ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2007 թվականի N 1138-Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի N 388-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.08 հեկտար այլ հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:
2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտ, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
ժ ա մ ա ն ա կ ա վ ո ր ս խ ե մ ա
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի գյուղական համայնքի հողերի օգտագործման
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.04.2010, N 473-Ն | 22.05.2010, N 1138-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|