Գլխավոր տեղեկություն
Համար
N 720
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.09.2007-26.03.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.02/21(611) Հոդ.649
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2001

040.0720.07.08.01

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2001 թվականի N 720
քաղ. Երևան

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետին և «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել մաքսատուրքի վճարումից ազատվող` առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 7-ի N 720 որոշմամբ

Ց Ա Ն Կ

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ


Ծածկագիրը1 Ապրանքախմբի անվանումը

1 2

3925   Շինարարական դետալներ պլաստմասսայից այլ տեղում չնշված
   
բացառությամբ  
   
3925 30 000   Փակոցափեղկեր, գալարավարագույրներ (ներառյալ վենետիկյան շերտավարագույրները), համանման իրեր և դրանց մասերը
   
6802 Քար` մշակած (բացի թերթաքարից) հուշարձանների կամ շինարարության համար, և ապրանքներ քարից, բացի 6801 ապրանքային դիրքի ապրանքներից. խորանարդիկներ` խճանկարի համար, և համանման ապրանքներ` բնական քարից (ներառյալ թերթաքարը) հիմքով կամ առանց հիմքի. գրանուլներ, մանրուքներ և փոշի` բնական քարից (ներառյալ թերթաքարը)` արհեստականորեն ներկված
   
6901 00 000 Աղյուսներ, բլոկներ, սալիկներ (կղմինդր) և կերամիկական այլ ապրանքներ` սիլիկահողային քարային փոշուց (օրինակ` կիզելգուրից, տրիպոլիտից կամ դիատոմիտից) կամ սիլիկահողային համանման հանքաքարերից
   
6902 Հրակայուն աղյուսներ, բլոկներ, սալիկներ (կղմինդր) և համանման հրակայուն կերամիկական շինարարական նյութեր, բացի սիլիկահողային քարային փոշուց կամ սիլիկահողային համանման հանքաքարերից պատրաստված ապրանքներից
   
6904 Աղյուս` շինարարական, բլոկներ` հատակի համար, կերամիկական քարեր կրող կամ հենասյունային կառուցվածքներին ամրացնելու համար և համանման ապրանքներ կերամիկայից
   
6906 00 000 Կերամիկական խողովակներ, մեկուսիչ խողովակներ, ջրահեռացման խողովակներ և խողովակների կցամասեր
   
7004 Ապակի` ձգովի կամ փչովի, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով
   
7005 Ապակի ջերմահղկված և ապակի հղկված կամ ողորկած մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով
   
7016 Բլոկներ սալարկման համար, շինարարության մեջ օգտագործվող սալեր, աղյուս, սալիկներ և այլ ապրանքներ` մամլած կամ ձուլածո ապակուց, ամրանավորված կամ չամրանավորված, ապակյա խորանարդիկներ և այլ ոչ մեծ ապակյա ձևեր` հիմքով կամ առանց հիմքի, խճանկարի կամ համանման հարդարային աշխատանքների համար, ապակիներ ապակենկարների համար և համանման ապակիներ, բազմաբջջավոր կամ փրփրապակի` բլոկների, սալերի, սալիկների կամ այլ ձևերով
   
8303 00 Չհրկիզվող պահարաններ, սեյֆեր` զրահապատված կամ ամրանավորված, ներառյալ բանկային գանձարանների սեյֆերը և դռները, արկղեր` հատուկ նախատեսված փողեր և փաստաթղթեր պահելու համար, և համանման ապրանքներ ոչ թանկարժեք մետաղներից
   
8415 Կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդաորակավորիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում
   
841840 Սառցարանային պահարաններ ուղղահայաց տեսակի` 900 լ-ից ոչ ավելի տարողությամբ
   
841850 Կահույք (կամերաներ, պահարաններ, ցուցափեղկեր, վաճառասեղաններ և համանման կահույք)` ցուցադրման և պահպանման համար` ներկառուցված սառնարանային կամ սառցարանային սարքավորումներով
   
8418 61 00 Ջերմային պոմպեր` բացի 8415 ապրանքային խմբի օդի կարգավորման կայաններից
   
8418 69 000 Այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ, ջերմային պոմպեր
   
8418 91 000 Կահույք սառնարանային-սառցարանային սարքավորումների ներկառուցման համար
   
8472 10 000 Պատճենահան-բազմացնող մեքենաներ
   
8514 Արդյունաբերական և լաբորատոր էլեկտրական վառարաններ և խուցեր (ներառյալ ինդուկցիոն կամ դիէլեկտրիկ տաքացման վառարանները). այլ ինդուկցիոն կամ դիէլեկտրիկ տաքացման արդյունաբերական կամ լաբորատոր սարքավորումներ ջերմամշակման համար
   
8517 Հեռախոսային ապարատներ, ներառյալ հեռախոսային ապարատներ` բջջային կապի ցանցի կամ ոչ լարային կապի այլ ցանցերի համար, այլ սարքավորումներ` ձայնի, պատկերի և այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ հաղորդակցուղու սարքավորումները` լարային և ոչ լարային կապի համար` բացառությամբ 8443, 8525, 8527 կամ 8528 ապրանքային դիրքի ընդունող կամ հաղորդող սարքավորումների
   
բացառությամբ  
   
851710   Հեռախոսային ապարատներ, տեսախոսներ
   
8518 Խոսափողներ և տակդիրներ` դրանց համար, բարձրախոսներ կորպուսների մեջ մոնտաժված կամ չմոնտաժված, գլխամասային հեռախոսներ և ականջակալներ` խոսափողին զուգակցված կամ չզուգակցված, և լրակազմեր կազմված միկրոֆոնից և մեկ կամ ավելի բարձրախոսներից, ձայնի հաճախականության էլեկտրական ուժեղարարներ, էլեկտրական ձայնաուժեղարար լրակազմեր
   
8525 Հաղորդող ապարատներ ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի համար, ռադիո-կամ հեռուստահաղորդումների համար, իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող` ընդունող, ձայնագրող կամ վերարտադրող ապարատներ, հեռուստատեսային խցիկներ, տեսախցիկներ, միայն պատկերը վերարտադրող, և այլ ձայնագրող տեսախցիկներ
   
բացառությամբ  
   
852580   Տեսախցիկներ, միայն պատկերը վերարտադրող և այլ տեսագրող տեսախցիկներ
   
8527 Ընդունող ապարատուրա` ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի կամ ռադիոհեռարձակման համար, նույն կորպուսում համատեղված կամ չհամատեղված ձայնագրող կամ վերարտադրող ապարատուրայով կամ ժամացույցներով
   
8528 Մոնիտորներ և պրոյեկտորներ` համատեղված ընդունիչ հեռուստատեսային սարքավորումներով, ընդունիչ սարքավորումներ` հեռուստատեսային կապի համար, համատեղված կամ չհամատեղված ռադիոընդունիչի կամ ձայնի կամ պատկերի գրանցման կամ վերարտադրության սարքավորումների հետ
   
8543 Էլեկտրական մեքենաներ և ապարատներ, անհատական ֆունկցիաներ ունեցող, այլ տեղում չնշված
   
8703 Ավտոմեքենաներ մարդատար և այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված մարդիկ տեղափոխելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում դասակարգված ավտոմեքենաներից), ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմեքենաները և մրցարշավային մեքենաները
   
8711 Մոտոցիկլետներ (ներառյալ մոպեդները) և հեծանիվներ` տեղակայված  օժանդակ շարժիչով, սայլակներով կամ առանց սայլակների, սայլակներ
   
8716 Կցանքներ և կիսակցանքներ, այլ ոչ ինքնագնաց տրանսպորտային միջոցներ, դրանց մասերը
   
9105 Ժամացույցներ` չնախատեսված իր վրա կամ իր հետ կրելու համար, այլ
   
9506 Մարզագույք և սարքավորումներ` ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև աթլետիկայով, սպորտի այլ ձևերով (ներառյալ սեղանի թենիսը) զբաղվելու կամ բացօթյա խաղերի համար` տվյալ խմբի այլ տեղերում չնշված կամ չներառված, լողավազաններ և ավազաններ` երեխաների համար
   
9508 Կարուսելներ, ճոճանակներ, հրաձգարաններ և այլ ատրակցիոններ, շրջիկ կրկեսներ, շրջիկ գազանանոցներ և շրջիկ թատրոններ
   
97 (Տողը հանվել է 09.08.07 N 977-Ն)

___________

1. Սույն ցանկում օգտագործվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի համակարգը:

(Ցանկը փոփ., լրաց., խմբ. 09.08.07 N 977-Ն)