Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
19 հունվարի 2012 թվականի N 2
7. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ գենդերային քաղաքականության 2012 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թ. հունվարի 19-ի նիստի N 2 արձանագրային որոշման |
ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
հ/հ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարողը |
Համակատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1 |
ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգում |
Կմշակվի ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը, որը կհաստատվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման նախարարների համատեղ հրամանով |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
հունիս |
ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ կառավա- |
2 |
Հանրապետությունում գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցանիշների ներդրմանն ուղղված աշխատանքների իրականցում |
Կմշակվեն գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցանիշների ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտեր |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
հոկտեմբեր |
ֆինանսավորում չի պահանջվում | ||
3 |
Պետական ծառայողների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը |
Կիրականացվեն «Գենդերային հիմնահարցեր» թեմայով քաղաքացիական ծառայողների (բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների համար) վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N 567-Ա որոշմամբ հաստատված ծրագրով, որի շրջանակում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների շուրջ 100 քաղաքացիական ծառայողներ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե | ||
4 |
Սեռով պայմանավորված ընտրովի աբորտների կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումների մշակում և իրականացում |
Սեռով պայմանավորված ընտրովի աբորտների վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն, կիրականացվեն սելեկտիվ աբորտների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ (քարոզչություն, հանրային իրազեկում, կրթում և այլն) |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ /համաձայնությամբ/ |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | |
5 |
Կանանց վերարտադրողական առողջության բարելավում, ծննդօգնության հաստատությունների աշխատանքի սկզբունքների կանոնակարգում |
Կմշակվեն մանկաբարձա-գինեկոլոգիական բուժօգնության կազմակերպման չափորոշիչները այն թվում բուժհաստատություների աշխատանքի սկզբունքները նկարագրերը և կհաստատվեն առողջապահության նախարարի հրամանով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
III եռամսյակ |
ֆինանսավորում չի պահանջվում | ||
6 |
Երեխաների անհետաձգելի բուժօգնության ծառայությունների հասանելիության և մատչելիության բարելավում` մարզային նշանակության մանկական վերակենդանացման ծառայությունների հզորացման միջոցով |
Կստեղծվեն մարզային նշանակության մանկական վերակենդանացման 2 նոր բաժանմունքներ (Ղափանի ԲԿ-ում և Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոցում), կհզորացվի Գյումրու մանկական Ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Միջազգային կազմակերպություններ /համաձայնությամբ/ |
ընթացքում |
Միջազգային կազմակերպություններ | |
7 |
Նպաստել առողջ ապրելակերպի ու անվտանգ սեռական վարքագծի ձևավորմանը |
Կիրականացվեն առողջ ապրելակերպի, ծխելու դեմ պայքարի ու անվտանգ սեռական վարքագծի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը ուղղված միջոցառումներ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | ||
8 |
Նվազեցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի տրածումը, մարդկանց իրազեկման և գիտելիքների բարձրացման միջոցով |
Կիրականացվեն ՄԻԱՎ/ ՁԻԱՀ վարակի տարածման ու կանխարգելման վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը ուղղված միջոցառումներ |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | ||
9 |
Ապահովել աջակցություն կանանց և տղամարդկանց առողջության պահպանման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին |
Հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ աշխատանքային խորհրդի ստեղծում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
II եռամսյակ |
ֆինանսավորում չի պահանջվում | ||
10 |
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի իրականացում |
Կբարելավվեն կոոպերատիվի անդամ կանանց աշխատանքի պայմանները, կբարձրանան կանանց եկամուտները, կներդրվեն նոր տեխնոլոգիաներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ընթացքում |
Համաշխարհային բանկ | ||
11 |
Գյուղական բնակավայրերում կանանց աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացում, մասնավորապես՝ մատչելի պայմաններով գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագրերի իրականացում |
«Գյուղական ֆինանսավորման կառույց» ծրագրի իրականացման գրասենյակի (ԳՖԿ ԾԻԳ) միջոցով կիրականացվի գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում։ Վարկեր կտրամադրվեն գյուղատնտեսական գործունեություն իրականացնող (այգեգործական, դաշտավարական, անասնապահական, թռչնաբուծական, ձկնաբուծական, մեղվաբուծական, գինեգործական, պտղի և կաթի վերամշակման և այլն) ֆերմերներին՝ ակնկալվում է կին գործարարներին տրամադրել շուրջ 800 միավոր վարկ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ընթացքում |
միջազգային կազմակերպություններ | ||
12 |
«Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի իրականացում |
ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի 70 կին գործարարի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
դեկտեմբեր |
«Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2012 թվականի ծրագրի» շրջանակում | |
13 |
«ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն» ծրագրի իրականացում |
ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի շուրջ 1500 կին գործարարի |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
դեկտեմբեր |
«Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2012թ ծրագրի» շրջանակում | |
14 |
Արդյունաբերական ոլորտներում (հատկապես թեթև արդյունաբերության) կանանց համար նոր աշխատատեղերի ստեղծում |
կստեղծվի կանանց համար շուրջ 600 աշխատատեղ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
մասնավոր հատված (համաձայնությամբ) |
դեկտեմբեր |
մասնավոր հատվածի ֆինանսավորում | |
15 |
Հանրակրթական դպրոցի տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների որակավորման բարձրացում` ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը |
Կկազմակեպվեն վերապատրաստման դասընթացներ հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների համար |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ընթացքում |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում | ||
16 |
Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և դասավանդողների որակավորման բարձրացում` ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը |
Կկազմակեպվեն վերապատրաստման դասընթացներ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և դասավանդողների համար |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ընթացքում |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում | ||
17 |
Սովորողների մոտ մասնագիտական կողմնորոշման հարցերում իրազեկվածության բարձրացում` ուղղված գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը, աղջիկների և տղաների շրջանում իրենց սեռի համար ոչ ավանդական մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիայի ձևավորմանը |
Կմշակվի և հանրակրթական դպրոցներում կներդրվի «Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. Մասնագիտական կողմնորոշման խնդիրներ» օժանդակ ձեռնարկը, դասղեկական ժամերի ընթացքում սովորողները կիրազեկվեն մասնագիտական կողմնորոշման հարցերի շուրջ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ընթացքում |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում | ||
18 |
Ուսումնամեթոդական գրականության գենդերային փորձաքննության իրականացում |
Փորձագիտական խմբերի կողմից կիրականացվի ուսումնամեթոդական գրականության գենդերային փորձաքննություն և գենդերային կարծրատիպեր պարունակող նյութերի վեր հանում/բացառում, կմշակվեն գենդերային փորձաքննության չափանիշներ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ընթացքում |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում | ||
19 |
Գենդերային հիմնախնդիրների ներառմամբ ՄԿՈՒ պետական քաղաքականության մեջ |
Կիրականացվեն հետազոտական աշխատանքներ` մասնագիտական կողմնորոշման հարցերում սովորողների մոտ առկա գենդերային մոտեցումները բացահայտելու, միջազգային փորձը տեղայնացնելու ուղղությամբ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ընթացքում |
լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում | ||
20 |
Արտակարգ իրավիճակներում գենդերային խնդիրների վերհանմանն ուղղված աշխատանքների իրականացում |
Գենդերային խնդիրները կներառվեն արտակարգ իրավիճակների արձագանքման պլաններում |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (համաձայնությամբ) |
ընթացքում |
միջազգային կազմակեր-պություններ |
|
21 |
Արտակարգ իրավիճակներից կանանց խոցելիության հաշվառման, վերլուծության և գնահատման իրականացում |
Կնվազի արտակարգ իրավիճակներից կանանց խոցելիության աստիճանը |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (համաձայնությամբ) |
ընթացքում |
միջազգային կազմակեր-պություններ | |
22 |
Արտակարգ իրավիճակներում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածում |
ՀՀ նախարարության պաշտոնական կայքում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին իրազեկման նյութեր` հասարակության լայն շերտերի, մասնավորապես, երիտասարդների համար |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (համաձայնությամբ) |
ընթացքում |
միջազգային կազմակեր-պություններ | |
23 |
Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվական ակցիաների անցկացում |
Կնախապատրաստվի 2 հեռուստահաղորդում, որը կհեռարձակվի ամբողջ հանրապետության տարածքով, կանցկացվեն ճեպազրույցներ, քննարկումներ |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (համաձայնությամբ) |
ընթացքում |
միջազգային կազմակեր-պություններ |
|
24 |
«Կին միջազգային կինոփառատոնի» իրականացում |
կինոփառատոնի ընթացքում կցուցադրվեն 50-ից ավելի ռեժիսոր կանանց ֆիլմեր |
ՀՀ մշակույթի նախարարություն |
«Լիզա» իրավական, գենդերային, մշակութային հիմնադրամ /համաձայնությամբ/ |
նոյեմբեր-դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե ՀՀ մշակութի նախ. «Աջակցություն կինո-արվեստին» ծրագրի շրջանակներում ըստ ֆինանսավորման հայտի | |
25 |
«Բանասացների գրական և բարբառային կատարումների փառատոնի կազմակերպում |
Փառատոնի ընթացքում կներկայացվեն ՀՀ մարզերի տարբեր տարածաշրջանների ժողովրդական բանահյուսության նմուշներ, որին կմասնակցեն շուրջ 20 կին բանասացներ |
ՀՀ մշակույթի նախարարություն |
«Հովհ.Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ /համաձայնությամբ/ |
ընթացքում |
ՀՀ պետական բյուջե «Պետական աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը» ծրագրի շրջանակներում | |
26 |
Գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման աշխատանքների կանոնակարգում |
Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կստեղծվեն գենդերային հարցերով զբաղվող աշխատանքային խմբեր |
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
Երևանի քաղաքապետարանի գենդերային հարցերով հանձնաժողով |
Հունվար |
ֆինանսավորում չի պահանջվում | |
27 |
Գենդերային քաղաքականության ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Կիրականացվի Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով հանձնաժողովի և վարչական շրջանների աշխատանքային խմբերի անդամների վերապատրաստում /40 մասնագետ/ |
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
Երևանի քաղաքապետարանի գենդերային հարցերով հանձնաժողով, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հ/կ /համաձայնությամբ/ |
մարտ-սեպտեմբեր |
||
28 |
Անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լրիվ կազմով կամ կին գլխավորով անապահով և ցածր եկամուտով բազմազավակ ընտանիքների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում |
Երևան քաղքաի ՄԾՏԲ-ներում կկազամակերպվեն կլոր սեղանների «Անվտանգ մայրություն» ծրագրի շրջաններում |
Երևանի քաղաքա-պետարան(համաձայնությամբ) |
Երևանի քաղաքապետարանի գենդերային հարցերով հանձնաժողով, |
ապրիլ |
||
29 |
Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման, սոցիալական կարգավիճակի անհավասարության հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրակաանցում |
Կազմակերպվեն քննարկումներ ըստ ոլորտի գենդերային անհամաչափության, խտրական գործելակերպի վտանգի վերացման վերաբերյալ |
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
Երևանի քաղաքապետարանի գենդերային հարցերով հանձնաժողով |
ընթացքում |
||
30 |
Մշակութային հաստատությունների աշխատակիցների գենդերային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Մշակութային հաստատություններում կկազմակերպվեն գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ կլոր սեղաններ, քննարկումներ |
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
Երևանի քաղաքապետարանի գենդերային հարցերով հանձնաժողով |
յուրանքաչյուր կիսամյակ |
||
31 |
Գենդերային իրավահավասարության վերաբերյալ հասարակության լայն շերտերի իրազեկման աշխատանքների կազմակերպում |
Կնախապատրաստվեն և վարչական շրջանների կայք էջերում, ինչպես նաև «Կինը և քաղաքականությունը» թերթում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող նյութեր |
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
Երևանի քաղաքապե- տարանի գենդերային հարցերով հանձնաժողով |
ընթացքում |
||
32 |
Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամվող երեխաների ծնողների ծնողավարման հմտությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Կանցկացվեն «Ծնողավարման հմտություններ» թեմայով սեմինարներ երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում Երեխաների ծնողմերի համար |
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին, Երեխաների կրթական, խնամքի և պաշտպանության հաստատություններ |
ընթացքում |
50.000 դրամ Երևան քաղաքի բյուջե | |
33 |
Խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում իրազեկման աշխատանքների իրականցում |
Կիրականացվեն բուժհաստատությունների, կրթական և սոցիալական ծառայություն տրամադրող հաստատությունների, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից աջակցություն տրամադրող կառույցների և դրանց մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում |
Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ) |
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներ գենդերային հարցերով հանձնաժողով,Վարչական շրջանների աշխատանքային խումբ |
տարվա ընթացքում |
||
34 |
Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում /այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմ, բուժ հիմնարկներ, կրթական հաստատություններ/ գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
Կկազմակերպվեն կլոր սեղաններ մարզի համայնքներում, բուժհիմնարկներում, հանրակրթական դպրոցներում |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
ընթացքում |
միջազգային կազմակեր- | |
35 |
Մարզի հանրակրթական դպրոցներում գենդերային խնդիրների վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
Մարզի 7-9-րդ դասարաններում կկազմակերպվի շարադրության մրցույթ գենդերային բռնության թեմայով |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
ապրիլ, հոկտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
36 |
Սեռով պայմանավորված ընտրովի աբորտների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Մարզի բուժհաստատություններում կիրականացվի սեռերի կանխորոշման և կանխարգելման խնդրի ուղղությամբ հետազոտության և արդյունքների քննարկում |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
ընթացքում |
Հ/Կ-ների աջակցություն | |
37 |
Մարզում գյուղատնտեսական աշխատանքներում ընդգրկված կանանց և տղամարդկանց աշխատանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում |
Կիրականացվի մարզում գյուղատնտեսական աշխատանքներում ընդգրկված կանանց և տղամարդկանց աշխատանքի պայմանները և կկազմակերպվի արդյունքների քննարկում |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ՀԿ-ներ /համաձայնությամբ |
ընթացքում |
Հ/Կ-ների աջակցություն | |
38 |
Գենդերային իրավահավասարության վերաբերյալ հասարակության լայն շերտերի իրազեկման աշխատանքների կազմակերպում |
Կմշակվեն և մարզային ԶԼՄ-ներում կտեղադրվեն նյութեր գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
39 |
Քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցությանն ուղղված միջոցառումների իրականացում |
Կիրականացվի հետազոտություն մարզում քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության վերաբերյալ, կկազմակերպվի սեմինար – խորհրդակցություն հետազոտության արդյունքների ներկայացման և քննարկման համար |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
մայիս |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
40 |
Համայնքներում գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
Կկազմակերպվեն կլոր սեղաններ, սեմինարներ համայնքներում «գենդերային հիմնահարցեր» թեմաներով |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
հունիս հուլիս |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
41 |
Հանդիպումների կազմակերպում հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ` նրանց գենդերային մտածելակերպի ձևավորման, գենդերային գիտելիքների հաղորդման և գենդերային զգայունության բարձրացման նպատակով |
Մարզում գենդերային հարցերով զբաղվաող մշտական հանձնաժողովի կազմից կընտրվեն համապատասխան մասնագետներ, որոնք կայցելեն մարզի 10 դպրոցներ և զրույցներ կանցկացվեն ուսուցիչների հետ |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
հոկտեմբեր նոյեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
42 |
Անվճար բուժհետազոտությունների կազմակերպում կանանց վերարտադրողական առողջության բարելավման նպատակով |
Համապատասխան մասնագետները կայցելեն համայնքների բուժամբուլատորիաները, կհետազոտեն կանանց, /անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև բուժում/ |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
43 |
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում |
Կհրավիրվեն մարզում գենդերային հարցերով զբաղվաող մշտական հանձնաժողովի նիստեր, կկազմվեն, արձանագրություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
44 |
Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
Մարզպետարանում և Տարածաշրջաններում կանցկացվեն խորհրդակցություններ, որտեղ կքննարկվեն մարզում առկա գենդերային հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ծրագրերը |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
հուլիս-սեպտեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
45 |
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում |
Մարզի 10 դպրոցներում կկազմակերպվեն 3 բանավեճեր, սեմինար, բաց դասեր |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
հոկտեմբեր |
ՀԿ-ների աջակցություն |
|
46 |
Սկսնակ գործարարների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացում |
Կկազմակերպվեն 30 սկսնակ կին գործարարների համար դասընթացներ սեփական բիզնես պլան կազմելու վերաբերյալ, կտրամադրվեն մեթոդական նյութեր, նյութական աջակցություն բիզնեսի գրանցման հարցում |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
ապրիլ մայիս |
«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման Կենտրոն» հիմնադրամ | |
47 |
Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում |
Կմշակվեն և ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին նյութեր |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ԶԼՄ-ներ |
ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
48 |
Ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների միջոցով վարպետաց դասերի կազմակերպում |
Աշտարակում կվերապատրաստվեն ձեռարվեստի 30 մասնագետ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
ՀԿ-ներ ԱշՏԿԱ «Շողակն» /համաձայնությամբ/ |
ընթացքում |
դոնոր կազմակերպություններ անհատ բարեգործներ |
|
49 |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում |
Կհրավիրվեն հանձնաժողովների նիստեր, կկազմվեն արձանագրություններ, հաշվետվություններ, ծրագրեր տեղեկանքներ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
ընթացքում |
Ֆինանսավորում չի պահանջվում | |
50 |
Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
Տարածաշրջաններում կանցկացվեն խորհրդակցություններ, կկազմվեն մարզխորհրդի նիստի արձանագրություններ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
հուլիս-սեպտեմբեր |
Միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ներ | |
51 |
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Մարզի 13 դպրոցներում կկազմակերպվեն 4 բանավեճեր, սեմինար, բաց դասեր գենդերային հիմնախնդիրների շուրջ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
հոկտեմբեր |
Միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ներ |
|
52 |
Սկսնակ գործարարներին աջակցությն դրամադրում |
40 սկսնակ կին գործարարների համար կկազմակերպվեն սեփական բիրնես պլան կազմելու վերաբերյալ, կտրամադրվեն մեթոդական նյութեր |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
ապրիլ մայիս |
«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման Կենտրոն» հիմնադրամ | |
53 |
Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում |
Կմշակվեն և ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին նյութերի |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | |
54 |
Քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության մասին հետազոտության իրականացում |
Կիրականացվի «Հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները Լոռու մարզում հետազոտությունը, կամփոփվեն արդյունքները, կկազմակերպվի մարզային խորհրդաժողով հետազոտության արդյունքների ներկայացման և քննարկման համար |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/ |
ընթացքում |
«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ |
|
55 |
«Կանանց լիդերության դպրոց»-ի կազմակերպում |
Կկազմակերպվեն 48-ժամյա սեմինար-պարապմունքներ Թումանյանի տարածաշրջանի 20 կանանց համար |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/ |
ընթացքում |
Համայնքային բյուջե | |
56 |
Հանրության մեջ գենդերային հիմնախնդիրների լուծման անհրաժեշտության ընկալման և գենդերային զգայնության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Կկազմակերպվեն «Գենդերային հավասարությունը որպես տեղական ժողովրդավարության նախադրյալ և համայնքների կառավարման արդյունավետության բարձրացման միջոց» կլոր-սեղան Տաշիր քաղաքում և «Քաղաքացիական ակտիվ մասնակցությունը որպես ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգի իրականացման անփոխարինելի բաղադրիչ» թեմայով կլոր-սեղան քննարկումներ մարզի 7 քաղաքներում |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/ |
. ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | |
57 |
Լրատվամիջոցների աշխատողների որակավորման բարձրացում` ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը |
Կկազմակերպվի «Գենդերային հիմնահարցեր» թեմայով դասընթաց` լրագրողների համար, որի ընթացքում կվերապատրաստվի շուրջ 20 լրագրող |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/ |
նոյեմբեր-դեկտեմբեր |
Համայնքային բյուջեն | |
58 |
Լոռու մարզում գենդերային իրավիճակի պարբերական գնահատման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում |
Կուսումնասիրվի գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկմանն ուղղված միջազգային փորձը, կմշակվեն Հայաստանի Հանրապետությունում գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցանիշների և դրա ներդրման վերաբերյալ առաջարկություններ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/ |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
59 |
Լոռու մարզի քաղաքապետարաններում գենդերային հարցերով զբաղվող մշտական մարմնի ստեղծում |
մարզպետի հրահանգով կստեղծվեն գենդերային հարցերով հանձնաժողովներ մարզի 8 քաղաքաներում |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Քաղաքապետարաններ /համաձայնությամբ/ |
առաջին եռամսյակ |
ֆինանսավորում չի պահանջվում | |
60 |
Տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) կանանց դերակատարման բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում |
մարզխորհրդի նիստերի օրակարգերում գենդերային թեմաներով զեկույցների ներառում |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Համայքապետարաններ /համաձայնությամբ/ |
յուրաքանչյուր եռամսյակ |
ֆինանսավորում չի պահանջվում | |
61 |
Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
Մարզի բոլոր քաղաքներում կանցկացվեն խորհրդակցություններ /10 խորհրդակցություն/, որոնց կհրավիրվեն մասնակցելու նաև մոտակա գյուղական համայնքերի ղեկավարներ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Համայնքապետարաններ /համաձայնությամբ/ |
ընթացքում |
Համայնքային բյուջե |
|
62 |
Մարզում գենդերային հիմնախնդիրների լուծմանն ուղղված ակցիաների իրականցում |
Կկազմակերպվի դրամահավաք, որի ընթացքում հավաքված միջոցները կտրամադրվեն մինչև 1 տարեկան երեխաներ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/ |
մարտի 8-ապրիլի 7 |
ֆինանսավորում չի պահանջվում | |
63 |
Մարզում գործող ձեռներեցների շրջանում գենդերային հիմնախնդիրների վերհանմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառման իրականացում |
Կանցկացվի «Սոցիալական գործընկերություն. ՀԿ, բիզնես ոլորտի կանայք և պետական կառույցներ: Քաղաքացիական նախաձեռնությունների տեխնոլոգիաներ» թեմայով կլոր-սեղան քննարկում մարզի կին ձեռներեցների մասնակցությամբ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
մայիս |
ֆինանսավորում չի պահանջվում | |
64 |
Առողջապահության ոլորտի գենդերային հիմնախնդիրների վերհանում և լուծման ուղիների մշակում |
Կկազմակերպվի «Առողջապահության ոլորտի գենդերային հիմնախնդիրները» թեմայով մարզային խորհրդաժողով |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
հուլիս |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
65 |
Հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը |
Կկազմակերպվի «Գենդերային գիտելիքների հիմունքներ» թեմայով սեմինար պարապմունք հանրակրթական մարզային դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման համար |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
օգոստոս |
ֆինանսավորում չի պահանջվում | |
66 |
Հանրակրթական դպրոցի ուսուցիչների որակավորման բարձրացում` ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը |
Կկազմակերպվեն «Գենդերային գիտելիքների հիմունքներ» թեմայով սեմինար պարապմունքներ մարզի 5 տարածաշրջաններում` յուրաքանչյուր տարածաշրջանից 25 ուսուցիչների համար |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
Սեպտեմբեր հոկտեմբեր |
ֆինանսավորում չի պահանջվում | |
67 |
Կրթության ոլորտի գենդերային հիմնախնդիրների վերհանում և լուծման ուղիների մշակում |
Կկազմակերպվի «Կրթության ոլորտի գենդերային հիմնախնդիրները» թեմայով մարզային խորհրդաժողով |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
Սեպտեմբեր հոկտեմբեր |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
68 |
Գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնում և այդ ուղղությամբ միջոցառումների իրականացում |
Կկազմակերպվի «Գյուղական համայնքների գենդերային հիմնախնդիրները» թեմայով մարզային խորհրդաժողով, որի ընթացքում վեր կհանվեն համայնքային գենդերային հիմնախնդիրներ ու դրանց լուծման հնարավոր ուղիներ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Համայնքապետարաններ /համաձայնությամբ/ |
հոկտեմբեր |
Համայնքային բյուջե | |
69 |
Հասարակության մեջ կնոջ տեղի ու դերի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականցում |
Կստեղծվի «Լոռու մարզի կանայք» խորագրով հաղորդաշար, որ կհեռարձակվի մարզային հեռուստաալիքներով, ինչպես նաև պարբերաբար կտպագրվեն մասնագիտական, քաղաքական, հասարակական ոլորտներում կայացած կանանց ներկայացնող հոդվածներ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով մարզային ԶԼՄ-ներ |
յուրաքանչյուր ամիս |
||
70 |
Համայնքներում գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
Բոլոր քաղաքներում և խոշոր համայնքներում կանցկացվեն 12 քննարկումներ, կլոր սեղաններ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, Քաղաքապետարաններ, համայնքապետարաններ /համաձայնությամբ/ |
յուրաքանչ- |
||
71 |
Մարզում գենդերային նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված իրազեկման աշխատանքների իրականացում |
Մարզի ԶԼՄ-ներով կկազմակերպվեն «Գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի» հանրային քննարկումներ |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Մարզի ԶԼՄ-ներ |
1-ին եռամսյակ |
ֆինանսավորում չի պահանջվում | |
72 |
Գենդերային քաղաքականության և ընդդեմ գենդերային բռնության 2011-2015թթ. Ռազմավարական և ազգային ծրագրերի 2012թ.-ին նախատեսված հանրապետական և մարզային միջոցառումների ծրագրերի ներկայացում |
ՏԻՄ-երի /այդ թվում` համայնքների աշխատակազմերում/ կկազմակերպվեն խորհրդակցություններ գենդերային քաղաքականության և գենդերային բռնության վերաբերյալ |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
1-ին եռամսյակ |
ֆինանսավորում չի պահանջվում | |
73 |
Մշակութային հաստատությունների աշխատողների գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառման |
Կկազմակերպվի «Հայ ազգային մտակեցվածքը, գենդերային կարծրատիպերի հաղթահարումը և հասարակության վերաբերմունքը նոր արժեքների ներթափանցման և գլոբալացման պայմաններում» թեմայով զեկուցում մարզի մշակութային հաստատությունների աշխատողների համար |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով, մշակութային հաստատություններ /համաձայնությամբ/ |
1-ին եռամսյակ |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
74 |
Զբաղվածության ոլորտում գենդերային հիմնախնդիրների լուսաբանմանն ուղղված աշխատանքների իրականացում |
Կանցկացվի «Գենդերային խտրականությունը զբաղվածության ոլորտում և աշխատանքի շուկայում» սեմինար |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
2-րդ եռամսյակ |
ֆինանսավորում չի պահանջվում | |
75 |
Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում |
Կմշակվեն և ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին նյութերի |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | |
76 |
Կրթության ոլորտի աշխատակիցների գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականցում |
Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների համար կկազմակերպվեն «Ժամանակակից հասարակության գենդերային մշակույթի ձևավորման հիմնախնդիրները» թեմայով զրույցներ և դասախոսություններ |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
4-րդ եռամսյակ |
ֆինանսավորում չի պահանջվում | |
77 |
Կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործընթացի մոնիթորինգի և վերլուծության իրականացում |
Կկազմակերպվի կլոր սեղան մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովի և մարզային ՀԿ-ների հետ, կամփոփվեն 2012թ. աշխատանքները և կնախապատրաստվի 2013թ. միջոցառումների ծրագիրը |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
4-րդ եռամսյակ |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
78 |
ՀՀ Սյունիքի մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում |
Կհրավիրվեն մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստեր, կկազմվեն, արձանագրություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
79 |
Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
Մարզպետարանում և Տարածաշրջաններում կանցկացվեն խորհրդակցություններ, որտեղ կքննարկվեն մարզում առկա գենդերային հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ծրագրերը |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով, ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
հուլիս-սեպտեմբեր |
միջազգային կազմակերպություններ | |
80 |
Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում |
Կմշակվեն և ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին նյութեր, ուղիղ եթերում կկազմակերպվեն քննարկումներ գենդերային հարցերով |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով ԶԼՄ-ներ |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | |
81 |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում |
Կհրավիրվեն մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստեր, կկազմվեն, արձանագրություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
82 |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների կազմակերպում |
Կկազմակերպվի կլոր սեղաններ քաղաքային 3 համայնքներում, գյուղական 3 համայնքներում, 3 բուժ հիմնարկներում |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
մայիս- նոյեմբեր |
ֆինանսավորում չի պահանջվում | |
83 |
Համայնքային մակարդակում գենդերային հարցերի իրականացման արդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացում |
Մարզի 12 համայնքներում կկազմակերպվի համայնքի ղեկավարի աշխատակազմում գենդերային հարցերով զբաղվող անձանց ընտրություն |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
մարտ-հունիս |
ֆինանսավորում չի պահանջվում | |
84 |
Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում |
Կմշակվեն և մարզային «Վանաձոր», «Վայոց ձոր» թերթերում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին նյութեր, կներդրվի «Գենդեր» խորագիր կրող էջ |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
ամեն ամիս |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
85 |
ՀՀ Տավուշի մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում |
Կհրավիրվեն մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստեր, կկազմվեն, արձանագրություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | |
86 |
Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում |
Մարզի տարածաշրջաններում կանցկացվեն 4 խորհրդակցություններ, որտեղ կքննարկվեն մարզում առկա գենդերային հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ծրագրերը |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
հուլիս-սեպտեմբեր |
ֆինանսավորում չի պահանջվում | |
87 |
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների շրջանում գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային գիտելիքների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Կկազմակերպվեն կլոր սեղանների և սեմինար խորհրդակցություններ մարզի 5 հանրակրթական դպրոցներում /Իջևան քաղաքի թիվ 4, Հաղարծնի, Պառավաքարի, Դիտավանի, Հովքի դպրոցներ/ |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
հոկտեմբեր |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
88 |
Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում |
Կմշակվեն և մարզային ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին նյութեր |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | |
89 |
Գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում մարզային ենթակայության կազմակերպություններում, ՏԻՄ-ում, /այդ թվում համայնքների ղեկավարների աշխատակազմերում/ |
Մարզի տարածաշրջանի 5 համայնքներում կանցկացվեն գենդերային քաղաքականության թեմայով դասընթացներ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/ |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | |
90 |
Մարզում զբաղվածության ծրագրերի իրականացում /մասնագիտական ուսուցում, աշխատանքի տեղավորում, աշխատավարձի փոխհատուցում, պրակտիկայի կազմակերպում/ |
Կկազմակերպվի 100 կանանց և 50 տղամարդկանց մասնագիտական ուսուցում, 34 կին և 24 տղամարդ կտեղավորվեն աշխատանքի |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
91 |
Ձեռնարկատիրական գործունեության խթանմանն ուղղված աշխատանքների իրականացում |
Ծրագրի շրջանակում 5 կնոջ և 5 տղամարդու կտրամադրվի համապատասխան աջակցություն ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար, կտրամադրվեն գյուղտնտեսական վարկեր |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | |
92 |
«Լիդերության դպրոց» ծրագրի իրականացում |
Կկազմակերպվեն կանանց առաջնորդության դերի բաձրացման դասընթացներ 20 կանանց համար, կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
ընթացքում |
ՀԿ-ներ |
|
93 |
Կանանց կողմից ղեկավարվող ընտանիքների հաշվառում և ներգրավում մարզային սոցիալական աջակցության ծրագրերում |
Մարզում 30-40 ընտանիքի կտրամադրվի սոցիալական աջակցություն |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով ՀԿ-ներ /համաձայնությամբ/ |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | |
94 |
Հանրային իրազեկման աշխատաքների իրակաանցում գենդերային քաղաքականության մասին |
Կկազամկերպվեն գենդերային քաղաքականության վերաբերյալ թոք շոուներ, հաղորդումներ, տեսահոլովակների ցուցադրում մարզային ՑԱՅԳ», «Շիրակ», «Շանթ», «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների ծրագրերով |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով, մարզային ԶԼՄ-ներ |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում | |
95 |
Կաթնագեղձերի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացում |
Ակնկալվում է ընդլայնել կականց ընդգրկվածությունը կաթնագեղձերի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերում 10%-ով |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով |
ընթացքում |
ֆինանսավորում չի պահանջվում |
|
96 |
Հաշմանդամների մասնագիտական ուսուցման և աշխատատեղի հարմարեցման ծրագրի իրականում |
Կկազմակերպվի 33 կին և 7 տղամարդ հաշմանդամների ուսուցում |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն «Ագաթ» ՀԿ /համաձայնությամբ/ |
ընթացքում |
ՀԿ |
