«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
3 մայիսի 2007 թվականի N 517-Ա
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 8-րդ մասով մասով և 16-րդ մասի «ա» կետով, 14-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|