Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.01.2012-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.01.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

19 հունվարի 2012 թվականի N 2

7. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով) 

 

Հավանություն տալ գենդերային քաղաքականության 2012 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

հունվարի 19-ի նիստի N 2

արձանագրային որոշման

 

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

հ/հ

Միջոցառման

անվանումը

Ակնկալվող

արդյունքը

Կատարողը

Համակատարողը

Ժամկետը

Ֆինանսական ապահովումը

Հղումը

1

2

3

4

5

6

7

8

1

ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգում

Կմշակվի ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը, որը կհաստատվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման նախարարների համատեղ հրամանով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

հունիս

ֆինանսավորում չի պահանջվում

ՀՀ կառավա-
ր
ության 2011թ մայիսի 20-ի նիստի N 19 արձանագրային որոշման 3-րդ և 4-րդ կետեր

2

Հանրապետությունում գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցանիշների ներդրմանն ուղղված աշխատանքների իրականցում

Կմշակվեն գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցանիշների ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

հոկտեմբեր

ֆինանսավորում չի պահանջվում

3

Պետական ծառայողների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը

Կիրականացվեն «Գենդերային հիմնահարցեր» թեմայով քաղաքացիական ծառայողների (բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների համար) վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N 567-Ա որոշմամբ հաստատված ծրագրով, որի շրջանակում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների շուրջ 100 քաղաքացիական ծառայողներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

4

Սեռով պայմանավորված ընտրովի աբորտների կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումների մշակում և իրականացում

Սեռով պայմանավորված ընտրովի աբորտների վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն, կիրականացվեն սելեկտիվ աբորտների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ (քարոզչություն, հանրային իրազեկում, կրթում և այլն)

ՀՀ առողջապահության նախարարություն

ՄԱԿ-ի բնակչության

հիմնադրամ

/համաձայնությամբ/

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

5

Կանանց վերարտադրողական առողջության բարելավում, ծննդօգնության հաստատությունների աշխատանքի սկզբունքների կանոնակարգում

Կմշակվեն մանկաբարձա-գինեկոլոգիական բուժօգնության կազմակերպման չափորոշիչները այն թվում բուժհաստատություների աշխատանքի սկզբունքները նկարագրերը և կհաստատվեն առողջապահության նախարարի հրամանով

ՀՀ առողջապահության նախարարություն

 

III եռամսյակ

ֆինանսավորում չի պահանջվում

6

Երեխաների անհետաձգելի բուժօգնության ծառայությունների հասանելիության և մատչելիության բարելավում` մարզային նշանակության մանկական վերակենդանացման ծառայությունների հզորացման միջոցով

Կստեղծվեն մարզային նշանակության մանկական վերակենդանացման 2 նոր բաժանմունքներ (Ղափանի ԲԿ-ում և Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոցում), կհզորացվի Գյումրու մանկական Ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքը

ՀՀ առողջապահության նախարարություն

Միջազգային

կազմակերպություններ

/համաձայնությամբ/

ընթացքում

Միջազգային կազմակերպություններ

7

Նպաստել առողջ ապրելակերպի ու անվտանգ սեռական վարքագծի ձևավորմանը

Կիրականացվեն առողջ ապրելակերպի, ծխելու դեմ պայքարի ու անվտանգ սեռական վարքագծի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը ուղղված միջոցառումներ

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

8

Նվազեցնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի տրածումը, մարդկանց իրազեկման և գիտելիքների բարձրացման միջոցով

Կիրականացվեն ՄԻԱՎ/ ՁԻԱՀ վարակի տարածման ու կանխարգելման վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը ուղղված միջոցառումներ

ՀՀ առողջապահության նախարարություն

 

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

9

Ապահովել աջակցություն կանանց և տղամարդկանց առողջության պահպանման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին

Հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ աշխատանքային խորհրդի ստեղծում

ՀՀ առողջապահության նախարարություն

 

II եռամսյակ

ֆինանսավորում չի պահանջվում

10

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի իրականացում

Կբարելավվեն կոոպերատիվի անդամ կանանց աշխատանքի պայմանները, կբարձրանան կանանց եկամուտները, կներդրվեն նոր տեխնոլոգիաներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ընթացքում

Համաշխարհային բանկ

11

Գյուղական բնակավայրերում կանանց աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացում, մասնավորապես՝ մատչելի պայմաններով գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագրերի իրականացում

«Գյուղական ֆինանսավորման կառույց» ծրագրի իրականացման գրասենյակի (ԳՖԿ ԾԻԳ) միջոցով կիրականացվի գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում։ Վարկեր կտրամադրվեն գյուղատնտեսական գործունեություն իրականացնող (այգեգործական, դաշտավարական, անասնապահական, թռչնաբուծական, ձկնաբուծական, մեղվաբուծական, գինեգործական, պտղի և կաթի վերամշակման և այլն) ֆերմերներին՝ ակնկալվում է կին գործարարներին տրամադրել շուրջ 800 միավոր վարկ

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

 

ընթացքում

միջազգային կազմակերպություններ

12

«Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի իրականացում

ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի 70 կին գործարարի

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ)

դեկտեմբեր

«Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2012 թվականի ծրագրի» շրջանակում

13

«ՓՄՁ-ի սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն» ծրագրի իրականացում

ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի շուրջ 1500 կին գործարարի

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ)

դեկտեմբեր

«Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2012թ ծրագրի» շրջանակում

14

Արդյունաբերական ոլորտներում (հատկապես թեթև արդյունաբերության) կանանց համար նոր աշխատատեղերի ստեղծում

կստեղծվի կանանց համար շուրջ 600 աշխատատեղ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

մասնավոր հատված

(համաձայնությամբ)

դեկտեմբեր

մասնավոր հատվածի ֆինանսավորում

15

Հանրակրթական դպրոցի տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների որակավորման բարձրացում` ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը

Կկազմակեպվեն վերապատրաստման դասընթացներ հանրակրթական դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների համար

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ընթացքում

լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

16

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և դասավանդողների որակավորման բարձրացում` ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը

Կկազմակեպվեն վերապատրաստման դասընթացներ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և դասավանդողների համար

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ընթացքում

լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

17

Սովորողների մոտ մասնագիտական կողմնորոշման հարցերում իրազեկվածության բարձրացում` ուղղված գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը, աղջիկների և տղաների շրջանում իրենց սեռի համար ոչ ավանդական մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիայի ձևավորմանը

Կմշակվի և հանրակրթական դպրոցներում կներդրվի «Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. Մասնագիտական կողմնորոշման խնդիրներ» օժանդակ ձեռնարկը, դասղեկական ժամերի ընթացքում սովորողները կիրազեկվեն մասնագիտական կողմնորոշման հարցերի շուրջ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ընթացքում

լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

18

Ուսումնամեթոդական գրականության գենդերային փորձաքննության իրականացում

Փորձագիտական խմբերի կողմից կիրականացվի ուսումնամեթոդական գրականության գենդերային փորձաքննություն և գենդերային կարծրատիպեր պարունակող նյութերի վեր հանում/բացառում, կմշակվեն գենդերային փորձաքննության չափանիշներ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ընթացքում

լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

19

Գենդերային հիմնախնդիրների ներառմամբ ՄԿՈՒ պետական քաղաքականության մեջ

Կիրականացվեն հետազոտական աշխատանքներ` մասնագիտական կողմնորոշման հարցերում սովորողների մոտ առկա գենդերային մոտեցումները բացահայտելու, միջազգային փորձը տեղայնացնելու ուղղությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

ընթացքում

լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում

20

Արտակարգ իրավիճակներում գենդերային խնդիրների վերհանմանն ուղղված աշխատանքների իրականացում

Գենդերային խնդիրները կներառվեն արտակարգ իրավիճակների արձագանքման պլաններում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (համաձայնությամբ)

ընթացքում

միջազգային կազմակեր-պություններ

 

21

Արտակարգ իրավիճակներից կանանց խոցելիության հաշվառման, վերլուծության և գնահատման իրականացում

Կնվազի արտակարգ իրավիճակներից կանանց խոցելիության աստիճանը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (համաձայնությամբ)

ընթացքում

միջազգային կազմակեր-պություններ

22

Արտակարգ իրավիճակներում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածում

ՀՀ նախարարության պաշտոնական կայքում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին իրազեկման նյութեր` հասարակության լայն շերտերի, մասնավորապես, երիտասարդների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (համաձայնությամբ)

ընթացքում

միջազգային կազմակեր-պություններ

23

Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվական ակցիաների անցկացում

Կնախապատրաստվի 2 հեռուստահաղորդում, որը կհեռարձակվի ամբողջ հանրապետության տարածքով, կանցկացվեն ճեպազրույցներ, քննարկումներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (համաձայնությամբ)

ընթացքում

միջազգային կազմակեր-պություններ

 

24

«Կին միջազգային կինոփառատոնի» իրականացում

կինոփառատոնի ընթացքում կցուցադրվեն 50-ից ավելի ռեժիսոր կանանց ֆիլմեր

ՀՀ մշակույթի նախարարություն

«Լիզա» իրավական, գենդերային, մշակութային հիմնադրամ

/համաձայնությամբ/

նոյեմբեր-դեկտեմբեր

ՀՀ պետական բյուջե

ՀՀ մշակութի նախ. «Աջակցություն կինո-արվեստին» ծրագրի շրջանակներում ըստ ֆինանսավորման հայտի

25

«Բանասացների գրական և բարբառային կատարումների փառատոնի կազմակերպում

Փառատոնի ընթացքում կներկայացվեն ՀՀ մարզերի տարբեր տարածաշրջանների ժողովրդական բանահյուսության նմուշներ, որին կմասնակցեն շուրջ 20 կին բանասացներ

ՀՀ մշակույթի նախարարություն

«Հովհ.Թումանյանի թանգարան»

ՊՈԱԿ /համաձայնությամբ/

ընթացքում

ՀՀ պետական բյուջե «Պետական աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը» ծրագրի շրջանակներում

26

Գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման աշխատանքների կանոնակարգում

Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կստեղծվեն գենդերային հարցերով զբաղվող աշխատանքային խմբեր

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարանի

գենդերային հարցերով

հանձնաժողով

Հունվար

ֆինանսավորում չի պահանջվում

27

Գենդերային քաղաքականության ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Կիրականացվի Երևանի քաղաքապետարանում գենդերային հարցերով հանձնաժողովի և վարչական շրջանների աշխատանքային խմբերի անդամների վերապատրաստում /40 մասնագետ/

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարանի

գենդերային հարցերով

հանձնաժողով,

«Համալսարանական կրթությամբ

կանանց ասոցիացիա» հ/կ /համաձայնությամբ/

մարտ-սեպտեմբեր

 

28

Անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լրիվ կազմով կամ կին գլխավորով անապահով և ցածր եկամուտով բազմազավակ ընտանիքների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում

Երևան քաղքաի ՄԾՏԲ-ներում կկազամակերպվեն կլոր սեղանների «Անվտանգ մայրություն» ծրագրի շրջաններում

Երևանի քաղաքա-պետարան(համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարանի

գենդերային հարցերով

հանձնաժողով,

ապրիլ

   

29

Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման, սոցիալական կարգավիճակի անհավասարության հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրակաանցում

Կազմակերպվեն քննարկումներ ըստ ոլորտի գենդերային անհամաչափության, խտրական գործելակերպի վտանգի վերացման վերաբերյալ

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարանի

գենդերային հարցերով

հանձնաժողով

ընթացքում

 

30

Մշակութային հաստատությունների աշխատակիցների գենդերային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Մշակութային հաստատություններում կկազմակերպվեն գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ կլոր սեղաններ, քննարկումներ

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարանի

գենդերային հարցերով

հանձնաժողով

յուրանքաչյուր կիսամյակ

 

31

Գենդերային իրավահավասարության վերաբերյալ հասարակության լայն շերտերի իրազեկման աշխատանքների կազմակերպում

Կնախապատրաստվեն և վարչական շրջանների կայք էջերում, ինչպես նաև «Կինը և քաղաքականությունը» թերթում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող նյութեր

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Երևանի քաղաքապե-

տարանի գենդերային

հարցերով հանձնաժողով

ընթացքում

 

32

Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամվող երեխաների ծնողների ծնողավարման հմտությունների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Կանցկացվեն «Ծնողավարման հմտություններ» թեմայով սեմինարներ երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում Երեխաների ծնողմերի համար

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Երեխաների իրավունքների պաշտպանության բաժին, Երեխաների կրթական, խնամքի և պաշտպանության հաստատություններ

ընթացքում

50.000 դրամ Երևան քաղաքի բյուջե

33

Խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում իրազեկման աշխատանքների իրականցում

Կիրականացվեն բուժհաստատությունների, կրթական և սոցիալական ծառայություն տրամադրող հաստատությունների, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից աջակցություն տրամադրող կառույցների և դրանց մատուցած ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարանի համապատասխան

ստորաբաժանումներ

գենդերային հարցերով հանձնաժողով,Վարչական

շրջանների աշխատանքային խումբ

տարվա ընթացքում

 

34

Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում /այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմ, բուժ հիմնարկներ, կրթական հաստատություններ/ գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Կկազմակերպվեն կլոր սեղաններ մարզի համայնքներում, բուժհիմնարկներում, հանրակրթական դպրոցներում

ՀՀ Արմավիրի մարզպետարան

Մարզում գենդերային

հարցերով զբաղվող

մշտական հանձնաժողով

ընթացքում

միջազգային կազմակեր-
պությունններ, ՀԿ-ներ

35

Մարզի հանրակրթական դպրոցներում գենդերային խնդիրների վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Մարզի 7-9-րդ դասարաններում կկազմակերպվի շարադրության մրցույթ գենդերային բռնության թեմայով

ՀՀ Արմավիրի մարզպետարան

Մարզում գենդերային

հարցերով զբաղվող

մշտական հանձնաժողով

ապրիլ,

հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

36

Սեռով պայմանավորված ընտրովի աբորտների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում

Մարզի բուժհաստատություններում կիրականացվի սեռերի կանխորոշման և կանխարգելման խնդրի ուղղությամբ հետազոտության և արդյունքների քննարկում

ՀՀ Արմավիրի մարզպետարան

Մարզում գենդերային

հարցերով զբաղվող

մշտական հանձնաժողով ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

ընթացքում

Հ/Կ-ների աջակցություն

37

Մարզում գյուղատնտեսական աշխատանքներում ընդգրկված կանանց և տղամարդկանց աշխատանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում

Կիրականացվի մարզում գյուղատնտեսական աշխատանքներում ընդգրկված կանանց և տղամարդկանց աշխատանքի պայմանները և կկազմակերպվի արդյունքների քննարկում

ՀՀ Արմավիրի մարզպետարան

Մարզում գենդերային

հարցերով զբաղվող

մշտական հանձնաժողով ՀԿ-ներ

/համաձայնությամբ

ընթացքում

Հ/Կ-ների աջակցություն

38

Գենդերային իրավահավասարության վերաբերյալ հասարակության լայն շերտերի իրազեկման աշխատանքների կազմակերպում

Կմշակվեն և մարզային ԶԼՄ-ներում կտեղադրվեն նյութեր գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ

ՀՀ Արմավիրի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

39

Քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցությանն ուղղված միջոցառումների իրականացում

Կիրականացվի հետազոտություն մարզում քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության վերաբերյալ, կկազմակերպվի սեմինար – խորհրդակցություն հետազոտության արդյունքների ներկայացման և քննարկման համար

ՀՀ Արարատի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

մայիս

Ֆինանսավորում չի պահանջվում

 

40

Համայնքներում գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Կկազմակերպվեն կլոր սեղաններ, սեմինարներ համայնքներում «գենդերային հիմնահարցեր» թեմաներով

ՀՀ Արարատի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

հունիս

հուլիս

Ֆինանսավորում չի պահանջվում

41

Հանդիպումների կազմակերպում հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ` նրանց գենդերային մտածելակերպի ձևավորման, գենդերային գիտելիքների հաղորդման և գենդերային զգայունության բարձրացման նպատակով

Մարզում գենդերային հարցերով զբաղվաող մշտական հանձնաժողովի կազմից կընտրվեն համապատասխան մասնագետներ, որոնք կայցելեն մարզի 10 դպրոցներ և զրույցներ կանցկացվեն ուսուցիչների հետ

ՀՀ Արարատի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

հոկտեմբեր

նոյեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

42

Անվճար բուժհետազոտությունների կազմակերպում կանանց վերարտադրողական առողջության բարելավման նպատակով

Համապատասխան մասնագետները կայցելեն համայնքների բուժամբուլատորիաները, կհետազոտեն կանանց, /անհրաժեշտության դեպքում կիրականացվի նաև բուժում/

ՀՀ Արարատի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

43

ՀՀ Արագածոտնի մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում

Կհրավիրվեն մարզում գենդերային հարցերով զբաղվաող մշտական հանձնաժողովի նիստեր, կկազմվեն, արձանագրություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

44

Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Մարզպետարանում և Տարածաշրջաններում կանցկացվեն խորհրդակցություններ, որտեղ կքննարկվեն մարզում առկա գենդերային հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ծրագրերը

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

հուլիս-սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում

45

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում

Մարզի 10 դպրոցներում կկազմակերպվեն 3 բանավեճեր, սեմինար, բաց դասեր

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Մարզում գենդերային

հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

հոկտեմբեր

ՀԿ-ների աջակցություն

 

46

Սկսնակ գործարարների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացում

Կկազմակերպվեն 30 սկսնակ կին գործարարների համար դասընթացներ սեփական բիզնես պլան կազմելու վերաբերյալ, կտրամադրվեն մեթոդական նյութեր, նյութական աջակցություն բիզնեսի գրանցման հարցում

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ապրիլ մայիս

«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման

Կենտրոն» հիմնադրամ

47

Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում

Կմշակվեն և ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին նյութեր

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով ԶԼՄ-ներ

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

48

Ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների միջոցով վարպետաց դասերի կազմակերպում

Աշտարակում կվերապատրաստվեն ձեռարվեստի 30 մասնագետ

ՀՀ Արագածոտնի մարզպետարան

ՀԿ-ներ ԱշՏԿԱ «Շողակն» /համաձայնությամբ/

ընթացքում

դոնոր կազմակերպություններ անհատ բարեգործներ

 

49

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում

Կհրավիրվեն հանձնաժողովների նիստեր, կկազմվեն արձանագրություններ, հաշվետվություններ, ծրագրեր տեղեկանքներ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

50

Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Տարածաշրջաններում կանցկացվեն խորհրդակցություններ, կկազմվեն մարզխորհրդի նիստի արձանագրություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

հուլիս-սեպտեմբեր

Միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ներ

51

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Մարզի 13 դպրոցներում կկազմակերպվեն 4 բանավեճեր, սեմինար, բաց դասեր գենդերային հիմնախնդիրների շուրջ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

հոկտեմբեր

Միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ներ

 

52

Սկսնակ գործարարներին աջակցությն դրամադրում

40 սկսնակ կին գործարարների համար կկազմակերպվեն սեփական բիրնես պլան կազմելու վերաբերյալ, կտրամադրվեն մեթոդական նյութեր

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ապրիլ մայիս

«Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման

Կենտրոն» հիմնադրամ

53

Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում

Կմշակվեն և ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին նյութերի

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

54

Քաղաքական և հասարակական կյանքում կանանց և տղամարդկանց մասնակցության մասին հետազոտության իրականացում

Կիրականացվի «Հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները Լոռու մարզում հետազոտությունը, կամփոփվեն արդյունքները, կկազմակերպվի մարզային խորհրդաժողով հետազոտության արդյունքների ներկայացման և քննարկման համար

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/

ընթացքում

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ

 

55

«Կանանց լիդերության դպրոց»-ի կազմակերպում

Կկազմակերպվեն 48-ժամյա սեմինար-պարապմունքներ Թումանյանի տարածաշրջանի 20 կանանց համար

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/

ընթացքում

Համայնքային բյուջե

56

Հանրության մեջ գենդերային հիմնախնդիրների լուծման անհրաժեշտության ընկալման և գենդերային զգայնության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Կկազմակերպվեն «Գենդերային հավասարությունը որպես տեղական ժողովրդավարության նախադրյալ և համայնքների կառավարման արդյունավետության բարձրացման միջոց» կլոր-սեղան Տաշիր քաղաքում և «Քաղաքացիական ակտիվ մասնակցությունը որպես ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգի իրականացման անփոխարինելի բաղադրիչ» թեմայով կլոր-սեղան քննարկումներ մարզի 7 քաղաքներում

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/

. ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

57

Լրատվամիջոցների աշխատողների որակավորման բարձրացում` ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը

Կկազմակերպվի «Գենդերային հիմնահարցեր» թեմայով դասընթաց` լրագրողների համար, որի ընթացքում կվերապատրաստվի շուրջ 20 լրագրող

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/

նոյեմբեր-դեկտեմբեր

Համայնքային բյուջեն

58

Լոռու մարզում գենդերային իրավիճակի պարբերական գնահատման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

Կուսումնասիրվի գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկմանն ուղղված միջազգային փորձը, կմշակվեն Հայաստանի Հանրապետությունում գենդերային իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկման ցուցանիշների և դրա ներդրման վերաբերյալ առաջարկություններ

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

 

59

Լոռու մարզի քաղաքապետարաններում գենդերային հարցերով զբաղվող մշտական մարմնի ստեղծում

մարզպետի հրահանգով կստեղծվեն գենդերային հարցերով հանձնաժողովներ մարզի 8 քաղաքաներում

ՀՀ Լոռու մարզպետարան

Քաղաքապետարաններ

/համաձայնությամբ/

առաջին եռամսյակ

ֆինանսավորում չի պահանջվում

60

Տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) կանանց դերակատարման բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում

մարզխորհրդի նիստերի օրակարգերում գենդերային թեմաներով զեկույցների ներառում

ՀՀ Լոռու մարզպետարան

Համայքապետարաններ

/համաձայնությամբ/

յուրաքանչյուր եռամսյակ

ֆինանսավորում չի պահանջվում

61

Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Մարզի բոլոր քաղաքներում կանցկացվեն խորհրդակցություններ /10 խորհրդակցություն/, որոնց կհրավիրվեն մասնակցելու նաև մոտակա գյուղական համայնքերի ղեկավարներ

ՀՀ Լոռու մարզպետարան

Համայնքապետարաններ

/համաձայնությամբ/

ընթացքում

Համայնքային բյուջե

 

62

Մարզում գենդերային հիմնախնդիրների լուծմանն ուղղված ակցիաների իրականցում

Կկազմակերպվի դրամահավաք, որի ընթացքում հավաքված միջոցները կտրամադրվեն մինչև 1 տարեկան երեխաներ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/

մարտի 8-ապրիլի 7

ֆինանսավորում չի պահանջվում

63

Մարզում գործող ձեռներեցների շրջանում գենդերային հիմնախնդիրների վերհանմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառման իրականացում

Կանցկացվի «Սոցիալական գործընկերություն. ՀԿ, բիզնես ոլորտի կանայք և պետական կառույցներ: Քաղաքացիական նախաձեռնությունների տեխնոլոգիաներ» թեմայով կլոր-սեղան քննարկում մարզի կին ձեռներեցների մասնակցությամբ

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով

զբաղվող հանձնաժողով

մայիս

ֆինանսավորում չի պահանջվում

64

Առողջապահության ոլորտի գենդերային հիմնախնդիրների վերհանում և լուծման ուղիների մշակում

Կկազմակերպվի «Առողջապահության ոլորտի գենդերային հիմնախնդիրները» թեմայով մարզային խորհրդաժողով

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով

զբաղվող հանձնաժողով

հուլիս

ֆինանսավորում չի պահանջվում

 

65

Հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների որակավորման բարձրացում ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը

Կկազմակերպվի «Գենդերային գիտելիքների հիմունքներ» թեմայով սեմինար պարապմունք հանրակրթական մարզային դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման համար

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով

զբաղվող հանձնաժողով

օգոստոս

ֆինանսավորում չի պահանջվում

66

Հանրակրթական դպրոցի ուսուցիչների որակավորման բարձրացում` ուղղված նրանց գենդերային մտածելակերպի ձևավորմանը, գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանը

Կկազմակերպվեն «Գենդերային գիտելիքների հիմունքներ» թեմայով սեմինար պարապմունքներ մարզի 5 տարածաշրջաններում` յուրաքանչյուր տարածաշրջանից 25 ուսուցիչների համար

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով

զբաղվող հանձնաժողով

Սեպտեմբեր հոկտեմբեր

ֆինանսավորում չի պահանջվում

67

Կրթության ոլորտի գենդերային հիմնախնդիրների վերհանում և լուծման ուղիների մշակում

Կկազմակերպվի «Կրթության ոլորտի գենդերային հիմնախնդիրները» թեմայով մարզային խորհրդաժողով

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

Սեպտեմբեր հոկտեմբեր

ֆինանսավորում չի պահանջվում

 

68

Գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնում և այդ ուղղությամբ միջոցառումների իրականացում

Կկազմակերպվի «Գյուղական համայնքների գենդերային հիմնախնդիրները» թեմայով մարզային խորհրդաժողով, որի ընթացքում վեր կհանվեն համայնքային գենդերային հիմնախնդիրներ ու դրանց լուծման հնարավոր ուղիներ

ՀՀ Լոռու մարզպետարան

Համայնքապետարաններ

/համաձայնությամբ/

հոկտեմբեր

Համայնքային բյուջե

69

Հասարակության մեջ կնոջ տեղի ու դերի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականցում

Կստեղծվի «Լոռու մարզի կանայք» խորագրով հաղորդաշար, որ կհեռարձակվի մարզային հեռուստաալիքներով, ինչպես նաև պարբերաբար կտպագրվեն մասնագիտական, քաղաքական, հասարակական ոլորտներում կայացած կանանց ներկայացնող հոդվածներ

ՀՀ Լոռու մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով

զբաղվող հանձնաժողով մարզային ԶԼՄ-ներ

յուրաքանչյուր ամիս

 

70

Համայնքներում գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Բոլոր քաղաքներում և խոշոր համայնքներում կանցկացվեն 12 քննարկումներ, կլոր սեղաններ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ

ՀՀ Լոռու մարզպետարան

ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ,

Քաղաքապետարաններ, համայնքապետարաններ

/համաձայնությամբ/

յուրաքանչ-
յուր ամիս

   

71

Մարզում գենդերային նպատակային ծրագրերի իրականացմանն ուղղված իրազեկման աշխատանքների իրականացում

Մարզի ԶԼՄ-ներով կկազմակերպվեն «Գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի» հանրային քննարկումներ

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Մարզի ԶԼՄ-ներ

1-ին եռամսյակ

ֆինանսավորում չի պահանջվում

72

Գենդերային քաղաքականության և ընդդեմ գենդերային բռնության 2011-2015թթ. Ռազմավարական և ազգային ծրագրերի 2012թ.-ին նախատեսված հանրապետական և մարզային միջոցառումների ծրագրերի ներկայացում

ՏԻՄ-երի /այդ թվում` համայնքների աշխատակազմերում/ կկազմակերպվեն խորհրդակցություններ գենդերային քաղաքականության և գենդերային բռնության վերաբերյալ

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

1-ին եռամսյակ

ֆինանսավորում չի պահանջվում

73

Մշակութային հաստատությունների աշխատողների գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառման

Կկազմակերպվի «Հայ ազգային մտակեցվածքը, գենդերային կարծրատիպերի հաղթահարումը և հասարակության վերաբերմունքը նոր արժեքների ներթափանցման և գլոբալացման պայմաններում» թեմայով զեկուցում մարզի մշակութային հաստատությունների աշխատողների համար

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով,

մշակութային հաստատություններ

/համաձայնությամբ/

1-ին եռամսյակ

ֆինանսավորում չի պահանջվում

 

74

Զբաղվածության ոլորտում գենդերային հիմնախնդիրների լուսաբանմանն ուղղված աշխատանքների իրականացում

Կանցկացվի «Գենդերային խտրականությունը զբաղվածության ոլորտում և աշխատանքի շուկայում» սեմինար

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

2-րդ եռամսյակ

ֆինանսավորում չի պահանջվում

75

Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում

Կմշակվեն և ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին նյութերի

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

76

Կրթության ոլորտի աշխատակիցների գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականցում

Մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների համար կկազմակերպվեն «Ժամանակակից հասարակության գենդերային մշակույթի ձևավորման հիմնախնդիրները» թեմայով զրույցներ և դասախոսություններ

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

4-րդ եռամսյակ

ֆինանսավորում չի պահանջվում

77

Կանանց հիմնախնդիրների լուսաբանման գործընթացի մոնիթորինգի և վերլուծության իրականացում

Կկազմակերպվի կլոր սեղան մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովի և մարզային ՀԿ-ների հետ, կամփոփվեն 2012թ. աշխատանքները և կնախապատրաստվի 2013թ. միջոցառումների ծրագիրը

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով, ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

4-րդ եռամսյակ

ֆինանսավորում չի պահանջվում

 

78

ՀՀ Սյունիքի մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում

Կհրավիրվեն մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստեր, կկազմվեն, արձանագրություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ

ՀՀ Սյունիքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

 

79

Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Մարզպետարանում և Տարածաշրջաններում կանցկացվեն խորհրդակցություններ, որտեղ կքննարկվեն մարզում առկա գենդերային հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ծրագրերը

ՀՀ Սյունիքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով, ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

հուլիս-սեպտեմբեր

միջազգային կազմակերպություններ

80

Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում

Կմշակվեն և ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին նյութեր, ուղիղ եթերում կկազմակերպվեն քննարկումներ գենդերային հարցերով

ՀՀ Սյունիքի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով ԶԼՄ-ներ

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

81

Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում

Կհրավիրվեն մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստեր, կկազմվեն, արձանագրություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

 

82

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների կազմակերպում

Կկազմակերպվի կլոր սեղաններ քաղաքային 3 համայնքներում, գյուղական 3 համայնքներում, 3 բուժ հիմնարկներում

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

մայիս- նոյեմբեր

ֆինանսավորում չի պահանջվում

83

Համայնքային մակարդակում գենդերային հարցերի իրականացման արդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացում

Մարզի 12 համայնքներում կկազմակերպվի համայնքի ղեկավարի աշխատակազմում գենդերային հարցերով զբաղվող անձանց ընտրություն

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

մարտ-հունիս

ֆինանսավորում չի պահանջվում

84

Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում

Կմշակվեն և մարզային «Վանաձոր», «Վայոց ձոր» թերթերում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին նյութեր, կներդրվի «Գենդեր» խորագիր կրող էջ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

ամեն ամիս

ֆինանսավորում չի պահանջվում

 

85

ՀՀ Տավուշի մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում

Կհրավիրվեն մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստեր, կկազմվեն, արձանագրություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ

ՀՀ Տավուշի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

86

Մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում (այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմերում) գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում

Մարզի տարածաշրջաններում կանցկացվեն 4 խորհրդակցություններ, որտեղ կքննարկվեն մարզում առկա գենդերային հիմնախնդիրները և դրանց լուծմանն ուղղված ծրագրերը

ՀՀ Տավուշի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

հուլիս-սեպտեմբեր

ֆինանսավորում չի պահանջվում

87

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների շրջանում գենդերային գիտելիքների հաղորդմանը և գենդերային գիտելիքների բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Կկազմակերպվեն կլոր սեղանների և սեմինար խորհրդակցություններ մարզի 5 հանրակրթական դպրոցներում /Իջևան քաղաքի թիվ 4, Հաղարծնի, Պառավաքարի, Դիտավանի, Հովքի դպրոցներ/

ՀՀ Տավուշի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

հոկտեմբեր

ֆինանսավորում չի պահանջվում

 

88

Գենդերային հիմնախնդիրների լուսաբանման աշխատանքների իրականացում

Կմշակվեն և մարզային ԶԼՄ-ներում կտեղադրվեն գենդերային հիմնախնդիրների մասին նյութեր

ՀՀ Տավուշի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

89

Գենդերային քաղաքականության վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում մարզային ենթակայության կազմակերպություններում, ՏԻՄ-ում, /այդ թվում համայնքների ղեկավարների աշխատակազմերում/

Մարզի տարածաշրջանի 5 համայնքներում կանցկացվեն գենդերային քաղաքականության թեմայով դասընթացներ

ՀՀ Շիրակի մարզպետարան

«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ /համաձայնությամբ/

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

90

Մարզում զբաղվածության ծրագրերի իրականացում /մասնագիտական ուսուցում, աշխատանքի տեղավորում, աշխատավարձի փոխհատուցում, պրակտիկայի կազմակերպում/

Կկազմակերպվի 100 կանանց և 50 տղամարդկանց մասնագիտական ուսուցում, 34 կին և 24 տղամարդ կտեղավորվեն աշխատանքի

ՀՀ Շիրակի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

 

91

Ձեռնարկատիրական գործունեության խթանմանն ուղղված աշխատանքների իրականացում

Ծրագրի շրջանակում 5 կնոջ և 5 տղամարդու կտրամադրվի համապատասխան աջակցություն ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար, կտրամադրվեն գյուղտնտեսական վարկեր

ՀՀ Շիրակի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

92

«Լիդերության դպրոց» ծրագրի իրականացում

Կկազմակերպվեն կանանց առաջնորդության դերի բաձրացման դասընթացներ 20 կանանց համար, կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր

ՀՀ Շիրակի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

ընթացքում

ՀԿ-ներ

 

93

Կանանց կողմից ղեկավարվող ընտանիքների հաշվառում և ներգրավում մարզային սոցիալական աջակցության ծրագրերում

Մարզում 30-40 ընտանիքի կտրամադրվի սոցիալական աջակցություն

ՀՀ Շիրակի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով ՀԿ-ներ

/համաձայնությամբ/

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

94

Հանրային իրազեկման աշխատաքների իրակաանցում գենդերային քաղաքականության մասին

Կկազամկերպվեն գենդերային քաղաքականության վերաբերյալ թոք շոուներ, հաղորդումներ, տեսահոլովակների ցուցադրում մարզային ՑԱՅԳ», «Շիրակ», «Շանթ», «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների ծրագրերով

ՀՀ Շիրակի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով, մարզային ԶԼՄ-ներ

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

95

Կաթնագեղձերի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանն ուղղված աշխատանքների իրականացում

Ակնկալվում է ընդլայնել կականց ընդգրկվածությունը կաթնագեղձերի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման ծրագրերում 10%-ով

ՀՀ Շիրակի մարզպետարան

Մարզում գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողով

ընթացքում

ֆինանսավորում չի պահանջվում

 

96

Հաշմանդամների մասնագիտական ուսուցման և աշխատատեղի հարմարեցման ծրագրի իրականում

Կկազմակերպվի 33 կին և 7 տղամարդ հաշմանդամների ուսուցում

ՀՀ Շիրակի մարզպետարան

Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն «Ագաթ» ՀԿ /համաձայնությամբ/

ընթացքում

ՀԿ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան