Գլխավոր տեղեկություն
Համար
N 531-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2007-09.05.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.09.23/21 Հոդ.643
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.08.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մայիսի 2007 թվականի N 531-Ն

ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցի դրույթները տարածվում են սննդի շղթայի փուլերում ներգրավված 10-ից ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա.

2) 2015 թվականի հունվարի 1-ից վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրումն ավարտելու պահանջը տարածվում է նաև սննդի շղթայի փուլերում ներգրավված 5 և ավելի աշխատողներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 11
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
 մայիսի 3-ի N 531-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ` ԸՍՏ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

NN
ը/կ
Տնտեսական
գործունեու-
թյան տեսակի
ծածկագիրն
ըստ ՏԳՏԴ-ի
Տնտեսական գործունեության տեսակը
(արտադրության ոլորտը)
Ներդրման ժամկետի ավարտը
1 2 3 4
1.
 
 
15.1 Մսի և մսամթերքի արտադրություն մինչև 2010 թ.
հունվարի 1-ը
 
 
15.2 Ձկան, ձկնամթերքի վերամշակում և պահածոյացում
15.88 Մանկական սննդի և դիետիկ սննդամթերքի արտադրություն
15.89.1 Ապուրների, արգանակների և ձվամթերքի արտադրություն
2.
 
15.5
  
Կաթնամթերքի արտադրություն մինչև 2011 թ.
հունվարի 1-ը
 
15.32 Մրգահյութերի, բանջարահյութերի արտադրություն
15.33.9 Ուրիշ խմբավորումներում չներառված մրգերի և բանջարեղենի վերամշակում և պահածոյացում
3.
 
 
 
 
 
 
15.81   Հացի և թարմ հրուշակեղենի արտադրություն մինչև 2012 թ.
հունվարի 1-ը
 
 
 
 
 
 
15.82 Պաքսիմատների, թխվածքաբլիթների և երկարատև պահվող հրուշակեղենի արտադրություն
15.93 Գինու արտադրություն
15.94 Խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն
15.95 Խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրություն
15.96 Գարեջրի արտադրություն
15.97 Ածիկային գարեջրի արտադրություն
15.98 Հանքային արտադրատեսակների և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն
4.
 
 
 
 
 
 
 
 
 
15.31 Կարտոֆիլի վերամշակում և պահածոյացում մինչև 2013 թ.
հունվարի 1-ը
 
 
 
 
 
 
 
 
 
15.33.1 Չրի արտադրություն
15.4 Բուսական և կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն
15.6 Ալրաղաց արդյունաբերության, ձավարեղենի, օսլայի և օսլա պարունակող մթերքի արտադրություն
15.83 Շաքարի արտադրություն
15.84 Կակաոյի, շոկոլադի և շաքար պարունակող հրուշակեղենի արտադրություն
15.85 Մակարոնեղենի արտադրություն
15.86 Սուրճի և թեյի արտադրություն
15.87 Համեմունքների արտադրություն
15.89.2 Խմորիչների (դրոժի) արտադրություն
15.89.9 Ուրիշ խմբավորումներում չներառված այլ սննդամթերքի արտադրություն
15.91 Թորած ալկոհոլային խմիչքների արտադրություն
15.92 Խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն
5.
 
 
 
 
 
 
 
52.2
(բացառությամբ
52.26-ի)
Մասնագիտացված խանութներում սննդամթերքի, ներառյալ խմիչքները, մանրածախ առևտուր մինչև 2014 թ.
հունվարի 1-ը
 
 
 
 
 
 
 
52.62.2 Շուկաներում գյուղատնտեսական մթերքի և սննդամթերքի մանրածախ առևտուր
51.3
(բացառությամբ
51.35-ի)
Սննդամթերքի, ներառյալ խմիչքները, մեծածախ առևտուր
55.3 Ռեստորանների ծառայություն
55.4 Բարերի ծառայություն
55.5 Կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ և պատրաստի սննդի մատակարարում
74.82.1 Ծառայություններ` փաթեթավորման բնագավառում (խմիչքների և սննդամթերքի մասով)
74.82.2 Մսի և մսամթերքի կշռածրարում
74.82.3 Կարագի կշռածրարում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան