Basic information
Number
N 136-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.02.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
17.02.2012
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.02.2012
Effective date
18.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2012 թվականի N 136-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և 2011 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» համատեղ հռչակագրի իրականացումը և դիտարկումը համակարգելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարության գործառույթների ներպետական ընթացակարգերին առնչվող աշխատանքներն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը, իսկ Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգումը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 17

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

փետրվարի 17-ի N 136-Ա

որոշման

  

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՇԱՐԺՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Զ. Մնացականյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի համանախագահ)

   
Գ. Եգանյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (հանձնաժողովի համանախագահ)

   
Ա. Պետրոսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  տեղակալ

   
Ե. Կիրակոսյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   
Կ. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   
Ռ. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

   
Ա. Օսիկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   
Ա. Եղիազարյան

- ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան