«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10215223
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մայիսի 2015 թ. |
N 217-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի ապրիլի 12-ի «Հարկադիր կատարողների կողմից կատարողական վարույթներով կիրառվող փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» թիվ 65-Ն հրամանով հաստատված հավելվածի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» արձանագրության մեջ (Ձև 41) «օտարելու» բառից հետո լրացնել «, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ. Մանուկյան