«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007381
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
10 հուլիսի 2007 թ. |
թիվ 219-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ) ՍՏԵՂԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 117-րդ հոդվածի 3-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների հաճախորդների տեղեկատվական համակարգի (ապահովագրական ռեգիստրի) ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների` ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգը»` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ) ՍՏԵՂԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
Ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների (այսուհետ՝ ապահովագրական ընկերություններ), հաճախորդների տեղեկատվական համակարգի (ապահովագրական ռեգիստրի) ստեղծման նպատակը ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության բնականոն ընթացքի ապահովումն ու ապահովագրական ռիսկերի նվազեցումն է` ապահովելով այնպիսի տեղեկատվական համակարգի առկայություն, որում ներառվող տվյալների հիման վրա հնարավոր կլինի հաշվարկել ապահովագրական սակագին` հաշվի առնելով յուրաքանչյուր ապահովադրի ապահովագրական պատմությունը:
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է ապահովագրական ռեգիստրի (այսուհետ՝ ռեգիստր) ստեղծման, ռեգիստրին տրամադրվող տեղեկատվության հավաքագրման և տրամադրման, ինչպես նաև ռեգիստրին ապահովագրական ընկերությունների մասնակցության կարգն ու պայմանները:
2. Ռեգիստրը «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով ստեղծված համակարգ է, որտեղ հավաքագրվում, պահպանվում և պահանջի դեպքում ապահովագրական ընկերություններին, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում ավտոապահովագրության պայմանագրերով ապահովադիրներին (այսուհետ՝ ապահովադիր) և ապահովագրական պատահարում տուժած երրորդ անձանց է տրամադրվում սույն կարգով սահմանված տեղեկատվությունը՝ ապահովագրական պայմանագրերի, ապահովադիրների, ավտոմեքենայի, ապահովագրական դեպքերի և հատուցումների վերաբերյալ, ինչպես նաև այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է սակագների սահմանման, պահուստների հաշվարկման, ավտոապահովագրության գործունեության բնականոն ընթացքի ապահովման համար: Հավաքագրվող տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից՝ ավտոապահովագրության բնականոն ընթացքը վերահսկելու և ապահովելու նպատակով:
3. Սույն կարգի իմաստով՝ ավտոապահովագրության պայմանագիր է համարվում ավտոմեքենաների սեփականատերերի, ինչպես նաև այլ օրինական օգտագործողների կողմից ավտոապահովագրության պայմանագրով նախատեսված ավտոմեքենայի օգտագործմամբ այլ անձանց (ապահովագրական պատահարում տուժած երրորդ անձ) կյանքին, առողջությանը կամ գույքին վնաu պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններով պատաuխանատվության (այսուհետ` պատասխանատվության), ցամաքային տրանսպորտին պատճառած վնասի ապահովագրություն (այսուհետ` կասկո), հափշտակում (ներառյալ տրանսպորտային միջոցի առանձին մասերի և սարքավորումների հափշտակման, վանդալիզմի կամ խուլիգանության դեպքերը)), ավտոապահովագրության պայմանագրով նախատեսված ավտոմեքենայի օգտագործմամբ վարորդի և(կամ) ուղևորների` դժբախտ պատահարների ապահովագրության, ինչպես նաև սույն կետում նշված և(կամ) այլ նմանատիպ ռիսկերի տարբեր համակցություններ պարունակող պայմանագրերը:
Գ Լ ՈՒ Խ II
ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4. Ապահովագրական ընկերություններն էլեկտրոնային եղանակով ռեգիստր տեղեկատվություն են տրամադրում ավտոապահովագրության բոլոր պայմանագրերի, ապահովադիրների, ավտոապահովագրության պայմանագրում նշված ավտոմեքենաների, ինչպես նաև ավտոապահովագրության պայմանագրերով ապահովագրական դեպքերի և հատուցումների վերաբերյալ: Ներկայացվող տեղեկատվության բովանդակությունը, դրա լրացման կանոնները սահմանվում են սույն կարգի հավելված 1-ով:
5. Ապահովագրական ընկերությունները ռեգիստրին տեղեկատվություն են տրամադրում իրենց կողմից կնքված բոլոր ավտոապահովագրության պայմանագրերի վերաբերյալ` պայմանագրի գործողության մեջ մտնելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ռեգիստրին արդեն իսկ տրամադրված տեղեկատվության յուրաքանչյուր փոփոխության դեպքում ապահովագրական ընկերությունը ռեգիստր է ներկայացնում այդ փոփոխությունները՝ դրանք կատարելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
6. Ապահովագրական ընկերություններն ապահովագրական դեպքերի (ներառյալ այն իրադարձությունները, որոնք հետագայում չեն համարվել ապահովագրական պատահար (դեպք)) վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում են ռեգիստրին տվյալ ապահովագրական ընկերության ապահովագրության կանոններով սահմանված կարգով ապահովագրական դեպքի վերաբերյալ ապահովագրական ընկերության տեղեկանալուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:
7. Ապահովագրական ընկերությունը յուրաքանչյուր ապահովագրական դեպքի վրա հասնելու հետ կապված կատարված ապահովագրական հատուցումների վերաբերյալ ռեգիստրին տեղեկատվություն է տրամադրում՝ հատուցման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հատուցումը միանվագ չէ, ապա տրամադրվում է տեղեկատվություն տվյալ դեպքի վրա հասնելու հետ կապված յուրաքանչյուր վճարման վերաբերյալ` վճարումը կատարելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:
8. Ոչ ճիշտ տեղեկատվություն ստանալու դեպքում ռեգիստրը տեղեկատվություն տրամադրած ապահովագրական ընկերությանը տեղեկացնում է անճշտության մասին: Ապահովագրական ընկերությունը անճշտության մասին տեղեկանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ռեգիստրին է տրամադրում ճշգրտված տեղեկատվությունը կամ հաստատում է տրամադրված տեղեկատվության ճշտությունը:
9. Սույն կարգի իմաստով` ոչ ճիշտ տեղեկատվություն է համարվում ռեգիստր ներկայացվող այն տեղեկատվությունը, որը չի համապատասխանում սույն կարգի հավելվածներով սահմանված ձևերին, ֆորմատներին և(կամ) պարունակում է տվյալների հակասություն, անհամապատասխանություն:
10. Գործող ապահովագրական ընկերությունները ռեգիստր տեղեկատվություն են տրամադրում սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո գործող բոլոր ավտոապահովագրության պայմանագրերի վերաբերյալ, իսկ նոր ստեղծվող ապահովագրական ընկերությունները` ապահովագրական գործունեության լիցենզիա ստանալու պահից:
Սույն կարգն ուժի մեջ մտնելուն նախորդ ժամանակահատվածում գործող ավտոապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվությունն ապահովագրական ընկերությունների կողմից ռեգիստր է ներկայացվում կամավոր հիմունքներով: Կամավոր հիմունքներով տրամադրված տեղեկատվության ստացման իրավունք են ձեռք են բերում միայն դրանք տրամադրած ապահովագրական ընկերությունները:
Գ Լ ՈՒ Խ III
ՌԵԳԻՍՏՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ
11. Ռեգիստրին տրամադրված տեղեկատվության օգտագործողներն են Կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունները, ապահովադիրները, ապահովագրական պատահարում տուժած երրորդ անձինք և սույն կարգով սահմանված այլ օգտագործողներ:
12. Ապահովագրական ընկերությունների կողմից` ռեգիստրից տեղեկատվության ստացման ձևաթերթերը, դրանց լրացման կանոնները սահմանվում են սույն կարգի հավելված 2-ով:
13. Յուրաքանչյուր ապահովադիր ռեգիստրից ստանում է միայն իր վերաբերյալ տեղեկատվություն, որի ստացումն իրականացվում է սույն կարգի հավելված 3-ով սահմանված ձևաթերթով և դիմումի (հայտի) հիման վրա:
14. Ապահովագրական պատահարում տուժած յուրաքանչյուր երրորդ անձը ռեգիստրից ստանում է տեղեկատվություն իրեն վնաս պատճառած անձի հետ ավտոապահովագրության պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության անվանման և ավտոապահովագրության վկայագրի համարի վերաբերյալ: Ապահովագրական պատահարում տուժած երրորդ անձանց տեղեկատվություն տրամադրվում է սույն կարգի հավելված 4-ով սահմանված ձևաթերթով և դիմումի (հայտի) հիման վրա:
15. Սույն կարգով սահմանված տեղեկատվության այլ օգտագործողներ են հանդիսանում սույն կարգով սահմանված հրապարակային տեղեկատվության օգտագործողները:
Գ Լ ՈՒ Խ IV
ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
16. Ռեգիստրի կողմից տրամադրվող տեղեկատվությունը բաժանվում է երկու մասի՝ հրապարակային և ոչ հրապարակային:
17. Հրապարակային տեղեկատվությունը ներկայացվում է ընդհանուր վիճակագրական աղյուսակների տեսքով` առանց ապահովադիրների վերաբերյալ անհատական տեղեկատվության և կարող է հրապարակվել Կենտրոնական բանկի ինտերնետային էջում և (կամ) այլ միջոցներով:
18. Ոչ հրապարակային տեղեկատվություն ստանալու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունները, սույն կարգով սահմանված դեպքերում ապահովադիրներն ու ապահովագրական պատահարում տուժած երրորդ անձինք:
19. Ռեգիստրի կողմից տրամադրված ապահովադրի (հաճախորդի) վերաբերյալ տեղեկատվությունը ապահովագրական ընկերությունը օգտագործում է բացառապես այդ ապահովադրի (հաճախորդի) հետ ապահովագրական պայմանագիր կնքելիս, ապահովադրի անհատական սակագինը հաշվարկելիս, հատուցում վճարելու վերաբերյալ որոշում կայացնելիս, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից սահմանված այլ դեպքերում: Կենտրոնական բանկը կարող է սահմանել ռեգիստրի կողմից ավտոապահովագրության պայմանագրով նախատեսված որոշակի տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների կողմից այդ տեղեկատվության օգտագործման այլ կարգ ու պայմաններ:
Ապահովագրական ընկերությունը ապահովադրի (հաճախորդի) մասին ռեգիստրից տեղեկատվություն ստանալու կամ տեղեկատվություն ստանալու համար հարցում կատարելու դեպքում հարցում կատարելու պահից սկսած երեք տարվա ընթացքում պահպանում է այդ ապահովադիրների (հաճախորդների) վերաբերյալ այն փաստաթղթերը, որոնք հավաստիացնում են, որ տվյալ անձը դիմել է ապահովագրական ընկերությանը ավտոապահովագրության պայմանագիր կնքելու նպատակով, կամ ավտոապահովագրության պայմանագիր կնքելու դեպքում պահպանում է այն:
20. Այն դեպքերում, երբ ռեգիստրից ստացված տեղեկատվությունում առկա են անհամապատասխանություններ տեղեկատվությունը ստացած ապահովագրական ընկերության մոտ առկա տվյալների համադրմամբ, ապահովագրական ընկերությունն այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի ռեգիստրի վարման համար պատասխանատու ստորաբաժանմանը՝ անհամապատասխանությունները ճշգրտելու և ճշգրտված տեղեկատվությունը տրամադրելու նպատակով:
21. Ռեգիստրից ապահովադրի (հաճախորդի) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում ապահովագրական ընկերությունը տվյալ ապահովադրի պահանջի դեպքում նրան տրամադրում է ռեգիստրից ստացված տեղեկատվությունը:
22. Ապահովադիրն իրավասու է նաև ստանալ իր մասին ռեգիստրում գտնվող տեղեկատվությունը՝ թղթային և (կամ) Կետրոնական բանկի տնային էջի միջոցով` էլեկտրոնային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով ապահովադիրն իր մասին տեղեկատվությունը կարող է ստանալ՝ Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի տնային էջի համապատասխան պատուհանում մուտքագրելով իր ավտոապահովագրության պայմանագրի և (կամ) անձնագրի համարները:
23. Ռեգիստրից թղթային տարբերակով տեղեկատվության ստացման համար ապահովադիրն առձեռն ռեգիստր է ներկայացնում գրավոր դիմում (հավելված թիվ 3)՝ կից ներկայացնելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը (օրինակ՝ վճարման հանձնարարական, անդորրագիր): Ապահովադրի իրավաբանական անձ լինելու դեպքում դիմումը ստորագրվում և կնքվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից: Ապահովադրի ֆիզիկական անձ լինելու դեպքում դիմումին կցվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Ռեգիստրի կողմից սույն կետով նախատեսված դիմումը բավարարվում է դիմումը ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
24. Ապահովադիրը տեղեկատվությունը ստանում է առձեռն: Տեղեկատվությունը ստանալու համար ապահովադիրը (կամ նրա լիազորված անձը) ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ապահովադրի լիազորված անձը՝ նաև լիազորագիր: Այն դեպքերում, երբ ներկայացված դիմումը և (կամ) դրան կից փաստաթղթերը թերի են, կամ դիմումը ներկայացրած անձն իրավունք չունի պահանջել տվյալ տեղեկատվությունը, դիմումը գրավոր ձևով մերժվում է ռեգիստրի վարման համար պատասխանատու Կենտրոնական բանկի ստորաբաժանման կողմից, իսկ դիմողի կողմից մուծված վճարը հետ չի վերադարձվում: Դիմումի և (կամ) դրան կից փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմողը կարող է լրացնել կամ փոփոխել փաստաթղթերը և կրկին դիմել ռեգիստրին՝ առանց լրացուցիչ վճարում կատարելու:
25. Ռեգիստրից ապահովադրի կարծիքով ոչ ճիշտ տեղեկատվություն ստանալու դեպքում ապահովադիրը կարող է գրավոր տեղեկացնել ռեգիստրին՝ նշելով կասկած հարուցող տվյալները և պահանջել ճշգրտված տեղեկատվությունը: Ռեգիստրը, տվյալների արժանահավատությունը ստուգելուց և հարկ եղած դեպքում ճշգրտումներ իրականացնելուց հետո գրավոր ձևով պատասխանում է ապահովադրին՝ տրամադրելով ճշգրտված տեղեկատվությունը` դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
26. Տեղեկատվության ստացման համար ապահովագրական պատահարում տուժած երրորդ անձը առձեռն ներկայացնում է գրավոր դիմում (հավելված թիվ 4)՝ կից ներկայացնելով սահմանված սակագնի վճարումը հաստատող ֆինանսական փաստաթուղթը (օրինակ՝ վճարման հանձնարարական): Ապահովագրական պատահարում տուժած երրորդ անձի իրավաբանական անձ լինելու դեպքում դիմումը ստորագրվում և կնքվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից, իսկ ֆիզիկական անձ լինելու դեպքում կցվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Ռեգիստրի կողմից սույն կետով նախատեսված դիմումը բավարարվում է դիմումը ստանալու օրվանից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
27. Ապահովագրական պատահարում տուժած երրորդ անձը տեղեկատվությունը ստանում է առձեռն: Տեղեկատվությունը ստանալու համար ապահովագրական պատահարում տուժած երրորդ անձը (կամ նրա լիազորված անձը) ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լիազորված անձ լինելու դեպքում՝ նաև լիազորագիր: Այն դեպքերում, երբ ներկայացված դիմումը և (կամ) դրան կից փաստաթղթերը թերի են, կամ դիմումը ներկայացրած անձն իրավունք չունի պահանջել տվյալ տեղեկատվությունը, դիմումը գրավոր ձևով մերժվում է ռեգիստրի վարման համար պատասխանատու Կենտրոնական բանկի ստորաբաժանման կողմից, իսկ դիմողի կողմից մուծված վճարը հետ չի վերադարձվում: Դիմումի և (կամ) դրան կից փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմողը կարող է լրացնել կամ փոփոխել փաստաթղթերը և կրկին դիմել ռեգիստրին՝ առանց լրացուցիչ վճարում կատարելու:
28. Ռեգիստրից տեղեկատվություն ստանալու համար վճարվող սակագների չափերը և դրանց վճարման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, որով տարբեր տեղեկատվության և օգտագործողների համար կարող են նախատեսվել տարբեր վճարներ:
29. Ռեգիստրին տրամադրված տեղեկատվությունը ապահովագրական ընկերությունը պահպանում է էլեկտրոնային եղանակով՝ առնվազն 7 տարի:
Գ Լ ՈՒ Խ V
ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈԻԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
30. Ապահովագրական ընկերությունները ռեգիստրին տրամադրում են ամբողջական և արժանահավատ տեղեկատվություն:
31. Տրամադրված տեղեկատվության ամբողջականության և արժանահավատության համար պատասխանատու է տեղեկատվությունը տրամադրող ապահովագրական ընկերությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ անարժանահավատ տեղեկատվությունը տրամադրել են ապահովադիրը կամ այլ անձինք:
32. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով ավտոապահովագրության պայմանագրերից բխող ռիսկերը այլ ապահովագրական ընկերությանը փոխանցելու դեպքում փոխանցված ավտոապահովագրության ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությունը ռեգիստր է ներկայացնում այդ ռիսկերը ստանձնած ապահովագրական ընկերությունը:
Գ Լ ՈՒ Խ VI
ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
33. Սույն կարգի պահանջները խախտելու համար ապահովագրական ընկերությունները կրում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 145-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն:
Հավելված 1 |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՌԵԳԻՍՏՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Պայմանագրին վերաբերող տվյալներ
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Պայմանագրի սերիան և համարը | Կնքվող պայմանագրի (պոլիսի) համարը | պարտադիր |
Պայմանագրի տեսակը | Կնքվող պայմանագրի տեսակը (պատասխանատվություն, կասկո, վարորդի ու ուղևորների` դժբախտ պատահարների, այլ (կցորդի ապահովագրություն և այլն), ինչպես նաև նշվածների տարբեր համակցությունները) | պարտադիր |
Պայմանագրի տիպը | Լրացվում է պայմանագրի առանձին տիպի առկայության դեպքում: Օրինակ` պատասխանատվության ապահովագրության պայմանագրերի համար` ստանդարտ, սահմանային, գրին քարդ | |
Գործողության մեջ մտնելու օրը | Պայմանագրի գործողության մեջ մտնելու օրը/ամիսը/տարեթիվը | պարտադիր |
Գործողության մեջ մտնելու ժամը | Գործողության մեջ մտնելու ժամը | պարտադիր |
Գործողության ավարտի օրը | Պայմանագրի գործողության ավարտի օրը/ամիսը/տարեթիվը | պարտադիր |
Գործողության ավարտի ժամը | Գործողության ավարտի ժամը | պարտադիր |
Գույքի արժեքը | Գնահատված գույքի արժեքը՝ ՀՀ դրամ: Չի լրացվում պատասխանատվության, վարորդի ու ուղևորների` դժբախտ պատահարների ապահովագրության պայմանագրերի դեպքում | |
Ապահովագրական սակագին | Լրացվում է ապահովագրական սակագնի չափը | |
Ապահովագրավճարի չափը | ՀՀ դրամ | պարտադիր |
Ապահովագրական գումարը | ՀՀ դրամ կամ արտարժույթ | պարտադիր |
Չհատուցվող գումար | Չհատուցվող գումարի առկայություն` այո կամ ոչ | պարտադիր |
Պայմանական չհատուցվող գումար | Նշվում է չհատուցվող գումարն արժեքային արտահայտությամբ: Կարող է նշվել տոկոսային արտահայտությամբ միայն այն դեպքում, երբ չհատուցվող գումարի մեծությունը կախված է ապահովագրողի կողմից վճարման ենթակա ապահովագրական հատուցման մեծությունից | |
Ոչ պայմանական չհատուցվող գումար | Նշվում է չհատուցվող գումարն արժեքային արտահայտությամբ: Կարող է նշվել տոկոսային արտահայտությամբ միայն այն դեպքում, երբ չհատուցվող գումարի մեծությունը կախված է ապահովագրողի կողմից վճարման ենթակա ապահովագրական հատուցման մեծությունից |
2. Ապահովադրի տվյալները
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Իրավական կարգավիճակը | Ապահովադրի իրավական կարգավիճակը: Լրացվում է ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, Հայաստանի Հանրապետություն, ՀՀ համայնքներ, օտարերկրյա պետություն, միջազգային կազմակերպություն | պարտադիր |
2.1. Ֆիզիկական անձ
Սոց. քարտ | Սոցիալական քարտի համարը | |
Անձնագիր | Անձնագրի համարը | պարտադիր |
Ում կողմից | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Տրման ամսաթիվ | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Մինչև երբ է ուժի մեջ | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Նախորդ անձնագր(եր)ի համարը | Լրացվում է նախորդ անձնագր(եր)ի համարը | |
Անուն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Հայրանուն | պարտադիր | |
Ազգանուն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Ծննդյան ամսաթիվ | Նշվում է օր/ամիս/տարի | պարտադիր |
Սեռը | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Քաղաքացիություն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Ռեզիդենտություն | Ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում ռեզիդենտության սահմանման | պարտադիր |
Մարզ, քաղաք | պարտադիր՝ ՀՀ քաղաքացիների համար | |
Բնակավայր | պարտադիր՝ ՀՀ քաղաքացիների համար | |
Բնակության վայր | պարտադիր՝ ՀՀ քաղաքացիների համար | |
Վարորդական իրավունք | Լրացվում է վարորդական իրավունքի համարը | պարտադիր |
Դասը | Նշվում է դասը | պարտադիր |
Տրման ամսաթիվ | Ըստ վարորդական իրավունքի տվյալների | պարտադիր |
Մինչև երբ է ուժի մեջ | Ըստ վարորդական իրավունքի տվյալների | պարտադիր |
Վարորդական ստաժ | Նշվում է հիմք ընդունելով ապահովադրի` հարցաթերթիկներում լրացված տեղեկատվությունը | պարտադիր |
Բոնուս-մալուս դասը | Նշվում է ապահովադրին շնորհված բոնուս-մալուս դասը | |
Իրավունքի տեսակը տրանսպորտային միջոցի նկատմամբ | Նշվում է սեփականատեր, լիազորված օգտագործող, վարձակալ և այլն | պարտադիր |
2.2. Իրավաբանական անձ
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
ՀՎՀՀ | Նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը | պարտադիր |
Պետ. գրանցում | Լրացվում է պետական գրանցման վկայականի համարը | պարտադիր |
Անվանում | Լրացվում է լրիվ անվանումը և կազմակերպական-իրավական տեսակը | պարտադիր |
Գրանցման երկիր | Նշվում է գրանցման երկիրը | պարտադիր |
Ռեզիդենտություն | Ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում ռեզիդենտության սահմանման | պարտադիր |
Մարզ | պարտադիր՝ ՀՀ գրանցվածների համար | |
Գտնվելու վայրը | պարտադիր՝ ՀՀ գրանցվածների համար | |
Գործունեության վայրը | պարտադիր՝ ՀՀ գրանցվածների համար | |
Իրավունքի տեսակը տրանսպորտային միջոցի նկատմամբ | Նշվում է սեփականատեր, լիազորված օգտագործող, վարձակալ և այլ | պարտադիր |
2.3. Հայաստանի Հանրապետություն
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Պետության անունից հանդես եկող մարմինը | Լրացվում է մարմնի անվանումը` կառավարություն, ԱԺ, նախարարություններ (իրենց անվանումներով) և այլն | պարտադիր |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր | |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր |
2.4. Օտարերկրյա պետություն
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Երկիրը | Նշվում է երկրի անունը | պարտադիր |
Օտարերկրյա պետության անունից հանդես եկող մարմնի անվանումը | Նշվում է մարմնի անվանումը` դեսպանատուն, հյուպատոսարան և այլն | |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր | |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր |
2.5. Համայնք
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Համայնքի անվանումը | Նշվում է համայնքի անվանումը | պարտադիր |
Համայնքի անունից հանդես եկող մարմնի անվանումը | Նշվում է մարմնի անվանումը` թաղապետարան, այլ կազմակերպություն | պարտադիր |
Համայնքի անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր |
2.6. Միջազգային կազմակերպություն
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Միջազգային կազմակերպության անվանումը | Լրացվում է միջազգային կազմակերպության անվանումը` ՄԱԿ, Համաշխարհային բանկ և այլն | պարտադիր |
Միջազգային կազմակերպության գտնվելու վայրը | պարտադիր |
3. Շահառու անձին վերաբերող տվյալներ
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Շահառու անձանց քանակը | Նշվում է 0, 1, 2 և այլն | պարտադիր |
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Իրավական կարգավիճակը | Շահառուի իրավական կարգավիճակը: Լրացվում է ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, համայնք, Հայաստանի Հանրապետություն, օտարերկրյա պետություն, միջազգային կազմակերպություն | պարտադիր |
3.1. Ֆիզիկական անձ
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Սոցիալական քարտ | Սոցիալական քարտի համարը | |
Անձնագիր | Անձնագրի համարը | պարտադիր |
Ում կողմից | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Տրման ամսաթիվ | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Մինչև երբ | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Անուն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Հայրանուն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Ազգանուն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Ծննդյան ամսաթիվ | Նշվում է օր/ամիս/տարի | պարտադիր |
Սեռը | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Քաղաքացիություն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Ռեզիդենտություն | Ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում ռեզիդենտության սահմանման | պարտադիր |
Մարզ | պարտադիր՝ ՀՀ քաղաքացիների համար | |
Բնակավայր | պարտադիր՝ ՀՀ քաղաքացիների համար | |
Բնակության վայր | պարտադիր՝ ՀՀ քաղաքացիների համար | |
Իրավունքի տեսակը տրանսպորտային միջոցի նկատմամբ | Նշվում է սեփականատեր, լիազորված օգտագործող, վարձակալ և այլ | պարտադիր |
3.2. Իրավաբանական անձ
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
ՀՎՀՀ | Նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը | պարտադիր |
Պետ. գրանցում | Լրացվում է պետական գրանցման վկայականի համարը | պարտադիր |
Անվանում | Լրացվում է լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը | պարտադիր |
Գրանցման երկիր | Նշվում է գրանցման երկիրը | պարտադիր |
Ռեզիդենտություն | Ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում ռեզիդենտության սահմանման | պարտադիր |
Մարզ | պարտադիր ՀՀ գրանցվածների համար | |
Գտնվելու վայր | պարտադիր ՀՀ գրանցվածների համար | |
Բնակության վայր | պարտադիր ՀՀ գրանցվածների համար | |
Իրավական կարգավիճակը տրանսպորտային միջոցի նկատմամբ | Նշվում է սեփականատեր, լիազորված օգտագործող, վարձակալ և այլ | պարտադիր |
3.3. Հայաստանի Հանրապետություն
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Պետության անունից հանդես եկող մարմինը | Լրացվում է մարմնի անվանումը` կառավարություն, ԱԺ, նախարարություններ (իրենց անվանումներով) և այլն | պարտադիր |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր | |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր |
3.4. Օտարերկրյա պետություն
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Երկիրը | Նշվում է երկրի անունը | պարտադիր |
Օտարերկրյա պետության անունից հանդես եկող մարմնի անվանումը | Նշվում է մարմնի անվանումը` դեսպանատուն, հյուպատոսարան և այլն | |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր | |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր |
3.5. Համայնք
Անվանումը |
Նկարագրությունը |
Բնութագիրը |
Համայնքի անվանումը | Նշվում է համայնքի անվանումը | պարտադիր |
Համայնքի անունից հանդես եկող մարմնի անվանումը | Նշվում է մարմնի անվանումը` թաղապետարան, այլ կազմակերպություն | պարտադիր |
Համայնքի անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր |
3.6. Միջազգային կազմակերպություն
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Միջազգային կազմակերպության անվանումը | Լրացվում է միջազգային կազմակերպության անվանումը` ՄԱԿ, Համաշխարհային բանկ և այլն | պարտադիր |
Միջազգային կազմակերպության գտնվելու վայրը | պարտադիր |
4. Պայմանագրում ապահովադրի կողմից մատնանշված այլ անձանց վերաբերյալ տվյալներ
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Պայմանագրում նշված այլ անձանց քանակը | նշվում է 0,1,2,...... ցանկացած անձ | պարտադիր |
Սոցիալական քարտ | Սոցիալական քարտի համարը | |
Անձնագիր | Անձնագրի համարը | պարտադիր |
Ում կողմից | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Տրման ամսաթիվ | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Մինչև երբ | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Անուն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Հայրանուն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Ազգանուն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Ծննդյան ամսաթիվ | Նշվում է օր/ամիս/տարի | պարտադիր |
Սեռը | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Քաղաքացիություն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Ռեզիդենտություն | Ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում ռեզիդենտության սահմանման | պարտադիր |
Մարզ | պարտադիր՝ ՀՀ քաղաքացիների համար | |
Բնակավայր | պարտադիր՝ ՀՀ քաղաքացիների համար | |
Բնակության վայր | պարտադիր՝ ՀՀ քաղաքացիների համար | |
Վարորդական իրավունք | Ըստ վարորդական իրավունքի տվյալների | պարտադիր |
Դասը | Ըստ վարորդական իրավունքի տվյալների | պարտադիր |
Տրման ամսաթիվ | Ըստ վարորդական իրավունքի տվյալների | պարտադիր |
Մինչև երբ | Ըստ վարորդական իրավունքի տվյալների | պարտադիր |
Վարորդական ստաժ | Ըստ վարորդական իրավունքի տվյալների | պարտադիր |
Բոնուս-մալուս դասը | Նշվում է ապահովադրին շնորհված բոնուս-մալուս դասը |
5. Տրանսպորտային միջոցի (ՏՄ) տվյալները
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Պետ. համարանիշ | Նշվում է ՏՄ-ի պետ. համարանիշը | պարտադիր |
Տեսակը | Լրացվում է մարդատար, բեռնատար, մոտոտրանսպորտ, ավտոբուսներ և այլն | պարտադիր |
Մակնիշը | Նշվում է ՎԱԶ 2106, ԳԱԶ 3110, BMW 320 և այլն | պարտադիր |
Տեխնիկական անձնագիր | Նշվում է տեխնիկական անձնագրի համարը | պարտադիր |
Ում կողմից | Ըստ տեխնիկական անձնագրի տվյալների | պարտադիր |
Երբ | Լրացվում է օր/ամիս/տարի | պարտադիր |
Թափքի տեսակը | Լրացվում է տեխնիկական անձնագրում նշված թափքի տեսակը | պարտադիր |
Գույնը | Լրացվում է տեխնիկական անձնագրում նշված մեքենայի գույնը | պարտադիր |
Թողարկման տարեթիվը | Նշվում է ՏՄ-ի թողարկման տարեթիվը | պարտադիր |
VIN համարը | Լրացվում է տեխնիկական անձնագրում նշված ՏՄ-ի վին համարը | պարտադիր |
Թափքի համարը | Լրացվում է տեխնիկական անձնագրում նշված թափքի համարը | պարտադիր |
Շարժիչի համարը | Լրացվում է տեխնիկական անձնագրում նշված շարժիչի համարը | պարտադիր |
Հզորությունը | Լրացվում է տեխնիկական անձնագրում նշված շարժիչի հզորությունը | պարտադիր |
Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ իրավական կարգավիճակը | Լրացվում է ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, համայնք, Հայաստանի Հանրապետություն, օտարերկրյա պետություն, միջազգային կազմակերպություն | պարտադիր |
5.1. Ֆիզիկական անձ
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Սոցիալական քարտ | Սոցիալական քարտի համարը | |
Անձնագիր | Անձնագրի համարը | պարտադիր |
Ում կողմից | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Տրման ամսաթիվ | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Մինչև երբ | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Անուն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Հայրանուն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Ազգանուն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Ծննդյան ամսաթիվ | Նշվում է օր/ամիս/տարի | պարտադիր |
Սեռը | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Քաղաքացիություն | Ըստ անձնագրի տվյալների | պարտադիր |
Ռեզիդենտություն | Ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում ռեզիդենտության սահմանման | պարտադիր |
Մարզ | պարտադիր` ՀՀ քաղաքացիների համար | |
Բնակավայր | պարտադիր` ՀՀ քաղաքացիների համար | |
Բնակության վայր | պարտադիր` ՀՀ քաղաքացիների համար |
5.2. Իրավաբանական անձ
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
ՀՎՀՀ | Նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը | պարտադիր |
Պետական գրանցում | Լրացվում է պետական գրանցման վկայականի համարը | պարտադիր |
Անվանում | Լրացվում է լրիվ անվանումը և կազմակերպաիրավական տեսակը | պարտադիր |
Քաղաքացիություն | Նշվում է գրանցման երկիրը | պարտադիր |
Ռեզիդենտություն | Ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում ռեզիդենտության սահմանման | պարտադիր |
Մարզ | Նշվում է գտնվելու վայրը | պարտադիր՝ ՀՀ գրանցվածների համար |
Գտնվելու վայր | պարտադիր՝ ՀՀ գրանցվածների համար | |
Գործունեության վայր | պարտադիր՝ ՀՀ գրանցվածների համար |
5.3. Հայաստանի Հանրապետություն
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Պետության անունից հանդես եկող մարմինը | Լրացվում է մարմնի անվանումը` կառավարություն, ԱԺ, նախարարություններ (իրենց անվանումներով) և այլն | պարտադիր |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր | |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր |
5.4. Օտարերկրյա պետություն
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Երկիրը | Նշվում է երկրի անունը | պարտադիր |
Օտարերկրյա պետության անունից հանդես եկող մարմնի անվանումը | Նշվում է մարմնի անվանումը` դեսպանատուն, հյուպատոսարան և այլն | |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր | |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր |
5.5. Համայնք
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Համայնքի անվանումը | Նշվում է համայնքի անվանումը | պարտադիր |
Համայնքի անունից հանդես եկող մարմնի անվանումը | Նշվում է մարմնի անվանումը` թաղապետարան, այլ կազմակերպություն | պարտադիր |
Համայնքի անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր |
5.6. Միջազգային կազմակերպություն
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Միջազգային կազմակերպության անվանումը | Լրացվում է միջազգային կազմակերպության անվանումը` ՄԱԿ, Համաշխարհային բանկ և այլն | պարտադիր |
Միջազգային կազմակերպության գտնվելու վայրը | պարտադիր |
6. Ապահովագրական դեպք
Ապահովագրական դեպքի մասնակից և տուժած կողմի ՏՄ տվյալները
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Պայմանագրի համարը | Լրացվում է ապահովագրական դեպքի մասնակից ապահովադրի պայմանագրի համարը | պարտադիր |
Ապահովագրական դեպքի տեսակը | Լրացվում է ՃՏՊ, այլ արտակարգ իրավիճակներ (բացառությամբ ՃՏՊ-ի), հափշտակություն | պարտադիր |
Ապահովագրական դեպքի տարատեսակը | Կախված ապահովագրական դեպքի տեսակից՝ լրացվում է առանձին տարատեսակ. - ՃՏՊ-ի դեպքում` բախում, շրջում, վրաերթ, այլ, - այլ արտակարգ իրավիճակի դեպքում` հրդեհ, պայթյուն, կարկուտի, սելավի հասցրած վնաս, դժբախտ պատահար և այլն, - հափշտակության դեպքում` ՏՄ-ի հափշտակություն, ՏՄ-ի մասերի կամ սարքավորումների հափշտակություն, ՏՄ-ի նկատմամբ խուլիգանության կամ վանդալիզմի դեպքեր |
պարտադիր |
Ապահովագրական դեպքի ամսաթիվը | Լրացվում է ապահովագրական դեպքի տեղի ունենալու օրը/ամիսը/տարին | պարտադիր |
Ապահովագրական դեպքի ժամը | Լրացվում է ապահովագրական դեպքի տեղի ունենալու ժամը | պարտադիր |
Ապահովագրական դեպքի երկիր | Լրացվում է ապահովագրական դեպքի տեղի ունենալու երկրի անունը | պարտադիր |
Ապահովագրական դեպքի մարզը, քաղաքը … | Լրացվում է ապահովագրական դեպքի տեղի ունենալու մարզը | պարտադիր ՀՀ համար |
Ապահովագրական դեպքի հասցե | Լրացվում է ապահովագրական դեպքի տեղի ունենալու հասցեն | պարտադիր ՀՀ համար |
Ապահովագրական դեպքի վայրը | Տրվում է տեղանքի նկարագիր` կոնկրետ հասցեի բացակայության դեպքում | |
Ապահովագրական դեպքի նկարագիր | Նկարագրվում է ապահովագրական դեպքը - ՃՏՊ-ի դեպքում վթարից առաջ ՏՄ-(ներ)ի սկզբնական դիրքը, շարժի ուղղությունները, դեպքը - այլ արտակարգ իրավիճակների դեպքում` ապահովագրական դեպքի հանգամանքները - հափշտակության դեպքում` դրա հանցագործության նկարագրությունն ու հանգամանքները |
պարտադիր |
Ապահովագրական դեպքի մասնակից ՏՄ-ի քանակը | Լրացվում է ապահովագրական դեպքի մասնակից ՏՄ-ի քանակը: Հափշտակության և այլ արտակարգ իրավիճակների դեպքում լրացվում է մեկ | պարտադիր |
Տուժած անձանց քանակը | Լրացվում է ապահովագրական դեպքի հետևանքով տուժած անձանց քանակը` 1,2....: Լրացվում է անձնական, ՏՄ-ի և այլ գույքային (բացառությամբ ՏՄ-ի) վնաս կրած անձանց քանակը: Ավտոսեփականատերերի պատասխանատվության ապահովագրության պայմանագրի դեպքում տուժած անձ է համարվում միայն երրորդ կողմը: Վարորդի ու ուղևորների` դժբախտ պատահարների ապահովագրության դեպքում` մուտքագրվում է բոլոր տուժածների թվաքանակը (այդ թվում` վարորդի) |
պարտադիր |
6.1. Ապահովագրական դեպքի մասնակից ՏՄ տվյալները
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Պետական համարանիշ | Նշվում է ՏՄ-ի պետական համարանիշը | պարտադիր |
Տեսակը | Լրացվում է մարդատար, բեռնատար, մոտոտրանսպորտ, ավտոբուսներ և այլն | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Մակնիշը | Նշվում է ՎԱԶ 065, ԳԱԶ 3110 և այլն | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Տեխնիկական անձնագիր | Նշվում է տեխնիկական անձնագրի համարը | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Ում կողմից | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Երբ | Լրացվում է օր/ամիս/տարի | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Թափքի տեսակը | Լրացվում է տեխնիկական անձնագրում նշված թափքի տեսակը | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Գույնը | Լրացվում է տեխնիկական անձնագրում նշված մեքենայի գույնը | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Թողարկման տարեթիվը | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
ՏՄ-ի վին համարը | Լրացվում է տեխնիկական անձնագրում նշված ՏՄ-ի վին համարը | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Թափքի համարը | Լրացվում է տեխնիկական անձնագրում նշված թափքի համարը | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Շարժիչի համարը | Լրացվում է տեխնիկական անձնագրում նշված շարժիչի համարը | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Հզորությունը | Լրացվում է տեխնիկական անձնագրում նշված շարժիչի հզորությունը | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ իրավական կարգավիճակը | Մնացած տվյալները լրացվում են ավտոմատ առկա տվյալների համակարգից | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
6.2. Ապահովագրական դեպքի մասնակից ՏՄ վարորդի տվյալներ
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Սոցիալական քարտ | Սոցիալական քարտի համարը | |
Անձնագիր | Անձնագրի համարը | պարտադիր |
Ում կողմից | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Տրման ամսաթիվ | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Մինչև երբ | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Անուն | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Հայրանուն | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Ազգանուն | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Ծննդյան ամսաթիվ | Նշվում է օր/ամիս/տարի | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Սեռը | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Քաղաքացիություն | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Ռեզիդենտություն | Ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում ռեզիդենտության սահմանման | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Մարզ | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ | |
Բնակավայր | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ | |
Բնակության վայր | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ | |
Վարորդական իրավունք | Լրացվում է վարորդական իրավունքի համարը | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Դասը | Ըստ վարորդական իրավունքի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Տրման ամսաթիվ | Ըստ վարորդական իրավունքի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Մինչև երբ | Ըստ վարորդական իրավունքի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
6.3. Տուժած անձի տվյալներ
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Իրավական կարգավիճակը | Լրացվում է ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, համայնք, Հայաստանի Հանրապետություն, օտարերկրյա պետություն, միջազգային կազմակերպություն | պարտադիր |
6.3.1. Ֆիզիկական անձ
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Տուժած անձի խումբը | Լրացվում է վարորդ, ուղևոր, հետիոտն կամ այլ | պարտադիր |
Սոցիալական քարտ | Սոցիալական քարտի համարը | |
Անձնագիր | Անձնագրի համարը | պարտադիր |
Ում կողմից | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Տրման ամսաթիվ | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Մինչև երբ | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Անուն | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Հայրանուն | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Ազգանուն | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Ծննդյան ամսաթիվ | Նշվում է օր/ամիս/տարի | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Սեռը | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Քաղաքացիություն | Ըստ անձնագրի տվյալների | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Ռեզիդենտություն | Ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում ռեզիդենտության սահմանման | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Մարզ | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ | |
Բնակավայր | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ | |
Բնակության վայր | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
6.3.2. Իրավաբանական անձ
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
ՀՎՀՀ | Նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Պետ. գրանցում | Լրացվում է պետական գրանցման վկայականի համարը | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Անվանում | Լրացվում է լրիվ անվանումը և կազմակերպաիրավական ձևը | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Գրանցման երկիր | Նշվում է գրանցման երկիրը | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Ռեզիդենտություն | Ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում ռեզիդենտության սահմանման | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
Մարզ | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ | |
Գտնվելու վայր | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ | |
Գտնվելու վայր | լրացվում է ձեռքով կամ ավտոմատ |
6.3.3. Հայաստանի Հանրապետություն
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Պետության անունից հանդես եկող մարմինը | Լրացվում է մարմնի անվանումը` կառավարություն, ԱԺ, նախարարություններ (իրենց անվանումներով) և այլն | պարտադիր |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր | |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր |
6.3.4. Օտարերկրյա պետություն
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Երկիրը | Նշվում է երկրի անունը | պարտադիր |
Օտարերկրյա պետության անունից հանդես եկող մարմնի անվանումը | Նշվում է մարմնի անվանումը` դեսպանատուն, հյուպատոսարան և այլն | |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր | |
Պետության անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր |
6.3.5. Համայնք
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Համայնքի անվանումը | Նշվում է համայնքի անվանումը | պարտադիր |
Համայնքի անունից հանդես եկող մարմնի անվանումը | Նշվում է մարմնի անվանումը` թաղապետարան, այլ կազմակերպություն | պարտադիր |
Համայնքի անունից հանդես եկող մարմնի գտնվելու վայրը | պարտադիր |
6.3.6. Միջազգային կազմակերպություն
Անվանումը | Նկարագրությունը | Բնութագիրը |
Միջազգային կազմակերպության անվանումը | Լրացվում է միջազգային կազմակերպության անվանումը` ՄԱԿ, Համաշխարհային բանկ և այլն | պարտադիր |
Միջազգային կազմակերպության գտնվելու վայրը | պարտադիր |
7. Հատուցում
Անվանումը |
Նկարագրությունը |
Բնութագիրը |
Ապահովագրական դեպքի պատճառը | Լրացվում է ապահովագրական դեպքի պատճառը և(կամ) նպաստող պայմանները` վարորդի անսթափ վիճակ, տեխնիկական անսարքություն, ՃԵԿ-ի խախտում, բնակլիմայական վատթար պայմաններ, ճանապարհների անբարեկարգ վիճակ, սահմանափակ տեսանելիություն և այլն | պարտադիր է միայն ՃՏՊ-ի դեպքում |
Վնասի տեսակը | Լրացվում է` - անձնական - ՏՄ-ի - այլ գույքային |
պարտադիր |
Վնասի բնույթը | Լրացվում է` - անձնականի դեպքում` մարմնական (այդ թվում` թեթև և ծանր), ժամանակավոր անաշխատունակություն, մշտական լրիվ անաշխատունակություն, մշտական, մահ, հաշմանդամություն, կերակրողի աշխատունակության կորուստ, կերակրողի հաշմանդամություն, կերակրողի մահ - ՏՄ-ի (այդ թվում՝ ՏՄ-ի մասերի և ՏՄ-ում տեղադրված տեխնիկայի) վնասվածքի դեպքում` վերականգնվող, չվերականգնվող - գույքայինի դեպքում` գույքին հասցված վնաս բացառությամբ՝ ՏՄ-ի, նրա մասերի և ՏՄ-ում տեղադրված տեխնիկայի), ճանապարհին (այդ թվում՝ երթևեկության նշաններին, լուսանշաններին, սյուներին), այլ շինություններին և այլ գույքին հասցված վնաս |
պարտադիր |
Հատուցման հիմքը | Նշվում է ապահովագրական դեպքի գրանցման և հատուցման հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը` համաձայնեցված հայտարարագիր, ոստիկանության կողմից տրամադրված դեպքի գրանցման ակտ, այլ | պարտադիր |
Հատուցման հիմքը հանդիսացող փաստաթղթի համարը | Նշվում է վերևի տողում նշված փաստաթղթի հերթական համարը: | պարտադիր |
Վնասի նկարագիր | Տրվում է վնասի նկարագրություն | պարտադիր |
Վնասի գնահատող | Նշվում է վնասը գնահատող կազմակերպության կամ անձի անվանումը: Անձնական վնասի դեպքում (բացառությամբ մահվան դեպքերի) նշվում է բուժհաստատության անվանումը: | պարտադիր` բացառությամբ մահվան դեպքերի |
Փաստաթուղթ | Նշվում է գնահատման եզրակացության փաստաթղթի համարը, անձնական վնասների դեպքում (բացառությամբ մահվան դեպքերի) բժշկական եզրակացության համարը, մահվան դեպքում` մահվան վկայականի համարը | պարտադիր |
Վնասի չափը՝ ՀՀ դրամ | Նշվում է գնահատված ընդհանուր վնասի չափը, անձնական վնասի դեպքում` բուժման և վերականգնման ընդհանուր ծախսերի մեծությունը, մահվան դեպքում` հուղարկավորման ծախսերը, կերակրողին կորցնելու, հաշմանդամության դեպքում` վճարումները և այլն | պարտադիր |
Հատուցման ձև | Նշվում է վնասի վերականգնում, վնասի հատուցում | պարտադիր |
Փոխհատուցվող գումարի չափը՝ ՀՀ դրամ | Վնասի վերականգման դեպքում նշում են վերականգման ծախսերը, վնասի հատուցման դեպքում` հատուցվող գումարի չափը | պարտադիր |
Հատուցման եղանակ | Նշվում է միանվագ, պարբերական | պարտադիր |
Հավելված 2 |
Ռեգիստրի կողմից ապահովագրական ընկերություններին տրամադրվող ելքային տվյալները
1. Ապահովադրի ապահովագրական պատմության մասին հարցումը կատարվում է ապահովագրական ընկերության կողմից ապահովադրի (հաճախորդի) վերաբերյալ հետևյալ պարամետրերի տրամադրմամբ`
1) Ապահովադրի անվանումը (անունը, ազգանունը) կազմակերպական-իրավական տեսակը
2) Հարկային կոդը, անձնագրի տվյալները
3) Ֆիզիկական անձի հին անձնագրի տվյալները
4) Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը
2. Վերը նշված պարամետրերի տրամադրումից հետո ռեգիստրը տրամադրում է տեղեկատվությունը հետևյալ բովանդակությամբ`
1) Պայմանագրերի վերաբերյալ
ա. գործող պայմանագրերի վերաբերյալ
1 | 2 | 3 | 4 | 5 | |
Ապահովագրական ընկերության անվանումը | |||||
Պայմանագրում հաճախորդի կարգավիճակը (այսինքն` հանդես է գալիս որպես հիմնական ապահովադիր, շահառու, թե՞ պայմանագրում ապահովադրի կողմից մատնանշված այլ անձ) | |||||
Պայմանագրի սերիան և համարը | |||||
Պայմանագրի տեսակը | |||||
Պայմանագրի տիպը | |||||
Գործողության մեջ մտնելու օրը | |||||
Գործողության մեջ մտնելու ժամը | |||||
Գործողության ավարտի օրը | |||||
Գործողության ավարտի ժամը | |||||
Ապահովագրական գումարը | |||||
Չհատուցվող գումարի չափը |
բ. նախորդ ժամանակահատվածում կնքած և գործողության ժամկետը լրացած պայմանագրերի վերաբերյալ
1 | 2 | 3 | 4 | 5 | |
Ապահովագրական ընկերության անվանումը | |||||
Պայմանագրում հաճախորդի կարգավիճակը (այսինքն` հանդես է գալիս որպես հիմնական ապահովադիր, շահառու, թե՞ պայմանագրում ապահովադրի կողմից մատնանշված այլ անձ) | |||||
Պայմանագրի սերիան և համարը | |||||
Պայմանագրի տեսակը | |||||
Պայմանագրի տիպը | |||||
Գործողության մեջ մտնելու օրը | |||||
Գործողության մեջ մտնելու ժամը | |||||
Գործողության ավարտի օրը | |||||
Գործողության ավարտի ժամը | |||||
Ապահովագրական գումարը | |||||
Չհատուցվող գումարի չափը |
2) Ապահովագրական դեպքերի և դրանց գծով տրված հատուցումների վերաբերյալ
Ապահովա- գրական պատահար 1 |
Ապահովա- գրական պատահար 2 |
Ապահովա- գրական պատահար 2 | |
Ավտոապահովագրության պայմանագրի սերիան և համարը | |||
Պայմանագրի տեսակը | |||
Պայմանագրի տիպը | |||
Գործողության մեջ մտնելու օրը | |||
Գործողության ավարտի օրը | |||
Ապահովագրական դեպքի ամսաթիվը | |||
Ապահովագրական դեպքի տեսակը | |||
Ապահովագրական դեպքի տարատեսակը | |||
Տուժած անձանց քանակը | |||
Ապահովագրական դեպքի պատճառը | |||
Վնասի տեսակը | |||
Վնասի բնույթը | |||
Վնասի չափը՝ ՀՀ դրամ | |||
Փոխհատուցված գումարի չափը |
3. Հատուցման փուլում անհրաժեշտ տեղեկատվության վերաբերյալ հարցումը կատարվում է ապահովագրական ընկերության կողմից հետևյալ պարամետրերի տրամադրմամբ`
1) ապահովադրի (ապահովագրական պատահարի այլ մասնակից) տրանսպորտային միջոցի պետական համարանիշ կամ այլ իդենտիֆիկացիոն տվյալ (վին համար, շարժիչի համար և այլն) և (կամ) ապահովադրի (ՃՏՊ-ի այլ մասնակից)
2) ապահովագրական դեպքի ամսաթիվ, ժամ
3) ապահովագրական դեպքի հասցեն, վայրը
4. Սույն հավելվածի 3-րդ կետում նշված պարամետրերի տրամադրումից հետո ռեգիստրը տրամադրում է տեղեկատվությունը հետևյալ բովանդակությամբ`
Ապահովադրի (պատահարի այլ մասնակցի) անունը | |
Ապահովադրի (պատահարի այլ մասնակցի) ազգանունը | |
Բնակության վայրը, հասցեն | |
Ապահովադրին (պատահարի այլ մասնակցին) ապահովագրած ապահովագրական ընկերության անվանումը | |
Ապահովադրի (պատահարի այլ մասնակցի) ավտոապահովագրության պայմանագրի սերիան և համարը |
Հավելված 3 |
1. Ռեգիստրից ապահովադրի (հաճախորդի) կողմից տեղեկատվության ստացման հայտ (դիմում)
Ամսաթիվը | |
Հայտի հերթական համարը | |
Հարկային կոդը, անձնագրի տվյալները | |
Ֆիզիկական անձի հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում) | |
Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը | |
Հաճախորդի կարգավիճակը (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ) | |
Հաճախորդի անունը (իրավաբանական անձանց անվանումը) | |
Հաճախորդի ազգանունը | |
Հաճախորդի հայրանունը | |
Բնակության վայրը (իրավաբանական անձանց համար՝ գտնվելու վայրը) |
Հաճախորդի (իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի) ստորագրությունը:
2. Ռեգիստրից ապահովադրին (հաճախորդին) տեղեկատվության տրամադրման ձԵՎաթերթ
1 | 2 | 3 | 4 | |
Ապահովագրական դեպքի ամսաթիվը | ||||
Ապահովագրական դեպքի տեսակը | ||||
Ապահովագրական դեպքի տարատեսակը | ||||
Տուժած անձանց քանակը | ||||
Ապահովագրական դեպքի պատճառը | ||||
Վնասի տեսակը | ||||
Վնասի բնույթը | ||||
Վնասի չափը՝ ՀՀ դրամ | ||||
Հատուցված գումարի չափը | ||||
Հատուցած ապահովագրական ընկերության անվանումը |
Հավելված 4 |
1. Պատահարում տուժած երրորդ անձանց կողմից ռեգիստրից տեղեկատվության ստացման հայտ
Ամսաթիվը | |
Հայտի հերթական համարը | |
Հարկային կոդը, անձնագրի տվյալները | |
Պատահարում տուժած երրորդ անձի կարգավիճակը (ֆիզիկական անձ, իրավաբանական անձ) | |
Պատահարում տուժած երրորդ անձի անունը (իրավաբանական անձանց անվանումը) | |
Պատահարում տուժած երրորդ անձի ազգանունը | |
Պատահարում տուժած երրորդ անձի հայրանունը | |
Բնակության վայրը (իրավաբանական անձանց համար՝ գտնվելու վայրը) Վնաս պատճառած կողմի տրանսպորտային միջոցի պետական համարանիշները կամ մեքենայի, անձի այլ նույնականացնող տվյալներ |
Պատահարում տուժած երրորդ անձի (իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի) ստորագրությունը:
2. Պատահարում տուժած երրորդ անձանց տրամադրվող տեղեկատվության ձԵՎաթերթ
Վնաս պատճառած կողմին ապահովագրած ապահովագրական ընկերության անվանումը | |
Վնաս պատճառած կողմի ավտոապահովագրության պայմանագրի սերիան և համարը |