Գլխավոր տեղեկություն
Համար
N 6
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

17 փետրվարի 2011 թվականի N 6

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011 թվականի պետական ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի նախագծին` համաձայն N N 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. փետրվարի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թ.

փետրվարի 17-ի նիստի N 6

արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թ.

փետրվարի 17-ի նիստի N 6

արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2011Թ. ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

N

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

Պատասխանատու կատարողը

1

Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2010թ. պետական ծրագրով նախատեսված միջոցառումների մոնիթորինգ

Պետական ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքների ամփոփում, գնահատում, վերլուծությունների իրականացում և համապատասխան մարմիններ առաջարկությունների ներկայացում /ըստ անհրաժեշտության/

2011թ. հունիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ժողովրդագրական փորձաքննության իրականացում

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող` Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի գնահատում, ժողովրդագրական ազդեցություններ ունեցող ծրագրերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ համապատասխան մարմին առաջարկությունների ներկայացում

2011թ. հուլիսի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

3

Ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ հետազոտությունների կազմակերպում և իրականացում

Ժողովրդագրական գործընթացների վրա գործոնային ազդեցությունների բացահայտում, ժողովրդագրական իրավիճակի ժամանակագրական զարգացումների գնահատում, և համապատասխան առաջարկությունների ներկայացում

2011թ.դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ մարզպետարաններ

4

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի և ժողովրդագրության ոլորտում տարվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունների և ծրագրվող միջոցառումների վերաբերյալ հանրային իրազեկում

ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի և ժողովրդագրության ոլորտում տարվող պետական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվավերլուծական նյութերի տպագրում, հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների պատրաստում

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5

Այլ պետություններում ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված մեթոդների ուսումնասիրություն և լավագույն փորձի տեղայնացում

Միջազգային լավագույն փորձի տեղայնացում, ժողովրդագրության ոլորտում տարվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկությունների ներկայացում

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

6

«Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետական լրացուցիչ աջակցության տրամադրման մասին» ծրագրի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ Կառավարություն

Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետական լրացուցիչ աջակցության տրամադրման մասին ծրագրի նախագիծ

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

7

Ժողովրդագրական զարգացման հիմնահարցերով զբաղվող պետական ծառայողների որակավորման բարձրացում

Շուրջ 15 պետական ծառայողի վերապատրաստում.

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

8

«Հայաստանի Հանրապետությունում բնակարանային ռազմավարության հիմնական ուղղություններին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի մշակում

Ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման սահմանադրական իրավունքի իրականացմանն ուղղված համապատասխան որոշման նախագիծ

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

9

«Երիտասարդներին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրի մոնիթորինգ

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

10

Նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնում

Նախադպրոցական կրթության նոր ծառայությունների ներդրում հանրապետության 4 մարզերի 40 հաստատություններում` ընդգրկելով շուրջ 1750 երեխա

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

11

Սոցիալապես անապահով ընտանիքների սննդապահովման ծրագրերի և մարդասիրական օգնության կարգով ստացվող պարենամթերքի բաշխման ծառայությունների իրականացում

Շուրջ 35 հազար ընտանիքներին անվճար սննդի բաշխում

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

12

Տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության մշակում (աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի կայուն զարգացման ռազմավարության շրջանակներում)

Սահմանված կարգով մշակված և ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարություն

2011 նոյեմբերի
3-րդ տասնօրյակ

 դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

13

Մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրում

Մշակված և ներդրված չափորոշիչներ

2011թ. ապրիլի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

14

Երիտասարդական կենտրոններում աշխատանք փնտրող երիտասարդներին խորհրդատվության և աջակցության տրամադրում (տեղեկատվական բազայի ստեղծում, երիտասարդության շրջանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման նպատակով դասընթացների, միջոցառումների իրականացում)

Պետության կողմից տրամադրվող զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների մատուցման արդյունավետության, երիտասարդների համար փոքր և միջին ձեռներեցությանը վերաբերող տեղեկատվության, ուսուցման և վարկային միջոցների մատչելիության բարձրացում. տեղեկատվական բազայի առկայություն, վերապատրաստման արդյունքում աշխատանքի տեղավորված երիտասարդների թվի աճ

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

15

Վաղաժամ մահվան առավել տարածված պատճառ հանդիսացող շաքարային դիաբետի, սիրտ-անոթային, չարորակ նորագոյացությունների, օստեոպորոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրականացում

Նշված հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշի նվազեցում 1-2 %-ով

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

16

Նորածնային և վաղ հասակի երեխաների բժշկական սպասարկման ծառայությունների ուժեղացման ծրագրի իրականացում, վերակենդանացման սարքավորումներով և կադրերով հագեցում` հատկապես գյուղական բնակչության համար

Մանկական մահացության ցուցանիշի նվազեցում, բնածին արատներով ծնված երեխաների և մանկուց հաշմանդամ երեխաների թվի կրճատում, երեխաների հիվանդացության և հաշմանդամության թվի կրճատում. մանկական մահացության ցուցանիշի նվազեցում 3%-ով

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

17

Մայրական առողջության բարելավում

Մայրական մահացության միջին եռամյա ցուցանիշի կրճատում 4%-ով (100.000 կենդանածնի հաշվով), նախածննդյան գոնե մեկ այց կատարած հղիների թիվը հասցնել 95%-ի

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

18

Մտավոր և ֆիզիկական թերզարգացման և հաշմանդամության կանխարգելման միջոցառումների շրջանակներում նորածնային սկրինինգ ծրագրերի իրականացում ՀՀ ողջ տարածքում, այդ թվում`
-հիպոթիրեոզի
-ֆենիլկետոնուրիայի
-լսողության

Ներարգանդային ախտաբանությունների գործընթացի բարելավում, անտենատալ սկրինինգների ներդրում: Նշված ախտաբանությունների տարեկան 10-15 դեպքերի հայտնաբերում և հետագա բարդությունների կանխարգելում

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

19

Վաղաժամ մահացությունների հիմնական պատճառ հանդիսացող սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը նպաստող ռիսկի գործոնների նվազեցմանն ուղղված առողջապահական ծրագրերի իրականացում

Վաղաժամ մահացությունների թվի նվազեցում 1-2 %-ով

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

պետական բյուջե

ՀՀ առողջապահության նախարարություն

20

Մահացության սոցիալական պատճառների և դրանց կանխմանն ուղղված միջոցառումների (ներառյալ բժշկական) վերաբերյալ վերլուծական նյութերի պատրաստում և տպագրում

Մշակված և տպագրված նյութեր

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

21

Համավճարների սկզբունքով դեղերի հատկացման համակարգի շահագործում

Համապատասխան հիվանդներին`
1. 3-րդ խմբի հաշմանդամներ
2. Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
3. Բռնադատվածներ
4. Միայնակ, չաշխատող կենսաթոշակառուներ
5. Միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ
6. Միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան),
առավել արդյունավետ և թանկարժեք դեղերով հատկացման ապահովում

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ առողջապահության նախարարություն

22

Սպառողների առողջության համար սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի կատարելագործում, այդ բնագավառում միջազգային լավագույն փորձի տեղայնացում

«ՀՀ սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունում և դրանով հաստատված` բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցառումների իրականացում` համաձայն ժամանակացույցի: Արտադրության առանձին ոլորտների համար Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ-HACCP) համակարգի ներդրմանն աջակցության նպատակով` մեթոդական ուղեցույցների մշակում, հրապարակում և ուսուցողական դասընթացների կազմակերպում: Անվտանգության չափանիշներին չհամապատասխանող սննդամթերքի իրացման և օգտագործման նվազեցում` պետական վերահսկողության շրջանակներում կատարվող նմուշառումների և լաբորատոր փորձաքննությունների միջոցով

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե,
օրենքով չարգելված
ֆինանսավորման աղբյուրներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն,
ՀՀ առողջապահության նախարարություն

23

Ժամանակակից պերինատալ տեխնոլոգիաների, ստանդարտների մշակում և ներդրում

Հղի կանանց և նորածիններին ցուցաբերվող բուժօգնության որակի բարձրացման նպատակով ներդրված համապատասխան ստանդարտների առկայություն

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակերպություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

24

Կանանց և տղամարդկանց անպտղության կանխարգելմանն ու բուժմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում

Անպտղության բուժման արդյունավետության միջին ցուցանիշի աճ 10% ով

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

25

Հղիների մոտ սեռավարակների թեսթավորում

Հղիների սիֆիլիսի, գոնոռեայի, տրիխոմոնիազի հետազոտության
ընդգրկվածությունը հասցնել 85% և ավելի

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ առողջապահության նախարարություն

26

Հղիության արհեստական ընդհատման անվտանգության մակարդակի բարձրացում

Մայրական մահացության կառուցվածքում հղիության արհեստական ընդհատմանը վերագրվող մասնաբաժնի նվազեցում մինչև 5%

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ առողջապահության նախարարություն

27

Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող ծախսարդյունավետ տեխնոլոգիաների ներդրում

Հղիության արհեստական ընդհատման և վերարտադրողական առողջության այլ ծառայությունների որակի բարելավում. ներդրված նոր տեխնոլոգիաներ

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

28

Ընտանիքի պլանավորման ծառայությունների ցանցի հզորացում, մատչելիության բարձրացում, ծառայություն մատուցող մասնագետների գիտելիքների բարձրացում

Ընտանիքի պլանավորման խորհրդատվություն և հակաբեղմնավորիչներ տրամադրող առողջության առաջնային պահպանման մակարդակում գործող ամբուլատորիաների, կանանց կոնսուլտացիաների և շտապ հակաբեղմնավորման միջոցներ տրամադրող ամբուլատոր գինեկոլոգիական ծառայության բարելավում. միջազգային համագործակցության շրջանակներում տարեկան 40 ընտանեկան բժիշկների վերապատրաստում

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

29

Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող ինֆեկցիոն հիվանդությունների` տուբերկուլյոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների, կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելում, անհրաժեշտ պատվաստումների և սկրինինգային հետազոտությունների իրականացում

Տուբերկուլյոզով հիվանդների հայտնաբերման աճ մինչև 15%-ով, սեռավարակների տարածման նվազեցում 10 %-ով, սիֆիլիսի տարածման նվազեցում
15 %-ով, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերի ցուցանիշի իջեցում մինչև 5 %, պատվաստումներում մինչև 1, 2 և 7 տարեկան երեխաների ամբողջական ընդգրկվածության մակարդակի բարձրացում առնվազն 2%-ով,
կարմրախտի դեմ 1 և 6 տարեկան երեխաների պատվաստումներում առնվազն 95% ընդգրկվածության ապահովում

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե,
դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

30

Բնակչությանն անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղերով ապահովման նպատակով դեղագործական գործունեության կազմակերպման կատարելագործում և դեղերի որակի վերահսկողության կանոնակարգում

Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող և վերահսկող կառույցի արդյունավետ գործունեության ապահովում, արդյունքում` Հայաստանի Հանրապետությունում առավել արդյունավետ և որակյալ դեղերի շրջանառության կազմակերպում, դեղատների ուսումնասիրությունների և կեղծ, ժամկետանց դեղերի հայտնաբերման միջոցով

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ առողջապահության նախարարություն

31

«Նորածնային ախտաբանությունների ներարգանդային ախտորոշման գործընթացի բարելավում, վաղ ախտորոշում և անհրաժեշտ բժշկական գործընթացի ապահովում

Ցածր քաշով նորածինների ցուցանիշի նվազեցում մինչև 8 % (ելակետը` 9.1 %)

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

32

Հղիության ընթացքում պտղի բնածին արատների վաղ ախտորոշման և կանխարգելման ծրագրի իրականացում

 բնածին արատներով ծնված երեխաներ թվի կրճատում 5%-ով

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

33

Երեխաների և դեռահասների առողջության պահպանում և զարգացում

Ըստ ռազմավարության դրույթների.
1. Մանկական (0-1) և մինչև 5 տ. երեխաների մահացության ցուցանիշի նվազեցում` տարեկան մինչև 5%
2. Բացառապես կրծքով սնուցման ցուցանիշի բարձրացում` տարեկան մինչև 5%
3. Զարգացման շեղումների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության համակարգի ներդրում: Երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական տարեկան 2 կենտրոնների ստեղծում` մարզային մակարդակում «Դեռահասների բարյացակամ» առողջապահական ծառայությունների մատչելիության ապահովում

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

34

Առողջության առաջնային պահպանման մակարդակում բնակչությանը ցուցաբերվող բուժօգնության և ծառայությունների մատչելիության և որակի ապահովում

Առողջության առաջնային պահպանման մակարդակում բուժօգնության որակի և ծառայությունների ծավալների և տեսականու ընդլայնում, բուժօգնության որակի բարելավում` որակի բարելավման գործընթացի և արդյունքների շարունակական ստուգազննում

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե, դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

35

Վերարտադրողական օրգանների չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում` սպասարկման տարածքում բնակվող 30-60 տարեկան կանանց օնկոցիտոլոգիական հետազոտության իրականացում

Սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների կանխարգելման սկրինինգում կանանց ընդգրկվածությունը հասցնել 25% և ավելի

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

36

Ֆիզիկական ակտիվության, առողջության և ակտիվ կենսակերպի ամրապնդմանը, անհատի ներդաշնակ զարգացմանը, աշխատունակության բարձրացմանը և երկարակեցությանը նպատակաուղղված զանգվածային միջոցառումների, մրցույթների կազմակերպում և իրականացում

ՀՀ պետական բյուջեով նախատեսված` համապատասխան միջոցառումների պատշաճ կազմակերպում

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն,
ՀՀ առողջապահության նախարարություն,
ՀՀ քաղաքաշինության նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն

37

Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությանը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության ապահովում

Տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիության մեծացում. 1) մարզական բազաների քանակի ավելացում (ստադիոններ, լողավազաններ, բակային մարզական համալիրներ), 2) սպորտով զբաղվողների թվի ավելացում

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

38

Միջազգային աշխատաշուկային ՀՀ ինտեգրման նպատակով համապատասխան երկրների հետ համաձայնագրերի կնքում

Աշխատանքային էմիգրացիայի երևույթի իրավական կանոնակարգում. Կնքված համաձայնագրեր

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն,
ՀՀ սփյուռքի նախարարություն

39

ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 11 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում բնակվող իրաքահայերի ինտեգրման հայեցակարգ»-ից բխող ծրագրերի մշակում և իրականացում

Հայաստանի Հանրապետությունում հաստատված շուրջ 750 իրաքահայերի ինտեգրման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական պայմանների ստեղծում

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ սփյուռքի նախարարություն

40

«ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության իրականացումն ապահովող գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն

Բնակչության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգի իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի առկայություն

2011թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն

41

Բնակչության շրջանում տեղեկատվության տարածում անօրինական միգրացիայի և մարդկանց անօրինական փոխադրումների և վաճառքի (թրաֆիքինգի) վտանգների վերաբերյալ

Անօրինական միգրացիայի և մարդկանց անօրինական փոխադրումների ու վաճառքի (թրաֆիքինգ) դեպքերի նվազեցում` համապատասխան խորհրդատվության տրամադրման միջոցով

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակեր-
պություններ,
ՀՀ պետական բյուջե

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն,
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

42

Մարզային հիվանդանոցների վերանորոգման իրականացում, բժշկական կահույքի և ժամանակակից սարքավորումների ձեռքբերում

Մարզային առողջապահական համակարգի արդիականացում, ՀՀ մարզերի բնակչությանը բարձր որակավորման, արդյունավետ բուժօգնություն ստանալու հնարավորության ընձեռում, վերանորոգված հիվանդանոցներ, ժամանակակից սարքավորումների առկայություն

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

դոնոր կազմակեր-
պություններ

ՀՀ առողջապահության նախարարություն

43

«Թանգարան անիվների վրա» և «Շարժական գրադարան» ծրագրերի իրականացում

Սահմանամերձ և հեռավոր շրջանների բնակավայրերի մշակութային սպասարկում` իրականացված ծրագրերի միջոցով:

2011թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

ՀՀ մշակույթի նախարարություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան