Գլխավոր տեղեկություն
Համար
N 747-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.831
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2007 թվականի N 747-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 78-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին և 12-ին կետերով.

«11. Սահմանել, որ դեղերի որակն ապահովող հիմնական տեխնոլոգիական պրոցեսների նկարագրության, արտադրության տեխնիկական հագեցվածության, արտադրության կառուցվածքի գործառնական ստորաբաժանումների, արտադրության և որակի հսկման կազմակերպման փորձաքննությունը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից` լիցենզիայի առկայության դեպքում, ինչպես նաև համապատասխան լիցենզիա ունեցող այլ կազմակերպությունների կողմից:

12. Սահմանել, որ 2008 հուլիսի 1-ից դեղերի արտադրության իրականացման լիցենզիա ստացած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը դեղերի արտադրություն իրականացնելիս ղեկավարվում են դեղերի պատշաճ արտադրական գործունեության պահանջներով։».

2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության իրականացման լիցենզավորման կարգում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.

«11. Դեղերի արտադրությունը դեղերի սերիական թողարկումն է, որն ընդգրկում է ելանյութերի ձեռքբերումը, արտադրական միջանկյալ գործընթացները, փաթեթավորումը, պիտակավորումը, մակնշումը, ինչպես նաև վերջնական արտադրանքի և արտադրության բոլոր փուլերում որակի հսկողությունը:»,

բ. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

գ. 8-րդ կետի «զ» ենթակետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերով,

դ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» և «ժ» ենթակետերով.

«թ) տեղեկանք դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դեղերի մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված լինելու մասին` կցելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայականների (դիպլոմներ), հետբուհական կրթության վկայականների (հավաստագրեր) պատճենները.

ժ) տեղեկանք դեղերի արտադրության իրականացման համար նախատեսված տարածքի և արտադրամասերի մասին»,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 91, 92, 93, 94 և 95-րդ կետերով.

«91. Դեղերի արտադրության իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանությունը կարող է ուսումնասիրվել տեղում և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվում է եզրակացություն:

92. Դեղերի արտադրության իրականացման լիցենզիա ստացած անձը նոր դեղի արտադրության դեպքում արտադրությունն սկսելուց առաջ գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նոր դեղի արտադրության վերաբերյալ` կցելով դեղի գրանցման հավաստագրի պատճենը:

93. Լիցենզավորված անձը յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում արտադրված նոր դեղերի ցանկը:

94. Դեղերի արտադրության իրականացման լիցենզիա ստացած կազմակերպությունը դեղերի արտադրության իրականացման լիցենզիայի պատճենները փակցնում է իր գտնվելու և գործունեության իրականացման վայրերի տեսանելի հատվածում, իսկ անհատ ձեռնարկատերը` իր գործունեության իրականացման վայրի տեսանելի հատվածում:

95. Դեղերի արտադրության համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի, տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:»,

զ. դեղերի արտադրության իրականացման լիցենզիա ստանալու հայտի NN 1 և 2 ձևերի «Կից ներկայացվող փաստաթղթերը» պարբերությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7, 8 և 9-րդ կետերով.

«7. Տեղեկանք լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի մասին` ըստ արտադրվող դեղաձևի։

8. Տեղեկանք (տեղեկանքներ) սարքավորումների հսկողության մասին` «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

9. Տեղեկանք դեղերի արտադրության որակի հսկման, ինչպես նաև դեղերի մակնշման համար պատասխանատու դեղագետի, դեղաբան-քիմիկոսի որակավորում ունեցող մասնագետներով ապահովված լինելու մասին` համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության վկայականների (դիպլոմներ), հետբուհական կրթության վկայականների (հավաստագրեր) պատճեններով։».

3) Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգում`

ա. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» և «է» ենթակետերով`

«զ) լիցենզենավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը.

է) հիվանդանոցային բուժհաստատությունների դեպքում` տեղեկանք շուրջօրյա հերթապահության իրականացման և դրա համար անհրաժեշտ բժշկական կադրերով ապահովված լինելու մասին.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 71, 72 և 73-րդ կետերով.

«71. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանությունը կարող է ուսումնասիրվել տեղում և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվում է եզրակացություն:

72. Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստացած կազմակերպությունը բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի պատճենները փակցնում է իր գտնվելու և գործունեության իրականացման վայրերի տեսանելի հատվածում, իսկ անհատ ձեռնարկատերը` իր գործունեության իրականացման վայրի տեսանելի հատվածում:

73. Բժշկական օգնության և սպասարկման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող բժշկի, բուժքրոջ, գործունեության իրականացման վայրի, տեխնիկական հագեցվածության փոփոխման) դեպքում լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:».

4) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 121, 122 և 123 -րդ կետերով.

«121. Բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանությունն ուսումնասիրվում է տեղում և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվում է եզրակացություն:

122. Բժշկական միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստացած կազմակերպությունը բժշկական միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի պատճենները փակցնում է իր գտնվելու և գործունեության իրականացման վայրերի տեսանելի հատվածում, իսկ անհատ ձեռնարկատերը` իր գործունեության իրականացման վայրի տեսանելի հատվածում:

123. Բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան մասնագետի, գործունեության իրականացման վայրի, հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:».

5) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 8-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում դեղերի պատշաճ արտադրական գործունեության պահանջները հաստատելու վերաբերյալ:

3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստացած անձանց նկատմամբ սույն որոշմամբ սահմանված պահանջներն ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման հավելվածով հաստատված դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 14-րդ կետով սահմանված վերապատրաստման պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց 3 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. հուլիսի 9

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

հունիսի 21-ի N 747-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորման ենթակա դեղատնային գործունեության իրականացման (այսուհետ` դեղատնային գործունեություն) լիցենզավորման կարգը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) պահանջների:

2. Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով, անժամկետ: Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

3. Բարդ լիցենզիան տրվում է օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում դեղատնային գործունեությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության համար պահանջվում է մասնագիտական որակավորման ստուգում:

5. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

6. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաները գործում են միայն լիցենզիայում նշված վայրում:

7. Հայտատուն դեղատնային գործունեության լիցենզավորման համար օրենքի համաձայն ներկայացնում է`

1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով`

ա. իրավաբանական անձը` անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և իրականացման ձևը (դեղատան կամ դեղատնային կրպակ), որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության և մասնագիտական գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և իրականացման ձևը (դեղատան կամ դեղատնային կրպակ), որը հայտատուն մտադիր է իրականացնել,

գ. իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ` հարկ վճարողի հաշվառման համարի և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվությունը.

2) իրավաբանական անձը` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման վկայականի պատճենը.

3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.

4) լիցենզավորվող գործունեության տեսակի տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:

8. Բացի նշված փաստաթղթերից` հայտատուն ներկայացնում է նաև`

1) տեղեկանք` համաձայն N 5 ձևի, դեղատան կամ դեղատնային կրպակի տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածության մասին, որի պահանջները սահմանված են սույն կարգի II գլխում.

2) դեղատանը կամ դեղատնային կրպակում աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի որակավորումը հավաստող փաստաթղթերը` ներառյալ դիպլոմը, հետդիպլոմային կրթության և վերապատրաստման վկայականների պատճենները.

3) տվյալ դեղատանը կամ դեղատնային կրպակում աշխատանքն իրականացնող` համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները.

4) տեղեկանք դեղատան կամ դեղատնային կրպակի աշխատանքային ժամերի մասին.

5) տեղեկանք տեղեկատու դեղատուն լինելու մասին.

6) տեղեկանք դեղատան կամ դեղատնային կրպակի առաջին օգնության պարագաներով ապահովված լինելու մասին: Առաջին օգնության պարագաների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը:

9. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ.

4) օրենքով և սույն կարգով նախատեսված այլ դեպքերում:

10. Եթե ներկայացված հայտի և կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա լիազոր մարմինն առաջարկում է 10-օրյա ժամկետում լրացնել այն:

11. Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկությունների համապատասխանությունը կարող է ուսումնասիրվել տեղում և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվում է եզրակացություն:

12. Լիցենզիայի վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

II. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության, բարքերի անվտանգության և պաշտպանության նպատակով դեղատնային գործունեության համար սահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:

14. Դեղատնային գործունեություն կարող են իրականացնել պետական ուսումնական հաստատություն կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված և վերջին 5 տարվա ընթացքում մասնագիտական վերապատրաստում անցած դեղագետներ ու դեղագործներ:

15. Դեղատնային գործունեությունը դեղատան միջոցով իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա առնվազն մեկ դեղագետ:

16. Դեղերի պատրաստման համար դեղատունը պետք է ունենա հետևյալ անհրաժեշտ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը` ասիստենտական սեղան, չորացման պահարան, թորած ջրի ստացման սարք, հեղուկ դեղորայքի լցաբաժանման սարք, հեղուկների չափիչ ամանեղեն, օդի խոնավությունը որոշող սարք, տաքացուցիչ` ջերմակայունարարով, լաբորատոր ամանեղեն, հավանգ, կշեռքներ և կշռաքարեր` դեղանյութի կշռման համար, տեխնիկական լաբորատոր կշեռք, շտանգլասների հավաքածու, դեղերի և դեղանյութերի պտտարան-պահարաններ, սառնարան, երկաթե պահարան, ջերմաչափեր:

17. Դեղատան և դեղատնային կրպակի առևտրի սրահում պետք է լինեն ցուցադրման սեղաններ, ցուցապահարաններ, փակ պահարաններ, վաճառասեղան, սառնարան, ջերմաչափ, հեռախոս, նորմալ լուսավորվածություն` երեկոյան ժամերին աշխատանքը կազմակերպելու համար:

18. Դեղատան և դեղատնային կրպակի սպասասրահում պետք է փակցված լինեն առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը, տեղեկատու դեղատների հեռախոսահամարները, սպասարկող դեղագետի կամ դեղագործի անունը, ազգանունը:

19. Դեղատան և դեղատնային կրպակի պահեստը պետք է կահավորված լինի փակ պահարաններով, վիրակապական և ռետինե ապրանքների համար պետք է ունենա առանձին պահարաններ ու խոնավաչափ:

20. Դեղատան և դեղատնային կրպակի գրասենյակում, հանգստի սենյակում պետք է տեղադրված լինեն գրասեղան, աթոռներ և հագուստի պահարան (անձնական և աշխատանքային հագուստը պետք է միմյանցից մեկուսացված լինեն):

21. Դեղատներում և դեղատնային կրպակներում պետք է լինեն դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը, դեղագրքեր և դեղագիտական-տեղեկատվական ձեռնարկներ:

22. Դեղատանը և դեղատնային կրպակում դեղերը պետք է պահվեն` ըստ ֆարմակոլոգիական խմբերի` դրանց ուղեկցող փաստաթղթերում սահմանված ջերմային ռեժիմում և համապատասխան լուսավորության ու խոնավության պայմաններում:

23. Դեղատունը և դեղատնային կրպակն արտաքին հատվածից ձևավորված է «Դեղատուն» կամ «Դեղատնային կրպակ» վերտառությամբ և կանաչ գույնի խաչի նշանով` տեսանելի վայրում փակցված ցուցանակով:

24. Հայաստանի Հանրապետությունում դեղատների և դեղատնային կրպակների տարածքների հետևյալ թույլատրելի նվազագույն չափերն են`

1) դեղատուն`

ա. առևտրի սրահ, սպասասրահ` 18 քառ. մետր,

բ. դեղերի ստերիլիզացման սենյակ` 10 քառ. մետր,

գ. դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման բաժին` 7 քառ. մետր,

դ. ասիստենտական սենյակ` 8 քառ. մետր,

ե. փաթեթավորման սենյակ` լվացարանով` 4 քառ. մետր,

զ. ստերիլ դեղերի պատրաստման սենյակ` 10 քառ. մետր,

է. ամանեղենի մանրէազերծման սենյակ` 6 քառ. մետր,

ը. պահեստ` 15 քառ. մետր,

թ. շշերի պահպանման սենյակ` 6 քառ. մետր,

ժ. դեղափոշիների պահպանման սենյակ` 8 քառ. մետր,

ժա. գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քառ. մետր,

ժբ. տնտեսական ապրանքների պահպանման սենյակ` 2 քառ. մետր,

ժգ. սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մետր.

2) եթե հայտատուն լիցենզիա ստանալու մասին հայտում նշում է, որ չի պատրաստելու ստերիլ դեղեր, ապա նշված տարածքներից հանվում են դեղերի ստերիլիզացման և ստերիլ դեղերի պատրաստման սենյակների համար նախատեսված տարածքները.

3) դեղատնային կրպակ`

ա. առևտրի սրահ, սպասասրահ` 18 քառ. մետր,

բ. գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քառ. մետր,

գ. սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մետր:

25. Բժշկական հաստատությունների, վարչական շենքերի, մետրոների, օդանավակայանների, երկաթուղային և ավտոկայարանների սպասասրահներում տեղադրվող դեղատնային կրպակների համար առանձին սպասասրահ ու սանհանգույց ունենալը պարտադիր չէ, եթե նշված սպասասրահներում կան ընդհանուր օգտագործման սանհանգույց և սպասասրահ: Այս դեպքերում առևտրի սրահի նվազագույն թույլատրելի չափը սահմանվում է 8 քառ. մետր:

26. Սույն կարգով նախատեսված դեղատների կամ դեղատնային կրպակների համար հատկացված տարածքները պետք է տեղակայված լինեն միևնույն շինության կամ շենքի տարածքում և ունենան գործառնական կապ: Սույն պահանջը չի տարածվում այն գյուղական համայնքների դեղատների կամ դեղատնային կրպակների վրա, որոնք միացված չեն ջրահեռացման կենտրոնական համակարգին:

27. Դեղատների կամ դեղատնային կրպակների առևտրի սրահի սպասասրահի, գրասենյակի տարածքները կարող են տարանջատված լինել շարժական պատերով` բացառությամբ սանհանգույցի:

28. Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստացած կազմակերպությունը դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի պատճենները փակցնում է իր գտնվելու և գործունեության իրականացման վայրերի տեսանելի հատվածում, իսկ անհատ ձեռնարկատերը` իր գործունեության իրականացման վայրի տեսանելի հատվածում:

29. Դեղատնային գործունեության համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի, գործունեության իրականացման վայրի, հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ձև N 1

 

ՀՀ առողջապահության նախարարության

լիցենզավորման հանձնաժողովի նախագահ

 

__________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)             

_________________________________ ին

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը _______________

2. Կազմակերպական-իրավական ձևը _____________________________

3. Գտնվելու վայրը ________________________________________

4. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը _____________

5. Գործունեության տեսակը (որին հավակնում է կազմակերպությունը) _______

______________________________________________________

6. Հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________

7. Դեղատնային գործունեության իրականացման ձևը _____________________

8. Կից ներկայացվող փաստաթղթերն են`

1) կանոնադրության պատճենը.

2) պետական ռեգիստրի վկայականի պատճենը.

3) անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել).

4) տեղեկանք դեղատան կամ դեղատնային կրպակի (ընդգծել) տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածություն մասին.

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

6) դեղագետի կամ դեղագործի (ընդգծել) մասնագիտական կրթության դիպլոմի, հետդիպլոմային կրթության և վերապատրաստման վկայականների պատճենները.

7) դեղագետի կամ դեղագործի (ընդգծել) հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները.

8) տեղեկանք դեղատան կամ դեղատնային կրպակի (ընդգծել) աշխատանքային ժամերի մասին.

9) տեղեկանք տեղեկատու դեղատուն լինելու մասին.

10) տեղեկանք դեղատան կամ դեղատնային կրպակի առաջին օգնության պարագաներով ապահովված լինելու մասին:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

_______________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ ________________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

ՀՀ առողջապահության նախարարության

լիցենզավորման հանձնաժողովի նախագահ

__________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)          

_________________________________ ին

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը ____________

2. Բնակության վայրը, հեռախոսահամարը ________________________

3. Անձնագիրը _________________________________________

(սերիան և համարը)

4. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը _____________

5. Գործունեության տեսակը (որին հավակնում է անհատ ձեռնարկատերը) ______

6. Հարկ վճարողի հաշվառման և սոցիալական քարտի համարները ___________

7. Դեղատնային գործունեության իրականացման ձևը ___________________

8. Կից ներկայացվող փաստաթղթերն են`

1) պետական ռեգիստրի վկայականի պատճենը.

2) անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել).

3) տեղեկանք դեղատան կամ դեղատնային կրպակի (ընդգծել) տարածքների և տեխնիկատեխնոլոգիական հագեցվածություն մասին.

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

5) դեղագետի կամ դեղագործի (ընդգծել) մասնագիտական կրթության դիպլոմի, հետդիպլոմային կրթության և վերապատրաստման վկայականների պատճենները.

6) դեղագետի կամ դեղագործի (ընդգծել) հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենները.

7) տեղեկանք դեղատան կամ դեղատնային կրպակի (ընդգծել) աշխատանքային ժամերի մասին.

8) տեղեկանք տեղեկատու դեղատուն լինելու մասին.

9) տեղեկանք դեղատան կամ դեղատնային կրպակի առաջին օգնության պարագաներով ապահովված լինելու մասին:

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

_______________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ ________________ 200 թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000

 

Տրված _____ ________________ 200 թ.

 

Գործունեության տեսակը _______________________________________

_______________________________________________________

_______________________________________________________

 

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________

________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը _______________________________

________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ  _____________________________

                                                (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000

 

Տրված _____ ________________ 200 թ.

 

Գործունեության տեսակը ________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը

________________________________________________________

________________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը ________________________________

________________________________________________________

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ  _____________________________

                                             (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Ձև N 5

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԴԵՂԱՏԱՆ ԿԱՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ

ՏԵԽՆԻԿԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ
Տարածքի անվանումը Մակերեսը
(քառ. մետր)
Հագեցվածությունը
       
       

   

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

հաստատում եմ __________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը,

անունը, հայրանունը, ազգանունը)

 

_____ ________________ 200 թ.

 

Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան