Գլխավոր տեղեկություն
Համար
N 19
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.05.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

20 մայիսի 2011 թվականի N 19

3. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ`

1) Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի նախագծին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության 2011 թվականի միջոցառումների տարեկան ծրագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած միջոցառումների ցանկից բխող` Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսելու հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի կազմավորման գործընթացով նախատեսված ժամկետներում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված բյուջետային հայտի առկայության պայմաններում:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած միջոցառումների ցանկից բխող` Հայաստանի Հանրապետության գենդերային քաղաքականության ամենամյա/տարեկան ծրագիրը, իսկ մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը` դրա կատարման վերաբերյալ տեղեկատվությունը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ամենամյա ծրագրերը և տեղեկատվությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ամփոփել և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թ.

մայիսի 20-ի նիստի N 19

արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

հհ

Խնդիրը

Նպատակը

1

2

3

Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում

1

Ապահովել ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի, Պեկինի համաժողովի հիմնական հանձնարարականների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված գենդերային հավասարությանն ուղղված միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը

սեռի հատկանիշով խտրականության հաղթահարում և կանանց ու տղամարդկանց փաստացի հավասարության ձեռքբերում

2

Ապահովել ազգային օրենսդրությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը

հավասար պայմանների և հավասար հնարավորությունների ստեղծում կանանց և տղամարդկանց անհատական ներուժի ինքնադրսևորման համար, հասարակության իրավական և քաղաքական մշակույթի զարգացում

3

Ձեռնարկել հատուկ միջոցներ ապահովելու կանանց 30% ներկայացվածությունն օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների որոշումների ընդունման մակարդակներում

օրենսդիր և գործադիր իշխանությունների որոշումների ընդունման մակարդակում կանանց թերի ներկայացվածության հաղթահարում և սոցիալական համերաշխության ամրապնդում

4

Ներդնել գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցիչների համակարգ

երկրում գենդերային իրավիճակի պարբերական գնահատում

5

Ներդնել գենդերային գիտելիքների հաղորդման բաղադրիչ /մոդուլ/ պետական ծառայողների վերապատրաստում իրականացնող ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում

պետական ծառայողների գենդերային զգայունության բարձրացում

6

Շարունակել կանանց լիդերության և սեփական իրավունքների պաշտպանության տեխնոլոգիաների ուսուցման դասընթացների կազմակերպման գործընթացը

կանանց իրավաքաղաքական գրագիտության բարձրացում, կազմակերպչական հմտությունների տիրապետման և կառավարչական գործունեության համար պայմանների ստեղծում, ինչպես նաև կանանց համար քաղաքական մասնակցության հնարավորությունների ընդլայնում և ռեսուրսների մատչելիության ապահովում

7

Ապահովել պետական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության մասին վիճակագրական տվյալների հավաքումը, վերլուծությունը և տարածումը

գենդերային մոտեցումների արմատավորում երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական ոլորտներում, կանանց և տղամարդկանց իրավիճակի գնահատում, նրանց կարգավիճակի միջև առկա տարբերությունների վերհանում

8

Շարունակել գենդերային հիմնահարցերի վերաբերյալ հասարակական, քաղաքական գործիչների, քաղաքացիական ծառայողների համար հատուկ դասընթացների, սեմինարների, քննարկումների, փորձի փոխանակման կազմակերպումը

քաղաքական հիմնախնդիրների լուծմանը և երկրի կայուն տնտեսական զարգացմանը գենդերայնորեն հավասարակշռված մասնակցության կարևորության մասին իրազեկվածության բարձրացում

9

Զարգացնել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների սոցիալական գործընկերության մեխանիզմները

գենդերային հավասարության ձեռքբերման ուղղությամբ ՀԿ-ների սոցիալական գործառույթների լիարժեք իրականացում, հասարակական գործընթացների վրա դրանց ազդեցության հնարավորությունների ընդլայնում

10

Նպաստել գենդերային հավասարության քաղաքականության մշակման և իրականացման ազգային և ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներառող միասնական համակարգի հզորացմանը

գենդերային քաղաքականության իրականացման համակարգման և դրա իրականացման ընթացքի մշտադիտարկման ապահովում

11

Ապահովել արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում գենդերային վերլուծության, գնահատման և մշտադիտարկման իրականացումը

պետական, մարզային և համայնքային մակարդակներով աղետների ռիսկերի կառավարման ոլորտում գենդերային ուղղորդման և վերլուծության, համապատասխան միջոցների (մեխանիզմների) և ռեսուրսների ներդնում և ապահովում

12

Արտակարգ իրավիճակների ինստիտուցիոնալ կառավարման համակարգում գենդերային ուղղորդման և կանանց ներգրավվածության ապահովում

արտակարգ իրավիճակների կառավարման, որոշումների ընդունման, աղետների կանխարգելման և հետաղետային գործընթացներում կանանց ներգրավվածության բարձրացում

Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը սոցիալ-տնտեսական ոլորտում

13

Ապահովել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի և ԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական ոլորտի կոնվենցիաների, ինչպես նաև ՄԱԿ-ի հազարամյակի նպատակների կատարման մշտադիտարկումը

սեռի հատկանիշով խտրականության հաղթահարում սոցիալ-տնտեսական ոլորտում, աշխատանքի և զբաղվածության ոլորտում կանանց փաստացի հավասարության ձեռքբերում, կանանց աղքատության կրճատում (ծայրահեղ աղքատության և սովի վերացում)

14

Ինտեգրել գենդերային բաղադրիչը երկրի քաղաքական և տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրերում և ներդնել սոցիալ-տնտեսական ուղղվածության ծրագրերի և նախագծերի գենդերային փորձաքննության անցկացման մեխանիզմ

սոցիալ-տնտեսական անհավասարության նվազեցում, կանանց և տղամարդկանց սոցիալական կարգավիճակի անհավասարակշռության վերացում, ըստ սեռի` պետական ռեսուրսների բաշխման վերահսկում

15

Ներդնել գենդերային բաղադրիչը բյուջետավորման և պլանավորման գործընթացներում /գենդերային բյուջետավորման կիրառում (աստիճանական) բյուջետային ցիկլի տարբեր փուլերում/

պետական եկամուտների բաշխման և վերահսկման գործընթացներում կանանց մասնակցության աճի ապահովում, տնտեսական անվտանգության ամրապնդում

 16

Ապահովել հավասար արժեքի աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն ստանալու կանանց և տղամարդկանց իրավունքի ամրագրումը և կիրառումը

գենդերային անհավասարության հաղթահարում, սեռի հատկանիշով խտրական դրսևորումների կրճատում

17

Նախատեսել տնտեսական խթաններ և արտոնություններ` ուղղված գործատուների շահագրգռության բարձրացմանն ընտանեկան պարտականություններ ունեցող կանանց և տղամարդկանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև ներդնել նրանց մասնագիտական որակավորման շարունակականությունն ապահովող մեխանիզմներ

ծառայողական/աշխատանքային և ընտանեկան պարտավորությունները համատեղելու համար նպաստավոր/համապատասխան պայմանների ստեղծում, աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց մրցունակության բարձրացում, երեխաների խնամքով զբաղվելու համար տղամարդկանց խրախուսում

18

Նպաստել աշխատատեղերի ստեղծմանը և աշխատավարձի բարձրացմանը` հաշվի առնելով տնտեսության առավելապես կանանց զբաղվածությամբ ճյուղերի գենդերային կողմերը

կանանց գործազրկության մակարդակի իջեցում և հանրապետության աղքատ բնակչության կազմում կանանց տեսակարար կշռի կրճատում

19

Ապահովել ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան

ծրագրերի իրականացումը

երկրի տնտեսության զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, բնակչության կենսամակարդակի բարձրացում, հասարակության միջին խավի ձևավորում, կանանց գործարարության խթանում, կին սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն

20

Ստեղծել կանանց համար նոր աշխատատեղեր արդյունաբերական ոլորտներում (հատկապես թեթև արդյունաբերության)

կանանց զբաղվածության ապահովում, աշխատանքով ապահովված տղամարդկանց և կանանց հարաբերակցության կրճատում, կանանց կադրային ներուժի օգտագործում

21

Աջակցել կանանց ձեռնարկատիրական գործունեությանը և խթանել կանանց տնտեսական նախաձեռնություններին ուղղված վարկային ծրագրերը` հատկապես գյուղական վայրերում

կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնում, աղքատության հաղթահարում և շուկայական հարաբերություններում մրցակցային միջավայրի ձևավորում

22

Բարելավել գյուղատնտեսության և գյուղական ենթակառուցվածքները, ընդլայնել կանանց մասնակցության հնարավորությունները գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում

գյուղական բնակավայրերում կանանց աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավում և եկամուտների ավելացում

23

Խթանել գյուղի կանանց աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումը /Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում/, մասնավորապես, մատչելի պայմաններով տրվող վարկային և միկրովարկային ծրագրերի իրականացումը գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում

գյուղական բնակավայրերում կանանց զբաղվածության մակարդակի բարձրացում, կանանց հնարավորությունների նպատակային օգտագործում, եկամուտների ավելացում

24

Զարգացնել և կատարելագործել անապահով ընտանիքների և բնակչության խոցելի խմբերի սոցիալական երաշխիքների համակարգը

աղքատների և բնակչության խոցելի խմբերի նվազագույն կենսամակարդակի ապահովում, սոցիալական պաշտպանության բարձրացում, մարդկային զարգացում

25

Բարեփոխել կենսաթոշակային համակարգը` հաշվի առնելով կանանց և տղամարդկանց գենդերային դերերը

կենսաթոշակային տարիքի կանանց և տղամարդկանց սոցիալական վիճակի բարելավում, նվազագույն կենսամակարդակի ապահովում, աղքատության կրճատում

26

Ապահովել սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային հետազոտությունների և աշխատանքի շուկայում սեռի հատկանիշով խտրականության դեպքերի ուսումնասիրությունների պարբերական անցկացումը

սոցիալ-տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց գենդերային իրավիճակի գնահատում, նրանց կարգավիճակի միջև առկա տարբերությունների վերհանում գենդերային անհավասարության հաղթահարում, սեռի հատկանիշով խտրական դրսևորումների կրճատում

27

Պետական ռեզերվի պահուստների ձևավորման գործընթացում և մարդասիրական օգնության բաշխման ժամանակ հաշվի առնել գենդերային հիմնախնդիրները

հետաղետային շրջանում կանանց և տղամարդկանց տարբեր կարիքների բացահայտում և հավասար պայմանների ապահովում

Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը կրթության ոլորտում

28

Ներառել գենդերային բաղադրիչը կրթության և գիտության պետական քաղաքականության մեջ

կրթության ու գիտության ոլորտում ծառայությունների ու ենթակառուցվածքների հավասար մատչելիության ապահովում կանանց և տղամարդկանց համար, անկախ սեռից, նրանց զարգացման և ինքնադրսևորման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծում

29

Ստեղծել ուսումնամեթոդական հիմք` գենդերային գիտելիքների հիմունքների դասավանդման համար

սոցիալապես ակտիվ, պատասխանատու և ժողովրդավարական կողմնորոշում ունեցող քաղաքացիների դաստիարակության իրականացում, գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում

30

Ներդնել գենդերային գիտելիքների հաղորդման բաղադրիչ /մոդուլ/ մանկավարժական կադրերի վերապատրաստման դասընթացներում

մանկավարժական կադրերի իրազեկում գենդերային հիմնախնդիրների շուրջ, գենդերային կարծրատիպերի հաղթահարում, գենդերային հավասարակշռությունն ապահովող դաստիարակության և ուսուցման իրականացում

31

Ներդնել ուսումնական գրականության գենդերային փորձաքննության անցկացման չափանիշներ

ուսումնամեթոդական գրականության մշտադիտարկում և գենդերային փորձաքննության կանոնակարգված իրականացում

32

Խթանել գենդերային գիտական հետազոտությունների անցկացումը

գենդերային հետազոտություններ ներառող գիտական թեմաների ֆինանսավորում և իրականացում

Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունն առողջապահության ոլորտում

33

Ապահովել կանանց վաղաժամ մահվան առավել տարածված պատճառ հանդիսացող կաթնագեղձերի և սեռական օրգանների քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրականացումը

կաթնագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլերում հայտնաբերված դեպքերի թվի մեծացում 30% -ով

34

Ապահովել տղամարդկանց վաղաժամ մահվան առավել տարածված պատճառ հանդիսացող սիրտ-անոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների, հատկապես թոքերի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրականացումը

սրտանոթային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների, հատկապես թոքերի քաղցկեղի վաղ հայտնաբերված դեպքերի թվի մեծացում 20% -ով

35

Ապահովել գյուղական շրջաններում տղամարդկանց և կանանց որակյալ բուժօգնության տրամադրումը, Երևանի բուժհաստատություններ ուղեգրումների կրճատումը

մարզերում /Իջևան, Արմավիր, Ապարան, Կապան/ բժշկական ժամանակակից կենտրոնների վերակառուցում և հագեցում

36

Ապահովել մեծահասակների և երեխաների անհետաձգելի բուժօգնության ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը, հատկապես գյուղական բնակչության համար

արագ արձագանքման ծառայությունների թվի ավելացում` հատկապես մայրական և նորածնային ծառայությունների գծով

37

Բարելավել կանանց վերարտադրողական առողջությունը, ծննդօգնության բուժհաստատությունների կարողությունները

«Առողջ մայրություն» ծրագրի առավել արդյունավետ իրականացում, ամբուլատոր և ստացիոնար ծննդօգնության բուժհաստատությունների կանոնակարգում /աշխատանքի սկզբունքների մշակում/

38

Հզորացնել և զարգացնել ընտանիքի պլանավորման ծառայությունների ցանցը` հաշվի առնելով իրական վիճակը, ազգային առանձնահատկությունները և առողջապահության քաղաքականության նպատակները

հատուկ և սոցիալական խմբերում ընդգրկված կանանց և տղամարդկանց ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներով օգտվելու հնարավորությունների ընդլայնում

39

Ֆինանսավորել հիվանդությունների կանխարգելման և վաղ ախտորոշման միջոցառումները` հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները և հետևանքներն ամեն տարիքի կանանց և տղամարդկանց համար

պետական պատվերի չափորոշիչներում առողջության առաջնային պահպանման համակարգում սկրինինգային ծրագրերի ներառում` հիպերտոնիկ հիվանդության, գլաուկոմայի, շագանակագեղձի, ուղիղ աղիքի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար

40

Նպաստել առողջ ապրելակերպի ու անվտանգ սեռական վարքագծի ձևավորմանը

առողջ ապրելակերպի, ծխելու դեմ պայքարի և անվտանգ սեռական կյանքի վերաբերյալ բնակչության տեղեկացվածության բարձրացում

41

Ապահովել աշխատանքի անվտանգ պայմաններ լեռնահանքային արդյունաբերությունում, տրանսպորտային միջոցների շահագործման ոլորտում և այլ վնասակար արտադրություններում

լեռնահանքային արդյունաբերությունում, տրանսպորտային միջոցների շահագործման ոլորտում և այլ վնասակար արտադրություններում տղամարդկանց աշխատանքի անվտանգ պայմանների ապահովման և վերահսկման մեխանիզմների ներդրում

42

Նվազեցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի տարածումը, մարդկանց իրազեկման և գիտելիքների բարձրացման միջոցով

ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի տարածման և կանխարգելման վերաբերյալ բնակչության տեղեկացվածության բարձրացում

43

Ապահովել աջակցություն կանանց և տղամարդկանց առողջության պահպանման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին

առողջության պահպանման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ աշխատանքային խորհրդի ստեղծում

44

Սեռով պայմանավորված ընտրովի աբորտների կանխարգելում

սեռով պայմանավորված ընտրովի աբորտների թվի կրճատում

Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը մշակույթի և հանրային տեղեկատվության ոլորտներում

45

Ստեղծել մշակութային հաստատությունների աշխատողների գենդերային կազմի վերաբերյալ վիճակագրական տվյալների բազա

նպատակային հարցումների միջոցով ոլորտի կադրերի գենդերային կազմի վերլուծություն

46

Ներդնել գենդերային գիտելիքների հաղորդման բաղադրիչ /մոդուլ/ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման ոլորտում, ինչպես նաև համապատասխան ոլորտի աշխատողների վերապատրաստման դասընթացներում

արտակարգ իրավիճակների կառավարման գենդերային կարիքների, խոցելիության ու կարողությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում

47

Ամրապնդել համագործակցությունը պետական մարմինների և ԶԼՄ-ների միջև` կանանց և տղամարդկանց միջև սոցիալական հավասարության ձեռքբերման հարցում

պետության կողմից հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված քայլերի լուսաբանում

48

Ձեռնարկել միջոցներ ԶԼՄ-ների գենդերային զգայունությունը բարձրացնելու ուղղությամբ, շարունակել լրագրողների համար գենդերային իրազեկության բարձրացման դասընթացների կազմակերպման գործընթացը

զանգվածային լրատվամիջոցների գենդերային զգայունության բարձրացում

49

Աջակցել, խրախուսել գենդերային հավասարության հիմնախնդիրը լուսաբանող զանգվածային լրատվամիջոցներին

գենդերային հիմնահարցերի լուսաբանման ապահովում, գենդերային կարծրատիպերի և սեռի հատկանիշով խտրական գործելակերպի հաղթահարում

Գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման ոլորտում

50

Ապահովել սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարին ուղղված օրենսդրության կատարելագործումը` ՄԱԿ-ի մոդելային օրենսդրության և այլ միջազգային իրավական փաստաթղթերի պահանջներին և նորմերին համապատասխան

գործող իրավական ակտերի համապատասխանեցում միջազային նորմերին, սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում

51

Կատարելագործել իրավապահ մարմինների աշխատողների, սոցիալական և բուժաշխատողների պատրաստման և վերապատրաստման համակարգը

սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերին գործնական օգնություն ցույց տալու համար հմտությունների զարգացում, երևույթի կանխարգելում

52

Աջակցել սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի հետ աշխատող սոցիալական հաստատությունների և ներգրավված մարմինների գործունեության գիտամեթոդական ապահովմանը

սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարին ուղղված ծրագրերի և միջոցառումների մշտադիտարկում

53

Աջակցել սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուժեղացմանը` քարոզչական հանրամատչելի նյութերի հրատարակման և ԶԼՄ-ներում հիմնախնդիրների իրական լուսաբանման միջոցով

առանց բռնության մշակույթի ձևավորում

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թ.

մայիսի 20-ի նիստի N 19

արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

հ/հ

Միջոցառման
անվանումը

Ակնկալվող
արդյունքը

Կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

7

8

1

Քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության մասին հետազոտության իրականացում

կիրականացվի «Հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները Հայաստանում» հետազոտությունը, կամփոփվեն արդյունքները, կկազմակերպվի կոնֆերանս հետազոտության արդյունքների ներկայացման և քննարկման համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ
/համաձայնությամբ/

հունիս

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ

ՀՀ կառավարու-թյան 2010 թվականի փետրվարի 11-ի նիստի N5 արձանագրային որոշման «Գենդերային քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» 33.2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետեր

2

Լրատվամիջոցների աշխատողների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը

կկազմակերպվի «Գենդերային հիմնահարցեր» թեմայով դասընթաց` լրագրողների համար, որի ընթացքում կվերապատրաստվի շուրջ 20 լրագրող

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ
/համաձայնությամբ/

օգոստոս- նոյեմբեր

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ

3

Հայաստանի Հանրապետությունում գենդերային իրավիճակի պարբերական գնահատման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

կուսումնասիրվի գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկմանն ուղղված միջազգային փորձը, կմշակվեն Հայաստանի Հանրապետությունում գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցանիշների և դրա ներդրման վերաբերյալ առաջարկություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

հոկտեմբեր

ֆինանսավորում չի պահանջվում

4

Պետական ծառայողների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը

կիրականացվեն «Գենդերային հիմնահարցեր» թեմայով քաղաքացիական ծառայողների (բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների համար) վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայու-
թյան խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N 567-Ա որոշմամբ հաստատված ծրագրով, որի շրջանակում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների շուրջ 100 քաղաքացիական ծառայողներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

հոկտեմբեր-
դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

5

Տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) կանանց դերակատարման բարձրացում և ամրագրում

մարզխորհրդի նիստերի օրակարգերում գենդերային թեմաներով զեկույցների ներառում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

 

յուրաքան-
չյուր եռամսյակ

արտաբյուջե-տային միջոցներ

6

Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

բոլոր մարզերում կանցկացվեն խորհրդակցություններ /10 խորհրդակցություն/

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

հունիս

ֆինանսավորում չի պահանջվում

7

«Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի իրականացում

ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի 70 կին գործարարի

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ /համաձայնությամբ/

դեկտեմբեր

ՓՄՁ-ի պետական աջակցության 2011 թվականի ծրագրերի շրջանակում

8

«ՓՄՁ–ի սուբյեկտներին ուսուցողական աջակցություն» ծրագրի իրականացում

ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի շուրջ 200 կին գործարարի

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ
/համաձայնությամբ/

դեկտեմբեր

ՓՄՁ-ի պետական աջակցության 2011 թվականի ծրագրերի շրջանակում

9

«ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն» ծրագրի իրականացում

ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի շուրջ 1300 կին գործարարի

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ
/համաձայնությամբ/

դեկտեմբեր

ՓՄՁ-ի պետական աջակցության 2011 թվականի ծրագրերի շրջանակում

10

Արդյունաբերական ոլորտներում (հատկապես թեթև արյունաբերության) կանանց համար նոր աշխատատեղերի ստեղծում

կստեղծվի կանանց համար շուրջ 600 աշխատատեղ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մասնավոր հատված
/համաձայնությամբ/

դեկտեմբեր

պետական-մասնավոր համագործակ-

ցությամբ, մասնավոր հատվածի ֆինանսավորում

11

Գյուղատնտեսության և գյուղական ենթակառուցվածքների բարելավում, գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնում և այդ ուղղությամբ միջոցառումների իրականացում

Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրով հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում կշարունակվեն ջրամատակարարման և ոռոգման համակարգերի վերակառուցման, ջրարբիացման, գազաֆիկացման անավարտ շինարարական աշխատանքները՝ շուրջ 315 մլն դրամ գումարով։
Միաժամանակ վերը նշված ծրագրի շրջանակներում հանրապետության յոթ մարզերում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ (խմելու և ոռոգման ջրագծերի կառուցում, խմելու ջրի և ոռոգման ցանցի վերակառուցում, գազաֆիկացում և այլն), ինչը կնպաստի գյուղական վայրերում կանանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ
/համաձայնությամբ/

դեկտեմբեր

միջազգային կազմակեր-պություններ

12

Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում գյուղի կանանց աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացում, մասնավորապես, մատչելի պայմաններով տրվող վարկային և միկրովարկային ծրագրերի իրականացում

«Գյուղական ֆինանսավորման կառույց» ծրագրի իրականացման գրասենյակի (ԳՖԿ ԾԻԳ) միջոցով մատչելի պայմաններով վարկեր կտրամադրվեն գյուղատնտեսական գործունեություն իրականացնող (այգեգործական, դաշտավարական, անասնապահական, թռչնաբուծական, ձկնաբուծական, մեղվաբուծական, գինեգործական, պտղի և կաթի վերամշակման և այլն) ֆերմերներին՝ ակնկալվում է կին գործարարներին տրամադրել շուրջ 200 միավոր վարկ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

դեկտեմբեր

միջազգային կազմակեր-
պություններ

13

Հանրակրթական դպրոցի ուսուցիչների որակավորման բարձրացում` ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը

կմշակվի «Գենդերային գիտելիքների հիմունքներ» թեմայով ներդիր, որը կհաստատվի ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով և կներառվի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման մոդուլում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ֆինանսավորում չի պահանջվում

14

Հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը

կմշակվի «Գենդերային գիտելիքների հիմունքներ» թեմայով ներդիր, որը կհաստատվի ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով և կներառվի հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման մոդուլում

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ֆինանսավորում չի պահանջվում

15

Սովորողների մոտ մասնագիտական կողմնորոշման հարցերում իրազեկվածության բարձրացում` ուղղված գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը, աղջիկների և տղաների շրջանում իրենց սեռի համար ոչ ավանդական մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիայի ձևավորմանը

կմշակվի և կներդրվի «Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. մասնագիտական կողմնորոշման խնդիրներ» օժանդակ ձեռնարկ` նախատեսված դասղեկների համար

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջեով ձեռնարկների համար նախատեսված գումարի շրջանակներում

16

Կանանց վաղաժամ մահվան առավել տարածված պատճառ հանդիսացող կաթնագեղձերի և սեռական օրգանների քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերի իրականացում

ծրագրի շրջանակում ակնկալվում է արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգում ընդգրկվածության մեծացում 10%-ով, «վաղ փուլերում հայտնաբերված կաթնագեղձերի քաղցկեղի դեպքերի թվի մեծացում 5%-ով

ՀՀ առողջապահության նախարարություն

բուժհաստատություններ
/համաձայնությամբ/

դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

17

Մարզերում /Հրազդան, Արմավիր, Ապարան/ բժշկական ժամանակակից կենտրոնների վերակառուցում և հագեցում

այդ տարածաշրջաններում տղամարդկանց և կանանց որակյալ բուժօգնություն տրամադրում, Երևանի բուժհաստատություններ ուղեգրումների կրճատում 20%-ով

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ քաղաքաշինության
նախարարություն

դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

18

Բարելավել կանանց վերարտադրողական առողջությունը, ծննդօգնության բուժհաստատությունների կարողությունների հզորացում

կմշակվեն ամբուլատոր բուժհաստատությունների աշխատանքի սկզբունքները/ չափորոշիչները, որը կհաստատվի ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

ՀՀ առողջապահության նախարարություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ
/համաձայնությամբ/

սեպտեմբեր

ՀՀ պետական բյուջե

19

Սեռով պայմանավորված ընտրովի աբորտների կանխարգելմանն ուղղված ծրագրերի մշակում և ներդրում

կիրականացվի իրավիճակային ուսումնասիրություն և վերլուծություն սեռով պայմանավորված աբորտների և դրա պատճառների վերաբերյալ, կմշակվի առաջարկությունների փաթեթ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ
/համաձայնությամբ/

հունիս

ՀՀ պետական բյուջե

20

 «Կին միջազգային կինոփառատոնի» իրականացում

կինոփառատոնի ընթացքում կցուցադրվեն 50-ից ավելի ռեժիսոր կանանց ֆիլմեր

ՀՀ մշակույթի նախարարություն

«Լիզա» իրավական, գենդերային, մշակութային հիմնադրամ /համաձայնությամբ/

նոյեմբեր-
դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե
ՀՀ մշակույթի նախարարու-
թյուն «Աջակցություն կինոարվեստին»
ծրագրի շրջանակներում

21

Ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների միջոցով վարպետաց դասերի կազմակերպում

Երևանում և ՀՀ մարզերում 36 մասնագետ կվերապատրաստվի ավանդական տոների, ծեսերի, գորգագործության և կարպետագործության հետ կապված գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար

ՀՀ մշակույթի նախարարություն

«Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպություն, «Հովհ.Շարամ-
բեյի անի անվ. Ժողովրդական արվեստի թանգարան» ՊՈԱԿ, «Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն» ՊՈԱԿ
/համաձայնությամբ/

հուլիս

ՀՀ պետական բյուջե
«Պետական աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը» ծրագրի շրջանակներում

22

ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական մարմնի ստեղծում

համապատասխան մարզպետների հրահանգներով կստեղծվեն գենդերային հարցերով հանձնաժողովներ

ՀՀ մարզպետարաններ
Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ

 

հուլիս

ֆինանսավորում չի պահանջվում

23

Համայնքներում գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

բոլոր մարզերում կանցկացվեն քննարկումներ, կլոր սեղաններ համայքների ներկայացուցիչների մասնակցությամբ

ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/

ՀԿ- ներ, միջազգային կազմակերպություններ
/համաձայնությամբ/

հունիս
հուլիս

միջազգային կազմակեր-պություններ

24

Էլեկտրոնային պորտալներում աղետների ռիսկերի նվազեցման արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության գործընթացներում գենդերային հիմնախնդիրների մասին ինֆորմացիա պարունակող հղումների տեղադրում

համացանցում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին իրազեկման նյութեր` հասարակության լայն շերտերի, մասնավորապես, երիտասարդների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր
/համաձայնությամբ/

հունիս

միջազգային կազմակեր-պություններ

25

Աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության մեջ գենդերային բաղադրիչի ներդնում

աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության մեջ առանձին կետով կներկայացվեն գենդերային հիմնախնդիրները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր /համաձայնությամբ/

3-րդ եռամսյակ

միջազգային կազմակեր-պություններ

26

Սեռի հատկանիշի հիման վրա աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում տեղեկատվական ակցիաների անցկացում (հեռուստահաղորդումներ, հրապարակումներ, ճեպազրույցներ, քննարկումներ)

կպատրաստվի 2 հեռուստահաղորդում, որը կհեռարձակվի ամբողջ հանրապետության տարածքով (Շանթ հեռուստաընկերություն) և կհրատարակվի տեղեկատվական ձեռնարկ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր /համաձայնությամբ/

օգոստոսի 10-30-ը

միջազգային կազմակեր-պություններ

27

Աղետների նվազեցման ազգային պլատֆորմում գենդերային թեմատիկ խմբի ստեղծում

ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի համար կսեղծվի գենդերային զգայուն ցուցիչների և մեխանիզմների համակարգ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր /համաձայնությամբ/

2-րդ կիսամյակ

միջազգային կազմակեր-պություններ

28

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսուցողական ծրագրերի մեջ գենդերային հիմնախնդրի ներառում

կվերահրատարակվեն 2 ուսուցողական ձեռնարկներ, որոնք կներառեն «ԱՌՆ-ն ու գենդերային հիմնախնդիրները» ուսուցողական թեմատիկ դասընթացներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա
/համաձայնությամբ/

հուլիս-օգոստոս

միջազգային կազմակեր-պություններ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան