Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2000 թ. հուլիսի 19-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեվ իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող քաղաքացիների ժամանակավոր աշխատանքային գործունեության եվ սոցիալական պաշտպանության մասին Համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր
ձգտելով Կողմերի միջև զարգացնել բազմակողմ համագործակցությունը իրենց պետություններից դուրս աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում,
ելնելով 2000 թվականի հուլիսի 19-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև իրենց պետությունների սահմաններից դուրս աշխատող քաղաքացիների ժամանակավոր աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին Համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր) փոփոխություն կատարելու անհրաժեշտությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրի 2-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի պատասխանատու մարմիններ են (այսուհետ՝ Լիազորված մարմիններ).
հայկական Կողմից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
բելառուսական Կողմից՝ Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:»:
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կողմերից յուրաքանչյուրի կողմից սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և գործում է Համաձայնագրի գործողության ժամանակահատվածով՝ հանդիսանալով դրա անբաժանելի մաս:
Կատարված է Երևան քաղաքում, 2006 թվականի հոկտեմբերի 23-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում, Կողմերը կղեկավարվեն Արձանագրության ռուսերեն տեքստով:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2007 թ. ապրիլի 11-ից:
