø Մարզային և գյուղական նշանակության վարչակառավարման հիմնարկներ,
Ø Անհատական գրասենյակներ (օֆիսներ)։
Ø Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ։
Ø Փոստատներ, կապի բաժանմունքներ։
Ø Ոստիկանական տեղամասեր։
Ø Հրշեջ ծառայություններ,
Ø Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
6. Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ
Ø Վարսավիրանոցներ,
Ø Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,
Ø Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,
Ø Հասարական բաղնիքներ, սաունաներ,
Ø Հասարակական սանհանգույցներ,
Ø Աղբարկղեր։
7. Հասարակական օգտագործման և մարզական հաստատություններ
Ø Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ,
Ø Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ,
Ø Թատրոններ և կինոթատրոններ ,
Ø Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ,
Ø Սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, բոուլինգ դահլիճներ, մարզադահլիճներ, ջրավազաններ և այլ մարզական կառույցներ,
Ø Մարզադաշտեր, խաղադաշտեր,
Ø Մասնավոր բացօթյա ռեկրեացիոն կառույցներ՝ լողի, թենիսի և այլ ակումբներ,
Ø Պուրակներ անիվավոր չմուշկների և այլնի համար,
Ø Հրաձգարաններ։
8. Առևտրական օբյեկտներ
Ø Սուպերմարքեթներ, հանրախանութներ, առևտրի կենտրոններ,
Ø Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ,
Ø Ավտոպահեստամասերի վաճառք ,
Ø Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ (բացառությամբ կենդանիների վաճառքի),
Ø Կենդանի ձկների վաճառք,
Ø Բացօթյա մանրածախ, մեծածախ առևտուր։
9. Հասարակական սննդի օբյեկտներ
Ø Ավանդական ուտեստների խոհանոց, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,
Ø Ռեստորաններ, սրճարաններ և բարեր ոչ ավելի քան 20 նստելատեղով,
Ø Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ ,
Ø Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակումների),
Ø Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ ։
10. Արտադրական օբյեկտներ
Ø Արդյունաբերական օբյեկտներ,
Ø Արտադրական օբյեկտներ, որոնց գործունեությունը կապված չէ աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ,
Ø Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի, մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ,
Ø Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, սննդամթերքների փոքրածավալ արտադրություն,
Ø Գյուղատնտեսական մթերքների արտադրություն,
Ø Տնայնագործական արտադրություն (վերամշակում, վերանորոգում, նորոգում, ներկում, մաքրում, սարքավորումների հավաքում, սեփական արտադրանքի առևտուր։
11. Կոմունալ օբյեկտներ և ծառայություններ
Ø Պահեստներ։
12. Ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
Ø Ավտոբուսային կայարաններ,
Ø Տրանսպորտի հավաքակայաններ,
Ø Բենզալիցքավորման կայաններ,
Ø Ավտոկայանատեղեր։
13. Գյուղատնտեսական
Ø Գյուղատնտեսական մթերքների վերամշակում, արտադրություն,
Ø Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն),
Ø Տնկարաններ, անտառային տնտեսություն։
14. Ինժեներական ենթակառուցվածքներ և սարքավորումներ
Ø Խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներ (ՕԿՋ),
Ø Ոչ մետաղական (պոլիէթիլենային, բետոնե) ստորգետնյա խողովակաշարեր,
Ø Մետաղական խողովակաշարեր (երկաթբետոնե, թուջե),
Ø Ջրամատակարարման բաշխիչ հորեր,
Ø Կոյուղու ցանցային հորեր,
Ø Վերգետնյա հաղորդալարեր,
Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
Ø Էլեկտրական ենթակայաններ,
Ø Ավտոմատ գազաբաշխիչ կայան (ԱԳԿ),
Ø Գազակարգավորիչ պահարանային կետեր (ԳՊԿ),
Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ մինչև 5 ՀԿ/ժամ,
Ø Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),
Ø Կապի ավտոմատ հեռախոսային կայան։
15. Ոչ հիմնական շինություններ
Ø Տաղավարներ,
Ø Ճարտարապետական փոքր ձևեր։
III-6.ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ
Օգտագործման ձևեր |
ԱԿԳ |
ԽԿԳ |
ՀՕԿԳ |
ՀՍԱԳ |
ԱԳ |
ԻԵԳ |
ԲԺԳ |
ՈՒԳ |
ՀՊԳ |
Բնակելի կառուցապատման ձևեր |
|
|
|
|
|
|
|
| |
Առանձնատներ տնամերձ հողամասերով՝ |
l |
l |
|
|
|
|
|
| |
Բազմաբնակարան տներ |
|
|
|
|
|
|
|
| |
Հյուրանոցային ծառայություններ |
|
|
|
|
|
|
|
| |
Հյուրանոցներ (մինչև 200 տեղ) |
|
l |
|
|
|
|
|
| |
Մոթելներ (առանց սահմ.) |
|
|
|
|
|
|
|
| |
Ճանապարհամերձ տներ (վարձ. տրվող գյուղ.տներ) |
l |
l |
|
|
|
|
|
| |
Հյուրանոցներ, մոթելներ (սահմանափակ կոնտինգենտով) |
|
l |
|
|
|
|
|
| |
Պանսիոնատներ, առողջարանային մասնաշենքեր |
|
|
|
|
|
|
|
| |
Հանրակացարաններ |
|
l |
|
|
|
|
l |
| |
Կրթական հաստատություններ |
|
|
|
|
|
|
|
| |
Մանկապարտեզներ, մանկամսուրներ |
|
l |
|
|
|
|
l |
| |
Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ |
|
l |
|
|
|
|
l |
| |
Միջնակարգ դպրոցներ |
|
l |
|
|
|
|
l |
| |
Համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ, |
|
l |
|
|
|
|
l |
| |
Բուժական |
|
|
|
|
|
|
|
| |
Բուժական կաբինետներ, |
l |
l |
|
|
|
l |
l |
| |
Պոլիկլինիկաներ, |
|
l |
|
|
|
|
l |
| |
Վերականգնողական կենտրոններ |
|
|
|
|
|
|
l |
| |
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ |
|
|
|
|
|
|
|
| |
Գյուղական նշանակության վարչակառավարման հիմնարկներ, դրանց գրասենյակներ (օֆիսներ), |
|
l |
|
|
|
|
|
| |
Անհատական գրասենյակներ |
|
l |
l |
|
|
|
|
| |
Բանկեր, բորսաներ և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ |
|
l |
|
|
|
|
|
| |
Փոստատներ, կապի բաժանմունքներ, |
|
l |
|
|
|
|
|
| |
Ոստիկանական տեղամասեր, |
|
l |
|
|
|
|
|
| |
Քաղպաշտպանության ապաստարաններ |
l |
l |
l |
l |
|
l |
l |
| |
Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ |
|
|
|
|
|
|
|
| |
Վարսավիրանոցներ, |
l |
l |
l |
|
|
|
|
| |
Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ, |
|
l |
l |
l |
|
|
|
| |
Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ, |
l |
l |
l |
|
|
|
|
| |
Հասարակական բաղնիքներ, սաունաներ, |
l |
l |
|
|
|
|
| ||
Հասարակական սանհանգույցներ, |
|
l |
|
|
|
|
|
| |
Աղբարկղներ |
l |
l |
l |
l |
l |
|
l |
l |
|
Կրոնական հիմնարկություններ |
|
|
|
|
|
|
|
| |
Եկեղեցիներ, մատուռներ, |
|
|
|
|
|
|
|
l | |
Այլ կառույցներ եկեղեցականների համար, |
|
|
|
|
|
|
|
l | |
Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ |
|
|
|
|
|
|
|
| |
Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի սրահներ, |
|
l |
|
|
|
|
|
| |
Ակումբներ և հասարակական հավաքատեղիներ, գիշերային ակումբներ, |
|
|
|
|
|
|
|
| |
Թատրոններ և կինոթատրոններ, |
|
l |
|
|
|
|
|
| |
Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի և մանկական տարբեր տիպի այգիներ, |
|
|
l |
|
|
|
|
|
|
Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ, |
|
l |
l |
|
|
|
|
|
|
Խաղադաշտեր, |
|
|
l |
|
|
|
|
l |
|
Մարզադաշտեր, |
|
|
l |
|
|
|
|
|
|
Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ, լողի, թենիսի և այլ ակումբներ, |
|
|
l |
|
|
|
|
|
|
Պուրակներ` անիվավոր չմուշկների և այլնի համար, |
|
|
|
|
|
|
|
| |
Հրաձգարաններ (պնևմո տիրեր) |
|
|
l |
|
|
|
|
|
|
Առևտրական |
|
|
|
|
|
|
|
| |
Սուպերմարքեթներ և հանրախանութներ, |
|
l |
l |
|
|
|
|
| |
Առևտրի կենտրոններ |
|
l |
l |
|
|
|
|
| |
Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ |
l |
l |
l |
l |
|
|
l* |
|
|
Ավտոպահեստամասերի վաճառք, |
|
|
l |
|
|
|
|
| |
Տոնավաճառներ, ֆերմերային շուկաներ՝ բացառությամբ կենդանիների վաճառքի, |
|
|
l |
|
|
|
|
| |
Բացօթյա մեծածախ, մանրածախ առևտուր, |
|
|
l |
|
|
|
|
| |
Կենդանիների վաճառք: |
|
|
|
l |
|
|
|
| |
Հասարակական սնունդ |
|
|
|
|
|
|
|
| |
Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ, |
|
|
|
|
|
|
|
| |
Ռեստորաններ` ոչ ավելի քան 20 նստելատեղով, |
l** |
l |
|
|
|
|
|
| |
Սրճարաններ և բարեր` |
l |
l |
|
|
|
|
|
| |
Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (առանց սահմանափակ.) |
|
|
l |
|
|
|
|
| |
Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ, |
|
l |
l |
|
|
|
|
| |
Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ: |
l |
l |
l |
|
|
|
|
| |
Արտադրություն |
|
|
|
|
|
|
|
| |
Արդյունաբերական օբյեկտներ, պահեստարաններ |
|
|
|
l |
|
|
|
| |
Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման (ծուխ, գազեր) հետ |
l |
l |
|
l |
|
|
|
| |
Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադ. |
l |
l |
|
l |
|
|
|
| |
Գյուղատնտեսական մթերքների արտադրություն, |
|
|
|
l |
|
|
|
| |
Տնայնագործական արտադրություն, սեփական արտադրանքի առևտուր, |
l |
l |
|
|
|
|
|
| |
Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն), |
l |
l |
|
l |
|
|
|
| |
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ |
|
|
|
|
|
|
|
| |
Ավտոբուսային կայարաններ, |
|
|
|
|
|
|
|
| |
Տրանսպորտի հավաքակայաններ և կառույցներ, |
|
|
|
|
|
|
|
| |
Բենզալիցքավորման կայաններ*, |
|
l |
|
|
|
|
|
| |
Ավտոկանգառներ**, |
l |
l |
l |
l |
l |
|
|
|
|
Ավտոտնակներ |
|
l |
|
|
|
|
|
| |
Գյուղատնտեսություն |
|
|
|
|
|
|
|
| |
Գյուղ. աշխ. (այգեգործություն)՝ |
l |
|
|
|
|
|
|
| |
Գյուղ. աշխ. (անասն. համ.՝ ընտ. կենդ. բուծում, բուժում, վաճառք), |
|
|
|
l |
|
|
|
| |
ՏՆկարաններ |
l |
|
|
l |
|
|
|
| |
Ինժեներական սարքավորումների օգտագործման ձևեր*** |
|
|
|
|
|
|
|
| |
Վերգետնյա հաղորդալարեր, |
l |
|
|
|
|
|
|
| |
Էլեկտրական ենթակայաններ, |
|
|
|
l |
l |
|
|
| |
Ավտոմատ գազաբաշխիչ կայան (ԱԳԲԿ), |
|
|
|
|
l |
|
|
| |
Գազակարգավորիչ պահարանային կետեր (ԳԿԿ) |
l |
l |
l |
l |
|
|
|
| |
Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային), |
|
l |
l |
|
l |
l |
l |
| |
Կապի ավտոմատ հեռ. կայաններ, |
|
l |
|
|
l |
|
|
| |
Կոյուղու ցանցային հորեր, |
l |
l |
l |
l |
l |
l |
l |
l |
|
Ջրամատակ. բաշխիչ հորեր, |
l |
l |
l |
l |
l |
l |
l |
l |
|
Մալուխային էլեկտրահաղորդագծեր, |
l |
l |
l |
l |
l |
l |
l |
l |
|
Փոքր հզորության լոկալ կաթսայատներ մինչև 5ՀԿ(ժամ), |
l |
l |
l |
l |
l |
l |
l |
| |
Ստորգետնյա խողովակաշարեր (մետաղական, ոչ մետաղական), |
l |
l |
l |
l |
l |
l |
l |
l |
|
Ոչ հիմնական շինություններ |
|
|
|
|
|
|
|
| |
Տաղավարներ (զրուցարաններ), |
|
l |
l |
l |
|
|
|
l |
|
ճարտարապետական փոքր ձևեր: |
l |
l |
l |
l |
l |
|
l |
l |
l |
l - թույլատրված օգտագործման ձևեր
*- ՀՀՇՆ 3-9.02-98 և ՀՀՇԱ IV-12.03.01-04 նորմերի պահանջներին համապատասխան
**- СНРА IV-11.03.03-02, СНuП 2.07.01, СНРА II 8.04-01 նորմերի պահանջներին համապատասխան
***- СНuП 2.04.03-85, "канализация, наружные сети и сооружения" նորմերի պահանջներին համապատասխան
III-7. ԳՈՏԻՆԵՐ
1. Անհատական բնակելի կառուցապատման գոտի (ԱԿԳ)
Այս գոտին առանձնացվում է հիմնականում արդեն կազմավորված առանձնատնային կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման, կանոնակարգման, ինչպես նաև նոր տրամադրվող առանձնատնային թաղամասերի կազմակերպված հատակագծման համար:
1.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Բնակելի
Ø Առանձնատներ տնամերձ հողամասերով:
Հյուրանոցային
Ø Վարձակալությամբ տրվող առանձնատներ։
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
Ø Անհատական գրասենյակներ (օֆիսներ)։
Ø Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ ։
Բուժական
Ø Բուժական կաբինետներ:
Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ
Ø Վարսավիրանոցներ,
Ø Կոշիկի, հագուստի, կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,
Ø Աղբարկղներ։
Առևտրական
Ø Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ:
Հասարակական սնունդ
Ø Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ,
Ø Ռեստորաններ, սրճարաններ և բարեր (սահմանափակ նստելատեղերով);
Արտադրություն
Ø Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ, հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ,
Ø Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսից) փոքրածավալ արտադրություն,
Ø Տնայնագործական արտադրություն, սեփական արտադրանքի առևտուր,
Ø Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
Ø Բենզալիցքավորման կայաններ,
Ø Ավտոկանգառներ։
Գյուղատնտեսություն
Ø Գյուղատնտեսական աշխատանքներ (այգեգործություն)՝ ներառյալ ընտանի կենդանիների բուծումը (բացառելով ֆերմերային տնտեսության ձևավորումը),
Ø Տնկարաններ։
Ինժեներական ենթակառուցվածքներ
Ø Վերգետնյա հաղորդալարեր,
Ø Գազակարգավորիչ պահարանային կետեր,
Ø Կոյուղու ցանցային հորեր,
Ø Ջրամատակարարման բաշխիչ հորեր,
Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
Ø Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
Ø Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Առանձնատներ՝ տնամերձ հողամասերով, |
| |
Ø Հողամասի մակերես (նվազագույն/առավելագույն) |
- 1000-1500 քմ | |
Ø Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք - հողամասի ընդհանուր մակերեսի 1/3-ից ոչ ավելի, |
| |
Ø Հողամասի ճակատի նվազագույն լայնություն |
- 10 մ։ | |
Ø Հողամասի անբաժանելի մաս- |
- 500 մ։ |
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Ø Շենքերի / շինությունների բարձրությունը - 9 մ (2 հարկ + ձեռնահարկ) Ø Շենքերի / շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - 50% Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - 70% Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 30%
(առավելագույն)` գլխավոր ճակատի տանիքի բարձրագույն նիշը
2. Խառը կառուցապատման (ԽԿԳ)
Այս գոտիները առանձնացվում են, հիմնականում, արդեն կազմավորված խառը՝ բնակելի և հասարակական կառուցապատում ունեցող թաղամասերի վերակառուցման և կանոնակարգման համար՝ համայնքի հետագա դինամիկ զարգացմանը համընթաց: Այս գոտիները նախատեսվում են հասարակական, բնակելի կառուցապատման և ընդհանուր օգտագործման հողերի խառը տեղակայման համար՝ այնպիսի համադրությամբ, որպեսզի որևէ մեկի գերակայությունը չլինի:
2.1 Թույլատրված օգտագործման ձևեր
Բնակելի
Ø Առանձնատներ` տնամերձ հողամասերով,
Ø Բազմաբնակարան տներ՝ առանց հողամասերի:
Հյուրանոցային
Ø Ճանապարհամերձ տներ (վարձակալությամբ տրվող առանձնատներ),
Ø Հյուրանոցներ, մոթելներ (սահմանափակ հզորությամբ),
Ø Հանրակացարաններ։
Կրթական հաստատություններ
Ø Մանկապարտեզներ, մանկամսուրներ,
Ø Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,
Ø Քոլեջներ (ներառյալ հանրակացարանները, մարզական համալիրներ):
Բուժական
Ø Բուժական կաբինետներ,
Ø Պոլիկլինիկաներ։
Վարչական, ֆինանսական և կոմունալ հիմնարկություններ և ծառայություններ
Ø Գյուղական նշանակության վարչակառավարման հիմնարկներ,
դրանց գրասենյակներ( օֆիսներ),
Ø Անհատական գրասենյակներ (օֆիսներ),
Ø Բանկեր և դրամավարկային այլ հաստատություններ, դրանց գրասենյակներ,
Ø Ոստիկանական տեղամասեր,
Ø Փոստատներ,
Ø Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ
Ø Վարսավիրանոցներ,
Ø Քիմմաքրման կետեր և լվացքատներ,
Ø Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,
Ø Հասարակական բաղնիքներ,
Ø Աղբարկղներ։
Մշակութային, մարզական, հասարակական նշանակության հիմնարկություններ
Ø Գրադարաններ, թանգարաններ, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, արվեստի կենտրոններ,
Ø Թատրոններ, կինոթատրոններ,
Ø Կեգլախաղարաններ, սեղանի թենիսի, բիլիարդի դահլիճներ ։
Առևտրական
Ø Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ,
Ø Սուպերմարքեթներ և հանրախանութներ,
Ø Առևտրի կենտրոններ:
Հասարակական սնունդ
Ø Ավանդական ուտեստների խոհանոցներ, պանդոկներ, խորտկարաններ, մառաններ, ճաշարաններ,
Ø Ռեստորաններ (սահմանափակ),
Ø Սրճարաններ և բարեր (սահմանափակ),
Ø Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,
Ø Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:
Արտադրություն
Ø Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և արտանետումների հետ,
Ø Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների փոքրածավալ արտադրություն
Ø Տնայնագործական արտադրություն,
Ø Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական իրերի արտադրություն):
Կրոնական հիմնարկություններ
Ø Այլ կառույցներ եկեղեցականների համար,
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
Ø Բենզալիցքավորման կայաններ։
Ինժեներական ենթակառուցվածքներ
Ø Գազակարգավորիչ պահարանային կետեր,
Ø Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,
Ø Կապի ավտոմատ հեռախոսակայաններ,
Ø Կոյուղու ցանցային հորեր,
Ø Ջրամատակարարման բաշխիչ հորեր,
Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
Ø Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
Ø Տաղավարներ,
Ø Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Առանձնատներ՝ տնամերձ հողամասերով
Ø Հողամասի թույլատրելի մակերես (նվազագույն /առավելագույն) |
-1000-1500 քմ | |
Ø Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք - հողամասի |
||
Ø Հողամասի ճակատի նվազագույն լայնություն |
- 10 մ։ | |
Ø Հողամասի անբաժանելի մաս |
- 500 մ։ |
Բազմաբնակարան տներ՝ առանց հողամասերի
Ø Ճակատի նվազագույն լայնություն |
- 15 մ | |
Ø Երկարությունը |
-չի սահմանափակվում |
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
բնակելի տների համար
Ø Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 13 մ |
(3 հարկ + ձեղնահարկ) | |
Ø Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) |
- 50% | |
Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք |
- 70% | |
Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ |
- 30% |
այլ շենքերի /շինությունների համար
Ø Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) - 9 մ
Ø Շենքերի /շինությունների զբաղեցված տարածքը - չի սահմանափակվում,
Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - չի սահմանափակվում,
Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ- չի սահմանափակվում:
Ø Բոլոր առաջին հարկերում հասարակական սպասարկման օբյեկտներ ունեցող շենքերը դրվում են կարմիր գծի վրա:
3. Հասարակական օգտագործման կանաչ գոտիներ (ՀՕԿԳ)
Համաքաղաքային նշանակության հասարակական կանաչ տարածությունների գոտիները ընդգրկում են համայնքային նշանակության այգիները, պուրակները, ծառուղիները և այլ հասարակական նշանակության կանաչապատ տարածքները:
3.1 Թույլատրված օգտագործման ձեվեր
Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ
Ø Աղբարկղեր։
Մշակութային, մարզական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
Ø Բուսաբանական, կենդանաբանական, մշակույթի, հանգստի, և մանկական տիպի տարբեր այգիներ,
Ø Կեգլախաղարաններ, սեղանի թենիս, բիլիարդի դահլիճներ, մարզադահլիճներ,
Ø Խաղադաշտեր,
Ø Մարզադաշտեր,
Ø Բացօթյա ռեկրեացիոն կառույցներ լողի, թենիսի և այլ ակումբներ։
Առևտրական
Ø Մանրածախ առևտրի տաղավարներ:
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
Ø Ավտոկանգառներ։
Ինժեներական ենթակառուցվածքներ
Ø Կոյուղու ցանցային հորեր,
Ø Ջրամատակարարման բաշխիչ հորեր,
Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
Ø Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
Ø Տաղավարներ,
Ø Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Ոչ հիմնական շինությունների համար
Ø Մեկ կառուցապատման միավորի զբաղեցրած տարածք (նվազագույն) - 6 քմ
Ø Հողամասի ճակատի նվազագույն լայնություն - չի սահմանափակվում
Հիմնական շինությունների համար
Ø Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի,
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
բոլոր տիպի շենքերի /շինությունների համար
● Շենքերի / շինությունների բարձրությունը (առավելագույն) |
8 մ | |
● Շենքերի / շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) |
20% | |
● Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք |
30% | |
● Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ |
70% |
4. Առեվտրի եվ հասարակական սպասարկման գոտի (ՀՍԱԳ)
Գոտին նախատեսվում է խոշոր առևտրական օբյեկտների կենտրոնացման և համայնքի կենտրոնում առևտրական գործընթացը առավելագույնս կանոնակարգելու համար:
4.1 Թույլատրված օգտագործման ձեվեր
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
Ø Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
Կենցաղային սպասարկման առաջնային ծառայություններ
Ø Վարսավիրանոցներ,
Ø Քիմմաքրման կետեր և լվացքատներ,
Ø Կոշիկի, հագուստի և կենցաղային տեխնիկայի վերանորոգման արհեստանոցներ,
Ø Հասարակական բաղնիքներ,
Ø Հասարակական սանհանգույցներ,
Ø Աղբարկղներ։
Առևտրական
Ø Սուպերմարքեթներ և հանրախանութներ,
Ø Առևտրի կենտրոններ,
Ø Մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ,
Ø Ավտոպահեստամասերի վաճառք,
Ø Կենդանի ձկների վաճառք,
Ø Բացօթյա մեծածախ, մանրածախ առևտուր։
Հասարակական սնունդ
Ø Ռեստորաններ,
Ø Սրճարաններ և բարեր,
Ø Բացօթյա ռեստորաններ, բարեր, սրճարաններ,
Ø Արագ պատրաստվող ուտեստների խորտկարաններ:
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
Ø Ավտոկանգառներ։
Ինժեներական սարքավորումներ
Ø Գազակարգավորիչ պահարանային կետեր,
Ø Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,
Ø Կոյուղու ցանցային հորեր,
Ø Ջրամատ. բաշխիչ հորեր,
Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
Ø Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
Ø Տաղավարներ,
Ø Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
Ø Հողամասերի նվազագույն չափերը՝ համաձայն գործող նորմերի։
Կառուցապատման կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
Ø Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն)- 9 մ
Ø Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն)- 50%,
Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք (առավելագույն)- 70%,
Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ (առավելագույն)- 30%:
5. Արդյունաբերության, ընդերքօգտագործման եվ այլ արտադրական նշանակության օբյեկտների գոտի-ԱԳ*
Այս գոտին նախատեսվում է համայնքի տարածքում կազմակերպվող արտադրությունների համար համապատասխան մեկուսացված մասնագիտացված տարածքներ ապահովելու համար
5.1. Թույլատրված օգտագործման ձեվեր
Վարչակառավարման, կապի, ֆինանսական, հասարակական օգտագործման հիմնարկություններ
Ø Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
Արտադրական
Ø Արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց գործունեությունը կապված չէ աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտային օդի աղտոտման հետ,
Ø Փոքր բիզնեսի արտադրություններ, որոնք կապված չեն աղմուկի, պայթուցիկ և հրդեհավտանգ նյութերի և մթնոլորտի աղտոտման հետ,
Ø Հացի, հրուշակեղենի, ըմպելիքի, մթերքների (բացի մսի) արտադրություն,
Ø Արհեստագործական արտադրամասեր և արհեստանոցներ (ավանդական արհեստներ),
Ø Գյուղատնտեսական արտադրություններ:
*- բոլոր օբյեկտների իրականացումը՝ հաստատված նախագծերով (տեխնոլոգիական պրոցեսների համապատասխան ենթակառուցվածքների ապահովմամբ և սանիտարական պահպանման ու անվտանգության գոտիների սահմանմամբ, բնապահպանական պահանջների իրականացմամբ)
Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ
Ø Քիմմաքրման ընդունման կետեր, լվացքատներ,
Ø Աղբարկղներ։
Հաղորդակցություններ, ավտոծառայություններ և տրանսպորտային կառույցներ
Ø Ավտոկանգառներ,
Գյուղատնտեսություն
Ø Գյուղ. աշխ., ընտանի կենդանիների բուծում, վաճառք,
Ø Տնկարաններ։
Ինժեներական սարքավորումներ
Ø Էլեկտրական ենթակայաններ,
Ø Գազակարգավորիչ պահարանային կետեր,
Ø Կոյուղու ցանցային հորեր,
Ø Ջրամատ. բաշխիչ հորեր,
Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
Ø Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
Ø Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
Ø Հողամասերի նվազագույն չափերը` համաձայն գործող նորմերի
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
Ø Շենքերի / շինությունների բարձրությունը (առավելագույն) - համաձայն տեխնոլոգիական պահանջների
Ø Շենքերի / շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) - համաձայն տեխնոլոգիական պահանջների,
Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք - սանիտարական նորմատիվային պահանջներին համապատասխան,
Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - սանիտարական նորմատիվային պահանջներին համապատասխան:
6. Ինժեներական ենթակառուցվածքների գոտի (ԻԵԳ)
Գոտին առանձնացվում է ինժեներական ենթակառուցվածքներով ապահովվածությունը գործող ստանդարտներին համապատասխանեցման համար։
6.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
Ø Էլեկտրական ենթակայաններ,
Ø Գազակարգավորիչ կայաններ / առանձնացված շենքերում,
Ø Հեռախոսային կապի բաշխիչ պահարանային,
Ø Կոյուղու ցանցային հորեր,
Ø Ջրամատակարարման բաշխիչ հորեր,
Ø Ոչ մետաղական /պոլիէթիլենային, բետոնե, երկաթբետոնե, թուջե/ և մետաղական խողովակաշարեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
● Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի
● Շենքերի/շինությունների չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն սանիտարահիգիենիկ, ինսոլյացիայի, դիտելիության և հակահրդեհային պահանջների
Կառուցապատման կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
Ø Շենքերի /շինությունների բարձրությունը/max - 6 մ (2 հարկ),
Ø Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք /max - համաձայն տեխնոլոգիական պահանջների,
Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք չի - 80%,
Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ - 20%։
Լրացուցիչ պահանջներ
Ø Վերգետնյա հաղորդալարեր թույլատրվում է միայն ցածրահարկ կառուցապատման բնակելի թաղամասերում:
Ø Գազակարգավորիչ /ԳԿԿ պահարանային կայանները պետք է տեղակայվեն փողոցների կարմիր գծերից ներս, որպես կանոն, բակային տարածքներում:
Ø Կապի ավտոմատ հեռախոսային կայանները, որպես կանոն, պետք է տեղադրվեն առանձին շենքերում:
Մետաղական՝ ուժեղացված մեկուսացումով և/ կամ չժանգոտող խողովակաշարերը, որպես կանոն, պետք է կիրառվեն բարձր ճնշման ջրատար և ջերմատար ցանցերի իրականացման համար:
7. Բուժական գոտի (ԲԳ)
Այս գոտին նախատեսվում է բուժական, վերականգնողական հիմնարկությունների տեղաբաշխման ու տարածքների կազմակերպման կանոնակարգման համար
7.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Բուժական հաստատություններ
Ø Բուժական կաբինետներ,
Ø Հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ,
Ø Վերականգնողական կենտրոններ։
Վարչական, ֆինանսական հիմնարկություններ և ծառայություններ
Ø Քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ։
Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ
Ø Աղբարկղներ։
Ինժեներական սարքավորումներ
Ø Հեռախոսային կապի բաշխիչ կետեր,
Ø Կոյուղու ցանցային հորեր,
Ø Ջրամատ. բաշխիչ հորեր,
Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
Ø Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
Ø Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
Ø Հողամասերի նվազագույն չափերը` համաձայն գործող նորմերի,
Ø Շենքերի /շինությունների չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն սանիտարահիգիենիկ, ինսոլյացիայի, դիտելիության և հակահրդեհային պահանջների:
Կառուցապատման ծավալատարածական կարգավորիչներ
Ø Շենքերի /շինությունների բարձրությունը (առավելագույն) |
- 12 մ (3 հարկ) | |
Ø Շենքերի /շինությունների զբաղեցված տարածք (առավելագույն) |
- 30-70%, | |
Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք |
- 70% | |
Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ |
- 30% |
*-առանձին տարածքների չափաբաժինները տես գծագրում
8. ՈՒսումնական գոտի (ՈՒԳ)
Այս գոտին նախատեսվում է քաղաքի ուսումնակրթական պրոցեսի կազմակերպման, օբյեկտների տեղաբաշխման կանոնակարգման համար։
8.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Հյուրանոցային ծառայություններ
Ø Հանրակացարաններ։
ՈՒսումնական հաստատություններ
Ø Մանկապարտեզներ, մանկամսուրներ,
Ø Վճարովի և կիրակնօրյա դպրոցներ,
Ø Միջնակարգ դպրոցներ,
Ø Քոլեջներ։
Վարչական, ֆինանսական, հիմնարկություններ և ծառայություններ
Ø Քաղպաշտպանության ապաստարաններ։
Կենցաղ-սպասարկման առաջնային ծառայություններ
Ø Աղբարկղներ։
Մշակույթի, հասարակական նշանակության և մարզական հիմնարկություններ
Ø Խաղադաշտեր,
Ինժեներական սարքավորումներ
Ø Հեռախոսային կապի բաշխիչ կետեր (պահարանային),
Ø Կոյուղու ցանցային հորեր,
Ø Ջրամատ. բաշխիչ հորեր,
Ø Մալուխային էլեկտրահաղորդագծեր,
Ø Փոքր հզորության լոկալ կաթսայատներ,
Ø Ստորգետնյա խողովակաշարեր։
Ոչ հիմնական շինություններ
Ø Տաղավարներ (զրուցարաններ),
Ø Ճարտարապետական փոքր ձևեր։
Կառուցապատման չափորոշիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
● Հողամասերի նվազագույն չափերը համաձայն գործող նորմերի
● Շենքերի/շինությունների չափերը և թույլատրելի հեռավորությունները այլ կառույցներից և տարածքներից ընդունել համաձայն սանիտարահիգիենիկ, ինսոլյացիայի, դիտելիության և հակահրդեհային պահանջների
Կառուցապատման կարգավորիչներ
Բոլոր տիպի կառույցների համար
Ø Շենքերի/շինությունների բարձրությունը/max |
- 12 մ (3 հարկ), | |
Ø Շենքերի/շինությունների զբաղեցված տարածք /max- կառուցապատման համար տրամադրված տարածքի |
30-50% | |
Ø Հողամասի անջրանցիկ առավելագույն տարածք |
70%, | |
Ø Հողամասի նվազագույն կանաչ ծածկույթ |
-30%։ |
9. Հատուկ պահպանվող գոտի (ՀՊԳ)
Գոտին նախատեսված է պատմաճարտարապետական հուշարձանների, պատմական, մեմորիալ (գերեզմանատներ) և մշակութային օբյեկտների տեղաբաշխման համար
9.1. Թույլատրված օգտագործման ձևեր
Կրոնական հիմնարկություններ
Ø Եկեղեցիներ, մատուռներ,
Ø Այլ կառույցներ եկեղեցականների համար։
Ոչ հիմնական շինություններ
Ø Ճարտարապետական փոքր ձևեր,
Ø Հուշարձաններ։
Լրացուցիչ պահանջներ
Բոլոր աշխատանքների համար նախապես պատմամշակութային հիմնավորման եզրակացության հիման վրա, հաշվի առնելով հուշարձանների պահպանման և լավագույն ընկալման պայմանների ապահովումը։
III-8. ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Սահմանված են տեղական պայմաններից բխող կանոններ, որոնք պարտադիր են նախագծվող ողջ տարածքում կիրառելու և բոլոր գոտիների համար։ Դրանք հիմնականում կարգավորում են կառուցապատման և շահագործման ընթացքում առաջացող միջավայրի համալիր կանոնակարգման խնդիրները, այն է.
Ø Ընդունված սկզբունքներին չհամապատասխանող կառույցների աստիճանական վերափոխման մեխանիզմները,
Ø Բնապահպանական միջոցառումների իրականացումը,
Ø Գոտիավորման նախագծով ներկայացված պահանջների իրականացումը։
1. Շինարարական և վերանորոգման աշխատանքներ
● Բոլոր շինարարական, վերակառուցման, վերականգնման և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:
2. Շենքերի Ճակատների արտաքին հարդարանք
● Շենքերի Ճակատների (փողոցային և բակային) արտաքին հարդարանքի հետ կապված բոլոր շինարարական և վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող ընթացակարգերով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծերով:
3. Շինանյութ
● Պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի/շինությունների բնական քարերից կառուցված ճակատային պատերը ներկել կամ երեսապատել արգելվում է:
● Այլ շենքերի համար նախընտրելի է օգտագործել սև, վարդագույն, մոխրագույն, օխրա, սպիտակ երանգների շինանյութեր, որոնք կներդաշնակեն քաղաքի հիմնական կառուցապատմանը:
4. Նկուղներ և կիսանկուղներ
● Բնակելի շենքերի նկուղային և կիսանկուղային հարկերը փողոցի կողմից մեկուսացված մուտքեր չպետք է ունենան:
● Բոլոր շենքերի կիսանկուղների պատուհանների գոգերը մայթից պետք է առնվազն 30 սմ բարձր լինեն:
5. Շենքերի շքամուտքեր
● Շենքերի շքամուտքերի աստիճանները փողոցի կարմիր գծից դուրս չպետք է դրվեն:
6. Տանիքներ
● ● Լանջավոր տանիքների գագաթի բարձրությունը պետք է սահմանափակվի կառույցի խորության կեսի չափով: 7. Գովազդ ● Հուշարձաններ չհանդիսացող շենքերին կցված գովազդային վահանակների մակերեսը չպետք է գերազանցի շենքի ճակատային պատի 10 տոկոսը: ● Փողոցներում տեղադրվող առանձին կանգնած գովազդային վահանակները պետք է տեղադրվեն մոտակա կարգավորվող խաչմերուկից առնվազն 50 մ հեռավորության վրա:
8. Ցուցանակներ և անվանատախտակներ
● Փողոցների անվանատախտակները պետք է տեղադրվեն ստանդարտ չափերով ՝ միասնական հատուկ նախագծի համաձայն: ● Շենքերի համարների չափերը պետք է ընդունվեն՝ ա) լուսավորությամբ, կլոր՝ տրամագիծը-30 սմ բ) առանց լուսավորության՝ քառակուսի -15 x 15 սմ: Հիմնարկությունների անվանատախտակները և բնակիչների անվանատախտակները կցվում են միայն շքամուտքների դռներին: |
9. Փողոցային ցանց
Ավտոմոբիլիզացման մակարդակն ըստ նորմերի ընդունելով առավելագույնը (100) 200 ավտ/1000 բնակչին, կստանանք բենզալիցքավորման կայանների համար՝ ելնելով 1200 ավտ/օր նորմատիվային հաշվարկից, կստանանք 6-7 բենզալիցքավորման կայան։ Տեղադրումը և հեռավորությունը հարևան շենքերից և շինություններից՝ համաձայն գործող նորմերի։
III-րդ կարգի ճանապարհի երկու կողմից պահպանել չկառուցապատվող կանաչապատ շերտ՝ 12 մ լայնությամբ, սանպահպանման և կողային տեսանելիությունն ապահովելու համար՝ պարտադիր կանաչապատման պայմանով (ՀՀՇՆ IV-11.05.02-99, 5-11 կետ)։
Խաչմերուկներում պահպանել տեսանելիության եռանկյունները, ապահովելով շրջադարձի նվազագույն շառավղերը եզրաքարի եզրով 5 մ-ից ոչ պակաս, հրապարակներում՝ 8մ-ից ոչ պակաս։ Հեռավորությունները շենքերից և շինություններից ընդունել СНиП II-60-75** կետ 10.20-ի համաձայն։
Ավտոտնակների համար հատկացվող հողամասի նվազագույն մակերեսը 20 ք.մ., բաց ավտոկանգառատեղերի համար՝ 25 ք.մ.։
Կանգառատեղերի համար խորացումները մայթի հաշվին իրականացնել միայն սիզամարգերի և առանձին ծառախմբերի հաշվին՝ տեղական ինքնակառավարման մարմինների հատուկ թույլտվությամբ, այլ հնարավորությունների բացակայության դեպքում մայթի մեջ գրպանաձև խորացմամբ ավտոկայանատեղերի կազմակերպման դեպքում ապահովել՝
Ø համաքաղաքային նշանակության փողոցների մայթերի բանուկ մասի համար նվազագույնը 2.25-3.0 մ լայնություն, Ø շրջանային նշանակության փողոցների փողոցների մայթերի բանուկ մասի համար 1.5 մ լայնություն։ |
Խաչմերուկ մտնող փողոցների բեռնվածության մակարդակը 0.4-0.8 հասնելու դպքում երթևեկությունը կարգավորել լուսակիրների միջոցով (տեղադրումը՝ գործող նորմերին համապատասխան)։
Փողոցների երկայնական թեքություններն ընդունվում են՝ կախված հաշվարկային արագություններից. |
Փողոցային լուսավորություն
● Մինչև 12 մ լայնություն ունեցող փողոցներում լուսավորրւթյան սյուների կիրառումն արգելվում է: Այս կարգի փողոցներում լուսավորությունը պետք է կազմակերպվի պատի աշտանակներով (բրա):
Տրանսպորտի միջոցների կանգառներ
● Տրանսպորտի միջոցների կանգառները պետք է տեղավորվեն, որպես կանոն, միասնական նախագծով թեթև կոնստրուկցիաներից կառուցված, թափանցիկ պատերով կամ սյուներով շինությունների մեջ: Առավելագույն չափերը՝
- երկարությունը ՝ 3.6 մ
- լայնությունը ՝ 2.0 մ
10. Աղբահեռացման կոնտեյներներ
Աղբարկղերը տեղադրելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ պահանջները.
● Համաքաղաքային նշանակության փողոցների, ինչպես նաև հասարակական առավելագույն ձգողության և կուտակման վայրերին հարակից տարածքներում տեղադրել ոչ ավելի, քան 100 մ հեռավորության վրա, հատուկ փակվող տիպի, բանուկ մասերին չխանգարող տարածքներում,
● Շրջանային նշանակության փողոցների վրա՝ 100 -200 մետրը մեկ, ● Տեղական նշանակության փողոցների վրա հիմնական խաչմերուկների վրա, դրանց հեռավորությունը 200 մետրից պակաս լինելու դեպքում՝ 200 մետրը մեկ։ |
11. Հեռավորությունը շենքերի միջև
Բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև եղած հեռավորությունը պետք է ընդունել` հիմնվելով արևի ճառագայթման քանակի (ինսոլյացիայի) և լուսավորվածության հաշվարկների վրա, ինչպես նաև հակահրդեհային պահանջներին համապատասխան։
2-3 հարկանի բնակելի շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունը (կենցաղային խզումներ) պետք է ընդունել 15 մ-ից ոչ պակաս, իսկ 4 հարկանի շենքերի միջև՝ 20 մ-ից ոչ պակաս։ Այս շենքերի երկար կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև՝ 15 մ-ից ոչ պակաս։ Նշված հեռավորությունները կարող են կրճատվել ինսոլյացիայի և լուսավորության նորմերը պահպանելու դեպքում, եթե ապահովված է պատուհանից պատուհան բնակելի սենյակների անտեսանելիությունը։
12. Շենքերի տեղադրությունները
Շենքերը տեղադրել քամիների գերակշիռ ուղղությունների հաշվառումով՝ կողաճակատներով դեպի վերջիններս։ |
13. Աղմուկի թույլատրելի մակարդակ
Բոլոր գոտիներում, որտեղ թույլատրված է բնակելի կառուցապատում աղմուկի թույլատրելի մակարդակը չպետք է գերազանցի 55 դԲԱ (ցերեկը) և 45 դԲԱ (գիշերը): |
Աղմուկից և արտանետումներից բնակելի կառուցապատման պահպանման համար նախատեսել վերոնշյալ բացասական պարամետրերի գերազանցմամբ փողոցների ծառապատում։ 14. Սանիտարական պահպանման գոտիների չափորոշում
Ճանապարհների, փողոցների, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների (օդանավակայաններ, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր, բարձր և միջին ճնշման գազատար և այլն) արդյունաբերական և կոմունալ օբյեկտների սանպահպանման գոտիները՝ համաձայն գործող նորմերի և ստանդարտների։ |
15. Գոտիավորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում
Ø Գոտիավորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող օգտագործման ձևերը, որոնք գոյությունը պահպանել են մինչև սույն նախագծի հաստատման տարեթիվը, այսուհետև պետք է կարգավորվեն միայն սույն կանոնների պահանջներին համապատասխան:
Ø Գոտիավորմանը չհամապատասխանող բոլոր տեսակի օրինական համարվող շենքերի և կառույցների ընդարձակում չի թույլատրվում:
Ø Գոտիավորմանը չհամապատասխանող 6 ամսից ավելի լքված և չօգտագործվող օրինական համարվող կառույցների հետագա օգտագործման ձևը պետք է որոշվի համաձայն այն հիմնական գոտու թույլատրելի օգտագործումների կանոնների, որտեղ այն գտնվում է:
Ø Գոտիավորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառուցապատման ձևերը կարող են վերանորոգվել, եթե բոլոր կառուցվածքային փոփոխումները կատարվում են միայն գործող քաղաքաշինական օրենսդրությանը համաձայն:
Ø Եթե գոտիավորմանը չհամապատասխանող օրինական համարվող կառույցի վերանորոգման արժեքը գերազանցում է նրա տեղափոխման արժեքի 50%-ը, ապա այդ կառույցը պետք է արգելվի:
16. Կառուցապատման թույլտվություններ
Օգտագործման ձևերի համար թույլտվությունների կառուցվածքը հիմնվում է «ընդունված գոտի-թույլատրելի հողօգտագործման ձև» սկզբունքի վրա:
III-9. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Առանձնատներ տնամերձ հողամասերով՝ բնակելի միավոր մեկ ընտանիքի համար, որը տեղակայված է իր սեփական տնամերձ հողամասում
Բազմաբնակարանանոց տներ՝ 2 և ավելի բնակարաններ միավորված մեկ շենքում |
Ինսոլյացիա՝ տարածքներում և սենյակներում արևի ուղիղ անընդհատ ճառագայթման տևողության նորմատիվային պահանջ։ |
Լրացուցիչ պահանջներ՝ նախատեսվում են տարբեր գոտիներում տեղադրվող այն օգտագործման ձևերի համար, որոնց բնույթը մասամբ չի համապատասխանում տվյալ գոտուն ներկայացվող պահանջներին և դրանց գործառնությունը հիմնականում կապվում է հատուկ պայմանների կիրառման հետ:
Կանաչ ծածկույթ՝ բուսական ծածկույթ (ծառեր, թփուտներ, խոտաբույսեր և այլն):
Հետիոտն մատչելիության շառավղեր՝ այն հեռավորությունը, որը կարող է անցնել մարդը՝ առանց ֆիզիկական լարվածության (0-30 րոպե ժամանակահատված)։ |
Կառուցապատման /հողօգտագործման չափորոշիչներ և կարգավորիչներ՝ սահմանում են տվյալ գոտու հողօգտագործման և կառուցապատման պահանջներին համապատասխանող բնութագրերի համակարգը, որոնցով կանոնակարգվում է տարածքի յուրացման ինտենսիվությունը, կառուցապատման խտությունը, կառույցների հարկայնությունը, գեղագիտական պահանջները: Կարգավորիչների պարամետրերը հիմնվում են օրենսդրական և պետական նորմատիվ փաստաթղթերի վրա, տեղայնացվում են՝ ելնելով յուրաքանչյուր գոտու յուրահատուկ պահանջներից և փոփոխվում են գոտուց գոտի: |
Հակահրդեհային պահանջներ՝ շենքերը, կառույցները հրդեհներից պաշտպանելու համար կառուցման և այլ միջոցառումների նորմերով հաստատված պարտադիր կարգ։
Համաքաղաքային նշանակության փողոցներ՝ հաղորդակցային կապ բնակելի, արդյունաբերական շրջանների և հասարակական կենտրոնների, ինչպես նաև մայրուղային փողոցների, քաղաքային ճանապարհների և ընդհանուր օգտագործման ճանապարհների միջև։
Շրջանային նշանակության փողոցներ՝ տրանսպորտային և հետիոտն կապ բնակելի շրջանների, բնակելի և արդյունաբերական շրջանների, ինչպես նաև հասարակական կենտրոնների միջև, ելքեր դեպի մայրուղային փողոցներ։
Տեղական նշանակության փողոցներ՝ տրանսպորտային (առանց բեռնատար և հասարակական տրանսպորտի բացթողման) և հետիոտնային կապ բնակելի շրջանների տարածքներում, ելքեր դեպի մայրուղային փողոցներ և շարժման կարգավորումով ճանապարհներ։
Երթևեկության անցուդարձ՝ միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) ճանապարհի որևէ կտրվածքով հանդիպակաց ուղղություններով անցնող ավտոմոբիլների քանակը։
Ճանապարհի բեռնվածության մակարդակ՝ երթևեկության անցուդարձի հարաբերությունը ճանապարհի թողունակությանը։
Երթևեկային մաս՝ ճանապարհի մակերևույթի շերտ, որի սահմաններում կատարվում է ավտոմոբիլների երթևեկությունը։
Կարմիր գիծ՝ շենքերն ու շինությունները փողոցներից անջատող սահմանը, որով սահմանվում է նաև գլխավոր և երկրորդական փողոցների, ներառյալ մայթերի լայնությունը:
Մայթի բանուկ մաս - փողոցի մայթերի՝ հետիոտնի շարժման համար հատկացված շերտ։
Հողամաս՝ որոշակի ամրագրված սահմաններ, տարածք, գտնվելու վայր, իրավական կարգավիճակ ունեցող հողի վերգետնյա և ստորգետնյա հողատարածք:
Հողամասի անջրանցիկ տարածք՝ հողամասի այն հատվածը, որի բուսական բնաշերտը ծածկված է արհեստական կառույցներով (շենք, մայթ, սալարկ)։
Հողամասի ճակատը՝ հողամասի կարմիր գծին հարող կողմը։
Ձեղնահարկ՝ լանջավոր տանիքի ներքին տարածությունը։
Նորմ՝ նախագծման և շինարարության համար սահմանված պարտադիր կարգ։
Շենքի բարձրություն՝ մայթի մակերևույթից մինչև քիվի վերին եզրն ընկած ուղղաձիգ հեռավորությունը։
Ոչ հիմնական շինություն՝ կրպակներ, տաղավարներ, ճարտարապետական փոքր ձևեր։
Սանիտարահիգիենիկ պահանջներ՝ բնակվելու տարածությունների՝ շրջակա միջավայրի սահմանային թույլատրելի վիճակներին համապատասխանության պահանջներ։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16