«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2007 թվականի N 531-Ն
ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցի դրույթները տարածվում են սննդի շղթայի փուլերում ներգրավված 10-ից ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա.
2) 2015 թվականի հունվարի 1-ից վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրումն ավարտելու պահանջը տարածվում է նաև սննդի շղթայի փուլերում ներգրավված 5 և ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ
NN ը/կ |
Տնտեսական գործունեու- թյան տեսակի ծածկագիրն ըստ ՏԳՏԴ-ի |
Տնտեսական գործունեության տեսակը (արտադրության ոլորտը) |
Ներդրման ժամկետի ավարտը |
1 | 2 | 3 | 4 |
1. |
15.1 | Մսի և մսամթերքի արտադրություն | մինչև 2010 թ. հունվարի 1-ը |
15.2 | Ձկան, ձկնամթերքի վերամշակում և պահածոյացում | ||
15.88 | Մանկական սննդի և դիետիկ սննդամթերքի արտադրություն | ||
15.89.1 | Ապուրների, արգանակների և ձվամթերքի արտադրություն | ||
2. |
15.5 |
Կաթնամթերքի արտադրություն | մինչև 2011 թ. հունվարի 1-ը |
15.32 | Մրգահյութերի, բանջարահյութերի արտադրություն | ||
15.33.9 | Ուրիշ խմբավորումներում չներառված մրգերի և բանջարեղենի վերամշակում և պահածոյացում | ||
3. |
15.81 | Հացի և թարմ հրուշակեղենի արտադրություն | մինչև 2012 թ. հունվարի 1-ը |
15.82 | Պաքսիմատների, թխվածքաբլիթների և երկարատև պահվող հրուշակեղենի արտադրություն | ||
15.93 | Գինու արտադրություն | ||
15.94 | Խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն | ||
15.95 | Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն | ||
15.96 | Գարեջրի արտադրություն | ||
15.97 | Ածիկային գարեջրի արտադրություն | ||
15.98 | Հանքային արտադրատեսակների և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն | ||
4. |
15.31 | Կարտոֆիլի վերամշակում և պահածոյացում | մինչև 2013 թ. հունվարի 1-ը |
15.33.1 | Չրի արտադրություն | ||
15.4 | Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն | ||
15.6 | Ալրաղաց արդյունաբերության, ձավարեղենի, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն | ||
15.83 | Շաքարի արտադրություն | ||
15.84 | Կակաոյի, շոկոլադի և շաքար պարունակող հրուշակեղենի արտադրություն | ||
15.85 | Մակարոնեղենի արտադրություն | ||
15.86 | Սուրճի և թեյի արտադրություն | ||
15.87 | Համեմունքների արտադրություն | ||
15.89.2 | Խմորիչների (դրոժի) արտադրություն | ||
15.89.9 | Ուրիշ խմբավորումներում չներառված այլ սննդամթերքի արտադրություն | ||
15.91 | Թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն | ||
15.92 | Խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն | ||
5. |
52.2 (բացառությամբ 52.26-ի) |
Մասնագիտացված խանութներում սննդամթերքի, ներառյալ խմիչքները, մանրածախ առևտուր | մինչև 2014 թ. հունվարի 1-ը |
52.62.2 | Շուկաներում գյուղատնտեսական մթերքի և սննդամթերքի մանրածախ առևտուր | ||
51.3 (բացառությամբ 51.35-ի) |
Սննդամթերքի, ներառյալ խմիչքները, մեծածախ առևտուր | ||
55.3 | Ռեստորանների ծառայություն | ||
55.4 | Բարերի ծառայություն | ||
55.5 | Կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ և պատրաստի սննդի մատակարարում | ||
74.82.1 | Ծառայություններ` փաթեթավորման բնագավառում (խմիչքների և սննդամթերքի մասով) | ||
74.82.2 | Մսի և մսամթերքի կշռածրարում | ||
74.82.3 | Կարագի կշռածրարում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |