Գլխավոր տեղեկություն
Համար
N 437
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.03.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.1998

040.0437.13.07.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 1998 թվականի N 437
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 255 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 305 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայսանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության N 1 դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Հրազդանի N 1 սանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Հաշվեկշռային մեթոդով` 15029 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի N 1 սանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Հրազդանի N 1 սանտեխմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության:

1.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 13740 հազ. դրամ, որը համապատասխանում է 6870 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 10990 հազ. դրամ, որը համապատասխանում է 5495 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

1.5. «Հրազդանի N 1 սանտեխմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1289 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 329,3 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 294,5 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 473,5 հազ. դրամ.

դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 31,4 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով 160,7 հազ. դրամ:

1.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Հրազդանի N 1 սանտեխմոնտաժ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը` 2748 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 461880 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հիդրոապարատներ գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 64,82 տոկոս)` վերակազմավորելով «Հիդրոապարատների գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 409180 հազ. դրամ, որը համապատասխանում է 204590 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 265230 հազ. դրամ, որը համապատասխանում է 132615 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Հիդրոապարատներ գործարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 52700 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 9173 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 19030 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 5979 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 91 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 6788 հազ. դրամ.

ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ` 700 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 8766 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2173 հազ. դրամ.

2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

2.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը`

66310 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.7. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.9. Գաղտնի:

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Կոմունտրանս» պետական ձեռնարկությունը («Հայկոմունտրանս» ԱՏՁ) վերակազմավորել «Կոմունտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության:

3.2. Հաշվեկշռային մեթոդով 26399 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոմունտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Կոմունտրանս» բաց բաժնետիրական ընկերության:

3.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 22084 հազ. դրամ, որը համապատասխանում է 11042 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

3.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 22084 հազ. դրամ, որը համապատասխանում է 11042 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

3.5. «Կոմունտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 4315 հազ. դրամ, այդ թվում`

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 4315,3 հազ. դրամ:

3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Կոմունտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

3.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն գինը`

11042 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 279284 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայքարհատմեքենա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Քարհատմեքենա» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. «Հայքարհատմեքենա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել երկու բնակելի շենքի անավարտ շինարարությունը (քաղ. Գյումրի, Աշոցքի թաղ.) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Գյումրիի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Գյումրիի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

4.3. «Հայքարհատմեքենա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ձեռնարկությունից դուրս գտնվող երկաթգծի հատվածը (2700 գծամետր` 321,3 հազ. դրամ գնահատված արժեքով) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության տնօրինությանը:

4.4. «Հայքարհատմեքենա» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցվում է` ներառելով «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունը և «Հայքարհատմեքենա-շինմոնտաժ» փակ բաժնետիրական ընկերությունը:

4.5. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 238480 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 23848 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.6. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 190790 հազ. դրամ, որը համապատասխանում է 19079 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.7. «Հայքարհատմեքենա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 40802 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 12319 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2882 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1916 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 68 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 225 հազ. դրամ.

համատեղ գործունեության գծով` 3776 հազ. դրամ.

հիմնադիրների նկատմամբ` 6484 հազ. դրամ.

ստացված կանխավճարների նկատմամբ` 12164 հազ. դրամ.

դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 275 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստներ` 16 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 677 հազ. դրամ:

4.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

4.9. Գաղտնի:

5.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 351072 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Մարալիկի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Մարալիկի «Լուսատեխնիկ» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Մարալիկի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել հանրակացարանը, բնակելի շենքի անավարտ շինարարությունը և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Մարալիկի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Մարալիկի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

5.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 251225 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 50245 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

5.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 200980 հազ. դրամ, որը համապատասխանում է 40196 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

5.5. Մարալիկի «Լուսատեխնիկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 99848 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 95921 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 276 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1460 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2191 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

5.7. Գաղտնի:

6.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 62076 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար-94» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Շինարար-94» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:

6.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 44618 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 22309 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

6.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 35694 հազ. դրամ, որը համապատասխանում է 17847 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

6.5. «Շինարար-94» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 17548,4 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2451,5 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1368,8 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2698,8 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 7875,8 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 2941,8 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 121,7 հազ. դրամ:

6.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 70266 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Թալինի «Արտին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Թալինի «Արտին» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը` 65194 հազ. դրամ, որը համապատասխանում է 32597 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 52154 հազ. դրամ, որը համապատասխանում է 26077 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.4. Թալինի «Արտին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 5074 հազ. դրամ, այդ թվում`

արտաբյուջետային վճարումների գծով` 18,7 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 901,5 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 955 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1676,2 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 9,6 հազ. դրամ. դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 126,3 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1386,2 հազ. դրամ:

7.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

7.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող նվազագույն գինը` 13038 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

7.7. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

7.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայկապշին» պետական ձեռնարկության Վանաձորի կառույցների դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Վանկապշին» պետական փակ բաժնետիրական ընկերության:

8.2. Հաշվեկշռային մեթոդով 35220 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանկապշին» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Վանկապշին» բաց բաժնետիրական ընկերության:

8.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը` 19922 հազ. դրամ, որը համապատասխանում է 9961 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 19922 հազ. դրամ, որը համապատասխանում է 9961 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.5. «Վանկապշին» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 15298 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 645,3 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 827,7 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 669,9 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 23,1 հազ. դրամ.

հաշվարկներ մատակարարների և կապալառուների նկատմամբ` 9305,2 հազ. դրամ.

հաշվարկներ դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 3650,1 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 176,7 հազ. դրամ:

8.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Վանկապշին» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

8.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող նվազագույն գինը` 4980 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

8.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

8.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 13761 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կոնֆորտ-1» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Կոմֆորտշին» բաց բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 100 տոկոսի չափով:

9.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 7258 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 7258 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 5807 հազ. դրամ, որը համապատասխանում է 5807 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.5. «Կոնֆորտ-1» ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 6502,5 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2752,7 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 3513,8 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 43 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 193 հազ. դրամ:

9.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

10.1. Հաշվեկշռային մեթոդով 111632 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Քաջարանշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Քաջարանշին» բաց բաժնետիրական ընկերության:

10.2. Սահմանել բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը` 14363 հազ. դրամ, որը համապատասխանում է 14363 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 11490 հազ. դրամ, որը համապատասխանում է 11490 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. «Քաջարանշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 97269 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 22544 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 10737 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 11948 հազ. դրամ.

հաշվարկներ մատակարարների և կապալառուների նկատմամբ` 21070 հազ. դրամ.

ստացված կանխավճարների գծով` 17000 հազ. դրամ.

դուստր ձեռնարկությունների նկատմամբ` 9709 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 203 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 4058 հազ. դրամ:

10.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

10.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող նվազագույն գինը` 2873 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

10.7. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

10.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հաշվեկշռային մեթոդով 64966 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Քաջարանշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Քաջարանի կոնստրուկշին» բաց բաժնետիրական ընկերության:

11.2. Սահմանել փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը` 64966 հազ. դրամ, որը համապատասխանում է 32483 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

11.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 51974 հազ. դրամ, որը համապատասխանում է 25987 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

11.4. «Քաջարանշին» երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

11.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

11.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող նվազագույն գինը` 12993 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

11.7. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

11.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. (կետն ուժը կորցրել է 13.03.00 N 110)

12.2. Հաշվեկշռային մեթոդով 1491 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արդաուդիտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Արդաուդիտ» բաց բաժնետիրական ընկերության:

12.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը` 1484 հազ. դրամ, որը համապատասխանում է 742 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

12.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 1484 հազ. դրամ, որը համապատասխանում է 742 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

12.5. «Արդաուդիտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 7 հազ. դրամ, այդ թվում`

հիմնադիրների նկատմամբ` 2 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 5 հազ. դրամ:

12.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների և հաղթողի որոշման կարգի վերաբերյալ.

բ) «Արդաուդիտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

12.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի փաթեթի համար առաջարկվող նվազագույն գինը` 371 հազ. դրամ.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

12.8. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

12.9. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Շինարարություն և արտադրություն» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Շինարարություն և արտադրություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

13.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 71932 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարարություն և արտադրություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Շինարարություն և արտադրություն» բաց բաժնետիրական ընկերության:

13.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 48040 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 24020 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

13.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 48040 հազ. դրամ, որը համապատասխանում է 24020 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

13.5. «Շինարարություն և արտադրություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 23893 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2961 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1969 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 10313 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 3059 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 3550 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2041 հազ. դրամ:

13.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Շինարարություն և արտադրություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

14.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Եղվարդի ԲԿՏ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության:

14.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 17670 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:

14.3. «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ջերմամատակարարման ստորաբաժանումը, կանաչապատման ու բարեկարգման ստորաբաժանումը (Եղվարդ քաղաքի փողոցներ, մայթեր, պուրակներ) և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Եղվարդի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` երկամսյա ժամկետում Եղվարդի համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

14.4. «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակարանային ֆոնդի ստորաբաժանումը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Եղվարդի քաղաքային համայնքին` հայեցողական իրավազորություններով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 2-ի N 116 որոշման:

14.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամի 34 տոկոսին համապատասխանող բաժնետոմսերի փաթեթը հանձնել Եղվարդի քաղաքային համայնքի տնօրինությանը:

14.6. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 10096 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 5048 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

14.7. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 6664 հազ. դրամ, որը համապատասխանում է 3332 բաժնետոմսի, յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

14.8. «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 7574 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1424,9 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1186,4 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 787,1 հազ. դրամ.

հաշվարկներ մատակարարների և կապալառուների նկատմամբ` 219,3 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտներ` 2976,2 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 901,5 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 78,6 հազ. դրամ:

14.9. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Եղվարդի բնակարանային կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո հրապարակել մամուլում:

15.1. (կետն ուժը կորցրել է 02.03.02 N 188)

15.2. (կետն ուժը կորցրել է 02.03.02 N 188)

15.3. (կետն ուժը կորցրել է 02.03.02 N 188)

15.4. (կետն ուժը կորցրել է 02.03.02 N 188)

15.5. (կետն ուժը կորցրել է 02.03.02 N 188)

15.6. (կետն ուժը կորցրել է 02.03.02 N 188)

16.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով` 2644059 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայհացահատիկ գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Հացահատիկ գործակալություն» բաց բաժնետիրական ընկերության:

16.2. «Հայհացահատիկ գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից առանձնացնել ալրաղաց սարքավորումները (Տավուշի մարզ, գ. Պառավաքար և Լոռու մարզ, քաղ. Սպիտակ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

16.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 278614 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 139307 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

16.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 278614 հազ. դրամ, որը համապատասխանում է 139307 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

16.5. «Հայհացահատիկ գործակալություն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 2365446 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 65937 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1060804 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 72254 հազ. դրամ.

բանկերի կարճաժամկետ վարկեր` 627475 հազ. դրամ.

երկարաժամկետ փոխառություններ` 317000 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 221976 հազ. դրամ:

16.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

17.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված ալրաղաց սարքավորումների (Տավուշի մարզ, գ. Պառավաքար) պետական գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

17.2. Սահմանել ալրաղաց սարքավորումների պետական գույքի վաճառքի մեկնարկային գինը` 40669 հազ. դրամ:

17.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

17.4. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

18.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված ալրաղաց սարքավորումների (Լոռու մարզ, քաղ. Սպիտակ) պետական գույքը մասնավորեցնել ամբողջությամբ դասական աճուրդով:

18.2. Սահմանել ալրաղաց սարքավորումների պետական գույքի վաճառքի մեկնարկային գինը` 55719 հազ. դրամ:

18.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

18.4. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

19.1. Թույլատրել «Արմավիրհրուշակ» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից վարձակալած հաշվեկշռային մեթոդով 51757 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:

19.2. Գույքի մասնավորեցման համար որպես վճարման միջոց կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության արժույթը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատները:

19.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը մեկամսյա ժամկետում:

20. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, լուծարման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 20-ի N 139 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 255 որոշման 17.1 - 17.10-րդ կետերը:

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 305 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 16.1-ին կետում «49452» թիվը փոխարինել «8050» թվով.

բ) որոշման 16.2-րդ կետում «20» թիվը փոխարինել «3» թվով:

22. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 13-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.03.2002, N 188 02.03.2002, N 437
13.03.2000, N 110 13.03.2000, N 437
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան