Գլխավոր տեղեկություն
Համար
N 26
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.07.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

28 հունիսի 2012 թվականի N 26

 

28. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Ընդունել ի գիտություն Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագրի կատարման 2011 թվականի հաշվետվությունը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

հունիսի 28-ի նիստի N 26

արձանագրային որոշման

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2011-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

/2011 թվական/

 

Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագրի (այսուհետ` Ծրագիր) կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի թիվ 474-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի և «Պետական գույքի կառավարման 2011-2013 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 1425-Ն որոշման հավելվածի 22-րդ կետի համաձայն:

Հաշվետվությունն ընդգրկում է 2011թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):

Հաշվետվությունը ներկայացվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների և գործարքների ամփոփում:

Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Մասնավորապես, պետական մասնակցության առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման` պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման կարգը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման` պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքի գնահատման կարգը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում` պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող աշխատանքային օրինակելի պայմանագրերը և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում` պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախապատրաստվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել 2012 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունները լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը:

Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են 2007-2009 թվականների ընթացքում միայն տարեկան վնասի ցուցանիշներ արձանագրած` թվով 110 ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն, վիճակի բարելավման ուղղությամբ առողջացման ծրագիր կազմելու կամ լուծարման ներկայացնելու աշխատանքներ, վերլուծության արդյունքում պարզվել է, որ 45 ընկերություն արդեն 2010թ. առաջին կիսամյակում աշխատել են շահույթով: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Ատոմէներգասեյսմնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ն և «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն միացման ճանապարհով վերակազմակերպվել են: 3 ընկերություն ներկայացրել են գործարար ծրագիր, Արարատի մարզպետարանի 5 ընկերությունների բաժնետոմսերը սեփականության իրավունքով հանձնվել են համայնքներին: Վարչության տնօրինության 17 ընկերություններն ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. Ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում: Դրանցից 6 ընկերություն առաջարկվել էր սահմանված կարգով ներկայացնել լուծարման` Ծրագրով, մնացած ընկերությունները ենթակա են մասնավորեցման` համաձայն «2011 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման /մասնավորեցման նախապատրաստման/, կամ լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման ժամանակացույցի»:

 Պետական գույքի պահպանման, արդյունավետ կառավարման, տնօրինման և օգտագործման պետական միասնական քաղաքականության իրականացման նպատակով Վարչությունում ներդրված պետական գույքի հաշվառման միասնական համակարգի շնորհիվ ստեղծված հաշվառման բազան հաշվետու ժամանակաշրջանում լրամշակվել և արդիականացվել է` ապահովելով տեղեկությունների հավաստիությունն ու տվյալների հավաքագրման անընդհատությունը:

Ծրագրի կատարողականը

 

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով /բաժնեմասերով/ առևտրային կազմակերպությունների կառավարման համակարգի կատարելագործման, դրանց կողմից պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման համար Ծրագրով նախատեսվել էր հստակեցնել դրանց կազմն ու կառուցվածքը և օպտիմալացնել դրանց քանակը:

Ծրագրի N 1` «Լուծարման առաջարկվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների և մասնավորեցման ծրագրում չընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով /բաժնեմասերով/ առևտրային կազմակերպությունների» ցանկում ընդգրկված` «ՀՊ-ինֆո» ինֆորմատիկայի կենտրոն» ՓԲԸ-ի լուծարման աշխատանքներն հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են: «Նոր Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ-ի լուծարման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից, սակայն նախագիծը հետ է վերադարձվել՝ առաջարկելով ընկերության լուծարմանն անդրադառնալ 170 ընտանիքների բնակարանների սեփականաշնորհման և 4-րդ և 5-րդ մասնաշենքերի 1-ին հարկերի և նկուղների օտարման հարցերը լուծելուց հետո: «Էկրան» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 03.09.09թ. թիվ 1005-Ն որոշմամբ գտնվում է լուծարման գործընթացում: Ցանկում ընդգրկված «Հատուկ կապ» ՓԲԸ-ն ցանկից հանելու առաջարկ է ներկայացվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից:

Ծրագրի N 2` «Համայնքներին հանձնվող գույքի և բաժնետոմսերի» ցանկում ընդգրկված գույքն ու բաժնետոմսերը նախատեսվում է հանձնել Վարչության աշխատակազմին:

Ծրագրի N 3` «Վերակազմակերպման առաջարկվող` 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների» ցանկում ընդգրկված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից առաջարկվել է հանել ցանկից:

Ծրագրի N 4` «Առևտրային կազմակերպությունների, որոնց պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը /բաժնեմասերը/ առաջարկվում է փոխանցել վարձակալության, հավատարմագրային կառավարման իրավունքով կամ կոնցեսիոն պայմանագրով» ցանկում ընդգրկված` «Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ-ի համար նախատեսված իրականացվելիք միջոցառման մասով, ըստ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության, նախարարությունն ավարտել է ընկերության փաստաթղթերի նախապատրաստման կադաստրային փուլը, կազմել վարձակալության պայմանագրի նախագիծ, որը գտնվում է քննարկման փուլում: «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի համար նախատեսված իրականացվելիք միջոցառումը չի իրականացվել, սակայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից առաջարկվել է ընկերության բաժնետոմսերը փոխանցել կոնցեսիոն պայմանագրով` 2012 թվականին:

Ծրագրի N 5` «Առևտրային կազմակերպությունների, որոնք պետք է շահութաբաժիններ վճարեն» ցանկում ընդգրկված` շահութաբաժիններ վճարող առևտրային կազմակերպությունների կողմից շահութաբաժինների վճարման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է ստորև բերված աղյուսակ N 1-ում:

Շահութաբաժիններ վճարող առևտրային կազմակերպությունների շահութաբաժնների վճարման կատարողականի վերաբերյալ` ՀՀ պետական բյուջե պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից «Բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենդներ» գանձապետական հաշիվներին փոխանցված շահութաբաժինները կազմել են 688.1 մլն դրամ, կանխատեսված` 490.0 մլն դրամի փոխարեն, այդ թվում` Ծրագրի ցանկ N 5-ում ընդգրկված` շահութաբաժիններ վճարող առևտրային կազմակերպությունների կողմից 2011 թվականին շահութաբաժինների գծով փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 425.2 մլն դրամ:

 

Աղյուսակ 1

 

Ծրագրում ընդգրկված` շահութաբաժիններ վճարող առևտրային կազմակերպությունների շահութաբաժինների վճարման 2011 թվականի կատարողականը

 

NN
ը/կ

Առևտրային կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը

Հասցեն

Հանրապետական գործադիր մարմնի անվանումը

Ֆինանսական տարվա արդյունքներով շահութաբաժինների կանխատեսվող մեծությունը
(հազ. դրամ)

 ՀՀ պետական բյուջե շահութաբաժինների գծով փաստացի մուտքերը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

1.

«Հայաերոնավիգա-ցիա» ՓԲԸ

քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

ՀՀ կառավարու-թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

86500.0

203428.98

2.

«Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

ՀՀ կառավարու-թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

3400.0

4777.0

3.

«Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան-42, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

ՀՀ կառավարու-թյանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

700.0

1575.6

4.

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Կապան, Մ.Ստեփանյանի 13

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

960.0

5.

«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Քաջարան Բակունցի 1

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

25.4

6.

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Գորիս, Տաթևացի 31

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

320.0

7.

«Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Մեղրի, Օհանջանյան 92

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

197.0

8.

«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Սիսիան, Չարենցի 14

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

748.5

9.

«Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ

քաղ. Ագարակ, Թումանյանի 1

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել:

10.

«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ

քաղ. Կապան, Բաղաբերդ 48

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

83.0

11.

«Տաթևի առողջության կենտրոն» ՓԲԸ

գ. Տաթև

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

31.0

12.

«Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» ՓԲԸ

քաղ. Գորիս, Օրբելյանների 5

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

17.0

13.

«Վերիշենի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ

գ. Վերիշեն

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

213.5

14.

«Արծվանիկի ԱԱՊԿ» ՓԲԸ

գ.Արծվանիկ

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել:

15.

«Նորաշենիկի ԱԱՊԿ» ՓԲԸ

գ. Առաջաձոր

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

10.4

16.

«Դարբասի առողջության կենտրոն» ՓԲԸ

գ. Դարբաս

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

14.5

17.

«Անգեղակոթի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ

գ. Անգեղակոթ

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

12.0

18.

«Բռնակոթի ԱԱՊԿ» ՓԲԸ

գ. Բռնակոթ

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

20.0

19.

«Գորայքի ԱԱՊԿ» ՓԲԸ

գ. Գորայք

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

4.0

20.

«Տեղի ԱԱՊԿ» ՓԲԸ

գ. Տեղ

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

140.0

21.

«Շինուհայրի ԱԱՊԿ» ՓԲԸ

գ. Շինուհայր

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

49.0

22.

«Խնձորեսկի ԱԱՊԿ» ՓԲԸ

գ. Խնձորեսկ

ՀՀ Սյունիքի մարզպետարան

-

150.0

23.

«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ

քաղ. Երևան,
Մյասնիկյան 5/1

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

7800

32719.5

24.

 «Հայատոմ» ՓԲԸ

քաղ. Երևան, Ծովակալ Իսակովի 50

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2000

13437.5

25.

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան, Աբովյան 27

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

640

1529.0

26.

«Էլեկտրաէներգետի-կական համակարգի օպերատոր» ՓԲԸ

քաղ. Երևան, Աբովյան 27

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1500

Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել:

27.

«Էներգակարգա-բերում» ՓԲԸ

քաղ. Երևան, Այգեձորի 67

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2510

3905.5

28.

«Անալիտիկ» ՓԲԸ

քաղ. Երևան, Կոմիտասի 29

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1001.2

2349.2

29.

«Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՓԲԸ

քաղ. Երևան,  Խորենացու 1-ին նրբանցք, շենք 1

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

3138.0

Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել:

30.

«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան,  Ծիծեռնակաբեր-դի 5, Սպորտ. ավան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

45.0

Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել:

31.

«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Հրազդան, Միկրոշրջան

ՀՀ Կոտայքի մարզպետարան

800.0

200.0

32.

«Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Աբովյան, Հատիսի 6

ՀՀ Կոտայքի մարզպետարան

-

Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել:

33.

«Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ

քաղ. Աբովյան, Հատիսի 22

ՀՀ Կոտայքի մարզպետարան

600.0

951.1

34.

«Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Չարենցա-վան,
Իսահակյան 3

ՀՀ Կոտայքի մարզպետարան

740.0

8369.5

35.

«Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Եղվարդ, Չարենցի 196

ՀՀ Կոտայքի մարզպետարան

700.0

Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել:

36.

«ՀՀՌՑ» ՓԲԸ

քաղ. Երևան, Նորք, Հովսեփյան 95

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

11888.0

33964.0

37.

«Այրվածքների և ճառագայթաբանու-թյան գիտական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան, Դավթաշեն, 25

ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն

1539.6

Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել:

38.

«Պրոֆ. Լ. Օ. Յոլյանի անվան արյունաբա-նական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան, Ներսիսյան 7

ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն

10552.3

12757.0

39.

«Մաշկային և սեռավա-րակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան, Ֆուչիկի 32

ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն

1828.8

Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել:

40.

«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան, Մոսկովյան 15

ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն

14865.6

44266.0

41.

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ

քաղ. Երևան, Արմենակյան 153

ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն

9739.4

3558.0

42.

«Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան, Նուբարաշեն, 1/3

ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն

3128.2

Համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված տեղեկատվության, 2011 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների գծով վճարումներ չեն կատարել:

43.

«Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ

քաղ. Սևան

ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն

1074.7

2908.0

44.

«Հանրապետական հակատուբերկուլյո-զային դիսպանսեր» ՓԲԸ

քաղ. Երևան, Արզնու խճուղի, 10

ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն

1657.2

363.0

45.

«Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ

քաղ. Երևան, Կոմիտասի 49/4

ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն

17112.0

20000.0

46.

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան, Մալյան 6

ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն

2317.5

5217.5

47.

«Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան, Գյուրջյան 10

ՀՀ առողջապահու-թյան նախարա-րություն

9132.8

25965.0

 

Ծրագրի ցանկ N 7-ի` «Մասնավորեցման ծրագրում ընդգրկված` չմասնավորեցված /չլուծարված/ առևտրային կազմակերպությունների և այլ օբյեկտների մասնավորեցման և /կամ/ լուծարման առաջարկելու ժամկետների ցանկում ընդգրկված կազմակերպությունների և այլ օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

Մասնավորեցման ծրագրում ընդգրկված` չմասնավորեցված /չլուծարված/ առևտրային կազմակերպությունների և այլ օբյեկտների մասնավորեցման և /կամ/ լուծարման 2011 թվականի կատարողականի վերաբերյալ

N/N

Մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերության (օբյեկտի) անվանումը /ծածկագիրը ըստ մասնավորեցման ծրագրի

Հանրապետական գործադիր մարմնի անվանումը

Առաջարկության բովանդակու-թյունը (մասնավորեցնել կամ լուծարել)

Առաջարկ-վող ժամկետը (տարի)

Կատարողականը

1

2

3

4

5

6

1.

Ամասիայի կինոցանցի «Ամասիա» կինոթատրոն /6098/

ՀՀ մշակույթի նախարարություն

մասնավորեցում

2011թ.

Մասնավորեցման վերաբերյալ ՀՀ կառավարության 17.11.2011թ.
N 1612-Ա որոշում

2.

Կրասնոսելսկի կինոցանց /6115/

ՀՀ մշակույթի նախարարություն

մասնավորեցում

2011թ.

Չի իրականացվել: Առաջարկվել է կատարման ժամկետ սահմանել  2012թ-ը

3.

«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» ՓԲԸ /62403/

ՀՀ մշակույթի նախարարություն

լուծարում

2011թ.

Չի իրականացվել: Առաջարկվել է կատարման ժամկետ սահմանել   2012թ-ը

4.

Իջևանի կինոցանցի «Գանձաքար» կինոթատրոն /6111/

ՀՀ մշակույթի նախարարություն

լուծարում

2011թ.

Չի իրականացվել: Առաջարկվել է կատարման ժամկետ սահմանել  2012թ-ը

5.

«Ավտոտրանսպորտի» ՓԲԸ /90025/

ՀՀ մշակույթի նախարարություն

լուծարում

2011թ.

Չի իրականացվել: Առաջարկվել է կատարման ժամկետ սահմանել  2012թ-ը

6.

«Վարդենիսի տպարան» ՓԲԸ /21425/

ՀՀ մշակույթի նախարարություն

լուծարում

2011թ.

Լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում 18.08.2011թ.
N 1172-Ա

7.

«Լուսմատ» ՓԲԸ /62407/

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

մասնավորեցում

2011թ.

Չի իրականացվել: Առաջարկվել է կատարման ժամկետ սահմանել   2012թ-ը

8.

«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ /62079/

ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն

մասնավորեցում/ լուծարում

2011-2013

Լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում 21.07.2011թ.
N 997-Ա

9.

«Մետրոպոլիտենի առևտրային կենտրոն» ՓԲԸ /62115/

ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն

մասնավորեցում/ լուծարում

2011-2013

Լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում 03.03.2011թ.
N 191-Ա

10.

«Շինվերանորոգում» ՓԲԸ /90037/

ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն

մասնավորեցում/ լուծարում

2011-2013

Լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում, 31.03.2011թ. 
N 354-Ն

11.

«Ռադիո» ՓԲԸ /90020/

 

ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն

մասնավորեցում/ լուծարում

2011-2013

Մասնավորեցվել է ՀՀ կառավարության 02,12,2010թ. 
N 1571-Ն որոշմամբ

12.

«Հրազդան – 7» ՓԲԸ /62411/

ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն

մասնավորեցում/ լուծարում

2011-2013

Մասնավորեցվել է ՀՀ կառավարության 17.06,2011թ.
N 840-Ն որոշմամբ