«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10316406
Համաձայնեցված է
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի հետ
ստորագրություն
30.11.2016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
30 նոյեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 1259-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշումը.
Հրամայում եմ`
1. Հաստատել հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ գոյացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը` համաձայն հավելվածի:
Ս. Կարայան |
Հավելված |
ՉԱՓԵՐ
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ)
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Նավթամթերքի փաստացի (բնական) կորուստը բեռնափոխադրման, բեռնաթափման, պահպանման և բեռնաբարձման ժամանակ վառելիքի զանգվածի բնականոն նվազումն է` որակի պահպանմամբ, ինչը ֆիզիկա-քիմիական հատկությունների, բնակլիմայական գործոնների ազդեցության և տեղափոխման ու պահպանման համար օգտագործվող տեխնիկական միջոցների անկատարության հետևանք է:
1.2 Փաստացի (բնական) կորուստներին չեն վերաբերում նավթամթերքի այն պակասորդները, որոնք առաջացել են տնտեսվարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջների և տեխնիկական շահագործման կանոնների խախտման կամ բնական աղետների հետևանքներով:
1.3 Փաստացի (բնական) կորուստների նորմերում ներառված չեն կորուստներ, որոնք առաջացել են տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման աշխատանքների հետևանքով (բոլոր տեսակի), վթարային կորուստները, ինչպես նաև կորուստները գողոնից, բնական աղետներից և ներպահեստային պոմպային մղումներից:
1.4 Փաստացի (բնական) կորուստների հաշվարկն իրականացվում է սահմանված նորմերին համապատասխան, դրանք համադրելով մնացորդային նավթամթերքի փաստացի զանգվածի հետ: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի մեծ է, քան փաստացի (բնական) կորստի նորմերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի մնացորդային զանգվածը: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի քիչ է, քան փաստացի (բնական) կորստի նորմերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի (բնական) կորստի նորմերով հաշվարկված զանգվածը:
1.5 Նավթամթերքների դասերը սահմանվում են 4 կետով:
2. Նավթամթերքի տեղափոխման դեպքում փաստացի (բնական) կորստի չափերը
1.6 Նավթամթերքի տեղափոխման դեպքում փաստացի (բնական) կորստի առավելագույն թույլատրելի չափաքանակը հաշվարկվում է ապրանքաուղեկից փաստաթղթերով տեղափոխման համար հայտարարագրված և փաստացի բարձված բեռի ընդհանուր զանգվածը բազմապատկելով Աղյուսակ 1-ում ներկայացված տոկոսներով արտահայտված կորստի նորմերով: Կորստի նորմերը սահմանվում են ելնելով տեղափոխման եղանակից` հաշվի առնելով տեղափոխման, տրանզիտային պահման, բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:
1.7 Եթե նավթամթերքը տեղափոխվում է տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով, ապա նավթամթերքի փաստացի (բնական) կորուստը հաշվարկվում է Աղյուսակ 1-ով ներկայացված տրանսպորտային միջոցների դրույքաչափերի հանրագումարի չափով:
Աղյուսակ 1.
(%-ով բեռի զանգվածից) |
Նավթամթերքի |
Ավտոմոբիլային |
Երկաթուղային |
Ջրային |
1, 2, 3 |
0.25 |
0.50 |
0.50 |
4, 5 |
0.25 |
0.50 |
0.75 |
6 |
0.25 |
0.40 |
0.50 |
3. Նավթամթերքի տարողություններում պահպանման ընթացքում փաստացի (բնական) կորստի չափերը
1.8 Նավթամթերքի տարողություններում պահպանման դեպքում փաստացի (բնական) կորստի առավելագույն թույլատրելի չափաքանակը հաշվարկվում է փաստաթղթերով ձևակերպված պահուստավորման ընդունված ու տարողություններում պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը բազմապատկելով Աղյուսակ 2-ում ներկայացված տոկոսներով արտահայտված կորստի նորմերով:
1.9 Պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող նավթամթերքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:
1.10 Կորստի նորմերը սահմանվում են ելնելով նավթամթերքի դասից, հաշվի առնելով նաև բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:
Աղյուսակ 2.
(%-ով պահվող բեռի զանգվածից)
Նավթամթերքի դաս |
Վերգետնյա |
Ստորգետնյա |
1, 2, 3 |
0.10 |
0.09 |
4, 5, 6 |
0.03 |
0.03 |
4. Նավթամթերքների դասակարգումը
Դաս |
Նավթամթերքի տեսակները |
1 |
Ավտոմոբիլային բենզիններ բոլոր տեսակների. Ուղղակի թորված բենզին. Գազի կայուն կոնդենսատ. Բենզին գազային կայուն (գազային կոնդենսատից). |
2 |
Նավթային լուծիչներ բոլոր տեսակների՝ +500 C-ից մինչև +1000 C եռման ջերմաստիճանով Ավիացիոն բենզիններ բոլոր տեսակների Տեխնիկական իզոոկտան Նորմալ հեպտան Նավթային բենզոլ Օգտագործված նավթամթերքներ CHO մակնիշի Ռեակտիվ շարժիչների վառելիք T-2 |
3 |
Նավթային լուծիչներ բոլոր տեսակների +1000 C-ից բարձր եռման ջերմաստիճանով Ռեակտիվ շարժիչների վառելիք +1000 C-ից մինչև +1500 C եռման ջերմաստիճանով, բացառությամբ T-2 Նավթային սոլվենտ Տեխնիկական կերոսին Լիգրոյին Նավթային քսիլոլ Նավթային տոլուոլ Էթիլբենզոլ տեխնիկական |
4 |
Կեռոսին լուսավորման համար բոլոր տեսակների Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Ռեակտիվ շարժիչներ վառելիք, +1500 C-ից բարձր եռման ջերմաստիճանով Իզոպռոպիլբենզոլ տեխնիկական |
5 |
Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Վառարանային վառելիք կենցաղային Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք |
6 |
Բոլոր տեսակի մազութներ Քսայուղեր բոլոր տեսակի Այլ հեղուկ նավթամթերքներ, որոնք պահանջում են տաքացում Օգտագործված նավթամթերքներ բացառությամբ CHO մակնիշի |