Basic information
Number
N 23
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (23.06.2011-01.01.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.06.2011
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.06.2011
Effective date
23.06.2011
Interrupt date
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

17 հունիսի 2011 թվականի N 23

 

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՆԻՍՏԻ N 42 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրային որոշման 24-րդ կետի N 2 հավելվածի Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների առաջին փուլի իրականացման միջոցառումների ծրագրի`

1) «Ա. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳ/ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻՉ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «1. Բիզնես գործընթացների վերաձևակերպում և ՊՖԿՀ բոլոր հանգույցների գործունեության ներդաշնակեցում» մասի «ՊՖԿ բարեփոխումների ոլորտ» սյունակի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 « 

ա) ՊՖԿ գործընթացների վերանայում և արդիականացում

1. ՊՖԿ բարեփոխումների համակարգման և մոնիթորինգի համար անհրաժեշտ ներուժի ձևավորում և պատասխանատուների հստակ սահմանում (ՊՖԿՀԲ քարտուղարությունը, աշխատանքային խումբ և այլն)

Անհրաժեշտ ներուժը ձևավորված է

2010 թ. դեկտեմբեր

Անհրաժեշտ չէ

ՉԿԱ

2. Գործընթացների վերանայման և արդիականացման մեթոդաբանության մշակում

Մեթոդաբա-
նությունը հաստատված է

2014 թ. դեկտեմբեր

Ֆինանսավոր-
ման չափը և աղբյուրը պետք է հստակեցվեն: Կորոշվի դոնոր կազմակեր-

պությունների (երկրների) հետ քննարկումների արդյունքում, նաև ԵՀ-ի Թվինինգ ծրագիր և այլ դոնորներ

ԽԾ

3. Համակարգերի և բիզնես գործընթացների գնահատում

Գնահատման մասին հաշվետվությունը բաժանված է

2014 թ. դեկտեմբեր

4. Կառավարչական հաշվետվողականության սկզբունքի վրա հիմնված ՊՖԿ-ին առնչվող բիզնես գործընթացների մանրամասն նկարագրություն

ՊՖԿ գործընթացների արդիականացման մասին հաշվետվությունը բաժանված է

2014 թ. դեկտեմբեր

5. Իրավական ակտերի մշակում

Իրավական ակտերը մշակված են

2014 թ. դեկտեմբեր

 »

 

 

2) «Ա. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳ/ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻՉ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «2. ԿՖԿՏՀ ՆԵՐԴՐՈՒՄ» մասի «ՊՖԿ բարեփոխումների ոլորտ» սյունակի «բ» կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «Ժամկետներ» սյունակում «2011 թ. մարտ» բառերը փոխարինել «2014 թ. դեկտեմբեր» բառերով:

 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված 2-5-րդ նախաձեռնությունները կիրականացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 23

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation